15:32 27.11.2018
Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Ռուբեն Մխիթարյանի նախագահությամբ, մեկնարկել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ բողոքի քննությունը: Երկրորդ նախագահը ներկա է դատավարությանը: Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը լրագրողների հարցին` ի՞նչ սպասելիքներ ունեն, արձագանքեց, որ սպասելիքների մասին չէր ցանկանա խոսել: «Դատարան մենք չենք եկել սպասելիքների հետ կապված, […]
08:58 27.11.2018
«168 ժամ» թերթը գրում է. «Առաջիկա ուրբաթ և շաբաթ օրերին` նոյեմբերի 30-ին և դեկտեմբերի 1-ին Երևանում տեղի է ունենալու ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի նախաձեռնությամբ ստեղծված «Լազարևյան ակումբի» առաջին լիագումար նիստը: Այս միջոցառումն, ըստ ամենայնի, շատ ավելի լուրջ իրադարձություն կդառնա, քան կարելի էր սպասել հայ-ռուսական դիսկուսիոն ակումբի նիստից: ՀՀ-ում ՌԴ դեսպանատանը մոտ կանգնած մեր աղբյուրները […]
15:36 24.11.2018
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորումն իբրև խափանման միջոց ընտրելու միջնորդության քննարկման գործը մակագրվել է վերաքննիչ դատարանի դատավոր Ռուբեն Մխիթարյանին։ Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի մամուլի խոսնակ Էլեն Առաքելյանը: Նա նաև հայտնեց, որ գործով դատական նիստի օրվա վերաբերյալ լրացուցիչ կտեղեկացնեն: Հիշեցնենք, որ նոյեմբերի 15-ին Վճռաբեկ դատարանը հրապարակեց ՀՀ երկրորդ նախագահ […]
09:17 24.11.2018
«Ըստ շրջանառվող լուրերի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որին մարտի 1-ի քրեական գործով ՀՔԾ-ն մեղադրանք է առաջադրել 2008թ. սահմանադրական կարգը բռնի տապալելու համար, ահռելի գումարներ է ծախսել պաշտպանվելու համար: «Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն՝ փաստաբաններին նրա վճարած գումարի չափը հասել է մոտ 200 մլն դրամի: Հիշեցնենք՝ նրան պաշտպանում են փաստաբաններ Արամ Օրբելյանը, Ռուբեն Սահակյանը, Հայկ […]
17:18 23.11.2018
«Ռոբերտ Քոչարյանը պետական պահպանության ենթակա անձ է և նրա անվտանգությունը պահպանվում է պետության կողմից»,- այսօր ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Քոչարյանի անվտանգությունն ապահովելու մասին հարցին: Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ընտրություններին չի մասնակցում, նշանակո՞ւմ է արդյոք, որ չեզոքացրել եք նրա հետ կապված վտանգները. հարց է ուղղվել Փաշինյանին: «Մենք ոչ մեկի չենք […]
08:46 21.11.2018
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Դատական համակարգում ուշագրավ դեպքեր են իրար հաջորդում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` մի քանի դատավորներ պատրաստվում են առաջիկայում վայր դնել իրենց լիազորությունները: Այդ դատավորների թվում շրջանառվում է ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի նախագահ Վազգեն Ռշտունու, ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի դատավոր Մխիթար Պապոյանի և ՀՀ վարչական դատարանի նախագահ Աղասի Դարբինյանի անունները: Շատերը հակված են կարծելու, […]
17:17 19.11.2018
ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը նոյեմբերի 19-ին լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ իր և ՀՔԾ պետի հեռախոսազրույցների գաղտնալսմանն ու երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քրգործի ընթացքին: «Գաղտնալսման մասով բան չեմ կարող ասել, Քննչական կոմիտեում հարուցված քրեական գործն ընթանում է, փորձաքննություններ են նշանակված, Քննչական կոմիտեն պարզաբանումներ կտա առաջիկայում, չգիտեմ երբ, բայց կարծում եմ` կտա»,- ասաց նա: Երկրորդ նախագահի գործի […]
10:00 17.11.2018
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նոյեմբերի 16-ին ՀՀ վճռաբեկ դատարանը մասնակի բավարարել է ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու և ՀՀ սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով նրան կրկին կալանավորելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության բողոքը: Նրա խափանման միջոցի ընտրության հարցը հասցեագրվել է վերաքննիչ քրեական դատարանին, որը օգոստոսի 13-ին որոշում էր կայացրել Քոչարյանի խափանման միջոցը փոխելու և […]
08:47 16.11.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Որոշ տեղեկություններով՝ «ՔՊ»-ից նեղացած են հասարակական կազմակերպությունները, այսպես ասած, «սորոսական հատվածը»՝ նախընտրական ցուցակի և «հարակից» պատճառներով։ Զարմացած են Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի բացակայությունից, այն դեպքում, որ Դավիթ Սանասարյանին լավ տեղ են հատկացրել։ Ինչո՞ւ չկաք ցուցակում՝ հարցրինք Հռոմ գործուղման մեկնած ԱԽ քարտուղար Ա․ Գրիգորյանին։ «Բանն այն է, որ ես ոչ թե […]
18:29 15.11.2018
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանից լրագրողները հետաքրքրվեցին՝ ճի՞շտ են տեղեկությունները, որ ՀՔԾ-ն լրացրել է երկրորդ նախագահի մեղադրանքը: Ալումյանը հայտնեց, որ իրավական որակումը չի փոխվել, երկրորդ նախագահին ինչ հոդված ու գործողություններ մեղսագրվում էին, դարձյալ մեղսագրվում են: «Մեղադրանքի մեջ բառերի քանակն է փոխվել, ահագին ավելացել են բառերը, ուրիշ ոչ մի փոփոխություն չեմ նկատել: Ըստ […]
18:15 15.11.2018
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը երկրորդ նախագահի խափանման միջոցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի վճռը գնահատելիս նշեց, որ առաջին տպավորությունը բացասական է, ավելի մանրամասն կարծիք կհայտնի որոշումը ստանալուց հետո: Ալումյանն ասաց, որ մեծ է հավանականությունը, որ որոշումը ստանալուց հետո ՄԻԵԴ կդիմեն: Փաստաբանը հայտնեց, որ երկրորդ նախագահը նիստի ժամանակ իր փաստարկներն անձամբ է ներկայացրել, բացի […]
18:05 15.11.2018
Վճռաբեկ դատարանը հրապարակեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցով վճիռը: Դատարանը՝ Լիլիթ Թադևոսյանի նախագահությամբ, որոշեց ՀՀ գլխավոր դատախազի բողոքը բավարարել մասնակիորեն, իսկ երկրորդ նախագահի պաշտպանների վճռաբեկ բողոքը` մերժել: Դատարանը գործն ուղարկեց Վերաքննիչ դատարան՝ նոր քննության: Վճռաբեկ դատարանը Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքի հարցով այսօր դռնփակ նիստ է անցկացրել, որն ավարտվել […]
17:42 15.11.2018
Վճռաբեկ դատարանը Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքի հարցով այսօր դռնփակ նիստ է անցկացրել, որն ավարտվել է րոպեներ առաջ։ Դատական այս նիստի ժամանակ քննվել են Քոչարյանի խափանման միջոցի դեմ և՛ դատախազության, և՛ պաշտպանական կողմի միջնորդությունները: Քննության ավարտից հետո դատարանը հեռացել է խորհրդակցության, իսկ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Հարությունյանը լրագրողներին տեղեկացրել է, որ […]
16:21 15.11.2018
Վճռաբեկ դատարանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքի հարցով այսօր դռնփակ նիստ է անցկացնում: Նիստին ներկա է նաև Ռոբերտ Քոչարյանը: Դատական այս նիստի ժամանակ քննվելու են Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի դեմ և՛ դատախազության, և՛ պաշտպանական կողմի միջնորդությունները: Նիստը նախագահող դատավորը Լիլիթ Թադևոսյանն է։ Ըստ որոշ տեղեկությունների՝ ՀՔԾ-ն Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքի մասով լրացում է կատարել, […]
08:55 14.11.2018
«Ռոբերտ Քոչարյանի խոստացած ինքնակենսագրական գիրքն արդեն տպարանում է և մի քանի օրից կհասնի Հայաստան: Այն տպագրվել է ռուսական Alpina publisher գրատանը՝ Интелектуальная литература հրատարակչության կողմից: Առայժմ տպագրվել է գրքի ռուսերեն տարբերակը, քանի որ հեղինակը ռուսերեն է գրել, բայց թարգմանիչներն արդեն աշխատում են գրքի վրա, և շուտով Հայաստանում կտպագրվի նաև հայերեն տարբերակը: Գիրքը ծավալուն է, ներկայացված […]
17:12 13.11.2018
«ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ քաղաքացի Սիլվա Համբարձումյանի» հայց է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան: Այս մասին տեղեկացնում է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը։ Հայցադիմումը ներկայացվել է Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Արամ Օրբելյանի կողմից՝ զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հերքելու և 2 միլիոն ՀՀ դրամ փոխհատուցում բռնագանձելու պահանջներով: «Ընդդեմ Սիլվա Համբարձումյանի» հայցադիմում ներկայացնելու հիմք […]
14:43 12.11.2018
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ ինքնակենսագրական մոտիվներով գրված գիրքը հրատարակվել է։ Այս մասին հայտնի է դառնում Քոչարյանի՝ ռուսական «Ռոսիա-24» հեռուստաընկերությանը տված հարցազրույցից։ Գիրքը կազմված է Հայաստանի անկախացման շրջանի վերաբերյալ Քոչարյանի հուշագրություններից։ Հարցազրույցի ընթացքում Քոչարյանը պնդում է, որ անկախության պայքարը կապված էր Ղարաբաղյան շարժման հետ, ու Երևանում այդ շարժման կազմակերպիչների մի մասն էր ձգտում անկախության, իսկ […]
22:20 11.11.2018
ՀՀԿ նորընտիր փոխնախագահ, պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը ՀՀԿ խորհրդի նիստից հետո պատասխանելով լրագրողի հարցին՝ Ռոբերտ Քոչարյանը նշել է ակտիվ քաղաքականություն վերադառնալու մասին, հնարավո՞ր է Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցությունը, ասել է․ «Որքան ես գիտեմ, Քոչարյանը հայտարարել է, որ առաջիկա ընտրություններին չի մասնակցելու, հետևաբար դրա մասին խոսելը վաղաժամ է»։ Լրագրողի հարցին՝ ՀՀԿ-ն բա՞ց է այլ ուժերի […]
22:13 09.11.2018
Մարտի 1-ի գործով սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի գործով որոշ զարգացումներ են տեղի ունեցել: Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքում որոշ փոփոխություններ՝ լրացումներ են կատարվել: Այս մասին այսօր ի պատասխան Armtimes.com-ի հարցին, ասել է Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը: Նա նաև ասել է, որ անմեղության կանխավարկածի և պաշտպանության իրավունքի խախտման հարցով մեկ շաբաթ առաջ դիմել են Մարդու […]
10:16 06.11.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Առաջիկա երեքշաբթի լրանում է գաղտնալսման գործով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի ժամկետը: Եվ հանձնաժողովը փորձելու է այս շաբաթ հրավիրել բոլորին՝ Ռոբերտ Քոչարյանի կալանքի միջնորդությունը ներկայացրած քննիչին, քննչական խմբի ղեկավարին, ՀՔԾ և ԱԱԾ պետերին, գլխավոր դատախազին։ Կհասցնե՞ք մեկ շաբաթվա ընթացքում այդքանն անել՝ հարցրինք հանձնաժողովի ղեկավար Գևորգ Կոստանյանին։ «Լրջորեն աշխատում ենք այդ ուղղությամբ»։ Իսկ […]
19:43 02.11.2018
Այսօր գործարար Սիլվա Համբարձումյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կաշառք է տվել, և դա եղել է Քոչարյանի նախագահության տարիներին: Գործարար կնոջ հայտարարությանն ի պատասխան՝ SHANTNEWS.am-ի հետ զրույցում Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը ասաց, որ Սիլվա Համբարձումյանի հայտարարությունները հերյուրանք են: «Դրանք իրականության հետ որևէ կապ չունեն: Ես դրանք կեղտոտ սուտ եմ […]
16:49 02.11.2018
Ինչպես ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, ՀՔԾ-ն հոկտեմբերի 6-ին ձերբակալել է գործարար Սամվել Մայրապետյանին: Հոկտեմբերի 9-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում քննվել էր գործարար Սամվել Մայրապետյանի նկատմամբ խափանման միջոց ընտրելու վերաբերյալ նախաքննական մարմնի ներկայացրած միջնորդությունը: Գործարարը կալանավորվել է: Մայրապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 38-311 հոդվածով, այն է՝ կաշառքի օժանդակություն։ Իրեն առաջադրված մեղադրանքը Մայրապետյանը չի ընդունում: Տարածված լուրերի համաձայն՝ քրեական գործի շրջանակներում […]
12:40 02.11.2018
Ազգային ժողովում Քննիչ հանձնաժողովի նիստի ավարտից հետո Ռոբերտ Քոչարյանին կալանքի որոշում տված դատավոր Վաչե Մարգարյանը հրաժարվում էր ի սկզբանե պատասխանել լրագրողների հարցերին: SHANTNEWS.am-ը տեղեկացրել էր, որ ԱԺ-ում քննիչ հանձնաժողովի նիստում հարցաքննվում էր Քոչարյանի կալանավորման միջնորդությունը քննած դատավորը: Ռոբերտ Քոչարյանին կալանք տալու հիմքեր կայի՞ն, թե՞ ոչ, դատավորը չարձագանքեց: Միայն հակիրճ անդրադարձավ հարցին, թե կալանք տալուց հետո իր […]
11:26 02.11.2018
Ազգային ժողովում տեղի է ունենում ԱԱԾ և ՀՔԾ պետերի հեռախոսազրույցի գաղտնալսման հարցը քննելու նպատակով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի հերթական նիստը: Այս անգամ հանձնաժողովը քննության է հրավիրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաչե Մարգարյանին: Նա է քննել Ռոբերտ Քոչարյանի կալանավորման միջնորդությունը: Հիշեցնենք, որ գաղտնալսված հեռախոսազրույցի մեջ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին ասում է. […]
16:28 01.11.2018
Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի գործով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան ներկայացված հայցի ապահովման միջոց պատասխանողին որոշակի գործողություններ արգելելու մասին հայցվոր կողմի միջնորդությունը՝ դատարանը հոկտեմբերի 19-ին մերժել է: Այս մասին հայտնում է Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը: Դատարանի այս որոշումը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը բողոքարկելու է՝ համարելով, որ որոշումն օրինական չէ: Նշենք, […]
23:00 31.10.2018
«Դատական օրենսգիրքը սահմանել է, որ եթե զանգ եղավ, դատավորը պետք է այդ մասին տեղեկացնի Բարձրագույն դատական խորհրդին, եթե զանգ եղավ դատավորի կողմից, պաշտոնյան պետք է տեղեկացնի Բարձրագույն դատական խորհրդին: ԲԴԽ-ն, ստանալով տեղեկատվությունը, համապատասխան քայլեր է ձեռնարկում: Մեզ այս ընթացքում հնարավոր եղավ պարզել միայն մի դեպքի հետ կապված, երբ դատավորի կողմից զանգի և խափանման միջոցի հետ […]
13:23 31.10.2018
«Մեր Քրեական օրենսգիրքը չի նախատեսում գործերի վերանայում միայն նոր երևան եկած հանգամանքների դեպքում: Հիմա 20 տարի առաջ դատապարտվածին ի՞նչ նոր երևան եկած հանգամանքներ: Եկանք, հասանք լյուստրացիային, անցումային արդարադատությանը, որն էստեղ չի կիրառվում: Էսօրվա դատապարտվածների 80 տոկոսը կա՛մ անմեղ են, կա՛մ պատիժներն անհամաչափ են տրված, 42 ցմահ դատապարտվածներ դատապարտվել են Ռոբերտ Քոչարյանի օրոք, նրանցից 7-ը մահացել […]
11:48 31.10.2018
GALLUP International association-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը հոկտեմբերի 31-ին լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց սեպտեմբերին արված հետազոտության տվյալները: 1106 հարցում է արվել, հարցումն արվել է սեպտեմբերի երեքից տասնմեկը: Հարցվածների տարիքը 18-ից բարձր է: Ըստ այդ հետազոտության` հարցին՝ ո՞ր երկրների հետ ճիշտ կլիներ միավորվել, 40.9 տոկոսն ասել է՝ ՌԴ-ի, 30 տոկոսը կարծում է, որ պետք չէ […]
17:35 29.10.2018
Խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանում ձևավորվելիք միակուսակցական իշխանությունը մի կողմից` պատասխանատվությունը միայն այդ ուժի վրա է դնելու, և հակահեղափոխության ու սաբոտաժի վրա մեղադրանքներ բարդելն այլևս չի ստացվելու։ Մյուս կողմից` այդ մենիշխանությունը բերելու է նաև լճացման և այլ բացասական հետևանքների։ Այս մասին Lenta.ru-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Հարցին, թե կա՞ն Հայաստանում այնպիսի […]
17:23 29.10.2018
Հայաստանում ոչ իշխանական ուժերը կամք չեն դրսևորում միավորվելու և միասնականորեն դեմ դուրս գալու արտահերթ խորհրդարանական ընտրություններին, և զարմանալի չէ, որ դրանք կանցկացվեն։ Այս մասին այսօր հրապարակված հարցազրույցում հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Սա, ըստ Քոչարյանի, բեկումնային պահ է։ «Վարչապետը կոնսոլիդացնում է իշխանությունը, ինչի արդյունքում Հայաստանում ձևավորվելու է, ըստ էության, միակուսակցական խորհրդարան՝ միակ քաղաքական […]