18:26 03.12.2018
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը վաղը՝ դեկտեմբերի 4-ին, ժամը 11։00-ին կշարունակի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ բողոքի քննությունը: Այսօրվա նիստից հետո Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ նիստի ժամանակ դատախազությունը ներկայացրեց իր առարկությունները: «Բոլոր ներկաներն իրենց առարկությունները ներկայացրին, դատախազության առարկությունների քննարկման փուլն ավարտվեց: Դատախազության առարկությունը վերաբերում էր հետևյալին. նրանք ենթադրում […]
16:38 03.12.2018
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում մեկ ժամով ընդմիջվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ բողոքի քննությունը: Երկրորդ նախագահի պաշտպան Հայկ Ալումյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ վերջին 40 րոպեն հիմնականում գլխավոր դատախազն էր առարկություններ ներկայացնում: «Նա դետալ առ դետալ բոլոր փաստարկներին փորձում է անդրադառնալ: Չէի ասի, թե համոզիչ էին հակափաստարկները, բայց, համենայնդեպս, […]
15:25 03.12.2018
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը դռնփակ նիստում այսօր շարունակում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ բողոքի քննությունը: Նիստի ընդմիջման ժամանակ երկրորդ նախագահի պաշտպաններից Արամ Օրբելյանը որոշ մանրամասներ ներկայացրեց լրագրողներին: Նա հայտնեց, որ շարունակել են պաշտպանների բողոքների ներկայացման գործընթացը, ընդմիջումից հետո կանցնեն հաջորդ փուլին: Օրբելյանն ասաց, որ նախորդ օրերի ընթացքում սկզբում ինքնաբացարկի […]
13:29 03.12.2018
«Այսօրվա վիճակը գալիս է ՀՀՇ-ից. 7 տարվա մեջ իրենք այնպես են երկիրը քանդել, որ 20 տարի ա մենք փորձում ենք դզել, էլի չենք կարողացել ամբողջությամբ դզել»,- «Շանթ» ՀԸ-ի «Հեռանկար» հաղորդաշարի տաղավարում հայտարարեց Հայաստանի Հանրապետական կուսակցության ընտրացուցակով առաջադրված Մենուա Հարությունյանը: Դիտարկմանը, թե այսինքն`20 տարի դզո՞ւմ էիք և դուք ովքե՞ր, Մենուա Հարությունյանն այսպես պատասխանեց. «Ռոբերտ Քոչարյանից սկսած: […]
12:07 03.12.2018
ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ բողոքի քննությունը: Դատարանի մուտքի մոտ ակտիվիստ Վարդգես Գասպարին, ի նշան բողոքի, կրկին պառկել է: Հայտնի չէ, սակայն, թե նա ինչի՞ դեմ է բողոքում կամ ի պաշտպանություն ո՞ւմ է պառկել:
11:50 03.12.2018
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում, դատավոր Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ, շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ բողոքի քննությունը: Հիշեցնենք՝ այն ընդհատվել էր նոյեմբերի 28-ին: Մինչ դատական նիստը սկսվելը Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպան Հայկ Ալումյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ դատարանը մերժել է ինքնաբացարկի միջնորդությունն այն պատճառաբանությամբ, թե ինքնաբացարկի հիմքեր չկան: Ըստ այդ որոշման՝ […]
18:42 30.11.2018
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նոյեմբերի 30-ին ներկա է գտնվել «Լազարևյան ակումբի» առաջին նիստին, որի թեման էր «Հայաստան և Ռուսաստան՝ երկու հայրենիքներ: Պաշտպանություն և անվտանգություն»: Ռոբերտ Քոչարյանը հույս է հայտնել, որ երկխոսությունների այս հարթակը ոչ միայն բարեկամների հանդիպման վայր կլինի, այլ նոր մտքերի, գաղափարների գեներացման ու հայ-ռուսական հարաբերությունների խորացմանն ուղղված նոր, արդյունավետ նախագծերի ստեղծման հարթակ: «Հայ-ռուսական […]
16:54 30.11.2018
Քիչ առաջ Երևանում մեկնարկել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի նախաձեռնությամբ ստեղծված «Լազարևյան ակումբի» առաջին լիագումար նիստը: Նիստին մասնակցում է նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ նա ընդունել է հրավերը:
12:00 30.11.2018
SHANTNEWS.am-ը տեղեկացրել էր, որ երեկ «Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը Ճամբարակում՝ ընտրողների հետ հանդիպմանը, հայտարարել էր, թե ինքը Հայաստանի միակ ղեկավարն է, որի որդին ծառայել է Արցախում։ Նա հիշեցրել էր, որ Սերժ Սարգսյանը որդի չունի, իսկ Լևոն Տեր-Պետրոսյանի որդին ծառայել է Տավուշում։ «Հա ասում են՝ վա՜յ, շահարկում են, էժան, նախընտրական շահարկումներ, Ռոբերտ Քոչարյանի […]
19:03 29.11.2018
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը դռնփակ նիստում այսօր շարունակել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ բողոքի քննությունը: Նիստը, սակայն, այսօր չի ավարտվել և կշարունակվի երկուշաբթի՝ դեկտեմբերի 3-ին՝ ժամը 11.00-ին: Հիշեցնենք՝ երեկ դատարանը մերժել էր Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ դատավորին ինքնաբացարկ հայտնելու միջնորդությունը, և բողոքի քննությունը դարձյալ իրականացվում է դատավոր Ռուբեն Մխիթարյանի […]
17:23 29.11.2018
Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանն այսօր բացառեց Հայաստանի երկրորդ նախագահի մերձավորների կողմից դատավորի վրա ճնշումը: Նա լրագրողների հարցերին պատասխանեց Քոչարյանի կալանքի վերաբերյալ բողոքի քննության ընդմիջման ժամանակ։ «Եթե մի հատ թեթևակի այդպիսի բան եղած լիներ, ինձ թվում է՝ հիմա դա մեր քննչական մարմինները և հատուկ ծառայությունները պարզած ու բացահայտած կլինեին, և հիմա հանրությունը կոնկրետ փաստերով այդ […]
17:08 29.11.2018
Վարչապետի հարուցած հանրային ճնշումը դատարանների վրա իր տեսակով շատ է տարբերվում Բաղրամյան 26-ից հնչող զանգերից, որովհետև հասարակության մեջ ատելություն է առաջանում դատավորների նկատմամբ։ Այս տեսակետն այսօր հայտնեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը։ Նրա խոսքերով՝ եթե վարչապետը հստակ իր դիրքորոշումը հայտնում է, որ դատավորը սխալ է արել և ատելություն է առաջացնում իր խոսքով դատավորի նկատմամբ, պարզ […]
17:05 29.11.2018
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանն այսօր դատավարության ընթացքում դատավորին է ներկայացրել մամուլի հրապարակումը, ըստ որի՝ Քոչարյանին կալանավորելու են դեկտեմբերի 1-ին։ Դատավարության ընդմիջման ժամանակ այս մասին լրագրողներին տեղեկացրեց ինքը՝ Ալումյանը։ Պաշտպանը բացատրեց, որ ինքը իրավունք չունի հարցերով դիմել դատավորին։ Բայց քանի որ նախկինում այդպիսի հրապարակումներն ի վերջո իրականություն են դարձել, Ալումյանը ներկայացրել է […]
16:46 29.11.2018
Չկա դատավճիռ, որից հետևում է, որ ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի ձայնագրությունն ապօրինի է, և հետևաբար՝ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների ներկայացրած նոր բողոքը չի հիմնվում ապօրինի ապացույցի վրա։ Այս մասին այսօր լրագրողների հարցերին պատասխանեց Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը։ Նա բացատրեց, որ հեռախոսային զրույցների պաշտպանությունն արվում է նրա համար, որ քաղաքացիների անձնական զրույցները պաշտպանված լինեն պետության […]
16:28 29.11.2018
«Որպեսզի դատարանը կարողանար, իրավունք ունենար պարոն Քոչարյանին կալանավորել, նախ՝ պետք է ապացուցված համարեր, որ պարոն Քոչարյանը էս գործով չպիտի օգտվի անձեռնմխելիությունից։ Դա մեկ։ Այսինքն՝ եթե սա չապացուցվի, էլ մնացածը չէր էլ քննարկվելու, պետք է ուղղակի բաց թողնեին։ Եթե ապացուցվեր, որ անձեռնմխելիությունից չի օգտվում, նոր պետք է դրանից հետո քննարկեր՝ առկա՞ է հիմնավոր կասկած, որ պարոն […]
16:19 29.11.2018
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման մասին բողոքների քննարկումն այսօր ընդմիջվել է մինչև 17։00-ն, իսկ մինչ այդ ներկայացվել է Քոչարյանի պաշտպանների երկու բողոքներից միայն մեկը։ Այս մասին լրագրողներին տեղեկացրեց պաշտպաններից Հայկ Ալումյանը։ Նրա խոսքերով՝ դատական նիստի վերսկսումից հետո պետք է ներկայացվի պաշտպանների բողոքներից երկրորդը, որի տակ ստորագրել է միայն ինքը՝ Ալումյանը։ Դրանից հետո էլ դատախազները […]
16:15 29.11.2018
Ռոբերտ Քոչարյանի գործով դատական քննությունը քիչ առաջ ընդմիջվեց մինչև ժամը 17։00-ն: Այս մասին դատական նիստի մասնակիցները հայտնեցին դատարանի դահլիճի մուտքի մոտ հավաքված լրագրողներին։ Ապա դուրս եկավ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը և ներկայացրեց, որ երեք պաշտպանների ներկայացրած բողոքը մինչև այս պահը հասցրել են ներկայացնել, իսկ ընդմիջումից հետո կներկայացվի մյուս բողոքը, որը ներկայացվել է միայն իր՝ Հայկ […]
16:10 29.11.2018
«Բողոքն առաջին ատյանի դատարանի դեմ է՝ նաև նոր երևան եկած հանգամանքով եմ բողոք ներկայացրել, որովհետև գիտեք, որ էն բանից հետո, երբ մենք սկզբնական բողոքները ներկայացրինք և Վերաքննիչում արդեն գործը քննվեց, էդ ամեն ինչից հետո հանկարծ պարզվեց, որ առաջին ատյանի դատարանի որոշումը կայացված է եղել որոշակի ճնշումների ազդեցության տակ»,- Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանք […]
14:03 29.11.2018
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները վիճարկում են Քրեական օրենսգրքի հոդվածներից մեկը, որը վերաբերում է Քոչարյանին ուղղված մեղադրանքին։ Խոսքը վերաբերում է 2003 թվականի օրենսգրքին և ընդամենը տեքստի մեջ առկա մեկ բութի։ Այս մասին այսօր լրագրողներին հայտնել է Քոչարյանի պաշտպաններից Ռուբեն Սահակյանը։ «Ընդամենը հիմա կասեմ, որ ամեն ինչ մի բութի մեջ է պարփակված… հետո կասեմ … […]
11:53 29.11.2018
Ճամբարակում քարոզարշավի ժամանակ «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը վերադարձավ այն թեմային, որ ինքը Հայաստանի միակ ղեկավարն է, որի որդին ծառայել է Արցախում։ Նա հիշեցրեց, որ Սերժ Սարգսյանը որդի չունի, իսկ Լևոն Տեր-Պետրոսյանի որդին ծառայել է Տավուշում։ «Հա ասում են՝ վա՜յ, շահարկում են, էժան, նախընտրական շահարկումներ, Ռոբերտ Քոչարյանի որդիները … Ի՞նչ Ռոբերտ Քոչարյանի […]
18:36 28.11.2018
ՀՀ վերաքննիչ դատարանում որոշում կայացվեց մերժել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների միջնորդությունը դատավոր Ռուբեն Մխիթարյանին ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ: Ռուբեն Մխիթարյանը կշարունակի քննել գործը: Փաստաբան Հայկ Ալումյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ դատարանի որոշումը գնահատում են որպես «ակնհայտ անօրինական»: «Որոշումը մեզ տրամադրվել է, դեռ չենք ուսումնասիրել, բավական երկար որոշում է` մի քանի թերթի վրա. կծանոթանանք, […]
17:30 28.11.2018
«Այսօրվա դրությամբ տարբեր քրեական գործերով մոտավորապես 64 մլրդ դրամի վերաբերյալ չարաշահումների ու յուրացումների մասին քրեական գործեր են հարուցված: Բայց նաև այդ ընթացքում հնչում են շեշտադրումներ, թե ինչու, այսպես կոչված, թալանված գումարների վերադարձը այն արագությամբ տեղի չի ունենում, ինչպես մենք բոլորս կուզեինք»,- այս մասին Իջևանում քարոզարշավի ժամանակ ասել է «Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ […]
14:33 28.11.2018
ՀՀ վերաքննիչ դատարանում շարունակվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցի քննությունը: Դատարանը գնաց խորհրդակցական սենյակ` Քոչարյանի փաստաբանների ներկայացրած` դատավոր Ռուբեն Մխիթարյանի ինքնաբացարկի միջնորդության հարցով որոշում կայացնելու: Որոշումը կհրապարակվի ժամը 17:00-ին: Ինքնաբացարկի հիմքում դատավորի ընտրության սկզբունքն էր: Ըստ փաստաբան Հայկ Ալումյանի` դատավորին վիճակահանությամբ ընտրելու կարգավորում չկա, մինչդեռ այս դեպքում դատավորն ընտրվել է հենց այս […]
13:47 28.11.2018
Հայաստանի իրավապահ մարմինները ենթակա են իշխանությանը, և բնական է, որ պետք է կատարեն իշխանության պահանջները։ Այլ հարց են քաղաքական պատվերները, որպիսիք չկան։ Այս մասին այսօր ՀՔԾ-ում տեղի ունեցած միջոցառումից հետո լրագրողների հարցերին պատասխանելիս ասել է Արարատ Միրզոյանը։ «Մեր իշխանության օրոք վստահաբար որևէ քաղաքական պատվեր չի իջեցվում, և այդ մարմիններն էլ չեն կատարում որևէ քաղաքական պատվեր։ […]
13:17 28.11.2018
«Ես միայն ու միայն հանդես եմ գալիս միշտ որպես մարդու իրավունքների պաշտպան։ Անգամ այն դեպքերում, երբ այս իրավիճակում է հայտնվել նախագահը, ես էլի նշել եմ և էլի կոշտ քննադատության եմ ենթարկվել այն իրավունքների խախտումները, որոնք տեղի են ունեցել 2-րդ նախագահի հանդեպ»,- այսօր՝ նոյեմբերի 28-ին, լրագրողներին ասաց Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը՝ պատասխանելով Ռոբերտ Քոչարյանին […]
12:32 28.11.2018
ՀՀ վերաքննիչ դատարանում նոյեմբերի 28-ին մեկնարկեց, ապա կես ժամով հետաձգվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցի քննությունը: Քոչարյանի փաստաբաններից Արամ Օրբելյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ այս փուլում գործով նոր փաստարկներ չեն կարող ներկայացվել, դատարանը ստուգում է առաջին ատյանի դատարանի գործընթացի օրինականությունը: Լրագրողները հետաքրքրվեցին` արդյո՞ք Գլխավոր դատախազի մասնակցությունը դատին վկայում է լուրջ տրամադրված […]
12:00 28.11.2018
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության դիրքորոշումն այն է, որ Մարտի 1-ի քրեական գործի քննության այս փուլում անհրաժեշտություն կա, որպեսզի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը գտնվի կալանքի տակ: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: «Մեր դիրքորոշումն այն է, որ Ռոբերտ Քոչարյանը պետք է մնա կալանքի տակ: Եվ մենք բերում ենք մեր […]
18:48 27.11.2018
Վերաքննիչ քրեական դատարանում դատավոր Ռուբեն Մխիթարյանի նախագահությամբ ընթացող` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ բողոքի քննությունը հետաձգվեց: Փաստաբան Հայկ Ալումյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենց ժամկետ է տրվել, որպեսզի դատավորին ինքնաբացարկի միջնորդությունը պատրաստեն: Ալումյանը նշեց, որ նման միջնորդության մեկ հիմք կա, դրա հետ կապված մի […]
17:26 27.11.2018
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել Վերաքննիչ դատարանի դատավոր Ռուբեն Մխիթարյանին: Այս մասին նոյեմբերի 27-ին լրագրողների հետ զրույցում ասաց Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը: Թե ինչ հիմքով են նման միջնորդություն ներկայացնելու, Ալումյանը չմանրամասնեց, միայն ասաց, որ «շատ հետաքրքիր բաներ» են ի հայտ եկել: Նիստին ներկա է նաև ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: […]
17:15 27.11.2018
«Մենք չենք ընդունում, որ մեծ շնաձկներին թողած՝ իրավապահ մարմինները հալածում են փոքր դերակատարություն ունեցող անձանց»,- այսօր «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության նախընտրական ծրագիրը ներկայացնելիս ասել է կուսակցության ներկայացուցիչ Վարուժան Ավետիսյանը: Ըստ Ավետիսյանի՝ բնավ չարդարացնելով հանցավոր ռեժիմում փոքր դերակատարություն ունեցող մարդկանց արարքը, պետք է հասկանալ, որ ներման չափանիշներ պետք է լինեն, և պետք է անցնենք առաջ: Ավետիսյանի […]