07:22 18.07.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 16-ին Հելսինկիում ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ անցկացված հանդիպումն անվանել է «վիթխարի հաջողություն» և մեղադրել ԶԼՄ-ներին Հելսինկիում գագաթնաժողովի արդյունքների սևացման փորձերի համար։ «Իմ հանդիպումը նախագահ Պուտինի հետ վիթխարի հաջողություն էր, սակայն ոչ կեղծ ԶԼՄ-ների համար»,- գրել է Թրամփը թվիթերյան իր էջում։ Ավելի վաղ, հանդիպման արդյունքները մեկնաբանելով, Թրամփը նշել էր, որ […]
23:34 17.07.2018
Ֆինլանդիայի վարչապետ Յուխա Սիպիլյան հայտարարել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի և ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման կազմակերպման ամբողջ ծախսերը հոգացել է Ֆինլանդիան: Այս մասին հայտնում է Yle Uutiset-ը: Վարչապետը թվիթերյան իր միկրոբլոգում ընդգծել է, որ ֆիննական կառավարության համար մեծ պատիվ էր կազմակերպել այդ գագաթնաժողովը: Սիպիլյան նաև նշել է, որ իր կարծիքով՝ երկու երկրների նախագահների հանդիպումը […]
22:20 17.07.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հելսինկիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումն ավելի լավ է անցել, քան ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, հաղորդում է ТАСС- ը: Պուտինի հետ հանդիպման տպավորություններով ԱՄՆ նախագահը կիսվել է Twitter-ի իր միկրոբլոգում: While I had a great meeting with NATO, raising vast amounts of money, I had an even better meeting […]
18:42 17.07.2018
Կիևյան «Էսպրեսո» հեռուստաընկերությունը սխալմամբ Վլադիմիր Պուտինին Ուկրաինայի նախագահ է անվանել, հաղորդում է RT-ն: Սխալը պահպանվել է հեռուստաընկերության թվիթերյան էջում, երբ լուսաբանվում էր Թրամփ-Պուտին հանդիպումը: Трамп і Путін запізнилися на зустріч один до одного і почали з майже годинною затримкою https://t.co/jxkg5OkTKZ — Еспресо (@EspresoTV) July 16, 2018
13:56 17.07.2018
ԱՄՆ և ՌԴ նախագահների հանդիպումից առաջ խորհրդականները Դոնալդ Թրամփին են ներկայացրել իրենց ցուցումների 100 էջանոց փաստաթուղթ, որը հիմնականում անտեսվել է ԱՄՆ նախագահի կողմից։ «Թրամփի խոսքերը շատ հաճախ հակասել են նախնական պլանին»,- Washington Post-ին հայտնել է անանուն աղբյուրը։ Խորհրդականները պնդել են, որ Թրամփը խիստ տոնով ներկայանա հանդիպմանը, հիշատակի Ռուսաստանի կողմից Ղրիմի միացումը, ԱՄՆ ընտրություններին միջամտելը և այլն, […]
07:19 17.07.2018
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հատարարել է, որ Ռուսաստանը խիստ բացասաբար կվերաբերվի Վրաստանի և Ուկրաինայի հաշվին ՆԱՏՕ-ի ընդլայնմանը։ Այս մասին նա հայտարարել է Fox News-ի հետ հարցազրույցում։ «Խիստ բացասաբար»,- ասել է Պուտինը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես կվերաբերվի Վրաստանի և Ուկրաինայի անդամակցությանը։ Պուտինի խոսքով՝ այդ երկրների հետ անմիջականորեն՝ երկկողմ ձևաչափում աշխատելու հնարավորություն կա։ Նախագահը վստահ է, որ […]
23:55 16.07.2018
ԱՄՆ-ում չեն բացառել, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից ամերիկացի գործընկերոջը՝ Դոնալդ Թրամփին նվիրած գնդակում, կարող է գաղտնալսող սարք լինել։ Նման հայտարարությամբ է հանդես եկել հանրապետական սենատոր Լինդսի Գրեմը։ «Նրա փոխարեն, ես ֆուտբոլային գնդակը կենթարկեի գաղտնալսող սարքերի առկայության ստուգման և թույլ չէի տա, որ այն հայտնվի Սպիտակ տանը»,- գրել է սենատորը թվիթերյան իր էջում։ Ինչպես […]
23:35 16.07.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լքել է Հելսինկին ռուս պաշտոնակցի՝ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից հետո։ Կողմերը բանակցությունների արդյունքներով համատեղ հայտարարություններ չեն ընդունել։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է TASS գործակալությունը։ Պուտին-Թրամփ հանդիպումը շարունակվել է 3 ժամ 50 րոպե, առաջնորդներն անցկացրել են բաց բանակցություններ, ինչպես նաև շփվել դեմ առ դեմ։ Նրանք […]
23:11 16.07.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին է նվիրել ռուս հոկեիստ Ալեքսանդր Օվեչկինի մարզաշապիկը, որը խաղում է «Washington Capitals«-ի կազմում։ Մարզաշապիկից բացի, Սպիտակ տան ղեկավարը ռուս գործընկերոջն է նվիրել տափօղակ։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը՝ հղում անելով ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովին։ Հիշեցնենք, որ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Պուտինը Թրամփին էր նվիրել […]
22:39 16.07.2018
Հելսինկիում ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Գաղտնի ծառայության ներկայացուցիչները դահլիճից ուժով դուրս են բերել The Nation պարբերականի ակտիվիստ-լրագրող Սեմ Հուսեյնիին։ Նշվում է, որ լրագրողը պարզել էր ցուցապաստառ՝ «Միջուկային զենքի արգելման մասին պայմանագիր» գրությամբ։ Անվտանգության աշխատակիցներն ավելի վաղ խնդրել էին Հուսեյնիին լքել դահլիճը, նա այդպես էլ արել էր, […]
21:39 16.07.2018
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփին է նվիրել 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության պաշտոնական գնդակը, հաղորդում է sport-express-ը: Путин подарил Трампу футбольный мяч: Теперь мяч на вашей стороне pic.twitter.com/IFxul37Wsl — Дмитрий Смирнов (@dimsmirnov175) July 16, 2018 Պուտինն ԱՄՆ-ին մաղթել է հաջողությամբ անցկացնել 2026 թվականի աշխարհի առաջնությունը: Թրամփն իր հերթին խոստացել է Պուտինի նվիրած […]
21:29 16.07.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման արդյունքներով հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատասխանել է հարցին՝ արդյո՞ք կոմպրոմատ ունի ամերիկացի գործընկերոջ վրա: Լսելով հարցը՝ Պուտինը ծիծաղել է: Նրա խոսքով՝ երբ Թրամփը որպես գործարար գտնվել է Մոսկվայում, ինքը չի իմացել այդ մասին: Նա խորհուրդ է տվել ամերիկացի լրագրողին մոռանալ այդ մասին: «Ուզում եմ ասել՝ […]
21:14 16.07.2018
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումից հետո ասել է, որ ԱՄՆ նախագահն անդրադարձել է ԱՄՆ-ում անցկացված ընտրություններին «ռուսական միջամտության» թեմային, հաղորդում է Gazeta.ru-ն: Այս կապակցությամբ ՌԴ-ի նախագահը նշել է, որ ստիպված է եղել կրկնել, որ Ռուսաստանը չի միջամտել և չի պատրաստվում միջամտել Միացյալ Նահանգների ներքին գործերին: «Ես ստիպված եղա կրկնել ու […]
18:52 16.07.2018
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին հույս է հայտնել, որ ԱՄՆ և ՌԴ նախագահները Հելսինկիում բանակցությունների ընթացքում կկարողանան հասնել համաձայնության Եվրոպայում սպառազինության վերահսկողության հարցում, Եվրոպական Միության համար նման արդյունքները ողջունելի կլինեն, հաղորդում է РИА Новости-ն: «Կսպասենք հանդիպման արդյունքներին, բայց ես հուսով եմ, որ նրանք կկարողանան համաձայնության գալ գոնե մեկ հարցում, որ ձեռնտու կլինի ամբողջ աշխարհի համար, խոսքը […]
18:02 16.07.2018
ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը Հելսինկիի նախագահական պալատում սկսել են դեմ առ դեմ բանակցությունները, հաղորդում է РИА Новости-ն: ՌԴ նախագահը հայտարարել է, որ եկել է հանգամանալից խոսելու ժամանակը: «Մենք շարունակում ենք պարբերաբար շփվել իրար հետ, մենք և՛ հեռախոսով ենք զրուցել, և մի քանի անգամ հանդիպել տարբեր միջազգային միջոցառումների ժամանակ: Եվ, իհարկե, եկել […]
15:48 16.07.2018
Վլադիմիր Պուտինի ինքնաթիռը վայրէջք է կատարել Հելսինկիում, հաղորդում է Reuters-ը: Նշվում է, որ վայրէջքը նախատեսվածից կես ժամ ուշ է եղել: Հիշեցնենք, որ Հելսինկիում այսօր մեկնարկել է ԱՄՆ և ՌԴ նախագահների բանակցությունների գագաթնաժողովը, որը ԶԼՄ-ներն արդեն պատմական են անվանել: Ըստ նախապես պլանավորված օրակարգի՝ նախագահները բանակցություններից հետո միասին պետք է ճաշեն:
15:25 16.07.2018
Թրամփի և Պուտինի բանակցությունները տեղի կունենան Ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնի և ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի ներկայությամբ, տեղեկացնում է РИА Новости-ին: Հայտնի է նաև, որ Պոմպեոյից և Բոլթոնից բացի, ԱՄՆ պատվիրակության կազմում նաև կլինեն Սպիտակ տան ապարատի ղեկավար Ջոն Քելլին և Ռուսաստանի հարցերով Ազգային անվտանգության խորհրդի ավագ խորհրդական Ֆիոնա Հիլը: Հիշեցնենք, որ Հելսինկիում […]
15:10 16.07.2018
Հուլիսի 15-ին Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում կայացած եզրափակիչ` Ֆրանսիա-Խորվաթիա խաղից հետո զավեշտալի իրավիճակ էր ստեղծվել։ Մրցանակների շնորհման արարողության ժամանակ ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Խորվաթիայի նախագահ Կոլինդա Գրաբար-Կիտարովիչը և ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն դուրս էին եկել մարզադաշտ։ Հանկարծ հորդառատ անձրև սկսվեց, և, ի զարմանս բոլորի, միակ հովանոցը բաժին հասավ հյուրընկալող երկրի նախագահ Վլադիմիր […]
18:43 15.07.2018
Ֆինլանդիայի ոստիկանությունը նախազգուշացրել է երկրի մայրաքաղաք Հելսինկիի բնակիչներին, որ տների պատուհաններից և պատշգամբներից չհետևեն, թե ինչպես են քաղաքում ընթանում ՌԴ-ի և ԱՄՆ-ի նախագահների շարասյուները նրանց հանդիպման օրը՝ հուլիսի 16-ին Այդ մասին հայտնում է ուկրաինական korrespondent-ը։ «Մենք չենք կարողանա հետևել բոլոր քաղաքացիներին, դա, անշուշտ, կգրավի մեր և հյուրերի անվտանգության ծառայությունների ուշադրությունը, ինչը կարող է հավելյալ գործողությունների […]
00:32 15.07.2018
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ քննարկել են Սիրիայում ճգնաժամային իրավիճակի կարգավորմանն ուղղված համատեղ քայլերը։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը, փոխանցում է RIA Novosti-ն։ Պուտինը կրկին շնորհավորել է թուրք առաջնորդին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։ Երկու կողմերից ընդգծվել է փոխադարձ տրամադրվածությունը՝ ամենատարբեր ուղղություններով համագործակցության հետագա խթանման […]
12:01 14.07.2018
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի միջև հուլիսի 16-ին Հելսինկիում կայանալիք հանդիպման ամենալավ արդյունքը կլիներ առանցքային հարցերի շուրջ քննարկման ուղիների վերականգնումը: Այս մասին նշում է Gazeta.ru-ն Լավրովն ընդգծել է, որ ռուսական կողմն ցանկանում է ԱՄՆ-ի հետ պայմանավորվել բոլոր բարդ հարցերի շուրջ հեռահաղորդակցման ուղիների վերականգնման […]
21:59 13.07.2018
Հելսինկիի ռեստորաններից մեկում ճաշացանկում ավելացել է նոր ճաշատեսակ, որը կոչվում է «Թրամպուտին»: Այս մասին հայտնում է Helsingin Uutiset-ը: Մի քանի օրից` հուլիսի 16-ին, Ֆինլանդիայի մայրաքաղաքում տեղի կունենա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջին գագաթնաժողովը: Ներկա պահին Հելսինկիում շատ ակտիվ պատրաստվում են այդ մեծ իրադարձությանը, իսկ «Թրամպուտին» ճաշատեսակը ռեստորանում սկսել են մատուցել հուլիսի […]
21:40 13.07.2018
Ֆիննական «RPS Brewing» գարեջրագործարանի թողարկած մուգ գարեջուրը, որը նվիրվել է ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի՝ Հելսինկիում կայանալիք հանդիպմանը, մեծ պահանջարկ է վայելում ֆիննական մայրաքաղաքի խանութներում, գրում է РИА Новости-ն: Գարեջուրն ստեղծվել է 10.000 շիշ խմբաքանակով, որոնց պիտակների վրա երկու նախագահների նկարներն են հետևյալ գրությամբ. «Եկ այս խնդիրը լուծենք մեծահասակների պես»: Խմիչքը […]
20:22 13.07.2018
ԱՄՆ Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կհարցնի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին Ռուսաստանի՝ 2016 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններին ենթադրյալ միջամտության մասին, հաղորդում է CNN- ը: «Ես գիտեմ, որ դուք կհարցնեք. «Խոսե՞լ եք միջամտության մասին»: Եվ ես մտադիր եմ բարձրացնել այդ թեման»,- ասել է Թրամփը: Նրա կարծիքով, Պուտինը հազիվ թե խոստովանի, որ միջամտություն տեղի ունեցել է: […]
19:28 13.07.2018
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Դոնալդ Թրամփի խոսքերն այն մասին, որ Վլադիմիր Պուտինը ո՛չ իր ընկերն է, ո՛չ էլ թշնամին, այլ մրցակից է: Մասնավորապես Պեսկովին խնդրել են մեկնաբանել այն, թե ով է Պուտինի համար Թրամփը: «Նրա համար Թրամփը ԱՄՆ նախագահն է, իսկ երկուշաբթի օրը նախատեսված են բանակցություններ»,- պատաասխանել է Պեսկովը: Հիշեցնենք, որ […]
19:15 12.07.2018
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը մինչև 2019 թվականի վերջ վավերացրել է Արևմուտքի դեմ պատասխան պատժամիջոցները երկարաձգելու վերաբերյալ հրամանագիրը: Այս մասին ասվում է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում: «Երկարաձգել 2019 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը առանձին հատուկ տնտեսական միջոցառումները, որ նախատեսված են Ռուսաստանի նախագահի 2014թ. օգոստոսի 6-ի հրամանագրով»,- ասված է փաստաթղթում: Ավելի վաղ հայտարարվել էր, որ […]
14:59 12.07.2018
Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը ողջունել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջիկայում սպասվող հանդիպումը: Այս մասին հաղորդում է The Guardian-ը: Մեյը նման հայտարարություն արել է Բրյուսելում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում: Նա նշել է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավաորումը հանդիսանում է Բրիտանիայի առաջիկա նպատակներից մեկը: «Ողջունում եմ Թրամփի և Պուտինի առաջիակյում […]
13:47 12.07.2018
Իրանի հոգևոր գերագույն առաջնորդի խորհրդական Ալի Ակբար Վելայաթին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման համար ժամանել է Նովո-Օգարյովո: Այս մասին տեղեկացնում է Life.ru-ն: Նովո-Օգարյովոյում՝ նախագահական նստավայրում, կայացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդի՝ միջազգային հարցերով ավագ խորհրդական Ալի Ակբար Վելայաթիի հանդիպումը: Ռուսական կողմից բանակցություններին մասնակցել է նաև ԱԳՆ ղեկավար Սերգեյ […]
10:37 11.07.2018
ՆԱՏՕ-ի գագաթաժողովից հետո ԱՄՆ ղեկավարը կմեկնի Մեծ Բրիտանիա, այնուհետև Ֆինլանդիա՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման:
19:35 10.07.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին մրցակից է անվանել և հրաժարվել որևէ դրական կամ բացասական գնահատական տալ իրենց հարաբերություններին, այս մասին Թրամփը հայտարարել է Եվրոպա շրջագայության մեկնելուց առաջ, հաղորդում է Reuters-ը: Լրագրողի այն հարցին, թե ԱՄՆ նախագահը Վլադիմիր Պուտինին թշնամի՞ է համարում, Թրամփը պատասխանել է՝ մրցակից: Եվրոպական շրջագայության շրջանակներում Թրամփը կայցելի Հելսինկի, որտեղ հուլիսի […]