TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+5.09 oC

Պուտին

Պուտինը պատրաստակամություն է հայտնել հանդիպել Կիմ Չեն Ինի հետ

11:55 15.08.2018

Պուտինը պատրաստ է քննարկել տարածաշրջանի կարևորագույն հարցերը, ինչպես նաև երկկողմ հարաբերությունները:

̰
Անգելա Մերկելն օգոստոսի 18-ին կընդունի Վլադիմիր Պուտինին

18:45 13.08.2018

Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելն օգոստոսի 18-ին Մեզեբերգ ամրոցում՝ կառավարության ընդունելությունների տանը, կընդունի Վլադիմիր Պուտինին: Այս մասին տեղեկացրել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը: Նշված է նաև ընդունելության հստակ ժամը: Հանդիպումը կմեկնարկի տեղի ժամանակով 18.00-ին: Թե ինչ հարցեր կքննարկվեն, հստակ նշված չէ: «Բանակցությունների օրակարգում  արտաքին քաղաքականության արդիական թեմաներն են»,- նշել է  Զայբերտը:

̰
Նազարբաևը Պուտինի հետ հանդիպմանն առաջարկել է քննարկել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի շուրջ թեման

22:32 12.08.2018

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը բարձրացրել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ հարցը, հայտնում է  ТАСС գործակալությունը։ Նազարբաևն ընդգծել է, որ քննարկման ենթակա բոլոր թեմաներից իրենց համար խնդիր է դարձել հենց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի հարցը։ Հիշեցնենք, որ Յուրի Խաչատուրովը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի […]

̰
Թրամփը նամակ է ուղարկել Պուտինին

00:00 09.08.2018

Ամերիկացի հանրապետական սենատոր Ռենդ Փոլը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին է փոխանցել Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփի նամակը։ Այս մասին թվիթերյան իր էջում գրել է պաշտոնյան, որն այս շաբաթ կմեկնի Մոսկվա։ «Նամակում ընդգծվում է տարբեր ոլորտներում հետագա համագործակցության կարևորությունը, այդ թվում՝ ահաբեկչության դեմ պայքարը, օրենսդրական մարմինների միջև երկխոսության ակտիվացումը և մշակութային փոխանակումների վերականգնումը»,– գրել է Փոլը։

̰
Ուկրաինայի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Վլադիմիր Պուտինի՝ Ղրիմ այցելելու կապակցությամբ 

14:26 06.08.2018

Ուկրաինայի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ղրիմ այցելելու կապակցությամբ:  Պուտինը Ղրիմ էր այցելել օգոստոսի 4-ին և ներկա էր գտնվել մի երաժշտական փառատոնի բացման արարողությանը: «Ուկրաինայի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղում ՌԴ կողմից ժամանակավոր գրավյալ ուկրաինական տարածք հանդիսացող Ղրիմի Ինքնավար Հանրապետություն և Սեվաստոպոլ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցի առընչությամբ, որը հերթական անգամ […]

̰
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

14:25 05.08.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ՄԻ-8 ուղղաթիռի ավիավթարի կապակցությամբ: Ցավակցական հեռագրում, մասնավորապես, ասված է. «Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, Հայաստանում խորը վշտով են ընդունել Կրասնոյարսկի մարզում տեղի ունեցած ՄԻ-8 ուղղաթիռի ավիավթարի մասին ողբերգական լուրը, ինչն ուղևորների և անձնակազմի մահվան պատճառ է դարձել: Ես Ձեզ և ի դեմս Ձեզ բոլոր ռուսաստանցիներին անկեղծորեն վշտակցություն եմ հայտնում և խնդրում եմ […]

̰
ԱՄՆ-ում ֆիլմ կցուցադրեն Թրամփի վրա Պուտինի ազդեցության մասին

08:20 04.08.2018

Ռեժիսոր Ջեք Բրայանի «Ակտիվ միջոցառումներ» վավերագրական ֆիլմը, որում նկարագրվում է ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի  բազմամյա կապը, ԱՄՆ-ում վարձույթ դուրս կբերվի օգոստոսի 31-ին։ Այս մասին գրում է Variety պորտալը։ Ֆիլմի ռեժիսորը հաստատում է, որ ԱՄՆ նախագահը մի քանի տասնամյակ եղել է Պուտինի «խամաճիկը»։ Ֆիլմում կպատմվի նաև 2016 թվականի նախագահական ընտրություններում Ռուսաստանի […]

̰
ԱՄՆ նախագահն անդրադարձել է իր և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպմանը

13:10 03.08.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, մեկնաբանելով  Հելսինկիում հուլիսի 16-ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած հանդիպումը, հայտարարել է, որ իրեն հաջողվել է լավ հարաբերություններ հաստատել իր ռուս գործընկերոջ  հետ: Այս մասին նա հայտարարել է Փենսիլվանիա նահանգում իր աջակիցների առաջ ունեցած ելույթում: Թրամփն ասել է. «Հելսինկիում հրաշալի հանդիպում ունեցա Պուտինի հետ: Մենք քննարկել ենք ամեն ինչ: Մենք […]

̰
Պուտինը Փաշինյանին խոստովանել է՝ Քոչարյանի պաշտոնաթողությունից հետո նրա հետ մտերիմ հարաբերություններ է ունեցել. «Առավոտ»

11:00 03.08.2018

«Առավոտ» թերթը գրում է. «Aravot.am-ի տեղեկություններով՝ Փաշինյան-Պուտին զրույցի ժամանակ ՀՀ վարչապետը ՌԴ նախագահին ակնարկել է, որ տեղյակ է Պուտին-Քոչարյան հանդիպումներից և դրանց բովանդակությունից: Այս զրույցը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև տեղի է ունեցել հունիսի կեսին՝ Ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման հանդիսավոր արարողությունից առաջ: Պուտինն արձագանքելով Փաշինյանին, նրա հետ զրույցում չի թաքցրել […]

̰
ԱՄՆ Կոնգրեսը դեմ է Թրամփի և Պուտինի գաղտնի հանդիպումներին

15:36 29.07.2018

ԱՄՆ Կոնգրեսը դեմ է հանդես գալիս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ապագա ցանկացած գաղտնի հանդիպման։ ԱՄՆ Կոնգրես է ներկայացվել բանաձև, որը դատապարտում է Թրամփի «ապագա գաղտնի հանդիպումները» Պուտինի հետ։ Նախաձեռնությունը պատկանում է Ներկայացուցիչների պալատի դեմոկրատ անդամ Շեյլա Ջեքսոն Լիին։ Քաղաքական գործիչը կոչ է արել Թրամփին Կոնգրեսի հետ համաձայնեցնել ցանկացած համաձայնագիր։ Կոնգրեսականների […]

̰
Թրամփն ընդունել է Մոսկվա այցելելու Պուտինի պաշտոնական հրավերը

10:20 28.07.2018

ՌԴ ղեկավարը շեշտել է, որ պատրաստ է մեկնել Վաշինգտոն, եթե դրա համար ստեղծվեն համապատասխան պայմաններ:

̰
Պուտինը պայման է առաջադրել Էրդողանի հետ ռեստորան գնալու համար

10:47 27.07.2018

Յոհանեսբուրգում ԲՐԻՔՍ -ի գագաթնաժողովի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը թուրք գործընկերոջ՝ Ռեջեփ Թայիփ էրդողանի հետ հանդիպմանը կատակել է՝ ասելով, որ  կընդունի ռեստորան գնալու նրա հրավերը, եթե Թուրքիան սկսի Ռուսաստանից միս ներկրել: Անդրադառնալով երկկողմ հարաբերություններին՝ Պուտինը հիշեցրել է ռեստորան գնալու վերաբերյալ իրեն արված հրավերի մասին: «Դուք ինձ խոստացել եք ռեստորան հրավիրել»,- ասել է նա, ինչին Էրդողանը պատասխանել է. […]

̰
Էրդողանը խոսել է Պուտինի հետ առաջիկա հանդիպման մասին

19:15 25.07.2018

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իր ակնկալիքների մասին է խոսել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կայանալիք հանդիպման մասին, որը տեղի կունենա Յոհանեսբուրգում՝ ԲՐԻՔՍ-ի գագաթնաժողովի շրջանակում: «Նախատեսում եմ Ռուսաստանի նախագահի հետ քննարկել Սիրիայի հարցը, մասնավորապես, Դերաա և Իդլիբ նահանգներում տիրող իրավիճակը»,- հայտարարել է Էրդողանը Հարավային Աֆրիկա թռիչքից առաջ` մամլո ասուլիսի ժամանակ: Էրդողանի խոսքերով`ցանկացած պահի Սիրիայում իրավիճակը կարող […]

̰
Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել

17:29 23.07.2018

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին տեղեկացնում է Կրեմլի պաշտոնական կայքը: Վլադիմիր Պուտինն ու Նիկոլ Փաշինյանը քննարկել են Եվրասիական տնտեսական միությանը և երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր:

̰
Պուտինն ու Լուկաշենկոն քննարկել են ԵԱՏՄ գործունեության վերաբերյալ հարցեր

17:20 23.07.2018

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հեռախոսազրույց է ունեցել և Եվրասիական տնտեսական միության գործունեության վերաբերյալ մի շարք հարցեր քննարկել, տեղեկացնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հեռախոսազրույցի ժամանակ քննարկվել են Եվրասիական տնտեսական միության գործունեության մի քանի ոլորտներ, արդիական միջազգային հարցեր»,- գրված է Կրեմլի […]

̰
Fox News-ի հաղորդավարը որոշել է կնոջ հետ Ռուսաստանում հանգստանալ Պուտինի հետ հարցազրույցից հետո

13:10 23.07.2018

Fox News ամերիկյան հեռուստաալիքի հաղորդավար Քրիս Ուոլեսը որոշել է արձակուրդն իր կնոջ հետ Ռուսաստանում անցկացնել, այն բանից հետո, երբ հարցազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, այս մասին հաղորդավարը պատմել է New York Times-ին տված հարցազրույցում: «Ես համարյա չէի տատանվում և մտածեցի, իսկ ինչո՞ւ ոչ»,- ասել է լրագրողը: Հաղորդավարը պատմել է, որ Պուտինի հետ […]

̰
Թրամփին Պուտինի նվիրած գնդակն անվտանգության աշխատակիցները ստուգել են

20:00 21.07.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անվտանգության ծառայության աշխատակիցներն ստուգել են Հելսինկիի գագաթնաժողովի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նվիրած գնդակը: Business Insider-ի փոխանցմամբ՝ դա սովորական երևույթ է, և նախագահի բոլոր նվերներն անցնում են այդ ստուգումները: Հիշեցնենք, որ Հելսինկիում երկու նախագահների համատեղ ասուլիսի ժամանակ Վլադիմիր Պուտինը Դոնալդ Թրամփին ֆուտբոլի աշխարհի առաջնության խորհրդանշական գնդակ է նվիրել, իսկ Թրամփը փոխանցել […]

̰
Սպիտակ տունը մտադիր չէ ընդունելություն կազմակերպել Պուտինի համար. Associated Press

15:28 21.07.2018

Սպիտակ տան վարչակազմը չի պատրաստվում ընդունելություն կազմակերպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի համար: Այս մասին հայտնում է Associated Press-ը: Հայտնի է, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ անհամբերությամբ սպասում է Պուտինի հետ հանդիպմանը: Գերատեսչության մեկնաբանությունում, սակայն, ասվում է, որ ԱՄՆ նախագահի խոսքերը չեն համապատասխանում Մոսկվայի նկատմամբ Վաշինգտոնի տրամադրվածությանն ու գործողություններին:

̰
Թրամփը Պուտինի հանդեպ իր մոտեցումն անվանել է ոչ թե մեղմություն, այլ դիվանագիտություն

08:06 21.07.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ի պատասխան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդեպ չափազանց մեղմ վերաբերմունքի համար ամերիկյան ԶԼՄ-ների քննադատության, հայտարարել  է, որ իր հանդեպ առկա է կանխակալ վերաբերմունք, քանի որ նախկինում նման մոտեցումը կդիտարկվեր որպես դիվանագիտություն։ «Ես հանդիպել եմ կեղծ ԶԼՄ-ների կողմից դաժան քննադատության այն բանի համար, որ չափազանց բարի եմ եղել նախագահ Պուտինի հանդեպ։ Նախկինում […]

̰
Պուտինն ու Մերկելը հեռախոսազրույց են ունեցել

21:27 20.07.2018

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ, ասվում է Կրեմլի կայքում: «Կայացել է Ռուսաստանի Դաշնության նախագահի հեռախոսազրույցը Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելի հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ քաղաքական գործիչները քննարկել են մի շարք միջազգային ու տարածաշրջանային հարցեր:

̰
ԱՄՆ քաղաքացիների 55%-ին դուր չի եկել Թրամփի վարքագիծը Պուտինի հետ հանդիպմանը. հարցում

19:06 20.07.2018

CBS News-ը Հելսինկիում տեղի ունեցած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումից հետո հարցում է անցկացրել: Հիշեցնենք, որ Թրամփն ու Պուտինը հանդիպել են հուլիսի 16-ին Հելսինկիի նախագահական պալատում, որի ավարտին երկու կողմն էլ հանդիպումը արդյունավետ էր գնահատել: Հարցումների ժամանակ քաղաքացիների միայն 32%-ն է հավանություն տվել Պուտինի հետ հանդիպման ժամանակ Թրամփի վարքին, իսկ մեծամասնությունը՝ […]

̰
Պուտինը Թրամփին առաջարկել է Դոնբասում հանրաքվե անցկացնել

10:23 20.07.2018

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հելսինկիում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ առաջարկել է Դոնբասի կարգավիճակի հարցով հանրաքվե անցկացնել: Այդ մասին գրում է Bloomberg-ը՝ հղում անելով երկու աղբյուրի, որոնք ներկա են եղել դեսպանների հետ Պուտինի հանդիպմանը: Ըստ լրատվամիջոցի՝ քվեարկությունը պետք է տեղի ունենա միջազգային հանրության հովանու ներքո: Հելսինկիում երկու առաջնորդների հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում այդ […]

̰
Թրամփը հայտնել է Պուտինի «վատագույն թշնամին» դառնալու հնարավորության մասին

07:22 20.07.2018

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կարող է դառնալ ՌԴ-ի առաջնորդ Վլադիմիր Պուտինի «վատագույն թշնամին», եթե երկու պետությունների ղեկավարներին չհաջողվի բարելավել հարաբերությունները։ «Ես կլինեմ Վլադիմիր Պուտինի վատագույն թշնամին, եթե ԱՄՆ-ՌԴ հարաբերությունները չկարգավորվեն»,- ընդգծել է Թրամփը CNBC-ի հետ հարցազրույցում։ Լիարժեք ձևաչափով Պուտինի ու Թրամփի առաջին հանդիպումը կայացել է հուլիսի 16-ին, Հելսինկիում։ Մոտ 4 ժամ տևած […]

̰
Թրամփը Պուտինին հրավիրել է ԱՄՆ

07:11 20.07.2018

Սպիտակ տան ներկայացուցիչ Սառա Սանդերսը թվիթերյան իր էջում հայտնել է, որ այս աշնանը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հրավիրել է Վաշինգտոն։ ՌԴ նախագահին հրավերը փոխանցել է ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ-ի նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնը։ «Նախագահ Թրամփը խնդրել է Ջոն Բոլթոնին հրավիրել նախագահ Պուտինին այցելելու Վաշինգտոն այս աշնանը։ Այդ հարցի քննարկումն արդեն ընթացքի […]

̰
Կես Թրամփ, կես Պուտին. Time-ի նոր շապիկը

18:51 19.07.2018

Ամերիկյան Time շաբաթաթերթի հուլիսյան այս շաբաթվա համարի շապիկին պատկերված են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ մեկ դեմքով: Շապիկին կարելի է տեսնել և՛ Թրամփի, և՛ Պուտինի դիմագծերը: Շաբաթաթերթի շապիկի հեղինակները մեկտեղել են հուլիսի 16-ին Հելսինկիում կայացած երկու նախագահների՝ գագաթնաժողովին արված լուսանկարները: Իսկ այդ ամբողջ շապիկի վրա ներքևի հատվածում սպիտակ տառերով գրված է՝ […]

̰
Գլոբալ անվտանգության ապահովման ռուսական ոլորտը մեծ պահանջարկ ունի աշխարհում. Պուտին

17:07 19.07.2018

Գլոբալ անվտանգության ապահովման ռուսական ոլորտը մեծ պահանջարկ ունի աշխարհում: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիրմիր Պուտինը: «Անկասկած մեր գլոբալ անվտանգության և կայունության, նոր մարտահրավերների ու սպառնալիքների դեմ պայքարի ոլորտները պահանջարկ ունեն աշխարհում»,- ասել է Վլադիմիր Պուտինը ՌԴ ԱԳՆ-ում հրավիրված դեսպանների և մշտական ներկայացուցիչների խորհրդի ժամանակ:

̰
ԱՄՆ-ի կոնգրեսը պահանջում է հարցաքննել Թրամփի և Պուտինի զրույցի թարգմանչուհուն

12:52 19.07.2018

ԱՄՆ-ի կոնգրեսը պահանջում է հարցաքննել Թրամփի և Պուտինի զրույցի թարգմանչուհուն: Կոնգրեսականները կարծում են, որ միայն այդ մարդը կարող է օգնել ամերիկացիներին՝ հասկանալու, թե անձնական շփման ժամանակ ինչ են խոսել Թրամփն ու Պուտինը: Այդ առաջարկն արել են Նյու Հեմփշիր նահանգի դեմոկրատ սենատոր Ջին Շահինը և ներկայացուցիչների պալատի անդամ Բիլ Պասկրելը: Ջին Շահինն այդ մասին գրել է […]

̰
Պուտինն ու Թրամփը լուրջ զրույց են ունեցել. ԱՄՆ-ում ՌԴ դեսպան

12:26 19.07.2018

ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը Հելսինկիում կայացած հանդիպման ժամանակ կարևոր բանավոր պայմանավորվածություններ են ձեռք բերել, հայտնում է RT-ն: Նա նշել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի ղեկավարները  լուրջ և կառուցողական զրույց են ունեցել: ԱՄՆ-ում ՌԴ դեսպանն ընդգծել է, որ Պուտինի և Թրամփի բանակցությունները շատ կարևոր են ռուս-ամերիկյան հարաբերութունների […]

̰
Թրամփը Պուտինին պատասխանատու է համարել  ԱՄՆ-ի ընտրություններում միջամտության համար

11:27 19.07.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին կարելի է անձնապես պատասխանատու համարել ԱՄՆ-ի ընտրություններում միջամտության համար: «Այո՛, քանի որ նա է ղեկավարում երկիրը: Դա նույնն է, որ ես՝ ինքս, ինձ պատասխանատու եմ համարում այն ամենի համար, ինչ տեղի է ունենում երկրում: Այնպես որ, որպես երկրի առաջնորդ՝ Դուք էլ կարող էիք Ձեզ […]

̰
Ի՞նչ տեսք ունի Վլադիմիր Պուտինի ինքնաթիռը

17:07 18.07.2018

Daily Mail պարբերականը հրապարակել է ուշագրավ ֆոտոշարք և  բացահայտել, թե ինչպիսին է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի օդանավը ներսից: Ինքնաթիռում կա ոսկեզօծ զուգարանակոնք, լոգասենյակ, ահռելի մահճակալ, խորհրդակցությունների սրահ, կաշվեպատ կահույք, աշխատասենյակ և նույնիսկ մարզասրահ: Պուտինի «երկնային պալատն» արժե 500 մլն դոլար, իսկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Air Force One օդանավն արժե 1 մլրդ դոլար: Պուտինի օդանավն […]

̰
BACK_TO_TOP