TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+5.09 oC

Պուտին

Փաշինյան-Պուտին հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 8-ին․ Պեսկով

07:11 04.09.2018

Հայ-ռուսական բարձր մակարդակի բանակցությունները տեղի կունենան սեպտեմբերի 8-ին: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կհանդիպեն Մոսկվայում: Այս մասին հայտարարել է Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «Իզվեստիա»-ն։ Նշվում է, որ սա վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի երրորդ հանդիպումն է ՌԴ նախագահի հետ: Առաջին անգամ Պուտինն ու Փաշինյանը հանդիպել են մայիսի 14-ին, Սոչիում՝ ԵԱՏՄ […]

̰
Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 7-ին կմեկնի Իրան

17:56 03.09.2018

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 7-ին աշխատանքային այցով կմեկնի Իրանի Իսլամական Հանրապետություն: Այնտեղ կմասնակցի սիրիական հակամարտության շուրջ Աստանայում սկսված բանակցային գործընթացում երաշխավոր երկրների ղեկավարների հանդիպմանը: Այս մասին տեղեկացնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Եռակողմ հանդիպմանը մասնակցելու են նաև Իրանի նախագահ Հասան Ռոհանին ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Նշվում է, որ եռակողմ գագաթնաժողովի ժամանակ կքննարկվի նաև […]

̰
Մեզ համար կարևոր է լսել, թե Հայաստանի նոր ղեկավարն ինչպես է գնահատում իր երկրում իրադրության զարգացման հեռանկարները. Լավրով

14:16 03.09.2018

Մոտ ժամանակներս նախատեսվում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը: «Մոտ ժամանակներս նախատեսվում է ևս մեկ հանդիպում Պուտինի և Փաշինյանի միջև: Կարծում եմ՝ մեզ համար կարևոր է լսել, թե Հայաստանի նոր ղեկավարն  ինչպես է գնահատում իր երկրում իրադրության զարգացման […]

̰
Պուտինի երազանքը ԵՄ-ն ապամոնտաժելն է․ Մակրոն

09:37 03.09.2018

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «երազում է Եվրամիության փլուզման մասին»։ Նման կարծիք է արտահայտել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ միևնույն ժամանակ նշելով, որ հարգում է իր ռուս գործընկերոջը։ «Ես հարգում եմ Վլադիմիր Պուտինին, և ես այն մարդկանցից մեկն եմ, ով կարծում է, որ մենք պետք է Ռուսաստանի հետ անվտանգության հարցում նոր մոտեցումներ ստեղծենք, մեզ անհրաժեշտ են քննարկումներ […]

̰
Փաշինյանն առաջիկայում կայցելի Մոսկվա․ նախատեսված է հանդիպում Պուտինի հետ

21:32 02.09.2018

Առաջիկայում նախատեսվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Մոսկվա, որտեղ նա հանդիպում կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել է վարչապետ Փաշինյանը: «Շարունակում ենք շփումները տարբեր մակարդակներում: Առաջիկայում նախատեսված է իմ այցը Մոսկվա, որտեղ հանդիպում կունենամ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ. դա կլինի մեր երրորդ հանդիպումը։ Չեմ ցանկանում պնդել, որ բոլոր հնարավոր հարցերը […]

̰
ՌԴ-ն շարունակելու է նպաստել ղարաբաղյան հարցի կարգավորմանը. Պուտինը՝ Ալիևին

18:30 01.09.2018

Ռուսաստանը մտադիր է շարունակել նպաստել ղարաբաղյան հարցի կարգավորմանը: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ադրբեջանի նախագահ Իլահամ Ալիևի հետ Սոչիում կայացած բանակցությունների ժամանակ: Հաղորդում է Tass լրատվական գործակալությունը: «Մենք փոխանակել ենք միջազգային և տարածաշրջանային խնդիրներին վերաբերող կարծիքներ: Մասնավորապես, իհարկե, քննարկել ենք Լեռնային Ղարաբաղի խնդիրը: Որպես Մինսկի խմբի համանախագահող՝ Ռուսաստանը կշարունակի հնարավորինս նպաստել հակամարտության […]

̰
Պուտինն ու Ալիևը քննարկել են ԼՂ հակամարտությունը

16:59 01.09.2018

Սոչիում տեղի է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևի համատեղ մամուլի ասուլիսը: Մինչ ասուլիսը երկու երկրների նախագահները ստորագրել են միջպետական ու միջգերատեսչական մի շարք փաստաթղթեր: Ասուլիսի ընթացքում Վլադիմիր Պուտինն ասել է, որ երկու երկրների հարաբերությունները զարգանում են և՛ քաղաքական, և՛ տնտեսական ուղղություններով: Նախագահը ընդգծել է, որ երկրների միջև ակտիվորեն զարգանում է […]

̰
Պուտինը ստորագրել է Ադրբեջանի հետ տնտեսական համագործակցության մասին հայտարարություն

16:33 01.09.2018

Այսօր Մոսկվայում տեղի ունեցած հանդիպման ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են երկկողմ տնտեսական համագործակցության համատեղ հայտարարություն, տեղեկացնում է РИА Новости-ն: «ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրում են Ռուսաստանի և Ադրբեջանի միջև տնտեսական համագործակցության առաջնային ուղղությունների մասին համատեղ հայտարարություն»,- նշվել է ղեկավարների արարողության ժամանակ: Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան […]

̰
Պուտինն ու Ալիևը այսօր կհանդիպեն Մոսկվայում

12:54 01.09.2018

Այսօր՝ սեպտեմբերի 1-ին,Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կմեկնի ՌԴ պաշտոնական այցով և կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, տեղեկացնում է TASS-ը: Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը  նշել է, որ նախագահները բանակցություններ կանցկացնեն նեղ և ընդլայնված կազմերով: Հանդիպման ընթացքում կստորագրվեն  մի շարք փաստաթղթեր, և երկու երկրների առաջնորդները հայտարարությամբ հանդես կգան: Կրեմլի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Պուտինն […]

̰
Փաշինյան-Պուտին հանդիպմանը կքննարկվեն Քոչարյանի, ինչպես նաև ՀԱՊԿ-ին Ադրբեջանի անդամակցության հարցերը․ «168 ժամ»

10:48 01.09.2018

«168 ժամ»-ը գրում է․ «Մեր տեղեկություններով` սեպտեմբերի սկզբին նախատեսված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Նույն աղբյուրների փոխանցմամբ՝ բավական խիստ օրակարգ է սպասվում Նիկոլ Փաշինյանին՝ Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված քրեական գործ, ՀՀ կառավարության առանձին ներկայացուցիչների կողմից ՀԱՊԿ վարկաբեկման գործընթաց և այլն: Ամենաուշագրավը, սակայն, ՀԱՊԿ անդամակցության հարցով Ադրբեջանի շուրջ ծավալված խոսակցությունն […]

̰
Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Պուտինի և Քոչարյանի հեռախոսազրույցը

16:05 31.08.2018

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկար տարիներ լավ հարաբերություններ են ունեցել: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով երկու նախագահների հեռախոսազրույցը: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն: «Դուք գիտեք, որ երկար տարիների ընթացքում Պուտինը և Քոչարյանը լավ հարաբերություններ են պահպանել: Այդ հարաբերությունները չեն ազդել Հայաստանում տիրող իրադարձությունների […]

̰
Ալիևը վաղը հանդիպելու է Պուտինի հետ

14:51 31.08.2018

Սեպտեմբերի 1-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում ընդունելու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, որն այդ ընթացքում Ռուսաստանում է լինելու պաշտոնական այցով։ Այս մասին նշվում է Ռուսաստանի նախագահի կայքում։ Երկու երկրների ղեկավարները քննարկելու են երկկողմ օրակարգի հարցերը, որոնց թվում է առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումը։ Քննարկվելու են նաև տարածաշրջանային ու միջազգային խնդիրներ։ Սպասվում է միջկառավարական և միջգերատեսչական փաստաթղթերի […]

̰
Վլադիմիր Պուտինը «ջերմորեն շնորհավորել է» Ռոբերտ Քոչարյանի տարեդարձը

13:27 31.08.2018

Ռուսաստանի նախագահի կայքում հրապարակվել է Վլադիմիր Պուտինի շնորհավորանքը Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ «Հեռախոսազրույցի ընթացքում Վլադիմիր Պուտինը ծննդյան տարեդարձի առթիվ ջերմորեն շնորհավորել է Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին»,- նշվում է հաղորդագրության մեջ։ Նշենք, որ նախորդ տարի նույն ժամանակահատվածում Ռուսաստանի նախագահի կայքում Ռոբերտ Քոչարյանին ուղղված որևէ շնորհավորանք չի տեղադրվել։

̰
Պուտինի ուղերձը ՌԴ քաղաքացիներին՝ կապված կենսաթոշակային բարեփոխումների հետ

18:17 29.08.2018

Վլադիմիր Պուտինը նաև բացատրել է, թե ինչու արդյունավետ չէին լինի կենսաթոշակային համակարգի կայունությունն ապահովելու այլընտրանքային տարբերակները:

̰
Պուտինը տեսաուղերձով դիմել է ՌԴ քաղաքացիներին՝ բացատրելով կենսաթոշակային բարեփոխումների անհրաժեշտությունը

13:49 29.08.2018

Վլադիմիր Պուտինի խոսքով, կանանց կենսաթոշակային տարիքը պետք է բարձրանա ոչ թե 8, այլ 5 տարով:

̰
Պուտինը ելույթի ժամանակ շփոթել է Ֆրանսիայի Լյուդովիկոս թագավորներին

21:29 28.08.2018

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շփոթել է «Մեզանից հետո՝ թեկուզ ջրհեղեղ» արտահայտությունն արած Ֆրանսիայի Լյուդովիկոս XV թագավորին: Օմսկում տեղի ունեցած սոցիալ-տնտեսական հարցերով կառավարության հետ հանդիպման ընթացքում Պուտինը նշել է, որ «դա Լյուդովիկոս XIV-ի հայտնի սկզբունքն է»: Այդ արտահայտությունը տարբեր բառարաններում վերագրվում է Լյուդովիկոս XV-ի սիրուհի, մարքիզուհի դե Պոմպադուրին, իսկ  արտահայտությունն արել է Լյուդովիկոս XV թագավորը:  

̰
Ինչպես է Վլադիմիր Պուտինն անցկացրել հանգստյան օրերը

11:49 28.08.2018

Համացանցում տարածվել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Տիվայի Հանրապետությունում գտնվող «Սայանո-Շուշենսկի» արգելոցում անցկացրած հանգստի լուսանկարները: Ntv.ru-ի փոխանցմամբ՝ Պուտինի հետ է եղել նաև ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, ինչպես նաև ՌԴ անվտանգության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը, արգելոցի տնօրեն Գենադի Կիսելյովն ու Տիվայի ղեկավար Շոլբան Կարա-Օօլը։ Հրապարակել են մի քանի լուսանկարներ, թե ինչպես է ՌԴ առաջնորդը […]

̰
Բելառուսն ու Ռուսաստանը միմյանց պահապան հրեշտակներն են. Լուկաշենկո

10:38 27.08.2018

Լուկաշենկոյի խոսքով՝ տնտեսության ոլորտում Մինսկի կախվածությունը Մոսկվայից շատ մեծ է:   

̰
Ավստրիայի արտգործնախարարը պատմել է իր հարսանիքին Պուտինին հրավիրելու մասին

21:40 25.08.2018

Ավստրիայի ԱԳ նախարար Կարին Կնայսլը պատմել է, որ չի սպասել, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը իր հարսանիքի հրավերը կընդունի և կգա: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն: Նախարարը պատմել է, որ հրավիրել է նախարարներին և մյուս երկրների ղեկավարներին, քանի որ այդպես ընդունված է: Ավստրիացի դիվանագետի խոսքով՝ հունիսի 5-ին Պուտինի՝ Վիեննա կատարած այցի ժամանակ ինքը հրավիրել […]

̰
Ռուս-թուրքական հարաբերությունները գնալով ավելի են խորանում. Պուտին

19:07 24.08.2018

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, որ ռուս-թուրքական հարաբերությունները գնալով ավելի խոր և բովանդակային են դառնում: Երկու կողմից էլ մեծ շահագրգռություն կա Սիրիայի խնդրի շուտափույթ լուծման հարցում: Այս մասին ՌԴ նախագահը նշել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուի և Ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ հանդիպման  ժամանակ: «Էլ չեմ ասում իմ ու պարոն Էրդողանի պարբերական […]

̰
Պուտինի և Ավստրիայի ԱԳ նախարարի վալսը ազդանշան էր Եվրոպային. The Guardian

17:26 22.08.2018

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ավստրիայի ԱԳ նախարար Կարին Կնայսլի պարը նրա հարսանիքի ժամանակ սովորական պար չէր, այլ աշխարհաքաղաքական քայլ: Այս մասին գրել է բրիտանական The Guardian թերթը: Պարելով Ավստրիայի ԱԳ նախարարի հետ՝ Պուտինը ազդանշան է ուղարկում Եվրոպային, որ ինքը կարող է «պարել Եվրոպայի հետ»: ՌԴ նախագահը հստակ գիտեր, թե հարսանիքին իր այցը ինչ արձագանք կունենար […]

̰
Ալեքսանդր Լուկաշենկոն մեկնել է Ռուսաստան՝ Պուտինի հետ հանդիպման

14:07 22.08.2018

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մեկնել է Ռուսաստան, որտեղ մտադիր է հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հայտնում է «Բելտա» լրատվական գործակալությունը: Աղբյուրի փոխանցմամբ՝ նախագահների բանակցությունները կկայանան Սոչիում: Նշվում է, որ Պուտինը և Լուկաշենկոն կքննարկեն ռուս-բելառուսական համագործակցության զարգացմանը, ինտեգրացիոն միավորումներում և միջազգային հարթակներում փոխգործակցությանն առնչվող հարցեր:

̰
Պուտինը հայտարարել է մարտական պատրաստվածության հրատապ ստուգում

14:35 20.08.2018

Մարտական պատրաստվածության հրատապ ստուգումներ են սկսվել ՌԴ կենտրոնական, հեռավոր արևելյան կայազորերի,  օդա-դեսանտային ուժերի և ռազմական ավիացիայի զորամասերում: Ստուգումները մեկնարկել են այսօր և կշարունակվեն մինչև օգոստոսի 25-ը: Ինչպես նշել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, ստուգումները կներառեն 16 տիպի հատուկ վարժանքներ, և այս ամենն արվում է Восток-2018 մասշտաբային զորավարժանքների նախաշեմին: Շոյգուի խոսքերով՝ այդ զորավարժանքները լինելու են […]

̰
Համացանցում հայտնել է Ավստրիայի ԱԳ նախարարի հարսանիքին Պուտինի կենացի տեսանյութը

13:56 19.08.2018

Օգոստոսի 18-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակցել է Ավստրիայի ԱԳ նախարար Կարին Կնայսլի հարսանիքին։ ՌԴ նախագահը գերմաներենով կենաց է ասել, որի տեսանյութը հայտնվել է համացանցում։ Նա նշել է, որ Կնայսլը դարձել է Ավստրիայում իր առաջին ընկերը, որի հետ ինքը լավ հարաբերություններ է պահպանում։ Նախագահը երախտագիտություն է հայտնել նորապսակներին հրավերի համար, մաղթել նրանց, որպեսզի ստեղծեն ամուր […]

̰
Պուտինն ու Մերկելը քննարկել են Ուկրաինային և «Հյուսիսային հոսքին» վերաբերող հարցեր

10:56 19.08.2018

Բեռլինից ոչ հեռու գտվող կառավարական «Մեզեբերգ» նստավայրում ավարտել են Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի բանակցությունները։ Այս մասին հայտնում է Interfax-ը։ Բանակցությունները շարունակվել են մոտ 3․5 ժամ։ Պուտինն ու Մերկելը տևական ժամանակ շփվել են «1+1» ձևաչափով՝ առանց թարգմանիչների, նստավայրի այգու տաղավարում։ Հանդիպման մեկնարկից առաջ Պուտինն ու Մերկելը հանդիպել են լրագրողներին և նշել […]

̰
Պուտինն Ավստրիայի ԱԳ նախարարին հարսանիքի առթիվ ինքնաեռ է նվիրել

22:25 18.08.2018

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Ավստրիայի ԱԳ նախարար Կարին Կնայսլին և ֆինանսիստ Վոլֆգանգ Մայլինգերին հարսանիքի առթիվ նվիրել է  գյուղական տեսարան պատկերող նկար, խնոցի և Տուլայի ինքնաեռ: Այս մասին հայտնել է Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Հյուրերից մեկը նախագահի պարընկերն էր»,-ասել է Պեսկովը՝ հավելելով, որ նախագահը պարել է նաև հարսնացուի հետ։  

̰
Պուտինը պարել է Ավստրիայի ԱԳ նախարարի հետ

19:31 18.08.2018

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եղել է Ավստրիայի ԱԳ նախարար Կարին Կնայսլի հարսանիքին և պարել է հարսնացուի հետ: Ինչպես հաղորդում են լրատվամիջոցները Պուտինը պաշտոնական արարողության ավարտից հետո հեռացել է, իսկ նրա և Ավստրիայի ԱԳ նախարարի պարելիս արված լուսանկարները լույսի արագությամբ տարածվել են համացանցում: Путин после гуляний на свадьбе в Австрии отправился на переговоры с Меркель pic.twitter.com/5W7JW9sxBf […]

̰
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ

16:33 16.08.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիրմիր Պուտինի հետ։ Ինչպես փոխանցում է պաշտոնական Մոսկվան, հեռախոսազրույցը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ։ Այդ մասին հաղորդում է Կրեմլի պաշտոնական կայքը: Քննարկվել են երկկողմ օրակարգի որոշակի արդիական հարցեր, ինչպես նաև ընդհանուր ինտեգրացիոն ասոցիացիաների, մասնավորապես, ՀԱՊԿ շրջանակներում համագործակցության հարցերը:

̰
Վրաստան այցելած ռուս զբոսաշրջիկները բողոքել են Պուտինին Վրաստանի սահմանում եղած խցանումենրի համար

17:00 15.08.2018

Վրաստան այցելելու ժամանակ, ակամա երկու երկրների անցակետերի կիլոմետրանոց խցանումներում հայտնված ռուս զբոսաշրջիկները ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին խնդրագիր են ուղարկել: Դրանով ռուս զբսաշրջիկները խնդրել են աշխատանքից հեռացնել այն մաքսավորներին, որոնք չեն կարողացել հաղթահարել ստանձնած պարտավորությունները: Ռուս զբոսաշրջիկներին վրդովվեցրել է այն փաստը, որ վրացական «Վերին Լարսի» անցակետում վրացի սահմանապահները յուրաքանչյուր մեքենա բաց թողնելու համար տրամադրում էին 10 րոպե, […]

̰
Մեր միջև հոգևոր կապը պահպանվել է․ Վլադիմիր Պուտինի ուսուցչուհին պատմել է ՌԴ նախագահի դպրոցական տարիների մասին

13:25 15.08.2018

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դասղեկ Վերա Գուրևիչը պատմել է, թե ինչպես է Պուտինը չարաճճի աշակերտից վերածվել հաջողակ շրջանավարտի, և ինչպես են իրենք մինչ այսօր պահպանել ընկերական հարաբերությունները։ Այս մասին ուսուցչուհին պատմել է «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում։ Վերա Գուրևիչը Լենինգրադի №193 դպրոցում Պուտինի դասղեկն է եղել 5-8-րդ դասարաններում։ Ուսուցչուհին նշել է, որ ապագա նախագահը դպրոցում […]

̰
BACK_TO_TOP