TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+5.09 oC

Պուտին

Պուտինը պատմել է Ադրբեջանի հետ ենթակառուցվածքային ծրագրերի մասին

18:36 27.09.2018

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է համատեղ ենթակառուցվածքային-տրանսպորտային ծրագրերի վերաբերյալ աշխատանքների մասին: Տեղեկությունը հաղորդում է gazeta.ru-ն: «Ռուսաստանը և Ադրբեջանն իրականացնում են համատեղ ենթակառուցվածքային ծրագրեր: Մասնավորապես, արդեն իսկ աշխատանքներ են տարվում «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի կառուցման ուղղությամբ, որը կոչված է մոտեցնել եվրոպական ու ասիական շուկաները»,- ասել է Պուտինը: ՌԴ նախագահը նշել […]

̰
Պուտինն ու Ալիևը թեյել են միասին

17:50 27.09.2018

Բաքվում Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հանդիպումն անցել է թեյի սեղանի շուրջ, տեղեկացնում են ադրբեջանական աղբյուրները։ Նրանց առանձնազրույցի մասին տեղեկություններ չեն հաղորդվել։ Մինչ այդ երկու ղեկավարները Բաքվում միասին մասնակցել են երկու երկրների միջռեգիոնալ համագործակցության համաժողովին ու ներկա են եղել ձյուդոյի աշխարհի առաջնության որոշ մրցելույթների։ Պուտինի օրակարգը դրանով սպառվել է։ Բաքվից նա […]

̰
Պուտինը բարձր է գնահատել Ադրբեջանում ռուսաց լեզվի զարգացմանն աջակցելը

17:02 27.09.2018

Ռուսաստանը բարձր է գնահատում Ադրբեջանի իշխանությունների և հասարակության կողմից ռուսաց լեզվի զարգացմանն աջակցելը: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Տեղեկությունը հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը: «Մենք տեսնում ենք և բարձր ենք գնահատում ռուսաց լեզվով հետաքրքրված լինելը: Խոսքը վերաբերում է ոչ միայն Ադրբեջանի հասարակության կողմից ռուսաց լեզվի նկատմամբ հետաքրքրությանը, այլև հարցին պետական մակարդակով […]

̰
Պուտինն ու Ալիևը հետևել են ձյուդոյի մրցումներին

15:41 27.09.2018

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, որը կարճաժամկետ աշխատանքային այցով Բաքվում է, ներկա է գտնվել Ձյուդոյի աշխարհի առաջնության մրցումներին, որոնք անցկացվում են Ադրբեջանի մայրաքաղաքի Ազգային մարմնամարզության արենայում: Այս մասին տեղեկացնում է Կրեմլի պաշտոնական կայքը: Մարմնամարզության արենայում, բացի ՌԴ նախագահից, պատվավոր հյուրերի թվում էին նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու Մոնղոլիայի նախագահ Խալմաագիյն Բաթուլգանը: Ձյուդոյի աշխարհի առաջնությունը Բաքվում անցկացվում […]

̰
Պուտինը մի քանի ժամով ժամանել է Բաքու

12:31 27.09.2018

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր կարճաժամկետ աշխատանքային այցով եկել է Բաքու, որտեղ օդանավակայանում նրան դիմավորել է Ադրբեջանի առաջին փոխվարչապետ Յագուբ Էյյուբովը և արտաքին գործերի փոխնախարար Խալաֆ Խալաֆովը։ Այս մասին տեղեկացնում են ռուսական և ադրբեջանական աղբյուրները։ Պուտինն այստեղ հանդիպելու է իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ, ապա երկու նախագահները մասնակցելու են ռուս-ադրբեջանական 9-րդ միջռեգիոնալ համաժողովին, ինչից […]

̰
Պուտինի օգնականի խոսքերով՝ քիչ հավանական է, որ ՌԴ նախագահը Հայաստան կայցելի այս տարի

17:52 26.09.2018

Այս տարի Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան քիչ հավանական է, ու թեև այդպիսի հնարավորություն քննարկվել է, բայց պետք է կենտրոնանալ հաջորդ տարի այդպիսի այցելություն կազմակերպելու ուղղությամբ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի՝ միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Ուշակովը նշել է, որ Հայաստանի վարչապետն ու Ռուսաստանի նախագահը այս տարի դեռ կկարողանան հանդիպել Դուշանբեում ԱՊՀ […]

̰
Հետաձգվել է Պուտինի այցը Բաքու. նա այնտեղ կմնա մի քանի ժամ

17:26 26.09.2018

Ռուսաստանի նախագահի` Ադրբեջան այցը հետաձգվել է մինչև հնարավոր վերջին պահը։ Վլադիմիր Պուտինը Բաքու է մեկնելու վաղն  առավոտյան, որտեղից ցերեկը թռչելու է Տաջիկստան` ընդամենը մի քանի ժամ անցկացնելով Ադրբեջանում: Այս մասին այսօր տեղեկացրել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Նույն օրը՝ երեկոյան, ծրագրված է Պուտինի այցը Դուշանբե, որտեղ պետք է նախապատրաստվել ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների հանդիպմանը։ […]

̰
Ադրբեջանցի ընդդիմադիրները «բողոքել են» Պուտինի այցի դեմ

16:11 25.09.2018

Ռուսաստանի նախագահի՝ Բաքու այցի նախօրեին Ադրբեջանում հավաք է եղել իրենց ընդդիմադիր հռչակած գործիչների շրջանում, և այդ հավաքը նվիրվել է Վլադիմիր Պուտինի այցի դերը գնահատելուն։ Ադրբեջանական մամուլի փոխանցմամբ՝ գործիչներն ընդունել են հայտարարություն, որում իրենց մտահոգությունն են հայտնում Պուտինի այցի կապակցությամբ։ Նրանք հայտարարել են, որ Ադրբեջանում գործում է ռուսական «հինգերորդ շարասյուն», որն այնտեղ առաջ է մղում Մոսկվայի […]

̰
Պուտինը և Ասադը քննարկել են Սիրիային ռուսական С-300-ներ մատակարարելու հարցը

17:18 24.09.2018

Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել հետագա համատեղ ջանքերը՝ ուղղված Սիրիայում իրադրության երկարաժամկետ կարգավորմանը:

̰
Բաքվում մեկնարկում է ռազմական ցուցահանդես, որին կարող է մասնակցել նաև Պուտինը

16:22 24.09.2018

Սեպտեմբերի 25-27-ին Ադրբեջանի մայրաքաղաքում անցկացվելու է ռազմական արտադրանքի ցուցահանդես, որին, ըստ ադրբեջանական մամուլի, մասնակցելու է 29 երկրի պատվիրակություն։ Մամուլում շրջանառվող ոչ պաշտոնական հաղորդումների համաձայն՝ ցուցահանդեսին մասնակցելու է նաև Ռուսաստանի նախագահը, որը Բաքու է ժամանելու ձյուդոյի աշխարհի առաջնությանը մասնակցելու համար։ Ադրբեջանում անցկացվելիք ցուցահանդեսին, ըստ կազմակերպիչների, մասնակցելու է 200-ից ավելի ընկերություն Ռուսաստանից, Իսրայելից, Պակիստանից, Թուրքիայից, Սերբիայից, Ուկրաինայից […]

̰
Ծանր, բայց արդյունավետ. Լուկաշենկոն՝ Պուտինի հետ բանակցությունների մասին

17:50 22.09.2018

Մինսկում խորհրդակցության ժամանակ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ՌԴ նախագահի հետ բանակցությունները «ծանր էին, բայց արդյունավետ», հաղորդում է БелТА գործակալությունը: «Խորհրդակցությունների հիմնական մասը դեմ առ դեմ էր ՌԴ նախագահի հետ: Բանակցություները տևեցին 6 ժամ, անգամ ավելի: Ու, եթե անկեղծ, դրանք ոչ այնքան բարդ, որքան ծանր բանակցություններ էին, բայց արդյունավետ»,- ասել է Լուկաշենկոն: Նշենք, որ երկու […]

̰
Նեթանյահուն Պուտինին իր տխրությունն ու ափսոսանքն է հայտնել ռուսական օդանավի կործանման առնչությամբ

12:52 21.09.2018

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին իր «տխրությունն ու ափսոսանքն» է հայտնել ռուսական օդանավի կործանման առնչությամբ: Այդ մասին Նեթանյահուն ասել է իր հեռուստատեսային ուղերձի ժամանակ: Նեթանյահուն նշել է, որ այս ամենում մեղավոր է Իրանը, որը փորձում է Սիրիայի տարածքն օգտագործել Իսրայելի դեմ հարվածներ իրականացնելու համար: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ռուսական ռազմական […]

̰
Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կկարողանանք ապահովել դաշնակցային կապերի հետագա զարգացումը. Պուտինը՝ Փաշինյանին

22:28 20.09.2018

Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձի առթիվ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է ստանում օտարերկրյա պետությունների ղեկավարներից: Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հարգելի Նիկոլ Վովայի, Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս Հայաստանի ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ: Մեր երկրների միջև հարաբերությունները հիմնվում են բարեկամության […]

̰
Անկախության տոնի առթիվ Պուտինը շնորհավորել է Արմեն Սարգսյանին

17:24 20.09.2018

Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը: Ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ՝ Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ: Գոհունակությամբ արձանագրում եմ մեր երկու երկրների հարաբերությունների բարեկամական, դաշնակցային բնույթը, առևտրատնտեսական, գիտատեխնիկական, հումանիտար և մյուս ոլորտներում երկկողմ համագործակցության բարձր մակարդակը: Համոզված եմ, որ […]

̰
Պուտինը կրակել է դիպուկահար հրացանից

00:46 20.09.2018

«Россия 24» հեռուստաընկերության եթերում տեսանյութ է հրապարակվել, որտեղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Կալաշնիկով» կոնցեռնի հրաձգության կենտրոն այցելության ընթացքում փորձարկել է SVCH-308 դիպուկահար հրացանը, հաղորդում է lenta.ru-ն: Կադրերում Պուտինը մեկ անգամ կրակում է 600 մ հեռավորության վրա գտնվող նշանակետին: «Խոցե՛ց», – իր Telegram-ում մեկնաբանել է կրեմլյան լրագրող Դմիտրի Սմիրնովը:

̰
Պուտինը և Մերկելը քննարկել են Ուկրաինայում և Սիրիայում տիրող վիճակը

19:45 19.09.2018

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ, որի ընթացքում քննարկվել է Ուկրաինայում և Սիրիայում տիրող վիճակը, հաղորդում է Կրեմլի պաշտոնական կայքը: Հաղորդվում է, որ երկու կողմերը վերահաստատել են իրենց մտադրությունը՝ նպաստել Ուկրաինայի հարավ-արևելքում հակամարտության կարգավորմանը, այդ թվում՝ նաև «նորմանդյան քառյակի» շրջանակում, բացի դրանից՝ ընդգծել են 2015 թվականի Մինսկի պայմանավորվածությունների իրականացման […]

̰
Այդ զանգը լուրջ աջակցություն է․ Քոչարյանը՝ Պուտինի շնորհավորանքի մասին

15:46 19.09.2018

«Այդ զանգը լուրջ աջակցություն է։ Բայց ես երբեք այդպիսի հարաբերությունները չեմ հրապարակել»,- ռուսական «Կոմերսանտին» տված հարցազրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի շնորհավորական հեռախոսազանգին, որի մասին հաղորդագրությունը տեղադրվել էր ՌԴ նախագահի կայքում։ Քոչարյանը պատմել է նաև իրենց ընկերական հարաբերությունների մասին։ Լրագրողի այն հարցին, թե պատրաստվո՞ւմ է հոկտեմբերին Պուտինի ծննդյան […]

̰
Մենք երբեք իրար չենք ստել․ Քոչարյանը՝ Պուտինի հետ ընկերության մասին

15:07 19.09.2018

Հայաստանի երկրորդ նախագահի և Ռուսաստանի գործող նախագահի ընկերության մասին հայտնի է վաղուց։ Եվ այդ ընկերությունը, ըստ Ռոբերտ Քոչարյանի, սկսվել է 8 տարի տևած համատեղ աշխատանքից։ Այս մասին ինքը՝ Քոչարյանը, հայտնել է ռուսական «Կոմերսանտին» տված հարցազրույցում։ Նրա խոսքերով՝ այդ հարաբերությունների արդյունքում հայ-ռուսական հարաբերություններում նույնպես զգալի աճ է գրանցվել՝ ինչպես ներդրումների, այնպես էլ ռազմատեխնիկական ոլորտներում։ «Մենք երբեք […]

̰
Պուտինին հանդիպելիս Փաշինյանը փորձում է ուղղել առաջին տպավորությունը և անընդունելի արարքները․ Քոչարյան

14:39 19.09.2018

Աշխարհաքաղաքական ցանկացած շրջադարձ սպառնում է Հայաստանի անվտանգությանը։ Եվ խնդիրն այն չէ, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ռուսամետ է, թե արևմտամետ։ Այս մասին ռուսական «Կոմերսանտին» տված հարցազրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահը։ Նրա կարծիքով՝ պետք է հասկանալ՝ հնարավո՞ր է արդյոք անվտանգություն ապահովել անվտանգության այլ համակարգում։ «Եղան քայլեր, որ բացարձակ անընդունելի էին, և հիմա փորձում են ուղղել դա։ Թե […]

̰
Պետդեպը ողջունել է Սիրիայի վերաբերյալ Պուտինի և Էրդողանի հանդիպումը

12:14 18.09.2018

Միացյալ Նահանգները ողջունում է Ռուսաստանի և Թուրքիայի ջանքերը՝ ուղղված սիրիական Իդլիբ նահանգում իրավիճակի կարգավորմանը: Այս մասին գրում է iz.ru-ն՝ հղում անելով ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցչին: «Ռուսաստանը և Թուրքիան քայլեր են ձեռնարկում Բաշար Ասադի կառավարության ու Իդլիբում նրա համակիրների կողմից ռազմական գործողությունների կանխարգելման ուղղությամբ: Ողջունում ենք ցանկացած անկեղծ գործադրվող ջանք Սիրիայում բռնությունները նվազեցնելու ուղղությամբ»,- անանուն պաշտոնյայի խոսքերն […]

̰
Պուտինը մտադիր է Երևանում հանդիպել Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ․ «Ժամանակ»

08:38 18.09.2018

«Ժամանակ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 8-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելեց ՌԴ մայրաքաղաք Մոսկվա և հանդիպեց Վլադիմիր Պուտինին՝ նրան հրավիրելով պատասխան այց կատարել Հայաստան: Պուտինը, կարծես թե, ընդունել է հրավերը՝ իր մամուլի խոսնակ Պեսկովի միջոցով ասելով, թե կայցելի Հայաստան, թեև այցի ժամկետի հարցում հստակություն չկա: Բայց արդեն հայտնի է, որ անկախ ժամկետից, Պուտինը մտադիր է Երևանում […]

̰
Պուտինն ու Էրդողանը պայմանավորվել են Սիրիայում ապառազմականացված գոտի ստեղծել

07:26 18.09.2018

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցությունների ընթացքում իրենք որոշում են ընդունել սիրիական Իդլիբ նահանգի շփման գծի երկայնքով 15-20 կմ խորությամբ ապառազմականացված գոտու ստեղծման վերաբերյալ։ Այս մասին հայտնում է РБК-ն։ Ապառազմականացված գոտում վերահսկողություն կիրականացնեն թուրք պարեկներն ու ռուսական ռազմական ավիացիան։ Պուտինը նշել է, որ այն ծրագրվում է […]

̰
Պուտինի հետ հանդիպումից առաջ Էրդողանը ծանր տեխնիկա է ուղարկել Իդլիբ

18:54 17.09.2018

Էրդողանը Իդլիբում թուրքական զինուժի ամրապնդումը բացատրում է խաղաղ բնակչությանը պաշտպանելու անհրաժեշտությամբ:

̰
Հայտնի է՝  ինչ են քննարկելու Պուտինն ու Էրդողանը

22:29 16.09.2018

Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնել է, որ սեպտեմբերի 17-ին կայանալիք հանդիպմանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը քննարկելու են երկկողմ համագործակցությանն առնչվող և այլ հարցեր։ Այս մասին հայտնել է «Ռիա Նովոստի»-ն։ «Աշխատանքային այցի ընթացքում քննարկվելու են երկկողմ համագործակցությանն առնչվող արդիական հարցեր և սիրիական կարգավորման խնդիրը»,- ասված է Կրեմլի հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ, […]

̰
Պուտինը պաշտոնական այց կկատարի Հայաստան. Պեսկով

10:48 13.09.2018

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտոնական այց կկատարի Հայաստան: Այս մասին հայտնում է «Известия» -ն՝ հղում անելով ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովին: Վերջինս նշել է, որ այցի հստակ ժամկետ  դեռևս հայտնի չի: «Այցի ժամկետները կհամաձայնեցվեն»,- ասել է նա: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 8-ին Կրեմլի պալատում հանդիպել էր Պուտինի հետ: Դա Փաշինյան-Պուտին երրորդ հանդիպումն էր, որի ավարտից […]

̰
Պուտինը մասնակցել է Հեռավոր Արևելքում անցկացվող զորավարժություններին

10:19 13.09.2018

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակցել է երկրի պատմության մեջ Բրեժնևի ժամանակներից ի վեր անցկացվող ամենամեծ զորավարժություններին: Դրանք անցկացվում են Տրանս- Բայկալ շրջանում: Զորավարժություններին մասնակցում է մոտ 300 հազար զինվորական, մոտ 1000 միավոր ավիատեխնիկա, 36 հազար զրահապատ մեքենա, մոտ 80 նավ և այլ տեխնիկա: Դրանց կմասնակցեն նաև Չինաստանի ժողովրդական բանակի մոտ 3000 զինծառայողներ: Սրան զուգահեռ Ռուսաստանը […]

̰
Սկրիպալների թունավորման մեջ կասկածվող ռուսաստանցիները քաղաքացիական անձինք են. Պուտին

12:52 12.09.2018

Վլադիմիր Պուտինի խոսքով՝ երկրի իշխանությունները գտել են Ալեքսանդր Պետրովին և Ռուսլան Բոշիրովին:

̰
Պուտին-Փաշինյան հանդիպում. Ինչ է խոսվել փակ դռների ետևում. «Հրապարակ»

08:45 11.09.2018

«Հրապարակ» թերթը գրում է. «Բացի Պուտին-Փաշինյան այցի պաշտոնական լրատվությունից, բոլորին հետաքրքրում է, թե ինչ է խոսվել փակ դռների ետևում, և ինչ արդյունք է տվել այս հանդիպումը։ Ըստ ռուսական կուլիսներից ստացվող տեղեկությունների` Նիկոլ Փաշինյանը փորձել է ամեն ինչ անել Վլադիմիր Վլադիմիրովիչի վստահությունը շահելու և իր նպատակների մաքրության մեջ համոզելու համար։ Եվ ուղղակի կամ անուղղակի հասկացրել է, […]

̰
Պուտինը միայն երրորդ փորձից հետո է կարողացել քվեարկել

18:16 10.09.2018

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայի քաղաքապետի ընտրության օրը միայն երրորդ փորձից հետո է կարողացել քվեարկել: Քվեասարքը հրաժարվել է ընդունել Պուտինի քվեաթերթիկը, գրում է Meduza.io կայքը: Ավելի ուշ ՌԴ կենտրոնական ընտրական հանձնաժողովից պարզաբանել են` քվեասարքի մեջ քվեաթերթիկը պետք է դիմային հատվածով դեպի ներքև տեղադրվի, որպեսզի սարքն այն ընդունի: Նշենք, որ Պուտինի քվեարկությունը համացանցում մեմերի առիթ է […]

̰
Հայտնի է Պուտինի՝ Բաքու կատարելիք այցելության ամսաթիվը

15:41 10.09.2018

ԱՊՀ, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հարցերով ՌԴ պետդումայի հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովը «Ռուս-ադրբեջանական հարաբերությունների նոր փուլ» թեմայով տեսակամրջի ժամանակ հայտնել է Պուտինի՝ Բաքու կատարելիք այցելության ամսաթիվը: Այս մասին հայտնում է minval.az-ը: Ըստ այդմ՝ Վլադիմիր Պուտինի այցն Ադրբեջան ծրագրվում է սեպտեմբերի 25-ին: «Վլադիմիր Պուտինի՝ Ադրբեջան կատարելիք այցի շրջանակում սեպտեմբերի 25-ին տեղի կունենա երկու նախագահների՝ Իլհամ Ալիևի […]

̰
BACK_TO_TOP