TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+14.09 oC

Պուտին

Ստամբուլի գագաթնաժողովից առաջ Մակրոնն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել

16:30 27.10.2018

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել Սիրիային նվիրված քառակողմ բանակցություններիւց առաջ, որոնք պետք է տեղի ունենաn Ստամբուլում: Այս մասին «Ինտերֆաքս» լրատվական գործակալությանը հայտնել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը: «Այո՛, հեռախոսազրույց եղել է»,- ասել է Պեսկովը: Ավելի վաղ հեռախոսազրույցի մասին հայտնել էր BFMTV հեռուստաալիքը: Ըստ տեղեկությունների՝ երկու երկրների ղեկավարները […]

̰
Պուտինը ժամանել է Թուրքիա

16:06 27.10.2018

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Ստամբուլ՝ մասնակցելու Սիրիայի հարցի լուծման շուրջ քառակողմ գագաթնաժողովին: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Այցի շրջանակներում Պուտինը կհանդիպի Թուրքիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարների հետ: Հանդիպումների ընթացքում կքննարկվեն սիրիական հակամարտության խաղաղ լուծման, ինչպես նաև սիրիացի փախստականներին վերաբերող հարցեր: Երկրների ղեկավարները կքննարկեն նաև Սիրիայի Իդլիբ նահանգում ապառազմականացված գոտի ստեղծելու հարցը: Գագաթնաժողովի […]

̰
Պուտինը կատակել է իր աթոռին նստած շրջանային ղեկավարի հետ

11:00 27.10.2018

Զվարճալի դեպք է պատահել Խանտի-Մանսիական ինքնավար շրջանի ղեկավար Նատալյա Կոմարավայի հետ: ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ նա սխալմամբ նստել է նախագահի համար նախատեսված տեղում: Պուտինը չի խնդրել նրան փոխվել տեղերով, այլ պարզապես փոխել է առջևում դրված գրության տեղերը և հումորով պատասխանել. «Սա նույնպես լավ տեղ է»: ՌԴ նախագահը Խանտի-Մանսիական ինքնավար շրջան էր մեկնել միջազգային […]

̰
Ջոն Բոլթոնը Պուտինին հրավիրել է Վաշինգտոն

17:44 26.10.2018

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հայտարարել է, որ Սպիտակ տունը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հրավիրում է Վաշինգտոն: Այս մասին տեղեկացնում է Reuters-ը: Նման հայտարարություն Բոլթոնն արել է Թբիլիսի կատարած այցի շրջանակում: «Մենք նախագահ Պուտինին հրավիրել ենք Վաշինգտոն»,- ասել է նա: Դրա հետ միասին, նա ասել է, որ դեռ հայտնի չէ՝ արդյո՞ք ՌԴ նախագահն […]

̰
Եվրոպական երկրները կհայտնվեն ՌԴ-ի թիրախում. Պուտին

13:06 25.10.2018

ՌԴ նախագահը ԱՄՆ-ի այդ մտադրությունը շատ վտանգավոր է անվանել:

̰
Թրամփը հաստատել է Պուտինի հետ հնարավոր հանդիպումը

08:00 24.10.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը կարող է կայանալ նոյեմբերին, Փարիզում։ Այս մասին հայտնում է CNBC հեռուստաալիքը։ «Կարծում եմ՝ հավանաբար, մենք կհանդիպենք»,- ասել է նա լրագրողներին՝ խոսելով Փարիզ ծրագրվող իր այցի մասին, որտեղ նոյեմբերի 11-ին կնշեն Առաջին համաշխարհային պատերազմի ավարտի 100-ամյակը։ «Հանդիպումը դեռևս կազմակերպված չէ։ Հավանաբար այն կկազմակերպվի»,- […]

̰
Պեսկովը հայտնել է՝ ինչի մասին են զրուցելու Բոլթոնը և Պուտինը

16:56 23.10.2018

Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնի  կայանալիք հանդիպման ժամանակ քննարկվելու են երկու երկրների միջև երկկողմ հարաբերությունները, Սիրիայի խնդիրն ու ռազմավարական անվտանգության մասին հարցերը: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»: Պեսկովը տեղեկացրել է, որ կողմերը նաև կքննարկեն տարածաշրջանային կոնֆլիկտները: «Գլխավորը, […]

̰
Պուտինի հետ փոխվստահության մթնոլորտ է ձևավորվել․ Փաշինյան

12:17 22.10.2018

ՀՀ վարչապետի պաշտոնակատարը չունի տպավորություն, թե Ռուսաստանը խանդով է վերաբերվում Հայաստանի՝ այլ գործընկերների հետ հարաբերություններին։ Այս մասին Նիկոլ Փաշինյանն այսօր ասաց լրագրողների համապատասխան հարցին պատասխանելիս։ Վարչապետի պաշտոնակատարը նշեց, որ Հայաստանն ու անձամբ ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, բաց է բոլոր գործընկերների հետ հարաբերություններում, և այդ տեսանկյունից մութ անկյուններ չկան։ «Համենայնդեպս, մեր գործընկերների հետ, այդ թվում՝ Ռուսաստանի նախագահ […]

̰
Պուտինը նախազգուշացրել է Վրաստանին գենետիկական փորձերի վտանգների մասին

17:24 19.10.2018

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնաբանել է  ԱՄՆ-ի Լուգարի ​​կենսաբանական լաբորատորիայի շուրջ ծավալված սկանդալը: «ՌԻԱ Նովոստիի» հաղորդմամբ՝ նա մտահոգություն է հայտնել Վրաստանում ամերիկյան գենետիկական հետազոտությունների շուրջ արվող հայտարարությունների կապակցությամբ: Վրաստանում Լուգարի անվան լաբորատորիայի շուրջ սկանդալը սկիզբ է առել սեպտեմբերի 11-ին՝ Մոսկվայում Վրաստանի պետանվտանգության նախկին նախարար Իգոր Գեորգաձեի հայտարարությունից հետո: Նա հրապարակել էր մի շարք փաստաթղթեր՝ նշելով, […]

̰
Պատրաստ ենք զինտեխնիկայի համատեղ արտադրություն սկսել Ուզբեկստանի հետ այդ երկրի տարածքում. Պուտին

16:16 19.10.2018

Ռուսաստանն Ուզբեկստանին ոչ միայն առաջարկել է զենք մատակարարել այդ երկիր, այլև այդ երկրում համատեղ զբաղվել սպառազինության արտադրությամբ: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ռուս-ուզբեկական ընդլայնված քննարկումների ընթացքում, հայտնում է РИА Новости-ն: Աղբյուրի փոխանցմամբ՝ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ կարևոր է համարում Ուզբեկստանի հետ ռազմական ոլորտում  համագործակցությունը ու դրա զարգացման համար պատրաստ է Ուզբեկստանի […]

̰
Միջուկային զենքի կիրառման դեպքում Մոսկվան վրեժխնդիր կլինի. Պուտին

11:46 19.10.2018

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, թե ինչ տեղի կունենա, եթե միջուկային զենք կիրառվի: Ըստ նրա՝ ինչ -որ մեկի կողմից նման զենքի կիրառման դեպքում իրենք՝ որպես նահատակ, դրախտ կընկնեն, իսկ մյուսները պարզապես կփտեն: Նա այդ մասին խոսել է «Վալդայ» ակումբում ելույթի ժամանակ: Նրա խոսքով՝ միջուկային պատերազմի դեպքում չկա կանխարգելիչ հարված ասվածը: Զենքի նման տեսակները կարող […]

̰
«Մենք՝ ագրեսիայի զոհերս, որպես տառապյալներ կընկնենք դրախտ». Պուտինը՝ միջուկային հարվածի մասին

01:00 19.10.2018

Մոսկվան պատրաստ է միջուկային զենք կիրառել միայն այն բանից հետո, երբ կհամոզվի, որ ինչ-որ մեկը Ռուսաստանին միջուկային հարված է հասցնում:

̰
Պուտինը խոսել է իր և Թրամփի հարաբերությունների մասին

00:43 19.10.2018

Պուտինը չի համաձայնել այն մտքի հետ, որ Թրամփը միայն իրեն է լսում:

̰
Պուտինն անվանել է Կերչի ողբերգության պատճառը

19:45 18.10.2018

Պուտինն անդրադարձել է Կերչի ողբերգությանը և տեղի ունեցածի պատճառներից մեկն է անվանել գլոբալիզացիան:

̰
150 դոլարն արդարացված չէ. Փաշինյանը կհանդիպի Պուտինի հետ գազի գնի շուրջ քննարկում ունենալու համար

14:58 08.10.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նորանշանակ նախարար Գարեգին Բաղրամյանին ներկայացնելուց հետո նախարարությունից հեռանալիս նախարարից հետաքրքրվել է, թե գազի գնի վերանայման վերաբերյալ բանակցությունները ինչ փուլում են և ինչ է արվել այդ ուղղությամբ։ Նախարարը տեղեկացնում է, որ մի հանդիպում արդեն եղել է, իսկ Փաշինյանը տեղեկացնում է, որ հնարավոր է`  նոյեմբերին հանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր […]

̰
Պուտինի ծննդյան օրը նշել են՝ ռեկորդներ սահմանելով

12:46 08.10.2018

Չեչնիայի և Ռուսաստանի դրոշների հանդիսավոր բարձրացման արարողությանը ելույթ ունեցել 200 հոգուց բաղկացած մանկական երգչախումբը

̰
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ՝ նրա ծննդյան օրվա առթիվ

18:05 07.10.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, շնորհավորել և բարեմաղթանքներ հղել նրան ծննդյան օրվա առթիվ: ՀՀ վարչապետը նաև շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահին:

̰
Փաշինյանը շնորհավորել է Պուտինին

12:27 07.10.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ծննդյան օրվա առթիվ: Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հարգելի՛ Վլադիմիր Վլադիմիրի, Ընդունեք սրտանց շնորհավորանքներս Ձեր ծննդյան օրվա առթիվ և հաջողության անկեղծ մաղթանքներս Ռուսաստանի եղբայրական ժողովրդին ծառայելու գործում։ Համոզված եմ, որ պետական և քաղաքական […]

̰
Արմեն Սարգսյանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին ծննդյան օրվա առթիվ

10:59 07.10.2018

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 7-ին շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ծննդյան օրվա առթիվ: Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Հայաստանում բարձր են գնահատում Ձեր անձնական նշանակալի ներդրումը Հայաստանի և Ռուսաստանի դաշնակցային հարաբերությունների ամրապնդման գործում, որոնք հիմնված են մեր երկրների ժողովուրդների բազմադարյա ամուր եղբայրական կապերի և […]

̰
Ո՞ւմ հետ է նշելու Պուտինն իր ծննդյան օրը. պարզաբանում է Պեսկովը

18:40 06.10.2018

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պատմել է, թե ինչպես է մտադիր անցկացնել իր ծննդյան օրը ՌԴ նախագահը, տեղեկացնում էRIA Novosti-ին: Պեսկովի խոսքով՝ Պուտինն իր ծննդյան տոնը կնշի մտերիմների և ընկերների շրջապատում: «Նախագահը իր ծննդյան օրը կանցկացնի մտերիմների և ընկերների հետ»,- ասել է Պեսկովը: Նշենք, որ վաղը՝ հոկտեմբերի 7-ին, Պուտինը կդառնա 66 տարեկան:

̰
«Իդլիբում լայնամասշտաբ ռազմական գործողություններ չեն սպասվում». Պուտին

10:34 04.10.2018

Ռուս-թուրքական պայմանավորվածությունը նախատեսում է արմատական խմբավորումների և ծանր զրահատեխնիկայի հեռեցումը Իդլիբից:

̰
Վլադիմիր Պուտինը լրտեսությունը համեմատել է մարմնավաճառության հետ

19:58 03.10.2018

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, թե լրտեսությունը, ինչպես և մարմնավաճառությունը, աշխարհի հնագույն մասնագիտություններից մեկն է: Այս մասին Պուտինն ասել է «Ռուսական տնտեսական շաբաթ» համաժողովի ընթացքում: Ավելի վաղ ՌԴ նախագահը մեկնաբանել էր Սերգեյ Սկրիպալի թունավորման գործը՝ հայտարարելով, թե զարմացած է դրա շուրջ տեղի ունեցող զարգացումներից: «Իսկ հատուկ ծառայությունների աղմուկը, դա ի՞նչ է, նո՞ր բան է: […]

̰
Պուտինը Թրամփին խորհուրդ է տվել հայելու մեջ նայել

17:22 03.10.2018

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին խորհուրդ կտար հայելու մեջ նայել՝ գտնելու  նավթի գների բարձրացման մեղավորին: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն: «Մենք ԱՄՆ նախագահի հետ Հելսինկիում շատ լավ հանդիպում ենք ունեցել, բայց եթե մենք նրա հետ անդրադառնայինք թեմային, որն այժմ քննարկում ենք, ես նրան կասեի, որ եթե ուզում ես […]

̰
Պուտինը Սկրիպալին անվանել է «տականք» ու «դավաճան»

16:59 03.10.2018

«Նա պարզապես լրտես է, հայրենիքի դավաճան։ Հասկանո՞ւմ եք՝ այդպիսի հասկացություն կա՝ հայրենիքի դավաճան», –  այս բառերով Ռուսաստանի նախագահը բնորոշել է ռուս նախկին գաղտնի գործակալ, հետագայում Բրիտանիայի հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Սերգեյ Սկրիպալին, որին վերջերս փորձել էին թունավորել։ Վլադիմիր Պուտինը նշել, որ Սկրիպալի և նրա դստեր թունավորման հետ կապված աղմուկն արհեստականորեն մեծացվում է, ու որքան շուտ […]

̰
Սկրիպալը փորձել է Մեծ Բրիտանիային կոմպրոմատ տալ Պուտինի մերձավորի դեմ. NYT

14:46 02.10.2018

Ռուսաստանի նախկին գործակալ, վերջերս սպանության փորձի ենթարկված Սերգեյ Սկրիպալը փորձել է բրիտանական հետախուզությանը կոմպրոմատային գաղտնի տեղեկություններ տրամադրել Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության այն ժամանակվա ղեկավար, ներկայումս ՌԴ ազգային անվտանգության խորհրդի ղեկավար ու Վլադիմիր Պուտինի մերձավոր Նիկոլայ Պատրուշևի վերաբերյալ (լուսանկարում՝ ձախից առաջինը)։ Այս մասին գրում է New York Times պարբերականը՝ Սկրիպալի վերաբերյալ այսօր լույս տեսնող գրքին հղումով։ […]

̰
Ճիշտ կլինի, որ Պուտինի այցը լինի մյուս տարվա սկզբին․ Փաշինյան

18:04 30.09.2018

Դեռևս հայտնի չէ, թե Պուտինը երբ կուղևորվի Հայաստան: Ըստ նախնական պայմանավորվածության՝ այցը կլինի կա՛մ այս տարվա վերջին, կա՛մ մյուս տարվա սկզբին։ «Կարծում եմ՝ ճիշտ կլինի, որ մյուս տարվա սկզբին լինի այցը, որպեսզի մենք փաստաթղթային որոշակի բազա ունենանք ստորագրման համար»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա հույս է հայտնել, որ այդ ընթացքում պայմանագրային շատ լուրջ փաթեթ կպատրաստվի։ […]

̰
Պուտինն ԱՊՀ երկրներին կոչ է արել ընդլայնել ազգային արժույթներով փոխադարձ հաշվարկները

17:21 28.09.2018

Դուշանբեում ԱՊՀ երկրների գագաթնաժողովի ժամանակ Ռուսաստանի նախագահն իր գործընկերների հետ զրույցում շեշտել է, որ ԱՊՀ ներսում առևտրաշրջանառությունն աճել է, ինչպես նաև գործընկերներին կոչ է արել փոխադարձ հաշվարկներում մեծացնել ազգային արժույթներով հաշվարկների ծավալը։ Այս մասին TASS-ին տեղեկացրել է Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Սա նշանակում է, որ Ռուսաստանի նախագահը կոչ է անում միմյանց միջև հաշվարկներ անելիս արտարժույթների […]

̰
Պուտինը խոսել է Փաշինյանի հետ, բայց չի քննարկել Երևան այցը. խոսնակ

14:57 28.09.2018

Դուշանբեում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարճ զրույցներ է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի հետ։ Այս մասին «ՌԻԱ Նովոստիին» տեղեկացրել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Խոսնակը վստահեցրել է, որ Փաշինյանի հետ զրույցի ընթացքում Պուտինը չի քննարկել Հայաստան հնարավոր այցի հետ կապված հարցեր։ «Ոչ, (խոսել են) այլ` օպերատիվ, ընթացիկ հարցերի մասին», […]

̰
Պուտինն ու Փաշինյանը հնարավորություն են ունեցել մի քանի բառ փոխանակել Դուշանբեում

13:38 28.09.2018

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ուշացումով մեկնարկել է ԱՊՀ երկրների ղեկավարների ընդլայնված կազմով հանդիպումը: ԱՊՀ նախագահությունը Տաջիկստանից փոխանցվեց Թուրքմենստանին: SHANTNEWS.AM-ի թղթակիցը Դուշանբեից հայտնում է, որ հանդիպման շրջանակում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հնարավորություն են ունեցել մի քանի բառ փոխանակել իրար հետ: Ավելի վաղ, հիշեցնենք, որ Դուշանբեում, երբ ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպումից առաջ բոլոր ղեկավարները հավաքվել […]

̰
Պուտինը սեպտեմբերի 26-ին պետք է Հայաստան այցելեր. ինչո՞ւ պլանները փոխվեցին. «Ժողովուրդ»

10:45 28.09.2018

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի` Հայաստան կատարելիք այցի ժամկետները դեռ անորոշ են. այն հավանաբար տեղի կունենա 2019 թվականին: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել էր ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը: Ավելի վաղ, սակայն, ՌԴ նախագահի` Հայաստան այցի ժամկետ էր շրջանառվում տարեվերջը: Բացի այդ, ՌԴ նախագահը կարճատև այցով երեկ Ադրբեջանում էր, որից հետո […]

̰
BACK_TO_TOP