22:41 10.09.2018
«Բոլորդ գիտեք , թե որտեղից Հայկ Մարությանին Հյուսիսային պողոտայում տուն, քանի որ դուք եք գնել այդ տունը Հայկ Մարությանի համար: Ինքն իր աշխատանքով վաստակել է էդ հարստությունը, բարեկեցությունը: Իր աշխատանքը սիրելի է եղել ժողովրդին: Ահա սա է հաջողության նոր մոդելը Հայաստանում` գողերն այստեղ տեղ չունեն, այստեղ ապրում են աշխատող մարդիկ և տեղ ունեն միայն արարող […]
21:14 10.09.2018
«Նախատեսում ենք առնվազն մեկ մետրոյի կայարանի կառուցում Աջափնյակում ՝ Թումոյի մոտ»,- ասել է քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը Էրեբունի համայնքում «Իմ քայլը» դաշինքի կազմակերպած հանրահավաքին: Մարությանը վերհիշեց, որ այդ կայարանը և թունելը 30 %-ով կառուցվել են սովետական տարիներին: «Իհարկե, այս տարիների ընթացքում նորմալ չի պահպանվել և փլուզված հատվածներ կան, համենայնդեպս, մենք պետք է ամեն ինչ վերականգնենք […]
20:19 10.09.2018
Անդրադառնալով քաղաքային տրանսպորտի խնդիրներին՝ Երևանի ավագանու ընտրություններում քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը էրեբունիում կայացած հանրահավաքին նշեց, որ այսօր արդեն տրանսպորտը ոչ թե A կետից B կետ տեղափոխելու, այլ պատվի հարց է: «Երբ մենք մեկնում ենք եվրոպական քաղաքներ և այնտեղ օգտվում ենք տրանսպորտային միջոցներից, հասկանում ենք, թե ուր են հասել այս պետությունները: Մեզ մոտ այնպիսի վիճակ է, […]
20:14 10.09.2018
«Այսուհետ ոչ ոք միանձնյա որոշումներ չի կայացնելու»,- հայտարարեց Երևանի ավագանու ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի կողմից առաջադրված քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը և ներկայացրեց դաշինքի ծրագրային դրույթներից առաջինը: Թեկնածուն նշեց, որ Երևանի բոլոր հանրային հնչեղություն ստացած հարցերը լուծելու են հենց Երևանի քաղաքացիները հանրաքվեի միջոցով: «Հանրաքվեները լինելու են երկու տեսակի՝ առաջինը՝ թվային, այսինքն՝ քաղաքապետարանի կայքում լինելու է հատուկ […]
20:00 07.09.2018
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ Երևանի ավագանու ընտրությունների ցուցակը գլխավորող Հայկ Մարությանը պնդում է, որ հայտնի տեսանյութի այն հատվածում, որտեղ ասում է, թե «իրենց դեմ խաղ չկա», նկատի է ունեցել ժողովրդին, այսինքն՝ ժողովրդի դեմ խաղ չկա։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի եթերում իր հարցազրույցի ընթացքում հայտնեց ինքը՝ թեկնածուն։ «Սա, այսպես ասած, կորպորատիվ էր։ Գիտեք՝ ինչ է լինում կորպորատիվների […]
19:49 07.09.2018
Երևանի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածու Հայկ Մարությանը չի ուզում դավադրապաշտապան երանգ և ուղղորդում տեսնել այն հարցում, որ իր մասնակցությամբ սկանդալային տեսանյութն այդքան տարածվեց։ Այս մասին ինքը՝ Մարությանը, հայտնեց «Ազատության» ռադիոկայանի եթերում իր հարցազրույցի ընթացքում։ Խոսքն այն հայտարարության մասին է, որում Մարությանը առանձնացրել էր «սև ու սպիտակ ուժերին» և նշել, թե իրենց դեմ խաղ չկա։ «Իմ ձևակերպումը […]
13:36 04.09.2018
Այսօր ԱԻՆ կատարած այցի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Երևանի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի այն ձևակերպումներին, թե «կան սպիտակ և սև ուժեր․․․ Մեր թիմի դեմ խաղ չկա ․․․»։ «Հայկ Մարությանի ձևակերպումներն այնքան էլ ճշգրիտ չեն եղել։ Ես կարծում եմ, որ ցանկացած մեր հայտարարություն, ցանկացած քաղաքական հայտարարություն պետք է տեղավորվի սիրո և համերաշխության հեղափոխության մեջ։ […]
11:56 04.09.2018
Նիկոլ Փաշինյանը սատարում է Հայկ Մարությանին ու մասնակցելու է քարոզարշավին, և սա շատ մեծ ազդեցություն է ունենալու Մարությանի վարկանիշի վրա: Այս մասին իր կարծիքը հայտնեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը: Նրա խոսքով`«Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուն միակն է, որ կարող է հավակնել մեծամասնության: Քաղաքական ուժի իմաստն այն է, որ ուզում է վերցնել նաև Երևանը: Սակայն, Մարությանից բացի, որոշ չափով […]
11:17 04.09.2018
Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը համարում է, որ Երևանի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի` «մեր դեմ խաղ չկա» արտահայտությունն անփորձության հետևանք է: Պատճառն այն է, որ թեև Մարությանն ունի կառավարչական, բանակցային հմտություններ, սակայն չունի քաղաքական գործունեության փորձ: Այս մասին Քոչարյանն իր կարծիքը հայտնեց լրագրողների հետ հանդիպմանը: Նրա խոսքով` Մարությանն այս արտահայտությունն արել է իր կառավարչական թիմի մասին, և […]
12:13 03.09.2018
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում պատասխանել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանին, որը քննադատություններ էր հնչեցրել Երևանի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի երեկվա ելույթին: Մարությանը, մասնավորապես, իր ելույթի ժամանակ ասել էր. «Հայաստանում իրավիճակը շատ պարզ է՝ կան սպիտակ ուժեր և կան սև ուժեր, վերջ։ Մենք սպիտակ ուժերն ենք, իսկ բոլոր նրանք, ովքեր չեն […]
10:37 03.09.2018
«Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուն քաղաքականությունում փորձում է իր առաջին քայլերն անել, և արել է առաջին ամենավտանգավոր արտահայտությունը՝ «մեր դեմ խաղ չկա» և հասարակությունը բաժանված է սևերի և սպիտակների: Այս մասին news.am-ի հետ զրույցում ասել է «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր, Երևանի ավագանու ընտրություններին քաղաքապետի թեկնածու առաջադրված Նաիրա Զոհրաբյանը՝ մեկնաբանելով Հայկ Մարությանի խոսքերը: «Այս նախադասությունը լսել ենք դեռ 90-ականներից, […]
08:19 03.09.2018
Երևանի ավագանու ընտրություններին «Իմ քայլը» դաշինքով մասնակցող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը երեկ ելույթ է ունեցել ընտրությունների ֆինանսավորումն ապահովելու համար կազմակերպված դրամահավաք-երեկոյին։ Նրա ելույթը քննադատությունների և տարընթերցումների տեղիք էր տվել։ Մարությանն իր ֆեյսբուքյան էջում պատասխանել է քննադատություններին․ «Սիրելի ժողովուրդ, Այսօր համացանցում քննարկման առարկա են դարձել ելույթումս հնչեցված որոշ ձևակերպումներ, որոնք տարաբնույթ մեկնաբանությունների առիթ […]
08:05 03.09.2018
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Հայկ Մարությանի երեկվա ելույթին, որի ժամանակ քաղաքապետի թեկնածուն ասել էր․ «Հայաստանում իրավիճակը շատ պարզ է՝ կան սպիտակ ուժեր և կան սև ուժեր, վերջ։ Մենք սպիտակ ուժերն ենք, իսկ բոլոր նրանք, ովքեր չեն ուզում, որ մենք հաջողություն ունենանք, ես կարող եմ ասել, որ սև ուժերն են»։ […]
07:09 03.09.2018
Երևանի ավագանու ընտրություններին «Իմ քայլը» դաշինքով մասնակցող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը երեկ ելույթ է ունեցել ընտրությունների ֆինանսավորումն ապահովելու համար կազմակերպված դրամահավաք-երեկոյին։ Այս մասին հայտնում է «Առավոտ»-ը։ «Այսօր Հայաստանում իրավիճակը շատ պարզ է՝ կան սպիտակ ուժեր և կան սև ուժեր, վերջ։ Ես ուզում եմ պաշտոնական հայտարարել, չնայած գիտեք, բայց պետք է ասեմ, այո՛, մենք […]
11:06 28.08.2018
Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում քաղաքապետի ՔՊ-ական թեկնածու Հայկ Մարությանի նախընտրական շտաբի ղեկավարը լինելու է Սիփան Փաշինյանը: Այս որոշումը կայացվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում: Ի դեպ, Սիփան Փաշինյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի եղբորորդին է։
19:04 07.08.2018
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի կարծիքով՝ հանրությունը դեռ իր համար կբացահայտի Հայկ Մարության քաղաքական գործչին: Օգոստոսի 7-ին «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ Ավինյանը նշեց, որ անձամբ ինքը քվեարկել է Հայկ Մարությանի օգտին: Նա ասաց, որ առաջարկել էր նաև Արայիկ Հարությունյանի թեկնածությունը, սակայն վերջինս ասել է, որ կրթության և գիտության ոլորտում դեռ շատ անելիքներ ունի: «Հայկ Մարությանն իր նոր դերում, […]
11:54 02.08.2018
ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը օգոստոսի 2-ին՝ կառավարության նիստից առաջ պատասխանեց լրագրողների հարցերին: Անդրադառնալով դիտարկմանը, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարած հանրահավաքը պատասխանն է Ռուսաստանից հնչող որոշ կոշտ ձևակերպումների, նա պատասխանեց. «Օգոստոսի 17-ի հանրահավաքը կապված է Կառավարության 100 օրվա հետ»: Հարցին՝ մասնակցելո՞ւ են դրան նախարարները, Միրզոյանը նշեց. «Ենթադրում եմ, որ՝ այո»: Լրագրողները հետաքրքրվեցին՝ մտածելու տեղիք չի՞ […]
11:15 30.07.2018
Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ Տիգրան Հակոբյանն անդրադարձել է դերասան Հայկ Մարությանի՝ քաղաքապետի պաշտոնում առաջադրմանը: Ֆեյսբուքյան իր էջում նա արձագանքել է երեկվանից հնչող քննադատություններին: «Հայկ Մարությանի մասին, հուզմունքներն ու քմծիծաղը մի կողմ թողնելով… Ինչո՞ւ շատերը չեն հավատում, որ Հայկոն կարող է լավ քաղաքապետ լինել: Միայն մեկ պատճառով՝ հանրային ընկալմամբ նա ընդամենը կոմիկ դերասան […]
22:18 29.07.2018
Քիչ առաջ ավարտվեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստը: Մոտ 5 ժամ տևած ներկուսակցական նիստում՝ փակ քվեարկությամբ որոշվել է, որ Երևանի քաղաքապետի թեկնածուն լինելու է դերասան Հայկ Մարությանը: Այս մասին հայտնում է Armtimes-ը։ Նրա օգտին կողմ է քվերակել 8 կուսակցական: Հաղորդվում է, որ թեժ պայքար է եղել Ալեն Սիմոնյանի և Հայկ Մարությանի միջև: Նրանց համար […]
16:47 10.05.2018
Իսկ այն հարցին, թե դերասանը ցանկանում է արդյոք դառնալ մշակույթի նախարար, նա պատասխանել է, որ չունի նման ցանկություն: