TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+5.09 oC

Հայկ Մարության

Հայկ Մարությանն իր երդման արարողությունը որոշել է յուրահատուկ ձևով անցկացնել․ «Ժողովուրդ»

09:00 04.10.2018

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ սեպտեմբերի 23-ին ավագանու արտահերթ ընտրություններին Երևանի քաղաքապետ ընտրված Հայկ Մարությանը իր երդման արարողությունը որոշել է յուրահատուկ ձևով անցկացնել: Այս ընթացքում համառորեն լուրեր են շրջանառվում այն մասին, որ Մարությանը մտադրություն ունի իր երդմնակալության արարողությունը անցկացնել Հանրապետության հրապարակում: Մարությանն այդպես է վարվելու, քանի որ Հանրապետության հրապարակը նույնացվում է թավշյա հեղափոխության […]

̰
Այս ԱԺ-ն շատ հստակ ապացուցեց, որ պիտի ցրվի. Հայկ Բալանյան

15:09 03.10.2018

Արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը միանշանակ չընկալվեց քաղաքական և քաղաքագիտական շրջանակներում: Արդյո՞ք հնարավոր կլինի մինչև տարեվերջ արտահերթ ընտրությունների կազմակերպումը, դա կլինի անցնո՞ւմ, թե՞ հնարավոր չի լինի խուսափել բախումներից: Այս և մի շարք այլ հարցերի շուրջ SHANTNEWS.am-ը զրուցել է քաղաքագետ Հայկ Բալանյանի հետ: – Պարո՛ն Բալանյան, կխնդրեի Ձեր գնահատականը երեկվանից ստեղծված […]

̰
Սեպտեմբերի 26-ին բացվեցին Բաղրամյան 26-ի դռները, իսկ այսօր՝ ԱԺ-ի․ Հայկ Մարության

01:15 03.10.2018

Բանակցություններն ավարտվեցին, որից հետո «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանն ասաց․ «Սեպտեմբերի 26-ին բացվեցին Բաղրամյան 26-ի դռները, իսկ այսօր՝ ԱԺ-ի դռները: Այս հրաշք այգին, որի իրական տերը ժողովուրդն է, նորից հետ եկավ մեր ժողովրդին»։

̰
Շնորհակալ եմ, որ միասնական եք. Հայկ Մարությանը միացավ քաղաքացիներին

22:34 02.10.2018

Երևանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանը նույնպես միացավ Բաղրամյան պողոտայում հավաքված քաղաքացիներին: Նա ելույթ ունեցավ ներկաների առջև՝ ողջունելով նրանց և շնորհակալություն հայտնեց նրանց միասնականության համար: «Ողջո՛ւյն, հայաստանցինե՛ր: Այստեղ կան Հայաստանի բոլոր կողմերից, բոլոր ամենահեռու շրջաններից մարդիկ: Արդեն եկել են և գալիս են Երևան: Ես, այսպես ասած, կարճ եմ կապում, շնորհակալ եմ, որ միասնական եք»,- ասել է […]

̰
Հայ ազգի մեծագույն գործիչը հեռացավ մեզանից. Հայկ Մարության

19:29 01.10.2018

Երևանի ավագանու ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի կողմից քաղաքապետ առաջադրված Հայկ Մարությանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ: «Հայ ազգի մեծագույն գործիչը հեռացավ մեզանից: Սա, իհարկե, մեծ կորուստ է Շառլ Ազնավուրի արվեստի երկրպագուների համար ամբողջ աշխարհում: Բայց ամենից առաջ սա մեծ կորուստ է համայն հայության համար, քանի որ մաեստրոն իր գործունեությամբ բազմիցս […]

̰
Երևանի նորընտիր քաղաքապետը վաղ առավոտյան դուրս է եկել վազքի

17:07 28.09.2018

Երևանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանը վաղ առավոտյան դուրս է եկել վազքի: Այս մասին տեղեկանում ենք «Սպուտնիկ Արմենիա»-ից: Հիշեցնենք, Երևանի ավագանու ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի օգտին կողմ է քվեարկել ընտրողների 81,06 տոկոսը (294 հզր. 109)։

̰
Հայկ Մարությանի երդման արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 13-ին. «Հրապարակ»

08:31 28.09.2018

«Հրապարակ» թերթը գրում է. «Երևանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանի երդման արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 13-ին: Հոկտեմբերի 10-ին կկայանա ավագանու անդրանիկ նիստը, որի ժամանակ նա, առանց քվեարկության, կդառնա քաղաքապետ։ Ավագանու ամենաավագ անդամը` ավագանու այլ անդամների ուղեկցությամբ, Երևանի պատմության թանգարանից կվերցնի այնտեղ պահվող լանջաշղթան՝ հայոց 12 մայրաքաղաքների անվանատառերով, որը երդմնակալության արարողակարգի բաղկացուցիչներից է, և կանցկացնի նորընտիր քաղաքապետի […]

̰
Հեղափոխական կյանքը ծածկեց Հայկ Մարությանի քաղաքականապես չկայացած լինելը. ընտրական տեխնոլոգիաների փորձագետ

15:41 25.09.2018

300 հազար մարդ այսօր աջակցում է վարչապետին: Այսօր կայացած ասուլիսի ընթացքում այս մասին հայտնել է քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը՝ որպես ասվածի ապացույց նշելով Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները: «Այս արդյունքը ոչ թե «Իմ քայլը» դաշինքինն է, այլ վարչապետ Նիկոլ Փաշինյանինը: Եթե հիմա ձեզ խնդրեմ ասել «Իմ քայլը» դաշինքի ավագանու անդամներից 5 անուն, չեք […]

̰
Երևանը վստահության քվե է տալիս Փաշինյանին. միջազգային ԶԼՄ-ների անդրադարձը

11:05 25.09.2018

Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները զերծ չեն մնացել միջազգային լրատվամիջոցների ուշադրությունից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Reuters գործակալությունը, անդրադառնալով Երանի ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքներին, գրել է, որ Երևանի քաղաքապետ է ընտրվել Հայաստանում հայտնի դերասանը: Գործակալությունը գրում է, որ ընտրությունների նախնական արդյունքները հրապարակվել են սեպտեմբերի 24-ին, իսկ ընտրությունները կայացել են այս տարվա ընթացքում  երկրում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո: ««Իմ […]

̰
Շնորհավորում եմ բոլորիս բացառիկ ազատ ընտրությունների կապակցությամբ․ Մանե Թանդիլյան

07:46 25.09.2018

Երևանի ավագանու ընտրությունների հետ կապված աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը շնորհավորել է երևանցիներին և ընտրություններում հաղթողին։ «Սիրելի երևանցիներ, Շնորհավորում եմ բոլորիս Երևանի ավագանու բացառիկ ազատ ընտրությունների կապակցությամբ: Տեղի ունեցածը ցույց տվեց կարևորագույն արդյունք` իշխանությունը պատկանում է ժողովրդին, և սա բարձրագույն արժեք է, և երկրում պետք է դառնա գերակա: Շնորհավորում եմ «Իմ քայլը» դաշինքին […]

̰
Շնորհավորում եմ «Իմ Քայլը» դաշինքին ազատ և արդար ընտրություններում արժանի և համոզիչ հաղթանակի կապակցությամբ․ Արարատ Զուրաբյան

22:26 24.09.2018

«Երևանցիներ» դաշինքի քաղաքապետի թեկնածու Արարատ Զուրաբյանը շնորհավորել է «Իմ քայլը» դաշինքին՝ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում համոզիչ հաղթանակի կապակցությամբ․ «Երևանցիներ» դաշինքի և իմ անունից  շնորհավորում եմ «Իմ Քայլը» դաշինքին ազատ և արդար ընտրություններում արժանի և համոզիչ հաղթանակի կապակցությամբ: Այս ընտրությունները ևս մեկ շատ կարևոր քայլ էր ժողովրդավարական, մրցունակ, իրավական, ամուր պետություն կառուցելու ճանապարհին: Մենք բոլորս պետք […]

̰
Երևանի բնակիչները, անսալով վարչապետի կոչերին, ընտրեցին Հայկ Մարությանին. «Երկիր Ծիրանի»

18:31 24.09.2018

«Երկիր Ծիրանի» կուսակցությունը հանդես է եկել 2018 թվականի սեպտեմբերի 23-ի Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների վերաբերյալ հայտարարությամբ, տեղեկացնում է «Երկիր Ծիրանի» կուսակցության լրատվական ծառայությունը: Հայտարարության մեջ ասված է. «Սիրելի հայրենակիցներ Երևանի բնակիչները` անսալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչերին՝ «հանուն Ազգային ժողովի լուծարման և հեղափոխության վերջնական հաղթանակի», ընտրողների 43.66%-ից 81.05% բացարձակ մեծամասնությունը ընտրեցին Հայկ Մարությանին որպես Երևանի քաղաքապետ: Սիրելի երևանցիներ, […]

̰
Արա Բաբլոյանը շնորհավորել է Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում հաղթած քաղաքական ուժերին

16:05 24.09.2018

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը շնորհավորական ուղերձով դիմել է Երևանի ավագանու ընտրություններում հաղթած քաղաքական ուժերին: «Սիրելի՛ երևանցիներ, թեև Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների վերջնական արդյունքները դեռ պաշտոնապես ամփոփված չեն, սակայն նախնական արդյունքների հիման վրա կարող ենք արձանագրել, որ սեպտեմբերի 23-ին տեղի ունեցած արտահերթ ընտրությունները, ընդհանուր առմամբ, անցել են լավ կազմակերպված: Շնորհավորում եմ «Իմ քայլը» կուսակցությունների […]

̰
Եթե Հայկ Մարությանի տեղը ցանկացած մեկը լիներ, կունենայինք նույն արդյունքը. Ալեքսանդր Իսկանդարյան

14:29 24.09.2018

Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի գնահատմամբ՝ Երևանի ավագանու ընտրությունները ցույց տվեցին քաղաքական կուսակցությունների բացակայությունը: Իսկանդարյանը նշում է, որ իշխող քաղաքական ուժի հիմնական հակառակորդները, այսինքն՝ ՀՀԿ-ն ու Ռոբերտ Քոչարյանը, չէին մասնակցում ընտրություններին, իսկ ովքեր մասնակցում էին, Իսկանդարյանի բնորոշմամբ, մասնակցում էին «սոցիոլոգիական սխալանքի» մակարդակում, ինչը ցույց է տալիս, որ ոչ թե թույլ է կուսակցական համակարգը, այլ կոլապսային վիճակում է […]

̰
Հույս եմ հայտնում, որ Հայկ Մարությանը կյանքի կկոչի հռչակած նախընտրական ծրագրերը. Մհեր Շահգելդյան

14:28 24.09.2018

Քաղաքապետի «Օրինաց երկիր» կուսակցության թեկնածու Մհեր Շահգելդյանը շնորհավորել է «Իմ քայլը» դաշինքին ավագանու ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ: «Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորում եմ «Իմ քայլը» դաշինքին Երևանի ավագանու ընտրություններում արձանագրած շոշափելի հաղթանակի կապակցությամբ: Հույս եմ հայտնում, որ Հայկ Մարությանը կյանքի կկոչի հռչակած նախընտրական ծրագրերը և կարդարացնի երևանցիների վստահությունը»,- նշել է Շահգելդյանը:

̰
82% քվեն նորմալ չէ առողջ և մրցակցային ընտրությունների համար. Արթուր Ղազինյան

14:25 24.09.2018

Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել և շնորհավորել Հայկ Մարությանին Երևանի ավագանու ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ: Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Սակայն սեպտեմբերի 23-ի ընտրությունները ի ցույց դրեցին ՀՀ քաղաքական համակարգի անառողջ բնույթն ու ընտրողների էմոցիոնալ մոտեցումն առավելապես տեղական նշանակության ընտրական գործընթացների նկատմամբ։ 82% քվեն նորմալ չէ առողջ և մրցակցային […]

̰
Շնորհակալ եմ վստահության համար. Հայկ Մարության

14:24 24.09.2018

Պատրաստ եմ ամեն օր, ամեն ժամ, ամեն րոպե, ամեն վայրկյան ծառայել Ձեզ, որպեսզի մեր Երևանը միասին դարձնենք մեր երազանքների քաղաքը: Այս մասին գրել է երեկ Երևանի ավագանու ընտրություններում ձայների առավելագույն քվե ստացած «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանն իր ֆեյսբուքյան էջում: Գրառումը ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ «Սիրելի հայրենակիցներ ջան, սիրելի երևանցիներ ջան, հարազատներ ջան: […]

̰
Ժողովուրդն իր ազատ կամքով մերժեց հին ուժերին և կողմնորոշվեց դեպի ապագան. «Սասնա Ծռեր»

11:45 24.09.2018

2018 թ. սեպտեմբերի 23-ին տեղի ունեցած Երևանի ավագանու իսկապես ազատ  ընտրությունները վկայեցին, որ երկրում ժողովրդավարություն հաստատելու համար առաջացել է աննախադեպ դրական իրավիճակ: Այս մասին ասված է «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության ստեղծման նախաձեռնող խմբի քարտուղարության հայտարարության մեջ: «Նշանակալից էր այն հանգամանքը, որ ժողովուրդն իր ազատ կամքով մերժեց հին ուժերին և կողմնորոշվեց դեպի ապագան: Շնորհավորում ենք «Իմ Քայլը» դաշինքին՝ […]

̰
«Ժառանգություն»-ը շնորհավորում է երևանցիներին, Նիկոլ Փաշինյանին ու Հայկ Մարությանին

11:37 24.09.2018

«Ժառանգություն» կուսակցությունն ազատ ընտրությունների և դրանցում գրանցած հաղթանակի առթիվ շնորհավորել է երևանցիներին ու Հայկ Մարությանին: Կուսակցության տարածած հայտարարության մեջ ասված է. ««Ժառանգություն» կուսակցությունը շնորհավորում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին և հատկապես երևանցիներին՝ մեր պետության վերջին 23 տարվա պատմության ընթացքում առաջին անգամ տեղի ունեցած ազատ և օրինական ընտրությունների կապակցությամբ: Մենք երկար պայքարել էինք այս օրվա համար և […]

̰
Արտակ Զեյնալյանը այցելել է «Իմ քայլը» դաշինքի շտաբ

01:09 24.09.2018

Ինչպես տեղեկացրել ենք, քիչ առաջ ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը հայտնեց, որ հայտնի են 65 ընտրատեղամասերում Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները: Հրապարակված արդյունքներից դատելով՝ «Իմ քայլը» դաշինքի օգտին քվեարկել է 65 ընտրատեղամասերում ընտրությանը մասնակցած քաղաքացիների 37 հազար 810 կամ 82.62 տոկոսը: Քիչ առաջ տեղեկացանք, որ «Լույս» դաշինքի քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանը, «Լույս» դաշինքից Դավիթ Խաժակյանն այցելել […]

̰
Իմ` քաղաքապետ լինել-չլինելու հետ կյանքի ոչ մի փոփոխություն չեմ կապում. Հայկ Մարության

14:26 23.09.2018

«Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը քվեարկելուց առաջ պատասխանեց լրագրողների հարցերին: Նա նախ՝ շնորհավորեց իր գնահատմամբ վերջին տասնամյակների ընթացքում առաջին ազատ և արդար ընտրությունների կապակցությամբ, նշեց` ժողովրդավարությունը պետք է սկսել այդտեղից: Մարությանն արձագանքեց քննադատություններին, թե քարոզարշավին ակտիվորեն մասնակցել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Քաղաքականությունը թիմային գործընթաց է, և բոլորը քվեարկում են թիմին, թիմի մեջ […]

̰
«Իմ քայլը» դաշինքը Կարապի լճում ամփոփել է քարոզարշավը

21:49 21.09.2018

«Իմ քայլը» դաշինքը Անկախության օրվա տոնական տրամադրությամբ սկսեց ու ավարտեց քարոզարշավի վերջին օրը: Քարոզարշավի մասին շատ չխոսեցին, բայց որպես ամփոփում հիշեցրին, որ 12 օրում շրջել են Երևանի 12 վարչական շրջաններում: ««Իմ քայլը» դաշինքի ավագանու բոլոր անդամներն այն մարդիկ են, որոնք տասնյակ տարիներ Ձեր կողքը կանգնած պայքարել են այս օրվա համար: «Իմ քայլը» դաշինքի ավագանու թեկնածուները […]

̰
Երևանի քաղաքապետի թեկնածուներն ու նրանց նախընտրական խոստումները. մաս 2-րդ

20:06 21.09.2018

Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը քաղաքացիներին են ներկայանում ամենատարբեր ծրագրերով, որոնք խոստանում են կյանքի կոչել ընտրվելու դեպքում: SHANTNEWS.am-ն արդեն ներկայացրել է քվեաթերթիկի առաջին վեց համարների ներքո հանդես եկող ուժերի նախընտրական ծրագրերը, այժմ ներկայացնում ենք երկրորդ մասը: 7. «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքն առաջարկում է քաղաքային օրակարգի հանրային մեծ հնչեղություն ունեցող հարցերը որոշել տեղական հանրաքվեներով, կարևորում […]

̰
2 օր ժամանակ ունեք. Նաիրա Զոհրաբյանը բանավեճի նոր մարտահրավեր ուղղեց Հայկ Մարությանին

13:04 20.09.2018

Երևանի ավագանու ընտրություններում «Ծառուկյան» դաշինքի քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանն արձագանքել է իր մրցակիցների հետ քաղաքական երկխոսությանը չմասնակցելու հարցով տարբեր քննադատություններին: Անդրադառնալով հարցին` ինչո՞ւ է առանձնացրել «Իմ քայլը» դաշինքի թեկնածու Հայկ Մարությանին և հենց նրան հրավիրել բանավեճի, Զոհրաբյանն ասաց. «Նա միակ թեկնածուն էր, ով ասաց` մեր դեմ խաղ չկա, ով ասաց` մենք սև ենք, մյուսներդ սպիտակ […]

̰
Քարոզարշավը տեխնոլոգիական տեսակետից աղքատիկ է, բովանդակային տեսակետից` խիստ թերի. քաղտեխնոլոգ

19:32 18.09.2018

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը Երևանի քաղաքապետի պաշտոնի համար պայքարող հիմնական մրցակիցներ է համարում «Իմ քայլը» դաշինքի թեկնածու Հայկ Մարությանին և «Ծառուկյան» դաշինքի թեկնածու Նաիրա Զոհրաբյանին: SHANTNEWS.am-ի հետ զրույցում Բադալյանը նշեց, որ տեխնոլոգիական տեսակետից բավական աղքատիկ է այս քարոզարշավը, իսկ բովանդակային տեսակետից` խիստ թերի: «Կան շատ թեկնածուներ, որոնք ունեին բավական մեծ պոտենցիալ, բայց այդպես էլ չկարողացան իրենց […]

̰
Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը քարոզարշավին հնարավորություն կտա թեժացնել անկում ապրող էյֆորիան. Արտակ Զաքարյան

18:29 18.09.2018

ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Երևանի ավագանու ընտրություններին: Զաքարյանը մասնավորապես գրել է. «Երևանյան օրերի խրոնիկա. Երևանի ավագանու ընտրություններին մնացել են հաշված օրեր, ու իմ տպավորությամբ երևանցիները լոյալ վերաբերմունք ունի դրա նկատմամբ: Նախ՝ առ այսօր չկա հստակ պատասխան՝ թե որքանո՞վ էր պահանջված ավագանու արտահերթ ընտրությունները: Քաղաքապետարանի դիմաց փոքրաթիվ մարդկանց […]

̰
Որևէ մեկին նախապատվություն չեմ տալու, եկեք բանավիճենք 12-ով. Հայկ Մարությանի կոչը

13:58 17.09.2018

Յուրաքանչյուր քաղաքական ուժ ելույթ է ունենում, հանդես գալիս, քարոզարշավն անցկացնում իր ոճով: Այս մասին սեպտեմբերի 17-ին նախընտրական շրջայցի ժամանակ նշեց «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը՝ արձագանքելով «Ծառուկյան» դաշինքի քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանի` բանավեճի հրավերին: «Առաջին օրվանից ասել եմ` պատրաստ եմ բանավիճել, բայց նախապատվություն չեմ տալու ինչ-որ ուժի: Մենք 12 մրցակից ենք, ուստի ես […]

̰
Իմ ավագ գործընկերոջը հաջողություն եմ մաղթում. Հայկ Դեմոյանը՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նոր տնօրենին

16:14 14.09.2018

Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը  գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում, որտեղ անդրադարձել է այսօր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում կայացած նոր տնօրենի ընտրություններին: Նշենք, որ թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհուրդը փակ, գաղտնի քվեարկությամբ թանգարանի տնօրեն է ընտրել ազգագրագետ Հարություն Մարությանին։ Դեմոյանը գրառման մեջ տեղեկացրել է, որ մրցույթին մասնակցելու համար դիմում էր ներկայացրել նաև ինքը՝ տնօրենի պաշտոնում «կարճաժամկետ վերականգնվելը, դիտելով […]

̰
Որպես հեղափոխության տրամաբանական շարունակություն ստեղծվեց «Իմ քայլը». Հայկ Մարությանը Նորք-Մարաշում հանդիպել է ընտրողներին

21:41 13.09.2018

«Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը քարոզարշավի 3-րդ օրը հանդիպել է Նորք-Մարաշ վարչական շրջանի բնակիչների հետ: «Որպես հեղափոխության տրամաբանական շարունակություն ստեղծվեց «Իմ քայլը» դաշինքը, որը գնում է առաջ, որ այսօր ներկայացնում է իր ավագանու թեկնածուներին և ուզում եմ ասել, որ դաշինքի ավագանու թեկնածուների մեջ ներգրավված են մարդիկ, ովքեր տասնյակ տարիներ ձեր կողքին, իրար հետ […]

̰
Հայաստանը կրթական համաձայնագիր կկնքի Տաջիկստանի հետ, իսկ Իրանին չի բավարարում հայկական բարձրագույն կրթությունը

12:28 11.09.2018

ԱԺ նիստում այսօր կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ներկայացրել է Հայաստանի և Տաջիկստանի միջև կրթության որակավորումների, գիտական աստիճանների և կոչումների փոխճանաչման համաձայնագիրը: Նախարարի խոսքով՝ համաձայնագրով ճանաչվում են կրթության բոլոր մակարդակների դիպլոմները և վկայագրերը: Դա կարևոր է մեզ համար, որպեսզի Կենտրոնական Ասիայի պետությունների հետ կրթական ոլորտի համագործակցությունը խորանա և բարձրագույն կրթությունը միջազգայնացվի: Արայիկ Հարությունյանի ելույթի […]

̰
BACK_TO_TOP