TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+4.09 oC

Իրան

Արմեն Սարգսյանը ներկա է գտնվել «Ոսկե ծիրան» կինոփառատոնի բացմանը

23:41 08.07.2018

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Արամ Խաչատրյան համերգասրահում ներկա է գտնվել երևանյան «Ոսկե ծիրան» 15-րդ միջազգային կինոփառատոնի պաշտոնական բացման արարողությանը։

̰
Վարչապետը ներկա է գտնվել «Ոսկե Ծիրան»-ի բացմանն ու հետևել «Լեգենդների խաղ»-ին

23:25 08.07.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանն Արամ Խաչատրյան համերգասրահում ներկա են գտնվել «Ոսկե Ծիրան» ամենամյա 15-րդ միջազգային կինոփառատոնի բացման պաշտոնական արարողությանը: Այնուհետև վարչապետը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում հետևել է «Լեգենդների խաղ»-ին՝ Հարավային Ամերիկայի և Եվրոպայի աշխարհահռչակ վետերան ֆուտբոլիստների մրցավեճին:

̰
Շնորհավորում եմ նոր շնչով ապրող երկիր եկած մեր հյուրերին․ Փաշինյանը՝ «Ոսկե ծիրանի» մասնակիցներին

21:33 08.07.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ողջույնի խոսքով է  հանդես եկել «Ոսկե ծիրան» կինոփառատոնի բացման կապակցությամբ։ Տեսաուղերձն իր ֆեյսբուքյան էջում զետեղել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Արման Եղոյանը։ «Արդեն 15 հազար տարի այս օրերին Հայաստանում հասունանում է ծիրանը, և արդեն 15 տարի այս օրերին Երևանում բացվում է «Ոսկե ծիրան» կինոփառատոնը, և ես ուզում եմ մեզ բոլորիս շնորհավորել […]

̰
Երևանում մեկնարկեց «Ոսկե ծիրանը»․ Դարեն Արոնոֆսկին ջուր լցրեց լրագրողների վրա

21:13 08.07.2018

Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում մեկնարկեց «Ոսկե ծիրան» հոբելյանական՝ 15-րդ կինոփառատոնը: Այն համընկավ Վարդավառի տոնի հետ, ընդ որում՝ ոչ առաջին անգամ: Փառատոնի պատվավոր հյուրն աշխարհահռչակ ռեժիսոր Դարեն Արոնոֆսկին է, որը կարմիր գորգին հայտնվեց ամենավերջում: Նա լրագրողներին հայտարարեց, որ գիտի՝ Հայաստանում այսօր Վարդավառ է, և ջուր լցրեց ներկաների վրա, հայտնում է news.am-ը։ Հարցին՝ ինչպե՞ս է իրեն զգում Հայաստանում և արդյո՞ք […]

̰
Իրանում մահապատժի են ենթարկվել 8 ահաբեկիչներ

11:58 07.07.2018

Իրանի իշխանությունները մահապատժի են ենթարկել ութ ահաբեկիչների, ովքեր մեղադրվում են 2017-ի հունիսին իմամ Մուսավա Հոմեյնիի դամբարանի վրա հարձակում գործելու մեջ: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը: Մահապատժի ենթարկվածները «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներ էին: Առավելագույն պատժաչափի կիրառման մասին որոշումը կայացվել էր 2018-ի մայիսի 13-ին՝ առաջին ատյանի դատարանի կողմից, հունիսի 11-ին դատավճիռը հաստատվել էր Իրանի Բարձրագույն դատարանի […]

̰
Սյունիքում բախվել են Արցախի և Իրանի քաղաքացիների մեքենաները. կա զոհ

11:49 07.07.2018

Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Դեպքը տեղի  ունեցել առավոտյան 04:30-ի սահմաններում՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 223-րդ կմ-ին: Բախվել են Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի բնակիչ 36-ամյա Սևակ Սարգսյանի վարած  Ford Transit մակնիշի ավտոմեքենան և Իանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 41-ամյա Հեյդար Կուրբանալեի Volvo մակնիշի բեռնատար ավտոմեքենան: SHAMSHYAN.com-ի հաղորդմամբ՝ վթարի հեետևանքով Ford Transit-ի վարորդ Սևակ Սարգսյանը տեղափոխվել է […]

̰
Միջուկային ծրագրի հարցում ԱՄՆ-ը հայտնվել է մեկուսացման մեջ․ Իրանի ԱԳՆ

00:36 07.07.2018

Իրանի ԱԳ նախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը Վիեննայում կայացած հանդիպման արդյունքներով հայտարարել է, որ ԱՄՆ-ը մեկուսացման մեջ է հայտնվել իրանական միջուկային հարցով։ Այս մասին նա գրել է թվիթերյան իր միկրոբլոգում։ Դիվանագետն ամփոփել է Վիեննայում միջուկային գործարքի կատարման հարցերով Իրանի և «հնգյակի»՝ նախարարական մակարդակով համատեղ հանձնաժողովի հանդիպման արդյունքները։ «Բոլորը հանձնառու են Իրանի շահերի ապահովմանը։ ԱՄՆ-ը մեկուսացված է»,- […]

̰
Հոլանդիան արտաքսել է իրանցի 2 դիվանագետի

23:30 06.07.2018

Հոլանդիան արտաքսել է իրանցի 2 դիվանագետի: Այս մասին հայտնել է երկրի Անվտանգության և հետախուզության ծառայությունը: «Մենք կարող ենք հաստատել, որ Հոլանդիան երկու մարդու է արտաքսել, որոնք հավատարմագրված են Իրանի դեսպանատանը»,-ասել է հետախուզության ներկայացուցիչը, փոխանցում է Interfax-ը: Պաշտոնյան հրաժարվել է հավելյալ տեղեկություններ տրամադրել։

̰
Ֆրանսիայի արտգործնախարարը պատմել է Իրանին աջակցելու նոր մեխանիզմի մասին

14:12 06.07.2018

Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լե Դրիանը հայտարարել է նոր տնտեսական մեխանիզմի մշակման մասին, որն Իրանին հնարավորություն կտա շարունակել առևտուրը ԱՄՆ-ի կողմից սանկցիաների իրականացումից հետո: Այս մասին նա ասել է RTL ռադիոկայանի եթերում: Նախարարի խոսքերով՝ Վիեննայի հանդիպման ժամանակ այդ մեխանիզմը կքննարկեն Մեծ Բրիտանիան, Չինաստանը, Ռուսաստանը և Ֆրանսիան: «Մենք աշխատում ենք դա իրականացնել մինչև սանկցիաների գործարկումը: Իսկ դրանք նախատեսվում են օգոստոսի […]

̰
Իրանը Թրամփին պատասխանատու է անվանել նավթի գնաճի համար

07:11 06.07.2018

Նավթ արտահանող երկրների կազմակեպությունում (ՕՊԵԿ) Իրանի ներկայացուցիչ Հուսեյն Կազեմպուր Արդեբիլին մեղադրել է ԱՄՆ վարչակազմին նավթի գների բարձրացման մեջ, որոնք մոտ ժամանակներս սպառնում են հատել մեկ բարելի դիմաց 100 դոլարի նշագիծը։ Նրա խոսքով՝ հենց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն է արգելափակել Իրանի հասանելիությունը համաշխարհային շուկաներին, ինչի արդյունքում երկիրն սկսել է կախվածություն ձեռք բերել Սաուդյան Արաբիայից և Ռուսաստանից, […]

̰
Իրանը ցանկանում է արգելափակել նավթի արտահանումը

16:54 05.07.2018

Իրանը ուզում է արգելափակել նավթի արտահանումը, այս մասին հաղորդում է Reuters-ը: Սա կլինի ի պատասխան ԱՄՆ-ի,  քանի որ վերջինս ցանկանում է 3-6 ամսվա ընթացքում նոր պատժամիջոցներ կիրառել Իրանի դեմ: Իրանը սպառնում է կասեցնել նավթի արտահանումը Հորմուզի ջրանցքով դեպի Պարսից ծոց, եթե ԱՄՆ-ն փորձի խոչընդոտել Իրանի նավթի վաճառքը: Իրանի Իսլամական Հանրապետության պահապանների կորպուսի առաջնորդ Իսմայիլ Քովսարին […]

̰
Իրանում ձերբակալվել են 20-ից ավելի ադրբեջանցի ազգայնականներ

16:10 05.07.2018

Հուլիսի 4-ին Իրանում անվտանգության ուժերի կողմից ձերբակալվել է 3 ադրբեջանցի ակտիվիստ, ինչի արդյունքում այս օրերին կալանավորված ադրբեջանցի ազգայնականների թիվը հասավ 21-ի։ Այս մասին բարձրաձայնում են ադրբեջանական կայքերը։ Ադրբեջանցիները այս օրերին այցելում են Իրանի Արևելյան Ատրպատական նահանգում գտնվող խորհրդանշական Բաբեք ամրոց ու երթի ընթացքում անցկացնում ակցիաներ, տեղում ազգայնական կոչեր անում և այլն։ Ադրբեջանական կայքերը նշում են, […]

̰
Իրանն սպառնացել է փակել Հորմուզի նեղուցը նավթի փոխադրման համար

01:00 05.07.2018

Իրանը պատրաստ է փակել Օրմուզի նեղուցը նավթափոխադրումների համար, եթե ԱՄՆ-ը վերականգնի նախքան միջուկային գործարքի կնքումը սահմանած պատժամիջոցները` իրանական նավթի վաճառքի արգելքի հետ կապված։ Այս մասին հայտարարել է Իրանի իսլամական հեղափոխության պահակազորի ներկայացուցիչ Իսմայիլ Կոուսարին։ «Եթե իրանական նավթի արտահանումը զսպվի, մենք թույլ չենք տա Օրմուզի նեղուցով նավթ մատակարարել աշխարհի մյուս երկրներին»,- ասել է Կոուսարին YJC գործակալության […]

̰
Դիվանագետի ձերբակալության պատճառով ԵՄ 3 երկրի դեսպաններ կանչվել են Իրանի ԱԳՆ

00:33 05.07.2018

Իրանի ԱԳՆ-ն, ի նշան բողոքի, կանչել է Ֆրանսիայի, Բելգիայի դեսպաններին և Գերմանիայում հավատարմատարին։ Պատճառը Գերմանիայում իրանցի դիվանագետի ձերբակալությունն է։ Այս մասին հայտնել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Ղասեմին։ Նա հայտարարել է, որ ԱԳ փոխնախարարը վճռական բողոք է արտահայտել՝ կապված դիվանագետի ձերբակալության հետ։ Իրանի իշխանությունները պահանջել են նրան ազատ արձակել` «առանց որևէ ձգձգման և առանց որևէ […]

̰
Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցները խախտում են միջազգային իրավունքը. Ավստրիայի նախագահ

16:47 04.07.2018

Իրանի նախագահ Հասան Ռոհանին եվրոպական այցի շրջանակներում այսօր ժամանել է Վիեննա:

̰
Իրանի նախագահ Ռոհանին ժամանել է Վիեննա

16:11 04.07.2018

Այցի ընթացքում կողմերը քննարկելու են 2015թ. կնքված միջուկային համաձայնագրի փրկության տարբերակները:

̰
Իրանը երկրում կլիմայական փոփոխության մեջ մեղադրել է Իսրայելին

22:30 03.07.2018

Իրանի քաղաքացիական պաշտպանության վերահսկողության ղեկավար Գոլամ Ռեզա Ջալալին հայտարարել է, որ Իրանի կլիմայական փոփոխությունների հետևում կանգնած է Իսրայելը, հաղորդում է Tasnim գործալակությունը: Ըստ Ջալալիի՝ մի շարք իրանական գիտական ​​կենտրոններ հաստատել են, որ երկրի անբարենպաստ կլիմայական փոփոխություններն արտաքին միջամտության արդյունք են: «Իսրայելի միացյալ խմբերը և ևս մեկ հարևան պետություն զրկում են Իրան եկող ամպերը խոնավությունից: Բացի […]

̰
Դավիթ Տոնոյանն ու Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային հարցեր

15:31 03.07.2018

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին: Այս մասին հայտնում են պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Իրանի դեսպանը հույս է հայտնել, որ անվտանգության ու պաշտպանության ոլորտում հայ-իրանական հարաբերություններն այսուհետև ևս կշարունակեն զարգացման բնականոն ուղին: Կողմերն անդրադարձել են հայ-իրանական բազմակողմ համագործակցությանը վերաբերող, […]

̰
Իրանում այրվում է ազգային խոշորագույն պարկերից մեկը

00:51 03.07.2018

Իրանի հյուսիս-արևելքում այրվում է ազգային խոշորագույն պարկերից մեկը՝ «Գոլեստան»-ը։ Այս մասին հայտնում է Fars գործակալությունը՝ հղում անելով շրջակա միջավայրի հարցերով տեղի վարչության ղեկավար Ամիր Աբդուսին։ «Հրդեհը 2 ժամում ոչնչացրել է ավելի քան 100 հեկտար արոտավայր»,- ասել է Աբդուսը։ Նա պարզաբանել է, որ կրակը տարածվել է հարևան՝ Հյուսիսային Խորասան նահանգից, ինչին նպաստել է խոտածածկի չորությունը։ Կրակը […]

̰
Իրանի՝ համաշխարհային մշակութային ժառանգության 8 նախաիսլամական վայրերը. ՅՈՒՆԵՍԿՕ

21:05 02.07.2018

Հնավայրերը գտնվում են Ֆարս նահանգի հարավ-արևելքում:

̰
Իրանում տեղի ունեցող ցույցերը չեն ազդի Հայաստան-Իրան երկկողմ հարաբերությունների վրա. իրանագետ

20:00 02.07.2018

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Իրանում բախումների ու անկարգությունների հետևանքով վնասվել են մի քանի կառույցներ, ներառյալ՝ Սուրբ պաշտպանության թանգարանը՝ նվիրված Իրաքի դեմ 8-ամյա պատերազմին և մի կամուրջ։ Իրանում խմելու ջրի հետ կապված խնդիրները հանգեցրել են Խուզեստան նահանգում ցույցերի։ Ջրի սղության պատճառով հարավարևմտյան Խորեմշեհր քաղաքում ցույցերը վերաճել են ոստիկանության հետ բախումների։ Իրանագետ Արմեն Իսրայելյանը SHANTNEWS.AM-ի հետ զրույցում նշեց, […]

̰
Վաշինգտոնը պատրաստվում է պատժել եվրոպական բիզնեսին՝ Իրանի հետ համագործակցության համար

23:28 01.07.2018

ԱՄՆ-ը մտադիր է միջոցառումներ ընդունել եվրոպական ընկերությունների նկատմամբ՝ Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցները խախտելու համար։ Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ի հետ հարցազրույցում։ Երբ պետության ղեկավարին հարցրել են, թե նա պատժամիջոցային քաղաքականություն կվարի՞ ԵՄ ընկերությունների դեմ, եթե նրանք համագործակցեն Իրանի հետ, նա հաստատակամ պատասխան է տվել։ Անդրադառնալով Չինաստանի դեմ առևտրային միջոցառումներին եվրոպացի […]

̰
Իրանում ջրի սղության պատճառով ցույցերը վերաճել են ոստիկանության հետ բախումների

22:00 01.07.2018

Իրանում խմելու ջրի հետ կապված խնդիրները հանգեցրել են Խուզեստան նահանգում ցույցերի։ Ջրամատակարարման բացակայությանը զուգահեռ օդի ջերմաստիճանը հասել է 45 աստիճանի։ Ջրի սղության պատճառով հարավարևմտյան Խորեմշեհր քաղաքում ցույցերը վերաճել են ոստիկանության հետ բախումների։ Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը։ Հաղորդվում է, որ ցուցարարներն իրավապահների ուղղությամբ նետել են քարեր և շինարարական աղբ։ Ի պատասխան՝ ոստիկաններն արցունքաբեր գազ […]

̰
Իրանը նավթ արտահանելու՝ ԱՄՆ-ի պատժամիջոցները շրջանցող միջոց է գտնել

16:23 01.07.2018

Իրանի իշխանությունները ծրագրում են մասնավոր ընկերություններին տրամադրել  նավթ արտահանելու  իրավունք, որպեսզի շրջանցեն ամերիկյան ընկերություների կողմից իրանական նավթի գնման Վաշինգտոնի արգելքը։ Այս մասին հայտնել է Իրանի առաջին փոխնախագահ Իսհակ Ջահանգիրին։ Նա նշել է, որ Վաշինգտոնը կձգտի մինչև նոյեմբեր զրոյական մակարդակի հասցնել իրանական նավթի վաճառքը։ Ջահանգիրին դա անվանել է «հոգեբանական պատերազմ»։ Ջահանգիրին ընդգծել է, որ ԱՄՆ-ի մտադրություններն […]

̰
Իրանը սկսել է միջոցառումներ մշակել ԱՄՆ-ի պատժամիջոցներին հակազդելու համար

09:43 01.07.2018

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին իր կայքում գրել է, որ իրանական իշխանությունները սկսել են միջոցառումներ մշակել, որոնք կօգնեն հակազդել ամերիկյան պատժամիջոցներին։ Այաթոլլան հայտարարել է, որ ամերիկյան իշխանությունները փորձում են պառակտում մտցնել ժողովրդի և պետության միջև՝ սահմանելով տնտեսական նոր պատժամիջոցներ։ Գերագույն առաջնորդը հիշեցրել է, որ նման մեթոդներից օգտվել են ԱՄՆ 6 նախագահներ, սակայն նրանք բոլորը […]

̰
Թրամփի փաստաբանը կանխորոշել է «իրանական ռեժիմի» ավարտ

23:49 30.06.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փաստաբան,  Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ռուդոլֆ Ջուլիանին հայտարարել է «իրանական ռեժիմի մոտալուտ անկման մասին»։ Այս մասին նա հայտարարել է Փարիզում անցկացվող՝ Իրանի դիմակայության ազգային խորհրդի համաժողովի ժամանակ ունեցած ելույթում, փոխանցում է Reuters գործակալությունը։ «Այժմ մենք, ինչպես հավատացած եմ, ողջ գուներանգով ականատես ենք իրանական ռեժիմի ավարտին»,-հայտարարել է Թրամփի փաստաբանը։ Իր ելույթում փաստաբանը […]

̰
Թեհրանը ԵՄ-ից միջուկային գործարքի վերաբերյալ առաջարկներ չի ստացել. Իրանի ԱԳՆ

20:17 30.06.2018

Իրանի արտգործնախարարի տեղակալ Աբաս Արակչին հայտարարել է, որ Թեհրանը չի ստացել Եվրամիության երկրներից առաջարկներ միջուկային գործարքի պահպանման վերաբերյալ, ասվում է գերատեսչության կայքում: Նրա խոսքով՝ ներկայումս Եվրոպան գտնվում է միջուկային գործարքի վերաբերյալ բանակցությունների վերջին փուլում: Նա նաև նշել է, որ ԵՄ-ի առաջարկների փաթեթի ստացման մասին կհայտարարվի: Արակչին ընդգծել է, որ Իրանը միջուկային գործարքի ճակատագրի մասին որոշում […]

̰
Թուրքիան կարգի է բերում Հայաստանի, Իրանի սահմանամերձ շրջանների ճանապարհները

18:54 29.06.2018

899 կիլոմետր երկարությամբ ճանապարհները, որ ձգվում են Թուրքիայի արևելյան նահանգներով ու Հայաստանի, Իրանի սահմանների երկայնքով, ասֆալտապատվել ու կարգի են բերվել, համապատասխանեցվել եվրոպական ստանդարտներին։ Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը։ Ասֆալտապատման աշխատանքները հիմա էլ շարունակվում են։ Մասնագետներն ընդգծում են, որ աշխատանքները կատարվում են հիմնականում լեռնային տեղանքում, Իգդիր քաղաքի հարակից տարածքներում։ Հատկանշական է, որ ճանապարհների կարգի […]

̰
Թուրքիան չի դադարի առևտուր անել Իրանի հետ ԱՄՆ-ի պատճառով. Չավուշօղլու

17:03 29.06.2018

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն NTV հեռուստաալիքին տրված հարցազրույցի ժամանան նշել է, որ Թուրքիան և Իրանը կշարունակեն միասին համագործակցել առևտրի ոլորտում, այս մասին հաղորդում է  ТАСС-ը: «Եթե ԱՄՆ-ն ինքնուրույն որոշումներ է կայացնում,  դա չի նշանակում, որ բոլոր երկրները պետք է իր օրինակին հետևեն: Օրինակ՝ ԱՄՆ-ն դուրս եկավ Իրանի հետ միջուկային համաձայնագրից, բայց ԵՄ-ն դա չարեց:»,- ասել […]

̰
Հայտնի են դարձել Իրան-Ադրբեջան սահմանին եղած փոխհրաձգության մանրամասները

18:26 26.06.2018

Ադրբեջան-Իրան սահմանի փոխհրաձգությունը, որի արդյունքում վիրավորվել էր ադրբեջանական սահմանապահ ծառայության զինծառայող, տեղի է ունեցել ոչ թե հենց սահմանին, այլ Ադրբեջանի տարածքի խորքում՝ սահմանից 2 կմ հեռավորության վրա։ Այս մասին հայտարարել է Իրանի սահմանապահ ուժերի հրամանատարը, որի խոսքերը մեջբերում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Փոխհրաձգությունը եղել է հունիսի 21-ին Իրան-Ադրբեջան սահմանի՝ Ջալիլաբադի հատվածում, որի երկու կողմերում էլ թալիշներով […]

̰
BACK_TO_TOP