21:23 18.07.2018
Իրանի նախագահի ապարատի ղեկավար Մահմուդ Վաեզին հայտարարել է, որ Հասան Ռոհանին ութ անգամ մերժել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ իր հետ հանդիպելու առաջարկը: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն: «Ասում են, որ իրանցիներն, ի վերջո, ստիպված են լինելու շփման մեջ մտնել ԱՄՆ-ի հետ, թեպետ մինչ օրս հակառակն է եղել: Անցյալ տարի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու […]
07:36 18.07.2018
ԱՄՆ նախագահը չի բացառել Իրանի իշխանությունների հետ նոր միջուկային գործարքի կնքումը, եթե Թեհրանի կողմից ի հայտ գա համապատասխան նախաձեռնություն։ Սպիտակ տանը լրագրողների առջև ելույթ ունենալով ՝ ԱՄՆ առաջնորդը հիշեցրել է այն մասին, որ ԱՄՆ-ը դուրս է եկել իրանական միջուկային ծրագրով կնքված Գործողությունների համատեղ համապարփակ պլանից։ «Դա լուրջ ազդեցություն է ունեցել Իրանի վրա և զգալիորեն թուլացրել […]
22:52 17.07.2018
ՄԱԿ-ի միջազգային դատարանն ընդունել է միակողմանի պատժամիջոցների կիրառման առնչությամբ Իրանի իշխանությունների ներկայացրած հայցն ընդդեմ Միացյալ Նահանգների, հաղորդում է RIA Novosti-ն: Երկուշաբթի Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Թեհրանը դիմել է միջազգային դատարան, որպեսզի ԱՄՆ-ը պատասխանատվություն կրի պատժամիջոցների անօրինական կիրառման համար: «Արդարադատության միջազգային դատարանում Իրանի Իսլամական Հանրապետությունը երեկ նախաձեռնել է դատական գործ` ընդդեմ […]
17:23 17.07.2018
Իրանի անվտանգության ուժերը երկրի հարավ-արևմուտքում ձերբակալել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների: Այս մասին հայտարարել է տեղեկատվության նախարարության ղեկավարը, հաղորդում է RIA Novosti-ն: Խմբի անդամներից մեկը, որի եղբայրը ԻՊ գրոհային եղած ժամանակ ոչնչացվել էր Սիրիայում, մտադրվել էր բջիջ ստեղծել, որպեսզի միանար «Իսլամական պետության» ահաբեկիչներին։ Բջջի անդամները, որոնք 4-ն են եղել և մտադիր էին երկրի մի […]
17:14 17.07.2018
Երևանի ավագանու «Ելք» և «Երկիր Ծիրանի» խմբակցությունների միջև որևէ հակասություն չի եղել: «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ այս մասին նշեց «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը: Ֆեյսբուքյան օգտատերերի դիտարկմանը, թե ՀՀԿ-ի հետ սերտ հարաբերությունների մեջ են, նա պատասխանեց, որ երբեք ՀՀԿ-ի հետ որևէ անձնական խոսակցություն չի եղել, զրույցները միշտ քաղաքային խնդիրների մասին են եղել, շփումները հիմնականում լինում են այդ խնդիրները լուծելու […]
11:40 17.07.2018
ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կարող է բացառություններ անել որոշ երկրների համար, որոնք չեն հասցնի մինչև ամերիկյան պատժամիջոցների ներդրումը հրաժարվել իրանական նավթից: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ-Նովոստի»-ն: «Մենք ցանկանում ենք Իրանից նավթի ներմուծումը հասցնել զրոյի, սակայն որոշ դեպքերում, երբ մարդիկ չեն կարող դա անել մեկ օրում, մենք կքննարկենք բացառություններ անելու հարցը»,- […]
11:19 17.07.2018
Իրանի տարածքում 4,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին, ինչպես հաղորդում է RT-ն, տեղեկացնում է Ղազախստանի երկրաֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի Տվյալների ազգային կենտրոնը: Զոհերի ու փլուզումների մասին տեղեկություններ չկան: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Եմենի ափերին ևս երկրաշարժ է եղել՝ 6,2 մագնիտուդով։
08:25 17.07.2018
Իրանի հետ միջուկային գործարքի պահպանումը շահավետ է Մոսկվայի, սակայն ոչ Վաշինգտոնի համար։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը։ «Կարծում եմ, որ նա (ՌԴ նախագահ Վլադիմի Պուտինը-խմբ․) ցանկանում է պահպանել Իրանին առնչվող գործարքը, քանի որ դա լավ է Ռուսաստանի համար, նրանք բիզնես են վարում Իրանի հետ։ Սակայն դա լավ չէ մեր երկրի համար, և […]
21:16 16.07.2018
Միակողմանի պատժամիջոցների պատճառով Իրանն ԱՄՆ-ի դեմ բողոքով դիմել է ՄԱԿ-ի միջազգային դատարան: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, հայտնում է RIA Novosti-ն: «Ի դեմս ԱՄՆ-ի կողմից դիվանագիտության և իրավական պարտավորությունների նկատմամբ արհամարհանքի՝ Իրանը հանձնառու է օրենքի գերակայությանը: Մեր պարտքն է դիմակայել միջազգային օրենքները խախտելու նրանց սովորությանը»,- ասել է իրանցի նախարարն իր […]
13:00 16.07.2018
ԵՄ-ն և Չինաստանը ևս մեկ անգամ հաստատել են իրենց հաստատակամությունը՝ լիովին և արդյունավետ կերպով իրագործելու Գործողությունների համատեղ համապարփակ պլանը:
12:46 16.07.2018
Բացի «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամներից՝ Երևանի ավագանու հուլիսի 16-ի նիստին ներկայացել էր նաև խմբակցության նախկին անդամ Հայկ Պետրոսյանը, որը ժամանակին տարաձայնություններ է ունեցել իր գործընկերների հետ ու դուրս եկել խմբակցությունից, բայց շարունակում է մնալ ավագանու անդամ: SHANTNEWS.am-ի հարցին՝ եթե, այնուամենայնիվ, քվորում լիներ և ընտրություն լիներ, ինքը դե՞մ կքվեարկեր, թե՞ կողմ, նա ասաց, որ կողմ կքվեարկեր, […]
12:25 16.07.2018
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին, տեղեկացնում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը: Ողջունելով դեսպանին՝ նախարարը նշել է, որ տրանսպորտի, կապի և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում երկու երկրների միջև արդյունավետ համագործակցություն է ձևավորվել։ Հատկապես ուղևորափոխադրումների […]
16:53 15.07.2018
«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի 15 տարվա կարևորագույն ձեռքբերումն այն է, որ հանրահայտ ռեժիսորները պարբերաբար վերադառնում են «Ոսկե ծիրան» և դառնում կինոփառատոնի դեսպաններն ամբողջ աշխարհում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ`այս մասին հուլիսի 15-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց փառատոնի տնօրեն Սուսաննա Հարությունյանը: Իրանցի հայտնի ռեժիսոր, խաղարկային ֆիլմերի ժյուրիի նախագահ Ասղար Ֆարհադին ասաց, որ խաղարկային մրցույթում ընդգրկված 12 կինոնկարները բավականին բազմազան էին […]
23:24 14.07.2018
Երևանում այսօր տեղի ունեցավ «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի փակման պաշտոնական արարողությունը, որի ընթացքում հնչեցին այս տարվա մրցույթներում հաղթած ֆիլմերի և ռեժիսորների անունները: Այս մասին հայտնում է news.am-ը։ «Ոսկե Ծիրան»-ի պատվավոր մրցանակ- Հասմիկ Պապյան Ֆիպրեսկի մրցանակ-«Դեդե», ռեժիսոր՝ Մարիամ Խաչվանի Հայկական համայնապատկեր Լավագույն սփյուռքահայ կինոգործիչ-ռեժիսոր Առնո Խայաջանյան Լավագույն սցենար-«Մայրամուտի բեռնատարը», ռեժիսր` Աբոլֆազր Սաֆարի Լավագույն դերասան-Շանթ Հովհաննիսյան, «Եվա» Լավագույն […]
00:30 14.07.2018
Հուլիսի 13-ին ՀՀ ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանն ընդունեց Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին: Ողջունելով հյուրերին՝ նախարար Հ. Ռոստոմյանը նշեց, որ տարիների ընթացքում ՀՀ-ում Իրանի հետ հարաբերություններն ավելի են մտերմացել, և դա կարևոր ազդեցություն կունենա արտակարգ իրավիճակների ոլորտում փոխգործակցությունն ամրապնդելու և զարգացնելու համար: Դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին, շնորհավորելով նախարար Հրաչյա […]
21:06 13.07.2018
Այս օրերին հազարավոր հավատացյալներ պատրաստվում են ուխտագնացություն կատարել դեպի Սուրբ Թադեի վանք: Այն գտնվում է Իրանի հյուսիսարևմտյան Չալդրան նահանգի Ղարաքիլիսա գյուղում: Այս մասին հայտնել է Iran Front Page-ը: Ըստ տեղեկությունների՝ 4-6-րդ դարերում կառուցված վանքում հուլիսի 14-ին կմատուցվի Սուրբ պատարագ, որին կմասնակցեն բազմաթիվ հայեր Իրանից, Ֆրանսիայից, Լիբանանից, Գերմանիայից և Հայաստանից: Նշվում է նաև, որ 3 օրվա […]
15:23 13.07.2018
ԱՄՆ-ն պատժամիջոցներ կսահմանի Ռուսաստանի ու եվրոպական բոլոր այն երկրների համար, որոնք կշարունակեն նավթ գնել Իրանից: Այս մասին հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը, հայտնում է РИА Новости-ն: Օրենսդիրների այն հարցին, թե ինչ կարծիք ունի այն մասին, որ Չինաստանը ներկա պահին ԱՄՆ-ի հետ տնտեսական պատերազմի մեջ գտնվելով՝ իրենց դեմ գործողություններ է իրականացնում՝ լինելով Իրանից ամենամեծ […]
17:28 12.07.2018
Իրանում պատրաստվում են հայկական ամենամյա եռօրյա հավաքին: Իրադարձությունը կմեկնարկի հուլիսի 14-ին: Այս ընթացքում սպասվում են ուխտագնացություններ ու հոգևոր արարողություններ, որոնք նախատեսվում է անցկացնել Իրանի հյուսիսարևելյան Չալդորան քաղաքում գտնվող Սուրբ Թադեոս վանքում: Այս մասին հայտնում է ifpnews.com-ը: «Հայերի տարեկան ամենամեծ հավաքի անցկացման կազմակերպչական աշխատանքներում ներառված են կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ ու պաշտոնյաներ»,- գրել է կայքը: Աղբյուրի փոխանցմամբ՝ […]
13:47 12.07.2018
Իրանի հոգևոր գերագույն առաջնորդի խորհրդական Ալի Ակբար Վելայաթին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման համար ժամանել է Նովո-Օգարյովո: Այս մասին տեղեկացնում է Life.ru-ն: Նովո-Օգարյովոյում՝ նախագահական նստավայրում, կայացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդի՝ միջազգային հարցերով ավագ խորհրդական Ալի Ակբար Վելայաթիի հանդիպումը: Ռուսական կողմից բանակցություններին մասնակցել է նաև ԱԳՆ ղեկավար Սերգեյ […]
11:42 12.07.2018
Երևանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցությունն ունի Երևանի քաղաքապետի իր թեկնածուն՝ Զարուհի Փոստանջյանը: Խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանը Երևանի ավագանուն ներկայացրեց Փոստանջյանին՝ նշելով, որ նա ազնիվ է, արդար, անկաշառ, մինչև հոգու խորքը և կրքոտ սիրում է Երևանը և ծովից ծով Հայաստանը: Խաչատրյանը, սակայն, նշեց՝ Երևանի քաղաքապետ պետք է ընտրի ոչ թե ապօրինի, ընտրակաշառքներով, ընտրակեղծիքներով, կանանց ծեծելով ընտրված […]
19:10 11.07.2018
Պտուղ-բանջարեղենի արտահանման ծավալների աննախադեպ աճ 2018թ. հուլիսի 11-ի դրությամբ. Հայաստանի Հանրապետությունից ընդհանուր առմամբ արտահանվել է 101 492 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 56 856 տոննայի դիմաց։ Այդ թվում՝ արտահանվել է 44 131 տոննա ծիրան՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 19 525 տոննայի դիմաց։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ արտահանման ծավալներն ավելացել են 44 636 […]
08:07 11.07.2018
Իրանական Սենենդեջ քաղաքում նավթային տանկերը բախվել է ուղևորատար ավտոբուսին։ Այս մասին հայտնում է BreakingNNow-ն իր թվիթերյան էջում։ Տեղի ունեցածի հետևանքով զոհվել է առնվազն 27 մարդ։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Կադրերում երևում է, որ երկու տրանսպորտային միջոցներն էլ բռնկվել են։ https://twitter.com/BreakingNNow/status/1016820164610969602
07:54 11.07.2018
ԱՄՆ Պետդեպում հայտարարել են, որ Իրանն օգտագործում է իր դեսպանատներն ահաբեկչություններ ծրագրելու համար։ Այս մասին հայտարարել է արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը։ «Մենք քննարկել ենք (Սաուդյան Արաբիայում-խմբ.), թե ինչպես է Իրանն օգտագործում դեսպանատները որպես ապաստան՝ ահաբեկչական հարձակումների ծրագրման համար։ Ամենավերջին օրինակը դավադրությունն է, որը բացահայտել են բելգիացիները»,- RIA Novosti-ն մեջբերում է Պետդեպի ներկայացուցչի խոսքերը։ Դրա հետ […]
18:57 10.07.2018
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության և Հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետ-բաժնի աշխատակիցները «Ագարակ» պետական սահմանային անցման կետի մաքսային հսկողության գոտում հուլիսի 9-ին հսկողություն են իրականացրել Իրանից ոտքով ՀՀ պետական սահմանը հատած ԻԻՀ քաղաքացի Ա. Ն.-ի նկատմամբ, որն իր կասկածելի վարքագծով հայտնվել էր աշխատակիցների ուշադրության կենտրոնում: Անձնական զննման արդյունքում քաղաքացու որովայնի և մեջքի հատվածում […]
16:39 10.07.2018
Իրանը կավելացնի նավթի արտահանման ծավալները՝ ի պատասխան ԱՄՆ կողմից ներդրված պատժամիջոցների: Այս մասին հայտարարել է Իրանի առաջին փոխնախագահ Էշակ Ջահանգիրին, հայտնում է Fars գործակալությունը: «Թշնամին (նկատի ունի ԱՄՆ-ին-խմբ.) ցանկանում է ամբողջությամբ դադարեցնել մեր ապրանքների՝ նավթի, պողպատի, պղնձի արտահանումը: ԱՄՆ-ի պատժամիջոցներին ի պատասխան՝ Իրանը նախատեսում է մեծացնել նավթի արտահանումն առավելագույն չափով»,- հայտարարել է իրանցի պաշտոնյան՝ ավելացնելով, որ […]
15:34 10.07.2018
Թուրքիան արդեն պաշտոնապես անցում կատարեց պետական կառավարման նախագահական համակարգին։ Հուլիսի 9-ին տեղի ունեցած երդմնակալության արարողությանը հաջորդեց նոր կառավարության կազմի հրապարակումը։ Այս ներքաղաքական զարգացումներն ուղեկցվեցին թուրքական լիրայի փոխարժեքի կտրուկ անկմամբ։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը: Այսպես, կառավարության կազմի հրապարակումից հետո ԱՄՆ դոլարի փոխարժեքը թուրքական լիրայի նկատմամբ աճեց շուրջ 4 տոկոսով՝ օրվա վերջում հասնելով 1 դոլար/4.75 լիրա […]
14:23 10.07.2018
Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար, հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Արթուր Գրիգորյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) էներգետիկայի նախարար, հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Ռեզա Արդաքանիանի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Հանդիպմանը մասնակցել են նաև Իրանում Հայաստանի արտակարգ և լիազոր […]
21:40 09.07.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանիանին: Վարչապետը կարևորել է հայ-իրանական հարաբերությունների հետագա զարգացումը և հույս հայտնել, որ համատեղ ջանքերով կհաջողվի առաջիկայում լիարժեք իրացնել երկկողմ կապերում առկա մեծ ներուժը: «Հայաստանը պատրաստ է բարեկամ Իրանի հետ սերտ համագործակցության: Մենք մեր բոլոր գործընկերների հետ կարևորում ենք փոխադարձ շահերի հիման վրա երկխոսությունը և համոզված ենք, […]
20:53 09.07.2018
Իրանը մտադիր է գերմանական բանկերում գտնվող իր հաշիվներից 300 միլիոն եվրո դուրս բերել: Ընդ որում՝ գումարը դուրս կբերվի առձեռն և Իրան կուղարկվի ինքնաթիռով: Խոսքը Իրանի իշխանություններին պատկանող կարողությունների մի հատվածի մասին է, որը գտնվում է Գերմանիայի դաշնային բանկին առընթեր իրանա-եվրոպական առևտրային բանկում: Այսպիսով, Իրանը փորձում է որոշակիորեն պաշտպանվել ԱՄՆ-ի սահմանած նոր պատժամիջոցներից: Գումարի դուրսբերման լուրը […]
19:35 09.07.2018
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանյանի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ նախագահ Սարգսյանը գոհունակությամբ ընդգծել է հարևան ու բարեկամ Իրանի հետ դինամիկ զարգացող հարաբերությունները, բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը և համագործակցության հագեցած օրակարգը: Նախարար Ռեզա Արդաքանյանը Հանրապետության նախագահին է փոխանցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիի ջերմ ողջույնները: Զրուցակիցները […]