TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+6.09 oC

Իրան

Հարևան Իրանում դժգոհությունների ալիքը մեծանում է

15:02 02.08.2018

Իրանի նախագահ Հասան Ռոհանիին երկրի օրենսդիրները մեկ ամիս ժամանակ են տվել խորհրդարանական հարցուպատասխանի պատրաստվելու համար: Բանն այն է, որ երկրում աճում է ժողովրդի դժգոհությունը՝ կապված խորացող տնտեսական դժվարությունների հետ: Տնտեսական ցածր աճ, իրանական արժույթի կտրուկ անկում, գործազրկության ավելացում: Այս հարցերն են խորհրդարանականների մտահոգությունների հիմքում: Հիշեցնենք, որ Ռոհանին բախվեց լուրջ խնդիրների, երբ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ […]

̰
«Հյուսիս-Հարավ»-ի հատված­ներից մեկը կառուցող իրանական ՍՊԸ-ն չի վճարել 17 աշխատակցի 5 ամսվա աշխատավարձը․ «Ժողովուրդ»

09:40 02.08.2018

«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Իրանական «Սավա» ընկերությունը, որ իրականացնում էր «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու հատված­ներից մեկի կառուցումը, լուրջ խնդրի առաջ է կանգնեցրել իր 17 աշխատակիցներին, մարդիկ 5 ամիս աշխատել են, բայց այդպես էլ չեն վարձատրվել: «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» Տրանշ-1 և Տրանշ-2 ճանապարհի վերակառուցման և բարելավման աշխատանքների կապալա­ռուն «Կորսան Կորվիամ Կոնստրուկսյոն Էս Ա» ընկերությունն է: Իսկ ահա […]

̰
Իսրայելն Իրանին սպառնացել է ռազմական գործողություններով

07:11 02.08.2018

Իսրայելի վարչապետ Բենյամին  Նեթանյահուն հայտարարել է, որ միջազգայն կոալիցիայի հետ համատեղ կկանգնեցի Իրանին, եթե վերջինս փորձի փակել Բաբ-էլ-Մանդեբի նեղուցը։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։ Բաբ-էլ-Մանդեբի նեղուցը, որը գտնվում է Արաբական թերակղզու և Աֆրիկայի միջև, միացնում է Կարմիր ծովն Ադենի ծոցին։ Իրանը չի սպանացել Բաբ-էլ-Մանդեբի նեղուցի արգելափակմամբ, սակայն հայտարարել է, որ կարգելափակի Օրմուզի նեղուցը, եթե […]

̰
Թրամփը մոտ ապագայում կանխատեսում է Իրանի հետ բանակցություններ

21:04 01.08.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի օրը հայտնել է, որ Իրանի հետ բանակցություններն անխուսափելի են, չնայած Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավարների՝ հանդիպման առաջարկին լռությանը: Իրանի իշխանությունների կարծիքով՝ Թրամփի հետ բանակցությունները «նվաստացում» կլինեն: Երկրի առաջնորդները անմիջապես չեն արձագանքել Թրամփի այն հայտարարությանը, որ նա առանց նախապայմանների կհանդիպի իրենց հետ «ցանկացած պահի»: «Հուսով եմ, որ Իրանի հետ ամեն բան լավ կլինի: Նրանք […]

̰
Իրանում ԱՄՆ-ի հետ բանակցությունները վիրավորական են համարել

17:41 31.07.2018

Իրանում ԱՄՆ-ի հետ բանակցությունները վիրավորական են համարել, տեղեկացնում է РИА Новости-ն: Իրանի խորհրդարանի մամուլի խոսնակ Ալի Մոտախարին ասել է, որ նման բանակցությունները վիրավորական կլինեն երկրի համար: «Այժմ բանակցելու համար լավագույն ժամանակը չէ, քանի որ այս պահին դա հավասար կլինի ստորացման»,- ասել է նա: Նա նաև նշել է, որ եթե ամերիկյան կողմը դուրս չգար միջուկային համաձայնագրից […]

̰
«Երկիր Ծիրանի» կուսակցությունն ԸՕ նախագծի քննարկումը գնահատում է անբավարար

11:26 31.07.2018

«Երկիր Ծիրանի» կուսակցությունը 26.07.2018 թվականին ՀՀ Կառավարության նիստերի դահլիճում տեղի ունեցած Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին քննարկումը գնահատում է անբավարար։ Այս մասին հայտնում են կուսակցության լրատվական ծառայությունից։ Հաղորդագրության մեջ ասվում է. «Շուրջ քառորդ դար գործող քաղաքական մենաշնորհը զրկել էր հայ ազգի հիմնական մասին քաղաքական որոշումների կայացման մասնակցային հնարավորությունից (ընտրելու և ընտրվելու իրավունքից), ուստի՝ այս համատեքստում […]

̰
Իրանում տնտեսության ապակայունացման մեղադրանքով մոտ 30 մարդ է ձերբակալվել

00:47 31.07.2018

Իրանի իշխանությունները 29 մարդու են ձերբակալել ազգային տնտեսության ապակայունացնող գործողությունների մեղադրանքով։ Այս մասին հայտնում է Fars գործակալությունը։ «Այդ մարդկանց ձերբակալել են և կդատեն ֆինանսական և արժութային համակարգի խաթարման համար»,-ասել է Իրանի դատական իշխանությունների ներկայացուցիչ Ղոլյամ Հուսեյ Մոհսենի Էժեին։ Ձերբակալվածներից շատերին առաջադրվել են լուրջ հանցագործությունների մեղադրանքներ, որոնց համար նախատեսվում է մահապատիժ։ Պաշտոնյայի խոսքով՝ առաջիկայում համանման մեղադրանքներով […]

̰
Իրանը չի պատրաստվում բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ

18:19 30.07.2018

Իրանի իշխանությունները բացառել են ԱՄՆ-ի հետ բանակցությունների հնարավորությունը: Այս մասին հայտարարել է այդ երկրի արտաքին քաղաքականության գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Կասեմին, հայտնում է Fars-ը: Իրանի իշխանություններն իրենց այս դիրքորոշումը բացատրում են նրանով, որ իրենց բնորոշմամբ՝ ԱՄՆ-ն թշնամական քաղաքականություն է վարում Թեհրանի նկատմամբ: «ԱՄՆ-ի քաղաքականությունը հնարավորություն չի ընձեռում որևիցե փոխգործակցության և բանակցության համար: Վաշինգտոնը ցույց տվեց, […]

̰
Իրանում տեղի ունեցող ճգնաժամի պատճառով իրանահայերը Հայաստան են գալիս. իրանահայ լրագրող

18:00 30.07.2018

Իրանում ներքաղաքական իրավիճակը շարունակում է լարված մնալ, ինչն անմիջական ազդեցություն է ունենում տնտեսության վրա: Վերջին օրերին Իրանից հասնող լուրերը փաստում են, որ իրանական ռիալը շարունակական անկում է ապրում: Ըստ իրանահայ լրագրող Ռուբիկ Մինասյանի՝ իրավիճակն անմիջական կապ ունի Իրանի հանդեպ ԱՄՆ-ի գործի դրած պատժամիջոցների հետ, որոնք օրըստօրե սաստկանում են: SHANTNEWS.am-ին Ռուբիկ Մինասյանը հայտնեց, որ վիճակն ավելի […]

̰
Ռուսաստան-Թուրքիա-Իրան ձևաչափով քննարկվում է սիրիական Իդլիբի հարցը

15:33 30.07.2018

Սոչիում մեկնարկել է Սիրիայի հարցով բանակցությունների հերթական փուլը, որի ընթացքում շահագրգիռ կողմերից Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի միջև քննարկվում են տեխնիկական հարցեր՝ կապված սիրիական Իդլիբի շրջանի ապառազմականացման, փախստականների վերադարձի ու Սահմանադրության նոր տարբերակի կազմման հետ։ Այս բանաձևով անցկացվող հանդիպումներին ամերիկյան կողմը հրաժարվում է մասնակցել, իսկ ՄԱԿ-ն ու Հորդանանի իշխանությունները դիտորդական պատվիրակություններ են ուղարկում։ Ներկա են նաև […]

̰
ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառով Թուրքիան չի հրաժարվի իրանական գազից. Էրդողան

10:05 30.07.2018

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի հնարավոր նոր պատժամիջոցների պատճառով Թուրքիան չի պատրաստվում հրաժարվել իրանական գազից։ Այս մասին գրում է Sabah թերթը։ Էրդողանի խոսքով՝ Իրանը Թուրքիայի հարևանն է, և որ Թուրքիան հանդիսանում է իրանական գազի մեծ քանակության սպառող։ «Եթե իրանական գազի մատակարարումը կասեցնենք, ո՞վ մեզ կմատակարարի երկնագույն վառելիք,-հարցադրում է արել […]

̰
Դոնալդ Թրամփը պատրաստվում է հարվածել Իրանի միջուկային օբյեկտներին

15:53 27.07.2018

Ավստրալիայի վարչապետ Մալքոլմ Թըրնբուլի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաները հայտնել են, որ Միացյալ Նահանգները պատրաստվում է ռմբակոծել Իրանի միջուկային կայանները, տեղեկացնում է ABC-ին: Նշվում է՝ դա կարող է տեղի ունենալ արդեն հաջորդ ամիս՝ Ավստրալիայի անմիջական աջակցությամբ: Աղբյուրները լրատվամիջոցի հետ զրույցում տեղեկացրել են, որ ավստրալական կողմը, բրիտանական հետախուզական գործակալությունները կօգնեն Վաշինգտոնին Իրանի տարածքում գտնվող թիրախները ճանաչելու հարցում: Միևնույն […]

̰
Հայաստան-Իրան հարաբերություններում սպասողական վիճակ է. Վարդան Ոսկանյան

12:42 27.07.2018

Դոնալդ Թրամփի իշխանության գալուց հետո Իրան-ԱՄՆ հարաբերություններում լարվածությունը հասել է գագաթնակետին: Այս կարծիքին է իրանագետ Վարդան Ոսկանյանը: ԱՄՆ-ն ուժեղացնում է իր հռետորաբանությունը, սպառնում է նոր պատժամիջոցներով, Իրանն էլ սպառնում է նրանով, որ այդ դեպքում թույլ չի տա տարածաշրջանից նավթի արտահանում՝ այդպիսով հսկայական հարված հասցնելով համաշխարհային տնտեսությանը: Թրամփի պատժամիջոցներն ազդելու են նաև եվրոպական խոշոր արտադրողների վրա, […]

̰
Թուրքիան դեմ է ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ պատժամիջոցների կիրառմանը

21:16 24.07.2018

Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն  հայտարարել է, որ Թուրքիան դեմ է ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ պատժամիջոցների կիրառմանը: Այս մասին հաղորդում է RIA Novosti գործակալությունը:    Չավուշօղլուի խոսքերով`  Թուրքիան չի պատրաստվում միանալ ԵՄ-ի և ԱՄՆ-ի՝ Իրանի նկատմամբ պատժամիջոցներին: Ավելին, թուրք արտգործնախարարը հստակ ընդգծել է, որ իր երկիրը դեմ է պատժամիջոցներին: Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ […]

̰
Իրանցիները 50 կգ թմրանյութ են փորձել անցկացնել Ադրբեջանով

17:32 24.07.2018

Իրան-Ադրբեջան սահմանի Աստարա բնակավայրի անցակետում ադրբեջանական մաքսային ծառայությունները բացահայտել են թմրանյութի խոշոր խմբաքանակի տարանցման փորձ։ 50 կգ թմրանյութը նախատեսված էր Իրանից եվրոպական երկրներ, մասնավորապես Դանիա տեղափոխման համար։ Ադրբեջանական կողմում տարանցման փորձը բացահայտել են անհայտ անձի կողմից ոստիկանություն ներկայացված հաղորդագրության հիման վրա։ Ադրբեջանցի մաքսայինները ստուգել են Իրանի քաղաքացու վարած մեքենան ու դրա անիվների, դրանք միացնող սռնիի […]

̰
Իրանի ԱԳ նախարարը Թրամփի սպառնալիքներն անվանել է դատարկախոսություն

08:18 24.07.2018

Իրանի ԱԳ նախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը նախազգուշացում է արել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ ի պատասխան նրա սպառնալիքների։ «Չտպավորեցիք։ Մի քանի ամիս առաջ աշխարհը լսել էր էլ ավելի կոշտ դատարկախոսություն։ Իրանցիները 40 տարիների ընթացքում նույնպես լսել են դրանք, թեև ավելի քաղաքակիրթ ձևով։ Հազարամյակի ընթացքում մենք տեսել ենք կայսրությունների անկում, այդ թվում` մեր սեփականը, որոնք եղել են […]

̰
Իրանը սկսում է նոր օդային հրթիռի արտադրություն

19:59 23.07.2018

Իրանի պաշտպանության նախարարն այսօր պաշտոնապես սկիզբ դրեց հայրենի օդային հրթիռների արտադրությանը: Թեհրանում կայացած արարողության ժամանակ բրիգադային գեներալ Ամիր Հաթամին բացեց Fakour-ի արտադրական գիծը՝ ասելով, որ այն կարող է տեղադրվել բոլոր տեսակի մարտական ինքնաթիռների վրա: Fakour-ը նախագծված և արտադրված վերջին տեխնոլոգիաներով միջերկրածովային հրթիռ է, որը կարող է պայքարել տարբեր տիպի ներխուժող ինքնաթիռների դեմ: Նախարարը կարևորել է Իրանի ռազմական […]

̰
Իրանի մասին Թրամփի խոսքերը «հոգեբանական պատերազմ են». իրանցի գեներալ

17:11 23.07.2018

Իրանի իսլակամական հեղափոխության պահապանների կորպուսի (բանակից առանձին գործող զինված կազմավորում) հրամանատարներից Ղոլամհոսեյն Ղեյբփարվարը «հոգեբանական պատերազմ» է որակել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերը, որոնցով վերջինս սպառնացել էր Իրանին։ «Մենք երբեք չենք թողնելու մեր հեղափոխության գաղափարները … դիմակայելու ենք մեր թշնամիների ճնշմանը … Ամերիկան ուզում է կործանել Իրանը, բայց Թրամփը ոչինչ չի կարող անել Իրանի դեմ»,- նշել […]

̰
Մեր նպատակն է Իրանից ներկրվող նավթի ծավալները հասցնել 0-ի. ԱՄՆ պետքարտուղար

15:41 23.07.2018

ԱՄՆ-ն նպատակ է դրել, մինչև նոյեմբերի 4-ը, Իրանից նավթի ներմուծման ծավալը հասցնել 0-ի: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, հայտնում է ռուսական ТАСС  գործակալությունը: «Մեր արշավի հիմնական ուղղությունը Իրանի բանկային ու էներգետիկ ոլորտի վրա պատժամիջոցների սահմանումն է: Ինչպես մենք անցյալ շաբաթ պարզաբանել ենք՝ որ մենք կենտրոնացած ենք այն հարցի վրա, որ Իրանից նավթ […]

̰
Պոմպեոն Իրանի իշխանություններին համեմատել է մաֆիայի հետ

10:09 23.07.2018

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Իրանի իշխանություններին համեմատել է մաֆիայի հետ, հայտնում է Reuters-ը։ Դիվանագետի խոսքով՝ «Իրանը ղեկավարվում է մարմնի կողմից, որն առավել նման է մաֆիայի, քան կառավարության»։ Նշվում է, որ Պոմպեոն նկատի է ունեցել իրանցի քաղաքական գործիչների վիթխարի հարստությունն ու կոռուպցիան։ Նա նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ն իր աջակցությունն է հայտնում իրանցի ժողովրդի՝ տևական ժամանակ […]

̰
Իրանում մեկ օրում 4-րդ երկրաշարժն է գրանցվել

08:14 23.07.2018

Իրանի հարավարևելյան Կերման նահանգում 5․8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այն դարձել է 1 օրում Իրանում գրանցված 4-րդ ստորգետնյա ցնցումը։ Ինչպես հայտնում է ISNA գործակալությունը՝ հղում անելով Թեհրանի համալսարանի Երկրաֆիզիկայի ինստիտուտի սեյսմոլոգիական կենտրոնին, երկրաշարժը գրանցվել է տեղի ժամանակով 01։09-ին։ Ստորգետնյա ցնցման օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։ Տուժածների և ավերածությունների մասին տվյալներ չկան։ Վերջին […]

̰
Իրանում երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը մոտենում է 150-ին

23:02 22.07.2018

Հուլիսի 22-ին, տեղական ժամանակով ժամը 14:07-ին ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 34.450 և արևելյան երկայնության 46.250 աշխարհագրական կոորդինատներով (Իրան, Քերմանշահ քաղաքից 76 կմ արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 5.9 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 8 բալ: Ըստ «Associated Press» լրատվական գործակալության՝ երկրաշարժի հետևանքով կա 146 տուժած:

̰
Իրանի արևմուտքում երկրաշարժի հետևանքով տուժել է շուրջ 130 մարդ

20:50 22.07.2018

Իրանի արևմտյան Քերմանշահ նահանգում կիրակի օրը երկրաշարժի հետևանքով 128 մարդ է տուժել: Այս մասին հայտնել է նահանգապետ Հուշանգա Բաջանդան, փոխանցում է TASS գործակալությունը։ Տուժածների մեծ մասի համար հոսպիտալացման անհրաժեշտություն չի եղել: Ստորգետնյա ցնցման էպիկենտրոնը գտնվել է Քերմանշահ քաղաքից 76 կմ արևմուտք՝ 10 կմ խորոության վրա։ Ավելի վաղ SHANTNEWS-ը հայտնել էր, որ 26 մարդ է տուժել […]

̰
Իրանի հետ պատերազմը բոլոր պատերազմների մայրն է․ Ռոհանի

18:08 22.07.2018

Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ իր երկրի հետ հնարավոր ռազմական ընդհարումը կդառնա «բոլոր պատերազմների մայրը»։ Այս մասին հայտնում է իրանական INSA գործակալությունը։ «Ամերիկան պետք է իմանա՝ Իրանի հետ պատերազմը բոլոր պատերազմների մայրն է»,-ասել է Ռոհանին։ Ռոհանին նաև նախազգուշացրել է իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփին, որ նա չպետք է խաղա առյուծի պոչի հետ, քանի […]

̰
Իրանի արևմուտքում երկրաշարժի հետևանքով 26 մարդ է տուժել

17:27 22.07.2018

26 մարդ է տուժել Իրանի արևմտյան Քերմանշահ նահանգում այսօր տեղի ունեցած 5․9 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով։ Այս մասին հայտնում են իրանական ԶԼՄ-ները։ Տեղի բնակիչները տները վնասվել են։ Արտակարգ իրավիճակների հարցերով ծառայության ղեկավարը հայտնել է, որ շրջան է ուղարկվել փրկարարների 15 խումբ։ Դա եղել է 1 օրում երրորդ երկրաշարժը։ Առաջինը՝ 4․7 մագիտուդով, գրանցվել էր տեղի ժամանակով 9․34-ին, […]

̰
Երկրաշարժ Իրանի տարածքում

15:09 22.07.2018

Հուլիսի 22-ին, տեղական ժամանակով ժամը 14:07-ին ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 34.450 և արևելյան երկայնության 46.250 աշխարհագրական կոորդինատներով (Իրան, Քերմանշահ քաղաքից 76 կմ արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 5.9 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 8 բալ:

̰
2 զոհ, 2 անհետ կորած. պայթյուն Իրանի նավթամբարում

18:23 20.07.2018

Իրանի արևմտյան մասում գտնվող նավթամբարում տեղի ունեցած պայթյունից հրդեհ է բռնկվել: Դրա  հետևանքով զոհվել է երկու մարդ: Եվս երկուսը անհետ կորել է: Պայթյունը տեղի է ունեցել Խոմեյն քաղաքում տեղակայված արդյունաբերական գոտում, որից անմիջապես հետո հրդեհ է բռնկվել: «Կրակը բռնկվել է Խոմեյն քաղաքի էլեկտրակայանի մոտակայքում, այդ իսկ պատճառով շատ վտանգավոր է, աղետալի հետևանքների վտանգ կա: Այդ […]

̰
Հայաստանի և Իրանի ԱԳՆ-ների միջև տեղի է ունեցել հյուպատոսական 12-րդ համատեղ նիստը

18:44 19.07.2018

Թեհրանում՝ հուլիսի 17-18-ին, կայացել է Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև հյուպատոսական տասներկուերորդ համատեղ նիստը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից: ՀՀ պատվիրակության կազմում էին ՀՀ ԱԳՆ հյուպատոսական վարչության պետ Վլադիմիր Կարմիրշալյանը (պատվիրակության ղեկավար), ՀՀ արդարադատության նախարարության իրավական փոխօգնության վարչության պետ Արմենուհի Հարությունյանը, ԻԻՀ-ում […]

̰
Չինաստանը շարունակելու է համագործակցել Իրանի հետ՝ անտեսելով ԱՄՆ-ի զգուշացումները

16:38 19.07.2018

Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի միակողմանի պատժամիջոցներին դեմ են Չինաստանի իշխանությունները: ՉԺՀ-ի առևտրի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գաո Ֆենը հայտնել է, որ իրենք շարունակելու են համագործակցությունը Իրանի հետ առևտրի և տնտեսության ոլորտներում: Այս մասին հայտնել է TACC լրատվական գործակալությունը: Գաո Ֆենն ասել է. «Չինաստանը միանշանակ դեմ Է, որ որևիցե երկիր միակողմանի պատժամիջոցներ ձեռնարկի այլ երկրների նկատմամբ՝ ղեկավարվելով ներքին օրենսդրությամբ: […]

̰
Ճապոնական նավթային ընկերություններն ամբողջությամբ դադարեցնում են Իրանից նավթի ներկրումը

13:30 19.07.2018

Ճապոնական նավթային ընկերությունները պատրաստվում են ամբողջությամբ դադարեցնել Իրանից նավթի ներկրումը: Այս մասին հայտնել է TACC լրատվական գործակալությունը: Ըստ լրատվամիջոցների տեղեկությունների՝ նավթի մատակարարումները Իրանից պետք է ամբողջովին դադարեցվեն մինչև հոկտեմբեր, իսկ ներկրման այլընտրանքային աղբյուրներ Ճապոնիան դիտարկում է Սաուդյան Արաբիան և Արաբական Միացյալ Էմիրությունները: Նշվում է, որ ճապոնական նավթային մատակարար ընկերություններ JXTG Holdings-ը և Idemitsu Kosan-ը ԱՄՆ-ից […]

̰
BACK_TO_TOP