TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+6.09 oC

Իրան

Իրանը նոր բալիստիկ հրթիռ է փորձարկել

19:28 13.08.2018

Իրանական նոր հրթիռները կարող են շեղվել ռադարների տեսադաշտից և հարվածներ հասցնել բարձր ճշգրտությամբ: Այսպես են բնութագրել նոր սերնդի Fateh բալիստիկ հրթիռներն Իրանի պաշտպանության նախարարությունում: Պաշտպանության նախարար Ամիր Խաթամիի խոսքերով՝ նոր հրթիռի սերիական արտադրությունն ավելի կբարելավի երկրի պաշտպանունակությունը և զսպող գործոն կլինի Իրանի թշնամիների համար: Նախարարը նաև նշել է, որ Իրանը երբեք հետ չի կանգնի սեփական […]

̰
Հայաստանի և Ադրբեջանի միջոցով Իրանը մտադիր է էլէներգիա արտահանել ՌԴ

15:29 13.08.2018

Իրանն այս պահին բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ երկու երկրների տարածքով դեպի Ռուսաստան էլեկտրաէներգիա արտահանելու հարցով։ Այս մասին այսօր հայտարարել է Իրանի էկոնոմիկայի նախարար Ռեզա Արդաքանյանը (իրանցիների մոտ նույնպես տարածված են «յան» վերջավորությամբ ազգանունները)։ «Մենք հետևողականորեն աշխատում ենք եվրոպական էլեկտրական ցանցին Իրանի միանալու ծրագրի վրա»,- նշել է նախարարն ու բացատրել, որ դրա տարբերակներից […]

̰
Իրանի ԱԳՆ-ը կոչ է արել ԱՄՆ-ին «բուժվել» պատժամիջոցներից ունեցած կախվածությունից

00:46 12.08.2018

Իրանի արտգործնախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ ԱՄՆ-ը պետք է «բուժի իր կախվածությունը պատժամիջոցներից», և եթե Վաշինգտոնը չփոխի իր վարքը, ապա «աշխարհը կմիավորվի և կստիպի նրան անել դա»։ «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ցնծությունը, թե տնտեսական դժվարություններ է պատճառում ՆԱՏՕ-ի իր դաշնակից Թուրքիային, ամոթալի է»,-գրել է Զարիֆն իր թվիթերյան էջում։ ԱՄՆ նախագահն ուրբաթ հայտարարել էր, […]

̰
Իրանի գերագույն առաջնորդը տնտեսական պատերազմին դիմակայելու կոչ է արել

00:31 12.08.2018

Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին «արագ և արդար» գործողությունների կոչ է արել՝ երկրում տնտեսական պատերազմին դիմակայելու համար։ Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը։ Ավելի վաղ Իրանի դատական իշխանության ղեկավար Սադեկ Ամոլի Լարիջանին նամակ էր գրել գերագույն առաջնորդին, որում ասվում էր այն մասին, որ թշնամին տնտեսական պատերազմ է սանձազերծել իրանցի ժողովրդի դեմ, և խնդրել էր տալ […]

̰
Քաղաքացին փորձել է Իրանից ապօրինաբար հատել Արցախի պետական սահմանը. ԱՀ ոստիկանություն

13:00 11.08.2018

Օգոստոսի 10-ին Արցախի Գլխավոր դատախազությունը հայտնել է, որ օգոստոսի 5-ին ժամը 22:35-ի սահմաններում Քաշաթաղի շրջանի Ծոփաձոր սահմանամերձ գյուղի մոտ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ուղեկալի կողմից հայտնաբերվել և ԱՀ ԱԱԾ բերման է ենթարկվել  ՀՀ քաղաքացի, ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում հաշվառված, ազգությամբ եզդի, 1988թ. ծնված Ա.Ա-ն, ով Իրանի Իսլամական Հանրապետության տարածքից առանց սահմանված փաստաթղթերի Արաքս գետով […]

̰
Իրանը բալիստիկ հրթիռ է փորձարկել․ ԶԼՄ-ներ

07:14 11.08.2018

Իրանը 2018 թվականին առաջին անգամ բալիստիկ հրթիռի փորձարկում է անցկացրել։ Այս մասին հայտնում է Fox News հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին։ «Ֆաթեհ-110» բալիստիկ հրթիռի արձակումն իրականացվել է Ջասկա քաղաքի մոտ։ Հրթիռը թռել է Օրմուզի նեղուցի վրայով մոտ 160 կմ՝ մինչև իրանական անապատում գտնվող զորակայան։ Արձակումը նկատվել է ամերիկյան արբանյակների կողմից։ Հիշեցնենք՝ ավելի վաղ ԱՄՆ նախագահ […]

̰
ԱԱԽ քարտուղարը խոսել է վարչապետի՝ Իրան նախատեսվող այցի մասին

17:34 10.08.2018

Վարչապետի՝ Իրան հնարավոր այցը պետք է դիտարկել կառավարության ծրագրում ամրագրված՝ Իրանի հետ առանձնահատուկ հարաբերությունների զարգացման համատեքստում: Նման հայտարարությամբ է հանդես եկել Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, տեղեկացնում է «Արմենպրեսը»: Աղբյուրի փոխանցմամբ՝ Գրիգորյանը հայտնել է, որ վարչապետի՝ դեպի Իրան նախատեսվող այցի ժամկետների մասին հանրությանը համապատասխան կարգով կհաղորդվի, երբ այն հստակեցված լինի: «Ինչպես գիտեք, կառավարության ծրագրում հստակորեն […]

̰
Իրանցի լրագրողուհին ֆուտբոլը դիտելու յուրօրինակ ձև է գտել

16:12 10.08.2018

Իրանցի լրագրողուհի Փարիսա Փուրթահերիանը ֆուտբոլային խաղից լուսանկարներ անելու խորամանկ ձև է գտել: Նա բարձրացել է մարզադաշտին մոտ գտնվող շենքի պատշգամբ: Ինչպես հաղորդում է Al Bawaba հրատարակությունը, այդկերպ նա շրջանցել է կանանց մարզադաշտ այցելելու արգելքը: Չնայած Իրանում կանանց արգելվում է մարզադաշտ այցելել, լրագրողը խմբագրական հանձնարարություն է ստացել` Բարձրագույն ազգային լիգայի երկու թիմերի միջև խաղից լուսանկարներ անել: […]

̰
Թուրքական լիրան արժեզրկվում է, ընդդիմությունը մեղադրում է Էրդողանի փեսային

15:35 10.08.2018

Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև շարունակվող լարվածության պայմաններում թուրքական ազգային արժույթը շարունակում է արագ տեմպերով արժեզրկվել:  Թուրքական լրատվամիջոցները մեկը մյուսի հետևից արձանագրում են արժեզրկման նոր ռեկորդային ցուցանիշները, գրում է Ermenihaber.am-ը: Թուրքիայի ֆինանսների և գանձապետարանի նախարար Բերաթ Ալբայրաքը պատրաստվում է հանդես գալ հայտարարությամբ Թուրքիայի կառավարության կողմից որդեգրված տնտեսության նոր մոդելի վերաբերյալ: Իսկ թուրքական լիրան չի դադարում արժեզրկվել […]

̰
Թուրքական լիրան  արժեզրկման  հերթական ռեկորդային անկումն է գրանցել

13:26 10.08.2018

Թուրքական լիրան կորցրել է ավելի քան 10% ԱՄՆ դոլարի նկատմամբ, գրում է Wall Street Journal-ը: Օրվա սկզբին մեկ դոլարի նկատմամբ լիրայի փոխարժեքը կազմել է 6.21, ինչը Թուրքիայի արժույթի համար նոր ռեկորդային ցածր ցուցանիշ է: «Մի քանի օրվա ընթացքում համաշխարհային արտարժույթի շուկաները նկատում են թուրքական լիրայի կտրուկ անկում՝ արտահայտելով ավելի շուտ հետաքրքրություն, քան շահագրգռվածություն, ըստ երևույթին, […]

̰
Նախատեսվում է Նիկոլ Փաշինյանի այցը Իրան․ ԱԱԽՔ-ն ընդունել է Իրանի դեսպանին

20:55 09.08.2018

Այսօր ՀՀ ԱԱԽ քարտուղարն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպան Սեյյեդ Քազեմ Սաջջադիին: Քննարկման ընթացքում Արմեն Գրիգորյանը նշել է, որ Հայաստանն ու Իրանը տարիների ընթացքում ապացուցել են բարձր մակարդակի քաղաքական հարաբերությունները պահպանելու ու զարգացնելու երկուստեք ցանկությունը, և այդ հարաբերությունները երբևէ չեն տուժել նաև Հայաստանի կամ Իրանի համար դժվար իրավիճակներում: ԱԽ քարտուղարը հույս է հայտնել, որ քաղաքական […]

̰
Շվեյցարիան և Օմանը միջնորդություն են առաջարկել Իրանին ԱՄՆ-ի հետ բանակցություններում

18:52 08.08.2018

Իրանի ԱԳ նախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը հայտնել է, որ Շվեյցարիան և Օմանը միջնորդություն են առաջարկել Իրան-ԱՄՆ բանակցություններում։ Զարիֆը, մասնավորապես խոսել է Շվեյցարիայի դեսպանության մասին, նշելով, որ Շվեյցարիան ԱՄՆ-ի շահերն է պաշտպանում Իրանում, և որ այդ երկիրը Թեհրանի ու Վաշինգտոնի միջև ուղերձներ է փոխանցում արդեն 39 տարի։ Զարիֆի խոսքերով՝ հակամարտության էսկալացիան կանխելու նպատակով հանդես են գալիս […]

̰
Իրանի ազգային օլիմպիական ակադեմիայում պայթյուն է որոտացել. կան զոհեր

15:02 08.08.2018

Իրանի ազգային օլիմպիական ակադեմիայում պայթյուն է որոտացել, հաղորդում է Mignews-ը: Նշվում է, որ պայթյունի հետևանքով զոհվել է 3 մարդ, որոնք այդ պահին գտնվել են կաթսայանոցում: Այժմ պարզվում են դեպքի մանրամասները, հայտնի է, որ պայթյունից հետո փլուզում կամ հրդեհ չի եղել:

̰
Իրանի նախկին նախագահը գրառում է կատարել Թրամփի և բասկետբոլիստի վեճի մասին

11:59 08.08.2018

Ավելի վաղ Ջեյմսը CNN-ին տված հարցազրույցում նշել էր, որ Թրամփը պառակտում է երկիրը:

̰
Իրանում վնասազերծվել են երկրում ահաբեկչություններ ծրագրած երկու խմբեր

10:09 08.08.2018

Իրանում վնասազերծել են երկրի տարբեր հատվածներում հարձակումներ ծրագրած ահաբեկչական երկու խմբավորման։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը՝ հղում անելով Տեղեկատվության նախարարությանը։ Ահաբեկչությունները ծրագրված են եղել մոտ ապագայում իրագործման համար։ Հաղորդվում է 6 ձերբակալվածի մասին։ Ուժայինները նրանցից առգրավել են ինքնաշեն ռումբեր, նռնակներ, մահապարտի գոտիներ։ Տեղեկություններ կան նաև, որ հետախուզական ծառայությունները պայթուցիկ նյութերի խոշոր խմբաքանակի ներմուծման փորձ են […]

̰
Թրամփի խոսքերն ասես գեղեցկության մրցույթների ձանձրացնող կրկնաբառեր լինեն․ Իրանի ԱԳ նախարար

08:08 08.08.2018

Իրանի ԱԳ նախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը ողջ աշխարհում խաղաղության կոչերն անվանել է «ձանձրացնող կրկնաբառեր», որոնք տեղ չունեն միջազգային հարաբերություններում։ Ավելի վաղ նման արտահայտություններ էր գործածել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ ներկայացնելով Իրանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցների նոր փաթեթը։ «Հիշեցնեմ, որ միջազգային հարաբերությունները գեղեցկության մրցույթ չեն՝ ողջ աշխարհում խաղաղության ձգտման մասին ձանձրացնող կրկնաբառերով։ Առաջին անգամ չէ, որ պատերազմ […]

̰
Մոգերինին եվրոպական ընկերություններին կոչ է անում աշխատել Իրանի հետ՝ հակադրվելով Թրամփին

00:50 08.08.2018

ԵՄ արտաքին հարաբերությունների հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին եվրոպական ընկերություններին կոչ է արել համագործակցել Իրանի հետ։ Սրա նպատակն է անել ամեն ինչ, որպեսզի Իրանը դուրս չգա միջուկային գործարքից, ինչպես դա արեց Միացյալ Նահանգները, և որպեսզի իրանցիները շահ ունենան միջուկային համաձայնագրի կատարումից։ «Քանի որ մենք կարծում ենք, որ դա համապատասխանում է ոչ միայն մեր տարածաշրջանի, այլև ամբողջ աշխարհի […]

̰
Daimler-ն ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառով Իրանում դադարեցնում Է աշխատանքը

19:41 07.08.2018

Գերմանական ավտոմոբիլային ընկերությունների Daimler խումբը հայտարարել է, որ Իրանում իր գործունեությունը դադարեցնում է այս երկրի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցների վերականգնման պատճառով, հաղորդում է Bloomberg գործակալությունը: Daimler ընկերությունը հայտարարություն է տարածել, ըստ որի՝ դադարեցնում է իրանական ընկերությունների հետ համատեղ Mercedes բեռնատարների արտադրության և վաճառքի նախագծի իրականացումը: Daimler-ի ներկայացուցիչը հավելել է, որ այդ նախագիծը սահմանափակ մասշտաբներ ուներ, և […]

̰
ՌԴ ԱԳՆ-ն հիասթափված է Իրանի նկատմամբ ԱՄՆ վարքից

19:22 07.08.2018

Թեհրանի նկատմամբ Վաշինգտոնի սահմանած նոր պատժամիջոցներն ուղղված են Իրանի և 6 պետությունների միջև կնքված միջուկային համաձայնագրի վիժեցմանն ու հիասթափություն են հարուցում։ ԱՄՆ կողմից Իրանի նկատմամբ  պատժամիջոցների վերականգնմանը նման հայտարարությամբ է արձագանքել Ռուսաստանի ԱԳՆ-ը։ «Դա Վաշինգտոնի կողմից ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևի խախտման պրակտիկայի շարունակման, միջազգային իրավունքի նորմերի ոտնահարման ցայտուն օրինակ է»,– նշվում է այդ հայտարարության մեջ։ […]

̰
Իրանի հետ աշխատող ընկերությունները կզրկվեն ԱՄՆ-ի հետ համագործակցելու հնարավորությունից. Թրամփ

16:45 07.08.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ցանկացած արտասահմանյան ընկերություն, որը կհամագործակցի Իրանի հետ, կզրկվի Միացյալ Նահանգների հետ համագործակցելու հնարավորությունից: Այս մասին նա գրել է իր թվիթերյան միկրոբլոգում: «Իրանի դեմ պատժամիջոցները պաշտոնապես ուժի մեջ են մտել: Դրանք ամենախիստ պատժամիջոցներն են, որ երբևէ սահմանվել են, իսկ նոյեմբերին դրանք նոր մակարդակի կհասցվեն: Ցանկացած ընկերություն, որը կհամագործակցի Իրանի […]

̰
Ռոհանին ողջունել է Եվրոպայի դիրքորոշումը՝ կապված ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցների հետ

10:29 07.08.2018

Իրանի նախագահ Հասան Ռոհանին ուրախություն է արտահայտել՝ կապված այն բանի հետ, որ եվրոպական երկրների ղեկավարները դեմ են հանդես եկել Թեհրանի նկատմամբ պատժամիջոցները վերականգնելու ԱՄՆ-ի որոշմանը: Այս մասին հայտնում է Mehr գործակալությունը: «Եվրոպան դիմակայում է ԱՄՆ-ի հակաիրանական դիրքորոշմանը, չնայած այն բանին, որ Վաշինգտոնի վաղեմի դաշնակիցն է»,- ասել է Ռոհանին հեռուստաելույթի ժամանակ: Ռոհանին հորդորել է եվրոպական երկրների […]

̰
ԱՄՆ-ը կզղջա Իրանի դեմ պատժամիջոցների համար․ Ռոհանի

07:42 07.08.2018

Վաշինգտոնը կզղջա այն բանի համար, որ պատժամիջոցներ է սահմանել Թեհրանի դեմ։  Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին, փոխանցում է Al Mayadeen հեռուստաալիքը։ Ռոհանին իրանցի ժողովրդին միասնության կոչ է արել ԱՄՆ-ի կողմից նոր սահմանափակող միջոցառումների ֆոնին։ Նրա խոսքով՝ Իրանն աշխարհին կապացուցի, որ պահում է իր խոսքը՝ չնայած ԱՄՆ-ի պատժամիջոցներին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեկ […]

̰
ԱՄՆ-ն վերականգնել է Իրանի դեմ պատժամիջոցները

17:31 06.08.2018

ԱՄՆ-ն վերականգնում է լայնածավալ պատժամիջոցներն Իրանի դեմ, որոնք դադարեցրել էր Իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ գործողությունների համապարփակ պլանի պատճառով: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: Աղբյուրը հայտնում է, որ գործարքի համաձայն՝ պատժամիջոցները պետք է վերականգնվեին այն ժամանակ, երբ Իրանը կխախտեր նախապես կնքված պայմանավորվածությունները: Խախտում չէր եղել, ԱՄՆ-ն միակողմանի հայտարարել էր այդ մասին, որոշմանը, սակայն, պայմանագրի որևէ […]

̰
Թրամփը մտադիր է Իրանից «նորմալ երկիր» ստանալ․ Պոմպեո

09:25 06.08.2018

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ ԱՄՆ-ը կշարունակի պահպանել Իրանի հանդեպ պատժամիջոցները, քանի դեռ Թեհրանն արմատապես չի փոխել իր կուրսը։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։ Պոմպեոյի խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բաց է երկխոսություն վարելու համար, սակայն Իրանի կողմից անհրաժեշտ են «վիթխարի փոփոխություններ»։ Պետքարտուղարն ընդգծել է, որ ԱՄՆ առաջնորդը պատրաստվում է ստիպել Իրանին […]

̰
ԱՄՆ-ը մասամբ վերականգնել է Իրանի նկատմամբ պատժամիջոցները

13:32 05.08.2018

Վաշինգտոնը վերականգնել է Իրանի նկատմամբ պատժամիջոցների մի մասը։ Դրանք այն պատժամիջոցներն են, որոնք սահմանվել էին դեռևս նախկին նախագահ Բարաք Օբամայի օրոք և չեղարկվել միջուկային գործարքի արդյունքում։ Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփն այս տարվա մայիսին հայտարարել էր միջուկային համաձայնագրից դուրս գալու ու Իրանի նկատմամբ պատժամիջոցները վերականգնելու մասին: Ամերիկյան պատժամիջոցներն արգելում են գրաֆիտի, ալյումինի, պողպատի, ածուխի, ծրագրային ապահովման […]

̰
Իրանա-ամերիկյան բանակցությունների անցկացումը կախված է Իրանից․ Թրամփ

10:26 05.08.2018

ԱՄՆ-ի և Իրանի միջև բարձր մակարդակի բանակցությունների անցկացումը կախված է իրանական կողմից։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթերյան էջում։ «Իրանի տնտեսության վիճակը գնալով արագ տեմպերով վատանում է։ Կհանդիպենք թե ոչ՝ կարևոր չէ, ամենը կախված է նրանցից»,-ասվում է հաղորդագրությունում։ Ավելի վաղ Թրամփն Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ առանց նախապայմանների հանդիպման պատրաստակամություն էր […]

̰
Իրանում նշել են Սիրիայից դուրս գալու պայմանները

17:25 04.08.2018

Իրանի ԱԳՆ մամլո քարտուղար Բահրամ Կասեմին հայտարարել է, որ երկիրը կնվազեցնի Սիրիայում իր ներկայությունը կամ կհեռանա այն ժամանակ, երբ ահաբեկչության դեմ պայքարն ավարտվի: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն: «Քանի դեռ Սիրիայի կառավարությունը ցանկանում է, մենք կլինենք այս երկրում: Մեր կարևոր խնդիրը, բացի Սիրիայի կառավարության խնդրանքից, ահաբեկչության դեմ պայքարն է»,- Կասեմիի խոսքերը փոխանցում է Իրանի ԱԳՆ-ն: […]

̰
Իրանի բազմաթիվ քաղաքներում բողոքի ակցիաներ են անցկացվում

11:51 04.08.2018

Իրանցիների բողոքի պատճառը ազգային տարադրամի փոխարժեքի կրկնակի անկումն է, ինչպես նաև գնաճը:

̰
Չինաստանը կշարունակի օգտվել իրանական նավթից՝ անտեսելով ԱՄՆ-ի պահանջը

17:30 03.08.2018

Bloomberg գործակալությունը տեղեկություն է տարածել, որ Միացյալ Նահանգների իշխանություններին չի հաջողվել համոզել Չինաստանին՝ Իրանից այլևս նավթ չգնելու հարցում: «ԱՄՆ-ն մտադիր է տնտեսական մեկուսացման մեջ դնել իսլամական պետությանը՝ աշխարհի մյուս երկրներին ստիպելով հրաժարվել իրանական նավթից»,- մանրամասնում է գործակալությունը: Թեև Չինաստանը իրանական վառելիքից հրաժարվելու համաձայնություն չի տվել, սակայն, ըստ հաղորդագրության, վերջինս Միացյալ Նահանգներին խոստացել է չավելացնել գնման ծավալները: Գործակալության […]

̰
Իրանում հակակառավարական ցույցերի ալիք է սկսվել

10:47 03.08.2018

Իրանի բազմաթիվ քաղաքներում բնակիչները դուրս են եկել փողոց՝ իրենց դժգոհությունն արտահայտելու թանկացումների և ռիալի կտրուկ արժեզրկման դեմ։ Որոշ քաղաքներում բողոքի ակցիաներն ընթանում են արդեն 3 օր։ Այս մասին հայտնւմ է IRNA գործակալությունը։Սպահանում ողջ Իրանով մեկ համակարգված ցույցերի կոչեր են հնչել։ Իրավապահների հետ բախումներ են գրանցվել Շիրազ, Քարաջ, Մեշհադ և այլ քաղաքներում։ Նշվում է, որ ակցիաները […]

̰
BACK_TO_TOP