TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+7.09 oC

Իրան

Իրանում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3-ի, տուժածներինը՝ 310-ի

19:44 26.08.2018

Իրանի արևմուտքում անցած գիշեր տեղի ունեցած 6․1 մագնիտուդով երկրաշարժից զոհվածների թիվը հասել է 3-ի։ Ավելացել է նաև տուժածների թիվը՝ հասնելով 310-ի։ Այս մասին հայտնում է IRIB գործակալությունը։ Ավելի վաղ SHANTNEWS-ը հայտնել էր 2 զոհի և 232 տուժածի մասին։ Ստորգետնյա ցնցումների հետևանքով Կերմանշահ նահանգում ջրամատակարարումը խափանվել է։ Ութ գյուղեր հոսանքազրկվել են։ Ցնցումները զգացվել են նաև Իրաքի […]

̰
Իրանի էկոնոմիկայի և ֆինանսների նախարարը պաշտոնանկ է արվել

14:48 26.08.2018

Իրանի Մեջլիսը կիրակի կողմ է քվեարկել էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարար Մասուդ Քարբասիանի պաշտոնանկությանը։ Այս մասին հայտնում է Al Mayadeen հեռուստաալիքը։ Համաձայն Իրանի սահմանադրության՝ խորհրդարանը կարող է քվեարկության դնել կառավարության ցանկացած անդամի հրաժարականի հարցը: Եթե նախարարը վստահության հարցում մերժում ստանա, նախագահը երեք ամիս ունի նրան փոխարինող գտնելու համար: Ավելի վաղ իրանցի խորհրդարանականները կողմ էին արտահայտվել աշխատանքի, […]

̰
Իրանի պաշտպանության նախարարն աշխատանքային այցով գտնվում է Սիրիայում  

14:27 26.08.2018

Իրանի պաշտպանության նախարար Ամիր Խաթամին երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Դամասկոս։ Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը։ Օդանավակայանում նախարարին դիմավորել են սիրիական ռազմական գերատեսչության ներկայացուցիչները, Սիրիայում Իրանի դեսպան Ջավադ  Տորկաբադին և Իրանի ռազմական կցորդը։ Առաջիկայում Խաթամին ծրագրում է հանդիպել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ։ Սիրիայում զինված հակամարտությունը սկսվել է 2011 թվականի մարտին։ ՄԱԿ-ի տվյալներով՝ այդ […]

̰
Իրանում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 2-ի․ կա 230-ից ավելի վիրավոր

11:33 26.08.2018

Իրանի արևմուտքում տեղի ունեցած 6․1 մագնիտուդով երկրաշարժի զոհերի թիվը հասել է 2-ի, տուժածների թիվը նույնպես ավելացել է՝ հասնելով 232-ի։ Այս մասին հայտնում է Mehr գործակալությունը՝ հղում անելով Կերմանշահ նահանգի իշխանություններին։ Ավելի վաղ SHANTNEWS-ը հայտնել էր 1 զոհի և 140 վիրավորի մասին։ Ցնցումները զգացվել են նաև Իրաքի մի շարք շրջաններում։ ԱՄՆ Երկրաբանական ծառայության տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը […]

̰
Երկրաշարժ Իրանի արևմուտքում․ կա ավելի քան 140 վիրավոր

09:21 26.08.2018

Ավելի քան 140 մարդ է տուժել Իրանի արևմուտքում տեղի ունեցած 6․1 մագնիտուդով երկրաշարժից։ Այս մասին հայտնում է Press-TV-ն։ Հաղորդվում է առնվազն 1 զոհի մասին։ Նշվում է, որ ցնցումները զգացվել են նաև Իրաքի մի շարք շրջաններում։ ԱՄՆ Երկրաբանական ծառայության տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Կերմանշահ նահանգի Ջավանրուդ քաղաքից 31 կմ արևմուտք, օջախը գտնվել է 8․3  կմ […]

̰
Անքուն անցկացրած մեկ գիշերը կարող է գիրանալու պատճառ դառնալ

21:57 25.08.2018

Քնի խանգարումն իր ազդեցությունն է թողնում օրգանիզմի բոլոր համակարգերի վրա: Ինչպես հաղորդում է meddaily.ru-ն, անգամ մեկ գիշեր բավարար չափով քնած չլինելը կարող է պատճառ դառնալ, որ ուժեղանա ճարպի կուտակումը: Այս վարկածն ապացուցելու համար 15 հոգու շրջանում հետազոտություն է անցկացվել 8-ժամյա քնի պայմաններում և քնի պակասից հետո: Արթուն անցկացրած անգամ մեկ գիշերը պաթոլոգիական փոփոխություն է առաջացրել. սկսվել […]

̰
Գերմանացի գործարարները Թբիլիսիին առաջարկել են կարգավորել իրանական ցեմենտի դեմպինգային գները

19:09 25.08.2018

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի երկօրյա պաշտոնական այցը Վրաստան նշանավորվել է 193 մլն եվրո արժողությամբ  ստորագրված 2 համաձայնագրով: Վրաստան պաշտոնական այցի երկրորդ օրը գերմանական KfW վարկային բանկը երկու պայմանագիր է ստորագրել վրացական իշխանությունների հետ: Վրաստանի նավթի և գազի կորպորացիան և գերմանական Վերակառուցման և զարգացման բանկը 150 մլն եվրոյի վարկային համաձայնագիր են ստորագրել Վրաստանում գազի պահուստարան կառուցելու նպատակով: […]

̰
Իրանում 10 մարդ է զոհվել բնակելի տան փլուզման հետևանքով

14:55 25.08.2018

Նվազագույնը 10 մարդ է զոհվել, ևս 5-ը վիրավորվել է այսօր իրանական հյուսիսարևելյան Մեշխեդ քաղաքում բնակելի տան փլուզման հետևանքով: Այս մասին հայտնում է իրանական Tasnim  գործակալությունը: Գործակալության տեղեկություններով՝ փլուզումը տեղի է ունեցել ջրատաքացուցիչ կաթսայի պայթյունի հետևանքով: Տուժածները հոսպիտալացվել են, նրանց վիճակի մասին տեղեկություններ չեն հաղորդվում: Դեպքի վայրում շարունակվում է որոնողափրկարարական գործողությունը:

̰
ԱՄՆ-ը քննադատել է Իրանին ֆինանսական օգնություն հատկացնելու ԵՄ-ի որոշումը

07:57 25.08.2018

Իրանին 20․7 մլն դոլար հատկացնելու ԵՄ-ի որոշումը «սխալ ժամանակներում սխալ ազդանշան է»։ ԱՄՆ-ը և  ԵՄ-ը պետք է համատեղ օգնեն շարքային իրանցիներին, հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Բրայան Հուկը։ Իրան-Եվրոպա տնտեսական և ոլորտային հարաբերությունների ընդլայնման համար միջոցների հատկացման մասին հայտարարվել էր օգոստոսի 23-ին, փոխանցում է RIA Novosti-ն։ Վաշինգտոնում հաստատում են, որ հատկացված միջոցներն Իրանի ժողովրդին օգնելու […]

̰
Google-ը ջնջել է Իրանի հետ կապ ունեցող 58 օգտահաշիվ

01:08 24.08.2018

Ամերիկյան Google ընկերությունն իր ծառայություններից ջնջել է 58 օգտահաշիվ, որոնք կապ ունեն Իրանի հետ։ Նշվում է, որ ջնջված օգտահաշիվները մասնակից են եղել քաղաքականապես մոտիվացված խարդախ գործողությունների, որոնց նպատակն է օգտատերերի բանկային հաշիվների մուտքաբառերն ու գաղտնաբառերն ստանալը։ Դրանք կապված են եղել իրանական հեռուստառադիոհեռարձակող IRIB կորպորացիայի հետ։ Ջնջված էջերի թվում կան YouТube-ի 39 ալիքներ, Blogger.com-ում 6 բլոգներ […]

̰
Եվրահանձնաժողովը հավանություն է տվել Իրանին տրամադրվող օգնության առաջին փաթեթին

17:28 23.08.2018

Եվրահանձնաժողովը հավանություն է տվել Իրանին օգնության առաջին փաթեթին՝ երկրի տնտեսական և սոցիալական կայուն զարգացմանն ուղղված նախագծերին, որոնց գումարային արժեքը կազմում է 18 միլիոն եվրո,- ասվում է ԵՀ հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ սա 50 միլիոն եվրոյի չափով ավելի լայն փաթեթի առաջին քայլն է: «ԵՄ-ի և Իրանի հարաբերությունները վերականգնելու պահից ի վեր, միջուկային գործարքի արդյունքում, համագործակցությունը […]

̰
ԱՄՆ-ն սպառնացել է Իրանին աննախադեպ կոշտ պատժամիջոցներով

07:58 23.08.2018

Վաշինգտոնը պատրաստվում է Թեհրանի դեմ ավելի կոշտ պատժամիջոցներ սահմանել՝ ի տարբերություն այն սահմանափակող միջոցառումների, որոնք գործել են մինչև ատոմային գործարքի կնքումը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի օգնական Ջոն Բոլթոնը։ Նրա խոսքով՝ այս անգամ որևէ բացառություն չի լինի, այդ թվում` բիզնեսի ոլորտում։ Ինչպես գրում է The Wall Street Journal-ը, Իրանի հետ համագործակցել չի ստացվի նույնիսկ […]

̰
Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցները սպառնալիք են երկրի տնտեսության համար

17:00 22.08.2018

ԱՄՆ-ի պատժամիջոցները պաշտոնական Թեհրանի դեմ անօրինական են, քանդում են Իրանի տնտեսությունը և վատ են անդրադառնում խաղաղ ազգաբնակչության վրա: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Իդրիսա Ջազիրան: Հատուկ զեկուցողը հիշեցրել է, որ ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն՝ պատժամիջոցները կարող են կիրառվել միայն Անվտանգության խորհրդի որոշմամբ, որպեսզի խուսափեն անիմաստ հարձակումներից: Ըստ նրա՝ պատժամիջոցները չպետք է խախտեն սովորական քաղաքացիների […]

̰
Facebook-ը գնահատել է Իրանի և Ռուսաստանի հետ կապված կասկածելի էջերի ծավալը

14:12 22.08.2018

Facebook-ը հայտարարել է Իրանի և Ռուսաստանի հետ կապված կասկածելի էջերի ծավալների ստուգման մասին, տեղեկացնում է The New York Times-ը: Նշվում է, որ ընկերությունը ջնջել է ավելի քան 652 էջ: Ընկերության փոխանցմամբ՝ այս անգամ նմանատիպ գործողություն իրականացնելիս լայնացել է աշխարհագրության շրջանակը. նրանք ուսումնասիրել են նաև Լատինական Ամերիկայի, Մերձավոր Արևելքի և Մեծ Բրիտանիայի տարածքից բացված էջերը:    

̰
Facebook-ը ջնջել է Ռուսաստանի և Իրանի հետ կապված հարյուրավոր օգտահաշիվներ

07:43 22.08.2018

Facebook ընկերությունը սոցցանցում կեղծ տեղեկատվության դեմ պայքարի շրջանակում ջնջել է մի շարք էջեր, որոնց թվում են նաև Ռուսաստանի և Իրանի հետ կապված օգտահաշիվներ։ «Այսօր մենք ջնջել ենք էջեր, խմբեր և օգտահաշիվներ Facebook-ում և Instagram-ում՝ ապակողմնորոշիչ գործողությունների համար։ Այդ գործունեության մի մասն իրանական, մյուս մասը ռուսական ծագում ունի»,-ասվում է ընկերության հայտարարությունում։ Հաղորդվում է, որ «իրանական» և «ռուսական» […]

̰
Իրանը ներկայացրել է իր նոր կործանիչը

13:29 21.08.2018

Իրանի նախագահ Հասան Ռոհանիին ցուցադրել են սեփական արտադրության նոր կործանիչը: Ինքնաթիռն արտադրվել է իրանցի գիտնականների նախագծերով: Այդ մասին տեղեկացնում է իրանական Tasnim գործակալությունը: Կործանիչը կարող է ռումբեր կրել և թիրախներ ռմբակոծել: Տեխնիկական այլ բնութագրիչներ աղբյուրներն առայժմ չեն հայտնում:

̰
Ավետիք Էլոյանն Իրանի դեսպանի հետ քննարկել է սեյսմիկ անվտանգությանն առնչվող հարցեր

12:53 21.08.2018

Քաղաքաշինության ոլորտում հայ-իրանական համագործակցության հեռանկարները քննարկելու նպատակով ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանը և Կոմիտեի նախագահի խորհրդական Արմեն Մինասյանն ընդունել են Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Սեյեդ Քազեմ Սաջադիին և դեսպանատան` հանրային դիվանագիտության բաժնի պատասխանատու Հոսեյն Շիրխանիին: Քաղաքաշինության կոմիտեի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Հայաստանի և Իրանի համագործակցությունը կարող է ներառել […]

̰
ԱՄՆ-ում 2 իրանցու մեղադրել են լրտեսության մեջ

07:20 21.08.2018

ԱՄՆ-ի տարածքում երկու իրանցիների մեղադրել են լրտեսության մեջ։ Ինչպես հայտնում է ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը, տղամարդկանց կարող է սպառնալ մինչև 35 տարվա ազատազրկում։ Գերատեսչության հայտարարության մեջ նշվում է, որ 38 և 59 տարեկան անձինք լրտեսություն են իրականացրել ԱՄՆ-ում հրեական օբյեկտների նկատմամբ, ինչպես նաև տվյալներ հավաքել ամերիկացիների մասին, ովքեր հանդիսանում են իրանական կառավարությանն ընդդիմադիր կազմակերպության անդամներ։ Ահմադռեզա […]

̰
Հայաստանը և Իրանը եղել են ու կմնան բարեկամ երկրներ. Հայաստանում Իրանի դեսպանն այցելել է ԱԱԾ

18:05 20.08.2018

ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Սեյեդ Քազեմ Սաջջադին, տեղեկացնում է ԱԱԾ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունը: Ողջունելով դեսպանին՝ տնօրենը նշել է, որ Իրանը Հայաստանի համար բարեկամ երկիր է,  որի հետ ամուր համագործակցությունն ու աշխատանքային հաստատուն հարաբերությունները մեծ կարևորություն ունեն: Դեսպան Սաջջադին հանդիպման սկզբում շնորհավորել է […]

̰
ՔԿ նախագահն ընդունել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպանին

16:57 20.08.2018

ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանն  ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին: Դեսպանը շնորհավորել է Հայկ Գրիգորյանին՝ ՀՀ ՔԿ նախագահի բարդ և պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: ՀՀ ՔԿ նախագահը բարձր է գնահատել ՀՀ և ԻԻՀ իրավապահ մարմինների, այդ թվում քննչական կոմիտեների միջև ձևավորված համագործակցության ավանդույթները։ Կողմերը հավաստել են իրենց […]

̰
Արայիկ Հարությունյանն Իրանի դեսպանի հետ քննարկել է համագործակցության մի շարք հարցեր

18:10 19.08.2018

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին: Ողջունելով հյուրին՝ Արայիկ Հարությունյանը նշել է, որ հայ-իրանական բարեկամական հարաբերությունները դրսևորվում են նաև կրթության և գիտության ոլորտներում և առկա համագործակցության մակարդակը բավարար հիմք է տալիս հետագա համատեղ ծրագրերի տեսլականը քննարկելու համար: «Անշուշտ, մենք հավատարիմ ենք […]

̰
Իրանը մեղադրել է ԱՄՆ-ին իշխանության տապալման համար «գործողությունների խումբ» ստեղծելու մեջ

16:00 19.08.2018

Իրանի ԱԳ նախարար Մուհամմեդ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ ԱՄՆ-ը ստեղծել է Իրանի հարցով «գործողությունների խումբ»՝ երկրում իշխանությունը տապալելու համար, ինչպես դա տեղի է ունեցել 1953 թվականին։ Զարիֆը նախազգուշացրել է այդ նախաձեռնության անհեռանկարայնության մասին։ «Ուղիղ 65 տարի առաջ ԱՄՆ-ը տապալել է ժողովրդի կողմից ընտրված Մուհամմեդ Մոսադիկի ժողովրդավարական կառավարությունը՝ վերականգնելով բռնապետությունը։ Այժմ Իրանի հարցով «գործողությունների խումբը» […]

̰
Իրանը զբոսաշրջիկների անձնագրերում այլևս նշում չի կատարի երկիր մուտքի մասին

10:13 19.08.2018

Օտարերկրացի զբոսաշրջիկների անձնագրերում այլևս չի դրվի կնիք Իրան կատարած այցի մասին։ Այս մասին հայտարարել է Իրանի մշակույթի, արհեստների և զբոսաշրջության հարցերով կազմակերպության ղեկավար Ալի Ասգար Մունեսանը։ Mehr գործակալության հաղորդմամբ՝ նման միջոցառումները սահմանվում են երկրում զբոսաշրջության զարգացման նպատակով՝ Թեհրանի նկատմամբ ամերիկյան նոր պատժամիջոցների ֆոնին։ Օրենքի նախագիծն արդեն հավանության է արժանացվել Իրանի արդյունաբերության և առևտրի նախարարության, ԱԳՆ-ի […]

̰
Իրանը մեղադրել է Վրաստանին հիջաբով կանանց հանդեպ անպատշաճ վերաբերմունքի համար

23:07 17.08.2018

Թեհրանը Վրաստանի իշխանություններին բողոք է ներկայացրել՝ հիջաբ կրող իրանցի կանանց նկատմամբ Թբիլիսիի օդանավակայանի անվտանգության ծառայության կողմից անպատշաճ վերաբերմունքի պատճառով: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Ղազեմին: Իրանի արտաքին գերատեսչության համար բողոքի հիմք է ծառայել Թբիլիսի-Սպահան չվերթի կին ուղևորների բողոքը: Նրանք պնդել են, որ Թբիլիսիի օդանավակայանում անվտանգության ծառայության աշխատակիցները մի քանի կանանց պարտադրել […]

̰
Վթար Կապան-Գորիս ավտոճանապարհին. տուժածներն Իրանի քաղաքացիներ են

19:35 17.08.2018

Օգոստոսի 17-ին` ժամը 12:16-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կապան-Գորիս ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան հայտնվել է ձորում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Կապան-Գորիս հատվածի 19-րդ կմ-ին «Peugeot» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ռահզադ Ռահիմի, ծնված 1950 թ., Իրանի […]

̰
ԱՄՆ-ն Իրանին Թրամփի հետ երկխոսության պայման է առաջադրել

12:41 17.08.2018

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է երկխոսություն սկսել Թեհրանի հետ, եթե վերջինս փոխի «իր պահվածքը»: Այս մասին հայտարարել է Իրանի հարցով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուկը: Նրա խոսքով՝ Իսլամական հանրապետությունը պետք է պարտավորվածություն դրսևորի՝ հիմնավոր կերպով փոխելու իր դիրքորոշումը, և միայն այդ դեպքում հնարավոր կլինի պատժամիջոցները մեղմել: Այս մասին գրում է «Գազետա»-ն՝ ավելացնելով, որ Իրանի կողմից […]

̰
Իրանի հետ համագործակցության համար Պետդեպը նոր պատժամիջոցներով է սպառնացել

00:52 17.08.2018

ԱՄՆ-ը հայտարարել է այն երկրների դեմ կրկնակի պատժամիջոցներ սահմանելու պատրաստակամության մասին, որոնք կշարունակեն համագործակցությունն Իրանի հետ՝ պատժամիջոցների առաջին ալիքի ուժի մեջ մտնելուց հետո։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Իրանի հարցով Պետդեպի նոր հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուկը։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։ «Մենք սպասում ենք, որ առևտրային ակտիվությունը (Իրանի հետ համագործակցության ոլորտում), այդ թվում […]

̰
Իրանցի ցուցարարներն իրենց դժբախտությունների համար սկսել են չմեղադրել Թրամփին

19:37 14.08.2018

Իրանում բնակիչները դարձյալ դուրս են եկել փողոց՝ բողոքելով գնաճի և գործազրկության բարձր մակարդակի դեմ: Իրանցիների կարծիքով՝ ստեղծված իրավիճակում մեղավոր է կառավարությունը, այլ ոչ թե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որը հակաիրանական պատժամիջոցներ է սահմանել: Այս մասին հայտնում է Al Arabiya-ն: «Իշխանությունները փորձում են համոզել, որ մեր բոլոր դժբախտությունների պատճառը Թրամփն է, սակայն միակ մեղավորը Խամենեին է: Մենք […]

̰
ՀՀ-Իրան հարաբերությունները պետք է զերծ մնան աշխարհաքաղաքական զարգացումներից. ԱԳՆ

14:55 14.08.2018

Իրանը Հայաստանի համար կենսական նշանակություն ունի, և ՀՀ ԱԳՆ-ում հետևում են Իրանի շուրջ բոլոր զարգացումներին։ ԱՄՆ-Իրան հարաբերություններում վերջին զարգացումները մտահոգիչ են, բայց Հայաստանը շարունակում է սերտորեն ու համակարգված աշխատել և՛ Իրանի, և՛ մյուս կողմերի հետ։ Այդ երկխոսությունը պարզ է և բաց։ Այս մասին այսօր պարզաբանում տվեց ՀՀ ԱԳՆ խոսնակի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Նաղդալյանը։ «Իրանի հետ […]

̰
«Դոլարը` գետնին, լիրան՝ գրպանում». Անկարայի բնակիչները ցուցադրաբար պատռել են դոլարները

08:46 14.08.2018

Անկարայի բնակիչներն իրականացրել են ակցիա՝ ի պաշտպանություն թուրքական լիրայի։ Արձագանքելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ «Տե՛ր կանգնիր երկրիդ, դոլարն ու ոսկին փոխանակիր» կոչին՝ Անկարայի բնակիչները հավաքվել են Ուլուս թաղամասում և ակցիա իրականացրել ընդդեմ ամերիկյան արժույթի։ Ակցիայի կարգախոսն է «Դոլարը` գետնին, լիրան՝ գրպանում»: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։ Հավաքվածներից ոմանք ցուցադրաբար պատռել և գետին են նետել իրենց […]

̰
BACK_TO_TOP