11:32 08.09.2018
«Մի կողմից նրանք փորձում են ճնշում գործադրել Իրանի ժողովրդի վրա, մյուս կողմից ամեն օր տարբեր կապուղիներով մեզ նամակ են ուղարկում, թե մենք պետք է բանակցենք միասին»,– Իրանի նկատմամբ ԱՄՆ քաղաքականությունը հեռուստատեսության ունեցած ելույթի ժամանակ բնորոշել է հարևան երկրի նախագահ Հասան Ռոհանին։ Մինչ այս երկու երկրների համարաբերությունները կտրուկ լարվել են այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգները […]
20:02 07.09.2018
Անցնող օրերուն սկիզբ առած բողոքի ցոյցերը չեն դադրիր Իրաքի Պասրա քաղաքին մէջ։ Այս մասին լուրը հաղորդեց «Ալ Ճազիրա» կայանը, որ նաեւ փոխանցեց, որ խումբ մը ցուցարարներ այսօր յետմիջօրէին ներխուժած են Պասրայի մէջ գործող Իրանի դեսպանատուն։ Մարդկային տոյժերու մասին տուեալներ չեն հաղորդուիր։ Նշենք, որ անցնող օրերուն քաղաքին մէջ տեղի ունեցած բողոքի ցոյցերուն ընթացքին գրանցուած են բախումներ […]
16:48 07.09.2018
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, սիրիական Իդլիբում ռազմական գործողությունների հարցով Թեհրանում հանդիպում է անցկացվում Աստանայի ձևաչափով: Իրանի մայրաքաղաքում են հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Իրանի նապագահ Հասան Ռոհանին: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ նրանք ոչ միայն եռակողմ, այլև երկկողմ հանդիպումներ կունենան: Գործնականում խոշոր գործողությունների մասին խոսվում է արդեն երկու շաբաթ, սակայն […]
16:26 07.09.2018
Ռուսաստանի, Իրանի ու Թուրքիայի ներկայացուցիչների մասնակցությամբ Թեհրանում մեկնարկել է եռակողմ գագաթնաժողովը, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով իրանական հեռուստատեսությանը: Գագաթնաժողովին մասնակցում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, նրա թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Իրանի նախագահ Հասան Ռոհանին: Նշվում է, որ գագաթնաժողովի հիմնական թեման դառնալու է իրավիճակը Սիրիայում և տարածաշրջանում հակամարտության կարգավորումը: Սպասվում է, որ երեք երկրների ղեկավարները նաև առանձին […]
13:01 07.09.2018
ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում սեպտեմբերի 6-ին ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊ վարչությունից տվյալներ են ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 01:30-ի սահմաններում Մեղրի սահմանային անցակետով Իրանից Հայաստանի սահմանը հատած ԻԻՀ քաղաքացիներ Ֆարհադ Եբրահիմ Սոլեյմանիին և Լեիլա Նորալդին Դոստկանը հնարավոր է թմրանյութ են տեղափոխում Վրաստան: Նույն օրը՝ ժամը 12:30-ի սահմաններում, նշված քաղաքացիները Բագրատաշենի սահմանային […]
17:59 05.09.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սիրիայի վերաբերյալ հայտարարություններով կարգավորում է սեփական ներքաղաքական խնդիրները: Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը: «Թրամփն ուզում է պղտոր ջրում ձուկ որսալ և այդ կերպ լուծել ներքաղաքական խնդիրները: Նրա դիրքն ԱՄՆ-ում դժվար է համարել կայուն և նա փորձում է այդ խնդիրը փոխհատուցել Սիրիայի ժողովրդի հաշվին»,- ասել է […]
15:17 05.09.2018
Իրանական ռիալի փոխարժեքը «սև շուկայում» դոլարի համեմատ հասել է ռեկորդային ցածր ցուցանիշի, հաղորդում է Bonbast.com կայքը, որը հետևում է փոխարժեքների ոչ պաշտոնական տվյալներին: Սեպտեմբերի 4-ի տվյալներով` սև շուկայում դոլարի փոխարժեքը հասել է 138 000 ռիալի: Միևնույն ժամանակ պաշտոնական փոխարժեքը հավասար է 42 000 ռիալի: Ինչպես նշվում է՝ 2018թ.-ի սկզբին 1 դոլարը հնարավոր էր գնել 43 000 […]
23:59 04.09.2018
Հնդկաստանն օգոստոսին 36 %-ով կրճատել է Իրանից նավթի ներկրումը՝ նախորդ ամսվա համեմատ հասնելով օրական մինչև 488 հազար բարել, տեղեկացնում է Bloomberg-ը։ Հուլիսին Իրանից նավթի արտահանման ծավալը կազմել է 768 հազար բարել։ Նախորդ ամիս իրանական նավթից հրաժարվել են «Reliance Industries», «Chennai Petroleum» ընկերությունները։ Ընդ որում` «Hindustan Petroleum» ընկերությունը շուրջ երկու ամիս նավթ չի ներկրել Իրանից ։ Նշվում […]
20:29 04.09.2018
Կիբերհանցագործների կողմից պետությունների զինված համակարգերի նկատմամբ վերահսկողություն թույլ չտալու, կիբերտարածություն նրանց մուտքն արգելափակելու համար Իրանը կոչ է անում միջազգային հանրությանը մեկտեղել ջանքերը այս խնդրի լուծման ճանապարհին։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարարի տեղակալ Ղոլամհոսեյն Դեհղանին։ Հաշվի առնելով այն, որ կիբերտարածությունը սահմաններով սահմանափակված չէ, ինչպես նաև գնահատելով կիբերհանցագործների վտանգավորությունը միջազգային հանրության վրա՝ Իրանը կոչ է […]
15:45 04.09.2018
Ռոք երգչուհի Զեմֆիրան 2013 թվականից հետո այս տարի առաջին անգամ նոր սինգլ է թողարկել: Երգը կոչվում է «Ջոզեֆ»: Երգի հիմքում ընկած են հատվածներ Իոսիֆ Բրոդսկիի բանաստեղծություններից: Երգի ստեղծմանը մասնակցել են երաժիշտ Mujuice-ը, կիթառահար Դմիտրի Եմելյանովը: Հիշեցնենք, որ Զեմֆիրան մի քանի տարի շարունակ ոչ մի երգ կամ ալբոմ չի թողարկել: Նրա վերջին՝ «Жить в твоей голове» ալբոմը, […]
17:56 03.09.2018
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 7-ին աշխատանքային այցով կմեկնի Իրանի Իսլամական Հանրապետություն: Այնտեղ կմասնակցի սիրիական հակամարտության շուրջ Աստանայում սկսված բանակցային գործընթացում երաշխավոր երկրների ղեկավարների հանդիպմանը: Այս մասին տեղեկացնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Եռակողմ հանդիպմանը մասնակցելու են նաև Իրանի նախագահ Հասան Ռոհանին ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Նշվում է, որ եռակողմ գագաթնաժողովի ժամանակ կքննարկվի նաև […]
11:45 03.09.2018
Իրանի ԱԳՆ ղեկավար Մոհամմադ Ջավադ Զարիֆն այսօր ժամանել է Դամասկոս՝ բանակցելու Սիրիայի նախագահ Բաշար Ասադի և սիրիացի բարձրաստիճան պաշտոնյաների հետ, հայտնում է Սիրիայի ԱԳՆ-ն: «Մոհամմադ Ջավադ Զարիֆը քաղաքական պատվիրակության կազմում ժամանել է Դամասկոս Սիրիայի արտգործնախարար Վալիդ Մուալլեմի հրավերով՝ իր գործընկերոջ, ինչպես նաև Սիրիայի նախագահի և Սիրիայի վարչապետ Իմադ Համիսի հետ խորհրդատվությունների նպատակով»,- ասվում է Իրանի […]
20:00 02.09.2018
Արցախի անկախության 27-ամյակի առիթով «Երկիր Ծիրանի» կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև․ «Նորանկախ արդի Հայոց պետականությունը բոլորեց իր 27-ամյակը: Հայ ժողովրդի միասնական ջանքերի և զոհողությունների արդյունքն այսօր անշրջելի իրողություն է՝ Հայկական միասնական պետականություն շուրջ 42 հազար քառակուսի կիլոմետր տարածքով: Սակայն դեռ արթուն է ներքին թշնամին, որն ամեն գնով փորձեց թուլացնելով, գործարքներ կնքելով և […]
17:45 01.09.2018
Իսրայելական «7-րդ ալիք» գործակալության տվյալներով՝ Ռուսաստանի գլխավոր րաբբի Բերլ Լազարը վերջերս գաղտնի առաքելությամբ Իրան է այցելել: Աղբյուրի փոխանցմամբ՝ նրան այնտեղ է ուղարկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Բոլոր պաշտոնական աղբյուրները հրաժարվել են հաստատել հանդիպման փաստը և նպատակը: Ենթադրվում է, որ րաբբիի այցը կարող է պայմանավորված լինել Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի՝ Իսրայելի դիրքերը Սիրիայում ամրապնդելու փորձերի հետ: […]
16:22 31.08.2018
«Երկիր Ծիրանի» կուսակցության մի քանի անդամներ հայտնել են, որ դուրս են գալիս կուսակցությունից: «Հայտնում ենք Ձեզ, որ ներքոստորոգրյալ անձանցով որոշում ենք կայացրել դուրս գալ «Երկիր Ծիրանի» կուսակցությունից և Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» կուսակցության նախընտրական ցուցակից։ Որոշման համար պատճառ են հանդիսացել մեր գնահատմամբ խոսքի և գործի անհամապատասխանությունը։ Շնորհակալ ենք «Երկիր Ծիրանի» կուսակցության բոլոր անդամներին և լրագրողական […]
12:53 31.08.2018
Ատոմային էներգիայի միջազգային կազմակերպությունը (ՄԱԳԱՏԵ) հավաստիացնում է, որ Իրանը կատարում է 2015 թվականին ստորագրած միջուկային գործարքի պայմանները՝ ուրանի սահմանափակ հարստացման և նմանատիպ հարցերում։ Այս մասին ասվում է կազմակերպության կողմից ՄԱԿ-ին ուղղված զեկույցում, հայտնում է Reuters գործակալությունը։ Այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգները դուրս եկավ Իրանի ու 6 տերությունների գործարքից, սա կազմակերպության արդեն երկրորդ զեկույցն է, […]
07:23 31.08.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել այն, որ նրա վարչակազմի գործողությունները կարող են հանգեցնել Իրանի փլուզմանը։ «Երբ ես եկա այստեղ (Սպիտակ տուն), հարցն այն էր, թե նրանք (Իրանի իշխանությունները) ե՞րբ կզավթեն Մերձավոր Արևելքը»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը Bloomberg-ի հետ հարցազրույցում։ Նա հավելել է, որ ներկա պահին հարցն այն է, թե նրանք կվերապրե՞ն՝ հաշվի առնելով […]
21:46 30.08.2018
Օգոստոսի 29-ին Թեհրանի «Արարատ» մարզամշակութային համալիրում տեղի է ունեցել Իրանի 50-րդ համահայկական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա է եղել ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը և դեսպանության անձնակազմը: Իրանի համահայկական 50-րդ խաղերին մասնակցում են ինչպես իրանահայ համայնքի, այնպես էլ Հայաստանից, Արցախից և Ջավախքից Թեհրան ժամանած պատանիներ: Խաղերի բացման արարողությունը մեկնարկել է խորհրդանշական […]
13:35 30.08.2018
Իրանը դուրս կգա միջուկային գործարքից, եթե այն չհամապատասխանի երկրի ազգային շահերին, հայտարարել է Իրանի Գերագույն առաջնորդ, այաթոլլա Ալի Խամենեին: Այս մասին հայտնել է Anadolu լրատվական գործակալությունը: Այաթոլլա Խամենեին, մասնավորապես, ընդգծել է, որ դեմ չէ Եվրոպայի հետ բանակցությունները շարունակելուն, սակայն Իրանի կառավարությունը չպետք է հույսը դնի Եվրոպայի վրա միջուկային համաձայնագրի պահպանման կամ տնտեսությանն առնչվող հարցերում: «Միջուկային […]
11:44 30.08.2018
Հայաստանի տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարության միջնորդությամբ այսօր կառավարությունը հավանություն տվեց մի ծրագրի, որով արտոնություն է տրվելու «Արման ընդ պարտնյոր» ընկերությանը։ Այս ընկերությունը սառնարանային տնտեսություն է ստեղծելու և Հայաստանում արտադրվող պտուղները, մասնավորապես` ծիրանը, պահպանելու է և ավելի բարձր արժեքով արտահանելու է ուշ սեզոնին։ Սրա վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ գյուղատնտեսական շուկաներում շրջելիս հաճախ է […]
17:36 29.08.2018
«Երկիր Ծիրանի» կուսակցությունը քիչ առաջ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրեց 56 հոգուց բաղկացած ընտրական ցուցակ: Կուսակցության ցուցակի 3-րդ տեղն զբաղեցնող Սոնա Աղեկյանը նշեց, որ Երևանի քաղաքապետի իրենց թեկնածուն Զարուհի Փոստանջյանն է: Աղեկյանը նշեց, որ երևանցիներին արդեն տրված է հնարավորություն՝ ունենալ քաղաքապետ, ով իրականում մտահոգ կլինի Երևանի խնդիրներով, ով լավագույնս տիրապետում է Երևանի խնդիրներին՝ տուն առ տուն: «Երկիր […]
17:30 29.08.2018
ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Նիկի Հեյլին հայտարարել է, որ եթե Իրանը շարունակի ֆինանսավորվել, ապա կարող է միջուկային զենք ձեռք բերել: Այս մասին հայտնում է Defense One-ը: Հեյլին քննադատել է նաև մյուս երկրներին, որոնք Թեհրանին միլիոններ են տալիս, որոնցով վերջինս ձեռք է բերում բալիստիկ հրթիռներ, զբաղվում է զենքի առք ու վաճառքով և աջակցում է ահաբեկչական խմբավորումներին: Դիվանագետը նշել է, […]
14:45 29.08.2018
Տարեվերջին կթարմացվի Ռուսաստանի հետ գազի գնման պայմանագիրը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հիշեցրեց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը՝ նշելով, որ նոյեմբերից կվերսկսվեն բանակցությունները: Գրիգորյանը շեշտեց, որ կառավարությունը շահագրգիռ է ունենալ գազի ավելի էժան գին, քան այսօր է: Միաժամանակ տեղեկացրեց, որ բանակցություններ են տարվում իրանական կողմի հետ: «Անձամբ հանդիպել եմ ԻԻՀ էներգետիկայի […]
23:53 28.08.2018
Ֆրանսիայի ԱԳՆ-ը դիվանագետներին և գերատեսչության աշխատակիցներին կոչ է արել անվտանգության նկատառումներով անորոշ ժամկետով հետաձգել գործուղումներն Իրան։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում անելով իր տրամադրության տակ հայտնված ԱԳՆ ներքին փաստաթղթին։ Այդ որոշման պատճառներից մեկը կապված է Փարիզի մոտ իրանցի ընդդիմադիրների հանրահավաքի ժամանակ ահաբեկչության կանխման դեպքի հետ։ Նշվում է, որ այդ հանրահավաքին պետք է մասնակցեր նաև Թրամփի […]
18:40 28.08.2018
Օգոստոսի 27-ին Թեհրանի ազատ տնտեսական գոտիների կազմակերպության նիստերի դահլիճում ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպում է ունեցել իրանցի շուրջ 50 գործարարի հետ: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, ՀՀ դեսպանը հանդիպման մասնակիցներին ներկայացրել է Հայաստանի տնտեսության զարգացման հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները, գործարար միջավայրի առավելությունները, ԵԱՏՄ-Իրան համաձայնագրի ընձեռած հնարավորությունները: […]
17:40 27.08.2018
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ գագաթնաժողով է նախատեսվում Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի միջև: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Պեսկովի խոսքերով՝ եռակողմ հանդիպումը կարող է անցկացվել Թեհրանում: «Մենք համապատասխան հայտարարություն կտարածենք»,- հայտարարել է Պեսկովը:
16:57 27.08.2018
ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանն ուսումնասիրում է Իրանի իշխանությունների ներկայացրած հայցն ընդդեմ ԱՄՆ պատժամիջոցների: Առաջին փոլում ներկայացվել են հայցվոր կողմի փաստարկները: Այս մասին փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը: Իրանը մեղադրում է ԱՄՆ-ին երկու երկրների միջև կնքված Բարեկամության, տնտեսական կապերի և հյուպատոսական իրավունքների մասին պայմանագրի կետերի խախտման համար: Դատական լսումները սկսել են Իրանի կողմից ներկայացված փաստարկների […]
12:00 27.08.2018
Իրանի պաշտպանության նախարար Ամիր Հաթամին Սիրիա կատարած երկօրյա այցի ընթացքում ռազմատեխնիկական գործակցության պայմանագիր է կնքել Սիրիայի պաշտպանության նախարար Ալի Աբդալլահ Այուբի հետ: Այս մասին փոխանցնում է Tasnim-ը: Պայմանագրի համաձայն՝ երկու երկրները կընդլայնեն իրենց ռազմական և պաշտպանական գործակցությունը: «Սիրիան դուրս կգա ճգնաժամից և կմտնի վերականգնման շրջափուլ»,- ասել է Հաթամին: Նա նաև նշել է, որ Սիրիայի հետ […]
09:31 27.08.2018
Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի գոտու մասին լիաֆորմատ համաձայնագրը կկնքվի 2022 թվականի սկզբին, դեռևս պատրաստվում է ժամանակավոր համաձայնագիր, որը կտարածվի կողմերի միջև առևտրի մոտ 50 տոկոսի վրա։ Այս մասին «Известия»-ին հայտնել են ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարությունից։ «Նոր համաձայնագրի անցնելու շուրջ բանակցությունները պետք է սկսվեն ժամանակավոր համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարուց ոչ […]