11:51 27.09.2018
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման խոսնակը հայտարարել է, որ Իրանի Ահվազ քաղաքում զորահանդեսի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչությունը չի լինի վերջինը: Այս մասին Աբի ալ-Հասան ալ Մուախերն ասել է Telegram-ի Al Furqan ալիքի հետ զրույցում: Այս մասին փոխանցում է Reuters լրատվական գործակալությունը: Խոսնակն ընդգծել է, որ այս հարձակումն ապացուցեց, թե որքան խոցելի է Իրանի անվտանգությունը: Հիշեցնենք, որ […]
07:45 27.09.2018
Իրանի նախագահ Հասան Ռոհանին քաղաքական սխալ է համարում միջուկային գործարքից ԱՄՆ-ի դուրս գալը և վստահ է, որ երկիրը կվերադառնա Գործողությունների համատեղ համապարփակ պլանին։ Նման հայտարարությամբ է Ռոհանին հանդես եկել Նյու Յորքում ասուլիսի ժամանակ։ Ռոհանին մոտավոր ժամկետներ չի հայտնել, թե երբ ԱՄՆ-ը, իր կարծիքով, կվերադառնա միջուկային գործարքին, սակայն հայտարարել է, որ այդպես չի կարող երկար շարունակվել։ […]
18:43 26.09.2018
Իրանի Ուրմիա քաղաքում 6 ամսական երեխան դիահերձարանում վերակենդանացել է, մինչ այդ, սակայն, բժշկական կենտրոնում գրանցել էին երեխայի մահը։ Երեխային դիահերձարանում լողացրել էին թաղումից առաջ, հենց այդ ժամանակ էլ նա կյանքի նշաններ է ցույց տվել։ Այս դեպքի մասին հայտնում է իրանական IRNA գործակալությունը։ Նրա բժիշկն ընդունել է, որ սա բացառիկ դեպք է, երբ մահը գրանցելուց հետո […]
17:16 26.09.2018
«ԱՄՆ նախագահի խոսքի ժամանակ հնչած ծիծաղը վկայում է ԱՄՆ-ի՝ էլ ավելի մեծ մեկուսացման մասին, ինչը ԱՄՆ նախագահի համար խայտառակություն էր»,- հայտարարել է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մուհամմեդ Ալի Ջաֆարին: «Դուք տեսաք և լսեցիք ծիծաղը: Այդ հեգնանքի ուղերձն այն է, որ Ամերիկան գտնվում է ավելի մեծ մեկուսացման մեջ, և դա մեծ քաղաքական խայտառակություն էր»,- Tasnim […]
15:30 26.09.2018
Թուրքիան չի ծրագրում դադարեցնել իրանական գազի ներկրումը Միացյալ Նահանգների որդեգրած քաղաքականության պատճառով: Այս մասին հաղորդել է Haber Turk հեռուստաալիքը՝ անդրադառնալով Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Reuters գործակալությանը տված հարցազրույցին: «Ավելի վաղ՝ Բարաք Օբամայի ղեկավարման տարիներին եղել են նման իրավիճակներ՝ կապված իրանական գազի հետ: Բայց եթե մենք չկարողանանք այն ներմուծել, ինչպե՞ս ես «կտաքացնեմ» մեր ժողովրդին: Այսօր գազի 50 տոկոսը […]
07:45 26.09.2018
Իրանի նախագահ Հասան Ռոհանին ԱՄՆ-ին հրավիրել է վերադառնալ բանակցային սեղանի շուրջ, հայտնում է Reuters-ը։ «Մենք համաձայն ենք, որ վերջիվերջո չկա ավելի լավ ուղի, քան երկխոսությունն է։Մենք հրավիրում ենք Ձեզ վերադառնալու բանակցային սեղանի շուրջ, որը դուք լքել եք»,- ասել է նա՝ նշելով, որ երկխոսությունը հնարավոր է միայն սպառնալիքների և անարդար պատժամիջոցների դադարեցումից հետո։ Ավելի վաղ Ռոհանին […]
00:37 26.09.2018
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը ռուսական ևս 12 ընկերություն ներառել է իր պատժամիջոցների ցուցակի մեջ։ Այս ընկերությունների գործունեությունը, ըստ պատժամիջոցներ սահմանող փաստաթղթի, հակասել է Միացյալ Նահանգների շահերին։ Սեպտեմբերի 26-ից, երբ պատժամիջոցները կմտնեն ուժի մեջ, այդ ընկերություններին կարգելվի վաճառել կամ փոխանցել ամերիկյան արտադրանք, այդ թվում՝ ծրագրային ապահովում։ Ռուսական RBC-ի տվյալներով՝ այս ընկերությունների նկատմամբ մեղադրանքներն ունեն հետևյալ պատճառները. «Վեկտոր», «Գամմա», «Սայրուս […]
23:09 25.09.2018
Իսրայելի պաշտպանության բանակն այսուհետ նույնպես կշարունակի Իրանի ռազմական ստորաբաժանումների և ենթակառուցվածքների դեմ պայքարը Սիրիայի տարածքում։ Այս մասին բանակին լիազորություններ է տվել Իսրայելի իշխանությունը, հայտնում է տեղական մամուլը։ Միևնույն ժամանակ նշվում է, որ իսրայելական զինված ուժերը կապի մեջ կլինեն ռուսական կողմի հետ՝ միջադեպերից խուսափելու համար։ Պատճառը, հավանաբար, այս օրերին սիրիական հակաօդային պաշտպանության համակարգի կողմից Ռուսաստանի ռազմական […]
18:25 25.09.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Նյու Յորքում տեղի ունեցող ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 73-րդ նստաշրջանի շրջանակներում չի պատրաստվում հանդիպել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ: Այս մասին նախագահը գրել է Twitter-ի իր միկրոբլոգում: «Չնայած առաջարկներին, ես մտադիր չեմ հանդիպել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ: Գուցե, ապագայում: Ես համոզված եմ, որ նա հիանալի մարդ է»: Despite […]
18:10 25.09.2018
Օրերս «Հայփոստի» մաքսային հսկողության գոտում խոշոր խմբաքանակով թմրամիջոցի ապօրինի արտահանման դեպք է բացահայտվել: Մաքսային զննման արդյունքում հայտնաբերվել է նախնական 13,7 կգ ընդհանուր քաշով, կնոջ դիմապատկերով 4 քանդակ՝ պատրաստված «մետամֆետամին» տեսակի թմրանյութից։ Այս մասին տեղեկացնում են ՊԵԿ լրատվական ծառայությունից: Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության և ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների […]
13:59 25.09.2018
ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանում քննարկման է դրվելու 57-րդ զեկույցը՝ վերնագրված «Մարդու իրավունքների վիճակը Իրանում»: Այդ համատեքստում, հատկապես ամերիկյան պատվիրակության ջանքերով, ներկայացվել են Իրանում համատարած բռնաճնշումների մասին մեղադրանքներ: «Մարդկանց արգելված է կրթություն ստանալ մայրենի լեզվով, զրկված են ազգային կրթությունից»,- նշված է զեկույցում, որը թուրքական և ադրբեջանական պատվիրակությունները ներկայացրել են որպես Իրանի հյուսիսային շրջաններում բնակվող թյուրքական […]
08:27 25.09.2018
Իրանական Ահվազ քաղաքում օրերս անցկացված զորահանդեսի ժամանակ կատարված ահաբեկչական գործողության ավելի քան 20 կասկածյալ է ձերբակալվել։ «Ահվազի հարձակմանը մասնակից 22 անձինք նույնականացվել ու ձերբակալվել են»,- հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Իրանի տեղեկատվության հարցերով նախարարությանը։ Սեպտեմբերի 22-ին անհայտ անձինք կրակ էին բացել զորահանդեսի մասնակիցների ու հանդիսատեսի ուղղությամբ։ Զոհվել է, տարբեր տվյալներով, 25-29 մարդ, ևս մոտ 60-ը՝ վիրավորվել։
07:13 25.09.2018
Իրանական միջուկային գործարքի մասնակիցները մտադիր են ստեղծել հատուկ մեխանիզմ՝ ամերիկյան պատժամիջոցների վերականգնման ֆոնին Թեհրանի հետ հաշվարկների համար։ Այս մասին հայտարարել է արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում։ Միջուկային գործարքի մասնակից երկրների ԱԳ նախարարների հետ հանդիպումից հետո Մոգերինին ընթերցել է պետությունների համատեղ հայտարարությունը։ Դրանում ընդգծվում է, որ Գործողությունների […]
23:31 24.09.2018
Եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հակված է Թեհրանի հետ բանակցել՝ Իրանի միջուկային ծրագրի հարցում պետք է Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրին վերադառնա։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին Նյու Յորքում հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին։ «Իրանի և իրանցի ժողովրդի նկատմամբ Թրամփը մի շարք սխալ քայլեր է արել․ առանց պատճառի սպառնացել և սպառնում է Իրանի ժողովրդին, միջամտում է մեր […]
19:52 24.09.2018
ԱՄՆ-ը չի կարողանում իրագործել իր դարավոր երազանքը՝ վերացնել իրանական նավթը միջազգային շուկայից: Այս մասին հայտարարել է Իրանի նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեն: «Տեսանելի ապագայում դա հնարավոր չէ: Բայց ԱՄՆ-n ունի կարճաժամկետ ծրագիր իրանական նավթի արտահանումը զրոյացնելու համար, թեկուզ մեկ ամսով: Այդ երազանքը երբեք չի կատարվի»,- ասել է Զանգանեն: Իրանցի նախարարը հիշեցրել է, որ ԱՄՆ նախագահ […]
18:31 24.09.2018
«Երկիր Ծիրանի» կուսակցությունը հանդես է եկել 2018 թվականի սեպտեմբերի 23-ի Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների վերաբերյալ հայտարարությամբ, տեղեկացնում է «Երկիր Ծիրանի» կուսակցության լրատվական ծառայությունը: Հայտարարության մեջ ասված է. «Սիրելի հայրենակիցներ Երևանի բնակիչները` անսալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչերին՝ «հանուն Ազգային ժողովի լուծարման և հեղափոխության վերջնական հաղթանակի», ընտրողների 43.66%-ից 81.05% բացարձակ մեծամասնությունը ընտրեցին Հայկ Մարությանին որպես Երևանի քաղաքապետ: Սիրելի երևանցիներ, […]
18:01 24.09.2018
Ազգային անվտանգության գծով ԱՄՆ նախագահի օգնական Ջոն Բոլթոնը Fox News հեռուստաընկերության եթերում պատմել է, թե որն է համարում Դոնալդ Թրամփի ամենակարևոր ձեռքբերումը՝ որպես երկրի ղեկավար: Բոլթոնի խոսքերով՝ Թրամփի ամենամեծ ձեռքբերումը Իրանի հետ ունեցած միջուկային համաձայնագրից դուրս գալն է: Նա հավելել է, որ Թրամփը պայքարել է այդ գործարքի համար դեռևս 2016 թվականից: Բոլթոնի կարծիքով՝ համաձայնագիրը երկրի պատմության վատագույն […]
14:32 24.09.2018
Իրանում այսօր սգո օր է հայտարարված՝ ի հիշատակ Ահվազում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի: Նրանց հուղարկավորությունը տեղի է ունեցել այսօր: Իրանի հետախուզության նախարարը հայտարարել է, որ իրավապահները ձերբակալել են ահաբեկչության հետևում կանգնած անձանց: #Iran’s Intelligence Minister Mahmoud Alawi said that a number of elements related to #Ahvaz terrorist attack have been arrested pic.twitter.com/uQJwP3d91G — Tasnim News […]
08:35 24.09.2018
Իրանի կառավարությունը երկուշաբթի սգո օր է հայտարարել՝ ի հիշատակ օրերս Ահվազ քաղաքում զորահանդեսի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչության 28 զոհերի։ Այս մասին հայտնում է Իրանի նախագահի պաշտոնական կայքը։ «Իսլամական Հանրապետության կառավարությունը ցավակցություն է հայտնում Խուզեստան նահանգի խիզախ մարդկանց և հարձակումից զոհվածների և տուժածների տառապող ընտանիքներին, և նրանց հուղարկավորության օրն ազգային սգո օր հայտարարում»,- ասվում է կառավարության […]
08:30 23.09.2018
Իրանի ԱԳՆ-ը հետ է կանչել Դանիայի, Նիդերլանդների դեսպաններին և Մեծ Բրիտանիայում ժամանակավոր հավատարմատարին: Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը՝ հղում անելով Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Ղասեմիին: Թեհրանում կարծում են, որ այդ պետություններն իրենց տարածքում թաքցնում են երեկ Ահվազում զորահանդեսի ժամանակ տեղի ունեցած հարձակմանը մասնակից ահաբեկչական խմբավորումների անդամներին: Ղասեմին նշել է, որ անընդունելի է այն, […]
23:16 22.09.2018
Իրանի Գերագույն հոգևոր առաջնորդ, այաթոլլահ Ալի Խամենեին հայտարարել է, որ Ահվազ քաղաքում իրագործված ահաբեկչության պատասխանատվությունը կրում են ԱՄՆ հովանվորության տակ գտնվող երկրները: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդվում է Խամենեի պաշտոնական կայքում: «Դաժան ու տխուր ողբերգությունը, որի ժամանակ զոհվեցին Ահվազի մեր թանկագին քաղաքացիները, և որը կազմակերպել էին վարձու ահաբեկիչները, կրկին ցույց տվեց իրանցիների թշնամիների վայրագությունը: […]
19:08 22.09.2018
Իրանական Ահվազ քաղաքում իրականացված ահաբեկչության զոհերի թիվը հասել է 28-ի, ևս 60 մարդ վիրավոր է: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Իրանի խորհրդարանի պաշտպանության կոմիտեի փոխնախագահ Աբու Ֆադլ Բիջին: Հիշեցնենք, որ ահաբեկչությունն իրականացվել է սեպտեմբերի 22-ի առավոտյան Իրանի Ահվազ քաղաքում տեղի ունեցող ռազմական շքերթի ընթացքում: 4 անձինք անկանոն կրակ են բացել միջոցառման մասնակից քաղաքացիների […]
18:37 22.09.2018
Իրանի հարավային Ահվազ քաղաքի ահաբեկչությունն իրականացնողները 4-ն են եղել: Իրանական IRNA գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն են տարածել այդ երկրի զինված ուժերը: Հաղորդում է, որ ահաբեկչությունն իրագործած բոլոր անձինք վերապատրաստություն են անցել Պարսից ծոցի երկու երկրներում: Այս մասին Իրանի իրավապահներին հայտնել է ահաբեկչության մեջ կասկածվող անձանցից մեկը, որն ավելի ուշ մահացել է հիվանդանոցում: Մյուս 3-ը, […]
18:26 22.09.2018
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել այն մասին, որ այսօր Իրանի Ահվազ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիին։ «Հարգելի պարոն Շամխանի, ընդունեք իմ խորին ցավակցությունները այսօր Ահվազում տեղի ունեցած ահաբեկչական գործողության հետևանքով տասնյակ իրանցիների մահվան կապակցությամբ։ Վշտակցում […]
16:52 22.09.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթերյան գրառմամբ ազդարարել է, որ նախագահելու է ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստը, որը վերաբերելու է Իրանին և անցկացվելու է հաջորդ շաբաթ։ Կանոնադրության համաձայն՝ եթե Անվտանգության խորհրդում քննարկում են որևէ կոնկրետ երկրի հարց, ապա նիստին պետք է ներկա լինի նաև այդ երկրի ներկայացուցիչը։ I will Chair the United Nations Security Council meeting […]
16:40 22.09.2018
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին՝ Ահվազ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ, որի հետևանքով զոհվել և վիրավորվել են բազմաթիվ մարդիկ: Այս մասին հաղորդում են ՀՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: «Դատապարտելով ահաբեկչությունը և ծայրահեղականությունը՝ իմ ցավակցությունն եմ հայտնում Ձեզ և Իրանի բարեկամ ժողովրդին՝ […]
16:31 22.09.2018
Հոկտեմբերի 3-ին ՄԱԿ-ի միջազգային դատարանը (Արդարադատության միջազգային դատարան) հրապարակելու իր վճիռը, որը վերաբերում է Իրանի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցների օրինաչափությունը կասկածի տակ դնելուն։ Դատը բացվել է Թեհրանի հայցի հիման վրա։ Իրանական կողմը հղում է անում մինչհեղափոխական՝ 1955 թվականին Վաշինգտոնի և Թեհրանի միջև կնքված համաձայնագրին ու պնդում, որ ամերիկյան պատժամիջոցները խախտում են դրանց պայմանները՝ ազդելով ոչ միայն […]
16:16 22.09.2018
Միացյալն Նահանգները Իրանի հարձակումներին համարժեք պատասխան է տալու, եթե նույնիսկ այդ հարձակումները կատարվեն միջնորդավորված, պրոքսի ուժերի կողմից։ Իրանի հանդեպ նման սպառնալիքներ է հնչեցրել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն՝ CNN-ի հետ հարցազրույցում։ Պոմպեոն նշել է, որ իրենք զգուշացրել են Իրանին զգուշացրել են՝ հարձակումների միջնորդավորվածությունը Միացյալ Նահանգներին հետ չի պահելու հարձակումներ պատվիրողին պատժելու մտադրությունից, և Իրանը պատասխանատու է […]
15:57 22.09.2018
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման տեղեկատուն հայտնել է, որ իրենց կազմակերպությունն է հեղինակել Իրանի Ահվազ քաղաքում զորահանդեսի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչական հարձակումը։ Տեղեկատուն, սակայն, որևէ ապացույց չի ներկայացրել դրա վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։ Մինչ այս տեղեկություններ էին տարածվել, որ ահաբեկչական հարձակման կազմակերպիչը տեղական անջատողական խմբերից մեկն է։ Իսկ Իրանի ԱԳՆ ղեկավարը հայտարարել է, […]