TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+15.09 oC

Իրան

Գրահրատարակչությունը Իրանում սկսվել է հայերից. 380-ամյակը կնշվի Գերմանիայում

14:52 08.10.2018

Ֆրանկֆուրտում ընթացող գրքի փառատոնի շրջանակներում Իրանի մշակույթի նախարարությունը մտադիր է նշել իրանական գրահրատարակչության 380-ամյակը, հայտնում է Tehrantimes.com-ը: Հատկանշականն այն է, որ գրահրատարակչությունը Իրանում սկսվել է հայկական գրքից: Արարողության ժամանակ կցուցադրվի հայկական աղոթքների գրքի առաջին էջի պատճենը: Այս գիրքը հրատարակվել է 1638 թվականին Սպահանի Վանք կոչվող տաճարում: Գրքի բնօրինակը գտնվում է Լոնդոնի թանգարաններից մեկում: Միջոցառման ժամանակ կընթերցվի […]

̰
Իրանում ջրհեղեղի հետևանքով 4 մարդ է զոհվել

21:37 06.10.2018

Իրանի հյուսիսային Մազանդարան և Գիլան նահանգներում 4 մարդ է մահացել հորդառատ անձրևների և ջրհեղեղների հետևանքով: Համացանցում տարածված տեսանյութերից երևում է, որ հեղեղվել են բազմաթիվ փողոցներ և ճանապարհներ: Կաթվածահար է եղել երթևեկությունը: Տեղում աշխատում են Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները: Հիշեցնենք, որ հորդառատ անձրևներն այս նահանգներում սկսվել էին դեռ մի քանի օր առաջ:

̰
ՄԱԳԱՏԷ-ն չի հաստատել Իսրայելի մեղադրանքներն Իրանի հասցեին

16:48 05.10.2018

ՄԱԿ-ի ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը՝ ՄԱԳԱՏԷ-ն, հերքել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի՝ ՄԱԿ ԳԱ 73-րդ նստաշրջանում արած հայտարարությունը, թե Իրանում մինչև այժմ կան ռազմական նշանակության միջուկային պահեստներ: Այդ մասին տեղեկացնում է ամերիկյան The Wall street journal պարբերականը: Նեթանյահուն Նյու Յորքում հայտարարել էր. «Դեռևս 2018-ի ապրիլին իսրայելական հատուկ ծառայությունները ձեռք են բերել հազարավոր փաստաթղթեր և ապացույցներ, […]

̰
Վերջ դոլարի «տիրանիային». Bloomberg

01:00 05.10.2018

Ամերիկյան դոլարի հեգեմոնիան տատանվել է համաշխարհային շուկաներում, իսկ քաղաքական ուժերը հրաժարվել են ճանաչել դոլարի գերակա դիրքը, տեղեկացնում է  Bloomberg-ը: Գլոբալ ռեզերվային պահուստներում ԱՄՆ դոլարը կազմում է համաշխարհային պարտքի 2/3-րդը՝ ըստ Եվրոպական կենտրոնական բանկի վերջին տվյալների: Նավթը և ոսկին գնահատվում են հենց դոլարով, ոչ թե եվրոյով կամ յենով: Սակայն ԱՄՆ դոլարը սկսել է իրեն սպառելու նախանշաններ ցուցաբերել, […]

̰
Իրանը չպետք է ատոմային զենք ստանա. Անգելա Մերկել

18:46 04.10.2018

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ հարկավոր է անել ամեն ինչ, որպեսզի Իրանը չստանա ատոմային զենք, տեղեկացնում է RIA Novosti-ն: Նրա խոսքերով՝ այս հարցում Գերմանիան Իսրայելի հետ համակարծիք է: Մերկելը նաև հավելել է, որ տարածաշրջանում հակամարտությունը պիտի կարգավորվի քաղաքական մեթոդներով:    

̰
Իրանի քաղաքացիները փորձել են Հայաստանից Վրաստան մոտ 2 կգ հաշիշ տեղափոխել

17:30 04.10.2018

Վրացի մաքսավորները հայ-վրացական սահմանի «Սադախլո» անցակետում այսօր ձերբակալել են Հայաստանից Վրաստան ուղևորվող  Իրանի 2 քաղաքացու: Կասկածելի ուղևորներին մաքսավորները ստուգել են սքանի միջոցով: Սարքը ցույց է տվել, որ նրանց մարմիններին ամրացված են հաշիշով փաթեթներ: Առգրավված թմրանյութի ընդհանուր քաշը կազմել է մոտ 2 կգ: Օրինախախտ օտարերկրացիները ձերբակալվել են: Գործը փոխանցվել է Վրաստանի ՆԳՆ համապատասխան բաժին:

̰
Իրանն ԱՄՆ-ին «հանցավոր ռեժիմ» է անվանել

07:34 04.10.2018

Իրանի ԱԳ նախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆն ԱՄՆ-ին անվանել է «հանցավոր ռեժիմ»՝ բարեկամության մասին 1955 թվականի պայմանագրից Վաշինգտոնի՝ հոկտեմբերի 3-ին դուրս գալու ֆոնին։ «ԱՄՆ-ը դուրս եկավ ԱՄՆ-ի և Իրանի մջև բարեկամության մասին պայմանագրից այն բանից հետո, երբ ՄԱԿ-ի միջազգային դատարանը վճռեց դադարեցնել այդ պայմանագրի խախտումը։ Հանցավոր ռեժիմ»,- գրել է Զարիֆն թվիթերյան իր էջում։ ԱՄՆ պետքարտուղար Մայք […]

̰
Իրանահայ բանասեր Լևոն Մինասյանի դուստրը Մատենադարանին նվիրաբերել է հնատիպ արժեքավոր գրքեր

20:08 03.10.2018

Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի գլխավոր մասնաշենքի տեսասրահում հոկտեմբերի 3-ին տեղի է ունեցել նվիրատվության արարողություն, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: Մատենադարանի բարերար, իրանահայ բանասեր, գրող, ուսուցիչ, հասարակական հայտնի գործիչ Լևոն Մինասյանի դուստրը՝ Արմինե Մինասյանն իր հոր անձնական գրադարանից Մատենադարանին նվիրաբերել է 21 միավորից բաղկացած, 1668-1912 թթ. տպագրված հնատիպ արժեքավոր գրքեր և հայագիտական գրականություն: Արմինե Մինասյանի խոսքով` իր և հոր ցանկությունն է, որ թանկարժեք գրքերը Հայաստանում լինեն:  «Եթե արտասահմանում որևէ մեկն ունի թանկարժեք մի իր կամ գիրք, թող բերի Հայաստան. այս հողի վրա պետք է մնա ու հավերժանա»,- նշել է Մինասյանը: Լևոն […]

̰
ՄԱԿ-ի միջազգային դատարանը մասնակի բավարարել է Իրանի հայցն ընդդեմ ԱՄՆ-ի

15:21 03.10.2018

Հոկտեմբերի 3-ին ՄԱԿ-ի միջազգային դատարանը (Արդարադատության միջազգային դատարան) հրապարակել է վճիռ, որը վերաբերում է Իրանի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցների օրինաչափությունը կասկածի տակ դնելուն։ Դատարանը որոշել է մասնակիորեն բավարարել Իրանի պահանջը։ Դատարանը որոշել է ժամանակավոր միջոցներ ձեռնարկել ամերիկյան կողմի դեմ՝ պահանջելով այս տարվա մայիսի 8-ին սահմանված պատժամիջոցները չտարածել Իրանի հումանիտար ու քաղավիացիոն ոլորտների վրա, մինչև որ երկու […]

̰
Զարիֆը կոչ է արել Իրանին և Եվրոպային ստեղծել միջուկային գործարքի պահպանման մեխանիզմներ

14:22 03.10.2018

Իրանի արտաքին գործերի նախարար Մուհամմադ Զարիֆը կոչ է արել Իրանին և Եվրոպային ստեղծել միջուկային գործարքի պահպանման մեխանիզմներ: Նա այդ մասին ասել է BBC-ին տված հարցազրույցում: Զարիֆը մասնավորապես նշել է, որ եվրոպական երկրները հայտարարել են, որ պաշտպանում են միջուկային գործարքի պահպանումը, և այժմ անհրաժեշտ է պայմանավորվածությունները վերածել մեխանիզմների: «Վստահ եմ, որ դա տեղի կունենա»,- ասել է նա: […]

̰
Զարիֆը ԱՄՆ-ի հետ հարաբերությունները համեմատել է «Առաջին 50 համբույր» ֆիլմի հետ

15:54 02.10.2018

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը չի բացառել ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարելու հավանականությունը, նա ընդգծել է, որ Թեհրանի և Վաշինգտոնի հարաբերությունները հիշեցնում են «Առաջին 50 համբույր» ֆիլմի սցենարը: «Մենք ապրում ենք հնարավորությունների աշխարհում, հնարավոր է ամեն ինչ»,- ասել է Զարիֆը ԱՄՆ-ի հետ հարաբերությունների մասին The New Yorker-ին տված հարցազրույցում: «Առաջին հերթին՝ մենք բարկացած չենք: Հիմա, […]

̰
Թուրքիայում փողերի լվացման մեղադրանքով հարյուրավոր իրանցիներ են ձերբակալվել

13:37 02.10.2018

Ստամբուլի դատախազությունը 417 անձի ձերբակալման արտոնագիր է տվել ոստիկանությանը: Այդ մարդկանց մեծ մասն Իրանի քաղաքացիներ են։ Նրանց մեղադրում են Թուրքիայի տարածքով փողերի լվացում իրականացնելու մեջ: Այս մասին հայտնում է թուրքական մամուլը։ Այսօր առավոտյան ձերբակալվել է 417 անձանցից 216-ը։ Թուրքական իշխանությունների կողմից առաջադրված մեղադրանքի համաձայն՝ նրանց կողմից իրականացվել է 28088 բանկային փոխանցում՝ փողերի լվացման նպատակով։ Այդ […]

̰
Իրանի գործողությունները մտածված և անվտանգ չեն. Պենտագոնի պատասխանը Իրանի բալիստիկ հարվածներին

13:16 02.10.2018

Թեհրանի հրթիռային հարվածները Սիրիայի ծայրահեղականների ուղղությամբ կարող են թուլացնել ԻՊ ահաբեկչական խմբավորման դեմ պայքարը, հայտարարել է ԱՄՆ ՊՆ ներկայացուցիչ Շոն Ռոբերթսոնը: Նրա կարծիքով՝ Իրանի գործողությունները մտածված չեն, անվտանգ չեն և սրում են իրավիճակը:  «ՌԴ և կոալիցիոն ուժերի զինված միավորումները հատուկ կապի միջոցներով կանխում են  հնարավոր կոնֆլիկտները և ապահովում տարածաշրջանի անվտանգությունը, մինչդեռ Իրանն այդպիսի միջոցներ չի ձեռնարկում»,- […]

̰
Վշտի մեջ ենք, տխրում ենք, բայց երջանիկ ենք, որ ունեցել ենք այդպիսի բացառիկ Հայ. «Երկիր Ծիրանի»

12:55 02.10.2018

Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ «Երկիր Ծիրանի» կուսակցությունը հանդես է եկել ցավակցական ուղերձով, որը ներկայացնում ենք ստորև. «Դուք կնվաճեք աշխարհը, որովհետև կարող եք հուզել»:   Շառլ դե Գոլ Նա հուզեց, ալեկոծեց  դահլիճներ ու վեր հանեց մարդկային զգացմունքների մի ողջ գամմա: Հայկական բարձրունք, հայկական մեծություն, հայկական ոգի, հայկական  սեր և համաշխարհային արվեստի գլուխգործոց  Շառլ Ազնավուրը այսօր մեզ հավաքեց […]

̰
Իրանը դուրս կգա միջուկային ծրագրից, եթե դրանից այլևս օգուտ չստանա. Իրանի փոխարտգործնախարար

16:36 01.10.2018

Իրանը դուրս կգա միջուկային ծրագրից, եթե դրանից այլևս օգուտ չստանա: Այսպիսի հայտարարություն է արել Իրանի ԱԳՆ տեղակալ Աբաս Արաղչին: «Մենք չունենք այլ տարբերակ: Մենք այդ ծրագրից կա՛մ օգուտ ենք ստանում, կա՛մ չենք ստանում: Եթե Իրանը չունենա որևէ շահ, որևէ օգուտ, ապա ծրագրում մնալն անիմաստ կլինի, և սա ակնհայտ է»,- նշել է Արաղչին: Հիշեցնենք, որ միջուկային […]

̰
Իրանի հետ հաշվարկների համար նախատեսված ԵՄ մեխանիզմը հասանելի կլինի երրորդ երկրներին

13:09 01.10.2018

Իրանի հետ բիզնեսի վարման՝ Եվրամիության կողմից ստեղծվող մեխանիզմը հասանելի կլինի երրորդ երկրների համար։ Թեհրանը հույս ունի, որ մեխանիզմի աշխատանքը կգործարկվի նոյեմբերին։ Այս մասին РИА Новости-ին տված հարցազրույցում ասել է Իրանի ԱԳ փոխնախարար Աբբաս Արաղչին: Ավելի վաղ «հնգյակի» անդամ երկրները (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Ֆրանսիա, Չինաստան և Ռուսաստան) և Իրանը ՄԱԿ-ի շրջանակում նախարարական հանդիպման արդյունքներով համատեղ հայտարարության մեջ հայտնել […]

̰
Իրանում կոռուպցիայի համար 3 անձինք մահապատժի են դատապարտվել

10:27 01.10.2018

Իրանում 3 անձինք կոռուպցիոն մեղադրանքով դատապարտվել են մահապատժի։ Այս մասին հայտնում է PressTV –ն՝ հղում անելով Իրանի դատական համակարգի պաշտոնական ներկայացուցչին։ Եվս 32 անձինք դատապարտվել են մինչև 20 տարի պատժաժամկետների։ Բոլոր վճիռները, բացառությամբ մահվան դատավճիռների, վերջնական են։ Մահվան դատապարտվածները կարող են բողոքարկել որոշումը։ Վճիռը, մինչ իրագործումը, պետք է հաստատվի Իրանի Գերագույն դատարանի կողմից։

̰
Իրանը հրթիռային հարված է հասցրել Սիրիայի ահաբեկիչներին

08:33 01.10.2018

Իրանի իսլամական հեղափոխության պահակազորի ռազմաօդային ուժերը գիշերը հրթիռային հարված են հասցրել մի խումբ ահաբեկիչների, որոնք առնչություն ունեն վերջերս իրանական Ահվազ քաղաքում զորահանդեսի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչությանը։ Այս մասին ասվում է պահակազորի տարածած հայտարարության մեջ, փոխանցում է Press TV-ն։ Հաղորդվում է, որ Եփրատ գետի արևելյան ափի ուղղությամբ արձակվել է «երկիր-երկիր» դասի մի քանի հրթիռ։ Հայտարարության մեջ […]

̰
Իրանում մոտ 300 մարդ թունավորվել է ալկոհոլից. կան նաև զոհեր

20:35 29.09.2018

Իրանում առնվազն 24 մարդ է մահացել ալկոհոլային թունավորումներից: Նշենք, որ Իրանում օրենքով արգելված է ալկոհոլի օգտագործումը: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը հղում անելով՝ ISNA գործակալությանը: Գործակալության տվյալներով՝ թունավորումները եղել են Իրանի Կոխգիլույե և Բոյերահմեդ, Հյուսիսային Խորասան նահանգներում: «290 մարդ թունավորվել է, նրանցից 24-ը մահացել են, 3 մարդու մոտ էլ գրանցվել է ուղեղի […]

̰
Իրանի հետ հաշվարկներ կատարելու մեխանիզմը ԵՄ-ն պետք է մշակի մինչև նոյեմբերի 4-ը

16:26 29.09.2018

«Եվրոպացիները պետք է Իրանի հետ աշխատելու մեխանիզմը մշակեն մինչև նոյեմբերի 4-ը, երբ ուժի մեջ կմտնի Թեհրանի նկատմամբ Վաշինգտոնի սահմանած բանկային և ֆինանսական պատժամիջոցների երկրորդ փուլը։ Կամ գոնե պետք է որոշեն դրա կառուցվածքն ու իրականացնեն դրա մի մասը մինչև նշված ամսաթիվը»,– այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Աբաս Արաղչին, որ այս օրերին հանդիպումներ է […]

̰
Իրանը հերքում է Թեհրանի մոտ միջուկային զենքի թողարկման միջոցների պահեստի առկայությունը

15:55 29.09.2018

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հերքել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի այն խոսքերը, թե Թեհրանի մերձակայքում կա պահեստ, որտեղ իրանցիները պահում են միջուկային զենքի պատրաստման համար անհրաժեշտ միջոցները։ Զարիֆը հակադարձ մեղադրանքներ է հնչեցրել Իսրայելի հասցեին։ «Ոչ մի արհեստական շոու չի կարող թաքցնել այն, որ Իսրայելը միակ ռեժիմն է տարածաշրջանում, որ ունի գաղտնի և […]

̰
Սիրիայի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են Իդլիբի հարցը

15:49 29.09.2018

Սիրիայի ԱԳ նախարար Վալիդ Մուալլեմը Իրանի իր պաշտոնակցի՝ Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ քննարկել է Իդլիբում ապառազմականացված գոտի ստեղծելու մասին համաձայնագիրն ու Սիրայի Արաբական Հանրապետությունում իրավիճակի կարգավորման Աստանայի գործընթացը: Այս մասին հաղորդում է Life.ru-ն: Հանդիպման ժամանակ խոսվել է Աստանայի գործընթացում երաշխավոր երկրների վերջին բանակցությունների, Սոչիի համաձայնությունները կյանքի կոչելու և սահմանադրական հանձնաժողովի մասին: Կողմերը պայմանավորվածություն են ձեռք […]

̰
Իրանի հետ միջուկային համաձայնագրի կատարումը բխում է Եվրոպայի անվտանգության շահերից. իրանագետ

19:32 28.09.2018

Իրանագետ Վարդան Ոսկանյանը «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում անդրադարձել է ՄԱԿ- ում ԱՄՆ նախագահ Թրամփի և Իրանի նախագահ Ռոհանիի բանավեճին: «ՄԱԿ-ի ամբիոնից միայն 2 նախագահներ տվեցին Աստծո անունը՝ Թրամփը և Ռոհանին, հետևաբար հակամարտ պետությունների կլիշեներում կարելի է նման մոտեցումներ տեսնել: Պարզ է, որ Իրանի միջուկային ծրագրի առնչությամբ որևէ հակասություններ չկան: Իրանը հետևում է այդ միջուկային համաձայնագրի […]

̰
Սազական չէ. իրանագետը՝ «Ղարաբաղը իսլամական հող» խորագրով Իրանում տեղի ունենալիք ժողովի մասին

17:12 28.09.2018

Իրանագետ Վարդան Ոսկանյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում անդրադարձել է Նիկոլ Փաշինյան-Հասան Ռոհանի հանդիպմանը և նշել, որ իրանցիների հետ աշխատելու մեխանիզմները մեր գործարարների համար տարբեր են, քան ռուսների կամ եվրոպացիների դեպքում: «Իրանցիները տիպիկ արևելյան ժողովուրդ են իրենց դանդաղկոտությամբ, բանակցելու անհանգիստ վարքագծով: Ղեկավարների կողմից հանդիպումը շատ կարևոր էր, քանի որ ղեկավարների կողմից վերահաստատվեց Պարսից ծոցը Սև ծովին կապող […]

̰
Իրանցիները որևէ ահաբեկչական գործողություն անպատասխան չեն թողնի. Վարդան Ոսկանյան

16:26 28.09.2018

«Իրանում տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը, սակայն, բացի դրանից, Իրանի Խուժիստան նահանգը ներկայացնող ևս մի կազմակերպություն նույնպես ստանձնել է այդ ահաբեկչության պատասխանատվությունը: Արաբ անջատողականները, որոնք հովանավորվում են արևմտյան գաղտնի ծառայությունների կողմից, հավակնում են Իրանի նավթագազային ռեսուրսներով հարուստ նահանգը անջատել Իրանի Իսլամական Հանրապետությունից: Չի բացառվում, որ ծառայություններ կան, որոնց գործողությունները համակարգում […]

̰
Մենք Իրանը դիտարկում ենք նաև այլընտրանք ռուսական ազդեցությանը. Արա Պապյան

14:06 28.09.2018

«Միացյալ Նահանգները միշտ ըմբռնումով են մոտեցել Հայաստանի և Իրանի հետ հարաբերություններին, մենք երբևէ ԱՄՆ-ից որևէ բան չենք լսել: Մենք պիտի գիտակցենք, որ այլընտրանքներ չունենք: Մենք Իրանը դիտարկում ենք նաև այլընտրանք ռուսական ազդեցությանը»,- ասել է քաղաքագետ Արա Պապյանը «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում: Արա Պապյանը հիշեցրեց այն հանգամանքը, որ Իրանի ղեկավարությունը զգուշավոր էր մոտենում հայաստանյան իրադարձություններին և […]

̰
Ռուսաստան-Իրան-Ադրբեջան երկաթգիծը գործարկելը մեզ համար բացասական է լինելու. Արա Պապյան

12:41 28.09.2018

Քաղաքագետ Արա Պապյանը «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում  անդրադարձել է այն հարցին, թե կկարողանա՞ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համոզել եվրոպացիներին և ռուսներին դուրս գալ միջուկային գործարքից: «Եվրոպացիներին թերևս կկարողանա համոզել, քանի որ Եվրոպայի վրա ազդեցությունը բավականին մեծ է, Թրամփն անընդհատ մեղադրում է Եվրոպային այս կամ այն պարտականությունը չկատարելու մեջ,  և այդ պատճառով նա կարող է ասել, […]

̰
Իրանում ներքին ապակայունացումը վտանգավոր է մեզ համար. Արա Պապյան

12:33 28.09.2018

Քաղաքագետ Արա Պապյանը «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում խոսել է այն մասին, թե տպավորության կա՝ ՄԱԿ-ում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Իրանի նախագահ Հասան Ռոհանին զիջումների չեն կարողանում գալ, քանի որ դիրքորոշումները բավականին կոշտ են, հատկապես վերջին շրջանում փոխադարձ մեղադրանքներ եղան՝ կապված Իրանում տեղի ունեցած ահաբեկչության հետ: «Իսկապես դեռ հստակ չէ, թե ով է կազմակերպիչը, կամ […]

̰
Իրանի ԱԳՆ-ը մեղադրել է Իսրայելին միջուկային զենքի անօրինական մշակման մեջ

07:21 28.09.2018

Իրանի արտգործախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը կոչ է արել իսրայելական իշխանություններին միջազգային ստուգայցերի համար բացել իր «միջուկային սպառազինության անօրինական ծրագիրը»։ «Արվեստի և հնարամտության շոուն չի թաքցնի այն փաստը, որ Իսրայելը գաղտնի և չհայտարարագրված միջուկային ծրագրով՝ ներառյալ իրական միջուկային զինանոցը, միակ ռեժիմն է մեր տարածաշրջանում»,- գրել է Զարիֆը թվիթերյան իր էջում։ Այդպես է Զարիֆն արձագանքել Թեհրանում «ատոմային […]

̰
Նեթանյահուն հայտնել է Իրանում «միջուկային պահեստի» հայտնաբերման մասին

07:14 28.09.2018

Իսրայելցի հետախույզները Թեհրանում հայտնաբերել են գաղտնի պահեստ՝ մի քանի տոննա միջուկային նյութերով և սարքավորումներով։ Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ՄԱԿ-ում ելույթի ժամանակ։ «Իրանը գաղտնի օբյեկտ ունի Թեհրանում։ Այսօր ես այդ մասին ասում եմ հրապարակավ առաջին անգամ»,- նրա խոսքերն է մեջբերում «РИА Новости»-ն։ Որպես ապացույց Նեթանյահուն ցուցադրել է արբանյակային լուսանկար և երկաթե դարպասների […]

̰
BACK_TO_TOP