17:44 27.10.2018
ԱՄՆ նախագահի խորհրդականի՝ Հարավային Կովկաս այցի ժամանակ Հայաստանի իշխանություններից պահանջվել է մասնակցել Իրանի դեմ ուղղված ամերիկյան ծրագրերին կամ առնվազն քննարկվել է այդ հարցը, բայց կարելի է ենթադրել, որ Հայաստանի հետ այդ քննարկումներն արդյունավետ չեն եղել ամերիկյան կողմի համար։ SHANTNEWS.am-ին տված հարցազրույցում այսպիսի կարծիք հայտնեց իրանագետ Վարդան Ոսկանյանը։ «Բոլթոնը շեշտեց, որ Իրանի հետ [Հայաստանի] սահմանը մնում […]
15:49 27.10.2018
Իրանի նախագահ Հասան Ռոհանին իրանական հեռուստաընկերություններից մեկի եթերի ընթացքում հայտարարել է, որ ավանդական դաշնակիցները չեն աջակցում ԱՄՆ-ին Իրանի նկատմամբ ճնշումներ գործադրելու մեջ, գրում է Reuters-ը: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի դաշնակիցները «ոչ այնքան հաճախ» են հրաժարվում աջակցել միջազգային քաղաքականության ոլորտում ԱՄՆ-ի որոշումներին: «Մեկ տարի առաջ ոչ ոք չէր հավատա, որ Եվրոպան Իրանի հետ ԱՄՆ-ի դեմ կլինի»,- ասել է Ռոհանին: […]
12:04 26.10.2018
Հայուհի Թալին Մանսուրյանը բարձր պաշտոն է ստացել Իրանում. Իրանի Իսլամական Հանրապետության Նավթի ազգային գործակալության տնօրինությունը հայտարարել է, որ նա նշանակվել է Եկամուտների և ներդրումների հանձնաժողովի նոր տնօրեն, գրում է «Արեւելք»-ը: Աղբյուրը գրում է, որ հայուհի Թալին Մանսուրյանն ստանձնել է այդ տնօրինության պաշտոնը՝ ավելացնելով, որ հատկապես այս հանգրվանին այդ հանձնաժողովի պատասխանատու դառնալը երկրում համարվում է խիստ կարևոր […]
19:14 25.10.2018
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան Իրանի դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները համարում է անօրինական: Մարիա Զախարովան նաև նշել է, որ Ռուսաստանը փորձելու է նվազագույնի հասցնել այդ պատժամիջոցների ազդեցությունը ռուս-իրանական տնտեսական հարաբերությունների վրա: ՌԴ ԱԳՆ խոսնակը հատուկ շեշտել է, որ ՌԴ-ի դիրքորոշումը շատ սկզբունքային է:
15:56 25.10.2018
Վերջին օրերին ահազանգեր էին հնչում, թե Իրան-Հայաստան (Ագարակ) անցակետում հայերին չեն թողնում նույնիսկ տան համար մի շարք ապրանքներ ներկրել: Այդ ապրանքների թվում նշվում էին հավը, յուղը, բրինձը, շաքարը, թեյը, լվացքի փոշին, ալյուրը, կարագը, խտացրած կաթը և այլ ապրանքներ: Պարզաբանումների համար SHANTNEWS.am-ը դիմեց Պետական եկամուտների կոմիտեին: ՊԵԿ-ից մեզ տրամադրեցին հետևյալ պարզաբանումը. «Ցանկում նշված ապրանքատեսակների արտահանման սահմանափակումները […]
13:27 25.10.2018
Հոկտեմբերի 23-ին ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ էին այցելել Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին և հյուպատոս Մոխթար Շահ Հոսեյնին, տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: Հյուրերին ընդունել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Խաչիկ Հարությունյանը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին իրանցի դատապարտյալների հանձնմանը (էքստրադիցիային), դատապարտյալների […]
20:30 24.10.2018
Իրանը հետաքրքված է «Մեղրի» ազատ տնտեսական գոտու հնարավորինս արագ զարգացմամբ, սակայն տեխնիկական հարցերի պատճառով այդ գործընթացը դանդաղում է, այս մասին հոկտեմբերի 24-ին Երևանում ընթացող «Եվրասիական շաբաթ» միջազգային ֆորումի իր զեկույցում նշեց «Մեղրի» ազատ տնտեսական գոտու տնօրեն Աշոտ Զարբաբյանը, գրում է «Արմենպրես»-ը: «Ներկայումս կա մի ընկերություն`«Բոնվարոն»-ը, որը մեր գոտում գործունեություն ծավալելու հայտ է ներկայացրել: Այն կառավարության դրական եզրակացությունն է ստացել և հաջորդ տարվա հունվարի վերջից կսկսի գործել մեր տարածքում: Այն կզբաղվի կաթնամթերքի արտադրությամբ և դրա արտահանմամբ»,- ասել է Զարբաբյանը: Նրա խոսքերով` իրենք ցանկանում են, որ «Մեղրի» տնտեսական գոտին հնարավորինս արագ զարգանա, սակայն տեխնիկական […]
17:23 23.10.2018
«ԵԱՏՄ-Իրան ազատ տնտեսական գոտու մասին համաձայնագիրն ստորագրվել է մայիսին և, ինչպես և նախատեսված է, այն ուժի մեջ է մտնելու բոլոր 5 երկրների խորհրդարանների վավերացումից հետո»,- ամփոփելով ԵԱՏՄ երրորդ միջազգային համաժողովի երկրորդ օրվա արդյունքներն՝ ասել է ԵԱՏՄ առևտրի կոլեգիայի անդամ Վերոնիկա Նիկիշինան: «Բոլոր երկրներում դրանք խորհրդարանի օրակարգում են և, հուսով ենք, մեր պլանները՝ մինչև տարվա վերջ […]
14:38 22.10.2018
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը կարևորում է Եվրասիական տնտեսական միության և Իրանի միջև ազատ առևտրի գոտի ստեղծելու վերաբերյալ ժամանակավոր համաձայնագիրը, որը սկիզբ է դնում գործընթացին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Երևանում մեկնարկած «Եվրասիական շաբաթ» միջազգային համաժողովի պլենար նիստի ընթացքում ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատարը նախ հիշեցրեց, որ Իրանի հետ համաձայնագիրը, թեև ժամանակավոր է, սակայն դա չի նշանակում, որ […]
12:54 21.10.2018
«Երկիր Ծիրանի» կուսակցությունը շնորհավորել է Երևանի տոնը։ «Այս հոյակերտ ու պերճ, չքնաղ ու վեհ քաղաքը՝ ողջ հայության ոստանը՝ Երևանը, վեր խոյացավ դարեր առաջ, խոյացավ՝ ի հավաստումն հայի շինարար ու արարչագործ ոգու: Բազմադարյա մեր պատմության ընթացքում կառուցեցինք Անի ու Բագավան, Կարս ու Դվին…, բայց դրանք բոլորը դարձան ավեր ու մոխրագույն հիշատակ: Սակայն ստեղծագործ հայը վերստին իր ճարտարապետական հանճարով […]
16:19 20.10.2018
Բաքվի բժշկական կենտրոնում բուժում ստացող իրանցի նավաստիներից 6-ը դուրս է գրվել։ Նավի վրա թունավորված մյուս նավաստիների վիճակը կայուն է, և նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Այս մասին հայտնում է ադրբեջանական մամուլը։ Հոկտեմբերի 18-ին եղած թունավորման դեպքից հետո Իրանի դրոշի տակ նավարկող նավի անձնակազմը, որ Ղազախստանից հացահատիկ էր բերում Բաքու, երկու անգամ դիմել էր ադրբեջանական մարմինների […]
15:30 20.10.2018
Նոյեմբերին ամերիկյան հակաիրանական նոր պատժամիջոցների գործարկումից հետո նավթի գինը կարող է թանկանալ 21 դոլարով՝ հասնելով 100 դոլարի՝ ներկայիս 80 դոլարի փոխարեն։ Այս մասին հայտնի է դառնում Օքսֆորդի էներգետիկ հետազոտությունների ինստիտուտի զեկույցից։ Նշվում է, որ եթե ամերիկյան պատժամիջոցները նույնքան ազդեցություն ունենան իրանական արտադրության վրա, որքան 2012 թվականին գործարկված պատժամիջոցները, ապա այն ժամանակվա 10 դոլար թանկացմանն այս […]
20:44 19.10.2018
Աշնանը մարդու նյութափոխանակությունը սկսում է դանդաղել. ամառվա ակտիվությունից և արձակուրդային ռեժիմից հետո անցնելով նստակյացության՝ մարդիկ ավելորդ քաշ են հավաքում: SHANTNEWS.am-ը զրուցել է սննդաբան Գայանե Շահխաթունու հետ, որը խորհուրդներ է տվել՝ ինչպես ճիշտ սնվել աշնանը՝ չգիրանալու և առողջ լինելու համար: «Աշունը 2 տարբեր սեզոնների միջանկյալն է, երբ օրգանիզմը բնությունից լավ խթան է ստանում արևից, տաքից, և […]
14:26 19.10.2018
Կասպից ծովում գտնվող իրանական «Նազմեհր» նավի վրա զանգվածային թունավորման դեպք է գրանցվել: Նավի ամբողջ անձնակազմին տեղափոխել են Ադրբեջանի հիվանդանոցներից մեկը, որտեղ ավելի ուշ նավաստիներից երեքը մահացել է: Նավը ուղևորվում էր Ակտաուից Բաքու: Երբ Ադրբեջանի առափնյա ծառայությունների աշխատակիցները հասել են օգնության ազդանշան արձակող նավին, անձնակազմի 7 անդամներին հայտնաբերել են ծանր վիճակում: Այնուհետև դեպքի վայր է կանչվել բժիշկների խումբ: […]
10:13 17.10.2018
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հայտարարել է իրանական 20 ընկերությունների ու բանկերի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին։ Այս մասին ասվում է նախարարության տարածած հաղորդագրությունում։ Պատժամիջոցները սահմանվել են՝ կապված այն բանի հետ, որ դրանք ֆինանսական օգնություն են ցուցաբերում Բասիջ աշխարհազորին, որը ենթարկվում է Իսլամական հեղափոխության պահակազորին։ «Այդ ընդարձակ ցանցը ֆինանսական ենթակառուցվածք է տրամադրում Բասիջի ուժերի՝ երեխաների հավաքագրման, ուսուցման և […]
20:00 16.10.2018
Հոկտեմբերի 16-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Արտյոմ Մխոյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության պատվավոր հյուպատոս Մոխթար Շահ Հուսեինին: Օգտվելով առիթից՝ հյուպատոսը նախ՝ շնորհավորել է ծառայության պետին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ և նորանոր ձեռքբերումներ, ապա շնորհակալություն հայտնել՝ իրանցի կալանավորված անձանց և դատապարտյալներին մշտապես աջակցելու, բարձրացված հարցերին արձագանքելու համար: Մոխթար Շահ […]
14:28 16.10.2018
Ս.թ. հոկտեմբերի 11-ին, հայ-իրանական պետական սահմանի հատվածի սահմանային շերտում հայտնաբերվել է առանց անհրաժեշտ վերահսկողության 11 գլուխ խոշոր եղջերավոր անասուն: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից: ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումների` շուրջ մեկ օր տևած որոնողական աշխատանքների արդյունքում պարզվել է, որ դրանք պատկանում են ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան քաղաքի բնակիչ Մարատ Էդիկի Հակոբյանին, որը […]
11:55 16.10.2018
Արտակարգ դէպք մը գրանցուած է Իրան-Փաքիստեան սահմանային հատուածին վրայ: Այս մասին տեղեկութիւն կը հաղորդէ «Ալ Արապիա» կայանը՝ նշելով, որ անծանօթ զինեալներ յարձակում գործած են երկրի արեւելեան շրջանի «Լոլքտան» անունով յայտնի անցակէտին վրայ եւ առեւանգած իրանցի 14 սահմանապահներ: Աղբիւրը կը նշէ, որ առեւանգուածներուն մէջ կան իրանեան «Ալ Պասիճ» մասնայատուկ ջոկատի զինուորներ: Լրատուական այլ աղբիւրներ յայտարարած են, […]
19:16 15.10.2018
Անկարայում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան առջև անվտանգությունն ուժեղացվել է ռմբակոծության վտանգի պատճառով: Լրատվամիջոցներում տեղեկություններ են տարածվել այն մասին, որ դեսպանատան աշխատակիցները տարհանվել են: Իրանի արտգործնախարարությունը հերքել է տարածված լուրերը: Իրանի պաշտոնյաները նույնպես հաստատել են, որ դեսպանատան անձնակազմը շենքում է գտնվում: Այսօր ավելի վաղ թուրքական լրատվամիջոցները հաղորդել էին, որ տեղի անվտանգության ստացած տեղեկությունների համաձայն՝ դեսպանատունը կարող […]
14:13 15.10.2018
Ապահովական նկատառումներով դատարկած են Թուրքիոյ մօտ Իրանի դեսպանատունը։ Այս մասին լուրը կը յայտնէ Sky News կայանը՝ նշելով նաեւ, որ դեսպանատունը այսօր աւելի վաղ անյայտ աղբիւրներէն սպառնալիքներ ստացած է։ Կը նշուի նաեւ, որ Թուրքիոյ մօտ Իրանի դեսպան Մոհամմէտ Իպրահիմ Թահէրեանը փոխադրուած է աւելի անվտանգ վայր մը։
14:10 15.10.2018
«ՀՀ ցանկացած վարչապետ պետք է ոչ թե ժողովրդի անունից խոսի, այլ Սահմանադրության և օրենքների»,- այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասել է քաղաքագետ Մենուա Հարությունյանը: Ըստ Հարությունյանի՝ երկրի տերը, այո՛, ժողովուրդն է, բայց ժողովուրդը պետք է մասնակցի երկրի կառավարմանը՝ բացառապես ընտրությունների միջոցով: «Սա պետք է լինի շատ կարևոր: Ժողովուրդը կարող է սխալվել, ժողովուրդը պետք է […]
08:45 15.10.2018
Ռուսաստանը կօգնի Իրանին ստեղծել մեխանիզմ, որը թույլ կտա շրջանցել ամերիկյան պատժամիջոցները։ Այս մասին հայտնում է Mako.co.il պարբերականը՝ հղում անելով Իսրայելի ԱԳՆ-ի գաղտնի փաստաթղթին։ Պարբերականի տվյալներով՝ Իրանն իր նավթը կմատակարարի Կասպից ծովով ռուսական նավթավերամշակող գործարաններ։ Դրանից հետո նավթը միջազգային շուկայում կվաճառվի որպես ռուսական։ Նշվում է, որ նման պլանը հավանության է արժանացել Թեհրանում Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի […]
23:52 14.10.2018
Իրանի գլխավոր դատախազը հայտարարել է, որ Ահվազում անցկացված զորահանդեսի ժամանակ ահաբեկչության հետ կապված՝ սեպտեմբերի վերջին իրանցի զինվորական է ձերբակալվել, հայտնել է РИА «Новости»-ն՝ վկայակոչելով տեղական ԶԼՄ-ներին։ «Ահվազի ահաբեկչության կազմակերպման մեղադրանքով 11 անձ է հարցաքննության կանչվել, որոնցից մեկը ձերբակալված է։ Բոլորն էլ զինվորականներ են։ Գործը փոխանցվել է Թեհրանին», — ասել է Իրանի գլխավոր դատախազը։ Ավելի վաղ Shantnews.am-ը […]
14:59 14.10.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Իրանը մոտ է եղել Մերձավոր Արևելքում գերիշխող դերակատարում ունենալուն, սակայն հիմա իրավիճակը փոխվել է: «Նրանց մոտ հիմա փոքր-ինչ աղետալի վիճակ է՝ ազգային արժույթն անկում է ապրում, մարդիկ դժգոհ են, դուրս են գալիս փողոցներ: Եվ հեռու չէ ժամանակը, որ նրանք գան ու ասեն, որ ուզում են նոր գործարք կնքել: […]
00:14 12.10.2018
Վրաստանի անվտանգության ծառայության աշխատակիցները բացահայտել են Իրանի քաղաքացիների կողմից ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, ինչպես նաև անօրինական եկամուտների օրինականացման փաստեր: Այդ մասին ասված է Վրաստանի պետանվտանգության տարածած հաղորդագրության մեջ: Հետաքննությամբ պարզվել են Վրաստանում բնակվող Իրանի քաղաքացիների կողմից մահմեդական երկրներում տարածված միջազգային «Հավալա» ցանցի միջոցով ոչ ֆորմալ դրամական փոխանցումների համակարգի օգտագործման փաստեր: Վրաստանի պետանվտանգության ծառայության տվյալներով՝ Իրանի քաղաքացիների […]
07:41 11.10.2018
Սիրիան վերակառուցման համար ԱՄՆ-ից ֆինանսական օգնություն չի ստանա այնքան ժամանակ, քանի դեռ երկրի տարածքում կգտնվեն Իրանի աջակցությունը վայելող միավորումները։ Նման հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն։ Նրա խոսքով՝ երկրից իրանական ուժերի դուրսբերման պատասխանատվությունն ընկնում է Սիրիայի կառավարության վրա։ Ավելի վաղ եվրոպական և ամերիկյան իշխանությունները բազմիցս ասել են այն մասին, որ կսկսեն ֆինանսական աջակցություն […]
17:04 09.10.2018
Ֆրանսիան, Գերմանիան ու Բրիտանիան փորձելու են Միացյալ Նահանգներին հետ պահել ֆինանսական փոխանցումների SWIFT համակարգից Իրանին դուրս հանելու ծրագրից։ Այս մասին ներքին տեղեկություններ է ստացել Financial Times հեղինակավոր պարբերականը։ Վաշինգտոնն իր պատժամիջոցներով արդեն իսկ հակադրվել է եվրոպական պետություններին, որոնք փորձում են պահել Իրանի հետ միջուկային գործարքը։ Բայց նոր պատժամիջոցները կարող են էլ ավելի ծանր դրության մեջ […]
17:29 08.10.2018
Ըստ ԱՄՆ-ի՝ Արդարադատության միջազգային դատարանն իրավասություն չունի Վաշինգտոնից պահանջել չեղարկել Իրանի հանդեպ սահմանված պատժամիջոցները:
16:57 08.10.2018
«Արտադրիր Վրաստանում» գործակալությունը նախատեսում է բանակցություններ սկսել Volvo-ի հետ: Գործակալության ղեկավարի խոսքերով՝ ընկերությունը նախատեսում է փակել Իրանում արտադրությունը, իսկ Վրաստանը մտադիր է առաջարկել այն տեղափոխել իրենց մոտ: «Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների պատճառով մի քանի եվրոպական և ամերիկյան ընկերություններ չեն կարող գործունեություն ծավալել: Մենք հետևում ենք գործընթացին, այցելում ենք այդ ընկերություններ և ուղղակի զրուցում նրանց հետ: […]