TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+13.09 oC

Իրան

Իրականացվում է ՀՀ-ի վրա Իրանի դեմ կիրառված պատժամիջոցների հետևանքների համապարփակ փորձագիտական ուսումնասիրություն. ԱԳՆ

14:54 06.11.2018

Ներկայումս իրականացվում է Հայաստանի վրա Իրանի դեմ կիրառված պատժամիջոցների հետևանքների համապարփակ փորձագիտական ուսումնասիրություն: Այս մասին հայտնել է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: «Ուշադրությամբ հետևում ենք այս ուղղությամբ տեղի ունեցող զարգացումներին և մշտական կապի մեջ ենք այս գործընթացում ներգրավված բոլոր կողմերի հետ: Մենք հստակորեն ներկայացնում ենք մեզ հուզող հարցերը և մտահոգությունները: ՀՀ-ի համար ԻԻՀ-ի հետ ավանդական բարիդրացիական հարաբերությունները […]

̰
Իրանական պատժամիջոցների հարցում Եվրոպան ԱՄՆ-ի կողքին կանգնած չէ. Վարդան Ոսկանյան

14:34 06.11.2018

Իրանի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցների երկրորդ փուլի ուժի մեջ մտնելն իրանագետ, ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը համարում է ոչ այնքան խնդրահարույց, որքան ներկայացնում են միջազգային լրատվամիջոցները: Մասնավորապես, ըստ բանախոսի, այսօրվա Իրանի վիճակն էականորեն տարբերվում է մինչև 2015 թվականը եղած Իրանի վիճակից: Այն ժամանակ միջազգային պատժամիջոցներ էին, իսկ այսօր ԱՄՆ-ն է միակողմանի դուրս եկել հաշտության պայմանագրից, […]

̰
Իրանի հետ նավթի առևտուր չանելու ԱՄՆ-ի պահանջը չի տարածվի Թուրքիայի, Հունաստանի, ևս 6 երկրի վրա

12:43 06.11.2018

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Իրանի դեմ պատժամիջոցներ սահմանելիս և Իրանի հետ առևտուրը դադարեցնելու պահանջ դնելիս իրենք ժամանակավոր բացառություն են արել մի քանի երկրի համար՝ հաշվի առնելով որոշակի հանգամանքներ, ինչպես նաև ցանկանալով ապահովել նավթի լավ հագեցած շուկա: Այդ երկրներն են՝ Թուրքիան, Չինաստանը, Հնդկաստանը, Իտալիան, Հունաստանը, Ճապոնիան, Հարավային Կորեան, Թայվանը: Նոյեմբերի 5-ից ուժի մեջ […]

̰
Գերմանիայում մեկնաբանել են ԱՄՆ-ի՝ Իրանի դեմ սահմանած պատժամիջոցները

01:00 06.11.2018

Գերմանիայի կառավարության ներկայացուցիչ Շտեֆան Զայբերտը հայտարարել է, որ դեռևս հնարավոր չէ կանխատեսել, թե ինչպես կարող են ազդել ԱՄՆ-ի՝ Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները Գերմանիայի տնտեսության վրա, գրում է РИА Новости-ն: Նա նշել է. որ պատժամիջոցները կապված են ԱՄՆ-ի ՝ Իրանի հետ գործարքից դուրս գալու հետ: Նրա խոսքերով՝ Բեռլինում հետևում և վերլուծում են իրադրությունը: «Մենք բազմիցս նշել ենք, […]

̰
«Կա՛մ Իրանը կփոխի իր ուղին, կա՛մ կտեսնի, թե ինչպես է իր տնտեսությունը քանդվում». Պոմպեո

00:32 06.11.2018

Պոմպեոն նաև նշել է, որ ժամանակավոր բացառություն է արել մի քանի երկրների համար:

̰
ԱՄՆ պատժամիջոցների ֆոնին Իրանը զորավարժություններ է սկսել

20:12 05.11.2018

Զորավարժություններն անցկացվում են 500 հազ. քկմ տարածքի վրա և կշարունակվեն մինչև երեքշաբթի:

̰
Թեհրանը նավթ կվաճառի՝ չնայած ռասիստական Սպիտակ տան պատժամիջոցներին. Ռոհանի

19:56 05.11.2018

Ռոհանին ամերիկյան ներկայիս վարչակազմն անվանել է ռասիստական:

̰
Մենք, մեծ հաշվով, չունենք ընտրություն և ընտրել ենք Իրանը. իրանագետը՝ ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցների մասին

19:40 05.11.2018

ԱՄՆ-ն պատժամիջոցներ կկիրառի Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի նկատմամբ, եթե նրանք շարունակեն նավթ գնել Իրանից: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնեց իրանագետ Գոհար Իսկանդարյանը՝ անդրադառնալով  այսօրվանից ամբողջ ծավալով ուժի մեջ մտած Իրանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցներին: «Պետք է փաստեմ, որ «սև ցուցակում» հայտնվել են գրեթե 700 ֆիզիկական անձանց անուններ, որոնք համագործակցել են Իրանի Իսլամական Հանրապետության հետ, և նրանք, […]

̰
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հրապարակել է իրանական պատժամիջոցների ցանկը

18:37 05.11.2018

Պատժամիջոցները կանդրադառնան ավելի քան 700 կազմակերպությունների և ֆիզիկական անձանց վրա:

̰
Իրանը Թրամփի սպառնալիքին պատասխանել է ճիշտ նույն ոճով

18:00 05.11.2018

Իրանցի գեներալ Քասիմ Սուլեյմանին պատասխանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ օրերս կատարած հրապարակմանը, որով նա Իրանին սպառնում էր նոր պատժամիջոցների գործադրմամբ: Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ նոյեմբերի 2-ին, Թրամփը թվիթերյան իր էջում «Գահերի խաղը» հեռուստասերիալի «Ձմեռը մոտենում է» արտահայտության գրելաձևի ձևով սպառնացել էր Իրանին՝ գրելով, թե «Պատժամիջոցները մոտենում են»: pic.twitter.com/nk2vKvHuaL — Donald J. Trump (@realDonaldTrump) November 2, […]

̰
Ամերիկյան պատժամիջոցներից հետո ֆիննական ընկերությունների մեծ մասը լքել է Իրանը

15:51 05.11.2018

Գնահատականների համաձայն՝ ընկերություններից 20-30-ն է մնացել Իրանում:

̰
Իսրայելը կոչ է արել միանալ հակաիրանական պատժամիջոցներին

14:08 05.11.2018

Իսրայելն աջակցում է ԱՄՆ կողմից հակաիրանական պատժամիջոցների ներդրմանը և մնացած երկրներին ևս կոչ է անում սատարել դրանց: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ-Նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է Իսրայելի ԱԳՆ մամուլի և հասարակայնության հետ կապերի գծով գլխավոր տնօրենի տեղակալ Նաոմ Կացը: «Իսրայելը սատարում է Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցներին, դրանք պետք է աջակցություն ստանան նաև այլ երկրների կողմից`զսպելու Իրանից […]

̰
Այն ամենը, ինչ պետք է իմանալ Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցների մասին

12:49 05.11.2018

Նոր պատժամիջոցների ուժի մեջ մտնելու նախօրեին հազարավոր իրանցիներ դուրս էին եկել փողոցներ՝ հակաամերիկյան և հակաիսրայելական կոչեր հնչեցնելով:

̰
Չնայած պատժամիջոցներին՝ Իրանը կշարունակի նավթ վաճառել. Ռոհանի

11:24 05.11.2018

Չնայած պատժամիջոցներին՝ Իրանը կշարունակի նավթ վաճառել: Այս մասին ազգային հեռուստատեսության եթերում հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին: «ԱՄՆ-ը ցանկանում է զրոյի հասցնել իրանական նավթի վաճառքը… Բայց մենք կշարունակենք այն վաճառել»,- Ռոհանիի խոսքերն է մեջբերում Reuters-ը: Նոյեմբերի 5-ին ուժի մեջ է մտնում Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցների փաթեթը: Վաշինգտոնը կոչ է արել բոլոր գնորդներին հրաժարվել իրանական […]

̰
Իրանում զանգվածային հակաամերիկյան ցույցեր են անցկացվում

09:30 05.11.2018

Իրանի մայրաքաղաքում և մի շարք այլ քաղաքներում նոյեմբերի 4-ին հակաամերիկյան բազմահազարանոց ցույցեր են անցկացվում: Ցուցարարների ձեռքերին նկատելի են Թրամփին ծաղրող,  հակաամերիկյան կարգախոսներով պաստառներ: Ցուցարարներն այրել են ԱՄՆ-ի դրոշը: Բողոքի ցույցերը հարևան երկրում անցկացվում են 1979 թվականին Իսլամական հեղափոխության ժամանակ Թեհրանում ԱՄՆ դեսպանատան գրավման օրը, որն այս տարի համընկել է պատժամիջոցների նոր փաթեթի սահմանման հետ: Ինչպես […]

̰
ԵՄ-ն բիզնես կվարի կա՛մ ԱՄՆ-ի, կա՛մ Իրանի հետ․ Պոմպեո

07:57 05.11.2018

Պետդեպի ղեկավար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Վաշինգտոնը թույլ չի տա ԵՄ ընկերություններին բիզնես վարել միաժամանակ և՛ ԱՄՆ-ի, և՛ Իրանի հետ։ Այս մասին հայտնում է Fox News-ը։ Քաղաքական գործիչն այդ կերպ պատասխանել է հաղորդավարի հարցին այն մասին, թե չե՞ն դադարեցնի որոշ եվրոպական ընկերություններ ԱՄՆ-ի հետ համագործակցությունն իրանական պատժամիջոցների պատճառով։ «Եվրոպական ընկերություններին չի թույլատրվի բիզնես վարել […]

̰
Նոյեմբերի 5-ին Իրանի դեմ սահմանվող պատժամիջոցները կլինեն ամենակոշտը․ Պոմպեո

07:43 05.11.2018

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ նոյեմբերի 5-ին Իրանի դեմ ուժի մեջ մտնող պատժամիջոցները կլինեն ամենակոշտը բոլոր այն պատժամիջոցներից, որոնք երբևէ սահմանվել են Թեհրանի դեմ։ Այս մասին նա ասել է Fox News-ի հետ զրույցում։ Ավելի վաղ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել էր, որ Թեհրանի հանդեպ Վաշինգտոնի պատժամիջոցները դարձնում են իրանական տնտեսությունն առավել […]

̰
Նեթանյահուն երախտագիտություն է հայտնել Թրամփին հակաիրանական պատժամիջոցների համար

09:14 04.11.2018

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն երախտագիտություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Իրանի հանդեպ պատժամիջոցներ սահմանելու համար։ «Երկար տարիներ ես ողջ աշխարհին սպառնացող Իրանի ահաբեկչական ռեժիմի դեմ պատժամիջոցների լիարժեք վերականգնման կոչ եմ արել»,-Նեթանյահուի խոսքերն է մեջբերում ТАСС գործակալությունը։ Մայիսի 8-ին Թրամփը հայտարարել էր Գործողությունների համատեղ համապարփակ պլանից դուրս գալու որոշման մասին։ Բացի այդ, Վաշինգտոնը վերականգնել էր […]

̰
Իրանը սերիական կործանիչների արտադրություն է սկսել

16:52 03.11.2018

Իրանը սկսել է սերիական Kowsar կործանիչների արտադրությունը: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը: Իրանի պաշտպանության նախարար Ամիրա Հաթամիի խոսքով՝ շուտով անհրաժեշտ քանակությամբ ինքնաթիռներ կարտադրվեն և կմիանան օդուժին: Ինչևիցե, որոշ ռազմական մասնագետներ կարծում են, որ այս կործանիչը F-5-ի կարբոնային նմանակն է: Այն (F-5-ը) առաջին անգամ արտադրվել է Միացյալ Նահանգներում 1960 թվականին:

̰
Իրանին տնտեսական աղետ է սպասվում. Դոնալդ Թրամփ

16:26 03.11.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանին սպասվում է տնտեսական աղետ: Այս ամենից խուսափելու միակ միջոցը Վաշինգտոնի հետ նոր միջուկային պայմանագիր ստորագրելն է: Թրամփի խոսքերը հրապարակվել է Սպիտակ տան պաշտոնական կայքում: «Մեր նպատակն է ստիպել ռեժիմին ընդունել հստակ որոշում՝ կա՛մ հրաժարվել իր կործաիչ պահվածքից, կա՛մ շարունակել տնտեսական աղետի ուղին»,- ասել է Թրամփը: ԱՄՆ նախագահի […]

̰
ԱՄՆ-ն 8 երկրի թույլ կտա նավթ գնել Իրանից՝ առանց պատժամիջոցների

14:17 02.11.2018

Իրանի և նրա հետ առևտուր անող երկրների նկատմամբ պատժամիջոցներ սահմանելիս Միացյալ Նահանգները աչք կփակի 8 երկրների վրա։ Այս երկրները չեն պատժվի Իրանից նավթ գնելու համար, միաժամանակ, Նահանգները կխնդրի այս երկրներին նվազեցնել մյուս ոլորտների առևտուրը Իրանի հետ։ Այս մասին անանուն աղբյուրի միջոցով հայտնի է դարձել ամերիկյան Bloomberg գործակալությանը։ Հայաստանը կա այդ ցուցակում, թե ոչ, հայտնի չէ։ […]

̰
Զոհրաբ Մնացականյանն ու Իրանի դեսպանը քննարկել են երկկողմ և տարածաշրջանային օրակարգին առնչվող հարցեր

12:27 02.11.2018

ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպան Սեդեյ Քազեմ Սաջադին: ԱԳՆ-ի ֆեյսբուքյան էջում նշվում է, որ Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատարը և Իրանի դեսպանն անդրադարձ են կատարել երկկողմ և տարածաշրջանային օրակարգին առնչվող հարցերի, ինչպես նաև տարածաշրջանի հակամարտություններին։

̰
ԱՄՆ-ը պատրաստվում է մեղմացնել պատժամիջոցներն Իրանի հանդեպ

11:42 02.11.2018

ԱՄՆ-ի իշխանությունները եվրոպական երկրների ճնշման ներքո հնարավոր է մեղմացնեն դիրքորոշումը Իրանի հանդեպ, ինչը թույլ կտա «Իսլամական պետությանը» խուսափել մի շարք տնտեսական պատժամիջոցներից: Այս մասին հաղորդում է Washington Free Beacon հրատարակչությունը՝ հղում անելով ամերիկյան իշխանությունների իր աղբյուրներին: Նշվում է, որ Պետդեպարտամենտի ղեկավար Մայք Պոմպեոյին արդեն համոզել են թուլացնել ճնշումն Իրանի հանդեպ,  մասնավորապես թույլ տալ, որ մի քանի […]

̰
ԱՄՆ-ը երկարացրել է Իրանից նավթի մատակարարումների էմբարգոն

07:30 01.11.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկարացրել է էմբարգոյի գործողությունը, որը նախկինում սահմանվել էր Իրանից նավթի ու նավթամթերքի մատակարարումների վրա։ Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է Սպիտակ տան կայքում։ Հուշագիրը հասցեագրված է Պետդեպարտամենտին, Ֆինանսների նախարարությանն ու Էներգետիկայի նախարարությանը և հրապարակվել է Իրանի դեմ պատժամիջոցների երկրորդ փուլի սահմանումից օրեր առաջ։ «Ես եկել եմ եզրակացության, որ աշխարհում Իրանից զատ, այլ երկրների […]

̰
Ռուսաստանը, Հնդկաստանն ու Իրանը կստեղծեն Սուեզի ջրանցքի այլընտրանք

07:16 01.11.2018

Ռուսաստանը, Հնդկաստանն ու Իրանը նոյեմբերին հանդիպում կանցկացնեն՝ «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի գործարկումը քննարկելու համար։ Այս մասին հայտնում է իրանական Press TV-ն։ Երկաթգծերի և ծովային ուղիների կիրառմամբ 7200 կմ երկարությամբ նոր տրանսպորտային միջանցքը պետք է դառնա Սուեզի ջրանցքի ավելի էժան և կարճ այլընտրանքը։ Ենթադրվում է, որ տրանսպորտային միջանցքը կկրճատի բեռնափոխադրումների ժամանակն ու արժեքը 30-40 տոկոսով։ Օրինակ՝ […]

̰
Իրանա-դանիական լրտեսական սկանդալը շարունակվում է

18:55 31.10.2018

Իրանի ԱԳՆ է կանչվել Դանիայի դեսպանը՝ պարզաբանելու նախօրեին Դանիայի կառավարության հայտարարությունը Իրանի հատուկ ծառայությունների «հանցավոր» գործունեության մասին, հաղորդում է RIA Novosti գործակալությունը: «Այսօր առավոտյան Թեհրանում Դանիայի դեսպանը հանդիպել է Հյուսիսային Եվրոպայի հարցերով առաջին դեպարտամենտի ղեկավարի հետ, որի ընթացքում դժգոհություն է արտահայտվել որոշ դանիացի քաղաքական գործիչների  հապճեպ արձագանքների նկատմամբ, որոնք վերաբերում էին ծագումով իրանցի, Նորվեգիայի քաղաքացիություն […]

̰
ԱԱԾ-ն իրանական կողմին է հանձնել «սահմանախախտ» գոմեշներին

22:46 30.10.2018

Ս.թ. հոկտեմբերի 27-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության սահմանապահ ծառայությունների ներկայացուցիչների հանդիպում, որի ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, սահմանի պահպանությանը վերաբերող ընթացիկ խնդիրներ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից։ Արձանագրվել է, որ Արաքս գետի ջրի մակարդակի իջնելով պայմանավորված, 5 գոմեշ ծանծաղուտով իրանական կողմից անցել է հայկական կողմ. դրանց […]

̰
Դանիայի ԱԳՆ-ն բացատրություն ստանալու նպատակով կանչել է Իրանի դեսպանին

19:30 30.10.2018

Դանիայի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Իրանի դեսպան՝ Մորտեզ Մորադիանին, որպեսզի քննարկեն թագավորության տարածքում երկրի հնարավոր հետախուզական գործունեության շուրջ ստեղծված իրավիճակը: Այս մասին հայտնել է Russia Today-ը:  «Ինչպես հայտնել է Դանիայի հետախուզական և անվտանգության ծառայության ղեկավարը, նրանք հավատացած են, որ իրանական հատուկ ծառայությունը սպանություն է նախապատրաստում Դանիայի տարածքում»,- ասվում է հայտարարության մեջ: Հանդիպման ընթացքում Կոպենհագենը […]

̰
Իրանը միացել է Արցախյան հակամարտության վերաբերյալ Ադրբեջանի և Թուրքիայի ադրբեջանամետ հռչակագրին

18:51 30.10.2018

Ստամբուլում այսօր տեղի ունեցած հանդիպման ժամանակ Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները համատեղ հռչակագիր են ստորագրել, որում հիշատակվում է նաև Արցախյան հակամարտությունը։ Այդ հատվածը, սակայն, շարադրված է Ադրբեջանի շահերին համապատասխանող տոնով, ինչը տարակուսանք է առաջացնում Իրանի մասնակցության տեսանկյունից։ Հռչակագրում, մասնավորապես, նշվում է. «Նախարարները նշել են, որ պարտավորվում են չմիջամտել ներքին գործերին և կարգավորել բոլոր […]

̰
Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպանն այցելել է «Աբովյան» ՔԿՀ և հանդիպել իրանցի ազատազրկված կանանց

20:42 29.10.2018

Հոկտեմբերի 29-ին ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ են այցելել Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին և հյուպատոս Մոխթար Շահ Հոսեյնին: Այս մասին տեղեկացնում են  ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից։ Հյուրերին ընդունեց «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Գայանե Վարդանյանը: Հանդիպմանը դեսպանը հույս հայտնեց, որ ինչպես Իրանի Իսլամական Հանրապետությունում, այնպես […]

̰
BACK_TO_TOP