TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+13.09 oC

Իրան

Ամերիկացի գործընկերներն ըմբռնումով են մոտենում Իրանի հարցով մեր իրավիճակին և քաղաքականությանը․ Փաշինյան

18:59 20.11.2018

Իրանի հարցում Հայաստանի դիրքորոշումը չի փոխվել։ Հայաստանը շարունակելու է փորձել ավելի բարձր ու փոխշահավետ մակարդակի հասցնել այդ հարաբերությունները։ Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատարը։ Նրա խոսքերով՝ ինչպես մեզ մոտ, այդպես և շատ եվրոպական երկրներում մասնավոր ձեռնարկությունների առաջ ընտրություն է դրվում՝ կա՛մ աշխատել ամերիկյանների հետ ու հրաժարվել իրանականներից, կա՛մ հրաժարվել ամերիկյան ընկերությունների հետ […]

̰
Սյունիքում մեքենան բախվել է հայ-իրանական սահմանի փշալարերին ու հայտնվել հակառակ կողմում

20:59 18.11.2018

Նոյեմբերի 17-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 22:15-ի սահմաններում Կապան քաղաքի բնակիչ, 35-ամյա Մհեր Ղահրամանյանը Երևան-Մեղրի Մ2 ավտոճանապարհի 380-րդ կմ հատվածում իր վարած Mercedes մակնիշի 40 FF 808 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել Հայաստան-Իրան պետական սահմանի փշալարերին և գլխիվայր հայտնվել սահմանի հակառակ կողմում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով […]

̰
Ագարակի սահմանային անցակետից իրանցի հետախուզվող է բերման ենթարկվել

13:24 17.11.2018

Նոյեմբերի 16-ին, ժամը 07:00-ի սահմաններում, ոստիկանության Մեղրիի բաժնի և ՌԴ ՊՆ N զ/մ ծառայողների համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, Ագարակի սահմանային անցակետից բերման է ենթարկվել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 1975 թվականին ծնված, Մոհամմադ Ա.-ն: Նա նոյեմբերի 12-ից ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքի մեղադրանքով: Քննությունը շարունակվում է, […]

̰
Իրանական պատժամիջոցների քաղաքականության հարցերով ամերիկյան փորձագետներն այցելել են Երևան

19:02 16.11.2018

ԱՄՆ պետքարտուղարության և գանձապետարանի միջգերատեսչական փորձագիտական խումբը նոյեմբերի 15-16-ին Երևանում էր՝ հայաստանյան կառավարության ու բիզնեսի գործընկերների հետ քննության առնելու Իրանի դեմ ուղղված պատժամիջոցների քաղաքականությունը: Ինչպես տեղեկացնում են Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից, նմանօրինակ այցերի միջոցով աշխարհի տարբեր պետությունների համար հստակեցվում ու պարզաբանվում է ամերիկյան քաղաքականությունը՝ Իրանի դեմ պատժամիջոցների մասով: Պատվիրակությունը հանդիպել է արտաքին գործերի, էներգետիկայի, տնտեսական զարգացման […]

̰
Իրանում կախաղան է հանվել «ոսկիների սուլթանը»

23:34 15.11.2018

Իրանում ոսկու շուկան մանիպուլյացիայի ենթարկելու մեջ մեղադրվող, «ոսկիների սուլթան» մականվամբ հայտնի Վահիդ Մազլումին և իր հանցակից Մուհամմեդ Իսմայիլ Քասըմին դատապարտվել են մահվան՝ կախաղանի միջոցով։ Մահապատիժն արդեն ի կատար է ածվել։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։ Մինչ այդ Իրանի պատկան մարմինները նրանց մեղադրանք էին առաջադրել մոտ երկու տոննա ոսկու պաշար կուտակելով ոսկու շուկան մանիպուլյացիայի ենթարկելու, տնտեսական […]

̰
Ռուսաստանը վավերացրել է ԵԱՏՄ-Իրան ժամանակավոր համաձայնագիրը

17:14 15.11.2018

Ռուսաստանի խորհրդարանը վավերացրել է Իրանի հետ ԵԱՏՄ երկրների կնքած համաձայնագիրն ազատ առևտրի վերաբերյալ։ Դրանով զգալի նվազում են Միության (այդ թվում և Հայաստանի) ու Իրանի միջև շրջանառվող ապրանքներից գանձվող մաքսատուրքերը։ Այս մասին հայտնում է ռուսական ՏԱՍՍ գործակալությունը։ 2018 թվականի մայիսին Աստանայում կնքված համաձայնագրով նախատեսվում է, որ ԵԱՏՄ պետություններից Իրան արտահանվող գյուղատնտեսական ապրանքների համար 23,4 տոկոսից իջեցվելու […]

̰
Իրանում մահապատժի են ենթարկել «մետաղադրամների արքային» ու նրա գործընկերոջը

16:22 14.11.2018

Ֆինանսական խարդախությունների՝ արժույթի ապօրինի առևտրի ու տնտեսությունը խաթարելու մեղադրանքով Իրանում բանտարկված Վահիդ Մազլումինը և Մոհամմադ Էսմայիլ Ղասեմին այսօր մահապատժ են ենթարկվել։ Այս մասին հայտնում է միջազգային մամուլը։ Նրանցից առաջինը ստացել էր «մետաղադրամների արքա» անունը, երբ ձերբակալվել էր 2 տոննա ընդհանուր քաշով ոսկե մետաղադրամների ու զարդերի հետ միասին։ Գործարարին բացահայտել էին այդ ոսկե իրերն Իրան ներմուծելու, […]

̰
«Երկիր Ծիրանին» մերժում է «ՀՀ խորհրդարանական ընտրություններ» նախաձեռնությունը

15:32 14.11.2018

«Երկիր Ծիրանի» կուսակցությունը մերժում է 2018 թվականի դեկտեմբերի 9-ի`«ՀՀ  խորհրդարանական ընտրություններ» անվանումով  «կեղծ նախաձեռնությունը»: Այս մասին ասվում է կուսակցության տարածած հայտարարության մեջ: Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. «Ակնհայտ է և անհերքելի փաստ, որ 27 տարի Հայաստանի Հանրապետությունում գործել է կուսակցապետություն: Այս կուսակցապետությունը կրկնել է Կոմունիստական կուսակցության արատավոր ավանդույթը` քաղաքական դաշտի և պետական իշխանության բոլոր գործառույթների մենաշնորհումը: […]

̰
Դոնալդ Թրամփն ու Թերեզա Մեյը Իրանի պատճառով վիճել են

14:05 14.11.2018

Մեծ Բրիտանիայի դիրքորոշումը Իրանի հարցում Դոնալդ Թրամփի և Թերեզա Մեյի միջև սուր հեռախոսազրույցի պատճառ է դարձել:  Այս մասին հաղորդում է  The Washington Post-ը: ԱՄՆ նախագահը սկսել է մեղադրել Մեծ Բրիտանիայի վարչապետին, թե ինչու իր երկիրը բավարար ջանքեր չի գործադրում Իրանին զսպելու համար: Աղբյուրը հիշատակում է, որ զանգը տեղի է ունեցել բրիտանական կողմի նախաձեռնությամբ, սակայն բոլորովին այլ […]

̰
Հայաստանն Իրանի դատախազության հետ ստորագրել է համագործակցության ծրագիր

13:12 14.11.2018

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր դատախազի հրավերով աշխատանքային այցով գտնվում է Թեհրանում: Այսօր Արթուր Դավթյանին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր դատախազ Մոհամմադ Ջաֆար Մոնթազերին: Ողջունելով ՀՀ գլխավոր դատախազին իր հրավերն ընդունելու և Իրանում գտնվելու կապակցությամբ՝ պարոն Մոնթազերին նշել է, որ Հայաստանի և Իրանի հազարամյակների պատմական ու մշակութային առնչությունները, ներկայիս երկու պետությունների […]

̰
Հայաստանի և Իրանի քննչական մարմինները սերտացնում են համագործակցությունը

11:41 14.11.2018

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արման Պողոսյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ալի Նասեր Սոբհանիփուրին: Ողջունելով հյուրերին՝ ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ Արման Պողոսյանը կարևորել է ՀՀ քննչական կոմիտեի և Հայաստանում Իրանի դեսպանության  հետ ակտիվ շփումները, որոնք նպաստում են իրավական փոխօգնության ոլորտում ի հայտ եկող աշխատանքային խնդիրների օպերատիվ լուծմանը: Քննչական […]

̰
Իրանը չի փոխի իր քաղաքականությունն ԱՄՆ պատժամիջոցների ճնշման ներքո. Զարիֆ

16:36 13.11.2018

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Թեհրանը չի փոխի իր քաղաքականությունը ամերիկյան պատժամիջոցների ճնշման ներքո: «Իհարկե, պատժամիջոցները ունեն իրենց տնտեսական ազդեցությունը, բայց դրանք չեն ազդի մեր քաղաքականության վրա»,- ասել է Զարիֆը «Ալ Արաբիային» տրված հարցազրույցում: Նրա խոսքերով՝ Իրանը սկսեց զգալ վերջին 6 ամիսների պատժամիջոցների ազդեցությունն այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն դուրս […]

̰
8 իրանցի փախուստի փորձ է կատարել «Նուբարաշեն» ՔԿՀ-ից

13:30 09.11.2018

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով պարզվել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից կատարված փախուստի փորձի՝ էական նշանակություն ունեցող հանգամանքները, հստակեցվել հանցագործություն կատարած անձանց շրջանակը։ Փախուստի փորձի մասին ահազանգն ստացվել է 2018 թվականի ապրիլի 25-ին, նույն օրը հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում կատարված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բավարար տվյալներ են ձեռք բերվել […]

̰
Թրամփը ևս 1 տարով երկարաձգեց 1979 թվականից Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները

08:47 09.11.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկ տարով երկարացրել է Իրանի դեմ պատժամիջոցների գործողությունը, որոնք սահմանվել էին 1979 թվականին՝  երկրի նախկին առաջնորդ Ջիմի Քարթերի գործադիր հրամանի շրջանակում։ Այս մասին ասվում է  Կոնգրեսին ուղղված Թրամփի նամակում, հայտնում է Սպիտակ տան կայքը։ Նախագահի խոսքերով՝ մինչ օրս ԱՄՆ-ի և Իրանի հարաբերությունները չեն նորմալացել, գրում է RT-ն։ Մայիսի 8-ին Թրամփը հայտնել […]

̰
ՄԱԿ-ը դատապարտել է Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները

00:03 09.11.2018

«Իրանին  լիակատար առևտրային բլոկադայի ենթարկելուն ուղղված պատժամիջոցները  խաղաղ բնակչության  դեմ ուղղված տնտեսական պատերազմ են, անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել՝  քաղաքացիական անձանց պաշտպանելու համար»,- ասել է  ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի հատուկ զեկուցող Իդրիսս Ջազաաիրին ՝ Իրանի նկատմամբ ԱՄՆ -ի կիրառած պատժամիջոցների մասին: Զեկուցողը հիշեցրել է, որ պատժամիջոցների խստացումից հետո դեպի Թեհրան հումանիտար բեռնափոխադրումները բարդացել են, թեև դրանց […]

̰
Իրանը պատրաստ չէ բանակցությունների սեղանի շուրջ նստել. Մայք Պոմպեո

22:42 08.11.2018

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտնել է, որ Իրանը պատրաստ չէ բանակցությունների սեղանի շուրջ նստել իրենց հետ: Այս մասին հայտնի է դարձել ԱՄՆ-ի պետքարտուղարության պաշտոնական կայքում հրապարակված Պոմպեոյի վերջին հարցազրույցից, հայտնում է Gazeta․ru-ն: «Մենք դեռևս որևէ ազդանշան չենք ստացել, բայց հույս ունենք, որ նրանք (Իրանի իշխանությունները-խմբ.) կանեն դա»,- ասել է Պոմպեոն: Նա նաև հայտարարել է, որ […]

̰
ՀԱՊԿ-ում քննարկում են Թուրքիայի և Իրանի ներառման հարցը

16:26 08.11.2018

Աստանայում այսօր տեղի ունեցող ՀԱՊԿ գագաթնաժողովում քննարկվող 24 հարցերի թվում կարևորների թվում է նշվել նաև կառույցի ընդլայնման հնարավորությունը: Ռուս ռազմական փորձագետ, ՀԱՊԿ ոչ պաշտոնական խոսափող համարվող Իգոր Կորոտչենկոն հայտարարել է, որ կառույցի նոր հնարավոր անդամների և դիտորդների թվում մի քանի երկրների անուններ են նշվում: «Առաջինն Ուզբեկստանն է, որը Աֆղանստանի հարևանությամբ է և վահանի դեր է […]

̰
Համաներման արդյունքում Հայաստանի քրեակատարողական հիմնարկներից ազատ է արձակվել 7 իրանցի

11:25 07.11.2018

Հայաստանում տեղի ունեցած համաներման արդյունքում Իրանի 7 քաղաքացի ազատ է արձակվել քրեակատարողական հիմնարկներից։ Այս մասին իրանական IRNA գործակալությանը տեղեկացրել են Հայաստանում Իրանի դեսպանությունից։ Դեսպանատնից նաև տեղեկացրել են, որ համաներման շրջանակներում դիտարկվում է նաև Իրանի դատապարտված մյուս քաղաքացիներին ազատ արձակելու կամ արտահանձնելու՝ Իրան տեղափոխելու հնարավորությունը։

̰
Քաջարան-Մեղրի ճանապարհին մեքենան 150 մետր գլորվել է ձորը. տուժածն Իրանի քաղաքացի է

10:32 07.11.2018

Նոյեմբերի 6-ին` ժամը 17:22-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհի Քաջարան-Մեղրի հատվածին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Քաջարան-Մեղրի հատվածի 10-րդ կմ-ին «Peugeot 206» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Միազի Մուհամեդ Ալի, ծնված 1984 թ., […]

̰
Իրանում տնտեսական խնդիրները սկսվում են ոչ թե այսօր, այլ դեռ պատժամիջոցների մասին ելույթներից․ իրանագետ

00:25 07.11.2018

«Իրանում տնտեսական խնդիրները առաջանալու են ոչ թե հենց այսօր, այլ այդ պատժամիջոցների մասին հայտարարությունը կամ Միացյալ Նահանգների կողմից Միջուկային համաձայնությունից դուրս գալուց հետո, նույնիսկ դրանից առաջ արդեն իսկ դա իր բացասական հետևանքը ունեցել էր Իրանի տնտեսության վրա», – Իրանի նկատմամբ ամերիկյան նոր պատժամիջոցների ազդեցության մասին ShantNews.am-ի հետ  հարցազրույցի ժամանակ ասել է իրանագետ Արմեն Իսրայելյանը։ Այսօր […]

̰
Հայաստանը պետք է ձգտի պատժամիջոցներից արտոնություն ստանալ Իրանի հետ բանկային փոխանցումների գոնե փոքր շեմի համար․ իրանագետ

19:57 06.11.2018

Միջուկային համաձայնությունից հետո Հայաստանը չկարողացավ հասնել նրան, որ Իրանի հետ երկկողմ հարաբերությունները բարձրանային այն մակարդակի, որ իրականացվեին խոշոր համատեղ ծրագրեր և՛ երկու կողմերի միջև, և՛ տրանզիտային սկզբունքով։ Այս պայմաններում Իրանի նկատմամբ ամերիկյան նոր պատժամիջոցների ազդեցությունը Հայաստանի վրա թույլ կլինի։ ShantNews.am-ին տված հարցազրույցում այս մասին հայտարարեց իրանագետ Արմեն Իսրայելյանը։ Միաժամանակ 8 պետություն, որոնց թվում են Թուրքիան, […]

̰
«Սխալ քայլ». Էրդողանը՝ Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների մասին

19:45 06.11.2018

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները «սխալ քայլ» է որակել, որն ուղղված է համաշխարհային հավասարակշռությունը խախտելուն: Այս մասին հայտնել է gazeta.ru-ն: «Մենք չենք գտնում, որ այս պատժամիջոցները ճիշտ են: Այս քայլը ուղղված է համաշխարհային հավասարակշռության խախտմանը: Այն հակասում է միջազգային իրավունքին: Մենք չենք ցանկանում ապրել իմպերիալիստական աշխարհում»,- ասել է Էրդողանը: […]

̰
Մեր նպատակն է Իրանից արտահանվող նավթի ծավալը հասցնել զրոյի. Ջոն Բոլթոն

19:37 06.11.2018

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը Fox Business-ին տրված հարցազրույցում խոսել է Իրանի նկատմամբ վերականգնված պատժամիջոցների մասին: Բոլթոնը հարցազրույցի ընթացքում հայտարարել է, որ երեկ վերականգնված պատժամիջոցներից բացի, ԱՄՆ-ն հավելյալ պատժամիջոցներ կսահմանի Իրանի նկատմամբ: «Մենք պատրաստվում ենք սահմանել հավելյալ պատժամիջոցներ: Մենք պարզապես չենք բավարարվի այն պատժամիջոցներով, որոնք սահմանվել էին նախկին նախագահ […]

̰
ՄԱԿ-ում Իրանի դեսպանը նամակ է գրել Անտոնիո Գուտերեշին

19:33 06.11.2018

Երեկ ԱՄՆ-ն վերականգնեց Իրանի նկատմամբ մինչև 2015թ. միջուկային համաձայնագրի կնքումը գործող պատժամիջոցները: Այս կապակցությամբ ՄԱԿ-ում Իրանի դեսպան Գոհամալիկ Խոշրուն նամակ է գրել գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը: Նամակում դեսպանը գրում է, որ ՄԱԿ-ը պետք է պատասխանատվության ենթարկի ԱՄՆ-ի անպատասխանատու գործողությունները: Նա նշել է, որ միջազգային հանրությունը պետք է տա […]

̰
̰
Իրանական խաղաքարտը օգտագործելով՝ ԱՄՆ-ն պատժամիջոցներից բացառություն շնորհած երկրներին կբերի համագործակցության դաշտ․ իրանագետ

19:15 06.11.2018

Իրանի դեմ պատժամիջոցներ սահմանելիս և այլ երկրների՝ Իրանի հետ առևտուրը դադարեցնելու պահանջ դնելիս Միացյալ Նահանգները ժամանակավոր բացառություն են արել մի քանի երկրի համար։ Այդ երկրներից են Թուրքիան, Չինաստանը, Հնդկաստանը և այլն։ Սա, ըստ իրանագետ Արմեն Իսրայելյանի, ունի մի քանի պատճառ։ Դրանցից են նավթի գները կայուն պահելու ցանկությունն ու այլ երկրների միջոցով գուցե տարանցիկ առևտուր կազմակերպելու […]

̰
Ունենք երբևէ սահմանված ամենածանր պատժամիջոցները. Թրամփը՝ իրանական պատժամիջոցների մասին

19:06 06.11.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ հարցազրույցի ժամանակ հայտարարել էր, որ ցանկանում է աստիճանաբար սահմանել պատժամիջոցները իրանական նավթի վրա: «Ինչ վերաբերում է նավթին, ապա այստեղ հետաքրքիր իրավիճակ է: Մենք ունենք երբևէ սահմանված ամենածանր պատժամիջոցները: Նավթի հետ կապված՝ ցանկանում ենք մի քիչ դանդաղեցնել գործընթացը: Չենք ցանկանում, որ աշխարհում նավթի գները սրընթաց բարձրանան»:

̰
Իրանն ԱՄՆ պատժամիջոցների հետևանքների մեղմացման գործընթաց է սկսել

18:35 06.11.2018

Պաշտոնական Թեհրանն անում է ամեն բան ԱՄՆ պատժամիջոցների հետևանքով Իրանում հնարավոր տնտեսական վնասները մեղմելու ուղղությամբ: Իրանական Tasnim գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է այդ երկրի առաջին փոխնախագահ Էսհակ Ջահանգիրին: «Ճիշտ չէր լինի ասել, որ պատժամիջոցները տնտեսական ազդեցություն չեն գործում երկրի վրա: Մենք անում ենք ամեն բան, որպեսզի նվազեցնենք մեր տնտեսության դեմ սահմանափակումների բացասական հետևանքների ծավալը»,- […]

̰
Իրանի նկատմամբ հայկական քաղաքականությունը չպետք է փոխվի. Արման Նավասարդյան

17:02 06.11.2018

Իրանի նկատմամբ ամերիկյան տնտեսական պատժամիջոցների մասին խոսելիս արտակարգ և լիազոր դեսպան, Հայաստանի դիվանագիտական հիմնադրամի տնօրեն Արման Նավասարդյանն այսօր հայտարարել է, որ թեև ամերիկացի պաշտոնյաները Երևանում պահանջի լեզվով են խոսում Իրանի հետ մեր հարաբերությունների մասին, սակայն ի պատիվ ներկա կառավարության՝ հայկական կողմը հետքայլ չի անում: Ըստ դեսպանի՝ պատահական չի, որ ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյաները մեկը մյուսի հետևից […]

̰
Իրանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցների ճարտարապետը Բոլթոնն է. Սուրեն Սարգսյան

15:34 06.11.2018

Ամերիկագետ Սուրեն Սարգսյանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Իրանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցների հիմքում իսրայելական քաղաքականությունն է: Ըստ բանախոսի՝ այդ աստիճանի իսրայելամետ քաղաքականություն ԱՄՆ-ն դեռևս չի ունեցել, և ԱՄՆ ղեկավարությունը դա չի թաքցնում: Միաժամանակ, հակաիրանական պատժամիջոցների ճարտարապետը, ըստ Սուրեն Սարգսյանի, ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնն է, և պատահական չէր նրա այցը […]

̰
BACK_TO_TOP