TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+7.09 oC

Իրան

Իրանահայերն Ամանորը նշել են Թեհրանի սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում

19:51 01.01.2019

Իրանում բնակվող մեր հայրենակիցներն Ամանորը դիմավորել են Թեհրանի սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում: Ամանորյա ժամերգությունը Հայ Առաքելական Եկեղեցու համար ամենակարևոր իրադարձություներից մեկն է: Նշենք, որ հայ քրիստոնյաները կազմում են Իրանի բնակչության 1 տոկոսը: Նրանց մեծամասնությունն ապրում է մայրաքաղաք Թեհրանում:

̰
Գլխավոր դատախազն ընդունել է Իրանի արտակարգ և լիազոր դեսպանին

19:44 28.12.2018

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր ընդունել է  Հայաստանի Հանրապետությունում  Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ դատախազության հասարակայնության հետ կապերի բաժնից: Արթուր Դավթյանը նախ շնորհակալություն է հայտնել դեսպանին  այս տարվա նոյեմբերին բարեկամ Իրան կատարած ՀՀ գլխավոր դատախազի բարձր մակարդակով կայացած այցին լուրջ աջակցություն ցուցաբերելու համար: Նա […]

̰
«Մելլաթ Բանկ»-ի վրա ավազակային հարձակում կատարելու համար մեղադրանք է առաջադրվել Իրանի քաղաքացու

16:19 28.12.2018

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ավազակության դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացու: Նախաքննության ընթացքում պարզվել է, որ 2018 թվականի դեկտեմբերի 24-ին՝ ժամը 10:16-ի սահմաններում, ԻԻՀ քաղաքացին, ավազակությամբ ուրիշի գույքի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, մուտք է գործել Երևան քաղաքի Թումանյան փողոցում գտնվող […]

̰
Իրանի ԱԳՆ-ն քննադատել է Թրամփի այցը Իրաք

12:30 28.12.2018

Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Քասեմին քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այցը Իրաք՝ այն անվանելով ինքնիշխան երկրի նկատմամբ դրսևորած անհարգալից վերաբերմունք, հայտնում է իրանական IRNA գործակալությունը:  Հիշեցնենք՝ նախօրեին Թրամփը կնոջ՝ Մելանյայի հետ, սուրբծննդյան տոների կապակցությամբ այցելել էր Իրաք՝ հանդիպելու ամերիկացի զինվորականների հետ: ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ չի պլանավորում կրճատել ամերիկյան զինվորական կոնտինգենտը Իրաքում: Քասեմիի […]

̰
Վրաստանը կարող է վերանայել Իրանի քաղաքացիների համար գործող առանց վիզայի մուտքի ռեժիմը

15:26 26.12.2018

Իրանի և Վրաստանի իշխանությունները տարաձայնություններ ունեն երկու երկրների քաղաքացիների՝ միմյանց երկրներ առանց վիզայի այցելությունների հետ կապված, և պատճառը Վրաստանի կողմից Իրանի քաղաքացիների մուտքերի բազմաթիվ մերժումներն են։ Վրաստանի ԱԳՆ կայքում զետեղված հաղորդագրություններից մեկի մեջ արդեն նշվում է, որ առանց վիզայի մուտքերի մասին համաձայնագիրը «կատարելագործման կարիք ունի»։ Երեկ Վրաստանի ԱԳՆ-ում ընդունել են Իրանի դեսպանին ու հյուպատոսական ծառայության […]

̰
Իրանում ուսանողներ տեղափոխող ավտոբուսի վթարի հետևանքով կա 10 զոհ

11:45 26.12.2018

Թեհրանում տեղի է ունեցել ավտովթար․ ուսանողներին տեղափոխող ավտոբուսը բախվել է ճամփեզրի պատնեշին։ Վթարի պատճառով 10 մարդ զոհվել է, ևս 26-ը տեղափոխվել են բժշկական կենտրոններ։ Այս մասին հայտնում է տեղական մամուլը։ Զոհերի թիվը կարող է ավելանալ: Ավտոբուսի բախումը, նախնական տվյալներով, եղել է այն բանի պատճառով, որ վարորդը սրտի նոպա է տարել։ Այս վարկածը դեռ պաշտոնական հաստատում […]

̰
Հայկական կաթոլիկ եկեղեցին Իրանում նշել է Սուրբ Ծնունդը

19:49 25.12.2018

Հայկական կաթոլիկ եկեղեցին Թեհրանի Սուրբ Գրիգոր եկեղեցում նշել է Սուրբ Ծնունդը: Այս մասին հայտնում է իրանական ԻՌՆԱ լրատվական գործակալությունը` հրապարակելով նաև լուսանկարներ:

̰
Ռոհանին հայտնել է՝ Իրանն ինչպես կարող էր նվազագույն վնաս ստանալ ԱՄՆ պատժամիջոցներից

18:35 25.12.2018

ԱՄՆ պատժամիջոցները քիչ ազդեցություն կունենային տնտեսության վրա, եթե Իրանն ավելի քիչ կախված լիներ նավթից: Այս մասին հայտարարել է այդ երկրի նախագահ Հասան Ռոհանին՝ ներկայացնելով հաջորդ տարվա բյուջեի նախագիծը: Նշենք, որ Իրանում նոր տարին մեկնարկում է մարտի 21-ից: «Եթե երկրում մասնավոր հատվածն ավելի ակտիվ դերակատարում ունենար և գործերի հիմնական մասը մասնավոր հատվածի հետ կապ ունենար, ապա […]

̰
Իրանում ցանկանում են Instagram-ը փոխարինել «տեղական» սոցցանցով

18:08 24.12.2018

Իրանը ծրագրում է Instagram-ը փոխարինել երկրում մշակված սոցիալական ցանցով, հայտնում է  Mehr լրատվական գործակալությունը՝ հղում անելով կիբերտարածության խնդիրների գծով Գերագույն խորհրդի քարտուղար Աբոլհասան Ֆիրուզաբադին: Նա հայտարարել էր, որ Իրանին անհրաժաեշտ է Instagram-ի լավագույն այլընտրանքը, և այդպիսի հարթակ արդեն իսկ մշակվում է: Ֆիրուզաբադին այլ մանրամասներ չի ներկայացրել:

̰
Մի շարք մարզերում կտեղակայվեն ժամանակավոր հենակետեր. Ֆելիքս Ցոլակյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին

17:42 24.12.2018

Դեկտեմբերի 24-ին ՀՀ ԱԻ նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին: Ֆելիքս Ցոլակյանը կարևորել է դեսպանի հետ հանդիպման նման ձևաչափը և պատրաստակամություն հայտնել նպաստել արտակարգ իրավիճակների ոլորտում երկու երկրների պատասխանատու գերատեսչությունների միջև առկա համագործակցության սերտացմանը: Հանդիպման ընթացքում քննարկվել է երկու գերատեսչությունների համագործակցության շրջանակը, որը մասնավորապես […]

̰
Իրանի ռազմանավը հրթիռներ է արձակել ամերիկյան ռազմանավի հարևանությամբ

15:47 22.12.2018

Իրանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցների վերականգնումից հետո առաջին անգամ ամերիկյան ռազմանավերից մեկը մտել է Պարսից ծոց ու շրջել Իրանի ափամերձ հատվածի հարևանությամբ, նրան էլ ուղեկցել է Իրանի զինված ուժերի ռազմանավերից մեկը, որի հետ կապված էլ միջադեպ է եղել: Այս մասին հայտնում է ամերիկյան AP գործակալությունը։ Ամերիկյան աղբյուրի պնդմամբ՝ երկու ռազմանավերի վրա գտնված նավաստիներն ու լրագրողները փոխադարձաբար […]

̰
Իրանի հետ առևտրի հարցում պետությունը խնդիրներ չի ստեղծում, բանկերն են մտավախություն հայտնում․ Փաշինյան

14:02 22.12.2018

Իրանի նկատմամբ Հայաստանում գործող բանկային համակարգի դժվարությունները կապված չեն որևէ պետական գերատեսչության գործունեության հետ․ պատճառը մասնավոր ընկերությունների մտավախություններն են։ Այս մասին այսօր լրագրողների հարցերին պատասխանելիս նշեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ Նա բացատրեց, որ բանկերին տեղեկացրել են՝ մասնավոր անձնանց միջոցով փոխանցումների հարցում ԱՄՆ կառավարությունը խնդիր չի տեսնում, բայց քանի որ բանկերը մասնավոր ընկերություններ են, նրանք զգուշանում […]

̰
Ռոհանին հայտարարել է, որ Սիրիայի հարցով Թուրքիայի, Իրանի և ՌԴ-ի գագաթնաժողովը տեղի կունենա Ռուսաստանում

17:40 20.12.2018

Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի՝ սիրիական խնդրի կարգավորման հարցով հաջորդ գագաթնաժողովը կանցկացվի Ռուսաստանում. նման հայտարարությամբ է հանդես եկել Իրանի նախագահ Հասան Ռոհանին Անկարայում իր և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումն ամփոփելուց հետո, հաղորդում է ТАСС-ը: «Մենք պայմանավորվել ենք շարունակել սերտ համագործակցությունը Թուրքիայի և Ռուսաստանի հետ Աստանայի գործընթացի շրջանակներում: Հաջորդ գագաթնաժողովը տեղի կունենա ՌԴ-ում, մենք պայմանավորվածություն ունենք»,- նշել […]

̰
Հայաստանը նախատեսում է ավելի շատ գազ ներկրել Իրանից. ԻԻՀ-ում ՀՀ դեսպան

19:56 19.12.2018

Հայաստանը պատրաստ է ավելի շատ գազ ներկրել Իրանից ու ավելի շատ էլեկտրաէներգիա արտահանել այնտեղ։ Այս մասին Թեհրանում անցկացված «Իրան-Հայաստան․ հնարավորություններ և մարտահրավերներ» համաժողովի ընթացքում հայտարարել է Իրանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը։ Նա հիշեցրել է, որ կողմերը որոշել էին երկկողմ առևտրի ծավալը հասցնել 1 միլիարդ դոլարի, բայց առայժմ այդ ցուցանիշը 200-250 միլիոն դոլարի […]

̰
ՌԴ-ն, Իրանը և Թուրքիան պայմանավորվելու են Սիրիայի նոր Սահմանադրության վերաբերյալ

18:19 19.12.2018

Առաջիկա օրերին Ժնևում անցկացվելու է Ռուսաստան-Իրան-Թուրքիա եռակողմ ձևաչափով հերթական հանդիպումը, որի ընթացքում նախնական տվյալներով կազդարարվի Սիրիայում հակամարտության հաղթահարման հերթական փուլը՝ բոլոր կողմերի համար ընդունելի նոր Սահմանադրության կազմելու գործընթացի մեկնարկը։ Այս մասին հայտնում է Guardian-ը։ Եռակողմ հանդիպմանը ներկա է լինելու նաև ՄԱԿ հատուկ բանագնացը, որը «միջազգային հանրության» ներկայացուցիչն է տարածաշրջանային երեք գերտերությունների բանակցություններում։ Նախատեսվում է, որ […]

̰
Կալանավորված և դատապարտված 8 իրանցու մեղադրանք է առաջադրվել «Նուբարաշեն» ՔԿՀ-ից փախուստի փորձ կատարելու համար

16:12 19.12.2018

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ավարտվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից օտարերկրացի՝ կալանավորված և դատապարտված անձանց կողմից փախուստի փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել 8 անձի։ Փախուստի փորձի մասին ահազանգն ստացվել է 2018 թվականի ապրիլի 25-ին, նույն օրը հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում կատարված […]

̰
Ամերիկացիները քննարկել են Հայաստանի հետ Իրանի հարաբերությունները, սակայն արդյունքի չեն հասել. Թումանյան

12:52 19.12.2018

Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը Թեհրանում ելույթ է ունեցել «Հայ-իրանական կապեր, հնարավորություններ և մարտահրավերներ» թեմայով, անդրադառնալով նաև ամերիկյան ճնշմանը՝ կապված հայ-իրանական հարաբերությունների հետ: «ԱՄՆ-ը բանակցություններ է վարել Հայաստանի հետ՝ Հայաստան-Թեհրան հարաբերությունների առնչությամբ, և նրանք հասկացել են, որ Իրանի հետ հարաբերությունները մեծ նշանակություն ունեն մեզ համար»,- Արտաշես Թումանյանի խոսքերն է մեջբերել Iran Daily գործակալությունը: Իրանում ՀՀ դեսպանը […]

̰
Իրանի, ՌԴ և Թուրքիայի արտգործնախարարները կքննարկեն Սիրիայում իրավիճակի կայունացմանն առնչվող հարցեր

19:08 18.12.2018

Դեկտեմբերի 18-ին ՄԱԿ-ի գլխավոր գրասենյակում նախատեսվում է Իրանի, Ռուսաստանի ու Թուրքիայի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հանդիպում, որի ընթացքում քննարկվելու են Սիրիայում իրավիճակի կայունացմանն առնչվող քայլեր: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը: Նախատեսվում է, որ հանդիպման ընթացքում կողմերը կհայտարարեն նաև սահմանադրական հանձնաժողով ստեղծելու մասին: Ավելի վաղ՝ 2018 թվականի սկզբին, Սոչիում կայացած հանդիպման ժամանակ ՄԱԿ-ի, Ռուսաստանի, Իրանի ու Սիրիայի […]

̰
Հայկ Մարությանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանին

13:04 18.12.2018

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին: Ողջունելով հյուրին՝ քաղաքապետը կարևորել է համագործակցության խորացումը Իրանի քաղաքների հետ և վստահություն հայտնել, որ երկու երկրներում հավատարմագրված դեսպանները նպաստում են այդ կապերի ամրապնդմանը: Իր հերթին դեսպան Սաջադին շնորհավորել է քաղաքապետին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, ինչպես նաև շնորհավորել է […]

̰
Իրանցի ցանցահենները հարձակում են գործել ամերիկացի գործիչների էլփոստերի վրա

18:30 13.12.2018

Իրանական ցանցահենային կազմակերպության անդամները կիբերհարձակում են իրականացրել ամերիկացի մի շարք պաշտոնյաների էլեկտրոնային փոստերի վրա: Այս մասին հայտնում է Associated Press-ը: Հաղորդվում է, որ նրանցից բացի՝ ցուցակում հայտնվել են նաև միջուկային ծրագրին կողմ ու դեմ արտահայտված անձինք, ինչպես նաև միջուկային ոլորտի արաբ մասնագետներ ու իրանցի հասարակական գործիչներ: Ամերիկյան նախաձեռնությունների ինստիտուտի գիտնական Ֆրեդերիկ Քահանը, որը նույնպես կիբերհարձակման […]

̰
ՀՀ առողջապահության փոխնախարարը Թեհրանում հանդիպել է իրանցի գործընկերների հետ

17:24 13.12.2018

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով եղել է Թեհրանում, մասնակցել հայ-իրանական համատեղ աշխատանքային խմբի նիստին: ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ այցի շրջանակում պատվիրակության անդամները հանդիպել են Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) առողջապահության նախարարի` տարբեր ոլորտներ համակարգող չորս տեղակալի հետ, որոնցից մեկը հանդիսանում է նաև սննդի և դեղերի կազմակերպության ղեկավար: Հանդիպում է […]

̰
Պոմպեոն ՄԱԿ-ի ԱԽ-ին կոչ է արել լրջորեն մոտենալ Իրանի հարցին

11:27 13.12.2018

Պոմպեոն նաև քննադատել է «Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը»:

̰
Իրանի 7 քաղաքացիներ Վրաստանում մեղադրվում են բանկային գաղտնի գործառնություն իրականացնելու մեջ

17:10 12.12.2018

Թբիլիսիում բնակվող 7 իրանցիներ քրեական պատասխանատվության են ենթարկվել միջազգային «Հավալա» ապօրինի ցանցի գործածման մեղադրանքով: Այն իրենից ներկայացնում է ոչ ֆորմալ դրամական փոխանցումների համակարգ, որը մեծ տարածում ունի մահմեդական երկրներում: Կալանավորված իրանցիների Թբիլիսիի բնակարանների ու գրասենյակների խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է մեծ  քանակությամբ գումար, «սև հաշվապահություն» և իրանական արտադրության բանկային տերմինալներ: Կալանավորները զբաղվում էին ապօրինի արտադրական գործունեությամբ: Մասնավորապես, […]

̰
Իրանը ողջունել է Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունները և հարաբերությունների ընդլայնման հույս հայտնել

11:36 12.12.2018

Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Բահրամ Ղասեմին ողջունել է Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունները՝ հույս հայտնելով, որ Հայաստանի և Իրանի միջև երկկողմ հարաբերությունները ավելի կխորանան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է իրանական «Մեհր» գործակալությունը: Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակը ողջունել է Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունները՝ նկարագրելով դրանք որպես հարևան երկրում տեղի ունեցած ժողովրդավարական […]

̰
Իրանի մայրաքաղաքը հետզհետե անցնում է «գետնի տակ»

15:30 11.12.2018

Իրանի մայրաքաղաքը, որն ունի 15 միլիոն բնակիչ, հետզհետե անցնում է «գետնի տակ»: Գիտնականների խոսքերով՝ սա անշրջելի պրոցես է: Գերմանիայի երկրաֆիզիկական հետազոտությունների կենտրոնի մասնագետները, օգտագործելով 2003-2017 թվականներին արված արբանյակային լուսանկարների տվյալները և արբանյակա-ռադարային ինտերֆերոչափման մեթոդները, հանգել են այն եզրակացության, որ տարեկան Թեհրանը միջինը 5 սանտիմետրով անցնում է գետնի տակ: Որոշ հատվածներոմ նստվածքը հասնում է մինչև  25 սանտիմետրի, ինչը […]

̰
Իրանում ձերբակալել են Չաբահար քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության 10 կասկածյալի

17:16 09.12.2018

Իրանի հարավարևելյան Չաբահար քաղաքում օրերս տեղի ունեցած ահաբեկչության կասկածանքով ձերբակալվել է 10 մարդ: Այս մասին հայտնել է Tansim լրատվական գործակալությունը: Իրանի իրավապահ մարմինների ղեկավար Հոսեին Աշտարին հայտարարել է, որ ոստիկանները ձերբակալել են 10 մարդու: Սրանից բացի, ներկա պահին ճշտվում է նաև այլ մարդկանց ինքնությունը, որոնք կարող են կապ ունենալ ահաբեկչության հետ: Շուտով նրանք էլ կձերբակալվեն: […]

̰
Իրանի հայերն Ամանորի և Սուրբ Ծննդի նախաշեմին զարդարել են Թեհրանում գտնվող հայկական եկեղեցին

14:41 09.12.2018

Սուրբ Սարգիսը հայ առաքելական եկեղեցի է, որը կառուցվել է 1970թ.-ին:

̰
Իրանը 2018թ. կրկնապատկել է հրթիռային փորձարկումների թիվը. Welt

13:50 09.12.2018

Այդ հրթիռներից մի քանիսը կարող են հասնել Եվրոպական Միության տարածքին

̰
Շակիրան Իսպանիայի հարկային տեսչությանը 14,5 միլիոն եվրո է պարտք

18:39 08.12.2018

Իսպանիայի հարկային տեսչության իրականացրած հետազոտության տվյալներով՝ երգչուհի Շակիրան 2012-2014թթ. ընթացքում չի վճարել եկամտահարկը և ունեցվածքի հարկը, գրում է El Pais թերթը: Նրա պարտքի չափը տարիների ընթացքում հասել է 14,5 միլիոն եվրոյի: Հարկային տեսչության աշխատակիցները կասկածում էին, որ Շակիրան 2011-ից 2014 թվականներին չի վճարել հարկեր, թեև տարվա մեծ մասը գտնվել է Իսպանիայում, սակայն Շակիրայի ներկայացուցիչները պնդում են, որ […]

̰
Իրանի 200 քաղաքացու թույլ չեն տվել մուտք գործել Վրաստան

10:02 07.12.2018

Վրացի սահմանապահներն Իրանի 200 քաղաքացու թույլ չեն տվել մուտք գործել Վրաստան, թեև նրանց փաստաթղթերի հետ կապված խնդիրներ չեն եղել: Այս մասին հայտնել է Իրանի ԱԳՆ խոսնակ Բահրամ Ղասեմին: Նա նշել է, որ ԱԳՆ-ին հայտնի չեն պատճառները, որոնց համար Վրաստանի սահմանապահները թույլ չեն տվել իրանցիներին մտնել երկիր: Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանին իր հերթին հայտնել է, […]

̰
BACK_TO_TOP