TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+5.09 oC

Թրամփ

Պուտինը, Թրամփը և Մեգան Մարքլը՝ Time-ի «Տարվա մարդ» կոչման հավակնորդներ

20:40 10.12.2018

Ամսագրի խմբագիրները ցանկում ներառել են նաև Ջամալ Խաշըգջիին, ով հոկտեմբերին սպանվել էր Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանում:

̰
Թրամփը համաձայնել է պաշտպանական բյուջեն հասցնել 750 մլրդ դոլարի

08:09 10.12.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնել է 2019 թվականի պաշտպանական բյուջեն մեծացնել 33 մլրդ դոլարով՝ հասցնելով այն 750 մլրդ դոլարի։ Այս մասին հայտնում է CNN-ը։ Նշվում է, որ Թրամփը որոշել է մեծացնել ռազմական կարիքների համար ծախսերը՝ Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մետիսի, Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի և Սենատի պաշտպանական հարցերով կոմիտեների ղեկավարների հետ խորհրդակցություններից հետո։ Օգոստոսի 1-ին Սենատն ընդունել […]

̰
Փարիզը Թրամփին կոչ է արել չմիջամտել Ֆրանսիայի ներքին քաղաքականությանը

22:18 09.12.2018

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանը ԱՄՆ նախահահ Դոնալդ Թրամփին կոչ է արել չմիջամտել Ֆրանսիայի ներքին գործերին: Այս մասին հայտնել է Russia Today-ը: «Մենք չենք միջամտում ԱՄՆ ներքին քաղաքականությանը և ցանկանում ենք, որ սա լինի փոխադարձ»,- հայտարարել է նախարարը: Այսպես է Լե Դրիանը արձագանքել Թրամփի «թվիթներին»՝ կապված Ֆրանսիայում տեղի ունեցող բողոքի ակցիաներին: «Ես ասում […]

̰
Թրամփը պաշտոնանկ է արել Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարին

08:46 09.12.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն աշխատանքից հեռացրել է Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Ջոն Քելլիին: Նա կլքի պաշտոնը տարեվերջին: Աշխատակազմի նոր ղեկավարի թեկնածության մասին կհայտարարվի առաջիկա մի քանի օրերին: Պաշտոնանկության մասին հայտարարել է Թրամփն անձամբ՝ նշելով, որ բարձր է գնահատում Քելլիի աշխատանքը: Քելլին Թրամփի աշխատակազմի արդեն երրորդ ղեկավարն է, ով հեռացվում է այդ պաշտոնից: Նա նշանակվել էր […]

̰
Տնտեսական ահաբեկչություն. Ռոհանին Թրամփի գործողությունների մասին

18:44 08.12.2018

Իրանի նախագահ Հասան Ռոհանին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին համեմատել է ահաբեկչի հետ: Պատճառը Թրամփի որոշումն է՝ դուրս գալ միջուկային պայմանագրից: Այս մասին հայտնում է ռուսական ТАСС գործակալությունը: «Միջուկային ծրագրից ԱՄՆ-ի դուրս գալը տնտեսական ահաբեկչության մի տեսակ է, որն ուղղված է մեր երկրի դեմ», – հայտարարել է Ռոհանին: Ռոհանին ևս մեկ անգամ հաստատել է իր հավատարմությունն […]

̰
Ա՜յ ծույլ անկազմակերպ, ա՜յ կոճղի պես բութ․ միմյանց քննադատել են ԱՄՆ նախագահն ու նախկին պետքարտուղարը

17:46 08.12.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթերյան գրառումներից մեկում քննադատել է իր վարչակազմում մինչ այս պետքարտուղարի պաշտոնը զբաղեցրած Ռեքս Թիլերսոնին։ «Նա բութ էր, ինչպես կոճղը, դժոխային ծուլություն ուներ …», – այսպիսի բառերով է ԱՄՆ նախագահը բնորոշել իր նախկին գործընկերոջը։ Mike Pompeo is doing a great job, I am very proud of him. His predecessor, Rex Tillerson, […]

̰
Ալիևի նախկին փեսան դատարանին խնդրում է անմեղ ճանաչել իրեն ԱՄՆ ընտրություններին ռուսական միջամտության գործով

16:50 08.12.2018

Իլհամ Ալիևի դստեր նախկին ամուսին, Ռուսաստանում բնակվող ադրբեջանցի երգիչ Էմին Աղալարովը ու նրա հայրը, նույնպես Ռուսաստանում բնակվող միլիարդատեր Արազ Աղալարովը ամերիկյան դատարանին խնդրում են չընդունել Դեմոկրատական կուսակցության ազգային կոմիտեի հայցը ընդդեմ նրանց, որով հայր ու որդին մեղադրվում են ԱՄՆ նախագահական ընտրություններին ռուսական միջամտությանը մասնակցելու մեջ։ Այս մասին հայտնի է դարձել դատապաշտպանների հայտարարությունից։ Դեմոկրատների հայցը հիմնված […]

̰
Թրամփը որոշել է՝ ում է նշանակելու ՄԱԿ-ում ԱՄՆ-ի նոր մշտական ներկայացուցչի պաշտոնում

08:00 07.12.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Հիդեր Նաուերթին նշանակել ՄԱԿ-ում երկրի մշտական ներկայացուցիչ՝ այդ պաշտոնից Նիկի Հեյլիի հեռանալուց հետո։ Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը։ Այդ որոշման մասին տեղեկությունը հաստատել են երեք աղբյուրներ։ Դեռևս հայտնի չէ, թե ինչ պաշտոնի կնշանակվի Հեյլին։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Նիկի Հեյլին հոկտեմբերի 9-ին հայտարարել էր […]

̰
Թրամփը 230 մետր ճանապարհն անցել է շքեղ լիմուզինով

12:06 06.12.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպել է օրեր առաջ մահացած ԱՄՆ նախկին նախագահ  Ջորջ Բուշ Ավագի ընտանիքի անդամների հետ, գրում է The Washington Post-ը: Թրամփը հանդիպման է գնացել լիմուզինով՝ 8 ավտոմեքենայից բաղկացած շարասյան աջակցությամբ, սակայն տեղ հասնելու համար նրան ընդամենը հարկավոր էր անցնել 230 մետր: Ջորջ Բուշ Ավագի բարեկամները տեղավորվել են պատվավոր հյուրերի համար նախատեսված ԱՄՆ կառավարության […]

̰
Վերահաստատում ենք մեր նվիրվածությունն ինքնիշխան Հայաստանին, որն ազատ է՝ ընտրելու սեփական գործընկերներին. ԱՄՆ դեսպանի թեկնածու

10:24 05.12.2018

Հայաստանում Միացյալ Նահանգների քաղաքականության հիմնական նպատակն է ամրապնդել Հայաստանի անկախ պետականությունը, այդ մասին Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում լսումների ընթացքում հայտարարել է Լին Թրեյսին, որին նախագահ Դոնալդ Թրամփն առաջադրել է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնին, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»: «Հայաստանում մեր քաղաքականության նպատակը մնում է անփոփոխ. անկախ, ժողովրդավար և բարգավաճող Հայաստանի ամրապնդումը, որը խաղաղության մեջ է ապրում […]

̰
Բայդենն իրեն համարում է ԱՄՆ նախագահի պաշտոնի լավագույն հավակնորդ

08:21 05.12.2018

ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ունի բոլոր անհրաժեշտ որակները ԱՄՆ նախագահի պաշտոնը զբաղեցնելու համար։ Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը։ Ելույթ ունենալով Մոնտանա նահանգի Միզուլայի համալսարանում՝ քաղաքական գործիչն ասել է, որ այդ պաշտոնի համար ամենաորակավորված հավակնորդն է։ Բայդենն ընդգծել է, որ ԱՄՆ-ը չի դիմանա Թրամփի ղեկավարման ևս 4 տարիների։ Նրա կարծիքով՝ […]

̰
Մերկելը գլխավորել է ամենաազդեցիկ կանանց Forbes-ի վարկանիշը

07:15 05.12.2018

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը գլխավորել է ամերիկյան Forbes ամսագրի կողմից կազմված ամենաազդեցիկ 100 կանանց վարկանիշային աղյուսակը։ Նա առաջին հորիզոնականում հայտնվում է արդեն 7-րդ անգամ։ Այս մասին հայտնում է Spiegel-ը։ Երկրորդ հորիզոնականում, ինչպես մեկ տարի առաջ, հայտնվել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը։ Առաջատարների եռյակը եզրափակում է Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Քրիստին Լագարդը։ Ցուցակի 23-րդ և […]

̰
Պոմպեոն մեղադրում է Իրանին և Չինաստանին՝ միջազգային կարգը խախտելու համար

16:30 04.12.2018

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոը երեքշաբթի մեղադրել է Ռուսաստանին INF-ի պայմանագիրը խախտելու համար, իսկ Իրանին ու Չինաստանին՝ միջազգային կարգը խաթարելու մեջ` կոչ անելով Եվրոպային օգնել ԱՄՆ-ին վերականգնել լիբերալ աշխարհակարգը: Պոմպեոն ժամանել է Բրյուսել՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի արտաքին գործերի նախարարների բանակցություններին: «Մոսկվան օտարերկրյա տարածքում թունավոր նյութ է օգտագործել, հենց այստեղ՝ Եվրոպայում խախտելով քիմիական զենքի կոնվենցիան: Եվ Ռուսաստանը խախտել է […]

̰
Ասում են` ձեզ տակից կօգնենք, մեզ տակից օգնել պետք չէ. Էդմոն Մարուքյան

13:34 04.12.2018

Հավասար պայմաններ երբեք չեն լինի, որևէ քարոզարշավում հավասար պայմաններ չկան: Դեկտեմբերի 4-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Նա շեշտեց` ակնհայտ է, որ եթե կա իշխանություն, այն մասնակցում է ընտրություններին, ուրեմն ավելի շատ է լուսաբանվում, հետևաբար «հավասար պայմաններ» ասելը սխալ է: «ԱՄՆ-ում էլ Թրամփին են ավելի շատ լուսաբանում, […]

̰
Ամերիկացի սենատորները կոչ են արել Թրամփին հրաժարվել հրթիռային պայմանագրից դուրս գալուց

08:23 04.12.2018

ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցությունից մի խումբ սենատորներ բաց նամակ են ուղղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ կոչ անելով հրաժարվել միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման պայմանագրից դուրս գալուց։ Այս մասին հայտնել է Սենատի արտաքին հարցերի կոմիտեն։ Նամակի հեղինակներն են սենատորներ Բոբ Մենենդեսը, Մարկ Ուորները և Ջեք Ռիկը։ Նրանց խոսքով՝ իրենք գիտակցում են մարտահրավերները՝ նշելով, որ պայմանագրից դուրս […]

̰
Թրամփը հույս ունի Պուտինի հետ քննարկել սպառազինությունների մրցավազքի զսպումը

19:35 03.12.2018

ԱՄՆ սպառազինության վրա այս տարի ծախսել է 716 մլրդ դոլար:

̰
Թրամփը սիրո խոստովանություն է արել ամերիկացի ֆերմերներին

18:52 03.12.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթերյան էջում գրել է, որ ամերիկացի ֆերմերները շատ արագ սեփական մաշկի վրա կզգան Չինաստանի հետ առևտրային համաձայնագրի պտուղները: Միացյալ Նահանգների նախագահը գրել է, որ ֆերմերները կզգան Չինաստանի հետ առևտրային համաձայնագրի դրական կողմը: Նա նշել է, որ Չինաստանը մտադիր է անհապաղ սկսել ամերիկյան գյուղատնտեսական ապրանքների գնման գործընթացը: Նրա կարծիքով՝ չինական կողմը […]

̰
Պաղեստինի ղեկավարը Թրամփի վարչակազմը համարում է խոչընդոտ Մերձավոր Արևելքում խաղաղության համար

13:40 03.12.2018

Պաղեստինի ղեկավարը պատրաստ է ուղղակի բանակցությունների գնալ Իսրայելի հետ:

̰
Թրամփը խոստացել է Հյուսիսային Կորեայի միջուկազերծումից հետո կատարել Կիմ Չեն Ինի բոլոր ցանկությունները

08:38 03.12.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինին իրագործել նրա բոլոր ցանկությունները՝ միջուկային զենքից Հյուսիսային Կորեայի հրաժարվելուց հետո։ Այս մասին հայտնում է Yonhap-ը՝ հղում անելով Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինին։ «Թրամփը հույս ունի, որ նա (Հյուսիսային Կորեայի առաջնորդը) կիրագործի համաձայնագրի իր մասը, և այդ ժամանակ նրա բոլոր ցանկությունները կիրականանան»,- ասել […]

̰
Պոմպեոն նշել է Թրամփի և Պուտինի հանդիպման պայմանը

15:27 02.12.2018

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն CNN-ի հետ հարցազրույցում ասել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բանակցություններ կվարի Վլադիմիր Պուտինի հետ միայն այն բանից հետո, երբ Մոսկվան կազատի ուկրաինացի նավաստիներին և կվերադարձնի կալանված նավերը: Պոմպեոն հաստատել է, որ Թրամփի և Պուտինի հանդիպումը G20-ի գագաթնաժողովին չեղարվել էր Կերչի նեղուցում տեղի ունեցած դեպքի պատճառով: «Թրամփը չեղարկել էր հանդիպումը, որովհետև ռուսների […]

̰
Թրամփը մտադիր է առաջիկայում կրկին հանդիպել Կիմ Չեն Ինի հետ

11:13 02.12.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի հաջորդ հանդիպումը, ըստ ամենայնի, կկայանա հունվարին կամ փետրվարին։ Այս մասին ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում ասել է Թրամփը, փոխանցում է Reuters գործակալությունը։ Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ Կիմ Չեն Ինի հետ հանդիպման անցկացման համար դիտարկվում է 3 վայր։ Թրամփի խոսքով՝ վաղ թե ուշ ինքը Կիմ Չեն […]

̰
ԱՄՆ-ը ու Չինաստանը պայմանավորվել են հունվարի 1-ից մաքսատուրքեր չսահմանել

10:03 02.12.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Բուենոս Այրեսում G20-ի շրջանակում անցկացված բանակցությունների արդյունքներով պայմանավորվել են հունվարից 1-ից հետո հավելյալ մաքսատուրքեր չսահմանել։ Այս մասին հայտնում է CGTN հեռուստաալիքը։ Կողմերը պայմանավորվել են շարունակել բանակցությունները։ Նշվում է, որ կողմերի բանակցությունները շարունակվել են մոտ 2․5 ժամ։ Ավելի ուշ ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչ Սառա Սանդերը հստակեցրել է, որ […]

̰
Air New Zeland-ի անմեղ կատակը՝ ԱՄՆ նախագահի մասին

23:14 01.12.2018

Air New Zeland ավիաընկերությունը ամանորյա կատակային բովանդակությամբ գովազդային հոլովակ է թողարկել ԱՄՆ-ի նախագահի վերաբերյալ: Այս մասին հայտնում է The Indipendent-ը: Ըստ սյուժեի՝ Սանտա Կլաուսը չարաճճի երեխաների ցուցակը սխալմամբ ուղարկում է նորզելանդացի դպրոցականի: Ցուցակում, տեսնելով իր ու իր ընկերների ազգանունները, տղան որոշում է ամբողջ աշխարհի երեխաներին կանչել «Չարաճճի երեխաների միջազգային գագաթնաժողովի»: ԱՄՆ ներկայացուցիչը գագաթնաժողովին է ներկայանում […]

̰
Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո նա իր ընտանիքի անդամներին ուղարկեց Հայաստան. Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Թրամփին Ջորջ Բուշ Ավագի մահվան առթիվ

20:29 01.12.2018

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ԱՄՆ 41-րդ նախագահ Ջորջ Բուշ Ավագի մահվան կապակցությամբ։ Նիկոլ Փաշինյանի հեռագրում, մասնավորապես, նշվում է. «Խոր ցավով ընդունեցինք ԱՄՆ 41-րդ նախագահ Ջորջ Բուշ Ավագի մահվան լուրը։ Նա արժանավոր ամերիկացի էր, մեծ հայրենասեր, ով իր տեսանելի հետքը թողեց ոչ միայն Ամերիկայի Միացյալ Նահանգների, այլև համաշխարհային […]

̰
Դոնալդ Թրամփը ցավակցություն է հայտնել Ջորջ Բուշ Ավագի մահվան կապակցությամբ

15:58 01.12.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամն իր կնոջ՝ Մելանյա Թրամփի հետ ցավակցություն է հայտնել ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ Ավագի մահվան կապակցությամբ: Այս մասին նա գրառում է կատարել թվիթերյան իր էջում: «Մելանյան և ես միանում ենք սգացող ազգին, որպեսզի սգանք նախկին նախագահ Ջորջ Բուշ ավագի համար, որը մահացել է անցած գիշեր»,- ասված է գրության մեջ: Նա ընդգծել […]

̰
Թրամփի փոխարեն Պուտինի հետ կհանդիպի էրդողանը

12:27 01.12.2018

Ուշ երեկոյան հաստատվել է, որ այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահը հրաժարվել է հանդիպել Ռուսաստանի գործընկերոջ հետ, Վլադիմիր Պուտինի աշխատակազմը որոշել է նախագահի «պարապ» ժամանակը օգտագործել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ չնախատեսված հանդիպում կազմակերպելու համար։ Այս մասին հայտնի է դառնում Պուտինի աշխատակազմի ներկայացուցիչների հայտարարություններից։ ՌԴ նախագահի խոսնակը հայտարարել է, որ այդ ազատ ժամանակը Պուտինն […]

̰
Ալյասկայում գրանցված երկրաշարժից հետո Թրամփն արտակարգ ռեժիմ է հայտարարել

11:26 01.12.2018

Նոյեմբերի 30-ին ԱՄՆ Ալյասկա նահանգում մինչև 7.2 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: ԱՄՆ Անքորիջ քաղաքի 6 դպրոցների աշակերտներ տարհանվել են: Ավելի ուշ որոշում էր կայացվել նահանգի բոլոր դպրոցները ժամանակավորապես փակելու մասին: Բուժհաստատություններն աշխատում են արտակարգ ռեժիմով: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: Աղբյուրի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահն իր աջակցությունն է հայտնել նահանգի բնակիչներին ու երկրում արտակարգ […]

̰
G20-ի հանդիպումներից մեկի ժամանակ Թրամփը վայր է գցել թարգմանության սարքը

01:00 01.12.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը արգենտինացի կոլեգայի՝ Մաուրիսիո Մակրիի ողջույնի խոսքի ժամանակ սինքրոն թարգմանության սարքը միացնելու մի քանի անհաջող փորձից հետո վայր է գցել այն: Սպիտակ տան ղեկավարը նշել է, որ Մակրիի իսպաներեն ելույթը ավելի լավ է հասկանում, քան սինքրոն թարգմանությունը: «Ինձ թվում է՝ ես ավելի լավ հասկացա, թե ինչ էիր ասում քո մայրենի լեզվով, քան […]

̰
Թրամփի պատկերով ահռելի փուչիկն այս անգամ հայտնվել է Արգենտինայի հրապարակներից մեկում

00:40 01.12.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պատկերով «Մանուկ Թրամփ» անվանումը ստացած փուչիկը G20-ի գագաթնաժողովի նախաշեմին այս անգամ էլ հայտնվել է Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում: Այս մասին հայտնում է Todo Naticias-ը: Հաղորդվում է, որ ԱՄՆ նախագահին խորհրդանշող՝ բջջային հեռախոսով, դժգոհ, կարմրահեր երեխայի տեսքով փուչիկը բերվել է Արգենտինայի Ազգային Կոնգրեսի մերձակա տարածք: Այս անգամ ևս, ինչպես նախկինում, նախաձեռնությունը կատարվել […]

̰
Սպիտակ տունը հայտնել է Պուտին-Թրամփ հանդիպման չեղարկման պատճառը

23:59 30.11.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մամուլի խոսնակ Սարա Սանդերսը հայտարարել է, որ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի հետաքննությունը խանգարում է պաշտոնական Վաշինգտոնի և Մոսկվայի հարաբերություններին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Միևնույն ժամանակ, նա պատասխանել է, որ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հանդիպման չեղարկման պատճառը Ուկրաինան է: «Ցավոք, հետաքննությունն ազդում է Ռուսաստանի և մեր հարաբերությունների վրա: Հանդիպման չեղարկման պատճառն […]

̰
BACK_TO_TOP