08:34 20.12.2018
ԱՄՆ Սենատը հաստատել է մինչև 2019 թվականի փետրվարի 8-ը ժամանակավոր բյուջեի մասին օրինագիծը՝ Մեքսիկայի հետ սահմանային պատի շինարարությունը ֆինանսավորելու շուրջ վեճերի պատճառով կառավարության աշխատանքի դադարից խուսափելու համար։ Այս մասին փոխանցում է Associated Press-ը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու դաշնային կառավարությունը չեն կարողանում պայմանավորվել նոր ֆինանսական տարվա բյուջեի շուրջ։ Նոր ֆինանսական տարին ԱՄՆ-ում սկսվել է դեռևս […]
07:43 20.12.2018
«Սիրիայի դեմոկրատական ուժեր» զինված կոալիցիան, որի ողնաշարն են կազմում քրդական կազմավորումները, դատապարտել է Սիրիայից զորքերը դուրս բերելու ԱՄՆ-ի որոշումն ու անվանել այն «դաշույնի հարված թիկունքին»։ Այս մասին հայտնում է Sky News Arabia-ն։ Դեկտեմբերի 19-ին Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը հայտարարել էր Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերման մասին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր հերթին հայտարարել էր […]
07:16 20.12.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ժամանակն է՝ ամերիկյան զորքերը հայրենիք վերադառնան, քանի որ երկիրը պատմական հաղթանակ է տարել Սիրիայում «Իսլամական պետության» ահաբեկիչների նկատմամբ։ Համապատասխան տեսաուղերձը Սպիտակ տան ղեկավարը հրապարակել է իր թվիթերյան միկրոբլոգում։ Նրա խոսքով՝ Սիրիայում գործողության ժամանակ ԱՄՆ զորքերն իսկապես բարձրացրել են մարտական հմտությունների մակարդակը, որի շնորհիվ հաղթանակ է ձեռք բերվել ։ […]
21:18 19.12.2018
ԱՄՆ-ը սկսել է զորքերի դուրս բերումը Սիրիայից: Reuters-ի տեղեկություններով՝ այս մասին հայտարարել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Սարա Սանդերսը: Աղբյուրի տեղեկություններով՝ զորքերի դուրսբերումը կիրականացվի 60-100 օրվա ընթացքում: Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ամերիկյան զորքերը հաղթել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը: «Այդ հաղթանակը, սակայն, չի նշանակում որ կոալիցիան դադարեցնում է իր գործողությունները Սիրիայում: Մենք […]
15:04 19.12.2018
Միլիարդատեր Ջորջ Սորոսը Financial Times պարբերականի վարկածով ճանաչվել է «Տարվա մարդ»՝ «այն արժեքների համար, որոնք նա ներկայացնում է»: Պարբերականի փորձագետները կարծում են, որ Սորոսը լիբերալ ժողովրդավարության և բաց հասարակության առաջամարտիկն է: Բացի d8anic` պարբերականի մասնագետների համոզմամբ՝ Սորոսն օժանդակում է ավտորիտարիզմի, ռասիզմի և անհանդուժողականության դեմ պայքարը: Սորոսն իր գործողություններով ոչ միշտ է հավանության արժանանում քաղաքագետների կողմից, նկատել են […]
08:11 19.12.2018
ԱՄՆ-ը Մեքսիկայի հետ սահմանին կկառուցի ոչ թե բետոնե պատ, այլ «գեղարվեստորեն ձևավորված պողպատե կոնստրուկցիա»։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփը թվիթերյան իր միկրոբլոգում։ Նա այսպես է պատասխանել դեմոկրատների բողոքին, որոնք չեն ցանկանում կառուցել բետոնե պատ։ ԱՄՆ նախագահի խոսքով՝ կոնստրուկցիան, որի միջով հնարավոր կլինի տեսնել, կլինի «գեղեցիկ» և միևնույն ժամանակ թույլ կտա անվտանգություն […]
07:40 19.12.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է փակել իր բարեգործական հիմնադրամը, որի դեմ ամռանը հայց էր ներկայացրել Նյու Յորք նահանգի գլխավոր դատախազ Բարբարա Անդերվուդը, հայտնում է Reuters գործակալությունը։ Անդերվուդի խոսքով՝ Trump Foundation-ն «անօրենության ցնցող օրինակ է»։ Խոսքը վերաբերում է Թրամփի նախընտրական արշավի հետ ոչ օրինաչափ համակարգմանը, եսասիրական նպատակներով նրա դիրքի բազմակի և կանխամտածված օգտագործմանը և այլն։ […]
00:50 19.12.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ի իր միկրոբոլգում կոչ է արել երկրի Դաշնային պահուստային համակարգի աշխատակիցներին կարդալ The Wall Street Journal-ի նոր համարը, որպեսզի խուսափեն հերթական սխալից: Նրա խոսքերով՝ համակարգի աշխատակիցները պետք է թույլ չտան, որ շուկան դառնա ավելի վատը: Ինչպես նաև հորդորել է չհետևել «անիմաստ թվերին»: Թրամփը հույս է հայտնել, որ պահուստային համակարգի աշխատակիցները կկարդան հոդվածը, որում […]
23:37 18.12.2018
Դոնալդ Թրամփը քննադատությամբ է հանդես եկել Facebook-ի, Twitter-ի և Google-ի հասցեին`նշելով, որ այս կայքերը համակրում են Դեմոկրատական կուսակցությանը: «Այդ համակրանքը ոչ օբյեկտիվ է, այն աստիճան, որ դառնում է ծիծաղելի»,- գրել է Թրամփը Twitter-ում: Twitter-ին էլ Թրամփը մեղադրում է նաև այն բանի համար, որ այս սոցիալական կայքը, իր խոսքերով՝ դժվարացրել է մարդկանց շփման հնարավորությունը նախագահի՝ @realDonaldTrump […]
13:47 18.12.2018
Լրագրող Յաշար Ալին հրապարակել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական հոլովակը: Ալիի խոսքերով՝ թվիթերյան էջում հրապարակված հոլովակը հեռարձակել է նաև CNN-ը: Նա նշել է, որ հոլովակում առաջարկվում է շնորհակալություն հայտնել նախագահին՝ զանգահարելով նշված հեռախոսահամարին: Այդ ժամանակ զանգահարողները կլսեն առաջարկ՝ գումար նվիրաբերել 2020 թվականին Թրամփի քարոզարշավի համար: Յաշար Ալիի խոսքերով՝ սա չլսված բան է նախագահի քարոզարշավի համար: […]
23:26 17.12.2018
Դոնալդ Թրամփի ավագ խորհրդական Սթիվեն Միլլերը CBS ալիքի եթերում հրավիրված հարցազրույցին հայտնվել է կեղծամով: Սա համացանցային օգտատերերի աչքից չի վրիպել: Միլլերը հրավիրված է եղել «Ազգի դեմքը» հաղորդաշարին, որի ժամանակ պետք է պաշտպաներ Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու՝ Դոնալդ Թրամփի ծրագիրը: Համացանցում քննարկման առարկա են դարձել ոչ թե Միլլերի հնչեցրած կարծիքները, այլ նրա սանրվածքն ու կեղծամը: […]
17:40 17.12.2018
Թուրքիայի զինված ուժերը պատրաստ են Սիրիայում առաջիկայում հնարավոր ռազմական գործողությունների, որոնք կարող են բռնկվել ցանկացած պահի: Այս մասին Կոնիայում հայտարարել է այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հայտնում է NTV-ն: «Մենք Սիրիայում կարող ենք սկսել (ռազմական գործողությունները-խմբ.) ցանկացած պահի: Մեր հսկայական բանակն ավարտել է նախապատրաստական աշխատանքները»,- հայտարարել է Էրդողանը: Բացի դրանից՝ նա նաև հայտարարել […]
14:37 17.12.2018
Հանրապետական կուսակցությանը ձայներ չեն բավարարում 2019թ. ֆինանսական տարվա բյուջեն հաստատելու համար:
08:08 17.12.2018
Ընտանիքների բաժանումը թեև ժողովրդականություն չվայելող, սակայն անհրաժեշտ միջոցառում է։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Մեկնաբանելով վերջերս գվատեմալացի աղջնակի մահվան դեպքը՝ նա հայտարարել է, որ առանձին դեպքերում աջակցում է մեծահասակներից երեխաների անջատմանը։ Նախագահը կրկին քննադատության է ենթարկել իր նախորդի՝ Բարաք Օբամայի միգրացիոն քաղաքականությունը, որը, նրա գնահատմամբ՝«շատ ավելի վատն էր»։ «Օբամայի վարչակազմի օրոք սահմանին […]
07:19 17.12.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ժողովրդականության վարկանիշն ընկել է Կոնգրեսի ընտրություններից հետո։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը։ Ամերիկյան պարբերականի հաղորդմամբ՝ երկրի ղեկավարի գործունեությանը հավանություն է տալիս ԱՄՆ քաղաքացիների 43 տոկոսը, սակայն միայն 38 տոկոսն է պատրաստ կողմ քվեարկել նրան 2020 թվականին կայանալիք նախագահական ընտրություններում։ Պատասխանողների ավելի քան 50 տոկոսը հայտարարել է, որ բացասաբար […]
21:21 16.12.2018
ԱՄՆ նախագահի կողմից վերջին 10 տարում ղեկավարած գրեթե բոլոր հիմնարկները ֆինանսական ստուգումների թիրախ են դարձել։ Երկրի միանգամից մի քանի նահանգներ պատրաստվում են ստուգումներ իրականացնել գործող նախագահի անունով հիմնված Trump Organization ընկերությունում։ Այս մասին հայտնի է դարձել Washington Post պարբերականին։ Իր հերթին երկրի Գլխավոր դատախազությունը քննում է Թրամփի նախընտրական շտաբի աշխատանքը՝ կապված Ռուսաստանի հետ կապերին առնչվող մեղադրանքների հետ։ Առհասարակ […]
19:55 16.12.2018
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանին հայտնել է, որ ներկայում ամերիկյան կողմում հնարավորություն են փնտրում կրոնական գործիչ, Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի համար մեղադրվող Ֆեթուլլահ Գյուլենին թուրքական կողմին արտահանձնելու համար։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն։ Չավուշօղլուի խոսքով՝ ամերիկյան կողմում ներկայում ստուգում են այն վարկածը, ըստ որի՝ […]
19:40 15.12.2018
ԱՄՆ պետական պարտքն այս տարվա համար կարող է 2012 թվականից հետո գրանցված ամենաբարձր սանդղակին հասնել: Այս մասին հայտնում է Bloomberg-ը: Հաղորդվում է, որ այդ երկրի տնտեսությունը հաճախ չի կարողանում դիմակայել Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից ձեռնարկվող որոշ կտրուկ գործողությունների: Ներկայացված տվյալների համաձայն՝ ԱՄՆ պարտքի չափն ավելացել է 1.36 տրիլիոնով կամ 6.6 տոկոսով: Ընդհանուր առմամբ, ԱՄՆ նախագահ […]
17:36 15.12.2018
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովում Դեմոկրատական կուսակցության բարձրաստիճան անդամ Ռոբերտ Մենենդեսը իր պատրաստակամությունն է հայտնել շարունակել աշխատել ՀՀ-ում ԱՄՆ-ի կողմից առաջադրված դեսպան Լինն Թրեյսիի և Ադրբեջանում ԱՄՆ-ի կողմից առաջադրված դեսպան Էրլ Լիթցենբերգերի հետ մի շարք հարցերի շուրջ, ներառյալ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: Այս մասին հայտնել է Asbarez.com-ը: «Սենատում աշխատելիս ես միշտ պայքարել եմ Հայոց […]
00:25 15.12.2018
12 ներգաղթյալներից բաղկացած խումբը բերման է ենթարկվել Մեքսիկայի և ԱՄՆ-ի միջև սահմանը հատելիս, գրում է Excelsior-ը: Ներգաղթյալներն անցել են պատնեշի վրայով, որից հետո ԱՄՆ սահմանապահները նրանց անմիջապես ձերբակալել են: Հոկտեմբերից կենտրոնական Ամերիկայի երկրներից ներգաղթյալների շարասյունը շարժվում է դեպի ԱՄՆ սահման: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր հերթին թույլ է տվել անհրաժեշտության դեպքում սահմանապահներին կրակ բացել ներգաղթյալների ուղղությամբ: […]
07:26 14.12.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսա Ջարեդ Քուշները կարող է դառնալ Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար։ Այս մասին հայտնում է The Huffington Post-ը՝ հղում անելով Սպիտակ տան աղբյուրներին։ Թրամփն ու Քուշներն արդեն դեկտեմբերի 12-ին բանակցություններ անցկացրել են աշխատակազմի ղեկավարի պաշտոնում նշանակման վերաբերյալ։ Ջարեդ Քուշները, որն ամուսնացած է նախագահի դստեր՝ Իվանկայի հետ, արդեն զբաղեցնում է Թրամփի խորհրդականի պաշտոնը՝ […]
22:34 13.12.2018
Դեսպան Լինն Թրեյսին այսօր հաստատվել է ԱՄՆ-ի Սենատի կողմից Հայաստանում Միացյալ Նահանգների դիվանագիտական առաքելության ղեկավարի պաշտոնում, «Ամերիկայի Ձայն»-ին հայտնել են Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովից: Ավելի վաղ դեսպան Թրեյսիի թեկնածությունն առաջադրել էր ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը: Նախորդ շաբաթ անցած լսումների ընթացքում դեսպանը, պատասխանելով սենատորներ Էդ Մարքիի և Բոբ Մենենդեզի հարցերին, ընդգծել էր, որ անհրաժեշտ է համարում […]
19:04 13.12.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է չեղարկել ԶԼՄ ներկայացուցիչների համար անցկացվող ամենամյա երեկույթը: Այս մասին հայտնում է Fox News-ը: Հաղորդվում է, որ այս երեկույթին հիմնականում մասնակցում են լրատվամիջոցների այն ներկայացուցիչները, որոնք լուսաբանում են նախագահի աշխատակազմի գործունեությունը: Նրանցից բացի՝ միջոցառմանը ներկա են լինում նաև Նյու Յորքում գործող լրատվամիջոցների ղեկավարները: Նշվում է, որ երեկույթի ընթացքում լրագրողները հնարավորություն […]
11:17 13.12.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն օրենք է ստորագրել, որով նախատեսվում է անմիջական օգնության տրամադրում Մերձավոր Արևելքում բնակվող քրիստոնյաներին, եզդիներին և այլ փոքրամասնությունների ներկայացուցիչներին: Ինչպես տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը», օրենքի ստորագրմանը ներկա է եղել Վիգեն արքեպիսկոպոս Այկազյանը: «Թրամփի հետ էլ առիթ ունեցա խոսելու: Հայ եմ, ասացի, օ, պատասխանեց՝ խելացի, աշխատասեր ժողովուրդ», -պատմում է Վիգեն արքեպիսկոպոս Այկազյանը։ «Այս օրենքը […]
09:05 12.12.2018
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ընդունել է բանաձև՝ «Հյուսիսային հոսք-2» գազատարի շինարարությանը հակազդելու և պատժամիջոցներ սահմանելու մասին։ Փաստաթուղթն ընդունվել է բոլոր կոնգրեսականների կողմից։ Նրանց տեսանկյունից՝ «Հյուսիսային հոսք-2»-ը զգալի հետքայլ է եվրոպական էներգաանվտանգության և ԱՄՆ-ի շահերի տեսանկյունից։ Փաստաթուղթը նաև կոչ է անում ԵՄ երկրներին հրաժարվել գազատարի շինարարությունից։ Բացի այդ, օրենսդիրները կոչ են արել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին […]
07:45 12.12.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի անհանգստանում, որ իրեն կարող են իմպիչմենտի ենթարկել։ Այս մասին հայտարարել է Reuters գործակալությունը։ Ամերիկացի առաջնորդի կարծիքով՝ դժվար է պաշտոնից հեռացնել մի քաղաքական գործչի, որը ոչ մի սխալ բան չի արել և ավելին՝ վերականգնում է երկրի ամենամեծ տնտեսությունը։ «Ես անհանգստացած չեմ, ո՛չ։ Կարծում եմ, որ մարդիկ կապստամբեն, եթե […]
00:42 12.12.2018
Վերջին 8 ամիսների ընթացքում ԱՄՆ-ը Վրաստանում դիվանագիտական ներկայացուցիչ չունի: ԱՄՆ դեսպանի պաշտոնը Վրաստանում թափուր էր մնացել 2018-ի մարտից՝ ԱՄՆ վերջին դեսպան Յան Քելիի հրաժարականից հետո, երբ վրացական մամուլը նրան մեղադրել էր լրտեսության մեջ: Վրաստանում վերջերս կայացած նախագահական ընտրոթյունների ժամանակ ԱՄՆ-ը Վրաստանում չի ունեցել իր «բարձրաստիճան դիվանագիտական ներկայությունը»: Այն մասին , թե ինչու է այսքան երկար […]
18:49 11.12.2018
Հեղինակավոր Time ամսագիրը «Տարվա մարդ» ամենամյա անվանակարգում այս տարի առաջին անգամ ընտրել է մահացած մարդու՝ սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջեմալ Խաշըգջիին: Այս տարի անվանակարգը շնորհվել է Ջեմալ Խաշըգջիին և այն լրագրողներին, ովքեր «ճշմարտության պաշտպաններ են»: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ԱՄՆ ՀԴԲ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերը, Մեծ Բրիտանիայի արքայազն […]