TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+5.09 oC

Թրամփ

Ռոհանին հայտնել է՝ Իրանն ինչպես կարող էր նվազագույն վնաս ստանալ ԱՄՆ պատժամիջոցներից

18:35 25.12.2018

ԱՄՆ պատժամիջոցները քիչ ազդեցություն կունենային տնտեսության վրա, եթե Իրանն ավելի քիչ կախված լիներ նավթից: Այս մասին հայտարարել է այդ երկրի նախագահ Հասան Ռոհանին՝ ներկայացնելով հաջորդ տարվա բյուջեի նախագիծը: Նշենք, որ Իրանում նոր տարին մեկնարկում է մարտի 21-ից: «Եթե երկրում մասնավոր հատվածն ավելի ակտիվ դերակատարում ունենար և գործերի հիմնական մասը մասնավոր հատվածի հետ կապ ունենար, ապա […]

̰
Անկարան նախազգուշացնում է Փարիզին

14:10 25.12.2018

Ֆրանսիան ոչ մի օգուտ չի ստանա, եթե մնա Սիրիայում տեղի  քրդերական զորամիավորումներին աջակցելու նպատակով: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն թուրքական NTV հեռուստաալիքին տված հարցազրույցում: Հիշեցնենք, որ ավելի վաղ ՄԱԿ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչ Ֆրանսուա Դելատրը հայտարարել էր, որ Փարիզը փորձելու է պաշտպանել սիրիացի քրդերին ամերիկյան զորքի դուրս գալուց հետո: Իսկ մինչ այդ Ֆրանսիայի […]

̰
Դոնալդ Թրամփը զարմացել է, որ 7-ամյա տղան հավատում է Սանտա Կլաուսին

12:57 25.12.2018

Արդեն 63 տարի շարունակ յուրաքանչյուր տարի նման միջոցառում է կազմակերպում Հյուսիսամերիկյան ավիատիեզերական պաշտպանության հրամանատարությունը:

̰
Էրդողանը Թրամփին հրավիրել է Թուրքիա. Սպիտակ տուն

10:05 25.12.2018

Թրամփի՝ Թուրքիա այցի մասին ավելի վաղ հայտարարել էր նաև Թուրքիայի կառավարության ղեկավարի ներկայացուցիչը:

̰
Թրամփը հավանություն է տվել Մեքսիկայի հետ սահմանին ևս 185 կմ պատի շինարարությանը

09:12 25.12.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է Տեխասում՝ Մեքսիկայի հետ սահմանային պատի ևս մեկ՝ 185 կմ հատվածի շինարարության պայմանագիրը։ Այս մասին նա գրել է թվիթերյան իր միկրոբլոգում։ Հիշեցնենք, որ Մեքսիկայի հետ սահմանային պատի պատճառով ամերիկացի օրենսդիրները չեն կարողացել ընդունել 2019 ֆինանսական տարվա բյուջեն։ Ժամանակավորապես առանց ֆինանսավորման են մնացել Պետդեպը, Ֆինանսների, Առևտրի և Ներքին անվտանգության հարցերով նախարարությունները։ […]

̰
Սիրիայի վերականգնման համար ԱՄՆ-ի փոխարեն գումար կտրամադրի Սաուդյան Արաբիան․ Թրամփ

08:07 25.12.2018

Սաուդյան Արաբիան համաձայնել է ԱՄՆ-ի փոխարեն հատկացնել «անհրաժեշտ գումար» Սիրիայի վերականգնման համար։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Սաուդյան Արաբիան համաձայնել է ԱՄՆ-ի փոխարեն ծախսել անհրաժեշտ քանակի գումար՝ Սիրիայի վերականգնմանն օժանադակելու համար։ Տեսնո՞ւմ եք՝ ինչ հրաշալի է, երբ հարուստ երկրներն օգնում են իրենց հարևաններին վերականգնման հարցում՝ Մեծ երկրի՝ ԱՄՆ-ի փոխարեն, որը գտնվում է […]

̰
Սուրբ Ծննդից առաջ Թրամփը Սպիտակ տանը մնացել է մենակ

07:59 25.12.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գանգատվել է, որ Սուրբ Ծննդի նախօրեին լրիվ մենակ է մնացել Սպիտակ տանը, քանի որ ստիպված է սպասել Մեքսիկայի հետ սահմանային պատի շինարարությունը ֆինանսավորելու մասին դեմոկրատների որոշմանը։ Այս մասին ամերիկացի առաջնորդը գրել է թվիթերյան իր միկրոբլոգում։ ԱՄՆ դաշնային կառավարությունը մասամբ դադարեցրել է աշխատանքը դեկտեմբեր 22-ին, քանի որ կոնգրեսականներին չի հաջողվել համաձայնեցնել երկրի […]

̰
Թրամփն անվանել է ԱՄՆ-ի տնտեսության «միակ խնդիրը»

07:16 25.12.2018

ԱՄՆ-ի տնտեսության միակ խնդիրը երկրի Դաշնային պահուստային համակարգն է։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթերյան միկրոբլոգում։ «Մեր տնտեսության միակ խնդիրը Դաշնային պահուստային համակարգն է։ Նրանք չեն զգում շուկան, չեն հասկանում առևտրային պատերազմների կամ ուժեղ դոլարի անհրաժեշտությունը, կամ նույնիսկ սահմանի հետ կապված վեճերի պատճառով դեմոկրատների կառավարության աշխատանքի կանգը»,- նշել է Սպիտակ տան […]

̰
Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերումը չի փոխի Իսրայելի քաղաքականությունը. Նեթանյահու

13:55 24.12.2018

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերումը չի ազդի իր երկրի վճռականության վրա՝ «հակազդելու Սիրիայում ռազմականորեն հաստատվելու Իրանի փորձերին»: Այս մասին հայտնում է Russia Today-ը: «Ամերիկացի 2000 զինվորների դուրսբերման մասին որոշումը չի փոխի մեր հետևողական քաղաքականությունը. մենք կշարունակենք հակազդել Սիրիայում ռազմականորեն հաստատվելու Իրանի փորձերին և անհրաժեշտության դեպքում մենք այնտեղ կընդլայնենք մեր […]

̰
Թրամփը «երկար ու արդյունավետ» զրույց է ունեցել Էրդողանի հետ Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերման թեմայով

12:04 24.12.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է, որ «երկար և արդյունավետ» հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: ԱՄՆ առաջնորդը նշել է՝ Թուրքիայի իր գործընկերոջ հետ խոսել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման և այլ թեմաների մասին։ Թրամփը հիշատակել է նաև ամերիկյան բանակի զինծառայողների դուրսբերումը Սիրիայից ու այն անվանել «դանդաղ ու խիստ […]

̰
Էրդողանը կոչնչացնի այն ամենը, ինչ մնացել է Սիրիայում «Իսլամական պետությունից». Դոնալդ Թրամփ

10:26 24.12.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Էրդողանը մտադիր է ոչնչացնել Սիրիայում «Իսլամական պետություն»  ահաբեկչական խմբավորումից մնացած ուժերը: «Թուրքիայի նախագահը շատ վստահ ինձ հայտարարեց, որ կոչնչացնի այն ամենը, ինչ մնացել է Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից: Նա այնպիսի մարդ է, որ կարող է դա անել: Բացի դրանից` Թուրքիան գտնվում է հարևանությամբ: Իսկ մեր զինվորները վերադառնում […]

̰
Հոլիվուդի փառքի ծառուղում Թրամփի անվանական աստղն «արյունոտվել» է

10:11 24.12.2018

Հոլիվուդի փառքի ծառուղում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անվանական աստղի վրա կարմիր ներկ են լցրել: Աստղն, ասես, «արյունոտվել» է: Այս մասին հայտնում է TMZ պորտալը: Պարբերականի տվյալներով՝ ոստիկանությունը մտադիր չէ ուժեղացնել օբյեկտի պահպանությունը, քանի որ դրա մոտ տեղակայված են տեսախցիկներ: Իրավապահ մարմինների կարծիքով՝ դրանք կօգնեն օպերատիվ կերպով արձագանքել միջադեպերին և գտնել իրավախախտին: Թրամփի անվանական աստղը Փառքի ծառուղում հայտնվել […]

̰
Թրամփը չի փոխի Սիրիայից զորքերի դուրսբերման մասին որոշումը․ Սպիտակ տուն

08:01 24.12.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի փոխի իր որոշումը Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերման մասին՝ չնայած Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հրաժարականին։ Այս մասին ABC  հեռուստաալիքին հայտնել է Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Մայք Մալվանին՝ նշելով, որ երկու տարվա աշխատանքի արդյունքը տեսանելի է։ Սպիտակ տունը դեկտեմբերի 18-ին հայտարարել էր, որ ԱՄՆ-ը սկսում է Սիրիայից […]

̰
Հայտնի է Պենտագոնի ղեկավարի պաշտոնակատարի անունը

23:31 23.12.2018

ԱՄՆ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Պատրիկ Շենահանը 2019-ի հունվարի մեկից այդ պաշտոնից Ջեյմս Մեթիսի հեռանալուց հետո կդառնա Պենտագոնի ղեկավարի պաշտոնակատար: ТАСС-ի փոխանցմամբ՝ այս մասին թվիթերյան իր էջում գրել է ԱՄՆնախագահ Դոնալդ Թրամփը: «Ուրախ եմ հայտարարելու, որ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը՝ տաղանդավոր Պատրիկ Շենահանը, հունվարի 1-ից կդառնա Պենտագոնի ղեկավարի պաշտոնակատար: Պատրիկը փոխնախարարի պաշտոնում մեծ ձեռքբերումներ է ունեցել, […]

̰
Բյուջետային ճգնաժամի պատճառով Թրամփը Ծննդյան տոներին կմնա Սպիտակ տանը

15:36 23.12.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը տոնական օրերին չի գնա Ֆլորիդայի Մար-օ-Լագո առանձնատուն՝ օրենսդիրների հետ կապված հակասությունների, մասնավորապես բյուջեի չհաստատման պատճառով: Այս մասին հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայության ղեկավար Սառա Սանդերսը: «Կառավարության աշխատանքի դադարեցման պատճառով նախագահ Թրամփը կմնա Վաշինգտոնում, իսկ առաջին տիկինը կվերադառնա Ֆլորիդայից, որպեսզի նրանք կարողանան Սուրբ Ծննդյան տոները միասին անցկացնել»,- հայտարարել է Սանդերսը: Ինչպես […]

̰
Գլուխն ավազի մեջ թաքցնող երկկենցաղին կոչել են Թրամփի անունով

15:05 23.12.2018

ԱՄՆ-ում երկկենցաղին, որը գլուխը թաքցնում է ավազի մեջ, կոչել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անունով։ Նման որոշում է կայացվել կլիմայի փոփոխության հարցի շուրջ Թրամփի ունեցած դիրքորոշման պատճառով, հաղորդում է ВВС-ն: Գիտնականները Dermophis donaldtrumpi երկկենցաղին օրեր առաջ հայտնաբերել են Պանամայում: Նրան Թրամփ է անվանել EnviroBuild ընկերության տնօրեն Էյդան Բելլը, ով այդ իրավունքի համար աճուրդի ժամանակ վճարել է […]

̰
Ամերիկացիները թվարկել են այն տարածաշրջանները, որտեղից կարող է սկսվել Երրորդ համաշխարհային պատերազմը

13:58 23.12.2018

Հարավչինական ծովը, Ուկրաինան, Պարսից ծոցը և Կորեական թերակղզին 2019-ին աշխարհի ամենաթեժ կետերը կարող են լինել: Հենց այս տարածաշրջաններից մեկում հնարավոր է սկսվի Երրորդ համաշխարհային պատերազմը: Այսպես է կարծում ամերիկյան ռազմական քոլեջի պրոֆեսոր Ռոբերտ Ֆարլին: Հարավչինական ծովում հավանական հակառակորդները Վաշինգտոնն ու Պեկինն են: Ներկայումս նրանք վարում են առևտրային պատերազմ, բայց իրավիճակը կարող է ցանկացած պահի փոխվել: […]

̰
Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերման պատճառը եղել է Թրամփի և Էրդողանի հեռախոսազրույցը

12:59 23.12.2018

Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերման պատճառը եղել է Թրամփի և Էրդողանի հեռախոսազրույցը:  Այս մասին տեղեկացրել է  The Washington Post-ը: Պարբերականի տեղեկություններով` Թրամփն ու Էրդողանը զրուցել են հենց զորքի դուրս բերման մասին, Թրամփը հաստատել է, որ ամերիկյան զորքերը հաղթել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը:  Էրդողանը, սակայն, փորձել է հասկանալ՝ եթե «Իսլամական պետությունը» պարտված է, ապա այդ դեպքում ինչ՞ու  […]

̰
ԻՊ-ի դեմ պայքարող կոալիցիայում ԱՄՆ-ի ներկայացուցիչը հրաժարական է տվել

11:53 23.12.2018

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարող միջազգային կոալիցիայում ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Բրեթ Մաքգերկը հրաժարական է տվել։ Ինչպես հայտնում է CBS-ը, դա տեղի է ունեցել Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերման հարցում անհամաձայնության պատճառով։ Նա պատրաստվում էր թողնել իր պաշտոնը 2019 թվականի փետրվարին, սակայն պետքարտուղար Մայք Պոմպեոյին տեղեկացրել է, որ կարագացնի իր գնալը։ Նրա կարծիքով՝ Սիրիայի զորակազմի դուրսբերումը փաստացի […]

̰
ՌԴ և ԱՄՆ ղեկավարների միջև որոշակի «քիմիական ռեակցիա», այդուհանդերձ, կա. Արեգ Գալստյան

23:17 22.12.2018

Ե՛վ Ռուսաստանը, և՛ ԱՄՆ-ը պահպանողական երկրներ են: Այս տեսանկյունից նրանց կարելի է պատկերացնել միևնույն հարթության վրա: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում հայտարարել է ամերիկագետ, քաղաքագետ Արեգ Գալստյանը: «Եթե նայենք սկզբունքային արժեքների տեսանկյունից, ապա կտեսնենք, որ բավականին մեծ համապատասխանություններ կարելի է տեսնել: Յուրաքանչյուր դեպքում, Թրամփը, արժեհամակարգի առումով շատ ավելի մոտ է կանգնած ՌԴ նախագահին, […]

̰
Թրամփը մտածում է աշխատանքից ազատել ԴՊՀ ղեկավարին

17:30 22.12.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է աշխատանքից հեռացնել Դաշնային պահուստների համակարգի ղեկավար Ջերոմ Փաուելին: Այս մասին հայտնել է Bloomberg-ը: Աղբյուրը նշում է, որ Թրամփին դուր չի գալիս, որ ԴՊՀ-ն բարձրացրել է բազային տոկոսադրույքը: Թրամփի խորհրդականները, սակայն, համոզված չեն, որ նախագահը կգնա այս քայլին: Նրանք հույս ունեն, որ ԱՄՆ նախագահի զայրույթը կմեղմանա տոների ընթացքում: Ավելի վաղ […]

̰
Սիրիայից ԱՄՆ-ի զորքերը դուրս գալուց հետո բաց է մնալու մի տեղ, որը պետք է լրացվի. Արմեն Պետրոսյան

12:35 22.12.2018

«Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում արևելագետ Արմեն Պետրոսյանը խոսել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վերջին ասուլիսի ընթացքում Մերձավոր Արևելքի երկրներին վերաբերող շեշտադրումների մասին. «Մեկ տարի առաջ Աստանայի ձևաչափի գործընկերները հայտարարեցին «Իսլամական պետության» դեմ հաղթանակի մասին, ԱՄՆ-ն ևս հայտարարեց,  բայց խոսել, որ ահաբեկչության դեմ պայքարը ամբողջությամբ ավարտին է մոտեցել, սխալ է: Ուշագրավ է՝ Ռուսաստանը ողջունում է […]

̰
ԱՄՆ-ի համար Հայաստանը հետաքրքրության առումով ամենավերջին երկիրն է տարածաշրջանում. ամերիկագետ

13:39 21.12.2018

ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինն օրերս հայտարարել էր, որ  ԱՄՆ-ը Երևանի վրա շանտաժ և ճնշում է գործադրում: Նա հույս էր հայտնել, որ Երևանը տղամարդկություն կունենա դրան դիմակայելու: Ասել էր, որ Վաշինգտոնի միջամտությունը Հայաստանի ներքին գործերին ավելի անսքող է դառնում: Անդրադառնալով Հայաստանում Վաշինգտոնի «անսքող միջամտության» մասին Կարասինի հայտարարությանը՝ միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, […]

̰
Թրամփի թվիթերյան հրապարակումը քննարկումների առիթ է դարձել համացանցում

11:58 21.12.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր թվիթերյան էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ պատկերված է ինքը 1950-ականների սիթքոմում ֆերմերի կերպարով, հաղորդում է The New York Times-ը: Ինչպես նշվում է, այս ամենը զարմանք է առաջացրել ԱՄՆ բնակչության շրջանում: Այդ ամենի պատճառը ԱՄՆ-ում այդ օրը տեղի ունեցած քաղաքական իրադարձություններն են: Մասնավորապես, հրաժարական էր տվել Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մատիսը, բացի դրանից, […]

̰
ԱՄՆ-ը պատրաստվում է 7000 զինծառայող դուրս բերել Աֆղանստանից․ CNN

08:01 21.12.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Պենտագոնին հրամայել է նախապատրաստել Աֆղանստանից մոտ 7000 զինվորականների դուրսբերման պլան։ Խոսքն այդ երկրում ամերիկյան զորակազմի մոտավորապես կեսի մասին է։ Զորքերի դուրսբերման համար կարող է մի քանի ամիս պահանջվել, հայտնում է CNN հեռուստաալիքը։ Աֆղանստանում 2001 թվականից թալիբների դեմ սկսված օպերացիան ԱՄՆ-ի պատմության մեջ ամենաերկար ռազմական արշավն է։ Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ […]

̰
Պենտագոնի ղեկավարը հեռանում է

07:15 21.12.2018

ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը հեռանում է։ Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նախագահի խոսքով՝ Պենտագոնի ղեկավարը կլքի իր պաշտոնը 2019 թվականի փետրվարի վերջին։ Մեթիսը Թրամփի վարչակազմում աշխատել է 2 տարի։ «Ջիմի պաշտոնավարման ընթացքում վիթխարի առաջընթաց է ձեռք բերվել․․․Գեներալ Մեթիսն ինձ շատ է օգնել այն բանում, որպեսզի ստիպենք դաշնակիցներին ու […]

̰
ԱՄՆ կոնգրեսականները Թրամփին կոչ են արել ԱՄՆ ԶՈւ-ն դուրս չբերել Սիրիայի տարածքից

23:14 20.12.2018

ԱՄՆ կոնգրեսականները նամակ են ուղղել նախագահ Դոնալդ Թրամփին, որում նրան կոչ են անում հրաժարվել Սիրիայից ամերիկյան զորքի դուրսբերման գաղափարից: Այս մասին հայտնում է The Hill-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ նամակի հեղինակներն ասել են, որ այդ որոշումը կարող է հանգեցնել նրան, որ Սիրիայում անհամեմատ կմեծանա մի կողմից՝ Ռուսաստանի, մյուս կողմից՝ Իրանի ազդեցությունը: Հաղորդվում է, որ նամակի ներքո ստորագրողների […]

̰
Սիրիայից ամերիկյան զորքի դուրսբերումը նվեր կլինի Ռուսաստանին. The New York Times

21:59 20.12.2018

Սիրիայից զորքի դուրսբերման մասին Դոնալդ Թրամփի որոշումը կտրուկ է և վտանգավոր: Այսպես է գրել  The New York Times պարբերականը: Թերթի վերլուծություններով՝ ամերիկյան զորքի դուրսբերումը նվեր կլինի Վլադիմիր Պուտինի համար, քանի որ Մոսկվան փորձում է թուլացնել Վաշինգտոնի ազդեցությունը տարածաշրջանում: Նվեր կլինի նաև Իրանի համար, որն ընդլայնել է իր ներկայությունը Սիրիայում:  «Հակասական հրամաններ տալը մարտի դաշտում գտնվող զինվորներին, ինչպես […]

̰
Ահաբեկչական խմբավորումների տեղաշարժը լուրջ վտանգ կարող է հանդիսանալ բոլորիս համար. Վլադիմիր Պուտին

16:59 20.12.2018

«Ահաբեկչության դեմ պայքարի հարցում ես համաձայն եմ Դոնալդ Թրամփի հետ, քանի որ մենք այդ պայքարում հասել ենք էական փոփոխությունների և լուրջ հարվածներ ենք հասցրել ԻՊ-ին Սիրիայի տարածքում»,- հրավիրված մեծ ասուլիսի ժամանակ ասել է Վլադիմիր Պուտինը: ՌԴ նախագահը նաև շեշտել է, կա ահաբեկչական խմբավորումների՝ այլ տարածաշրջաններ տեղաշարժի վտանգ: «Այդ տեղաշարժը կարող է մեծ վտանգ հանդիսանալ բոլորիս՝ […]

̰
Թրամփը շնորհավորել է Զուրաբիշվիլիին նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ

16:49 20.12.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ: Նամակում, մասնավորապես, գրված է. «Շնորհավորում եմ Վրաստանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Միացյալ Նահանգները լիովին աջակցում է Վրաստանի տարածքային ամբողջականությանը, բարգավաճմանն ու ժողովրդավարական զարգացմանը, ինչպես նաև Վրաստանի արևմտյան ինտեգրմանը: Ես ակնկալում եմ ԱՄՆ-ի և Վրաստանի միջև տարբեր հարցերով սերտ գործընկերության […]

̰
BACK_TO_TOP