07:30 04.01.2019
Ամերիկացի զինծառայողները սկսել են Սիրիայի Արաբական Հանրապետությունից դուրս գալու գործընթացը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Newsmax հեռուստաալիքի հետ հարցազրույցում։ «Մեր զորքերը դուրս են գալիս»,- ասել է Պոմպեոն։ Նա ընդգծել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իրեն չի դրսևորում երկիմաստ։ Դեկտեմբերի 19-ին Սպիտակ տունը հայտարարել էր Սիրիայում ռազմական արշավի նոր փուլի և այդ […]
20:33 03.01.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «հիանալի նամակ» է ստացել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինից և նշել, որ մոտ ժամանակներս երկու երկրների առաջնորդները կրկին կհանդիպեն, հաղորդում է Bloomberg-ը: «Մենք իսկապես լավ հարաբերություններ ենք ստեղծել»,- նշել է Թրամփը: Դոնալդ Թրամփը հիմնավորել է իր խոսքերը՝ նշելով, որ հակառակ դեպքում նախորդ տարի չէր հանդիպի Կիմ Չեն Ինի հետ, […]
15:06 03.01.2019
ԱՄՆ դաշնային կառավարության աշխատանքի մասնակի դադարեցումը կտևի այնքան, որքան պետք լինի։ Այս մասին Սպիտակ տանը հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Թրամփը նշել է, որ կառավարության աշխատանքի դադարեցումը կտևի որքան անհրաժեշտ է, նա նաև չի բացառել, որ կառավարության աշխատանքը կարող է տևական ժամանակով երկարաձգվել։ Դեկտեմբերի 22-ից ԱՄՆ կառավարությունը մասնակի դադարեցրել է դաշնային կառավարության […]
12:17 03.01.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Աֆղանստանի պատերազմն անվանել է Խորհրդային Միության փլուզման պատճառ։ «Ռուսաստանը Խորհրդային միություն էր։ Աֆղանստանն այն դարձրեց Ռուսաստան, քանի որ նրանք սնանկացան՝ Աֆղանստանում կռվելով»,-հայտարարել է ԱՄՆ նախագահը FoxNews-ի եթերում։ Նա նշել է, որ Խորհրդային միությունն իրավացի էր՝ սկսելով աֆղանական արշավը թալիբներից եկող ահաբեկչական սպառնալիքի պատճառով։ Նա նաև հավելել է, որ ԱՄՆ-ից բացի, այժմ […]
14:20 02.01.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ինի հետ հանդիպմանն անհամբերությամբ է սպասում։ Թրամփի խոսքերով՝ Կիմ Չեն ինը գիտակցում է ԿԺԴՀ-ի մեծ տնտեսական հնարավորությունները: Այս մասին ԱՄՆ նախագահը գրառում է արել թվիթերյան իր էջում. «Կիմ Չեն Ինն ասում է, որ Հյուսիսային Կորեան միջուկային զենք չի պատրաստի կամ փորձարկի, ինչպես նաև չի փոխանցի ուրիշներին, […]
16:59 01.01.2019
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինն Ամանորի ուղերձում հայտարարել է, որ պատրաստ է 2019 թվականին էլ շարունակել բանակցությունները և երկխոսությունը, մասնավորապես՝ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Միջազգային մամուլը հայտնում է, որ Կիմ Չեն Ինը նաև նախազգուշացրել է արևմտյան գործընկերոջը։ Հյուսիսային առաջնորդն իր տոնական ուղերձի ժամանակ զգուշացրել է չփորձել իր համբերությունը` սանկցիաներ կիրառելով ու ճնշում […]
12:46 31.12.2018
ԱՄՆ նախագահը որոշում է կայացրել Սիրիայի տարածքից այդ երկրի զորքերի դուրսբերման գործընթացում դադար վերցնել, հայտնում է Washington Examiner-ը: Այս մասին լրագրողներին հայտնել է սենատոր Լինդսի Գրեմը՝ այն բանից հետո, երբ հանդիպում է ունեցել Թրամփի հետ: «Նախագահի և (Գլխավոր շտաբի նախագահ Ջոզեֆ-խմբ.) Դանֆորդի հետ հանդիպումից հետո ես երբեք ավելի լավ չեմ զգացել մեր բռնած ուղու առումով», […]
18:32 30.12.2018
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հասցեագրված ամանորյա շնորհավորանքում հայտարարել է, որ Մոսկվան բաց է Վաշինգտոնի հետ երկխոսության համար։ Այս մասին ասվում է Կրեմլի պաշտոնական կայքում։ ՌԴ առաջնորդն ուղերձում նշել է, որ ռուս-ամերիկյան հարաբերությունները հանդիսանում են ռազմավարական կայունության և միջազգային անվտանգության ապահովման կարևորագույն գործոն։ Պուտինը հաստատել է, որ Ռուսաստանը բաց է ԱՄՆ-ի հետ […]
11:04 30.12.2018
ԱՄՆ-ը և Չինաստանն սկսել են երկրների միջև առևտրային վեճի կարգավորմանն ուղղված համաձայնագրի մշակման գործընթացը։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը։ Ընդգծվում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չափազանցրել է բանակցային գործընթացում «մեծ առաջընթացի» առկայությունը։ WSJ-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Թրամփն իր հայտարարությամբ փորձել է «հանդարտեցնել շուկաները», որոնք վերջին օրերին սկսել էին տատանվել՝ ԱՄՆ-ի և Չինաստանի […]
22:59 29.12.2018
Ամերիկյան The Washington Post-ն ամփոփել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կառավարման երկրորդ տարին, սակայն արտասովոր ձևով: Օրաթերթը տեսանյութի միջոցով ներկայացնում է նախագահի հետ 2018-ի ընթացքում տեղի ունեցած անհարմար և զվարճալի դեպքերը:
14:50 29.12.2018
Ամերիկացի ընտրողների շրջանում անցկացված հարցումները ցույց են տալիս, որ նրանց մեծ մասը ցանկանում է ոչ միայն տեսնել Դոնալդ Թրամփի հեռացումը ԱՄՆ նախագահի պաշտոնից, այլև ուզում է, որ նա պատժվի։ Այս մասին հայտնում է ամերիկյան հեղինակավոր Hill պարբերականը։ Հունվարից ԱՄՆ Կոնգրեսում մեծամասնությունը կազմելու են հակառակորդ՝ Դեմոկրատական ուժի ներկայացուցիչները (Թրամփը Հանրապետական կուսակցությունից է), և դա բավարար կլինի […]
14:32 29.12.2018
ԱՄՆ նախագահականի ներկայացուցիչ Գարրեթ Մարքիսը հերքել է լրատվամիջոցներում տարածված այն լուրերը, թե երկրի նախագահը հրամայել է մի քանի շաբաթվա ընթացքում Աֆղանստանից դուրս բերել ամերիկյան զորքերը։ Այս կեղծ լուրը հետևել էր Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերման իրական տեղեկություններին։ Նախագահ Թրամփը, ըստ Մարքիսի, որևէ հրաման չի արձակել ո՛չ Աֆղանստանում իրենց ներկայությունը կրճատելու, ո՛չ էլ զորքերը դուրս բերելու վերաբերյալ։ […]
10:25 29.12.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ստիպված կլինեն ամբողջությամբ փակել ԱՄՆ-ի հարավային սահմանը, եթե խոչընդոտիչ դեմոկրատները գումար չտրամադրեն պատի կառուցումն ավարտին հասցնելու համար, ինչպես նաև, եթե թույլ չտան փոխել, իր խոսքերով, ծիծաղելի ներգաղթային օրենքները: Այս մասին նախագահը գրել է թվիթերի իր միկրոբլոգում: «Մենք ստիպված կլինենք ամբողջությամբ փակել հարավային սահմանը, եթե խոչընդոտիչ դեմոկրատները չտրամադրեն մեզ […]
22:17 28.12.2018
«Հոնդուրասը, Գվատեմալան ու Սալվադորը ոչինչ չեն անում Միացյալ Նահանգների համար, բայց ստանում են մեր կողմից տրամադրվող գումարները»,- այս խոսքերով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թվիթերյան իր էջում ազդարարել է այս երեք Կենտրոնաամերիկյան երկրներին ամերիկյան ֆինանսական օգնության տրամադրումը դադարեցնելու մասին։ Նա նշել է, որ գաղթականների մի քարավան էլ, ինչպիսին ձևավորվել էր Մեքսիկայում ու շարժվում էր դեպի Նահանգներ, […]
16:31 28.12.2018
Սիրիայի կառավարական բանակի ստորաբաժանումներն այսօր մտել են երկրի հյուսիսում գտնվող Մանբիջ բնակավայր ու այնտեղ բարձրացրել իրենց դրոշը։ Մինչ այս, այնտեղ իշխում էին քրդական ուժերը, իսկ առաջիկայում սպասվում է թուրքական բանակի հարձակումն այդ ուղղությամբ։ Առանցքային այս բնակավայրում քրդական ուժերի վերահսկողությունը կասկածի տակ էր հայտնվել այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահը հայտարարեց, որ իրենք դուրս են բերելու […]
12:46 28.12.2018
Բրիտանական BBC-ն ամփոփել է բողոքի ակցիաների տարին ու անդրադարձել հետխորհրդային տարածքում և աշխարհի մյուս հատվածներում տեղի ունեցած ցույցերին, հավաքներին ու դրանց թվում նաև Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությանը։ Ցույցերի տեսանյութը սկսվում է Ռուսաստանից․ այստեղ ցույցեր են եղել՝ կենսաթոշակային բարեփոխման դեմ, ընտրությունների արդյունքների դեմ, Չեչնիա-Ինգուշեթիա սահմանային բաժանումից հետո, և մի քանի այլ դեպքեր։ Ապա հիշատակվում է Հայաստանում տեղի […]
12:30 28.12.2018
Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Քասեմին քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այցը Իրաք՝ այն անվանելով ինքնիշխան երկրի նկատմամբ դրսևորած անհարգալից վերաբերմունք, հայտնում է իրանական IRNA գործակալությունը: Հիշեցնենք՝ նախօրեին Թրամփը կնոջ՝ Մելանյայի հետ, սուրբծննդյան տոների կապակցությամբ այցելել էր Իրաք՝ հանդիպելու ամերիկացի զինվորականների հետ: ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ չի պլանավորում կրճատել ամերիկյան զինվորական կոնտինգենտը Իրաքում: Քասեմիի […]
07:47 28.12.2018
Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու հարցում Դեմոկրատական կուսակցության դժկամությունը խոսում է նրանց «հիմարության» մասին։ Այս մասին գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթերյան էջում։ «Հարավային բաց սահմանը և մեծ թվով հանցագործներն այդ հիմարության հետևանք են»,- գրել է նա։ Սահմանային պատի պատճառով Կոնգրեսում դեմոկրատների հետ Թրամփի վեճերը հանգեցրին այն բանին, որ ամերիկացի օրենսդիրները չկարողացան ընդունել […]
21:19 27.12.2018
ԱՄՆ նախագահը շեշտել է, որ Սիրիայից ամերիկյան զորքերը դուրս են բերվելու հստակ ծրագրված ձևով:
14:04 27.12.2018
Իրաքի մայրաքաղաք Բաղդադի հատուկ պահպանվող «կանաչ գոտում» գտնվող ԱՄՆ դեսպանատան տարածքում մի քանի պայթյուն է որոտացել: Այս մասին հայտնում է Shafaaq news-ը: Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ մի քանի ականանետային արկ է պայթել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այցից հետո: Դիվանագիտական ներկայացուցչությունը, ի պատասխան հարձակմանը, մի քանի նախազգուշացնող կրակ է արձակել: Ամերիկյան կողմը դեռ չի մեկնաբանում միջադեպը: Հիշեցնենք, որ Դոնալդ […]
09:30 27.12.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իրաքից ուղևորվել է Գերմանիայում տեղակայված Ռամշտայն ամերիկյան ռազմաբազա, հաղորդել է Associated Press-ը: Մինչ նախագահական օդանավի լիցքավորվելը, Թրամփը կհանդիպի ռազմաբազայի անձնակազմի հետ և բարեմաղթանքներ կուղղի զինծառայողներին Սուրբ Ծննդի առթիվ։ Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Թրամփը չհայտարարված այց էր կատարել Իրաք, հանդիպել էր ամերիկյան ռազմաբազայի անձնակազմի հետ, նշել, որ ԱՄՆ-ը դուրս չի բերի […]
07:56 27.12.2018
Չհայտարարված այցով Իրաք ժամանած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Արաբական Հանրապետության վարչապետ Ադել Աբդել Մահդիի միջև պաշտոնական հանդիպում կազմակերպելու շուրջ տարաձայնությունները հանգեցրել են հանդիպման չեղարկման։ Այս մասին հայտնում է Իրաքի կառավարության մամուլի ծառայությունը, որի փոխանցմամբ՝ Վաշինգտոնը Բաղդադին ծանուցել է Թրամփի այցի մասին դեկտեմբերի 26-ի երեկոյան։ Տարաձայնությունների պատճառով հանդիպումը փոխարինվել է հեռախոսազրույցով։ Հեռախոսազրույցի ընթացքում երկու երկրների […]
07:18 27.12.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը տիկնոջ հետ չհայտարարված այց է կատարել Իրաք։ ԱՄՆ-ը չի պատրաստվում դուրս բերել իր զորքերն Իրաքից։ Այս մասին հայտարարել է Թրամփն Իրաքում ռազմաբազա այցի ժամանակ։ «Եթե մենք տեսնենք, որ ԻՊ-ի հետ ինչ-որ բան է տեղի ունենում, ինչը մեզ դուր չի գալիս, մենք կարող ենք նրանց հարված հասցնել այնքան արագ ու այնքան ուժգին, […]
00:46 27.12.2018
Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցության» (ԺՄԿ-PYD) ռազմական կառույցներից մեկի խոսնակ Շերվան Դերվիշը հայտարարել է, թե ռուսական զինուժի որոշ ստորաբաժանումներ մտել են Սիրիայի Մանբիջ քաղաք, որտեղից առաջիկայում պետք է դուրս գան ամերիկացի զինվորները: Քուրդ պաշտոնյան նշել է, որ այնուամենայնիվ, այս պահին ամերիկացի զինվորները շարունակում են վերահսկել Մանբիջի և Ջերաբլուս շրջանների միջև գոյություն ունեցող շփման գիծը: Միաժամանակ […]
23:32 26.12.2018
Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը անհամաձայնություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն խոսքերի հետ, ըստ որոնց՝ Սիրիայում «Իսլամական պետությունը» ջախջախվել է, և այդ կապակցությամբ իրենք դուրս են բերում ամերիկյան բանակն այդ պետության տարածքից։ Գերմանիայի ՊՆ ղեկավարի խոսքով՝ մի կողմից ԻՊ խմբավորումը դեռ լիարժեք չի ջախջախվել, մյուս կողմից՝ ամերիկյան կողմը դեռ չի բացատրել, […]
13:50 26.12.2018
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնվել է բրիտանական The Guardian պարբերականի կազմած 2018 թվականի ավտոկրատ ղեկավարների ցանկում: «2018. ավտոկրատ տարի» վերտառությամբ հոդվածում հայտնվել են նաև մի շարք երկրների առաջնորդներ, այդ թվում՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Չինաստանի, Բրազիլիայի նախագահները: Հոդվածագիրը գրում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը, օգտագործել են իրենց […]
08:04 26.12.2018
7-ամյա Լլոյդ Քոլմենը, որին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ակնարկել էր, որ Սանտա Կլաուս գոյություն չունի, չի կորցրել հավատը։ Այս մասին գրում է The Post and Courier պարբերականը։ Երեկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու առաջին տիկին Մելանյան եղել են թեժ գծի օպերատորներ՝ պատասխանելով երեխաների՝ Սանտայի և նրա գտնվելու վայրի վերաբերյալ հարցերին։ 7-ամյա ամերիկուհու հետ զրույցի ժամանակ Թրամփը […]
07:44 26.12.2018
Սպիտակ տանը մոտ աղբյուրը հայտնում է, որ չնայած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախկին հայտարարություններին՝ ֆինանսների նախարար Ստիվեն Մնուչինի հետ կապված նրա դժգոհությունն աճում է։ Այս մասին հայտնում է CNN-ը։ Դեկտեմբերի 25-ին Թրամփը լրագրողներին վստահեցրել էր, որ վստահում է ֆինանսների նախարարին, ինչպես նաև համարում նրան տաղանդավոր և խելացի մարդ։ Աղբյուրի փոխանցմամբ՝ իրականում նախագահը Մնուչինին պատասխանատու է […]
23:25 25.12.2018
Սպիտակ Տունը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստակամ է հանդիպել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, հայտնում է ermenihaber.am-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահին Քալընի հայտարարությունն այն մասին, որ այս տարվա դեկտեմբեր ամսին երկու երկրների ղեկավարները հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում Թուրքիայի նախագահն ամերիկացի իր գործընկերոջը Թուրքիա է հրավիրել, ինչին ի […]