TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+5.09 oC

Թրամփ

̰
Շերը կոչ է արել դադարեցնել Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցումը

13:53 10.01.2019

Հայտնի երգչուհի Շերը Twitter-ում կոչ է արել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին դադարեցնել ԱՄՆ-ի և Մեքսիկայի սահմանին պատի շինարարությունը: Ավելի վաղ Շերը քննադատության էր ենթարկել Դոնալդ Թրամփին և նրա վարչակազմին՝ մեղադրելով իշխանություններին սահմանային իրավիճակի և երկու երեխաների մահվան մեջ: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Մեքսիկայի հետ սահմանին տիրող իրավիճակն անվանել […]

̰
Սիրիայում ԻՊ-ի հարձակման ժամանակ բրիտանացի 5 զինվորական է զոհվել

11:42 10.01.2019

Բախումը տեղի է ունեցել Աշ-շաֆա բնակավայրի մոտ, որը նախօրեին ազատագրվել էր Սիրիայի դեմոկրատական ուժերի ջոկատների կողմից:

̰
Իրանը հաստատել է ԱՄՆ քաղաքացու ձերբակալությունը

11:27 10.01.2019

Քանի որ ԱՄՆ-ն և Իրանը դիվանագիտական հարաբերություններ չունեն, կողմերի միջև հաղորդակցությունն իրականացվում է շվեյցարացի դիվանագետների միջոցով:

̰
Թրամփը հեռացել է դեմոկրատների հետ բանակցություններից

11:26 10.01.2019

ԱՄՆ նախագահը բանակցություններն անվանել է ժամանակի վատնում:

̰
Կիմ Չեն Ինը հայտնել է Թրամփի հետ հանդիպման նպատակը

08:54 10.01.2019

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը հույս ունի, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումը կբերի արդյունք, որն արձագանք կգտնի միջազգային հանրության մոտ։ Այս հայտարարությունը հնչել է հյուսիսկորեացի առաջնորդի՝ Պեկին այցից հետո, հայտնում է Reuters-ը։ Կիմ Չեն Ինն ասել է, որ այլոց կողմից Փհենյանի անհանգստության ըմբռնման հույս ունի, և որ հետաքրքրված կողմերը միջոցներ կընդունեն՝ Կորեական […]

̰
Ռոբերտ դե Նիրոն Դոնալդ Թրամփին ռասիստ է անվանել

17:26 09.01.2019

Ամերիկացի հայտնի դերասան Ռոբերտ դե Նիրոն կոշտ քննադատության է ենթարկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին: The Guardian-ին տված հարցազրույցում հոլիվուդյան աստղը հայտարարել է, որ նախագահության շրջանում Թրամփն ավելի վատն է դարձել և իսկական ռասիստի է վերածվել: Դե Նիրոն նաև նշել է, որ ինքը տարբեր ռասսաների 6 երեխա ունի և մտահոգված է նրանց ապագայով: «Թրամփը ֆաշիզմի ճանապարհին […]

̰
Մայք Պոմպեոն խոստացել է ուժեղացնել ճնշումը Իրանի նկատմամբ

14:45 09.01.2019

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն խոստացել է առաջիկա ժամանակահատվածում կրկնապատկել տնտեսական ու դիվանագիտական ճնշումը Իրանի նկատմամբ, փոխանցում է РИА Новости-ին: «Դուք կտեսնեք առաջիկա օրերին ու շաբաթներին, որ մենք կրկնապատկում ենք ճնշումը ոչ միայն մեր դիվանագիտական, այլև առևտրի ոլորտում, որպեսզի Իրանի վրա իսկական ճնշում գործադրվի և հասնենք նրան, ինչ որոշել ենք մայիսին»,- ասել է նա լրագրողներին Հորդանանի ԱԳ […]

̰
Վենեսուելան բողոք է ներկայացրել Առևտրի համաշխարհային կազմակերպություն ընդդեմ ԱՄՆ-ի

08:10 09.01.2019

Վենեսուելան դիմել է Առևտրի համաշխարհային կազմակերպություն՝ բողոքելով ԱՄՆ-ի գործողություններից, որոնք, ըստ Կարակասի բնութագրման, ուղղված են վենեսուելական ապրանքների, ծառայությունների դեմ և միտված են առևտրի սահմանափակմանը։ Այս մասին ասված է Առևտրի համաշխարհային կազմակերպության կայքում։ Կարակասը մեղադրել է Վաշինգտոնին Վենեսուելան տնտեսապես մեկուսացնելու փորձում։ ԱՄՆ-ը Վենեսուելայի կառավարությանը մեղադրում է մարդու իրավունքների խախտումների և կոռուպցիայի մեջ։ Ավելի վաղ ԱՄՆ ֆինանսների […]

̰
Թրամփը հեռուստաուղերձով տեղեկացրել է Մեքսիկայի հետ սահմանին աճող ճգնաժամի մասին

07:27 09.01.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Մեքսիկայի հետ սահմանին տիրող իրավիճակն անվանել է մարդասիրական ճգնաժամ։ Այս մասին նա ասել է ազգին հղված հեռուստաուղերձում։ «Մեր հարավային սահմաններին իրավիճակը վերածվել է մարդասիրական ճգնաժամի, անվտանգության ապահովման ոլորտի ճգնաժամի»,- ասել է Թրամփը։ Թրամփի կարծիքով՝ այդ ամենի պատճառն անօրինական ներգաղթյալների հոսքերն են։ Նրանց անհնար է վտարել երկրից։ Նա ստեղծված իրավիճակի ողջ պատասխանատվությունը […]

̰
Թուրքիայի նախագահը հրաժարվել է հանդիպել Թրամփի խորհրդականի հետ

19:22 08.01.2019

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրաժարվել է հանդիպել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ: Այս մասին հայտնել է Bloomberg-ը: Թուրքիայի նախագահը նաև ելույթ է ունեցել խորհրդարանում, որտեղ անընդունելի է անվանել Բոլթոնի հայտարարությունները այն մասին, որ մինչ Սիրիայի ամերիկյան զորքերի դուրս գալը անհրաժեշտ է ապահովել այնտեղի քրդական բնակչության և ինքնապաշտպանական ջոկատների անվտանգությունը: «Մենք […]

̰
ԱՄՆ-ն իջեցրել է Վաշինգտոնում ԵՄ ներկայացուցչության կարգավիճակը

16:06 08.01.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն իջեցրել է Վաշինգտոնում ԵՄ ներկայացուցչության դիվանագիտական կարգավիճակը` Բրյուսելին այդ մասին պաշտոնապես չիրազեկելով: Այս մասին հաղորդում է Apsny.ge-ն: ԵՄ ներկայացուցիչն ընդգծել է, որ այդ քայլը ԵՄ ղեկավարության կողմից «լավ չի ընդունվել», և ԵՄ պաշտոնական պատասխանի հարցը դեռ քննարկվում է: Դիվանագետների կարծիքով` այս քայլը, ամենայն հավանականությամբ, արվել է 2018 թ. հոկտեմբեր-նոյեմբերին. հենց […]

̰
Անկարան խնդրել է, որպեսզի ԱՄՆ-ն Սիրիայում իր բազաները կա՛մ հանձնի Թուրքիային, կա՛մ ոչնչացնի

14:42 08.01.2019

Անկարան խնդրել է, որպեսզի ԱՄՆ-ն իր բազաները Սիրիայում հանձնի Թուրքիային կամ ոչնչացնի: Այս մասին հայտնի է դարձել ԱՄՆ-ի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի՝ Անկարա կատարած այցի ընթացքում: Տեղեկությունն այսօր հրապարակել է Hurriyet թերթը: Ըստ աղբյուրի՝ Թուրքիան կտրականապես դեմ է, որ ԱՄՆ-ն Սիրիայում գտնվող իր 22 ռազմաբազաները հանձնի տեղի քրդական խմբավորումներին: Հիշեցնենք, որ դեկտեմբերի կեսերին Դոնալդ […]

̰
Երեք հեռուսատաալիք պատրաստ է Դոնալդ Թրամփին եթերաժամանակ տրամադրել

14:30 08.01.2019

ԱՄՆ խոշորագույն  4 հեռուստաալիքներից երեքը՝  CBS, NBC և ABC, համաձայնել են եթերաժամանակ տրամադրել ԱՄՆ նախագհ Դոնալդ Թրամփին՝ տեսաուղերձով մարդկանց դիմելու համար: Այս մասին հայտնում է Mediaite պարբերականը: Նշենք, որ հունվարի 7-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկություն էր հայտնել հեռուստատեսությամբ՝ փրայմ թայմում դիմել ժողովրդին և խոսել բյուջետային ճգնաժամի ու դրա հետևանքով առաջացած աշխատանքային ժամանակավոր կրճատումների մասին: Այս հայտարարությունից հետո New York Times-ի լրագրող Մայքլ […]

̰
ԱՄՆ-ում դեմոկրատները Թրամփին հակակշռելու համար եթերաժամանակ են պահանջում

13:58 08.01.2019

ԱՄՆ Սենատում փոքրամասնության ղեկավար Չակ Շումերը և ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում դեմոկրատների ղեկավար Նենսի Փելոսին պահանջել են եթեր տրամադրել Դեմոկրատներին՝ կապված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ծրագրվող ուղերձի հետ: Այս մասին հայտնում է Associated press լրատվական գործակալությունը: «Այժմ, երբ հեռուստաընկերությունները համաձայնության են եկել ցուցադրել նախագայի տեսաուղերձը, որը, դատելով իր նախկին ուղերձներից, լինելու է ամբողջությամբ ատելության խոսք ու ապատեղեկատվություն, ապա […]

̰
ԱՄՆ կառավարության Shutdown-ը հավակնում է դառնալ ամենաերկարատևը երկրի պատմության մեջ

13:00 08.01.2019

Ընթացիկ Shutdown-ն ընդգրկվել է ԱՄՆ պատմության մեջ երկարատևությամբ աչքի ընկած եռյակում, հաղորդում է TIME-ը: Աղբյուրը նշում է, որ արդեն 16 օր է, ինչ ԱՄՆ դաշնային ծառայությունները դադարեցրել են իրենց աշխատանքը: Բյուջեի չհաստատման դեպքում կառավարության աշխատանքի դադարեցման համակարգը սկսել է գործել 1976թ-ից: Այս ընթացքում կառավարությունը դադարեցրել է իր աշխատանքը 21 անգամ: Ավելի երկար ժամանակահատվածում կառավարությունը չի աշխատել […]

̰
ԱՄՆ-ը ոչնչացրել է «Իսլամական պետության» ուժերի 99 տոկոսը․ Պոմպեո

08:16 08.01.2019

ԱՄՆ-ը ոչնչացրել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ուժերի 99 տոկոսը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն։ «Ինչ-որ մեկը վիճարկո՞ւմ է այս փաստերը։ Դա չափազանց հաջող արշավ էր»,- ասել է նա լրագրողների հետ զրույցում, փոխանցում է Պետդեպի մամուլի ծառայությունը։ Պոմպեոն հայտարարել է, որ իր շրջագայության ընթացքում կոչ կանի Մերձավոր Արևելքի երկրներին համախմբվել՝ օգնելու ԱՄՆ-ին […]

̰
ԱՄՆ նախագահի գործողությունները կարող են վատ հետևանքներ ունենալ այդ երկրի համար. CNN

17:32 07.01.2019

Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման աշխատանքների չֆինանսավորման պատճառով Թրամփի կողմից դաշնային  կառավարության աշխատանքի դադարեցումը սրել է իրադրությունը երկրի ներսում: Այս մասին հայտնում է CNN-ը: ԱՄՆ-ում արդեն 3-րդ շաբաթն է, ինչ նախագահ Թրամփը հրաժարվում է ստորագրել 2019-ի բյուջեի նախագիծը՝ դրանում պատի ֆինանսավորման մասին դրույթի բացակայության պատճառով: Ավելի ուշ Թրամփը սպառնացել էր իրավիճակի շարունակության դեպքում երկրում արտակարգ […]

̰
Հայտնի է ԱՄՆ և Հյուսիսային Կորեայի ղեկավարների հանդիպման հավանական վայրը

13:26 07.01.2019

Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ ղեկավարների երկրորդ հանդիպումը կարող է կայանալ Հանոյում: Այս մասին հայտնում է Bloomberg-ը: Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ բանակցությունն էին ընթանում՝ հանդիպման վայրը որոշելու համար: Աղբյուրը փոխանցում է հարավկորեական Munhwa Ilbo պարբերականի տեղեկությունն այն մասին, որ հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություններ ձեռք բերելու նպատակով Հանոյում ավելի վաղ արդեն հանդիպել են […]

̰
Պեկինում սկսվել են ԱՄՆ-Չինաստան առևտրային բանակցությունները

11:45 07.01.2019

Ամերիկյան պատվիրակության ղեկավարն է ԱՄՆ առևտրային ներկայացուցչի տեղակալ Ջեֆրի Ջերիշը:

̰
Թրամփն առաջարկել է ԱՄՆ-Մեքսիկա սահմանի պատը բետոնի փոխարեն կառուցել պողպատից

10:28 07.01.2019

ԱՄՆ նախագահը նաև սպառնացել է, որ կարող է երկրում արտակարգ դրություն սահմանել:

̰
ԱՄՆ-ը Թուրքիայից կպաշտպանի Սիրիայի քրդերին

23:21 06.01.2019

ԱՄՆ-ը Սիրիայի հյուսիսարևելյան մասից զորքերը դուրս չի բերի այնքան ժամանակ, քանի դեռ Թուրքիան Սիրիայի քրդերին անվտանգության երաշխիքներ չի տրամադրել։ Bloomberg-ի փոխանցմամբ՝ այս մասին հունվարի 6-ին հայտարարել է ԱՄՆ անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը։ Նրա խոսքերով՝ Անկարայի գործողությունները չպետք է վտանգի ենթարկեն ոչ միայն ամերիկյան զորքին, այլև Սիրիայում Վաշինգտոնի դաշնակիցներին։ «Զորքերի դուրսբերման ժամանակացույցը կախված է քաղաքական […]

̰
ԱՄՆ-ը որոշել է զորքերի մի մասը թողնել Սիրիայում․ ԶԼՄ-ներ

09:15 06.01.2019

Ամերիկացի զինծառայողների մի մասը կարող է անորոշ ժամկետով մնալ Սիրիայի հարավում։ Այս մասին հայտնում է NBC-ն՝ հղում անելով Սպիտակ տան բարձրաստիճան աղբյուրին։ Աղբյուրի փոխանցմամբ՝ նախագահ Դոնալդ Թրամփը  զորքերի լիարժեք դուրսբերման ժամկետներ չի հայտնել, սակայն ԱՄՆ իշխանությունները կարծում են, որ Սիրիայում մնացած ԻՊ-ի ահաբեկիչները կոչնչացվեն մի քանի շաբաթվա ընթացքում։ Նա նաև նշել է, որ Սիրիան լքող […]

̰
Ամերիկան լքելու ցանկություն ունեցողների թիվն այդ երկրում ռեկորդային ցուցանիշ է գրանցել. Gallup

19:44 05.01.2019

ԱՄՆ բնակիչների մոտ 16 տոկոսը ցանկանում է մշտական բնակության տեղափոխվել մեկ այլ երկիր: Այս մասին հայտնի է դարձել հանրահայտ Gallup սոցիոլոգիական կազմակերպության կողմից կատարված հարցման արդյունքում, որոնք հրապարակված են կազմակերպության կայքում: Հաղորդվում է, որ նման ցանկություն հայտնողների թիվը վերջին շրջանում ռեկորդային ցուցանիշ է գրանցել: Մասնագետները հայտնում են, որ դա հիմնականում կապված է Դոնալդ Թրամփի՝ երկրի […]

̰
Թրամփի ու Պուտինի կապը վտանգավոր է. Նենսի Փելոսի

12:01 05.01.2019

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի մամուլի խոսնակ Նենսի Փելոսին հայտարարել է, որ Թրամփի և Պուտինի կապը կարող է վտանգավոր լինել: «Վլադիմիր Պուտինի՞, լո՞ւրջ: Կարծում եմ, որ դա վտանգավոր է: Իմ կարծիքով` ԱՄՆ նախագահի հարաբերությունները համաշխարհային գանգստերների հետ վախեցնող են»,- հայտարարել է Փելոսին: Հիշեցնենք, որ Թրամփի քննադատն ու ԱՄՆ-ի ամենաազդեցիկ կինը՝ 78-ամյա Նենսի Փելոսին, ընտրվել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների […]

̰
Հայտնի է Պենտագոնի ղեկավարի թեկնածուի անունը

16:57 04.01.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի պաշտոնում դիտարկում է նախկին սենատոր, Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Ջիմ Ուեբի թեկնածությունը: The New York Times-ի հետ զրույցում Պենտագոնի բարձրաստիճան ներկայացուցիչը հաստատել է, որ Սպիտակ տունը քննարկում է Ուեբի թեկնածությունը: Վերջինս չի մեկնաբանել այդ տեղեկությունը: 72-ամյա դեմոկրատ Ուեբը դեմ էր ԱՄՆ-ի Իրաք ներխուժմանը: Բացի դրանից՝ նախկին սենատորը Չինաստանի […]

̰
ԱՄՆ-ում Թրամփի դեմ իմպիչմենթ են պատրաստում

13:20 04.01.2019

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ, դեմոկրատ Բրեդ Շերմանը հայտարարել է նախագահ Դոնալդ Թրամփին իմպիչմենթ հայտարարելու մտադրության մասին: Այս մասին գրում է Los Angeles Times-ը: «Որևէ պատճառ չկա, թե ինչու չպետք է Կոնգրեսն այդ որոշումը դիտարկի»,- ասել է Շերմանը: Կոնգրեսականը նաև նշել է, որ Դոնալդ Թրամփի՝ պաշտոնը լքելը կլինի «երկրի բարեկեցության երաշխիքը»: Դեռ նախորդ տարվա դեկտեմբերին Դոնալդ Թրամփն […]

̰
ԱՄՆ Կոնգրեսն ընդունել է բյուջեի առանձին հատվածներ՝ կառավարության աշխատանքը վերականգնելու համար

11:48 04.01.2019

Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատը դեմոկրատների ձայների մեծամասնությամբ ընդունել է Ներքին անվտանգության նախարարության աշխատանքը մինչև փետրվարի 8-ը ֆինանսավորելու վերաբերյալ փաստաթուղթ (հատվածական բյուջե) ու մյուս նախարարությունների աշխատանքը մինչև սեպտեմբերի 30-ը ֆինանսավորող փաստաթուղթ, որպեսզի կառավարության աշխատանքն ի վերջո վերսկսվի։ Պատճառն այն է, որ օրենքի համաձայն՝ եթե այդ տարվա բյուջեն ԱՄՆ-ում չի ընդունվում, կառավարությունն աշխատանքը շարունակում է կրճատված գործառույթներով․ […]

̰
Թրամփի քննադատ Նենսի Փելոսին ընտրվել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ

08:39 04.01.2019

Թրամփի քննադատն ու ԱՄՆ-ի ամենաազդեցիկ կինը՝ 78-ամյա Նենսի Փելոսին, ընտրվել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ։ Նա ընտրվել է 2019-2020 թթ․ համար։ Նրա օգտին է քվեարկել կոնգրեսականների մեծ մասը։ Փելոսիի թեկնածության դեմ են հանդես եկել մի խումբ դեմոկրատ կոնգրեսականներ, ովքեր համոզված են, որ կուսակցությունը նոր, երիտասարդ առաջնորդի կարիք ունի։ Փելոսին Ներկայացուցիչների պալատում գլխավորում է դեմոկրատներին […]

̰
ԱՄՆ պետպարտքը Թրամփի նախագահության ընթացքում աճել է 2 տրիլիոն դոլարով

07:47 04.01.2019

Դոնալդ Թրամփի նախագահության ընթացքում ԱՄՆ պետպարտքն աճել է ավելի քան 2 տրիլիոն դոլարով։ Ինչպես հայտնում է CNN հեռուստաալիքը՝ հղում անելով ԱՄՆ Ֆինանսների նախարարության տվյալներին, 2017 թվականի հունվարի 20-ից երկրի պետպարտքն աճել է 10 տոկոսով և  հասել մոտ 22 տրիլիոն դոլարին (21.974 տրլն դոլար)։ 2018 թվականի հուլիսին Կոնգրեսում նշել էին, որ ԱՄՆ-ի «պարտքային ռումբը» կարող է […]

̰
BACK_TO_TOP