12:42 17.01.2019
Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ինը Վաշինգտոն կայանալիք այցից առաջ նամակ է գրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին: Այս մասին հայտնում է CNN-ի աղբյուրը: Աղբյուրը հայտնում է, որ նամակը Թրամփին կփոխանցի է հյուսիսկորեական հեոտախուզական ծառայության նախկին ղեկավար Կիմ Յոն Չհոլը: Ըստ ամենայնի, նա նամակը կհանձնի այսօր՝ Վաշինգտոն հասնելուն պես:
16:10 16.01.2019
Պաշտոնական այցով Միացյալ Արաբական Էմիրություններում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ԱՄԷ-ի մայրաքաղաքում տեղի ունեցող «Աբու Դաբի կայունության շաբաթ» (Abu Dhabi Sustainability Week) ֆորումի շրջանակում այսօր մասնակցել է «Ապագայի գագաթնաժողով» (Future Summit) խորագրով համաժողովին։ Այն բացել է ԱՄԷ էներգետիկայի և արդյունաբերության նախարար Սուահիլ Մոհամեդ Ֆարաժ ալ-Մազրուին։ Այս մասին հայտնում եմ ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ […]
14:27 16.01.2019
Ստամբուլում ԱՄՆ հյուպատոսության շենքի մոտ բողոքի ակցիաներ են անցկացվել: Այս մասին հայտնում է թուրքական DHA գործակալությունը: Ակցիան անցկացրել են ազգայնական Դողու Փերինչեքի գլխավորած «Հայրենիք» կուսակցության անդամները՝ դատապարտելով Թրամփի կողմից հնչեցրած սպառնալիքները, թե Սիրիայում քրդերի վրա հարձակման դեպքում կկործանի Թուրքիայի տնտեսությունը:: Հակաամերիկյան կոչերից բացի, ակցիայի մասնակիցները հանդես են եկել նաև հայտարարությամբ: «ԱՄՆ զորքերի՝ Սիրիայից դուրս բերելու պատճառը […]
07:20 16.01.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը դիտարկում է ԱՄՆ-ում և աշխարհում հակահրթիռային պաշտպանության ուժեղացման հնարավորությունները, հայտնում է Associated Press-ը։ Ի թիվս այլ միջոցառումների` դիտարկվում է տիեզերք արբանյակների արձակման հնարավորությունը, որոնք կօգնեն ճանաչել և հետևել թիրախներին։ Աղբյուրների տվյալներով՝ Սպիտակ տունը, ըստ ամենայնի, չի պնդի տիեզերքում հակահրթիռներ տեղակայելու անհրաժեշտությունը։ Պլանների մասին կբարձրաձայնվի հունվարի 17-ին, երբ Պենտագոնը ներկայացնի ԱՄՆ […]
18:01 15.01.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ստորագրել է «Ցեղասպանությունների և վայրագությունների կանխման» մասին Էլի Վիզելի ակտը, որն ավելի վաղ Սենատում և Կոնգրեսում արժանացել էր հավանության: Այս մասին տեղեկանում ենք Սպիտակ տան պաշտոնական կայքից: Փաստաթղթի ստորագրմանն անդրադարձել է նաև Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը: Նրանք նշել են, որ այս օրենքը հաղթանակ է նոր ցեղասպանությունների ու վայրագությունների կանխարգելման քաղաքական գործընթացների […]
15:16 15.01.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «Clameson Tigers» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստներին Սպիտակ տանն արագ սնունդ (fast food) է հյուրասիրել: Այս մասին հայտնում է BuzzFeed-ը: Աղբյուրը հայտնում է, որ հյուրընկալության ու հյուրասիրության առիթն ազգային լիգայում ակումբի՝ Alabama Crimson Tide-ի հանդեպ տարած հաղթանակն է եղել: Հաղորդվում է, որ Թրամփը ֆուտբոլիստներին հյուրասիրել է երկրի տարածքում արագ սնունդ մատակարարող մի քանի […]
11:40 15.01.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ արտակարգ իրավիճակ հայտարարելու հնարավոր որոշմանը չի աջակցում ամերիկացիների 69 տոկոսը: Այս մասին հաղորդում է The Hill-ը: Ամերիկացիների միայն 31 տոկոսն է կողմ արտակարգ իրավիճակ հայտարարելուն և Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելուն: Սոցիոլոգիական հետազոտությունն անցկացվել է հունվարի 12-ին և 13-ին: Հարցմանը մասնակցել է 1001 մարդ:
11:04 15.01.2019
Հունվարի 11-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանն իր հավատարմագրերը հանձնեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին: Ողջունելով նախագահ Թրամփին ՀՀ նախագահի, վարչապետի ու ժողովրդի անունից` դեսպան Ներսեսյանը նշեց, որ իր համար մեծ պատիվ ու պատասխանատվություն է Հայաստանը ներկայացնել ԱՄՆ-ում այս կարևոր ժամանակաշրջանում: Հավատարմագրերի հանձնման արարողության ընթացքում տեղի ունեցած կարճ զրույցի ընթացքում նախագահ Թրամփն ու դեսպան Ներսեսյանը կարևորեցին […]
07:56 15.01.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է համագործակցությունը Սիրիայում ամերիկյան զորքերի դուրսբերման մեկնարկի ֆոնին։ Այս մասին հայտնում է ABC-ն՝ հղում անելով Սպիտակ տանը։ Նշվում է, որ զրույցի ընթացքում Թրամփը Սիրիայի հյուսիս-արևելքում անվտանգության հարցով համատեղ աշխատելու ցանկություն է հայտնել։ Սպիտակ տան ղեկավարն ընդգծել է այն բանի կարևորությունը, որ […]
08:22 14.01.2019
Ամերիկացի պետծառայողները սուպերմարկետների մոտ գոյացրել են անվճար սննդի հերթեր, քանի որ դեկտեմբերի վերջից աշխատավարձ չեն ստացել։ Այս մասին հայտնում է գերմանական Welt-ը։ Հերթում կանգնած կանանցից մեկի խոսքերով՝ դա նվաստացուցիչ է իրենց համար, սակայն ստիպված են։ Ներկաներից մեկն էլ հավելել է, որ իրավիճակը հիշեցնում է Մեծ ընկճախտի ժամանակների մասին իր տատիկի պատմությունները, ինչը մտահոգիչ է։ Մոտ […]
08:09 14.01.2019
Ամերիկացի կոնգրեսականները ցանկանում են հարցաքննել նախագահ Դոնալդ Թրամփի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումներին ներկա գտնված թարգմանիչներին։ Այս մասին հայտնում է ABC News-ը։ Հեռուստաալիքի փոխանցմամբ՝ միանգամից երկու՝ հետախուզական և արտաքին հարցերով կոմիտեներն իրավաբանների միջոցով դիտարկում են նման հնարավորությունը։ Ավելի վաղ SHANTNEWS․am-ը հայտնել էր, որ The Washington Post-ի հրապարակմամբ՝ Թրամփն իր վարչակազմի անդամներից թաքցրել է Պուտինի […]
07:46 14.01.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է տնտեսապես կործանել Թուրքիան, եթե Սիրիայից ամերիկացի զինվորականների դուրս գալուց հետո Անկարան իր գործողությունների ընթացքում հարձակվի սիրիացի քրդերի վրա։ Այս մասին նա գրել է թվիթերյան իր միկրոբլոգում։ ԱՄՆ առաջնորդը նշել է, որ Սիրիայից ԱՄՆ զորակազմի դուրսբերումը «վաղուց հասունացել է», այդուհանդերձ, նա հստակ նշել է, թե ինչ տեղի կունենա Թուրքիայի հետ, […]
20:46 13.01.2019
Միացյալ Նահանգներում շարունակվում է երկրի պատմության մեջ ամենաերկար «շաթդաունը»՝ կառավարության աշխատանքի մասնակի դադարեցումը բյուջեի չհաստատման ու ֆինանսավորման կասեցման պատճառով։ ԱՄՆ նախագահը պնդում է, որ պետք է բյուջեում նախատեսել Մեքսիկայի հետ սահմանային պատի կառուցումը (5,7 միլիարդ դոլար), իսկ հակառակորդ դեմոկրատների մեծամասնությամբ Կոնգրեսը դեմ է դրան, ինչի արդյունքում բյուջեն չի հաստատվում։ Միացյալ Նահանգների նախագահն այժմ պնդում է, […]
17:43 13.01.2019
Միացյալ Նահանգներում շարունակվող «շաթդաունը»՝ կառավարության աշխատանքի դադարը, ֆինանսավորման բացակայության պատճառով ռեկորդ է սահմանել ԱՄՆ պատմության մեջ։ Բյուջեի չհաստատումից հետ «շաթդաուն» անելու մասին կարգավորումը Միացյալ Նահանգներում սահմանվել է 1976 թվականին, ու դրանից հետո ներկայում շարունակվող «շաթդաունն» ամենաերկարատևն է։ Գրաֆիկում ներկայացվածից պարզ է դառնում, որ միայն 2018-2019 թվականներին՝ Թրամփի կառավարման օրոք, եղել է 3 «շաթդաուն»։ Դրանցից երկուսը […]
13:54 13.01.2019
Մեքսիկայի սահմանին ծառայող ամերիկացի սահմանապահները վերջին մեկ ամսվա ընթացքում արդեն երրորդ թունելն են հայտնաբերել, որով մեքսիկացիներն ապօրինաբար հատում են սահմանը, հաստատվում Միացյալ Նահանգներում կամ թմրանյութեր տեղափոխում այնտեղ։ Այս մասին հայտնում է ամերիկյան The Hill պարբերականը։ Սահմանային ստորգետնյա թունելներ հայտնաբերվում էին նաև նախկինում, սակայն այսպիսի հաճախականությունը, ըստ ամենայնի, կապված է սահմանը հաճախակի փակելու, ինչպես նաև սահմանային պատի […]
12:17 13.01.2019
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարցերով կոմիտեն մտադիր է լսումներ անցկացնել Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հանդիպումների վերաբերյալ։ «Ամեն անգամ, երբ Թրամփը հանդիպում է Պուտինի հետ, երկրում ոչինչ չի ասվում։ Ամերիկան արժանի է իմանալու ճշմարտությունը»,-ասված է կոմիտեի համանախագահ Էլիոթ Էնգելի հայտարարությունում, որը հրապարակվել է կոմիտեի կայքում։ Նշվում է, որ լսումներ կանցկացվեն Պուտինի հետ Թրամփի նհարաբերությունների և […]
11:08 13.01.2019
Փհենյանը դիտարկում է փետրվարին երկու երկրների առաջնորդների հանդիպում անցկացելու Վաշինգտոնի առաջարկը։ ԱՄՆ վարչակազմը Հյուսիսային Կորեային առաջարկել է Դոնալդ Թրամփի և Կիմ Չեն Ինի երկրորդ հանդիպումն անցկացնել փետրվարի կեսերին, Վիետնամում։ Այս մասին հայտնում է Yomiuri թերթը՝ հղում անելով ամերիկյան, հյուսիսկորեական և ճապոնական աղբյուրներին։ Փհենյանը դեռևս հստակ պատասխան չի տվել։ Հիշեցնենք, որ Թրամփի և Կիմ Չեն Ինի […]
10:42 13.01.2019
ԱՄՆ-ում ձգվող Shutdown-ի՝ դաշնային կառավարության աշխատանքի մասնակի կանգի ֆոնին նախագահ Դոնալդ Թրամփի վարկանիշը նվազել է՝ հասնելով 44 տոկոսի։ Այս մասին վկայում են Hill TV-ի և HarrisX հետազոտական ընկերության անցկացրած հարցման տվալները։ Ըստ հարցման տվյալների՝ ամերիկացիների 44 տոկոսը հավանություն է տալիս Թրամփի գործողություններին։ Նշվում է, որ դեկտեմբերին Թրամփի վարկանիշը կազմել է 47 տոկոս։ Պատասխանողների 56 տոկոսը […]
09:16 13.01.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վարչակազմի անդամներից թաքցնում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների մանրամասները։ Այս մասին հայտնում է The Washington Post –ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Պարբերականի հաղորդմամբ՝ խոսքը 2017 թվականին Համբուրգում կայացած հանդիպման մասին է, որին ներկա է գտնվել նաև այդ ժամանակ պետքատուղարի պաշտոնը զբաղեցնող Ռեքս Թիլերսոնը։ Նշվում է, որ բանակցություններից հետո Թրամփը վերցրել […]
19:59 12.01.2019
Սպիտակ տան մամուլի խոսնակ Սառա Սանդերսի կարծիքով՝ ԱՄՆ ներկայիս նախագահը «իրականում բավական դաժան» է Մոսկվայի նկատմամբ: Այս մասին հայտնել է TASS-ը: Սպիտակ տանը նաև մերժել են The New York Times-ի հոդվածը, ըստ որի՝ Հետաքննությունների դաշնային բյուրոն գաղտնի հետաքննություն է սկսել՝ պարզելու համար արդյո՞ք ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի կապ ունի Ռուսաստանի հետ: Ըստ լրագրողների՝ երբ նախագահ […]
18:00 12.01.2019
1976 թվականից սկսած, երբ ԱՄՆ-ում հաջորդ ֆինանսական տարվա բյուջեն չի հաստատվում, երկրի կառավարության մի մասը դադարում է աշխատել։ Դա տևում է մի քանի օր, մինչև խորհրդարանն ու նախագահը համաձայնության են գալիս։ Այս անգամ այդ դադարը ռեկորդ է սահմանել՝ 22 օր է, ինչ կառավարության մի մասը չի աշխատում։ Նույնքան ժամանակ է (դեկտեմբերի 26-ից), ինչ մասնակի է […]
16:00 12.01.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախորդ ամբողջ տարվա ընթացքում վաճառել է իրեն պատկանող 35 միլիոն դոլարի անշարժ գույք՝ գրասենյակներ և այլ հաստատություններ այն շենքերում, որոնց համասեփականատեր է Թրամփը։ Այս մասին հայտնի է դարձել հեղինակավոր Forbes գործակալությանը։ Դրա մի մասը՝ մոտ 20 միլիոն դոլարը, ձևավորվել է շուրջ 1 միլիարդ դոլար արժողությամբ անշարժ գույքի մի մասի վաճառքից, որտեղ […]
15:35 12.01.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դուստր Իվանկա Թրամփի և ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկկի Հեյլիի անունները շրջանառվում են Համաշխարհային բանկի նախագահի թեկնածուների անունների թվում: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ-Նովոստին»: Տեղեկատվության աղբյուրը չի հստակեցվում: Համաշխարհային բանկի խմբի նախագահ Ջիմ Յոն Կիմը փետրվարի 1-ից հեռանում է պաշտոնից, բանկի ղեկավարի պարտականությունները կիրականացնի գործադիր տնօրեն Կրիստալինա Գեորգիևան: Համաշխարհային բանկը լիահույս […]
16:59 11.01.2019
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չի մասնակցի շվեյցարական Դավոսում կայանալիք Համաշխարհային տնտեսական համաժողովին: Այս մասին հայտարարություն է տարածել Ելիսեյան պալատը: Հայտարարության մեջ ասվում է, որ Ֆրանսիայի ղեկավարը չի կարողանա ներկայանալ համաժողովին՝ աշխատանքային խիտ գրաֆիկի պատճառով: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չեղարկել է համաժողովի շրջանակում նախատեսվող իր այցը Շվեյցարիա: Դրա փոխարեն նա […]
07:37 11.01.2019
Սպիտակ տունը սկսել է պայմաններ ստեղծել, որոնք թույլ կտան ԱՄՆ-ում սահմանել արտակարգ դրության ռեժիմ։ Այս մասին հայտնում է Washington Post-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Նշվում է, որ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ներկա պահին փնտրում է ԱՄՆ ինժեներային զորքերի բյուջեում չօգտագործված միջոցներ, որոնք կարող են արտակարգ դրության ռեժիմի սահմանման դեպքում օգտագործվել ԱՄՆ-Մեքսիկա սահմանին պատի շինարարությունը ֆինանսավորելու […]
07:20 11.01.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չեղարկել է իր այցը շվեյցարական Դավոս, որտեղ պետք է անցկացվի համաշխարհային տնտեսական համաժողովը։ Այս մասին նա հայտնել է իր թվիթերյան միկրոբլոգում։ Նա որպես պատճառ նշել է ԱՄՆ-ի ներքին խնդիրները, մասնավորապես՝ բյուջեի չընդունման հետևանքով կառավարության աշխատանքի մասնակի կանգը դեռ դեկտեմբերի 22-ից, ինչպես նաև սահմանին անվտանգությանն առնչվող իրավիճակը։ Նա ներողություն է խնդրել համաժողովի […]
00:42 11.01.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկնաբանել է հանրահայտ Amazon ընկերության սեփականատեր Ջեֆ Բեզոսի՝ կնոջից բաժանվելու մասին լուրը: Այս մասին տեսանյութը հրապարակվել է CBS-ի թվիթերյան էջում: «Դե ինչ, ես նրան հաջողություն եմ մաղթում: Ես նրան հաջողություն եմ մաղթում: Դա հրաշալի կլինի», – ասել է Թրամփը: Նշենք, որ գործարարն իր կնոջից ամուսնալուծվում է 25 տարվա համատեղ կյանքից հետո: […]
00:29 11.01.2019
Եգիպտոս այցելելուց առաջ ԱՄՆ պետքարտուղարը եղել էր Հորդանանում, ինչպես նաև չնախատեսված այց էր կատարել Իրաք:
00:10 11.01.2019
Ամերիկացի միլիարդատեր Թոմ Սթեյերը չի առաջադրի իր թեկնածությունը ԱՄՆ նախագահի պաշտոնում, դրա փոխարեն նա կկենտրոնանա, որպեսզի ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփին հասցնի իմպիչմենթի, հայտնում է BuzzFeed News–ը: «Ես կնվիրեմ իմ ժամանակի, ջանքերի, ռեսուրսների 100%-ը մի բանին՝ Թրամփին իր պաշտոնից հեռացնելուն»,- ասել է նա լրագրողների հետ զրույցում: Սթեյերը խոստացել է, որ այդ ամենի համար կհատկացնի 40 միլիոն դոլար: […]