TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+8.09 oC

Թրամփ

Թրամփը մտադիր է զրկել Թուրքիային և Հնդկաստանին առևտրային արտոնություններից

07:39 05.03.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ծրագրում է չեղարկել Թուրքիայի և Հնդկաստանի հետ առևտրի արտոնյալ ռեժիմը։ Այս մասին ծանուցումը նախագահն ուղարկել է Կոնգրես, հայտնում է «РИА Новости»-ն։ Թրամփը նշել է, որ վերջին 45 տարիներին, որոնց ընթացքում Թուրքիան ստանում է արտոնություններ, դրա տնտեսությունը շատ է աճել և դիվերսիֆիկացել։ Երկու երկրների հարաբերությունները կտրուկ սրվել էին անցած տարվա օգոստոսից՝ Թուրքիայից […]

̰
ԱՄՆ-ում հաշվել են, թե օրական քանի անգամ է Թրամփը ստում

00:10 05.03.2019

 The Washington Post-ի տեղեկություններով` մինչ օրս Սպիտակ տան ղեկավարը թույլ է տվել 9 000-ից ավելի կասկածելի արտահայտություն: Թրամփն ամեն օր միջինը 22 անգամ ստում է կամ այնպիսի հայտարարություն է անում, որը թյուրիմածության տեղիք է տալիս: The Washington Post թերթն ամեն օր ստուգում և վերլուծում է նախագահի բոլոր արտահայտությունները, իսկ կասկածելիները տեղադրում է Fact Checker անունով հատուկ […]

̰ ̰
Վաշինգտոնն ու Պեկինը կարող են համաձայնության հասնել և դադարեցնել առևտրային պատերազմը

11:49 04.03.2019

Երկու ղեկավարների հանդիպումը կարող է տեղի ունենալ մարտի 27-ին:

̰
Թրամփը բացատրել է Հարավային Կորեայի հետ զորավարժությունների չեղարկումը

09:30 04.03.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթերյան միկրոբլոգում մեկնաբանել է  ԱՄՆ-Հարավային Կորեա ամենամյա համատեղ զորավարժությունների չեղարկումը։ «Հարավային Կորեայի հետ զորավարժությունների չեղարկման ցանկության պատճառն ԱՄՆ-ի համար հարյուր միլիոնավոր դոլարների տնտեսումն է, որոնք մեզ չեն հատուցվում։ Դա իմ դիրքորոշումն է եղել նախագահ դառնալուց շատ ժամանակ առաջ։ Բացի այդ, Հյուսիսային Կորեայի հետ հարաբերություններում լարվածության նվազեցումը հիմա լավ է»,- նշել […]

̰
ԱՄՆ Կոնգրեսը պատրաստվում է հետաքննել Թրամփի չարաշահումները

08:44 04.03.2019

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի իրավական հարցերով կոմիտեն տվյալներ է հավաքում նախագահ Դոնալդ Թրամփի կողմից իշխանության հնարավոր չարաշահումերի, կոռուպցիայի և արդարադատությանը խոչընդոտելու վերաբերյալ։ Դեմոկրատները պատրաստվում են ամերիկյան հանրությանը համոզել նախագահի իմպիչմենթի անհրաժեշտության հարցում։ Այսօր խորհրդարանականներն ավելի քան 60 համապատասխան հարցում կուղարկեն Թրամփի վարչակազմի աշխատակիցներին, նրա ընտանիքի անդամներին և բիզնես-գործընկերներին, հայտնել է կոմիտեի նախագահ, դեմոկրատ Ջերոլդ Նադլերն ABC-ի […]

̰
Թրամփը խոստացել է մի քանի օրում ոչնչացնել «Իսլամական պետություն» աաբեկչական խմբավորման բոլոր զինյալներին

19:37 03.03.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերջը մի քանի օրից գալու է: CNN-ի փոխանցմամբ՝ այս մասին նա հայտարարել է պահպանողական քաղաքական գործիչների ու ակտիվիստների հետ ունեցած հանդիպման ժամանակ: Թրամփն ասել է, որ մի քանի օրից ահաբեկչական այդ խմբավորման զինյալները 100%-ով կվերացվեն: Նա ասել է, որ իր աշխատակազմի ներկայացուցիչների գնահատմամբ՝ այդ […]

̰
ԶԼՄ-երը հայտնել են ԱՄՆ-Հյուսիսային Կորեա գագաթնաժողովի անարդյունք ավարտի պատճառը

16:30 03.03.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի՝ Վիետնամի մայրաքաղաք Հանոյում փետրվարի 27-28-ը կայացած գագաթնաժողովը ժամանակից շուտ է ավարտվել այն պատճառով, որ ԱՄՆ-ը պահանջել է փակել Փհենյանից ոչ հեռու գտնվող գաղտնի միջուկային ձեռնարկությունը։ Այս մասին գրում է The Sunday Times պարբերականը՝ հղում անելով Լոնդոում Հյուսիսային Կորեայի դեսպանության նախկին աշխատակից Թհե Յոն Հոյին, […]

̰
Թրամփը վստահ է 2020 թվականի ընտրություններում իր հաղթանակի հարցում

11:41 03.03.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ 2020 թվականին ինքը կհաղթի նախագահական ընտրություններում՝ մրցակիցների նկատմամբ էլ ավելի մեծ առավելությամբ, քան 2016 թվականին։ Սպիտակ տան ղեկավարը նման հայտարարությամբ է հանդես եկել պահպանողական քաղաքական գործիչների համաժողովի ժամանակ, փոխանցում է 9news պորտալը։ Թրամփը հերթական անգամ քննադատել է կլիմայական փոփոխությունների հետ կապված դեմոկրատների անհանգստությունը և ընդգծել, որ «սիրտը խառնում […]

̰
ԱՄՆ Կոնգրեսը կստուգի Թրամփի 10 տարվա հարկերի տվյալները

19:20 02.03.2019

ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատի բյուջետային կոմիտեն մտադիր է ստուգել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից օգտագործված` հարկերի հետ կապված խարդախ սխեմաների մասին տվյալները, հաղորդում է NBC-ն` վկայակոչելով Կոնգրեսում իր աղբյուրներին: Այս ամենի հետ կապված` կոմիտեն մտադիր է հարցում ուղարկել և ստանալ Թրամփի՝ վերջին 10 տարվա ընթացքում վճարվող հարկերի մասին հայտարարագրերը: Նշվում է, որ Ներկայացուցիչների պալատի բյուջետային կոմիտեի […]

̰
ԱՄՆ-Մեքսիկա սահմանային պատի կառուցումը կավարտվի մինչև Թրամփի նախագահական ժամկետի ավարտը. Փենս

12:56 02.03.2019

ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը հայտարարել է, որ ԱՄՆ-Մեքսիկա սահմանային պատի կառուցումը կավարտվի մինչև Թրամփի պաշտոնավարման առաջին ժամկետի ավարտը: Այս մասին հայտնել է Russia Today-ը: «Մենք արդեն սկսել ենք պատի կառուցումը: Ես ձեզ խոստանում եմ, որ կավարտենք աշխատանքը մինչև մեր լիազորությունների ավարտը»,- ասել է Փենսը: ԱՄՆ փոխնախագահն իր ելույթում կոչ է արել Կոնգրեսի անդամներին աջակցել նախագահ […]

̰
Թրամփը հրամայել է փեսային հասանելիություն տրամադրել ԱՄՆ-ի գաղտնիքներին

07:31 01.03.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամայել է Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարին իր փեսա և ավագ խորհրդական Ջարեդ Քուշներին հասանելիություն տրամադրել գաղտնի տեղեկություններին։ Այս մասին հայտնում է The New York Times-ը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ 4 աղբյուրի։ Պարբերականի տվյալներով՝ Թրամփը նման որոշում էր ընդունել անցած տարվա մայիսին՝ անտեսելով անվտանգության ծառայությունների ներկայացուցիչների մտավախությունները։ Այդ մասին ծառայողական արձանագրություններից մեկում […]

̰
ԱՄՆ-ը և Հյուսիսային Կորեան պարզաբանել են Թրամփի և Կիմ Չեն Ինի միջև գործարքի բացակայությունը

07:18 01.03.2019

Հյուսիսային Կորեայի ԱԳ փոխնախարար Ցոյ Սոն Հին Հանոյում կայացած ԱՄՆ-Հյուսիսային Կորեա երկօրյա գագաթնաժողովի արդյունքներով հայտարարել է, որ ԱՄՆ-ը կորցրել է Յոնբենում միջուկային բոլոր օբյեկտները ոչնչացնելու հնարավորությունը՝ հրաժարվելով պատժամիջոցները մասնակի չեղարկելու պայմանից։ Այս մասին փոխանցում է Yonhap գործակալությունը։ «Այն, որ ամերիկյան կողմը չի ընդունել այդ առաջարկը, հազվագյուտ հնարավորության կորուստ է»,- ասել է նա՝ նշելով, որ նման […]

̰
Կոնգրեսում ներկայացված հակառուսական օրինագծում անդրադարձ է արվում նաև Վրաստանի անվտանգությանը

17:21 28.02.2019

«Կրեմլի ագրեսիայից Ամերիկայի անվտանգության պաշտպանություն» (DASKA) օրինագիծը նախատեսում է ՆԱՏՕ-ի ուժեղացում, միջազգային կիբերհանցագործության դեմ պայքար, ինչպես նաև Ռուսաստանի դեմ հավելյալ պատժամիջոցների հաստատում: Այն ամերիկյան մամուլում ստացել է«դժոխային պատժամիջոցներ» անվանումը: Օրինագծի նորացված տարբերակը Սենատին էր ներկայացվել դեռևս փետրվարի 13-ին: Ամերիկյան մամուլի հաղորդմամբ՝ օրինագիծն ուղղված է Ռուսաստանի ղեկավարության և ռուսական տնտեսության հիմնական սեկտորների դեմ: Միաժամանակ փաստաթուղթը որոշ պարտավորություններ […]

̰
Հանոյում սկսվել է Թրամփ-Կիմ Չեն Ին գագաթնաժողովի երկրորդ օրը

07:18 28.02.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը Վիետնամի մայրաքաղաք Հանոյում սկսել են պատմական երկրորդ գագաթնաժողովի երկրորդ օրը։ Դեմ առ դեմ հանդիպումից հետո, որը տևել է 40 րոպե, սկսվել է ընդլայնված կազմով հանդիպումը, հայտնում է РИА Новости-ն։ Այնուհետև սպասվում է աշխատանքային ճաշ և հռչակագրի ստորագրում։ Մինչ Հանոյից հեռանալը Թրամփը հանդես կգա մամուլի […]

̰
Թրամփը կատակել է հետաքրքրասեր լրագրողների մասին

23:29 27.02.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ լրագրողները մեծ հաճույքով կվճարեն, որպեսզի իմանան մանրամասներ իր և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի հանդիպումից, հաղորդում է ТАСС-ը: Երկու երկրների առաջնորդները նշում են, որ նրանք արդյունավետ հանդիպում են ունեցել: «Եթե դուք լսեիք մեր երկխոսությունը, դուք կվճարեիք դրա համար, այն լավն էր»,- նշել է Թրամփը: Կիմ Չեն Ինն էլ […]

̰
Թրամփը հնարավոր է համարել Փհենյանի հետ խաղաղ համաձայնագրի կնքումը

18:20 27.02.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատասխանել է լրագրողների հարցին, թե Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի հետ երկրորդ հանդիպումից հետո կարո՞ղ է ստորագրվել խաղաղության համաձայնագիր Կորեական պատերազմի ավարտի մասին: Այս մասին տեղեկացնում է РИА «Новости»-ն: Նշվում է, որ ԶԼՄ ներկայացուցիչներից մեկի հարցին ի պատասխան` ԱՄՆ նախագահը պատասխանել է. «Տեսնենք»: Թրամփը նաև ասել է, որ ԱՄՆ-ն չի հրաժարվի […]

̰
Վիետնամում Թրամփին կկերակրեն սերմերով

17:17 27.02.2019

Վիետնամի կառավարությունից հայտնել են, թե ինչ է լինելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Վիետնամի վարչապետ Նգուեն Սուան Ֆուկի ընթրիքի ճաշացանկում: Այս մասին հաղորդում է ТАСС-ը: Առաջնորդների պատվերով կմատուցեն ծովախեցգետնով և խոզի մսով ձողիկներ և կանաչ մանգոյով աղցան: Հիմնական կերակուրը բաղկացած կլինի Վագու տեսակի տավարի մսով կերակուրից` սագի տապակայով և կիսաքաղցր ֆերմենտացված սև բրնձով սոուսով, տապակած սալորով […]

̰
Դոնալդ Թրամփի ու Կիմ Չեն Ինի պատմական երկրորդ հանդիպումը. ՈՒՂԻՂ

15:28 27.02.2019

Այս րոպեներին Վիետնամի մայրաքաղաք Հանոյում ընթանում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի հանդիպումը: Պատմական երկրորդ հանդիպումը տեղի է ունենում նախ դեմ առ դեմ ձևաչափով, որին հաջորդելու է Մետրոպոլ հյուրանոցում մատուցվելիք ընթրիքը: Պաշտոնյաները կքննարկեն Կորեական թերակղզու ապամիջուկայնացման հարցը: Մինչ այդ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կիմ Չեն Ինին բարեկամ է անվանել: […]

̰
Կոնգրեսում դեմ են քվեարկել Թրամփի կողմից սահմանված արտակարգ դրության ռեժիմին

08:06 27.02.2019

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը քվեարկել է նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Մեքսիկայի հետ սահմանային տարածքում սահմանված արտակարգ դրության ռեժիմի չեղարկման օգտին։ Արտակարգ դրության ռեժիմի չեղարկման բանաձևի օգտին է քվեարկել 245 կոնգրեսական, դեմ՝ 182-ը։ Այժմ բանաձևի նախագիծը քվեարկության կներկայացվի Սենատում։ Փետրվարի 17-ին Թրամփը հայտարարել էր, որ կօգտվի վետոյի իրավունքից, եթե օրենսդիրները որոշեն չեղարկել արտակարգ դրության ռեժիմը։ Թրամփն արտակարգ […]

̰
Թրամփի հետ բանավեճին ստի դետեկտոր եմ բերելու. սենատոր Բերնի Սանդերս

17:18 26.02.2019

ԱՄՆ նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու մտադրություն հայտնած սենատոր Բերնի Սանդերսը հայտարարել է, որ ԱՄՆ ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփի հետ նախընտրական բանավեճի ժամանակ ստի դետեկտոր է պատրաստվում տանել տաղավար: Դեմոկրատ թեկնածուն հայտարարել է, որ ինքն այդ իրադարձությանը «պատրաստվել է»: «Մենք մեզ հետ ստի դետեկտոր կվերցնենք»,- հայտարարել է նա՝ պատասխանելով առաջիկա նախագահական ընտրություններին Թրամփի հետ միասին […]

̰
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ԱՄՆ-ին և ՌԴ-ին կոչ է արել խուսափել սպառազինությունների մրցավազքից

20:20 25.02.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ Վաշինգտոնը փետրվարի 2-ին կսկսի Ռուսաստանի հետ կնքված «Միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին» պայմանագրից դուրս գալու գործընթացը:

̰
Թրամփը և Կիմ Չեն Ինը միասին կճաշեն

16:48 25.02.2019

Հյուսիսային Կորայի առաջնորդ Կիմ Չեն Ինը  և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  Հանոյում նախատեսվող պաշտոնական բանակցությունների նախօրեին միասին կճաշեն, հաղորդում է ТАСС գործակալությունը: Հանդիպումը նախատեսված է փետրվարի 27-ին: Թրամփը և Կիմ Չեն Ինը Վիետնամ կժամանեն փետրվարի 26-ի, բայց նույն օրը հանդիպում նախատեսված չէ: ԱՄՆ-Հյուսիսային Կորեա երկրորդ գագաթնաժողովը  կկայանա փետրվարի 27-28-ին՝ Հանոյում:  

̰
Վիետնամից վտարել են Հյուսիսային Կորեայի ղեկավարի «նմանակին»

13:36 25.02.2019

Վիետնամի իշխանությունը երկրից վտարել է Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ինի «նմանակին»՝ չինական ծագմամբ ավստրալացի դերասան Հովարդ Էքսին, հաղորդում է Channel News Asia-ն: Հեռուստաալիքի տվյալներով` դերասանը Վիետնամ էր եկել անցած շաբաթ՝ ԱՄՆ նախագահի  «նմանակի»՝ Ռասել Ուայթի հետ: Դերասանները ելույթ են ունեցել Հանոյի օպերային թատրոնում, որտեղ հատուկ թիկնապահների հսկողությամբ անց են կացրել երկու երկրների ղեկավարների «գագաթնաժողով»: Մի քանի […]

̰
Թրամփը չեղարկել է Չինաստանի նկատմամբ մաքսատուրքերի բարձրացումը

11:05 25.02.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կհետաձգի Չինաստանի նկատմամբ մաքսատուրքերը, որոնք պետք է ուժի մեջ մտնեին մարտի 1-ից: Թվիթերյան գրառումներով Դոնալդ Թրամփը հաղորդել է, որ իր Մար-ա-լագո կալվածքում Չինաստանի ղեկավար Սի Ցզինպինի հետ հանդիպում կունենա՝ երկու երկրների միջև առևտրային պայմանագիր ստորագրելու նպատակով: «Ես ուրախ եմ տեղեկացնել, որ ԱՄՆ-ն զգալի առաջընթաց է գրանցել Չինաստանի հետ […]

̰
Հորդորում եմ կատարել տնտեսության զարգացման այդ համարձակ քայլը. Արայիկ Հարությունյանի բաց նամակը ՀՀ վարչապետին

10:59 25.02.2019

Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը բաց նամակով դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որտեղ անդրադառնում է տնտեսական խնդիրներին: Նա, մասնավորապես, նշել է. «Մեծարգո ՛ պարոն Վարչապետ Հայաստանի Հանրապետության ընդհանուր պետական պարտքի, հատկապես արտաքին պարտքի կրճատման վերաբերյալ ու, մասնավորապես, ապագա սերունդների հաշվին պարտքի կուտակման հարցի շուրջ մամուլում և փորձագիտական շրջանակներում վերջերս տեղի ունեցող քննարկումները համարում եմ […]

̰
Թրամփի խորհրդականը Վենեսուելային սպառնացել է պատժամիջոցներով

12:25 24.02.2019

Ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդական Ջոն Բոլթոնը վերջնաժամկետ է ներկայացրել վենեսուելացի զինվորականներին՝ անցնել ընդդիմության կողմը կամ բախվել մեկուսացման։ Բոլթոնը հայտարարել է, որ Վենեսուելան կարող է բախվել նոր պատժամիջոցների, եթե նրա զինվորականները թույլ չտան մարդասիրական օգնության մուտքը երկիր։ Այս մասին նա գրել է իր թվիթերյան միկրոբլոգում։ «Վենեսուելացի զինվորականներն ընտրություն ունեն՝ ընդունել ժողովրդավարություն, պաշտպանել […]

̰
Իրանը պատրաստ է անակնկալ մատուցել Թրամփին նավթի ոլորտում պատժամիջոցների ուժեղացման դեպքում. Զարիֆ

21:30 23.02.2019

Թեհրանը պատրաստ է զարմացնել ԱՄՆ-ին նավթի ոլորտում պատժամիջոցների խստացման դեպքում, այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը Basler Zeutung-ի հետ հարցազրույցում. «Ես չեմ ասի, թե դա ինչ մեթոդներ են: Թրամփը սիրում է անկանխատեսելիության տարրը, այդ իսկ պատճառով մենք իրեն կզվարճացնենք»: Իրանի ԱԳՆ ղեկավարը նաև կոչ է արել միջազգային հանրությանը Թեհրանի հետ համագործակցության հարցերում […]

̰
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վատագույն դերասան է ճանաչվել

17:54 23.02.2019

ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփը «Ոսկե ազնվամորի» միրցանակաբաշխության շրջանակներում վատագույն դերասան է ճանաչվել: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը: Հաղորդվում է, որ մրցանակաբաշխության դատավորները միաձայն նրան վատագույն դերասան են հայտարարել՝ «Ազգի մահը» և «Ֆարենգենթ 11/9» փաստավավերագրական ֆիլմերում իր իսկ կերպարը մարմնավորելու համար: Թրամփի «մրցանակները», սակայն, այսքանով չեն ավարտվել: Նրան է տրվել նաև «վատագույն դերասանական դուետ» անվանակարգի […]

̰
Առևտրային պատերազմը կավարտվի. ԱՄՆ-ն և Չինաստանը կարող են համաձայնության հասնել

16:30 23.02.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը հանդիպել է Չինաստանի փոխվարչապետ Լյու Հիին: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Երկու երկրները մտադիր են վերջ դնել առևտրային պատերազմին, որը, փորձագետների կարծիքով, մեծ վնաս է հասցրել ոչ միայն ամերիկյան և չինական, այլև համաշխարհային տնտեսությանը: Սպիտակ տանը տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Թրամփը հայտարարել է, որ բանակցություններում զգալի առաջընթաց […]

̰
BACK_TO_TOP