TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+14.09 oC

Էդմոն Մարուքյան

Էդմոն Մարուքյանն ընտրվել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ

13:50 17.02.2018

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը փոփոխություն է կատարել իր կանոնադրությունում՝ ստեղծելով քաղաքական խորհուրդ և գործադիր մարմին: Կանոնադրական փոփոխություններն ընդունվել են միաձայն:

̰
Մարուքյանի պահանջն ու Զեյնալյանի՝ Հռոմի պապին հիշելը

14:47 08.02.2018

«Ներման մասին օրենքի» նախագծի քննարկումը լարված ընթացավ նաև կարծիքների փոխանակության ժամանակ:

̰
Վարչապետը Մարուքյանին խոստացել է ցուցակ առ ցուցակ տրամադրել ներդրումների մասին տեղեկատվությունը

15:38 07.02.2018

Խորհրդարանական հարց ու պատասխանի ժամին պատգամավոր Էդմոն Մարուքյանը վարչապետ Կարեն Կարապետյանին հիշեցրել է, որ ամիսներ առաջ նա կոչով դիմել էր Սփյուռքին Հայաստանում ներդրումներ կատարելու համար: Պատգամավորին հետաքրքրել է, թե արդյոք որևէ մեկը արձագանքել է վարչապետի կոչին, և եթե արձագանքել է, ապա ի՞նչ չափի ներդրումների մասին է խոսքը: Պատասխանելով Մարուքյանի հարցին՝ վարչապետ Կարեն Կարապետյանը տեղեկացրել է, […]

̰
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի փոփոխված նախագիծը պետք է հանել ԱԺ օրակարգից. Էդմոն Մարուքյան

13:43 06.02.2018

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը գրությամբ դիմել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի» նախագծի վերաբերյալ:

̰
Հանրային ճնշումն ուղղելու ենք խորհրդարանին. Մարուքյան

17:34 05.02.2018

Մեկնարկել է «Ելք» դաշինքի հանրահավաքը, որի մասնակիցները բաղոքում են թանկացումների դեմ։ Հանրահավաքի կազմակերպիչներից «Ելքի» անդամ, ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը նշել, որ կազմակերպելու են հանրային ճնշումը, քանի որ առանց այդ ճնշման իշխանություններին հնարավոր չէ որևէ քայլի մղել։  «Ելքն» այս հավաքների հանրային ճնշումներն ուղղորդելու է խորհրդարան: 

̰
Ինչո՞ւ եք վախեցած. Էդմոն Մարուքյանը՝ Հրայր Թովմասյանին

17:40 31.01.2018

ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովում այսօր բուռն քննարկման թեմա է դարձել Գեղամյան-Փաշինյան միջադեպի հետ կապված «Ելք» խմբակցության առաջարկը:

̰
Ադրբեջանին մատակարարվող ռուսական զենքն անհագստացրել է Էդմոն Մարուքյանին

11:43 24.01.2018

ԱԺ «ԵԼՔ» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանը Ռուսաստանի՝ Ադրբեջանին զենքի նոր խմբաքանակ մատակարարելու հարցով գրությում է ուղարկել ՀՀ Ազգային ժողովի և Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ Արտաշես Գեղամյանին:

̰
2017թ. խորհրդարանական ընտրություններն աչքի են ընկել մասսայական ընտրակաշառքների բաժանումով. Էդմոն Մարուքյան

15:03 23.01.2018

Հունվարի 22-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանի առաջին նիստում «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի նախագահ, ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն իր ելույթում անդրադարձել է Վեհաժողովի համազեկուցողների կողմից 2017 թվականի ընթացքում իրականացված մոնիտորինգի արդյունքներին և Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքին։

̰
Բենզինի գնով Հայաստանն աշխարհում 44-րդ ամենաէժան երկիրն է․ Կարեն Կարապետյան

17:19 17.01.2018

ՀՀ ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում պատգամավոր Էդմոն Մարուքյանը վարչապետին ուղղված իր խոսքում նշեց, որ տպավորություն է, թե վերջինս չի ընդունում թանկացումների վերաբերյալ մտահոգությունները։

̰
Տեսանկարահանող սարքերով մարդկանց անձնական կյանքի տիրույթ ենք մտնում․ Մարուքյանը՝ ոստիկանության նախագծի մասին

10:49 17.01.2018

Ոստիկանությանը տեսանկարահանող սարքերի կիրառումը թույլ տվող նախագծի ընդունումը կբերի մարդու իրավունքների տիրույթ մտնելուն։ Այս մասին ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը հայտարարեց «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ։

̰
Առանձին պայքարն արդյունք չի տա. Էդմոն Մարուքյան

16:19 16.01.2018

«Ելք» դաշինքի անդամ, ԱԺ նույնանուն խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանը, անդրադառնալով հասարակական տրանսպորտի և մասնավորապես երթուղայինների վարորդների գործադուլին, պնդել է, որ նրանք առանձին պայքարելով որևէ արդյունքի չեն հասնի:

̰
Էդմոն Մարուքյանի դիմումի հիման վրա ՏՄՊՊՀ-ում վարույթ է հարուցվել

13:19 16.01.2018

ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանի դիմումի հիման վրա ՏՄՊՊՀ-ում վարչական վարույթ է հարուցվել։

̰
Տպավորություն է, որ իշխանությունները նոր են իմացել թանկացումների մասին. Էդմոն Մարուքյան

09:38 15.01.2018

Էդմոն Մարուքյանը նշել է, որ Հարկային օրենսգիրքը պետք է հրատապ մտցնել խորհրդարան և համապատասխան փոփոխություններն անել:

̰
Էդմոն Մարուքյանը սխալմամբ դեմ քվեարկեց Արտակ Զեյնալյանի առաջարկին

13:34 11.01.2018

Զեյնալյանի առաջարկը դրվել է քվեարկության, որի ժամանակ հանձնաժողովի Ելք խմբակցության ներկայացուցիչ Էդմոն Մարուքյանը սխալմամբ դեմ է քվեարկել:

̰
Վառելիքի թանկացումը հիմնավորվա՞ծ է, թե՞ ոչ․ պատգամավորի ու ՏՄՊՊՀ-ի կարծիքները տարբերվում են

19:03 09.01.2018

Բենզինը, դիզելային վառելիքն ու բնական, սեղմված գազը հունվարին թանկացել են 20-ից 60 դրամով։ Սա հիմնավորվում է հարկային օրենսգրքի փոփոխություններով, որոնք ուժի մեջ են մտել այս տարի։ Սակայն Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանը պնդում է, որ մարդիկ իրենց մեքենան մասնավորապես գազով լիցքավորելիս վճարում են շատ ավելի շատ

̰
Մարուքյանը Բագրատաշենի անցակետում ապահովագրական ընկերությունների հարցով դիմել է վարչապետին ու ՏՄՊՊՀ-ին

15:02 09.01.2018

ՀՀ ԱԺ «Ելք» պատգամավոր Էդմոն Մարուքյանը գրություններ է ուղարկել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին և ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանին: Պատգամավորն այդ գրություններով պահանջում է լուծել Բագրատաշենի անցակետում հունվարի 4-ից մոտ 40 ապահովագրողների կողմից բարձրացված խնդիրը: «Լուսավոր Հայաստան» կուսակցության տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես նշված է.

«Հարցը մասնավորապես կայանում է նրանում, որ մաքսատանն ապահովագրական գործունեություն ծավալող բոլոր ընկերությունները հավասարապես վարձակալությամբ տարածքներ են ստացել անցակետից դուրս, մինչդեռ նախորդ ամսվանից մի ընկերություն ստացել է առավելություն մյուսների նկատմամբ և իր գործունեությունն այժմ իրականացնում է անցակետի տարածքում։ Այսպիսով խախտվել են հավասարության և ազատ տնտեսական մրցակցության սկզբունքները, ինչպես նաև այդ 40 ապահովագրողների իրավունքները։

Վարչապետին ուղղված գրությամբ առաջարկվել է հանձնարարել ՊԵԿ-ի նախագահին՝ սեղմ ժամկետում լուծել Բագրատաշենի մաքսակետում ապահովագրական գործունեություն ծավալող սուբյեկտների կողմից արդարացիորեն բարձրացված խնդիրը՝ մաքսակետի տարածքից հանելով «Թոփ-Սփին» ՍՊ ընկերության գրասենյակն ու նրան վարձակալության համար տարածք տրամադրելով այլ ապահովագրական ընկերությունների հետ հավասար պայմաններով և միևնույն վայրում։

ՏՄՊՊՀ նախագահին իմ կողմից առաջարկվել է իրականացնել հանձնաժողովին օրենքով վերապահված լիազորությունները՝ հարուցել վարչական վարույթ, իրականացնել ուսումնասիրություն՝ Բագրատաշենի մաքսակետում ապահովագրական գործունեություն ծավալող սուբյեկտների կողմից բարձրացված խնդրին արդարացի լուծում տալու համար»,- նշված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ երեկ՝ հունվարի 8-ին, Բագրատաշենի մաքսակետի մուտքի մոտ հավաքվել էին ավտոմեքենաների ապահովագրություն կատարող ընկերությունների մի քանի տասնյակ աշխատողներ:

Նրանք դժգոհել են, որ հունվարի 1-ից Բագրատաշենի մաքսակետի տարածքում ավտոմեքենաների ապահովագրություն է կատարում «Թոփ-Սփին» ՍՊԸ-ն, իսկ մաքսակետի հարակից տարածքում 7 տարի գործող ապահովագրական 6 ընկերությունների շուրջ 70 աշխատողներն անհավասար մրցակցության պատճառով անգործ են մնացել:

̰
«Ինչու՞ եք  «դաստաներով»  օրենքները   վերջին օրերին բերում».Էդմոն Մարուքյան

10:40 12.12.2017

Էդմոն Մարուքյանը կառավարության այսպիսի մոտեցման մեջ ենթատեքստ է տեսնում:

ԱԺ արտահերթ նիստում «ԵԼՔ» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի հարցին պատասխանելով՝ ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն ասել է.

«Կյանքը շարունակվում է և մշտապես կարող են առաջանալ նմանատիպ իրավիճակներ»:

Մարուքյանն էլ հարկ է համարել ասել, որ դեկտեմբերի վերջին է, փաստորեն, նոր կառավարությունը հասկանումէ, թե ինչ պետք է փոխել:

̰
«Պատգամավորները քննարկվող օրինագծերը չեն գտնում». Մարուքյանը աշխատանքային խնդրի մասին

10:18 12.12.2017

«Պատգամավորները քննարկվող օրինագծերը չեն գտնում». Մարուքյանը աշխատանքային խնդրի մասին

̰
Էդմոն Մարուքյանը կառավարությանը  կոչ է անում վերանայել հարկային օրենսգրքի ուժի մեջ մտնելու ժամկետը

18:34 05.12.2017

Խորհրդարանական հայտարարությունների ժամին Ելք խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանը հորդորեց կառավարությանը վերանայել նոր «Հարկային օրենսգրքի» ուժի

̰
«Այցելեք մարզեր և բացատրեք թե ինչ՞ու է ապրանքը թանկանում». Մարուքյանի արձագանքը «ԵԼՔ»-ի առաջարկի մերժմանը

09:45 05.12.2017

ԱԺ-ն հերթական քառօրյայի հենց սկզբում մերժեց «Ելք» խմբակցության հեղինակած՝ ՀՀ մասով ԵԱՏՄ պայմանագրի գործողությունները դադարեցնելու գործընթացի վերաբերյալ հայտարարության նախագիծը նիստերի օրակարգ մտցնելու հարցը, որը հանձնաժողովում ևս բացասական եզրակացության էր արժանացել: Կողմ քվեարկեց միայն «ԵԼՔ»-ը, մյուս բոլոր խմբակցությունների պատգամավորները քվեարկեցին դեմ: ՀՀԿ-ական Սամվել Ֆարմանյանը իր տեսակետը ներկայացնելով հարցի վերաբերյալ, ասաց թե Հայաստանը գրեթե ոսկերչական ճշգրտությամբ քայլ է կատարել արտաքին քաղաքականության ոլորտում, ինչին ի պատասխան Էդմոն Մարուքյան խորհուրդ տվեց շրջել մարզերով՝ գյուղերով ու քաղաքներով և բացատրել ժողովրդին, թե ինչու է ապրանքը թանկանում:

̰
«ՀՀ-ն պետք է որդեգրի ԵԱՏՄ-ից դուրս գալու ուղեգիծ». Էդմոն Մարուքյան

11:46 29.11.2017

«ԵԱՏՄ-ին միանալով՝ բացասական հետևանքներ են եղել մի շարք ոլորտներում, չի ամրապնդվել ՀՀ անվտանգությունը, ՀՆԱ-ն, զբաղվածության մակարդակը կրճատվել են, պետական պարտքն աճել է»: Այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում, որտեղ քննարկվում է Հայաստանի Հանրապետության մասով Եվրասիական Տնտեսական Միության պայմանագրի գործողությունը դադարեցնելու նախաձեռնությունը, նման հայտարարություն արեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Նա նաև նշել է, որ հունվարի […]

̰
Ասլանյանն ու Մարուքյանը տարբեր ձեւերով են հասկացել ՍԴ որոշումը

10:25 13.11.2017

Սահմանադրական դատարանի կողմից ուրբաթ օրը կայացրած որոշումը, որով անօրիանական են ճանաչվել Վանաձերի ավագանու նիստերը, կողմերը տրամագծորեն տարբեր ձեիով են մեկնաբանում: Հայցվոր կողմը՝ Լուսավոր հայաստան կուսակցության ղեկավար Էդմոն մարուքյանը դա հաղթանակ է անվանում եվ պնդում, որ Վանաձորի ավագանին պետք է լուծարվի ու նոր ընտրություններ նշանակվեն, իսկ վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը ոչ միայն չի պատրաստվում հրաժարվել զբաղեցրած […]

̰
Մարուքյանը դժգոհ է, որ կրճատվողների ցուցակում փոխմարզպետներ չկան

12:22 01.11.2017

«Ովքե՞ր են պետական մարմիններից կրճատվողները, արդյո՞ք նրանց թվում կան փոխմարզպետներ», – 2018 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ֆինանսների փոխնախարարին այսօր հարցրել է Էդմոն Մարուքյանը: Ատոմ Ջանջուղազյանը նախ պարզաբանել է, թե ինչպես է հաշվարկվել կրճատվողների թիվը, ապա նշել թե կրճատվողների քանի հաստիք կա կառավարման ապարատում: Պարզվել է, սակայն, փոխմարզպետներ նրանց թվում չկան, որից հետո Մարուքյանը […]

̰
«Իշխանությունը բանակում չծառայած մարդկանց իշխանություն է». Էդմոն Մարուքյան

11:45 25.10.2017

Ազգային ժողովում շարունակվում է պաշտպանության ոլորտին առընչվող եվ հասարակական լայն հետաքրքրություն ներկայացնող օրինագծի քննարկումը: Քիչ առաջ նախարար Վիգեն Սարգսյանին ուղղված հարցերից մեկը վերաբերում էր նաեվ չծառայած բազմաթիվ պաշտոնյաներին: Էդմոն Մարուքյանի հարցի մեջ ձևակերպումը կար. «Այս իշխանությունը բանակում չծառայած մարդկանց իշխանություն է: Հիմա այդ իշխանությունը ասում է եկե՛ք բոլորին տանենք բանակ»: Ի պատասխան՝ նախարարը առաջինը երկրի նախագահին է օրինակ բերել:

̰
Ընդդիմության նախագծերը նույնպես պիտի անցնեն.ԷԴՄՈՆ ՄԱՐՈՒՔՅԱՆ

12:20 24.10.2017

Ընդդիմության նախագծերը նույնպես պիտի անցնեն.ԷԴՄՈՆ ՄԱՐՈՒՔՅԱՆ

̰

13:57 13.10.2017

ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ նիստում՝ խոսելով իրավունքի գերակայության մասին. տեղեկացնում են «Լուսավոր Հայաստան» կուսակցության մամուլի ծառայությունից:

̰
BACK_TO_TOP