TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+7.09 oC

եղանակ

Իտալիան 2 ինքնաթիռ է ուղարկել Հունաստան՝ անտառային հրդեհները մարելու նպատակով

15:13 24.07.2018

Իտալիան հունական իշխանություններին երկու ինքնաթիռ է տրամադրել հրդեհների մարման հարմար, որոնք խլել են 60 մարդու կյանք, հայտնել է Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն: «Մենք խորապես ցնցված ենք Հունաստանում մարդկանց այդ քանակության մահվան փաստից: Իտալիան արդեն երկու Canadair ինքնաթիռ է տրամադրել»,- գրել է նա իր Twitter-ում: Հունաստանում երեկվանից մի քանի խոշոր հրդեհ է ծագել, հիմնականում՝ մայրաքաղաքի Ատտիկա […]

̰
Հուլիսի 26-ից ջերմաստիճանը կրկին կհասնի +40, +41 աստիճանի. Գագիկ Սուրենյան

12:43 24.07.2018

ՀՀ ԱԻՆ օդերևութաբանական ծառայության ղեկավար Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ ջերմաստիճանի բարձրացում է սպասվում: «Հուլիսի 26-ից Արարատում, Արմավիրում և Երևանում օդի ջերմաստիճանը կրկին կհասնի +40…+41 աստիճանի»,- գրել է Սուրենյանը:

̰
Օդի ջերմաստիճանը կնվազի, ապա աստիճանաբար կբարձրանա

13:17 22.07.2018

ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը։ Հանրապետության տարածքում՝ Հուլիսի 22-ին կեսօրից հետո, 23-ին գիշերը և կեսօրից հետո շրջանների զգալի մասում, 24-ին երեկոյան ժամերին հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8մ/վ, առանձին շրջաններում քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ: 25-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 22-ին կնվազի 2-3, […]

̰
Հանրապետությունում առաջիկա օրերին տեղումներ կլինեն

18:00 21.07.2018

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ հուլիսի 21-ին, 24-ի երեկոյան ժամերին Հայաստանի հյուսիսային շրջաններում, հուլիսի 22-23-ը՝ գիշերը և կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ: Հուլիսի 25-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, առանձին շրջաններում՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 21-22-ը կնվազի 2-3, հուլիսի 24-26-ն […]

̰
Շոգ եղանակին դիրքապահները կկարողանան թեթև շապիկով կրել հերթապահությունը

11:03 21.07.2018

Հայաստանի զինված ուժերում անցում է կատարվում կարճաթև շապիկների կրմանը, ինչը նպատակ ունի ապահովել դիրքապահ զինծառայողների հարմարավետությունը շոգ եղանակին։ Այս մասին այսօր հայտնի դարձավ ՀՀ ԶՈւ իրային ծառայության պետի ճեպազրույցից։ «Դրա հիմնական գաղափարն այն է, որ շոգ եղանակներին մարտական հենակետերում զինվորը նաև կարողանա իր զրահաբաճկոնը կամ մարտաբաճկոնը կրել միանգամից շապիկի վրայից, որպեսզի խնդիր չունենա մաշկի հետ […]

̰
Առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

10:41 19.07.2018

Հանրապետության տարածքում` Հուլիսի 19-20-ը հյուսիսային շրջաններում, 21-23-ն առանձին շրջաններում՝ կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ: Քամին` հարավ-արևմտյան` 3-8 մ/վ, առանձին շրջաններում քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 18-20-ն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով: Երևան քաղաքում` Հուլիսի 19-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 22-23-ի կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու […]

̰
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով

17:10 17.07.2018

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայությունը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը: Հանրապետության տարածքում` Հուլիսի 17-ին, 21-22-ը շրջանների զգալի մասում, 18-20-ը հյուսիսային առանձին շրջաններում գիշերը և կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ, 17-ին, 21-22-ն առանձին շրջաններում քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 18-20-ն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով: Երևան քաղաքում` Հուլիսի […]

̰
Սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում՝ կարկուտ

13:48 15.07.2018

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայությունը ներկայացնում է առաջիկա 5 օրերի եղանակային կանխատեսումը․ Հանրապետության տարածքում` Հուլիսի 15-ի ցերեկը, 19-20-ը առանձին շրջաններում, 16-18-ը շրջանների զգալի մասում գիշերը և կեսօրից հետո սպասվում են անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ: Հուլիսի 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ, առանձին շրջաններում՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ […]

̰
Ճապոնիայում շոգի պատճառով ավելի քան 1000 մարդ է հոսպիտալացվել

20:10 14.07.2018

Ճապոնիայում ավելի քան հազար մարդ է հոսպիտալացվել ուժեղ շոգի պատճառով: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը: Ճապոնիայի գրեթե ողջ տարածքում սաստիկ շոգ է: Նշվում է, որ արդեն իսկ ջերմային հարվածի պատճառով հոսպիտալացվել է 1 042 մարդ, 4 մարդ մահացել է: Վերջին օրերին Ճապոնիայում օդի ջերմաստիճանը գերազանցում է 30 աստիճանը: Երկրի մի քանի շրջաններում ջերմաստիճանը հասել է […]

̰
Գիտնականները պարզել են, որ շոգ եղանակը վատ է ազդում մարդկանց ինտելեկտուալ ունակությունների վրա

20:52 11.07.2018

Հարվարդի համալսարանի գիտնականները պարզել են, որ շոգը վատ է ազդում բոլոր տարիքի մարդկանց ինտելեկտուալ ունակությունների վրա։ Հետազոտության հեղինակներից Խոսե Լորանը պատմել է, որ ընտրել են 48 կամավորների։ Նրանց կեսը բնակվում է օդորակիչներով ապահովված սենյակներում, մյուս կեսը՝ ոչ։ Արդյունքում պարզվել է, որ այն մարդկանց մոտ, ովքեր ապրել են առանց օդորակիչների տներում, զգալիորեն նվազել են ինտելեկտուալ ունակությունները։ Նրանք […]

̰
Վաղն սպասվում է +42 աստիճան շոգ․ Գագիկ Սուրենյան

11:48 11.07.2018

Հուլիսի 12-ին Արարատում, Արմավիրում և Երևանում օդի ջերմաստիճանը կհասնի +42 աստիճանի։ Այս մասին հայտնել է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում։ https://www.facebook.com/gagik.surenyan/posts/1897579283638645

̰
Կանադայում անոմալ շոգը խլել է 70 մարդու կյանք

14:52 10.07.2018

Կանադայի Քվեբեկ նահանգում աննախադեպ շոգի և խոնավության պատճառով զոհերի թիվը հասել է 70-ի: Քվեբեկում օդի ջերմաստիճանը հասնում է ավելի քան +40 աստիճանի: Ըստ իշխանությունների տարածած տվյալների՝ շոգից մահացածները հիմնականում 60-ն անց մարդիկ են, ովքեր տառապել են քրոնիկ հիվանդություններից: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Ավելի վաղ արտակարգ բուժօգնության ծառայությունից հայտնել էին, որ օրական […]

̰
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով

16:46 08.07.2018

ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը․ Հանրապետության տարածքում` Հուլիսի 8-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 9-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, 8-ի երեկոյան ժամերին՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը 9-10-ը կբարձրանա 3-4 աստիճանով: Երևան քաղաքում՝ Հուլիսի 8-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում […]

̰
Ջերմաստիճանը կնվազի. սպասվում է անձրև ու ամպրոպ

16:46 05.07.2018

Հանրապետության տարածքում հուլիսի 5-ի ցերեկը, 6-ին, 9-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 7-8-ը կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից: Օդի ջերմաստիճանը 6-7-ը աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով, հուլիսի 9-10-ը նույնքան կբարձրանա: Մայրաքաղաքում հուլիսի 5-ի ցերեկը, հուլիսի 6-ին, 9-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 7-8-ը երեկոյան ժամերին […]

̰
Կանադայում անոմալ շոգ եղանակի զոհ է դարձել 17 մարդ

07:19 05.07.2018

Կանադայում 40 աստիճան շոգի պատճառով մահացել է 17 մարդ։ Ինչպես գրում է Globe and Mail-ը, 12 անձինք մահացել են Մոնրեալում, ևս 5-ը՝ Քվեբեկ նահանգի Արևելյան կանտոններ շրջանում։ Ավելի վաղ հաղորդվել էր 6 զոհի մասին։ Օդերևութաբանների կանխատեսումներով՝ շոգը երկրի առանձին շրջաններում չի նահաջի մինչև ուրբաթ։ Տեղի իշխանությունները հրատապ միջոցառումներ են ձեռնարկում՝ նվազագույնի հասցնելու անոմալ շոգ եղանակի […]

̰
«Թեթև տարեք». Գագիկ Սուրենյանը՝ դարի ամենաբարձր ջերմաստիճանին դիմակայելու մասին

16:48 03.07.2018

Հուլիսի 2-ին Հայաստանում գրանցվել է հարյուրամյակի ամենաբարձր ջերմաստիճանը՝ 43.0 աստիճան: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշեց ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը: Նա խորհուրդ տվեց ժամը 13:00-17:00-ին խուսափել անմիջական ճառագայթումից, օգտագործել հեղուկներ ու թան: Հարցին՝ ինչ-որ լրացուցիչ միջոցառումների կարիք չկա՞ արդյոք շոգին դիմակայելու համար, Սուրենյանը պատասխանեց. «Սա նորմալ երևույթ է, մեզ մոտ գրեթե […]

̰
Շոգ եղանակի պատճառով Երևանում շատացել են շտապօգնության կանչերը

15:30 03.07.2018

Երևանում՝ շոգ եղանակով պայմանավորված, շատացել են շտապօգնության կանչերը, և հիվանդների թվում շատ են սրտանոթային հիվանդություններ ունեցողները: «Հատկապես վերջին երկու օրերին շտապօգնության կանչերն ավելացել են, և դրան շատ է նպաստում այս ռեկորդային բարձր ջերմաստիճանը: Հիմնականում սրտանոթային հիվանդություններն են գլուխ բարձրացրել, և վերջին շաբաթվա ընթացքում ավելացել է հիվանդանոց տեղափոխված անձանց թիվը: Նախկինում միջինը 18-20 տոկոսն էին հոսպիտալացվում, […]

̰
Ճապոնիայում շոգ եղանակը 3 մարդու կյանք է խլել

12:45 03.07.2018

Ճապոնիայում հունիսի 25-ից հուլիսի 3-ն ընկած ժամանակահատվածում շոգ եղանակի պատճառով առնվազն 3 մարդ է մահացել: Ջերմային հարվածների պատճառով 3,4 հազար մարդ է հոսպիտալացվել: Այս մասին հայտնում է Tass լրատվական գործակալությունը: Վերջին շաբաթվա ընթացքում ավելի քան 3473 մարդ է դիմել բուժհաստատություններ: Ցուցանիշը  5,2 անգամ ավելի է դիտարկված նախորդ ժամանակահատվածից՝ հունիսի 18-ից 25-ը: Անցած ամբողջ շաբաթվա ընթացքում երկրում պահպանվել […]

̰
Իրանում ջրի սղության պատճառով ցույցերը վերաճել են ոստիկանության հետ բախումների

22:00 01.07.2018

Իրանում խմելու ջրի հետ կապված խնդիրները հանգեցրել են Խուզեստան նահանգում ցույցերի։ Ջրամատակարարման բացակայությանը զուգահեռ օդի ջերմաստիճանը հասել է 45 աստիճանի։ Ջրի սղության պատճառով հարավարևմտյան Խորեմշեհր քաղաքում ցույցերը վերաճել են ոստիկանության հետ բախումների։ Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը։ Հաղորդվում է, որ ցուցարարներն իրավապահների ուղղությամբ նետել են քարեր և շինարարական աղբ։ Ի պատասխան՝ ոստիկաններն արցունքաբեր գազ […]

̰
ԱԻՆ-ը խորհուրդ է տալիս ժամը 11-15-ը խուսափել արևի ուղիղ ճառագայթներից

13:27 01.07.2018

ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է 7, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից: Հանրապետության տարածքում` Հուլիսի 1-ի ցերեկը, 2-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8մ/վ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 1-ին կբարձրանա 1-2 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի: Երևան քաղաքում՝ Հուլիսի 1-ի ցերեկը, 2-6-ին […]

̰
Հայաստանում ջերմաստիճանը կարող է բարձրանալ մինչև 42 աստիճան. Գագիկ Սուրենյան

20:13 30.06.2018

Ջերմաստիճանը մոտ օրերին  մի քանի աստիճանով ևս կբարձրանա: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշել է ԱԻՆ Հիդրոմետ ծառայության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը: Օդերևութաբանը չի բացառում՝  հանրապետության ցածրադիր վայրերում  ջերմաստիճանը կարող է հասնել մինչև 42 աստիճան: «Հուլիսի 2-ից մի փոքր կակտիվանա այդ ջերմային ալիքը, որը Իրաքի տարածքից է ներթափանցում, և օդի ջերմաստիճանը ևս 1-2 աստիճանով կբարձրանա, […]

̰
Ի՞նչ պետք է իմանալ, երբ դրսում ջերմաստիճանը գերազանցում է 35 աստիճանը

16:20 30.06.2018

Հանրապետության տարածք են ներթափանցել արևադարձային ալիքները: Այս արտահայտությունը վերջին օրերին ավելի հաճախ ենք լսում: Օդի ջերմաստիճանը բարձրացել է, չնայած դեռևս չի գերազանցել վերջին տարիների «պատմական առավելագույնը»: Այն, ըստ օդերևութաբանների, օրինակ Երևանում վերջին անգամ 2010 թվականին է գրանցվել՝ 42 աստիճան: Ի՞նչ պետք է իմանալ, երբ դրսում ջերմաստիճանն անցնում է 35 աստիճանը: Առաջին խորհուրդը մասնագետներից՝ խուսափել արևի […]

̰
Հուլիսը թեժ կլինի, բայց նաև անակնկալներ կմատուցի. Գագիկ Սուրենյան

13:20 27.06.2018

Այս պահին արձանագրվում է օդի ջերմաստիճանի բարձրացում: Եթե երեկ Արարատյան դաշտում և Սյունիքի հովտային գոտում ջերմաստիճանը հասել է 34-36 աստիճանի, ապա այսօր արդեն ջերմաստիճանի սանդղակը կհասնի 38-ի: Այս մասին այսօր կայացած ասուլիսի ընթացքում խոսեց ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը՝ շեշտելով, որ տաք օդային հոսանքները ներթափանցում են Իրաքից: «Հունիսի 27-ից 30-ն ընկած ժամանակաշրջանում օդի […]

̰
Երեխաների շրջանում գրանցված դիզենտերիայի պատճառը սննդի երկրորդային աղտոտումն ու շոգ եղանակն են. ԱՆ

14:41 26.06.2018

ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Լիանա Եղիազարյան-Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ երեխաների շրջանում արձանագրվել են դիզենտերիայի դեպքեր, սակայն պատճառը ոչ թե ջուրն է, այլ մանկապարտեզում սննդի երկրորդային աղտոտումը, նաև շոգերն են նպաստում: «Ամռան ամիսներին ամեն տարի արձանագրվում է աղիքային վարակներով պայմանավորված սեզոնային ակտվություն, ինչը մշտապես գտնվում է առողջապահության նախարարության ուշադրության կենտրոնում: Վերջին օրերին […]

̰
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-5 աստիճանով

23:21 23.06.2018

ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը․ Հանրապետության տարածքում` Հունիսի 23-ին առանձին շրջաններում, 24-25-ը՝ հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին և գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: 26-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա […]

̰
Պտտահողմ Մարտունի-Վարդենիս ճանապարհին

20:46 22.06.2018

«Հայպետհիդրոմետ» օդերևութաբանական կանխատեսումների կենտրոնի ղեկավար Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ Գեղարքունիքի մարզում պտտահողմ է տեղի ունեցել: «Այս պահին Մարտունիից դեպի Վարդենիս գնացող ճանապարհի աջ կողմում առկա է պտտահողմ»,- գրել է Սուրենյանը:

̰
Օդորակիչը կարող է հիվանդությունների պատճառ դառնալ

19:15 21.06.2018

Օդորակիչները օգնում են դիմակայել ամռան տապին, սակայն բժիշկները զգուշացնում են, որ այն  կարող է վնասել առողջությանը: Ռուսաստանցի մասնագետների հավաստմամբ, օդորակիչը կարող է հանգեցնել  հիպոթերմիայի: Դա իր հերթին չոր հազի, քթի, կոկորդի, ականջների, պարանոցի, մեջքի ցավերի պատճառ է դառնում: Մասնագետների կարծիքով՝ օդորակիչի և այդ պահին դրսում եղած ջերմաստիճանի տարբերությունը չպետք է գերազանցի 5-7 աստիճանը : «Երբ […]

̰
Արմավիրի մարզում 10 րոպե տևած կարկուտի հետևանքները. վնասվել են ցանքատարածություններ

17:03 20.06.2018

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը տեղեկացրել է, որ րոպեներ առաջ ուժեղ կարկուտ է տեղացել Արմավիրի մարզի Աղավնատուն համայնքում: Կարկուտից տուժել են նաև հարևան Դողս, Արագած, Ամբերդ, Լեռնամերձ համայնքները: Տևողությունը եղել է մոտ 10 րոպե: Կարկուտի հարվածներն այնքան ուժգին էին, որ վնասվել են նաև տանիքները: Կարկուտը գետնին է հավասարեցրել ցանքատարածությունները, վնասել պտուղն ու […]

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

22:54 19.06.2018

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայությունը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը․ Հանրապետության տարածքում` Հունիսի 19-ի երեկոյան ժամերին, 20-24-ի գիշերը և երեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը հունիսի 21-23-ն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով: Երևան քաղաքում` […]

̰
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

13:54 17.06.2018

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայությունը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը. Հանրապետության տարածքում` Հունիսի 17-ի երեկոյան ժամերին, 18-20-ը գիշերը և երեկոյան ժամերին առանձին շրջաններում, 21-22-ը հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևան քաղաքում` […]

̰
BACK_TO_TOP