18:00 19.11.2018
23 ու 8 միլիոն եվրո արժողության փողոցաշինական ծրագրով Գյումրիում շահագործվել է առաջին փողոցը՝ Կոմիտասը: Փողոցի հիմնանորոգումը քաղաքապետարանի աշխատակիցները նշանավորեցին քայլերթով: 900 մետր երկարություն ունեցող փողոցի շինարարությունը 6 ամիս է տևել ու պահանջել մոտ 325 մլն դրամ: Վերակառուցումը ավարտին հասցնել հաջողվել է ավելի քան 70 մլն դրամ հավելյալ ֆինանսավորմամբ: Դրա անհրաժեշտությունն առաջ էր եկել նախագծային թերությունների […]
11:14 18.11.2018
Նոյեմբերի 18-ին` ժամը 02:25-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մովսես Խորենացի փողոցում՝ գազալցակայանի մոտակայքում, այրվում է ավտոլվացման կետ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մարմաշենի խճուղու թիվ 2 հասցեում գտնվող գազալցակայանի մոտակա օժանդակ կառույցում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:04-ին, […]
16:32 17.11.2018
Գյումրիում անցկացվել է դպրոցականների շախմատի հանրապետական օլիմպիադայի քաղաքային փուլը, որին մասնակցել են Գյումրիի 30 դպրոցի 120 աշակերտ: Օլիմպիադան անցկացվում էր շվեյցարական մրցակարգով և կազմված էր 7 տուրից։ Մինչ քաղաքային փուլի մեկնարկը մարզի տարածաշրջաններում՝ Արթիկի, Անիի, Ամասիայի, Աշոցքի և Ախուրյանի գյուղական դպրոցների աշակերտների շրջանում անցկացվել են օլիմպիադաներ, որի արդյունքներով կազմվել են հավաքական թիմեր, որոնք Գյումրիի թիմի […]
15:58 17.11.2018
Երեկ՝ նոյեմբերի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գյումրիում։ Ժամը 16։00-ի սահմաններում Շիրակացի փողոցի 5օ շենքի դիմաց «ԳԱԶել» մակնիշի երթուղայինը վրաերթի է ենթարկել իննամյա երկու երեխաների, որոնք այդ պահին փորձել են հատել փողոցը։ 64-ամյա վարորդ Աշոտ Հակոբյանը դեպքի վայրից փախուստի չի դիմել և օգնություն է ցուցաբերել տուժածներին։ Երեխաներին ծառայողական ավտոմեքենաներով Գյումրիի Մոր և մանկան ավստրիական […]
00:24 17.11.2018
Սուբվենցիոն ծրագրով Մուշ 2/2 թաղամասում իրականացվող հրապարակի կառուցման աշխատանքները նախատեսված ժամկետներում, ամենայն հավանականությամբ, չեն ավարտվի: Այստեղ էլ, ինչպես փողոցաշինական մեծ ծրագրում է, խոչընդոտել են նախագծային փոփոխությունները: Մոտ 106 միլիոն դրամ ընդհանուր արժողությամբ ծրագրի 70 տոկոսը համաֆինանսավորել է համայնքային բյուջեն, իսկ 30 տոկոսը՝ կառավարությունը: Շիրակի մարզից ներկայացվել ու հաստատվել են երկու ծրագիր, երկուսն էլ առայժմ անավարտ […]
23:35 16.11.2018
«Շիրակ» հայրենակցական միությունը և Մշակույթի նախարարությունը համատեղ կազմակերպել են Հայաստանի վաստակավոր նկարիչ Սամվել Լաճիկյանի աշխատանքների ցուցահանդեսը: Գեղանկարչի ստեղծագործական ներկապնակը տարբեր թեմաներով է՝ սկսած Աստվածաշնչյան սյուժեներից, հայ ազգային գորգապատումից, մինչև հարազատ քաղաքի տեսարանները: Նկարիչը 22 տարի ապրել ու ստեղծագործել է Ամերիկայում, 3 տարի է, որ հայրենիք է վերադարձել: Իր վարպետությունը փոխանցում է ապագա նկարիչներին, դասավանդում է […]
21:58 16.11.2018
Հայաստանում անցկացվում է «Երևան ջազ-ֆեստ» ամենամյա միջազգային փառատոնը, որն այս տարի նվիրված է Հայաստանի պետական ջազ նվագախմբի հիմնադրման 80-ամյակին և հիմնադիր դիրիժոր Արտեմի Այվազյանին։ Մայրաքաղաքում ու Շուշիում անցկացված փառատոնային երեկոներից հետո երեկ ջազային համերգ է տեղի ունեցել նաև Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի դահլիճում, որին մասնակցել են երիտասարդ ու հայտնի ջազմեններ։ «Երևան ջազ-ֆեստ» ամենամյա […]
20:17 16.11.2018
Գյումրիի թիվ 18 միջնակարգ դպրոցի 400 աշակերտի ծնողները բաց նամակ են գրել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին: Բաց նամակով ծնողները պահանջում են հետաքրքրվել իրենց դպրոցի ջեռուցման խնդրով: Նամակում աշակերտների ծնողները մանրամասն ներկայացրել են դպրոցի կաթսայատան վթարային վիճակն ու նշել, որ խնդիրը նոր չէ, որ առաջացել է: 2000 թվականին շահագործված նոր դպրոցում կաթսայատունը, սակայն, հանձնվել է […]
20:02 16.11.2018
Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանի կարգադրությամբ Գյումրիի թիվ 18 միջնակարգ դպրոցը, ջեռուցման խնդիրներով պայմանավորված, լրացուցիչ արձակուրդի կգնա: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Ավելի ուշ կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հրայր Կարապետյանը մեր թղթակցի հետ զրույցում հայտնել է, որ տեղափոխման հարցն այլևս չի քննարկվում, օպտիմալ լուծումը լրացուցիչ արձակուրդն էր: Աշակերտներն արձակուրդում կլինեն մինչև դեկտեմբերի 15-ը: […]
12:07 16.11.2018
Այսօր Գյումրիի թիվ 18 միջնակարգ դպրոցի ուսուցիչներն ու աշակերտները դասադուլ են հայտարարել: Պատճառը դպրոցում ջեռուցման բացակայությունն է: Կաթսայատանը վթար է տեղի ունեցել, շմոլ գազի արտահոսք կա, ինչը վերացնել չեն կարողանում: 2000 թվականին վերանորոգումից հետո կաթսայատունը թերություններով է շահագործվել: Ըստ դպրոցի տնօրենի՝ իրենց նոր կաթսայատուն է պետք: Այս նպատակով Գյումրիի քաղաքապետարանն ավագանու որոշմամբ 18 մլն դրամ […]
00:09 16.11.2018
Վերջապես Գյումրիում տնակների փաստացի թիվ է հայտարարվում՝ 2826: Սա քաղաքապետարանի կատարած վերջին փաստագրման տվյալներն են: 30 տարի անց հաջողվել է ստանալ տնակների ճշգրիտ պատկերը և անձնագրային բաժանմունքներում դադարեցնել տնակային հասցեներում նոր հաշվառումները: Փաստագրման արդյունքները որոշ ճշտումներից հետո կներկայացվեն կառավարություն: Նոր փաստագրումը հնարավոր է դառնա կարևոր փաստաթուղթ՝ բնակարանային որևէ ծրագիր կազմելու համար: Գյումրիում տնակները ժամանակավորից վերածվել […]
23:03 15.11.2018
Գյումրիում հին սալաքարերով փողոցներ են կառուցվում։ Ռուսթավելի փողոցից հանված սալաքարերը վերադարձնում են Կումայրի պատմական միջուկի մյուս փողոցներին: Ջիվանի, Ղորղանյան, Վարպետաց և Աբովյան փողոցները սալապատվում են, գյումրեցիներին ծանոթ հին սալաքարերով: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Այս փողոցները ամառվանից վերանորոգում են, բայց ի տարբերություն քաղաքի կենտրոնական փողոցների, արգելոցի տարածքում շինարարներն աշխատանքները կհասցնեն ավարտել: Պատմական փողոցից հանված […]
17:32 13.11.2018
Նոյեմբերի 12-ին՝ ժամը 03։00-ի սահմաններում, ծեծկռտուք է տեղի ունեցել Գյումրիի Մազմանյան փողոցի տների մեկում, որին մասնակցել են օտարերկրյա քաղաքացիներ։ Ըստ նախնական տվյալների՝ երիտասարդները Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի զինծառայողներ են։ «Գիշերը ոստիկանության Կումայրիի բաժին հաղորդում է ստացվել, որ վիճաբանություն է տեղի ունեցել Մազմանյան փողոցի տներից մեկում, և անհրաժեշտ է ոստիկանության աշխատակիցների միջամտությունը։ Երիտասարդները տեղափոխվել են ոստիկանության բաժին, […]
13:03 13.11.2018
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով պարզվել են Գյումրի քաղաքի բնակչին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի հանգամանքները: Մեղադրանք է առաջադրվել նույն քաղաքի մեկ այլ բնակչին: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից: 2018թ. նոյեմբերի 7-ին՝ ժամը 23:40-ին, «Գյումրի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից ոստիկանությունում ահազանգ է ստացվել առ այն, որ «որովայնի կտրած-ծակած վերք, […]
11:43 13.11.2018
Այսօր առավոտյան ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել Գյումրիի Վազգեն Սարգսյան փողոցում: «Կրայսլեր» մակնիշի ավտոմեքենան կորցրել է կառավարումը, բախվել նոր տեղադրված եզրաքարերին, ջարդել դրանք ու փողոցի մեջտեղում գլխիվայր շրջվել: Ըստ ականատեսների՝ մեքենան ընթացել է մեծ արագությամբ, եզրաքարերին բախվելուց հետո օդում մի քանի պտույտ է կատարել ու շրջվել: Ականատեսների վկայությամբ՝ վարորդը չի տուժել, նա մեքենայից անվնաս դուրս […]
20:00 12.11.2018
ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ հետախուզվող է հայտնաբերել: «Զինանոց-2018» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման 2-րդ փուլի շրջանակներում ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ նոյեմբերի 10-ին՝ ժամը 10։30-ին, Պ. Սևակի փողոցի 8-րդ շենքի դիմացից հայտնաբերվել և բերման է ենթարկվել նոյեմբերի 6-ից ՀՀ Քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը) 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով հետախուզման մեջ գտնվող, 1951 թ. […]
18:50 12.11.2018
Տեղի է ունեցել Գյումրիի ավագանու հերթական նիստը՝ օրակարգում ունենալով 23 հարց: Ներկաները նախ՝ 1 րոպե լռությամբ հարգել են լեգենդար ծանրամարտիկ Յուրի Վարդանյանի հիշատակը, որից հետո անցել են օրակարգային հարցերի քննարկմանը, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը Գյումրիից: Առաջնահերթ ներկայացվել են Գյումրիում երկրաշարժից 30 տարի անց բնակարանային ապահովման չլուծված հարցերը և այդ ուղղությամբ կառավարությանն ուղերձ հղելու առաջարկը, իսկ […]
18:01 12.11.2018
Օլիմպիական, աշխարհի ու Եվրոպայի բազմակի չեմպիոն, լեգենդար ծանրամարտիկ Յուրի Վարդանյանի աճյունն այսօր կեսօրին տեղափոխվել է իր հայրենի քաղաք Գյումրի: Սուրբ Հակոբ Մծբնեցի եկեղեցում հարազատներն ու բարեկամները, մարզաշխարհի ներկայացուցիչները և շարքային գյումրեցիները հարգանքի տուրք են մատուցել լեգենդար մարզիկին: Գյումրեցիները աշխարհահռչակ մարզիկի հաղթանակներն ու հաջողությունները համարում են բոլորինը: Երեկոյան՝ ժամը 18։00-ին, ի հիշատակ լեգենդար մարզիկի, մատուցվելու է […]
17:35 12.11.2018
Գյումրիի ինֆեկցիոն-հակատուբերկուլյոզային հիվանդանոցի հակատուբերկուլյոզային բաժանմունքը փակման վտանգի տակ է: Օրեր առաջ առողջապահության նախարարի պաշտոնակատարն է հայտարարել, որ մարզերում հակատուբերկուլյոզային բաժանմունքները փակվելու են, և հիվանդների բուժումը կենտրոնացվելու է Աբովյանի համապատասխան մասնագիտացված հիվանդանոցում: Հիմնավորումն այն է, որ Գյումրիի բաժանմունքը թերբեռնված է՝ այն 35 մահճակալ ունի, որոնք ամիսներով դատարկ են: Ինֆեկցիոն-հակատուբերկուլյոզային հիվանդանոցի աշխատակիցներն այսօր բողոքով եկել էին Շիրակի […]
12:56 12.11.2018
Նոյեմբերի 12-ին աշխարհի ավելի քան 80 երկիր միացել է Ռուսաստանի Դաշնության «Աշխարհագրական թելադրություն» միջազգային կրթական ակցիային: Ակցիայի մասնակիցները թեստային աշխատանքներով ցուցադրել են իրենց աշխարհագրական գիտելիքները Ռուսաստանի Դաշնության մասին: Կրթական ակցիան 4-րդ տարին է, ինչ անցկացվում է: Առաջին անգամ նախաձեռնությանը միացել է Գյումրի քաղաքը, որտեղ բնակվում են ռուսական 102-րդ ռազմաբազայի զինվորականներն իրենց ընտանիքներով: Կրթական այս ակցիայի կազմակերպման […]
20:45 10.11.2018
«Քեզ համար Ազնավուր»… երիտասարդ երաժիշտները այս խորագրով համերգ էին նախաձեռնել աշխարհահռչակ շանսոնիեի հիշատակին: Համերգային ծրագրում միայն Շառլ Ազնավուրի երգեր չէին, ներառված էին հայ դասականների ու արտասահմանյան կոմպոզիտորների հայտնի ստեղծագործությունները: Երևանի պետական կոնսերվատորիայի Գյումրիի մասնաճյուղի երաժիշտ-կատարողներն այդ ստեղծագործությունները ներկայացնելու տպավորիչ մոտեցում էին ընտրել: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am–ի թղթակիցը: Աշխարհահռչակ շանսոնիեին նվիրված համերգն առանց իմպրովիզների չէր […]
20:29 10.11.2018
Միջին մասնագիտական որակավորմամբ մասնագետները տնտեսության զարգացման երաշխիքն են: Այսպիսի կարծիք են այսօր հնչեցրել Կրթության և գիտության նախարարության և Դուալ կրթական համակարգի ներկայացուցիչներն, որոնք կրթություն-աշխատաշուկա ծրագրի շրջանակներում այսօր Գյումրիում ծանոթացել են հանրապետության միջին մասնագիտական կրթական հաստատությունների հնարավորություններին: Դուալ կրթական ծրագիրը գերմանական մոդել է, որը փորձնական ներդրվել է նաև Հայաստանում: Այն ապահովում է միջին մասնագիտական հաստատությունների ուսանողների […]
09:32 10.11.2018
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Նախօրեին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը այցելել էր Գյումրի՝ Շիրակի երկրագիտական թանգարանին հանձնված ու վերանորոգման ընթացքի մեջ գտնվող շենքը տեսնելու: Ու թեև Արմեն Սարգսյանին Գյումրու տեխնոպարկի մոտ դիմավորել են Շիրակի մարզպետն ու Գյումրու քաղաքապետը, սակայն նախագահը հրաժարվել է օգտվել նրանց ծառայություններից: «Ժողովուրդ» օրաթերթը այս առիթով զրուցեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի և Շիրակի […]
19:08 08.11.2018
Այսօր՝ նոյեմբերի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Գյումրիի Շիրակացի փողոցում: Միմյանց են բախվել «ՎԱԶ 2106» մակնիշի և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայի 64-ամյա վարորդն ու 2 տարեկան ուղևորը մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: 2-ամյա Մելսիդա Սաֆարյանն ստացել է գանգուղեղային վնասվածք, նրան Գյումրիի Մոր ու մանկան ավստրիական հիվանդանոցում ցուցաբերվել է […]
17:49 08.11.2018
Ինչպես արդեն հայտնել ենք, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ոչ աշխատանքային այցով մեկնել էր Գյումրի: Աշխատանքային ուղևորության շրջանակում Արմեն Սարգսյանն այցելել է Գյումրիում բացված ներառական փուռ-սրճարան: Սրճարանի աշխատակիցները սահմանափակ կարողություններով երեխաներ են, որոնք ուղիղ մեկ տարի խոհարարական հմտություններ են սովորել «Էմիլի Արեգակ» կենտրոնում: Նրանք նաև նույն կենտրոնի շահառուներն են: Նախագահի և սրճարանի աշխատակիցներից մեկի լուսանկարը հրապարակվել է «Ֆեյսբուքում»: «Ամենաբարի […]
13:36 08.11.2018
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ոչ աշխատանքային այցով Գյումրիում է: Նա այցելել է Գյումրիի Գալուստ Գյուլբենկյանի անվան նախկին վիրաբուժական հիվանդանոցի շենք, տեղեկացնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը Գյումրիից: Հիշեցնենք, որ եռահարկ կառույցը մի քանի ամիս առաջ կառավարության որոշմամբ հատկացվել է Շիրակի Երկրագիտական թանգարանին: Քանի որ շենքի հատկացումը եղավ այն ժամանակ, երբ ընթացիկ տարվա բյուջեի ծախսերը պլանավորված էին, վերանորոգման […]
12:36 08.11.2018
Երեկվանից բողոքի ակցիաներ են սկսվել Գյումրիի լոկոմոտիվային դեպոյում: Պատճառը երկաթուղայինների ամսական հավելավճարների թերի վճարումն է: Յուրաքանչյուր աշխատակցի աշխատավարձին ամրագրված է 25 տոկոս հավելավճար: Մինչև օգոստոս ամիսը վճարումները կատարվել են՝ համաձայն պայմանագրի: Հավելավճարների չափը նվազել է սեպտեմբերից, իսկ հոկտեմբերին բոլորը՝ որպես հավելավճար, ստացել են աշխատավարձի ընդամենը 10 տոկոսը: Աշխատակիցների բողոքին ի պատասխան՝ ընկերության պատասխանատուները հայտարարել են, […]
11:48 08.11.2018
Գյումրիի փողոցաշինական մեծ ծրագրով երկու փողոցներում հիմնանորոգվում են կամուրջները: Խոսքը Վազգեն Սարգսյան և Գերցենի փողոցների կամուրջների մասին է: Վերջինի հիմնանորոգումն ավարտված է, իսկ Վազգեն Սարգսյան փողոցում դեռ աշխատանքները շարունակվում են, բայց ինչպես գետնանցումների դեպքում է, կամուրջները հիմնանորոգվում են առանց դրանց վիճակի ուսումնասիրության: Այսինքն՝ համապատասխան մասնագիտական ուսումնասիրություններ չեն կատարվել, թե ինչ վիճակում են դրանք, և վերանորոգման […]
23:40 07.11.2018
Գյումրիի նախկին «Շիրակ» հյուրանոցից պահպանված 5 հիմնասյուների վրա կառուցվում է նոր համալիր կենտրոն։ Նշենք, որ սա մարզի հաստատված ներդրումային 2 ծրագրերից մեկն է։ Նախկին հյուրանոցի տարածքում նորը կառուցելու 1 մլրդ ներդրումային ծրագիրը կառավարությանն էր ներկայացրել «Բասենի գովք» ընկերությունը։ Նոր համալիր կառույցն արտաքին ճարտարապետական տեսքով նախկին հյուրանոցին նման չի լինելու, բայց, ըստ ներդրումային ծրագրի պահանջի, պահպանվելու է […]
22:53 07.11.2018
Գյումրիում ևս մեկ ընտանիք այսօր բնակարանամուտ է տոնել։ Եսայան 213 /173 տնակային հասցեից Գրիգորյանների ընտանիքը տեղափոխվել է Անի թաղամասի քարաշեն ու կոմունալ բոլոր պայմաններով երկու սենյականոց բնակարան։ Ընտանիքը անօթևանի կարագվիճակ չունի, բայց երեք անձով 27 տարի ապրել են տնակում։ Բնակարանը Գրիգորյաններին նվիրել է «»Ծնողազուրկ հայ երեխաների օգնության միություն ՍՕԱՐ Հայաստան բարեգործական հիմնադրամը, որը Հայաստանում համագործակցում է սոցիալական […]