20:25 14.12.2018
Գյումրիի թիվ 41 դպրոցում այսօր տնօրեն էին ընտրում։ Պաշտոնն արդեն 3 ամիս է՝ թափուր է նախկին տնօրենի՝ Անահիտ Աթոյանի պաշտոնավարման հնգամյա ժամկետը լրանալուց հետո։ 6 թեկնածու էր հայտ ներկայացրել, նրանցից մեկը՝ նույն դպրոցի փոխտնօրեն Արմինե Գևորգյանը, ինքնաբացարկ է հայտարարել մրցույթից 2 օր առաջ։ Մյուս թեկնածուները հիմնականում մարզի տարբեր դպրոցներից են, ոմանք հասցրել էին արդեն 2 […]
17:02 14.12.2018
2019 թվականի Գյումրիի քաղաքային բյուջեն այսօր դրվել է հանրային քննարկման: Քաղաքապետարանի ֆինանսատնտեսական բաժինը կանխատեսել է հավաքագրվող սեփական եկամուտների չափը, նախատեսվող ծախսերը, որոնց գումարվել է նաև հատկացվող դոտացիան և դեռևս չճշտված բյուջեն կազմում է 3 մլրդ 584 մլն 873 հազար դրամ: Այս տարի, նախորդի համեմատ, 150 մլն դրամով ավելացել է Գյումրիին հատկացվող դոտացիան: Պետական այս հատկացումը […]
15:32 14.12.2018
«Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղում տներ ու բժշկական կենտրոն կկառուցվի»,- այս մասին դեկտեմբերի 14-ին կայացած ասուլիսի ժամանակ ասաց «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը: Ամփոփելով հիմնադրամի 2018թ.-ի դրամահավաքի արդյունքները՝ նա նշել է, որ այս տարի փայլուն արդյունք է գրանցվել Տորոնտոյում, որտեղ 1 մլն դոլար է հավաքագրվել: Նախորդ տարիներին Տորոնտոյից հավաքված գումարը չի գերազանցել 650 000 դոլարը: Նվիրաբերված գումարից 740 […]
13:35 14.12.2018
Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատունը հայտարարություն է տարածել, որով կոչ է անում չքաղաքականացնել Գյումրիի միջադեպը: «Ուշադրություն ենք դարձրել Գյումրիում տեղի ունեցած ողբերգական միջադեպի վերաբերյալ զգացմունքային մեկնաբանությունների չդադարող հոսքին: Կրկին կոչ ենք անում չքաղաքականացնել այս թեման, չանել հապճեպ եզրակացություններ և չխանգարել հայկական քննչական մարմիններին՝ կատարելու իրենց գործը: Ցանկանում ենք նաև ցավակցություն հայտնել տուժածի հարազատներին և մտերիմներին»,- ասվում […]
18:15 13.12.2018
Գյումրիում 57–ամյա կնոջ սպանության մեջ կասկածվող ռուս զինծառայողի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Այս մասին SHANTNEWS.am-ի թղթակցին հայտնել է ՀՀ դատական դեպարտամենտի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արման խաչատրյանը: «Որոշումը կայացվել է երեկ երեկոյան Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարաանում: Նիստը նախագահել է դատավոր Վահե Միսակյանը»,- մեր թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է Արման Խաչատրյանը: Նշենք, որ […]
13:44 13.12.2018
Երեկ՝ դեկտեմբերի 12-ի երեկոյան, Վազգեն Սարգսյան փողոցի մայթերին փորված փոսում է հայտնվել «Օպել» մակնիշի ավտոմեքենան: Վարորդին չի հաջողվել դուրս գալ տարածքից: Ամբողջ գիշեր այն մնացել է փողոցում: Այսօր առավոտյան մեքենան հաստ ցեխաշերտից դուրս բերելու համար օգնության են եկել թաղամասի բնակիչներն ու վարորդներ, սակայն իրենց ուժերով չեն կարողացել, ստիպված դիմել են էվակուատորի օգնությանը: Փոսում հայտնվելու հետևանքով […]
17:08 12.12.2018
Գյումրիում փողոցաշինական աշխատանքները ձախողելու նախագծային թերությունների պատրվակն արդեն տեղափոխվեց եղանակային պայմանների դաշտ։ Օգոստոսին սկսված շինարարությունը չի շարունակվի. մայթերն անանցանելի են, հետիոտները ստիպված են քայլել փողոցներով: 12 փողոցից ընդամենը 2-ը, որի երկարությունը չէր հասնում անգամ 1 կիլոմետրի, հասցրեցին վերանորոգել: Ղորղանյան փողոցում 6 ամիս է՝ շինարարն աշխատում էր, բայց մինչև դեկտեմբեր շինարարությունն ավարտելու պահանջը պատվիրատուն ու շինարարը […]
14:12 12.12.2018
Գյումրի-Բավրա միջպետական ճանապարհին ձյուն է տեղում, մառախուղ է ու ցածր տեսանելիություն։ Ճանապարհին արգելափակված են շուրջ 10 վրացական, ռուսական ու թուրքական բեռնատարներ, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Դրանց առկայությունը դժվարացնում է մաքրման աշխատանքները։ Ճանապարհը սպասարկող ընկերությունը բեռնատարներն արգելափակումից հանելու համար հատուկ քաշող տեխնիկա է կիրառում։
23:54 11.12.2018
Գլխավոր հատակագիծն է գերակա փաստաթուղթ, թե կադաստրային քարտեզը: Այս հարցը պարզվում է, վիճարկելի է Գյումրիի քաղաքապետարանի համար: Եվ որպեսզի գլխավոր հատակագիծը դառնա գերակա, քաղաքապետարանը ավագանու որոշմանն էր սպասում: Հողհատկացումների ժամանակ, ըստ քաղաքի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանի, խնդիրներ են առաջանում կադաստրի տված փաստաթղթերի և գլխավոր հատակագծի անհամապատասխանության պատճառով: Պարզվեց, որ 2006 թվականին կադաստրային կոմիտեն համայնքների քարտեզագրումը […]
23:10 11.12.2018
ԱԺ խորհրդարանական ընտրություններում Գյումրիում ամենաթեժ պայքարը ծավալվել է «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային թեկնածուների միջև։ «Իմ քայլը» Շիրակի մարզում առաջադրել էր 15 թեկնածու, որոնց թվում են ԱԻ նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանը, Շիրակի մարզպետը, փոխմարզպետները, մարզպետի խորհրդականն ու օգնականը։ ԲՀԿ առանցքային թեկնածուներն էլ ԱԺ պատգամավորներ Վարդան Ղուկասյանն ու Վարդևան Գրիգորյանն էին։ Շիրակի մարզում ամենաշատ քվեները ստացել է […]
22:31 11.12.2018
Գյումրիի ավագանին հերթական նիստն է անցկացրել՝ օրակարգում ունենալով 27 հարց: Հիմնական քննարկումները վերաբերել են տարեվերջին այս տարվա բյուջեի ավելացմանը, ինչպես նաև աղբահանության խնդիրներին: Ամանորի նախաշեմին էլ դրամական օգնությունների տրամադրման կոնտինգենտն է փոխվել, նրանք լինելու են զոհված, հաշմանդամ ազատամարտիկների ընտանիքներն ու Հայրենական մեծ պատերազմի վետերանները: Դրամական պարգևներ կհատկացվեն նաև այս տարի աշխարհի և Եվրոպայի առաջնություններում, միջազգային […]
15:52 11.12.2018
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHANTNEWS.am-ը, օրեր առաջ դաժան սպանություն էր տեղի ունեցել Գյումրիի Սլաբոտկա թաղամասում: Անհայտ անձը դաժան ծեծի էր ենթարկել նույն թաղամասի մի բնակչուհու, որը մարմնական բազմաթիվ վնասվածքներով տեղափոխվել է «Գյումրի» կենտրոն, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է: Գլխավոր դատախազության հանրային կապի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը SHANTENWS.am-ի հետ զրույցում հայտնեց, որ կնոջ սպանության գործով ձերբակալվել է […]
14:40 10.12.2018
Այսօր՝ դեկտեմբերի 10-ին, Գյումրիի Մարմաշենի խճուղում իրար են բախվել «Լեքսուս» և «Ուազ պատրիոտ» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինս կողաշրջվել է։ Վարորդը՝ ազգությամբ ռուս 46 -ամյա Վիտալի Մազուրը, և ևս երկու ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրի բժշկական կենտրոն։ Նրանք լուրջ վնասվածքներ չեն ստացել: Գյումրի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանի փոխանցմամբ՝ տուժածները ստացել են թեթև քերծվածքներ, առաջին […]
19:18 09.12.2018
Շիրակի մարզում և Գյումրիում ընտրողների թվի էական աճ է գրանցվել։ Եթե ժամը 14.00-ի դրությամբ մասնակցության ցուցանիշը Գյումրիում 18,22 տոկոս էր, ապա ժամը 17.00-ի դրությամբ այն ավելացավ և դարձավ 31,29 տոկոս։ Հիշեցնենք, որ Գյումրիում ցուցակային ըտնտրողների թիվը 124․461 է, իսկ Շիրակի մարզում՝ 229․798։ Շիրակի մարզում քվեարկությանը մասնակցած անձանց թիվը ժամը 17.00-ի դրությամբ կազմել է մոտ 37 […]
19:08 09.12.2018
Մուշ 2/2 նորակառույց թաղամասում գործել է 4 ընտրատեղամաս, դրանցից երկուսը նույն շենքում են, բայց տարբեր մուտքերով: Տեղամասերը թիվ 23 միջնակարգ դպրոցի մասնաշենքում են: Այս թաղամասի ամենաշատ ընտրողն ունի թիվ 31/16 տեղամասը, որտեղ ընտրողների թիվը 1987 էր: Մեկ ժամ առաջ այս տեղամասում քվեարկությանը մասնակցած քաղաքացիների թիվը 800-ն էր: Այստեղ լրացուցիչ ցուցակներով ընտրողներ չեն եղել: Այստեղ եղել […]
18:58 09.12.2018
Գյումրիի Ալաբոդկա թաղամասի թիվ 1 ավագ դպրոցում, որտեղ տեղակայված է 31/46 տեղամասը, կեսօրից հետո ընտրողների մեծ հոսք է եղել։ Այս տեղամասում, ինչպես նախորդ ընտրություններին, այնպես էլ այս, ընտրողների ակտիվության պակաս չկա, թեև ոստիկանները վերահսկում էին, որ տեղամասի դռան մոտ կուտակումներ չլինեն: Տեղամասում մի քաղաքացի փորձել է կրկնակի քվեարկություն կատարել: Հանձնաժողովի անդամները SHANTNEWS.am-ի նկարահանող խմբի ներկայությամբ […]
18:04 09.12.2018
Դժգոհություններ տեղամասային հանձնաժողովների անդամներից. Գյումրիի տասնյակ տեղամասեր թերի են ջեռուցվում: Տեղամասերը հիմնականում տեղակայված են կրթական հաստատությունների միջանցքներում, որոնք ցուրտ են: 32/28 տեղամասում հանձնաժողովի անդամները դժգոհում են ոչ թե ընտրողների մասնակցությունից, այլ տեղամասերի ջեռուցումից: Այս տեղամասի նախագահ Արա Նախշքարյանը SHANTNEWS.am–ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ տարածքը ջեռուցում են էլեկտրականությամբ, բայց էլի ցուրտ է, իսկ սա […]
18:28 08.12.2018
Վաղը կայանալիք Ազգային ժողովի արտահերթ ընտրություններից առաջ Գյումրիում նախապատրաստական վերջին աշխատանքներն են ընթանում։ Տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամները տարածքային հանձնաժողովներից ստանում են քվեարկության համար անհրաժեշտ փաստաթղթերը և տեխնիկական սարքավորումները։ 2017 թվականի համապետական ընտրությունների համեմատ բուն քվեարկության ընթացքը, ըստ պատասխանատուների, փոփոխություն չի կրել, բայց տեղամասային հանձնաժողովներում նոր անձինք են ընդգրկվել, նրանք նաև անցել են դասընթացների փուլ: Գյումրիի […]
23:59 07.12.2018
Սպիտակի երկրաշարժն աշխարհում ամենաքննարկվածներից է: Ըստ պաշտոնական տվյալների` Սպիտակի երկրաշարժի ժամանակ զոհվեց շուրջ 25 հազար մարդ, որոնցից 17 հազարը` Գյումրիում: Լրիվ կամ մասնակի ավերվեց 11 քաղաք, 58 գյուղ: Անօթևան դարձավ 514 հազար մարդ: Հայաստանը ուզենք, թե չուզենք համարվում է սեյսմոակտիվ գոտի:Աշխարհում նման երկրներ շատ կան, որտեղ երկրաշարժեր եղել են ու կլինեն, միայն թե այդ երկրներից […]
22:22 07.12.2018
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը 1988 թվականի դեկտեմբերի 7-ի Սպիտակի աղետալի երկրաշարժի 30-րդ տարելիցի կապակցությամբ այսօր այցելել է Գյումրի: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԺ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ ԱԺ նախագահը, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, կառավարության անդամներ, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, օտարերկրյա հյուրեր Գյումրու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բակում ծաղկեպսակներ ու ծաղիկներ են դրել անմեղ զոհերի […]
18:55 07.12.2018
Գյումրիում այսօր բացվել է «Սաստեքս» ընկերության արտադրական մասնաշենքերից մեկը՝ 150 աշխատատեղով: Հիշեցնենք, որ ավելի քան 3 տարվա ձգձգումից հետո վերջապես արտադրությունը գործարկվել է: Շվեյցարահայ գործարար Վարդան Սերմաքեշի ներդրումներով այս արտադրությունում բանվորական հագուստ է թողարկվելու արտասահմանյան պատվերներով: Ըստ ընկերության գործադիր տնօրեն Քրիստիան Գելեջիի՝ այժմ իրենք շատ պատվերներ ունեն, որոնք չեն հասցնում կատարել: Գործարարը խոստացել էր լուծել […]
16:42 07.12.2018
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը 14–ամյա տղայի հետ շրջել է Գյումրիի փողոցներով: Տղան Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բակում 88-ի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակի հուշարձանի մոտ կատարված արարողությունից հետո բազմության միջից մի կերպ կարողացել է Նիկոլ Փաշինյանին խնդրել կանգնել ու լսել իրեն: Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է անվտանգության աշխատակիցներին տղային ուղեկցել դեպի իր մեքենան: Տղան երկար ժամանակ վարչապետի պաշտոնակատարի […]
15:52 07.12.2018
Քարոզարշավի վերջին հանդիպումը Հայ Յեղափոխական Դաշնակցությունը դեկտեմբերի 6-ին է իրականացրել: Շիրակի մարզի ընտրողների հետ է հանդիպել ՀՅԴ ԱԺ պատգամավորության թեկնածու Արթուր Խաչատրյանը, ներկայացրել կուսացության ծրագրային մոտեցումները սոցիալ-տնտեսական, արտաքին քաղաքական ուղղություններում: Նա խոսել է նաև առաջիկայում հօգուտ Դաշնակցության գրանցվելիք ձայների մասին: «Բնականաբար, մենք 70 տոկոսի չենք գնալու, մենք մոդայիկ կուսակցություն չենք: Մենք նավ ենք, որը գնում […]
12:14 07.12.2018
Բոլորիս պարտականությունն է այստեղ՝ Հայաստանում և Սփյուռքում անել հնարավոր ամեն բան՝ վերադարձնելու քեզ քո բազմամյա շքեղությունը: Գյումրի՛, ես քեզ գիտեմ ու սիրում եմ: Այս մասին, ինչպես տեղեկացնում են նախագահի աշխատակազմից, ասված է ՀՀ նախագահի բաց նամակում, որը գրվել և հրապարակվել է ՀԲԸՄ ամսագրի (AGBU Magazine) համար: Ստորև ներկայացնենք նամակն ամբողջությամբ «Սիրելի՛ Գյումրի, Երբ դու կարդաս այս խոսքերը, […]
10:45 07.12.2018
Գյումրիի քաղաքապետարանում ընթանում է Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված ՀՀ կառավարության արտագնա նիստը: Ներկաները 1 րոպե լռությամբ հարգել են երկրաշարժի զոհերի հիշատակը, որից հետո կատարվել է նամականիշի մարման արարողություն: Դեկտեմբերի 7-ը որպես «Հիշատակի և աղետներին դիմակայունության օր» հայտարարելու մասին որոշումն օրակարգային է: Կներկայացվեն նաև կատարված և հաջորդ տարի կատարվելիք աշխատանքների վերաբերյալ հաշվետվություններ:
23:11 06.12.2018
Քիչ առաջ Գյումրի են ժամանել ՀՀ կառավարության ու անվտանգության անդամները: Գյումրիի կենտրոնական հրապարակում նրանց դիմավորել են Ճանապարհային ոստիկանության բարձրաստիճան պատշոնյաները: Վերջիններս գիշերելու են Գյումրիի հյուրանոցային համալիրներից մեկում: Ավելի ուշ՝ գիշերը, Գյումրիում կլինի նաև ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: SHANTNEWS.am-ի տեղեկություններով՝ Գյումրիի օդանավակայանում է վայրէջք կատարելու Նիկոլ Փաշինյանի ինքնաթիռը: Հիշեցնենք, որ աշխատանքային այցով Հայաստանի վարչապետի պաշտոնակատար […]
18:58 06.12.2018
Շիրակի մարզի ընտրողների հետ է հանդիպել Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության ԱԺ պատգամավորության թեկնածու Արթուր Խաչատրյանը, ներկայացրել կուսակցության ծրագրային մոտեցումները սոցիալ-տնտեսական, արտաքին քաղաքական ուղղություններում: Հայաստանում տնտեսության, գյուղատնտեսության զարգացման, Արցախյան հիմնախնդրի լուծման հարցում կուսակցությունը կարևորում է համերաշխ հասարակության դերը: Տնտեսական հեղափոխությունից խոսելիս բանախոսը շեշտում է, որ միայն մասնավորից մեծաթիվ աշխատատեղեր ակնկալելն անիմաստ է, պետական աջակցությունը դրանում մեծ […]
13:19 06.12.2018
Օրերս Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում նախագահ Արմեն Սարգսյանն այցելել էր Գերմանական Կարմիր խաչի Բեռլինի կենտրոնակայան: Գերմանական Կարմիր խաչի նախագահը Հայաստանի նախագահի տիկնոջը՝ Նունե Սարգսյանին էր հանձնել Գյումրիի «Բեռլին» բժշկական կենտրոնի վերանորոգման աշխատանքների համար նախատեսված 10 հազար եվրո գումարի նվիրատվության կտրոնը: Շնորհակալություն հայտնելով նվիրատվության համար՝ նախագահ Սարգսյանն ասել էր, որ Գյումրիի «Բեռլին» բժշկական […]
22:10 05.12.2018
Հայաստանի առաջին տիկնիկային թատրոնը Գյումրիի պատմական կառույց է տեղափոխվել 1984 թվականին: Շինության ճարտարապետական տեսքը գրավիչ է, իսկ ներսում պայմանները՝ ոչ այնքան բարվոք: Նախագահը շրջեց Տիկնիկայինի սենյակներով, հանդերձասրահներով, որտեղ ստեղծագործական բավարար պայմանները բացակայում են: Շրջայցից հետո Արմեն Սարգսյանը տիկնոջ ՝ Նունե Սարգսյանի հետ դիտեցին «Սուտլիկ որսկանը» ներկայացումը, որի ավարտից հետո փոքրիկ հանդիսատեսներին նախագահը անակնկալ է մատուցել […]
21:16 05.12.2018
Երկրի նախագահը Գյումրիում հանդիպել է նաև լրագրողների հետ, այն ոչ թե պաշտոնական, այլ բարեկամական հանդիպում է որակել և ցանկությունն էր մտքերով կիսվել լրագրողների հետ, նաև նրանցից առաջարկներ լսել Գյումրիի զարգացման հնարավորությունների վերաբերյալ: Բայց հանդիպումը քիչ անց վերածվել է մամուլի ասուլիսի: Իսկ հարցերն աղետի գոտու չիրականացված ծրագրերից մինչև քաղաքի զարգացման ոլորտային հնարավորություններ, նախագահի սահմանադրական լիազորություններից մինչև […]