TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+6.09 oC

Գյումրի

Գյումրիում 10-ամյա աղջիկ է վրաերթի ենթարկվել

23:58 20.01.2019

Հունվարի 20-ին՝ ժամը 16:10-ի սահմաններում, վրաերթ է տեղի ունեցել Շիրակի մարզում: Գյումրիի բնակիչ, 30-ամյա Խաչատուր Մադոյանը իր վարած «Opel Vectra» մակնիշի 35 QQ 150 համարանիշի ավտոմեքենայով Գյումրի քաղաքի Սախարովի անվան հրապարակի և Տ.Ճարտարապետի փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել Գյումրիի բնակիչ, 10-ամյա Վարդուշ Ղ.-ին: SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով երեխային տեղափոխել է հիվանդանոց, […]

̰
Գյումրիում բերման են ենթարկվել կեղծ փողեր տպելու մեջ կասկածվող երկու հնդիկներ

16:02 20.01.2019

Օրեր առաջ ոստիկանության Շիրակի մարզային վարչության, ԱԱԾ Շիրակի մարզային վարչության ծառայողներն ստացված օպերատիվ տեղեկություններով հատուկ օպերացիա են իրականացրել, որի արդյունքում Գյումրի քաղաքի ոստիկանության Կումայրիի բաժին  բերման են ենթարկել Հնդկաստանի Հանրապետության 2 քաղաքացու: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։ Նրանք են՝ 38-ամյա Սուլխվինդեր Սինղը և 32-ամյա Սադիշ Կումարը: Պարզվել է, որ նշված անձինք վարձակալական հիմունքներով բնակվում են […]

̰
Գյումրիի հիվանդանոցներում կարանտին չկա. համաճարակաբան

20:59 19.01.2019

Գյումրիի հիվանդանոցներում դիմելիության բարձր ցուցանիշ կա, բայց ոչ մի բուժհաստատությունում կարանտին հայտարարված չէ: Այս մասին SHANTNEWS-ի հետ զրույցում նշել է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի «Շիրակ» մասնաճյուղի համաճարակաբան Արմինե Անդրյանը: Նա նշել է, որ սուր շնչառական հիվանդների թիվն այս տարի, նախորդների համեմատ, Շիրակի մարզում նվազել է: Վիճակն այնպիսին չէ, որ կարանտին հայտարարվի: «Չկա հայտարարված […]

̰
Գյումրիում ռուսական համայնքը նշել է Քրիստոսի մկրտության տոնը, կատարվել է Ջրօրհնեքի կարգ

18:42 19.01.2019

Ռուս ուղղափառ եկեղեցիներում հունվարի 18-ին և 19-ին նշում են Քրիստոսի մկրտությանը տոնը: Սուրբ մկրտության տոնը Հայաստանում ևս նշում են, ռուսական եկեղեցիներում սուրբ պատարագ է մատուցվում, իսկ Գյումրիում, որտեղ ռուսական մեծ համայնք է ապրում, արդեն 10 տարի Չերքեզի ձորում ջրօրհնեքի արարողություն է կատարվում, որից հետո մաքրագործվելու համար ջուր են մտնում ուղղափառ եկեղեցու հետևորդները: Ռուսական համայնքի ներկայցուցիչներից շատերն առաջին […]

̰
Գյումրիում ռուս կնոջը բռնաբարելու փորձի մեջ կասկածվող երիտասարդի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է

18:29 19.01.2019

Գյումրիում 20-ամյա ռուս կնոջը բռնաբարելու փորձի մեջ կասկածվող գյումրեցի երիտասարդի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է գյումրեցի երիտասարդի փաստաբան Էդգար Թումասյանը: «Ծանր հանցագործության մեջ մեղադրվող պաշտպանյալիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված գրավը վերացվել է, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 34-138-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով իրականացվող քրեական հետապնդումը դադարեցվել հանցակազմի բացակայության […]

̰
Հովհաննես Մարգարյանը` Գյումրիի քաղաքապետի պաշտոնին հավակնելու մասին

16:02 18.01.2019

ԱԺ նախկին պատգամավոր Հովհաննես Մարգարյանը նախաձեռնել է ստորագրահավաք սահմանադրական փոփոխությունների համար: Մի շարք հոդվածներ է առաջարկում փոփոխել, այդ թվում Երևանում, Գյումրիում և Վանաձորում քաղաքապետի ուղիղ ընտրություններ կազմակերպել: Այսինքն` Սահմանադրության փոփոխությունից բխելու է նաև Ընտրական օրենսգրքի փոփոխությունը: Հիշեցնենք, Գյումրիում և Վանաձորում վերջին ՏԻՄ ընտրություններն անցկացվեցին Երևանի օրինակով: Անցկացվեցին ոչ թե քաղաքապետի, այլ ավագանու ընտրություններ, իսկ քաղաքապետ դարձավ […]

̰
Սահմանադրական փոփոխությունների համար ստորագրահավաքը կմեկնարկի Գյումրիից

15:44 18.01.2019

Սահմանադրությունում փոփոխություններ և լրացումներ կատարելու համար ստորագրահավաքը կմեկնարկի Գյումրիից: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Փոխենք միասին» նախաձեռնության լիազոր ներկայացուցիչ, ԱԺ նախկին պատգամավոր Հովհաննես Մարգարյանը: ԿԸՀ-ն նախաձեռնությունը գրանցել է դեկտեմբերի 28-ին և այդ օրվանից սկսած 45-օրյա ժամկետ է սահմանել 200 հազար ստորագրություն հավաքելու համար: Սա այն պահանջն է, որը ներկայացվում է սահմանադրական փոփոխությունների […]

̰
«Գյումրին առանց տնակների» հիմնադրամը քաղաքի բնակբաշխման գործընթացում կոռուպցիոն հետքեր է հայտնաբերել

14:19 17.01.2019

1990–ականներից մինչև 2012 թվականը Գյումրիում քանի՞ բնակարան է կառուցվել,  ինչպե՞ս են դրանք բաշխվել և ովքե՞ր են եղել շահառուները… Նման ուսումնասիրություն է սկսել «Գյումրին առանց տնակների» հիմնադրամը:  Ու այդ ուսումնասիրության առաջին արդյունքները ժամանակին ոչ ճիշտ բաշխման կասկածներ են հարուցում:  Հետերկրաշարժյան տարիների բնակբաշխման գործընթացում հիմնադրամի նախագահը հայտնաբերել է դեպքեր, երբ մեկ շահառուի անունը 3 բնակարանի դիմաց է […]

̰
Բնության թափոններից Գյումրիում պիտանի նյութեր են ստանում

23:08 16.01.2019

Շրջակա միջավայրի թափոններն ինչպես վերածել ամենօրյա օգտագործման իրերի: Գյումրիի «Փոքրիկ իշխան» ցերեկային կենտրոնի սաները «Հայաստանի ծառատունկ» ծրագրի հետ համատեղ այս խնդրի լուծումը գտել են: Կենտրոնի սաները համապատասխան գիտելիքներ ստանալուց հետո արդեն գիտեն, թե ինչպես կարելի է բնության մեջ ոչ պիտանի նյութերին 2-րդ կյանք տալ: Ավելի քան 90 երեխաներ միայն սոցիալ-հոգեբանական աջակցություն չէ, որ ստանում են: […]

̰
Գյումրիում գազօգտագործման կանոնների խախտման 600 դեպք է արձանագրվել

12:10 16.01.2019

Ջեռուցման սեզոնին շատ բնակարաններում հայտնաբերվում են գազասարքերի շահագործման կանոնների խախտումներ, ինչը հանգեցնում է թունավորումների: Շմոլ գազից թունավորման վերջին դեպքը Գյումրիում գրանցվել է հունվարի 5-ին: Գազի արտահոսքից ապահովագրված չեն անգամ այն բնակարանները, որտեղ նորագույն գազասարքեր են տեղադրված: Այժմ գազի ներտնային ծառայության ծանրաբեռնված աշխատանքի շրջան է: Հոկտեմբերի 1-ից ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում բնակարաններում ընդամենը երկուական այցեր են […]

̰
Գյումրի-Վահրամաբերդ ավտոճանապարհին 3 մեքենա է բախվել․ կա 3 տուժած

21:04 15.01.2019

Այսօր՝ հունվարի 15-ին, Գյումրի-Վահրամաբերդ ավտոճանապարհին ավտովթար է տեղի ունեցել: Բախվել են «Mitsubishi Pajero», « Niva» և «Chevrolet» մակնիշի ավտոմեքենաները: Ըստ նախնական վարկածի՝ երկու մեքենաներին հանդիպակաց ընթացել է «Mitsubishi Pajero» մակնիշի մեքենան:   Բախումը եղել է բավական ուժգին, որի  հետևանքով «Niva» մակնիշի ավտոմեքենան հայտնվել է ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս ու կողաշրջվել մայթին: Վթարի հետևանքով մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ են […]

̰
Գյումրիի շուկաներում ու վաճառակետերում Ամանորից հետո դեռևս առևտուր չկա

19:30 15.01.2019

Դեկտեմբերի վերջին տասնօրյակում շուկաներում ու սուպերմարկետներում առևտրային եռուզեռ էր: Անգամ փողոցների մայթերին էին տեղադրվել ժամանակավոր փոքրիկ տաղավարներ ու առևտրով էին զբաղվում պատահական մարդիկ, անգամ անչափահասներ: Քաղաքի շուկայամերձ տարածքում առևտուրը դարձել էր անվերահսկելի` հակասանիտարական պայմաններում վաճառվում էր ամեն ինչ՝ միրգ, բանջարեղենից սկսած, մինչև թխվածք ու մսամթերք: Հիմա հակառակ պատկերն է` շուկան թերբեռնված է, իսկ առևտրականները` պարապ: […]

̰
«Երեխան մեր մոտ բերվել է ագոնալ վիճակում». Գյումրիի հիվանդանոցի տնօրենը՝ 5 ամսական փոքրիկի մահվան դեպքի մասին

13:56 15.01.2019

Հունվարի 4-ին Գյումրիի մոր ու մանկան ավստրիական հիվանդանոցում մահացած 5 ամսական երեխայի դատաբժշկական փորձաքննությունը դեռևս ավարտված չէ: Այս մասին Shantnews-ին ասել է հիվանդանոցի տնօրեն Աշոտ Կուրղինյանը: Երեխայի մահվան մեղավորը բժի՞շկն է, թե՞ ոչ, կամ այլ պատճառներ եղե՞լ են. այս հարցերի պատասխանները, ըստ Կուրղինյանի, միայն փորձաքննությունը կարող է տալ: «Դեռևս հերձման հյուսվածքաբանական վերջնական ախտորոշումները չունենք: Ամենակարևորը […]

̰
Գյումրիի հիվանդանոցներում սուր շնչառական վարակներով դիմելիության աճ է գրանցվել

13:30 15.01.2019

Սուր շնչառական վարակի H1N1 տեսակի վիրուսը հայտնաբերվել է Երևանում հոսպիտալացված մի շարք հիվանդների մոտ: Անգամ մահվան ելքով դեպք է գրանցվել: Վիրուսի ակտիվացումը, ըստ բժիշկների, սեզոնային բնույթ է կրում: Այդ մասին է վկայում նաև Գյումրիի հիվանդանոցների ծանրաբեռնվածությունը: Սուր շնչառական վիրուսներով դիմողների աճ կա Գյումրիի Մոր ու մանկան ավստրիական և Ինֆեկցիոն հակատուբերկուլյոզային հիվանդանոցներում, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: […]

̰
Խորհրդային գաղափարախոսություն քարոզող խաղալիքների ցուցադրման բաց թանգարան Գյումրիի հյուրատներից մեկում

19:50 14.01.2019

Տոնածառը՝ որպես Նոր տարվա խորհրդանիշ, սովորություն է թողնել մինչև հին տոմարով նշվող Ամանորը, իսկ հնում բնական եղևնին պահում էին ավելի երկար՝ մինչև մարտի 21-ը՝ գարնանային գիշերահավասար: Բայց զարդարանքն էլ ուրիշ է եղել՝ հիմնականում բնական մրգերով: Իսկ մեկ դար առաջ, երբ ԽՍՀՄ-ում եղևնին ոչ թե Սուրբծննդյան, այլ Նոր տարվա խորհրդանիշ համարվեց, զարդարանքի թեմատիկան ևս փոխվեց: Սկսեցին արտադրվել խորհրդային  […]

̰
Գյումրիի թիվ 18 դպրոցում 2 ամսվա հարկադիր արձակուրդից հետո դասերը վերջապես վերսկսվեցին

17:22 14.01.2019

Գյումրիի թիվ 18 դպրոցում 2 օր առաջ տեղի ունեցած գողությունը, այնուամենայնիվ, չխանգարեց, որ մոտ 2 ամսվա հարկադիր արձակուրդից հետո դասերը հունվարի 14-ից վերջապես վերսկսվեին: Նոյեմբերի 17-ից մինչև հիմա չջեռուցվելու հետևանքով դասասենյակներում ջերմաստիճանը նորմայից դեռ ցածր է, իսկ մարզադահլիճում ջեռուցման համակարգի անցկացումն անավարտ է մնում, քանի որ մարզադահլիճի համար նախատեսված ջեռուցման մարտկոցները գողացվել են: Երկու ամսվա […]

̰
Գողացել են Գյումրիի թիվ 18 դպրոցի նոր տեղադրվող ջեռուցման մարտկոցները

21:15 12.01.2019

Այսօր՝ հունվարի 12-ի լուսադեմին, գողության դեպք է տեղի ունեցել Գյումրիի թիվ 18 դպրոցում: Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնել է դպրոցի տնօրեն Շողիկ Ալեքսանյանը: Վերջինս առավոտյան՝ ժամը 11-ի սահմաններում, դպրոցում շինարարություն իրականացնող ընկերության վարպետների հետ, բացելով սպորտդահլիճի դուռը, տեսել է, որ նոր տեղադրված ջեռուցման մարտկոցները չկան: «Առավոտյան եկանք սպորտդահլիճի դուռը բացեցինք, տեսանք, որ ջեռուցման մարտկոցները գողացել են, արագ […]

̰
Բողոքի ակցիա Գյումրիի ռուսական 102-րդ ռազմաբազայի դիմաց

17:38 12.01.2019

Ինչպես ավելի վաղ հայտնել է SHANTNEWS.am-ը, այսօր Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության չորրորդ տարելիցին նվիրված բողոքի ակցիա են իրականացրել նաև Հայաստանի Եվրոպական կուսակցության անդամները՝ կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանի գլխավորությամբ։ Ակցիայի մասնակիցները հավաքվել են «Մայր Հայաստան» հուշահամալիրի մոտ, ապա միացել Շիրակացի  փողոցում՝ ռուսական 102-րդ ռազմաբազայի դիմաց հավաքված քաղաքացիներին։ Այստեղ բողոքի ցույց իրականացնողները նախ՝ մեկ րոպե […]

̰
«Բազա՛, ձեր գազաններին պահեք վանդակներում»․ ցուցարարների կոչը Գյումրիի ռուսական բազային

13:40 12.01.2019

Կեսօրին Գյումրիում տեղի ունեցավ բողոքի ակցիա՝ ուղղված այնտեղ տեղակայված ռուսական բազային։ Այս ակցիայի նպատակն էր հիշեցնել 4 տարի առաջ բազայի զինծառայողներից մեկի կողմից Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության, ինչպես նաև 2018 թվականի դեկտեմբերին նույն բազայի զինծառայողի կողմից Գյումրիում իրականացված մեկ այլ սպանության մասին։ «Բազա՛, ձեր գազաններին պահեք վանդակներում։ Մենք դրանց համար պատասխանատու չենք»․ ցույցի կազմակերպիչներից […]

̰
Գյումրիի թատրոնում տեղադրված Հակոբ Հակոբյանի «Սարերում» որմնանկարի պահպանությունը վտանգված է

20:00 10.01.2019

Հակոբ Հակոբյանի «Սարերում» որմնանկարի պահպանությունը վտանգված է: Այն գտնվում է Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի ճեմասրահում, որտեղ պահպանության պայմաններն ապահոված չեն: 3 տարի առաջ որմնանկարը այստեղ է տեղափոխվել «Քարհատ մեքենաներ»  գործարանի նախկին ճաշարանի շենքից: Տարածքի ընտրությունը ժամանակավոր էր. այն այդտեղ պետք է մնար մինչ նոր ու ավելի հարմար կառույց գտնելը: Ճեմասրահի ուղիղ մեջտեղում […]

̰
Գյումրիի թիվ 18 դպրոցում արձակուրդը շարունակվում է

20:30 08.01.2019

Նոյեմբերի 16-ից Գյումրիի թիվ 18 դպրոցում արձակուրդ է: Ավելի վաղ հայտնել էինք, որ դպրոցի կաթսայատունը շարքից դուրս էր եկել, ծնողների ու մանկավարժների պահանջով լրացուցիչ արձակուրդների ժամանակը պետք է օգտագործվեր ջեռուցման նոր համակարգ անցկացնելու համար, ու դասերը պետք է վերսկսեին դեկտեմբերի 17-ին: Այդ ժամկետներում շինարարը գործը չավարտեց, դպրոցում ուսումնական առաջին կիսամյակը չամփոփեցին ու որոշում կայացվեց երկրորդ […]

̰
Գյումրիում անցկացվել է ձմեռային առաջին զորակոչը. զորակոչիկներին ճանապարհել են աղոթքով ու համերգով

19:44 08.01.2019

Այսօր Գյումրիում անցկացվել է պարտադիր զինծառայության 2018 թվականի ձմեռային առաջին զորակոչը: Շիրակի մարզի զինկոմիսարիատների օպտիմալացումից հետո առաջին անգամ բոլոր համայնքների նորակոչիկները բանակ մեկնեցին Գյումրիից, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Զորակոչի առաջին օրը հանդիսավորությունն ապահովված էր, նախորդ տարիների նման պատանիները բանակ մեկնեցին «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքից: Նրանց ճանապարհեցին համերգով, աղոթքով ու բարեմաղթանքներով: Շիրակի մարզային զինկոմիսարիատի բակը նորից […]

̰
Գյումրիի թատերական հրապարակում տղամարդ է հանկարծամահ եղել

21:02 07.01.2019

Այսօր ՝ հունվարի 7-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, Գյումրիի թատերական հրապարակում, ըստ նախնական տվյալների, հանկարծամահ է եղել անձը չպարզված տղամարդ: SHANTNEWS.am-ի թղթակիցը դեպքի վայրից հայտնում է, որ մոտ 40 տարեկան տղամարդը երկար ժամանակ նստած է եղել նստարանին, այնուհետև անցորդները նկատել են, որ նա չի շարժվում, ահազանգել են շտապ օգնություն: Դեպքի վայր հասնելով՝ բժիշկները արձանագրել են նրա […]

̰
Գյումրիում սուր շնչառական հիվանդությունների աճ է գրանցվել

19:30 07.01.2019

Տոնական օրերին միմյանց տուն հյուր գնալը կարող է ունենալ նաև բացասական հետևանքներ. փոխադարձ այցելությունները նպաստել են սուր շնչառական վիրուսների տարածմանը: Ամեն տարի նույն այս ժամանակահատվածում նկատվում է սուր շնչառական հիվանդությունների աճ: Դրանք բարդություններ են առաջացնում հատկապես մինչև 5 տարեկան երեխաների մոտ: Ըստ այդմ՝ վիրուսների ակտիվացման վիճակագրությունը կազմում են մանկական հիվանդանոցները: Գյումրիի «Մոր և մանկան ավստրիական […]

̰
Գյումրի-Բավրա ավտոճանապարհը դժվարանցանելի է ծանրաքարշ մեքենաների համար

18:10 07.01.2019

Տեղացած ձյան և բքի պատճառով դժվարանցանելի է Գյումրի-Բավրա ավտոճանապարհի Աշոցքի հատվածը: Մառախուղի պատճառով առավոտյան տեսանելիությունը գրեթե զրոյական էր, իսկ Վարդաղբյուր գյուղի մոտ գլխավոր մայրուղին փակել էր Բավրայից Երևան ուղևորվող վրացական բեռնատարը, որը 20 տոննա ծխախոտի հումքով էր բեռնված, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Մերկասառույցի պատճառով բեռնատարը դուրս էր եկել երթևեկելի գոտուց և հայտնվել մայրուղու մեջտեղում: Բեռնատարը ճանապարհից […]

̰
Գյումրիում սպանված կնոջ իրավահաջորդի ներկայացուցիչները պահանջում են ռուս զինծառայողին ռազմաբազայի տարածքից տեղափոխել ՀՀ քրեակատարողական հիմնարկ

13:36 07.01.2019

2018թ. դեկտեմբերի 3-ին ՌԴ 102-րդ ռազմաբազայի զինծառայող Ա. Ռ.-ի ծեծելուց հետո հիվանդանոցում մահացած գյումրեցի Ջուլիետա Ղուկասյանի իրավահաջորդի իրավունքների պաշտպանությունն ստանձնել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը: Այս մասին տեղեկանում ենք ասամբլեայի Վանաձորի գրասենյակից: ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցն ու փաստաբաններ Արայիկ Զալյանն ու Հայկ Հակոբյանը 2018թ. դեկտեմբերի 21-ին միջնորդություն են ներկայացրել գործը քննող ՀՀ […]

̰
Գյումրիում թալանել են Ամանորը տանը չդիմավորած մարդկանց բնակարանները

11:54 07.01.2019

Հունվարի 5-ին առանձնապես խոշոր չափի գողության 2 դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ոստիկանության Կումայրիի բաժին է դիմել Մազմանյան փողոցի բնակիչ՝ 40-ամյա Էդիկ Ոսկանյանը և հայտնել, որ դեկտեմբերի 31-ին՝  ժամը 17։30-ից մինչև հունվարի 5-ի 16։30-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը կամ անձինք հավանաբար իմանալով, որ տան անդամները այդ օրերին տանը չեն լինելու, տեխնիկական միջոցների գործադրմամբ ննջասենյակների […]

̰
Նոր մանրամասներ Գյումրիում մահացած 5 ամսական երեխայի մահվան դեպքից

19:25 06.01.2019

Գյումրիի Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցում 5 ամսական երեխայի մահվան հետ կապված մանրամասներ է հաղորդել Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը: «Դեպքը տեղի է ունեցել հունվարի 5-ին: Երեխայի մահվան պատճառը պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Փորձաքննության եզրակացության արդյունքներից ելնելով՝ նոր կոնկրետ գնահատական կտրվի, թե որն է եղել  փոքրիկի մահվան պատճառը: Բժիշկների կողմից ենթադրյալ չարաշահումներ կատարելու կամ […]

̰
Գյումրիի Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցում 5 ամսական երեխա է մահացել

18:56 06.01.2019

Գյումրիի Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցում 5 ամսական աղջնակ է մահացել։ Այս մասին տեղեկությունը SHANTNEWS-ի հետ զրույցում հաստատեց Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։ Երեխայի հայրը դիմել է իրավապահներին՝ մեղադրելով բժիշկներին անփութության մեջ։

̰
Գյումրիի Սուրբ Յոթ Վերք եկեղեցում մատուցվել է Սուրբ Ծննդյան տոնի պատարագ

16:22 06.01.2019

Քրիստոս ծնավ և հայտնեցավ, մեզ և ձեզ մեծ ավետիս։ Վաղ առավոտից հենց այս խոսքերով էին միմյանց դիմում  Գյումրիի առաքելական եկեղեցիների մոտ խմբված հավատացյալ ժողովուրդը։ Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոների առիթով Միքայել Եպիսկոպոս Աջապահյանի ձեռամբ պատարագ է մատուցվել Սուրբ Յոթ Վերք եկեղեցում։ Ճրագալույցին հաջորդած պատարագի ընթացքում Սրբազանը ներկա հավատացյալներին է  փոխանցել օրվա խորհուրդն ու Առաքելական եկեղեցու […]

̰
BACK_TO_TOP