18:28 27.02.2019
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը փետրվարի 27-ին այցելել է «Գյումրի» բժշկական կենտրոն, հանդիպել աշխատակիցներին, լսել նրանց մտահոգող խնդիրները, զրուցել առաջիկա անելիքների ու ձեռնարկների մասին: «Ինձ համար պատիվ է հանդիպել ձեզ, մարդկանց, ովքեր ամեն օր մարդկային կյանքեր են փրկում և, բնականաբար, իրենց վրա են վերցնում սոցիալական անարդարության առաջին ալիքը, բայց, միևնույն է, ուզում եմ վստահ լինել, որ […]
17:19 26.02.2019
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունից ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության, Շիրակի մարզային վարչության և Կումայրիի բաժնի ծառայողների փոխգործակցության շնորհիվ, Գյումրիում առանձնապես խոշոր չափերի յուրացման նոր դեպք է բացահայտվել: Ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում իրավապահները պարզել են, որ Գյումրիի շախմատի դպրոցի տնօրենը, […]
19:28 25.02.2019
Անցած տարեվերջին փոփոխություններ կատարվեցին «Երիտասարդ ընտանիքներին մատչելի բնակարան» պետական ծրագրում: Նոր փոփոխություններով երիտասարդ ամուսինների տարիքային հանրագումարն է բարձրացվել` նախկին 65-ի փոխարեն սահմանվել է 70, տոկոսադրույքներն են նվազեցվել, նաև հեշտացվել են ընտանիքների համար սահմանված 30 տոկոս կանխավճարի ապահովման պայմանները: Սա հնարավորություն է ստեղծել բնակարանի գնումը Գյումրիում ավելի հասանելի դարձնել: Մկրտիչ Նախշքարյանի ընտանիքը 5 տարում վերջապես բնակարանատեր […]
23:35 23.02.2019
«Միշտ Ռուսաստանի կողքին» ու «Վերջ Ռուսաստանի դեմ սադրանքներին» նման գրություններով փետրվարի 23-ին՝ «Հայրենիքի պաշտպանի օրը», Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի մոտ Հայաստանի կոմունիստական կուսակցության ներկայացուցիչները ակցիա են անցկացրել: Այս մասին հայտնում SHANTNEWS.am-ի թղթակիցը: «Մեր ակցիան ուղղված է այն շարժման կամ այն մարդկանց դեմ, ովքեր արտահայտվում են, թե բազան պետք է դուրս բերել Գյումրիից, մենք՝ այստեղ հավաքվածներս, ասում […]
22:33 23.02.2019
Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազամաբազայում փետրվարի 23-ին բաց դռների օր է հայտարարվել: Հայ-ռուսական միացյալ զորքերը նշել են «Հայրենիքի պաշտպանի օրը»: Ամեն տարի տոնը զորամասում զինվորական շքերթով են սկսվում: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Հայ-ռուսական միացյալ զորքերի համատեղ միջոցառմանը զենքն ու զինտեխնիկան ևս ցուցադրության են հանել: Հատուկ միջոցառումների և իրադարձությունների օրերին ռազմաբազայում սա արդեն ավանդույթ […]
14:01 23.02.2019
ՌԴ ԶՈւ հարավային ռազմական օկրուգի ռազմական բազան նախօրեին Գյումրու «Արագած» մարզամշակութային կենտրոնում տոնական համերգով նշել է Հայրենիքի պաշտպանի օրը։ Հայաստանում ծառայող ռուսաստանցի զինվորականների կազմակերպած միջոցառմանը մասնակցել են նաև մարզային իշխանության ներկայացուցիչները՝ մարզպետ Տիգրան Պետրոսյանի գլխավորությամբ։ Ողջունելով և շնորհավորելով տոնական օրվա կապակցությամբ Շիրակի մարզպետը նշել է․ «Ամբողջ սրտով շնորհավորում եմ Հայրենիքի պաշտպանի օրը, շնորհավորում եմ բոլոր […]
19:17 20.02.2019
Ռուսաստանի նախագահի հրամանագրով ՌԴ Զինված ուժերի հարավային ռազմական շրջանի շտաբի պետ է նշանակվել գեներալ-լեյտենանտ Սերգեյ Կուզովլևը, որը մինչ այդ բարձր պաշտոններ է զբաղեցրել Ռուսաստանի հարավային ու արևմտյան ռազմական շրջաններում։ Այս մասին տեղեկացնում է Razm.info մասնագիտացած կայքը։ Հարավայինը, հիշեցնենք, այն ռազմական շրջանն է, որի մեջ են մտնում Ռուսաստանի հյուսիսկովկասյան զորամասերը, Հայաստանում, Աբխազիայում ու Հարավային Օսիայում տեղակայված ռազմաբազաները։ […]
17:54 20.02.2019
Գյումրիի քաղաքապետարանը փոխըմբռնման հուշագիր է ստորագրել «Բալետ 2021» զարգացման հիմնադրամի հետ: Ինչպես հայտնի է, հիմնադրամը նախաձեռնում է Սևյանի անվան Երկաթուղայինների մշակույթի պալատի շենքը վերականգնել ու այն վերածել կատարողական արվեստի փորձառնական կենտրոնի: Հուշագրի համաձայն` Գյումրիի քաղաքապետարանը հիմնադրամին 99 տարի ժամկետով անհատույց օգտագործման է տրամադրում նախկին ակումբի տարածքը, մոտ 1668 քառակուսի մետր մակերեսով շենքի հետ միասին: Նախագծման […]
19:12 19.02.2019
Գյումրի քաղաքի երկու մարզաուսումնական հաստատություններում առերևույթ նույնաբովանդակ կոռուպցիոն չարաշահումների փաստերի առթիվ Շիրակի մարզի դատախազությունում հարուցվել են քրեական գործեր, հայտնում են ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից։ Հաղորդագրության մեջ նշված է. «ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի և Կումայրի բաժիններում օպերատիվ տվյալներ են ստացվել այն մասին, որ համապատասխանաբար Գյումրի քաղաքի Բռնցքամարտի և Շախմատի մանկապատանեկան մարզադպրոցների […]
16:40 19.02.2019
Փետրվարի 19-ը` Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, արդեն մի քանի տարի է` Հայաստանում նշվում է որպես Գիրք նվիրելու օր։ Պատահական չէ գիրք նվիրելու օրը հենց Թումանյանի ծննդյան օրվա հետ կապելը: Անդրկովկասում չկար Գրողների միություն, սակայն Թումանյանը ստեղծել էր «Վերնատունը», որն ինքնին գրողների միություն էր։ Գյումրեցիները միմյանց գիրք են նվիրել Աբովյան ճեմափողոցում։ Միջոցառման նախաձեռնությունը […]
12:39 19.02.2019
Գյումրիի տնակներում ապրող ո՞ր ընտանիքներին են առաջնահերթություն տալիս բարերարները: Այս հարցն օրակարգային է, քանի որ մի քանի տարի է` Գյումրիում բնակապահովման պետական ծրագիր չկա, և միայն բարեգործական միջոցներով են բնակարաններ գնվում: Իսկ այս դեպքում որոշողը հիմնականում բարերարներն են: Այսինքն` բարեգործական հիմնադրամի և նվիրատուի համար ընտանիքների ընտրության առաջնահերթությունները կարող են տարբեր լինել: Օրինակը Բուսաբանական այգու տնակային […]
09:25 18.02.2019
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 18-ին՝ ժամը 08:30-ի դրությամբ, ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար (մերկասառույց), մարդատար ավտոմեքենաների համար՝ դժվարանցանելի: Դժվարանցանելի են Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանի Վարդենիս, Թթուջուր, Չքնաղ, Ձորագլուխ, Նիգավան և Արագածի՝ Մելիքգյուղ, Շենկանի, Ավշեն, Միրաք գյուղերի ավտոճանապարհները: Սոթք-Քարվաճառ և Շիրակի մարզի Գյումրի-Աշոցք ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ […]
20:00 15.02.2019
Գյումրիի նախկին Տեքստիլ կոմբինատի հանրակացարանային մասնաշենքից բնակիչներին վտարելու վերաբերյալ դատական երկրորդ որոշումն է կայացվել: Շենքում մնացած 3 միայնակ տարեցներին տարածքն ազատելու պահանջով կառույցի սեփականատերը հայց էր ներկայացրել Շիրակի մարզի առաջին ատյանի դատարան: Հայցը բավարարվել էր, որից հետո բնակիչներն այն բողոքարկել էին Վերաքննիչ դատարում: Վերաքննիչը մի քանի ամիս քննելուց հետո վճիռն անփոփոխ է թողել, ինչը նշանակում […]
19:30 15.02.2019
Գյումրիում անօթևանության խնդիրը միայն տնակների բնակիչներով չի սահմանափակվում: Երկրաշարժին բնակարան կորցրած ու փոխհատուցում չստացած, նաև մասնակի փոխհատուցում ստացած և անօթևանի կարգավիճակ չունեցող բազմաթիվ ընտանիքներ բնակվում են նախկին մանկապարտեզներում ու վարչական շենքերում: 30 տարում չհստակեցվեց նաև այդ շենքերի կարգավիճակը, որոնց մեծ մասը վթարային է: Տարբեր տարիների քաղաքապետարանը շատ ընտանիքների բնակության տարածք է տվել նախկին մանկապարտեզներում՝ խոստանալով, […]
23:13 13.02.2019
Այսօր ՝ փետրվարի 13-ին, Գյումրիի կենտրոնական հրապարակում նշվել է նորապսակների, երիտասարդների օրհնության և գարնան ավետաբեր Տեառնընդառաջի տոնը: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Սուրբ Յոթ Վերք եկեղեցում ժամերգությունից հետո կենտրոնական հրապարակում վառվել է Տեառնընդառաջի խարույկը։ Սրանով ավետելով տերունական տոնի սկիզբը՝ կատարվել է նաև Անդաստանի արարողություն, օրհնվել են աշխարհի չորս կողմերը: Երիտասարդները Տեառնընդառաջի տոնը հայկական երգ […]
11:43 13.02.2019
Գյումրիի փողոցներում փետրվարի կեսին փոսալցման աշխատանքներ են կատարում: Միայն թե կենտրոնական փողոցներում առաջացած մեծ ու փոքր փոսերը ոչ թե ասֆալտով, այլ խճաքարերով են լցվում: Սա փոսալցման ժամանակավոր և միակ տարբերակն է, որը կիրառելի է ձմռան ավարտին: Իսկ ինչքանո՞վ է այս տարբերակն արդյունավետ տեխնիկապես ու ֆինանսապես: Նույն փոսը քաղաքապետարանը խճով է լցնում, միևնույն ժամանակ հաշվառում փոսալցման […]
16:18 12.02.2019
Գյումրիի օդանավակայանում ներկայում կոնցեսիոները ներդրումային ծրագիր է իրականացնում, բայց քանի որ շենքը պատմամշակութային արժեք ունի, հակասություններ կան, թե նախագծի որ տարբերակը պետք է իրականացվի: Այս մասին փետրվարի 12-ին խորհրդարանում կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա հայտնեց, որ հավաստիացումներ է ստացել՝ խնդիրը կարգավորման փուլում է, կոնցեսիոները պայմանավորվել է, որ առաջիկայում օդանավակայանը լրջորեն […]
23:59 11.02.2019
Փետրվարի 9-ին` ժամը 22:00-ին, հիվանդանոցից ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ «աջ սրունքի ստորին 3-րդի բազմաբեկոր բաց կոտրվածք, հրազենային վիրավորում» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1987 թ. ծնված Տարոն Ք.-ն: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Տարոն Ք.-ն վնասվածքը ստացել է նույն օրը` ժամը 19:00-ի սահմաններում, իր տանը, հորաքրոջ որդու՝ 1979 թ. ծնված Արշալույս Խ.-ի […]
21:28 09.02.2019
Այսօր Գյումրիում ազդարարվել է «EU at LOFT in Gyumri» երիտասարդական ծրագրի մեկնարկը, որի նպատակն է աջակցել և ներգրավել գյումրեցի երիտասարդներին և ավելի իրազեկելու եվրոպական միության անդամ երկրների մշակույթին: Ծրագրի հանդիսավոր բացման միջոցառմանը ներկա են գտնվել Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար դեսպան Պյոտր Սվիտալսկին, Շիրակի նորանշանակ մարզպետ Տիգրան Պետրոսյանը, Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ ու երիտասարդներ: «EU at […]
20:59 09.02.2019
Այսօր Շիրակի կայազորի հակատանկային- հրետանային զորամասում տեղի է ունեցել նորակոչիկների երդման արարողություն։ Հայրենիքի սահմաններն ու ռազմական գաղտնիքը պաշտպանելու երդում են տվել 160 երիտասարդներ։Երդման արարողությանը ներկա են եղել նորակոչիկների ծնողներն ու հարազատները: Վաղ առավոտյան Գյումրիի հակատանկային զորամասի հարակից տարածքում ավտոմեքենաների կուտակում էր սկսվել։ Հանրապետության տարբեր մարզերից հարազատներն ու ծնողները երկար ճանապարհ էին կտրել և հասել Գյումրի, […]
12:06 09.02.2019
Գյումրի քաղաքի համանուն բասկետբոլային թիմը ապահովել է տեղը բասկետբոլի Հայաստանի գավաթի խաղարկության փլեյ-օֆֆում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի գավաթի խաղարկության ընտրական փուլում «Գյումրին» սեփական հարկի տակ 85-82 հաշվով առավելության հասավ «Լեգեոն» ակումբի նկատմամբ: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Թայրին Ջոնսը(Գյումրի), ով վաստակեց 44 միավոր:
09:59 09.02.2019
Փետրվարի 9-ին՝ ժամը 01:49-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Արուճ գյուղի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-1 ավտոճանապարհի Երևան-Գյումրի հատվածի 50-րդ կմ-ին «Nissan X-Trail» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ա. Հ., ծնված 1974 թ․) դուրս է […]
19:10 08.02.2019
Գյումրիում բնակբաշխման և տնակների քանդման գործընթացներում «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի տնօրեն Մհեր Խաչատրյանի հայտնաբերած ենթադրյալ չարաշահումների փաստով Շիրակի մարզի դատախազությունում քրեական գործ է հարուցվել, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Նախաքննության ընթացքի մասին առայժմ ոչինչ հայտնի չէ, իսկ ենթադրյալ չարաշահումները որքանո՞վ կարող են հիմնավոր ապացույցներ լինել: Ի պատասխան SHANTNEWS.am-ի հարցի` Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը ասաց, որ գնահատականներ տալուց ձեռնպահ […]
18:51 08.02.2019
Այսօր Գյումրիում էր Հայաստանում Բուլղարիայի արտակարգ և լիազոր դեսպան Մարիա Պավլովան: Դեսպանին ընդունել է Գյումրիի քաղաքապետը: Հանդիպմանը նշվել է, որ քույր քաղաքներին միավորողը պատմամշակութային ընդհանրությունն է։ Պլովդիվն էլ Գյումրիի նման հին քաղաք է` հարուստ պատմական ու մշակութային հարուստ կենսագրությամբ։ Պլովդիվի գեղեցկությունը հայ լուսանկարչի աչքերով ներկայացվել է Բուլղարիայի դեսպանատան նախաձեռնած ցուցահանդեսում։ Լուսանկարիչ Րաֆֆի Յուրեջյանն է նշում, […]
18:16 08.02.2019
«Գյումրին առանց տնակների» հիմնադրամում աուդիտ կանցկացվի: Այս մասին որոշում հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը կայացրել է երեկվա նիստում: Իսկ որոշման համար հիմք է ծառայել այն իրավիճակը, որն ստեղծվել է հիմնադրամի ներկայիս ու նախկին տնօրենների միջև: Հիշեցնենք` օրեր առաջ հիմնադրամի տնօրեն Մհեր Խաչատրյանը հայտարարել էր, որ 2017 թվականին նախկին տնօրեն Ղարիբ Հարությունյանը հոգաբարձուների խորհրդին կեղծ հաշվետվություն է ներկայացրել, […]
00:45 08.02.2019
Գյումրիում եղած 2800-ից ավելի տնակներից մոտ 700-ը, քաղաքապետարանի տվյալներով, քարաշեն և կիսաքարաշեն են, որոնց մեծ մասը կապիտալ շինություններ են, բայց տնակային հասցեներով: Հենց սա էլ խնդիր է ստեղծել բնակիչների համար սեփական գույքը որպես հիմնական տնօրինել: Սեփականաշնորհումից հետո է միայն հնարավոր հասցեավորում փոխել, որով տնակների թիվ կհստակեցվի, իսկ այդ ընտանիքների հանդեպ պետությունը բնակարանային ապահովման պարտավորություն չի […]
12:20 07.02.2019
Մեկ ամիս է ՝ «Ծիածան», «Գոհար», «Լիլիթ» և «Լիանա» մանկապարտեզներում մեկ երեխայի հաշվարկով վարձերն ավելացել են 500 և 1000 դրամներով: Թանկացնելու պահանջ 24 մանկապարտեզից 4-ում միայն այս տարվանից է առաջ եկել: Ծնողների համաձայնությամբ, հետո էլ քաղաքապետարանի թույլտվությամբ վարձի չափ են բարձրացրել, որ հիգիենիայի պարագաների ու այլնի համար ծնողներից գումարներ հավաքելը բացառեն, բացի դրանից, սննդի որոշ […]
23:08 06.02.2019
Քաղաքի ծայրամասային թաղամասի տարածքը նախկինում հատուկ պահպանվող գոտի էր, տեղակայված էր հայտնի «Ուռի գունդ» զորամասը, որը զբաղեցնում է 21 հեկտար տարածք։ Մոտ 10-ը տարի առաջ զորամասի նախկին տարածքը կառավարության որոշմամբ հանձնվել է համայնքին, բայց որևէ նպատակի այն չի ծառայել: Տարածքի հանդեպ հետաքրքրությունը վերջին ամիսներին ակտիվացել է: 21 հեկտար տարածքի նկատմամբ հավակնություններ ունեցող էլի ընկերությւոններ կան: […]
00:56 06.02.2019
Գյումրիի «Դվին» ռեստորանային համալիրի սեփականատերեր Անահիտ Գրքիկյանն ու Արմեն Մովսիսյանը դատական հայց են ներկայացրել ընդդեմ քաղաքապետարանի: Գյումրիի քաղաքապետի տեղակալ Վաղարշակ Մխիթարյանն այսօր հրավիրած մամուլի ասուլիսում ներկայացրել է նրանց հայցապահանջը: Ռեստորանային համալիրի սեփականատերերը 55 մլն 400 հազար դրամ նյութական վնասի փոխհատուցում են պահանջում քաղաքապետարանից այն հիմնավորմամբ, որ իրենց օբյեկտը 2013 թվականի հուլիսից մինչև 2017 թվականի ապրիլը […]
00:33 06.02.2019
Գյումրիի փողոցաշինական մեծ ծրագրի ժամկետները 6 ամսով երկարացվել են: Այս մասին քաղաքապետարանը համաձայնության է եկել Վերակառուցման և զարգացման բանկի հետ: Հիշեցնենք, ՎԶԵԲ-ի և համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ Գյումրիում մինչև փետրվարի 10-ը փողոց ու 2 հրապարակ էր հիմնանորոգվելու: Բայց մինչև տարեվերջ ՎԶԵԲ ծրագրով ավարտվեց 2 փողոցի, իսկ Համաշխարհային բանկով՝ քաղաքի կենտրոնի 4 փոքր փողոցների շինարարությունը: Բոլոր փողոցներում […]