TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+7.09 oC

Արսեն Թորոսյան

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում բժիշկները գործադուլ են անում՝ ի պաշտպանություն աշխատանքից ազատված տնօրենի

20:13 27.07.2018

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում բժիշկները գործադուլ են անում՝ ի պաշտպանություն աշխատանքից ազատված տնօրենի: Այստեղ այլ նպատակ, քան անձնավորված հետապնդումն է, չկա: Այս մասին ԲԿ-ում բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը, որը նույնպես մասնակցում է բողոքի ակցիային: Ակցիայի մասնակիցները պահանջում են առողջապահության նախարար Արսեն Թորոսյանից չեղարկել ԲԿ-ի տնօրեն Արա Մինասյանին աշխատանքից ազատելու […]

̰
Հայաստանում մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցումը, որպես հանրային առողջապահական խնդիր, վերացել է. Արսեն Թորոսյան

14:01 24.07.2018

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, որն աշխատանքային այցով գտնվում է Ամստերդամում, Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում ՄԻԱՎ վարակի և դրա հետ համակցված հիվանդությունների հակազդման պայքարի արդյունքների վերաբերյալ նախարարական երկխոսության ժամանակ ներկայացրել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարում Հայաստանի փորձը, անելիքներն ու ձեռքբերումները: Այս մասին հայտնում են առողջապահության նախարարությունից: Արսեն Թորոսյանը կարևորել է երկխոսության անցկացումն այնպիսի իրավիճակում, երբ Արևելյան […]

̰
Արսեն Թորոսյանը ԵՊԲՀ-ում հանդիպել է բժշկական համալսարանի ուսանողների հետ

18:29 21.07.2018

Այսօր ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ԵՊԲՀ-ում հանդիպել է բժշկական համալսարանի ուսանողների հետ։ Այս մասին տեղեկացել ենք համալսարանի ֆեյսբուքյան էջից: ԵՊԲՀ հետբուհական և շարունակական կրթության գծով պրոռեկտոր Գառնիկ Ավետիսյանը ընդգծել է, որ հրավիրված հանդիպման նպատակն է քննարկել հետբուհական մասնագիտական կրթությանը վերաբերող մի շարք հարցեր, նոր մոտեցումներ, ինչպես նաև անդրադառնալ առողջապահության ոլորտը բժիկ-մասնագետներով ապահովելու կարևոր հարցին։ […]

̰
«Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոն»-ում արձանագրվել են մի շարք չարաշահումներ և խախտումներ

10:15 20.07.2018

«Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոն»-ում արձանագրվել են մի շարք չարաշահումներ և խախտումներ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ «Մասնավորապես, հասարակական կազմակերպության հետ կնքվել է 67 մլն. դրամի ծառայությունների մատուցման պայմանագիր, որով ՀԿ-ն մատուցել է 2 տեսակի ծառայություն: Սկսած 2017թ. մայիս ամսից նույն ծառայությունները մատուցվում են անհամեմատ ավելի էժան գներով. առաջին […]

̰
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում չարաշահումներ եղել են. Արսեն Թորոսյան

19:04 19.07.2018

«Խոսքը 300 միլիոն դրամի հասնող չարաշահումների մասին է»,- խոսելով Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում կատարված ստուգումների արդյունքների մասին, այսօր կառավարության նիստից հետո ասել է ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: «Խոսքը 2016 թվականի սոցփաթեթների մասին է, երբ մարդիկ պետք է անցնեն կանխարգելիչ բուժզննություն, որի համար պետությունը վճարում է 8000 դրամ, էդ մարդկանց 90 տոկոսը, պլյուս […]

̰
Ներառական մանկապարտեզի մոդելն ընտանիքակենտրոն է. Արա Բաբլոյան

17:15 19.07.2018

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի նախաձեռնությամբ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանն ու առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այցելել են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 92 ներառական մանկապարտեզ: ԱԺ լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ օրենսդիր մարմնի ղեկավարն ու կառավարության ներկայացուցիչները շրջել են մանկապարտեզում, ծանոթացել պայմաններին, զրուցել երեխաների և […]

̰
Իշխանությունն ունի բավարար կամք՝ ներառական կրթության խնդիրները լուծելու համար. Արայիկ Հարությունյան

21:12 18.07.2018

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ հայտնել է, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի նախաձեռնությամբ «Լուսէ» հաշմանդամություն ունեցող երեխաների կենտրոնում այսօր տեղի է ունեցել ներառական կրթության հիմնախնդիրների վերաբերյալ քննարկում, որին մասնակցել են Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի և Առողջապահության նախարար Արսեն […]

̰
Պետք է գիտությունը վերադարձնենք բուհեր. Արայիկ Հարությունյան

10:26 18.07.2018

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այսօր հանդիպել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ: Հանդիպմանը ներկա էին ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ինչպես նաև համալսարանական հիվանդանոցների տնօրեններ: Ողջունելով ներկաներին՝ Արայիկ Հարությունյանը նշել է, որ հանդիպման նպատակն է քննարկել բուհի հետ կապված խնդիրները, լսել կողմերի առաջարկներն ու դիտողությունները: «Առկա […]

̰
Նորակոչիկների կրկնակի հետազոտությունը կարևոր խնդիր պետք է լուծի. Արսեն Թորոսյան

15:22 17.07.2018

Ինչպե՞ս պետք է բացառել այն երևույթը, որ բանակ զորակոչվելուց հետո զինվորի մոտ ի հայտ են գալիս խնդիրներ: Հուլիսի 17-ին Կենտրոնական զինվորական հավաքակայանում լրագրողների հետ զրույցի ժամանակ նման հարց է ուղղվել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին, որին ի պատասխան՝ նա ասել է. «Ոչ մի կերպ հնարավոր չէ բացառել նման խնդիրները, թե՛ զինվորական կյանքում, թե՛ առհասարակ: Ցանկացած առողջական […]

̰
Եթե պետք լինի փոխել տնօրեններին, փոխելու ենք. Արսեն Թորոսյան

15:10 17.07.2018

«Մենք պատրաստվում ենք մեր ենթակա բոլոր հիվանդանոցներում արդյունավետ կառավարում ստեղծել, եթե պետք լինի փոխել տնօրեններին, փոխելու ենք»,- հուլիսի 17-ին լրագրողների հետ զրույցում ասել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ ի պատասխան հարցի՝ արդյո՞ք պատրաստվում է հեռացնել «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ տնօրենին: Անդրադառնալով պոլիկլինիկաների խնդիրներին՝ նախարարը նշել է, որ խնդիրը գլոբալ է: Կան պոլիկլինիկաներ, որ չունեն ոչ մի […]

̰
Հակաիրավական պրոցեսների մեջ ներգրավված ցանկացած մարդ պետք է պատժվի օրենքի ամբողջ խստությամբ. Արսեն Թորոսյան

13:23 17.07.2018

«Առաջինը չէ, հուսով եմ վերջինը կլինի և խրատ կլինի բոլոր նման ապօրինի հակաիրավական պրոցեսների մեջ ներգրավված այն բժիշկներին և ոչ բժիշկներին, որ նախկինում եղել են նման բացահայտումներում: Ինչպես տեսանք, այստեղ փաստացի խումբ էր գործել»,- հուլիսի 17-ին Կենտրոնական զինվորական հավաքակայանում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ԱԱԾ կողմից բացահայտված կոռուպցիոն սխեմային, ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նախարարը հույս […]

̰
Զինկոմի բժշկական հանձնաժողովին փոխարինում են պոլիկլինիկաները. նոր պիլոտային ծրագիր

12:57 17.07.2018

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր այցելել է Կենտրոնական զինվորական հավաքակայան, ծանոթացել նորակոչիկների հետազոտման ընթացքին: Նախարարը ներկայացրել է Նորքի զինկոմիսարիատում իրականացվող պիլոտային ծրագիրը, որով այս զորակոչի ընթացքում զինկոմի բժշկական հանձնաժողովի գործառույթները կատարում են 3 պոլիկլինիկաներ:  «Դա դրել ենք որպես փորձ՝ հասկանալու համար, եթե լավ աշխատի, ապա տարածենք նաև մյուս զինկոմիսարիատների վրա: Իհարկե, պոլիկլինիկաների անձնակազմի անփորձության պատճառով […]

̰
Բոլորս միասին Հայաստանը դարձնելու ենք ծխախոտից զերծ՝ մաքուր օդով երկիր. Արսեն Թորոսյան

12:41 17.07.2018

«Բոլորս միասին ենք Հայաստանը դարձնելու ծխախոտից զերծ՝ մաքուր օդով երկիր», – հուլիսի 16-ին` լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, որը ֆեյսբուքյան իր էջում օրեր առաջ գրառում էր կատարել այդ մասին: «Հայաստանը պետք է լինի ծխախոտից զերծ՝ մաքուր օդով երկիր: Ծխախոտն է սրտանոթային հիվանդությունների ամենամեծ ռիսկի գործոնը։ Սրտամկանի ինֆարկտն ու գլխուղեղի ինսուլտը դրանցից […]

̰ ̰
Բուժման կարիք ունեցող ՀՀ ոչ մի քաղաքացի չպետք է, այսպես ասած, մնա հիվանդանոցների դռներին. վարչապետ

15:16 16.07.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են առողջապահության ոլորտում մատուցվող ծառայությունների հասցեականության և արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր: Այս մասին տեղեկացնում են վարչապետի աշխատակազմից: Անդրադառնալով հանդիպման նպատակին՝ վարչապետ Փաշինյանն ասել է. «Այսօրվա մեր քննարկումը նվիրված է առողջապահության ոլորտի ֆինանսավորման խնդիրներին: Մեր խնդիրն է հասնել այնպիսի լուծումների, որպեսզի բուժման կարիք ունեցող ՀՀ […]

̰
Հայաստանը պետք է լինի ծխախոտից զերծ՝ մաքուր օդով երկիր. Արսեն Թորոսյան

14:49 16.07.2018

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է ծխելու բացասական կողմերի մասին պատմող տեսանյութ լուսանկարիչ Նաս Դեյլիի էջից: Նախարարը տեսանյութին կից հետևյալ գրառումն է կատարել. «Այո՛, Հայաստանը պետք է լինի ծխախոտից զերծ՝ մաքուր օդով երկիր։ Ծխախոտն է սիրտանոթային հիվանդությունների ամենամեծ ռիսկի գործոնը։ Սրտամկանի ինֆարկտն ու գլխուղեղի ինսուլտը դրանցից ամենավտանգավորներն են։ Եվ մենք այս […]

̰
Օգոստոսի 1-ից մոտ 10 հազար բուժաշխատողի աշխատավարձը կբարձրանա 15 տոկոսով

10:31 13.07.2018

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան տեսաուղերձով է հանդես եկել՝ կապված պոլիկլինիկաների և ամբուլատորիաների բժիշկների և միջին բուժանձնակազմի աշխատավարձերի հետ։ «Բյուջետային միջոցների ներքին տնտեսումների հաշվին մենք կարողացել ենք հասնել նրան, որ սույն թվականի օգոստոսին բարձրացնելու ենք պոլիկլինիկաների և ամբուլատորիաների բժիշկների և միջին բուժանձնակազմի աշխատավարձը մոտ 15 տոկոսով»,- ասել է Արսեն Թորոսյանը։ Նախարարը հստակեցրել է, որ […]

̰
Առաջարկվել է ուռուցքաբանության կենտրոնը տալ «Լֆիկ Սամոյի» կառավարմանը․ «Հրապարակ»

08:28 13.07.2018

«Հրապարակ» թերթը գրում է. «Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը վերջերս պատկան մարմինների ներկայացուցիչների հետ նեղ քննարկման ժամանակ առաջարկել է Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնը տալ «Սամոյի կառավարմանը»․ խոսքն «Աստղիկ» ԲԿ սեփականատեր, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի մասին է։ Ներկաները չեն թաքցրել իրենց տարակուսանքը, քանի որ նոր կառավարության առաջին թիրախը հենց Ալեքսանյանն էր, ում «սիթի»-ներում ստուգումներով մեկնարկեց նախկին իշխանությունների […]

̰
ԱԶԲ-ն 800 հազար դոլար կհատկացնի առողջապահության ու կրթության և գիտության ոլորտներին

19:08 12.07.2018

Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) 800.000 դրամի դրամաշնորհ կհատկացնի Հայաստանին առողջապահության ու կրթության և գիտության ոլորտներում ծրագրերի իրականացման նպատակով, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի և ԱԶԲ Կենտրոնական և Արևմտյան Ասիայի դեպարտամենտի սոցիալական ոլորտի վարչության տնօրեն Ռիե Հիրաոկայի հետ հանդիպման ընթացքում ասվել է, որ այդ ծրագրերի շուրջ […]

̰
Քննարկվել են մի շարք բուժհաստատությունների արդիականացման հարցեր

14:14 11.07.2018

ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են՝  ՀՀ մի շարք բուժհաստատությունների, մասնավորապես, մասնագիտացված կենտրոնների ու պոլիկլինիկաների վերազինման, արդիականացման կամ կապիտալ հիմնանորոգման ծրագրերի շուրջ քննարկում է կայացել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի և «Վամեդ» (VAMED) ընկերության տարածաշրջանային տնօրեն Պետեր Վերների հետ հանդիպման ժամանակ: Ընկերությունն առաջարկում է ֆինանսավորել առողջապահական կազմակերպություններին ուղղված նախագծեր: Պետեր Վերները փոխանցել է, որ հայաստանյան մի շարք […]

̰
Նիկոլ Փաշինյանը ՀՀ քաղաքացիություն է շնորհել հայազգի գիտնական Յուրի Օգանեսովին

21:16 10.07.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՌԴ Դուբնայի միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի Ֆլյորովի անվան միջուկային ռեակտորների լաբորատորիայի գիտական ղեկավար, ՌԴ գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Յուրի Օգանեսովին: Վարչապետը ողջունել է անվանի գիտնականին կառավարությունում և կարևորել նրա պատրաստակամությունն` աջակցելու Հայաստանի գիտության զարգացմանը:  «Ձեր հեղինակությունը բարձր է ողջ աշխարհում, իհարկե, Ձեր աջակցությունը շատ օգտակար կլինի մեր երկրի ու ժողովրդի համար: […]

̰
Քննարկվել են մոր և մանկան առողջության հարցերը

13:07 10.07.2018

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայաստանյան բուժհաստատությունների մանկական ծառայությունների ղեկավարների և ոլորտի լավագույն մասնագետների հետ հանդիպման ժամանակ  խոսել է մանկաբուժությանն առնչվող խնդիրներից, ձեռքբերումներից, անելիքներից, տեղեկացնում է առողջապահության նախարարությունը: «Մոր և մանկան առողջության պահպանումն առավել քան ուշադրության և հոգածության ներքո է: Մայրական կամ մանկական մահվան ցանկացած դեպք մեզ համար անչափ ցավալի է, միաժամանակ, քննության հատուկ թեմա: Պետք […]

̰
Գիտությունը վերադառնում է Հայաստան. Արսեն Թորոսյանն ընդունել է Մենդելեևի աղյուսակը հարստացնողին

17:09 09.07.2018

Աշխարհահռչակ գիտնական, միջուկային ֆիզիկոս, Մենդելեևի աղյուսակը ևս մեկ քիմիական տարրով՝ օգանեսոնով (Og 118) հարստացրած Յուրի Հովհաննիսյանի հետ հանդիպումը մեծ պատիվ է ինձ համար։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: «Գիտությունը պետք է լինի մեր երկրի զարգացման հիմնական ուղենիշը, գիտությունը պետք է լինի մեր երեխաների երազանքը։ Ես հաճախ եմ կրկնում այս միտքը. «Կա […]

̰
Արսեն Թորոսյանը ծանոթացել է Գեղարքունիքի առողջապահական խնդիրներին

22:54 07.07.2018

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հուլիսի 7-ին աշխատանքային այց կատարեց Գեղարքունիքի մարզ: Նախարարին ուղեկցում էր Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը: Այցի առաջին կանգառը Սևանի հոգեբուժական հիվանդանոցն էր, որտեղ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 424 հիվանդ: Այստեղ նախարարը և մարզպետը ծանոթացան բուժհաստատության առօրյային, հիմնախնդիրներին, հիվանդների կենցաղային ու բուժական պայմաններին, զրուցեցին տնօրենի և բուժանձնակազմի հետ: Այցի երկրորդ […]

̰
Աշխատանքային օրվա տեղափոխության մասին որոշում չի եղել. Արսեն Թորոսյան

11:42 07.07.2018

ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ պարզաբանում է աշխատանքային օրվա տեղափոխության վերաբերյալ: Ներկայացնում ենք գրառումն ամբողջությամբ. «‼️Ուզում եմ բոլորին և հատկապես բուժաշխատողներին հիշեցնել, որ աշխատանքային օր տեղափոխելու մասին կառավարության որոշում չի ընդունվել։ Եկող երկուշաբթին սովորական աշխատանքային օր է»,- գրել է Առողջապահության նախարարը:

̰
Արսեն Թորոսյանը՝ Արյունաբանական կենտրոնի ձեռք բերած թանկարժեք մեքենաների մասին

19:15 02.07.2018

«Հետաքրքիր է՝ քանի՞ երեխայի կարելի էր կատարել ոսկրածուծի տրանսպլանտացիա այն 25 մլն դրամով, որը ծախսվել է արյունաբական կենտրոնի այս երկու մեքենաների ձեռք բերման համար»,- այս մասին գրել է ՀՀ առողջապահության նախարարն իր ֆեյսբուքյան էջում և կից հրապարակել Nissan X Trail 2012 14.990.000 և Nissan Kicks 2017 10.300.000 թանկարժեք ավտոմեքենաների լուսանկարները: https://www.facebook.com/ATorosyanOfficial/posts/725994847586783

̰
Տաշիրը կարիք ունի նոր և կոմպակտ բժշկական կենտրոնի. Արսեն Թորոսյան

20:02 30.06.2018

Տաշիրը կարիք ունի նոր և կոմպակտ բժշկական կենտրոնի: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ «Տաշիրը կարիք ունի նոր և կոմպակտ բժշկական կենտրոնի, որի կառուցման հնարավորությունների մասին քննարկում ունեցանք Տաշիրի քաղաքապետի հետ։ Տեղյակ կպահեմ զարգացումների մասին»,- գրել է նախարարը և լուսանկարներ հրապարակել։  

̰
Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնում բժիշկների աշխատավարձը կբարձրանա 25-30%-ով. Արսեն Թորոսյան

22:05 27.06.2018

Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնում բժիշկների աշխատավարձը հուլիսի 1-ից կբարձրանա 25-30%-ով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ «Ու սա ընդամենը մեկ ամսվա բարեխիղճ կառավարման, ռեսուրսների օպտիմալացման և վատնումների բացառման արդյունքում»,-նշում է նախարարը։   https://www.facebook.com/ATorosyanOfficial/posts/721606204692314

̰
Արսեն Թորոսյանն առողջապահության ֆինանսավորման ապահովագրական մոդելի 2 տարբերակ է առաջարկում

22:21 21.06.2018

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կարծում է, որ Հայաստանն, ի վերջո, պետք է քայլ առ քայլ անցնի առողջապահության ֆինանսավորման ապահովագրական մոդելին։ Նա այս մասին հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։ «Մեր երկիրն, ի վերջո, պետք է քայլ-առ-քայլ անցնի առողջապահության ֆինանսավորման ապահովագրական մոդելին։ Դա անելու հիմնական երկու տարբերակ կա՝ 1. Մեկ միասնական պետական ապահովագրական հիմնադրամի միջոցով (Public […]

̰
Առողջապահությանը հատկացվող բյուջեն շատ քիչ է պահանջվածից. Արսեն Թորոսյան

19:41 16.06.2018

Առողջապահության նախարար Արսեն Թորսյանն այսօր աշխատանքային այց է կատարել Գյումրի, շրջայց կատարել «Գյումրի» բժշկական կենտրոնում, որտեղ ծանոթացել է կենտրոնի գործունեությանն ու խոսել նաև կուտակած պարտքերից։ Նախարարը նշել է, որ Երևանի որոշ բուժհաստատություններ գերֆինանսավորվում են, իսկ մարզայինները՝ թերֆինանսավորված են։ Մյուս տարի նոր մեխանիզմներ են ներդրվելու, որ բուժհիմնարկները ֆինանսավորվեն օբյեկտիվորեն։ «Այդ խնդիրը նույնիսկ այս տարի որոշ չափով […]

̰
BACK_TO_TOP