TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+4.09 oC

Արսեն Թորոսյան

Արսեն Թորոսյանն այցելել է Թալինի բժշկական կենտրոն

14:15 22.08.2018

Թալինի բժշկական կենտրոնը լուրջ վերանորոգման և վերազինման կարիք ունի։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: «Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանի հետ տեղում քննարկեցինք դրանք իրականացնելու համար անհրաժեշտ միջոցների ներգրավման հնարավորությունները»,- գրել է նա։ Նախարարը հույս է հայտնել, որ մոտ ժամանակներս կփոխվեն կենտրոնի պատուհանները և կվերանորոգվի ծննդօգնության բաժանմունքը: Նշենք, որ Թալինի բժշկական […]

̰
Գործող կառավարության պարտադիր զինվորական ծառայություն չանցած պաշտոնյաները

12:28 22.08.2018

«Հետք» լրատվականն սկսել է գործող ու նախկին պաշտոնյաների և վերջիններիս որդիների՝ պարտադիր զինվորական ծառայությունից ազատման հիմքերի ուսումնասիրությունը: Լրատվականին հայտնի էր դարձել, որ վարչապետի հանձնարարականով ուսումնասիրություններ են սկսվել բարձրաստիճան պաշտոնյաների զավակների՝ պարտադիր զինվորական ծառայությունից ազատման հիմքերի օրինականությունը պարզելու համար, ինչը և վարչապետի մամուլի քարտուղարը հաստատել էր: Իսկ ավելի վաղ նաև դիմել են ՊՆ՝ մի քանի հարյուր նախկին […]

̰
Առողջապահության նախարարը կմեկնի Քատար

22:45 21.08.2018

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կգործուղվի Քատարի Պետություն: Այդ մասին որոշում է ստորագրել վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Թորոսյանը նոյեմբերի 12-14-ը Դոհայում կմասնակցի «Առողջապահության համաշխարհային նորարարական գագաթնաժողով. 2018»-ին:  

̰
Արսեն Թորոսյանն այցելել է Դատաբժշկական գիտագործնական կենտրոն

13:44 21.08.2018

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այցելել է Դատաբժշկական գիտագործնական կենտրոն: Այս մասին նախարարը տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջում: «Այցելեցինք առողջապահության նախարարության ենթակայության Դատաբժշկական գիտագործնական կենտրոն։ Շրջեցինք կենտրոնի տարածքով, ծանոթացանք շենքային պայմաններին և հատուկ սարքավորումներով հագեցվածությանը, որոնք անհրաժեշտ են տարատեսակ փորձաքննությունների իրականացման համար։ Կենտրոնի տնօրենը հարց բարձրացրեց ժամանակակից ԴՆԹ սեքվենատորի ձեռքբերման անհրաժեշտության մասին, որը շատ մեծ ճշգրտությամբ […]

̰
Արսեն Թորոսյանը կմասնակցի Առողջապահության համաշխարհային կազմակերպության 68-րդ նստաշրջանին

22:11 18.08.2018

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կգործուղվի Իտալիայի Հանրապետություն: Այդ մասին որոշումը ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Թորոսյանը սեպտեմբերի 17-19-ը Հռոմում կմասնակցի Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանային հանձնաժողովի 68-րդ նստաշրջանին:

̰
Արսեն Թորոսյանը Կոտայքի մարզի բուժկենտրոններ է այցելել

14:09 18.08.2018

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով մարզային հերթական այցի մասին: «Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հետ այցելեցինք Գառնու առողջության կենտրոն և Աբովյանի բժշկական կենտրոն։ Առողջապահության նախարարության միջնորդությամբ Մեդթեքնոլոջի ընկերությունը Գառնու ԱԿ-ին նվիրաբերեց ուլտրաձայնային ախտորոշման սարքավորում։ Հանդիպեցինք բուժհիմնարկների անձնակազմի հետ, խոսեցինք ձեռքբերումների, առկա խնդիրների և դրանց լուծման ուղիների մասին։ Աբովյան քաղաքում […]

̰
Արսեն Թորոսյանը կուսակցական է դարձել

13:48 18.08.2018

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կուսակցական է դարձել: Նա անդամագրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը: Այս լուրը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեց նախարարի խոսնակը՝ Լիանա Եղիազարյանը: Նախարարն իր՝ կուսակցական դառնալը կայանալիք ընտրությունների հետ չի կապում, այլ՝ կուսակցության գաղափարներին հարելու հետ, քանի որ ի սկզբանե ներգրավված է եղել համատեղ ծրագրերում:

̰
Հայաստանում կատարվել է բացառիկ վիրահատություն՝ ցողունային բջիջների աուտոփոխպատվաստում

15:00 17.08.2018

Ռուբեն Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում կատարվել է բացառիկ վիրահատություն՝ ցողունային բջիջների աուտոփոխպատվաստում: Վիրահատել են 2 տարեկան երեխայի, որի մոտ այս տարվա հունվարին ախտորոշվել էր 4-րդ աստիճանի նեյրոբլաստոմա: Վիրահատությունը կատարվել է Սանկտ Պետերբուրգից հրավիրված մասնագետների հետ: Ներկայումս երեխայի վիճակը բավարար է: Փոքրիկի առողջական վիճակին ծանոթանալու համար այսօր Արյունաբանական կենտրոն է այցելել նաև առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: […]

̰
Դպրոցներում ու մանկապարտեզներում երեխաները կանցնեն ակնային խնդիրների անվճար կանխարգելիչ ստուգումներ

13:25 17.08.2018

Ընթացիկ տարվա սեպտեմբերից մարզային բոլոր և երևանյան տասնյակ դպրոցների աշակերտների շրջանում կսկսվի իրականացվել ակնային խնդիրների վաղաժամ հայտնաբերման սքրինինգային ծրագիր, տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը: Առաջիկայում նման նախաձեռնություն կիրականացվի նաև մարզերի բոլոր մանկապարտեզներում՝ նպատակ ունենալով ժամանակին բացահայտել երեխաների մոտ առկա ակնաբուժական խնդիրները և համապատասխան բուժման ուղեգրելու միջոցով կանխել հետագա բարդությունները: «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամի կողմից […]

̰
Արսեն Թորոսյանն ամփոփել է պաշտոնավարման 100 օրը

10:33 17.08.2018

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ամփոփել է նախարարի պաշտոնում գործունեության 100 օրը: Ստորև ներկայացնում ենք կատարված հիմնական աշխատանքները. -Սրտի ստենտավորման գների զգալի նվազեցում` բանակցությունների և ծախսերի օպտիմալացման արդյունքում. հուլիսի 1-ից պետպատվերի շրջանակներում ստենտավորումը ոչ դեղապատի փոխարեն կիրականացվի դեղապատ ստենտով, շուրջ 750 հազար դրամով՝ նախկին 1 մլն 80 հազար դրամի փոխարեն -Առողջության առաջնային պահպանման օղակի աշխատավարձերի […]

̰
ՀՀ առողջապահության նախարարը Տավուշի մարզում էր

20:45 15.08.2018

Աշխատանքային այցով Տավուշի մարզում էր ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Այս մասին տեղեկացնում է Տավուշի մարզպետարանը: Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանի ուղեկցությամբ նախարարն այցն սկսել է Բերդի բժշկական կենտրոնից, որտեղ ծանոթացել է բուժհիմնարկում իրականացվող ծառայություններին, ունեցած ցուցանիշներին, զրուցել բուժանձնակազմի հետ, լսել նրանց խնդիրները, հետաքրքրվել հիվանդների առողջական վիճակով: Այցելություններ են եղել նաև Բերդի տարածաշրջանի գյուղական բժշկական ամբուլատորիաներ և […]

̰
Սուրեն Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել մարզպետների հետ

21:25 14.08.2018

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր հերթական աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել ՀՀ մարզպետների հետ, որին մասնակցել է նաև ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, ողջունելով գործընկերներին՝ նախարար Սուրեն Պապիկյանը դրական է գնահատել նախարարներ-մարզպետներ ձևաչափով խորհրդակցությունների արդյունքում տրված հանձնարարականների կատարման ընթացքը և հավելել, […]

̰
Քննարկվել են առողջապահական ոլորտը նորարարություններով ավելի մրցունակ դարձնելու հարցերը

15:47 14.08.2018

Հայաստանում առողջապահության էլեկտրոնային համակարգը սահուն ներդնելուն, դրա ճշգրտությունն ու դրանում ներբեռնված անձնական տվյալների կիբերանվտանգությունն ապահովելուն առնչվող հարցեր են քննարկվել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի և նորարարական տարբեր հայեցակարգերի հեղինակ Հարի Գլորիկյանի հանդիպման ժամանակ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից: Գլորիկյանը, որպես հեռահաղորդակցության ոլորտում արտոնագրված մի շարք գյուտերի հեղինակ և բնական գիտությունների, առողջապահության, առողջապահական տեխնոլոգիաների ոլորտներում իր […]

̰
Շտապօգնության մեքենաների առաջին խմբաքանակը Երևանում է

11:49 14.08.2018

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ցուցադրել է Չինաստանի կողմից Հայաստանին նվիրաբերված շտապօգնության մեքենաները: Առաջին խմբաքանակն արդեն Երևանում է: Նախարարը երախտագիտություն է հայտնել Չինաստանի կառավարությանը և նշել, որ մեքենաները որոշ ժամանակ կհագեցվեն տեխնիկայով, որից հետո կբաժանվեն բուժհաստատություններին:

̰
Առողջապահության նախարարը խոսել է Վայոց ձորի բուժկենտրոնի կառուցման ծրագրից

17:11 10.08.2018

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն աշխատանքային այցով Վայոց ձորի մարզում է: Ֆեյսբուքյան իր էջում ուղիղ միացմամբ նա ցույց է տվել այն հատվածը, որտեղ նախատեսվում է Վայոց ձորի ԲԿ կառուցումը։ Թորոսյանի խոսքերով՝ այդ բուժկենտրոնը Վայք, Եղեգնաձոր համայնքներին է սպասարկելու, ինչպես նաև փաստացի ամբողջ մարզին: Քանդման աշխատանքներից բացի, մեկնարկել են նաև նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքները, որոնց մի երկու […]

̰
7 երեխա այսօր առաջին անգամ լսեց շրջապատի ձայները

22:13 09.08.2018

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն «Էրեբունի» բժշկական կենտրոնում  ներկա է եղել հնգամյա Մանեի` առաջին անգամ արտաքին աշխարհի ձայները լսելուն: Մանեն և ևս 6 երեխա այսօր լսելու հնարավորություն են ստացել: Մեկ ամիս առաջ «Էրեբունի» ԲԿ քիթ-կոկորդ-ականջ հիվանդություների բաժանմունքում կատարված ականջախեցու «Կոխլեար» փոխպատվաստումից հետո նրանց միացվել է նաև խոսակցական պրոցեսորը: Արդեն տասը տարի է` Հայաստանում ծանրալսություն ունեցող 100-ից […]

̰
Մենք խոսում ենք օպտիմալացման, դուք՝ հաստիքների ավելացման մասին. Նիկոլ Փաշինյան

15:58 09.08.2018

ՀՀ կառավարությունն օգոստոսի 9-ի նիստում ընդունեց որոշման նախագիծ, որով առաջարկվում էր սահմանել, որ այլընտրանքային ծառայության հարցերով հանրապետական հանձնաժողովի կողմից քաղաքացուն այլընտրանքային աշխատանքային ծառայության ուղարկելու եզրակացության հիման վրա որոշում կայացնելու լիազորություն ունեն՝ ա. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարը. բ. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը. գ. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարը: Նախագծի զեկուցող, ՀՀ պաշտպանության […]

̰
500 և ավելի մահճակալ ունեցող բուժհաստատությունները կունենան հատուկ բաժանմունք՝ ազատազրկված անձանց համար. արդարադատության նախարար

11:55 09.08.2018

ՀՀ կառավարության օգոստոսի 9-ի նիստում Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հանդես եկավ երկու առաջարկով, որոնք պայմանավորված են բանտային առողջապահության ոլորտի բարեփոխման և այդ ոլորտը առողջապահական ընդհանուր համակարգին ինտեգրելու հրամայականով: Նախարարի ներկայացրած նախագծերով առաջարկվում է Երևանում 500 և ավելի մահճակալ ունեցող բուժհաստատություններում լիցենզավորման պայմանների մեջ ավելացնել պայման, ըստ որի՝ նրանք պետք է ունենան հատուկ բաժանմունք՝ ազատազրկված անձանց […]

̰
Առողջապահության նախարարին կից հասարակական խորհրդում քննարկվել է դեղերի՝ դեղատոմսով բաց թողնման կարգը

22:04 08.08.2018

Կայացել է ՀՀ առողջապահության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը, որը նախագահում էր Արսեն Թորոսյանը: Հասարակական խորհրդի նիստի օրակարգում ընդգրկված էր 3 հարց. մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2017-2019 թվականների գործողությունների ծրագրի կատարման ընթացքը, դեղերի՝ դեղատոմսով բաց թողնման կարգը, «Ծխախոտի օգտագործման և ծխախոտի ծխի ազդեցության հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» ՀՀ օրենքի […]

̰
Ներդրվելու է մայրական և մանկական մահացության էլեկտրոնային և շտապ ահազանգման համակարգ. Թորոսյան

20:08 08.08.2018

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի ներկայացուցիչների հետ քննարկել են մայրական մահացության դեպքերն ու պատճառները: «Քննարկեցինք մայրական «մազից կախված դեպքերի» ներհիվանդանոցային քննարկման համակարգի ներդրման հարցերը։ Միջազգային փորձը ցույց է տալիս, որ այդ համակարգի ներդրումը և գործարկումը թույլ է տալիս նվազեցնել մայրական մահացությունը։ Շուտով կվերանայվի նաև նախարարին կից մանկաբարձության […]

̰
Հայաստանի և Վրաստանի առողջապահության նախարարները քննարկել են համագործակցության հեռանկարները

12:29 07.08.2018

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը և նրա գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով եղել են Վրաստանում: Այցի նպատակն էր խորացնել երկկողմ գործակցությունը և փոխանակվել առողջապահության ոլորտի փորձով, տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը: Այցի շրջանակում Արսեն Թորոսյանը հանդիպել է Բռնազավթված տարածքներից բռնի տեղահանվածների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարար Դավիդ Սերգեենկոյի և նրա առաջին տեղակալ […]

̰
Հակահեղափոխություն չի լինելու, իսկ մեղավորները պատժվելու են. Արսեն Թորոսյան

16:45 03.08.2018

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում «Հակահեղափոխության առաջամարտիկների կյանքից» վերտառությամբ գրառում է կատարել: Նախարարը, մասնավորապես, նշել է. «Արյունաբանական կենտրոնի մասնաշենքերից մեկը մի գեղեցիկ օր մասնավորեցվել է գնահատված գնից 4 անգամ մատչելի գնով նույն այդ հիվանդանոցի տնօրենին։ Աճուրդները արհեստականորեն չեն կայացել, որպեսզի գինը իջեցվի մինչև իրենց ցանկալի մակարդակը։ Աճուրդներից մեկը նույնիսկ չեղյալ է արվել, քանի […]

̰
Հայաստանի մարզերում 300 բժշկի կարիք կա

14:06 02.08.2018

Այսօր կառավարությունում «ՀՀ-ում 2018-2019 ուստարվա պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ անվճար, առկա ուսուցմամբ, ինտերնատուրայի և կլինիկական օրդինատուրայի ընդունելության տեղերը հաստատելու մասին» նախագծի քննարկման ժամանակ անդրադարձ է եղել մարզերում բժիշկների պակասին: ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշել է, որ Հայաստանի մարզերում բժիշկների մոտ 300 թափուր տեղ կա, իսկ ԱՆ-ի և ԿԳՆ-ի միջև […]

̰
Առողջապահության նախարարի լայն ժպիտը պատճառ ունի

12:59 02.08.2018

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երբ ներկայացրել է, որ քննարկվում է  «ՀՀ-ի և Երվասիական զարգացման բանկի միջև առողջապահության առաջնային օղակում ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և վերահսկողության կատարելագործման ֆինասնավորման համար դրամաշնորհի տրամադրման մասին» համաձայնագիրը, ասել է, որ հարցը զեկուցելու է ՀՀ ֆինանսների նախարար Արսեն Թորոսյանը: Վարչապետի ասածը ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին անակնկալի է բերել: […]

̰
Սևանի ԲԿ-ում շինարարությունն ընթանում է օր ու գիշեր. Արսեն Թորոսյան

21:10 01.08.2018

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում հայտնել է, որ եղել է Սևանի ԲԿ նոր ստացիոնար մասնաշենքի շինհրապարակում։ «Շինարարությունը ընթանում է օր ու գիշեր, որպեսզի օր առաջ հասցնենք այն հանձնել շահագործման։ Որոշ բաժանմունքներ արդեն մաքրվում են, որպեսզի կահույքը և բժշկական տեխնիկան տեղադրվեն։ Տարածքի ասֆալտապատման աշխատանքները արդեն ընթացքի մեջ են։ Պատրաստ լինելուն […]

̰
Անվտանգության խորհրդի գրասենյակում քննարկվել են կենսանվտանգության ոլորտին առնչվող հարցեր

18:49 01.08.2018

Այսօր Անվտանգության խորհրդի գրասենյակում Կենսանվտանգության և կենսապահովման հարցերով միջգերատեսչական աշխատանքային խմբի անդրանիկ նիստին ընդառաջ տեղի է ունեցել բարձր մակարդակի հանդիպում, որին ներկա են գտնվել ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը և վերոնշյալ գերատեսչությունների ոլորտի պատասխանատու աշխատակիցները: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում […]

̰
Մի քանի օրում Սևանա լճի ջուրը մաքրվե՞լ է. «Ժողովուրդ»

10:12 31.07.2018

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի պահվածքը գնալով ավելի անլուրջ, ավելի զավեշտալի է դառնում: Խոսքը միայն այն մասին չէ, որ առողջապահության նախարարը որոշել էր Սևանի ափից կիսամերկ ուղիղ եթեր մտնել` սոցիալական ցանցերում տարածելով տեսանյութն ու խոսքն ուղղելով քաղաքացիներին: Ընդ որում` ոչ թե մենակ, այլ Գեղարքունիքի մարզպետ ՀՅԴ-ական Իշխան Սաղաթելյանի հետ: Ընդամենը մի […]

̰
Տասնյակ տարիներ կահույքի արտադրամասն ու պահածոների գործարանը ջուր են գողացել Նուբարաշենի հոգեբուժարանից․ Արսեն Թորոսյան

10:59 28.07.2018

Տասնյակ տարիներ կահույքի արտադրամասն ու պահածոների գործարանը ջուր են գողացել Նուբարաշենի հոգեբուժարանից։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ «Անկեղծ ասած չեմ ուզում ձանձրացնել ոչ առողջապահական գրառումներով, բայց չեմ կարող լռել մի դեպքի մասին։ Ու այո, ինչպես ասել էի, մենք հատուկ չենք փնտրում ու գտնում պետական միջոցները գողացողներին կամ փոշիացնողներին, […]

̰
Խնդրում եմ դադարեցրե՛ք բողոքի գործողությունները, մի՛տրվեք էմոցիաներին. Արա Մինասյանը դիմել է գործընկերներին

00:33 28.07.2018

Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր  Արա Մինասյանը դիմել է բուժկենտրոնի աշխատակիցներին՝ կոչ անելով հրաժարվել վաղը հանրահավաք անելու ծրագրից: Հիշեցնենք` այսօր մի քանի ժամ լարված իրավիճակ էր հիվանդանոցի տարածքում, բուժանձնակազմը փակել էր ճանապարհն ու  բողոքի ակցիա իրականացել՝ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանից պահանջելով չեղարկել Մինասյանին աշխատանքից ազատման հրամանը: Արա Մինասյանի հայտարարությունը […]

̰
Առավոտյան «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի աշխատողները քայլերթով կուղղվեն նախարարություն

00:08 28.07.2018

Եթե առողջապահության նախարարն ընդառաջ չի գնում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի բուժաշխատողների բողոքին, ապա հուլիսի 28-ին՝ ժամը 10։00-ին, ԲԿ–ից քայլերթ կիրականացվի դեպի կառավարություն։ Այս մասին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի մոտ բողոքի ակցիայի ժամանակ հայտարարել է ԱԺ ՀՀԿ–ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը։ Ինչպես ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են առողջապահության նախարար Արսեն Թորոսյանից […]

̰
BACK_TO_TOP