TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+5.09 oC

Ադրբեջան

Ձնահոսքից մահացել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող

15:54 29.12.2018

Դեկտեմբերի 27-ին ձնահոսքի տակ մնալու պատճառով մահացել է Դաշքեսանում տեղակայված Ադրբեջանի ԶՈւ զորամասի զինծառայող, 1999 թ. ծնված Ահմադով Ֆուադ Հաբիլ օղլուն (Əhmədov Fuad Habil oğlu): Այս մասին հաղորդում է Razm.info-ն: Զինծառայողի մահվան մասին տեղեկությունները տարածվել են սոցցանցերում, ապա ադրբեջանական ընդդիմադիր «Մեյդան» լրատվակայքին տեղեկությունները հաստատել են Ֆուադի հարազատները: Կատարվածի մասին Ադրբեջանի ՊՆ-ն կամ պաշտոնական այլ աղբյուրները […]

̰
Ադրբեջանը շահարկում է ռազմագերիների հարցերը Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի հանցանքներն արդարացնելու համար․ Արցախի ԱԳՆ փաստաթուղթը ՄԱԿ-ի կայքում

18:40 28.12.2018

Դեկտեմբերի 11-ին Միավորված ազգերի կազմակերպությունում (ՄԱԿ) տարածվել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից պատրաստված հուշագիրը՝ Ադրբեջանի հետ հակամարտության համատեքստում անհայտ կորածների հարցի շուրջ։ Փաստաթուղթը հրապարակվել է ՄԱԿ պաշտոնական կայքէջում: Արցախի ԱԳՆ կայքի հաղորդագրության համաձայն՝ հուշագրում, մասնավորապես նշվում է, որ Ադրբեջանի և Արցախի միջև հակամարտության համատեքստում անհայտ կորածների հարցը ծագել է 1991թ. Արցախի Հանրապետության դեմ […]

̰
Սպասել հայ-ռուսական հարաբերությունների վատթարացմանն ու գրոհել․ Ադրբեջանի ԱԳ նախկին ղեկավարի տեսլականը

17:01 28.12.2018

Ադրբեջանի արտաքին գործերի նախկին նախարար Թոֆիգ Զուլֆուղարովը տեղական լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում հայտարարել է, թե իբր Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններից հետո երկիրը շարժվում է արևմտամետ ուղղությամբ։ Նա կոչ է արել «փոքր-ինչ սպասել, մինչև հարմար պահը գա»։ Դրանից հետո, ըստ Զուլֆուղարովի, անհրաժեշտ է «վերադարձնել» կորցրած տարածքները։ Այս մասին նախկին նախարարն ասել է այն համատեքստում, որ ադրբեջանական […]

̰
Ադրբեջանը Արցախի «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանը ներկայացրել է որպես ադրբեջանական հուշակոթող

16:36 28.12.2018

Արաբական Միացյալ Էմիրություններում անցկացված ցուցահանդեսներից մեկի ժամանակ Ադրբեջանն իր արտադրանքը ներկայացրել է Արցախում՝ Ստեփանակերտում, գտնվող «Մենք ենք, մեր սարերը» («Դեդո-Բաբո») հուշարձանի նմանությամբ կառուցված տաղավարով։ Այս մասին հայտնի է դարձել հայ օգտատերերին։ 1967 թվականին Հայաստանի ԽՍՀ միջոցներով ԼՂԻՄ-ում հայ քանդակագործի ձեռամբ կառուցված հուշարձանի օգտագործումը ադրբեջանական կողմը բացատրել է նրանով, թե իբր այդ արձանը կառուցվել է Ադրբեջանի […]

̰
Հաստատված բյուջեով Ադրբեջանի պաշտպանական ծախսերը կկազմեն 1,8 մլրդ դոլար

17:30 27.12.2018

Ադրբեջանի նախագահի ստորագրությամբ վավերացվել է այդ երկրի պետական բյուջեն, որով 2019 թվականին նախատեսված է պաշտպանական ծախսերի 10 տոկոս աճ։ Պաշտպանությանն ուղղվող ծախսերը հաշվարկված են 3 միլիարդ 38 միլիոն մանաթի սահմաններում, որը այսօրվա փոխարժեքով համարժեք է 1 միլիարդ 787 միլիոն դոլարին։ Սա, շեշտենք, պաշտպանությանն ուղղվող ծախսերն են, այսինքն՝ այստեղից են ֆինանսավորվում նաև ազգային անվտանգությունը և այլն։ […]

̰
Ադրբեջանի բանակը գիշերային զորավարժություն է անցկացրել

22:24 26.12.2018

Ադրբեջանի զորամիավորումներից մեկը զորավարժություն է անցկացրել գիշերային պայմաններում՝ իրականացնելով նաև մարտական հրաձգություն ու արձակումներ։ Այս մասին հայտնի է դառնում երկրի պաշտպանության նախարարության հաղորդագրությունից։ Զորավարժություններին, ըստ հաղորդագրության, ներգրավվել են մոտոհրաձգային, հրետանային, զրահատանկային և ինժեներասակրավորային ստորաբաժանումներ։ Ինչ սցենարով են անցկացվել զորավարժությունները, չի ներկայացվում։ Ավելի ուշ հայտնի է դարձել, որ ադրբեջանական առաջապահ ստորաբաժանումները առաջնագծում էլ խախտում են հրադադարի […]

̰
Ադրբեջանի բանակի դիրքերում եղել են կորուստներ․ չի բացառվում, որ մեղքը գցեն հայկական կողմի վրա․ Արցախի ՊԲ

19:55 26.12.2018

Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի՝ Բաշ-Քարվենդ բնակավայրի դիմաց տեղակայված մարտական հենակետերից մեկում ՊԲ առաջապահ ստորաբաժանումների կողմից արձանագրվել է հակառակորդի զինծառայողների բարձր ձայներ՝ ամենայն հավանականությամբ վիճաբանության, իսկ այնուհետև փոխհրաձգության, ինչից հետո դիտարկվել է հակառակորդի զինծառայողների կողմից ընկած զինծառայողին քարշ տալով տանելը: Այս մասին տեղեկացնում է Արցախի պաշտպանության բանակի մամուլի հաղորդագրությունը։ «Նմանատիպ միջադեպերը հաճախակի […]

̰
Արցախի ՊԲ-ն առայժմ չի պատասխանում Ադրբեջանի կրակոցներին, բայց պատրաստ է համարժեք քայլերի․ ՊԲ

19:45 26.12.2018

Չնայած վերջին շրջանում Արցախի զորքերի շփման գծում կողմերի միջև ձեռքբերված բանավոր պայմանավորվածությանը՝ ադրբեջանական կողմը շարունակում է առաջնային գծի տարբեր հատվածներում ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը, ինչպես նաև որոշ ուղղություններում իրականացնել ռազմավարա-մարտավարական նշանակության սադրիչ գործողություններ: Այս մասին նշվում է ՊԲ հաղորդագրության մեջ։ «ՊԲ առաջապահ ստորաբաժանումները առայժմ ձեռնպահ են մնում դիմել պատասխան քայլերի, սակայն պատրաստակամ են ադրբեջանական […]

̰
Վերանորոգվել է վրաց-ադրբեջանական սահմանին կռվախնձոր դարձած վանական համալիրը

15:22 26.12.2018

Վրաստանում ավարտվել են վրաց-ադրբեջանական սահմանին գտնվող Դավիթ Գարեջիի համալիրի վերանորոգման աշխատանքները: Այն ֆինանսավորել է (1,5 մլն լարի) Համաշխարհային բանկը և Վրաստանի կառավարությունը: 2015թ․ սեպտեմբերից սկսված աշխատանքների արդյունքում կարգի են բերվել նաև համալիրի ենթակառուցվածքները: 7-րդ դարում կառուցված համալիրն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում: Վրաց-ադրբեջանական սահմանին գտնվող 100 քառակուսի կիլոմետր ընդհանուր մակերես ունեցող համալիրը կազմված է […]

̰
Ադրբեջանում 120 դատավոր հեռացվել է դատական համակարգից

13:10 26.12.2018

Ադրբեջանի նախագահի «խորհրդով» 120 դատավոր հեռացվել է երկրի դատական համակարգից, ևս 11 դատավորի պաշտոնը փոխվել-իջեցվել է։ Այս մասին երեկ անցկացված միջոցառումներից մեկի ժամանակ հայտարարել է երկրի արդարադատության նախարարը՝ առանց մանրամասնելու՝ ինչ ժամանակահատվածի մասին է խոսքը։ Միջոցառումը նվիրված է եղել նորանշանակ դատավորների ներկայացմանը։ Նախարարը, որը նաև երկրի դատաիրավական խորհրդի ղեկավարն է, հայտնել է, որ հեռացումները եղել […]

̰
Ադրբեջանն ուզում է ստիպել Երևանին խոսել․ Հայկ Բալանյան

22:12 25.12.2018

«Մնում եմ իմ կարծիքին․ Ադրբեջանը ուզում է ստիպել Երևանին խոսալ ու այդ հայկական տեքստի արդյունքով Երևանի մեղքով տապալված (իրականում գոյություն չունեցող կողմերի մերձեցման ) գործընթացը համարել փակված, ինչը թույլ կտա Բաքվին «ջրել» Մոսկվային տրված խոստումները ու վերադառնալ սիրված ուժային դաշտը»,-այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել քաղաքագետ Հայկ Բալանյանը։ «Բաքուն չի մտնելու ոչ ԵվրաԱզես, […]

̰
Լուկաշենկոն Ադրբեջանը եղբայրական երկիր է անվանել ու շնորհավորել Ալիևին ծննդյան օրվա կապակցությամբ

21:57 24.12.2018

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է Իլհամ Ալիևին: Ադրբեջանի նախագահն այսօր դարձավ 57 տարեկան: «Եղբայրական Ադրբեջանի զարգացումը կապված է ձեր ղեկավարությամբ իրագործվող ծրագրերի հետ, որոնք ուղղված են հզոր և անկախ երկրի կառուցմանը»,- ասված է Լուկաշենկոյի շնորհավորական հեռագրում: Լուկաշենկոն նաև ընդգծել է, որ դինամիկ հարաբերություններն ու փոխըմբռնումը բելառուսա-ադրբեջանական հարաբերությունների տարբերվող առանձնահատկություններից մեկն են:

̰
Ադրբեջանի նախագահի աղջիկները կասկածվում են փողերի լվացման մեջ

17:11 22.12.2018

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի աղջիկները կասկածվում են փողերի լվացման մեջ: Այս մասին հայտնել է The Guardian-ը: Բանն այն է, որ Լեյլա և Արզու Ալիևաները փորձել են Լոնդոնում գնել 60 միլիոն ֆունտ սթեռլինգ արժողությամբ անշարժ գույք՝ գաղտնի օֆշորային կազմակերպության միջոցով: The Guardian-ի փոխանցմամբ՝ խոսքը Լոնդոնի Նայթսբրիջ թաղամասի 2 տների մասին է: Տների ձեռքբերման համար աղջիկները մտադիր […]

̰
Կալանք է դրվել ադրբեջանցի լրագրող Խադիջա Իսմայիլովայի բանկային հաշիվի վրա

17:12 20.12.2018

Կալանք է դրվել ադրբեջանցի լրագրող Խադիջա Իսմայիլովայի «Միջազգային բանկում»-ում գտնվող հաշիվի վրա: Այս մասին լրագրողը հայտնել է ադրբեջանական լրատվամիջոցներից մեկին: Նրա հաշվին մոտ 7 հազար ԱՄՆ դոլար գումար է եղել: Դա, ըստ լրագրողի, Ադրբեջանի կառավարության կողմից իրեն տրված փոխատուցումն է: Բանն այն է, որ Խադիջա Իսմայիլովան 2013 թվականին ձերբակալվել էր բողոքի ակցիաներից մեկի ժամանակ: Նրան տուգանել […]

̰
Մարդիկ կան՝ ասում են՝ զենքը տրամադրվում է ՀՀ-ին ու Ադրբեջանին, որ պարիտետ լինի. Նորատ Տեր-Գրիգորյանց

15:30 20.12.2018

Մենք ունենք «Իսկանդեր», որը վաճառել է Ռուսաստանը, իսկ Բելառուսն Ադրբեջանին վաճառել է «Պոլոնեզ», արդյո՞ք դրանք համազոր զենքեր են, պարիտետ կա՞: Այս հարցը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման շրջանակում հաղորդավար Արամ Աբրահամյանը տվեց գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցին: «Պարիտետ կա և չկա՝ կախված հեռավորությունից, աշխարհագրական դիրքից, տեղակայվածությունից: Մարդիկ կան, որ ասում են՝ զենքը տրամադրվում է Հայաստանին ու Ադրբեջանին, որ […]

̰
Ադրբեջանը կրկնօրինակում է Հայաստանի ներկայացրած հայտերը. ԱԳՆ ներկայացուցիչ

13:44 20.12.2018

Օրեր առաջ հայտնի դարձավ, որ Փարիզում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում, միաձայն որոշում է կայացվել Հայաստանի կողմից ներկայացված «Գեղարդի վանք և Ազատ գետի վերին հովիտ» վայրին, որպես մարդկության համար բացառիկ կարևորություն ունեցող արժեք, ուժեղացված պաշտպանության կարգավիճակ շնորհելու վերաբերյալ։ Այսպիսով՝ «Գեղարդի վանք և Ազատ գետի վերին հովիտ» վայրը դարձել է Հայաստանի առաջին մշակութային արժեքը, որին ուժեղացված պաշտպանության կարգավիճակ է […]

̰
Ի՞նչ փոխըմբռնում է եղել Միլանում Հայաստանի և Ադրբեջանի միջև. ԱԳՆ արձագանքը

12:36 19.12.2018

ՀՀ արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությանը, թե Արցախի հարցում Հայաստանի հետ փոխըմբռնում կա: SHANTNEWS.am-ի հարցմանը` ի՞նչ փոխըմբռնման մասին է խոսքը, ԱԳՆ-ից պատասխանել են. «Միլանում ԵԱՀԿ նախարարների խորհրդի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հանդիպման ընթացքում ձեռք բերված համաձայնությունները հրապարակվել են ՀՀ ԱԳՆ կողմից: Մասնավորապես, հանդիպմանը հաջորդած հաղորդագրության մեջ նշված […]

̰
Հայաստանն ու Ադրբեջանը առաջին անգամ հասել են փոխըմբռնման. Մամեդյարով

22:37 18.12.2018

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը այսօր Բաքվում դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների ընդունելության ժամանակ հայտարարել է, որ իր հայ գործընկերոջ՝ Զոհրաբ Մնացականյանի հետ Ղարաբաղի հարցում հասել է փոխըմբռնման: «Կարծում եմ, որ Միլանում իմ հայ գործընկերոջ հետ վերջին հանդիպմանը առաջին անգամ հասանք փոխըմբռնման, ինչը չէր հաջողվում շատ երկար ժամանակ: Ես շատ ժամանակ եմ նվիրել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ելքերի փնտրտուքին:  […]

̰
ՌԴ-ն աշխատում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ԼՂ խնդրով ուղիղ երկխոսության հնարավորությունների ստեղծման ուղղությամբ. Կոպիրկին

17:22 18.12.2018

ՌԴ-ն աշխատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի խնդրով ուղիղ երկխոսության հնարավորությունների ստեղծման ուղղությամբ: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասել է Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը: Նա մասնավորապես պարզաբանել է՝ ՌԴ-ն այդ հարցում անփոփոխ դիրքորոշում ունի, ինչը վերահաստատել է  ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: «Մենք մտադիր ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով […]

̰
Ես պատրաստ չեմ խոսել ռուս-ադրբեջանական ռազմատեխնիկական գործակցության մանրամասների վերաբերյալ. ՀՀ-ում ՌԴ դեսպան

17:00 18.12.2018

Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն այսօր հրավիրված ասուլիսում ընթացքում լրագրողի հարցին ի պատասխան՝ անդրադարձել է Ռուսաստանի կողմից Ադրբեջանին վաճառվող զինամթերքի թեմային: Լրագրողներից մեկը դեսպանին հարցրել է՝ կա՞ արդյոք Ռուսաստանի և Ադրբեջանի միջև սպառազինության գնման վերաբերյալ պայմանագիր: Դեսպանը պատասխանել է՝ ինքը պատրաստ չէ խոսել ռուս-ադրբեջանական ռազմատեխնիկական գործակցության մանրամասների վերաբերյալ: «Պետք է նշեմ միայն, […]

̰
Լուկաշենկոն պատասխանել է Ադրբեջանին զենք վաճառելու հարցում Փաշինյանի դժգոհությանը

10:42 17.12.2018

Բելառուսական ԶԼՄ-ները շարունակում են ռուս լրագրողների հետ հանդիպման ժամանակ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ելույթից հրապարակումները։ Բելառուսի առաջնորդը մասնավորապես պատմել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ իր երկխոսության մասին, որի ժամանակ պատասխանել է Ադրբեջանին զենք վաճառելու վերաբերյալ նրա դժգոհությանը։ «Պուտինի ներկայությամբ ասացի. «Նիկո՛լ, արի ամեն ինչ իր տեղը դնենք. ո՞վ է առաջին տեղը զբաղեցնում Ադրբեջանին […]

̰
Հայաստանում ձերբակալված բոլոր լրտեսներն աշխատել են բացառապես Թուրքիայի և Ադրբեջանի պատվերով

17:05 15.12.2018

Հայաստանում Անկախության շրջանում եղել է երկու տասնյակից ավելի դատապարտված, որոնք աշխատել, լրտեսություն են արել կամ մահափորձ են իրականացրել կամ մահափորձ են նախապատրաստել: Նրանք բոլորն աշխատել են Ադրբեջանի օգտին: Կոնկրետ Թուրքիայի օգտին աշխատողներից եղել է միայն 1 դեպք: SHANTNEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ օրինակ՝ եղել է Իրանի 1 քաղաքացի, որը լրտեսություն է արել Ադրբեջանի օգտին: Նվազում է գործակալական […]

̰
ՄԻԵԴ-ն ընթացք է տվել Ալեքսանդր Լապշինի մեղադրանքին՝ ընդդեմ Ադրբեջանի

14:56 15.12.2018

ՄԻԵԴ-ը դիմել է Ադրբեջանի իշխանությանը՝ ուղարկելով ռուս-իսրայելցի լրագրող, բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործով մեղադրանքը: SHANTNEWS.am-ի հետ զրույցում Ալեքսանդր Լապշինը հայտնեց, որ Ադրբեջանին 3 ամիս է հատկացվել գործին ծանոթանալու և առարկություններ ներկայացնելու համար: «Ինձ հետաքրքրում է, թե Ադրբեջանն ինչպես է առարկելու Իսրայելում, ԱՄՆ-ում, Ռուսաստանում և Նիդեռլանդներում իրարից անկախ 4 դատաբժշկական հանձնաժողովներին, որոնք ընդունել են, որ Բաքվում ինձ […]

̰
Անկախության շրջանում 20-ից ավելի մարդ է դատապարտվել Ադրբեջանի կողմից հավաքագրվելուց հետո

13:16 15.12.2018

Հայաստանում 1993 թվականից մինչև հիմա դատապարտվել է երկու տասնյակից ավելի մարդ, որոնք այլ երկրների տարածքում հավաքագրվել են ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից ու նրանց պատվերով աշխատանք են իրականացրել Հայաստանում։ Այս մասին լրագրողների համար նախատեսված սեմինարի ընթացքում տեղեկացրեց հայտնեց ԱԱԾ մայոր Տիգրան Դավիթավյանը։ SHANTNEWS.am-ի պարզաբանող հարցին պատասխանելիս նա նշեց, որ այդ մարդիկ զբաղվել են ռազմական, քաղաքական, գիտատեխնիկական […]

̰
Ազգությամբ ադրբեջանցին խախտել է Հայաստանի սահմանը. Ի՞նչ նպատակ է նա ունեցել. «Ժամանակ»

10:18 15.12.2018

«Ժամանակ» թերթը գրում է. «Ռուսական սահմանապահ ծառայությանը մոտ կանգնած մեր աղբյուրը տեղեկացնում է, որ օրեր առաջ ռուս սահմանապահների կողմից Արարատի մարզում կալանավորվել է քաղաքացիությունը չպարզված սահմանախախտ: Վերջինս պնդել է, որ ինքը Վրաստանի քաղաքացի է, սակայն ազգությամբ ադրբեջանցի: Թե ինչ նպատակով է նա խախտել սահմանը և Հայաստանի տարածքում հայտնվել, անհայտ է»: Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա […]

̰
Հայաստանը հյուրընկալությամբ գերազանցել է Վրաստանին ու Ադրբեջանին. Passport Index

17:53 14.12.2018

Passport Index-ը կազմել է երկրների հյուրընկալության վարկանիշը՝ հաշվի առնելով այն, թե քանի երկրի քաղաքացի կարող է այդ երկիր այցելել առանց վիզայի։ Համաձայն ցուցանիշների՝ Հայաստանը զբաղեցնում է 29-րդ տեղը՝ զիջելով Թուրքիային (22-րդ) և Իրանին (12-րդ տեղ): Առաջ է Վրաստանից, որը զբաղեցրել է 51-րդ տեղը, և 87-րդ տեղում հայտնված Ադրբեջանից: Ռուսաստանն այդ ցանկում զբաղեցնում է 83-րդ հորիզոնականը, ԱՄՆ-ն […]

̰
2019-ը նոր ազդակ կտա հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործընթացին․ Ալիև

17:47 14.12.2018

Ադրբեջանի նախագահն իր թվիթերյան էջում գրել է իր սպասումները նոր տարվանից ու կանխատեսել է, որ 2019 թվականը նոր ազդակ կտա Արցախյան հակամարտության կարգավորմանը։ «2019 թվականը նոր ազդակ կտա հայ-ադրբեջանական Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին»,- գրել է Ալիևը։ The year 2019 will give a new impetus to the Armenia-Azerbaijan Nagorno-Karabakh conflict settlement process. — Ilham Aliyev (@presidentaz) […]

̰
Ադրբեջանի կողմից ՀՀ սահմանի մի մասը կհսկեն սահմանապահները․ բանակի շարքերը կարող են խտանալ այլ տեղերում

17:43 14.12.2018

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանձնարարությամբ՝ հայ-ադրբեջանական սահմանի ադրբեջանական կողմի Ղազախի և Ասթաֆայի հատվածի պահպանությունը այսուհետ իրականացնելու է պետական սահմանապահ ծառայությունը։ Այդ շրջանները սահմանակից են Տավուշի մարզին։ Այս մասին տեղեկացնում է ադրբեջանագետ Աշոտ Մովսիսյանը։ «Ըստ երևույթին, սահմանապահ զորքերին է փոխանցվում պաշտպանության նախարարության 3-րդ կորպուսի մարտական զորամասերի մի մասը։ Չափազանց հետաքրքիր զարգացում է, եթե դիտարկենք նաև ԼՂ […]

̰
Կխաղա՞ արդյոք Մխիթարյանը Ադրբեջանի չեմպիոնի դեմ․ «Արսենալ»-ի մեկնարկային կազմը

23:05 13.12.2018

Այսօր ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի խմբային փուլի վերջին տուրն է: Լոնդոնի «Արսենալ»-ը կընդունի Ադրբեջանի չեմպիոն «Քարաբաղ»-ին: Լոնդոնյան ակումբը խաղադաշտ դուրս կգա հետևյալ մեկնարկային կազմով. Մարտինեզ, Ջենկինսոն, Սոկրատիս, Կոսիելնի, Մայթլենդ-Նայլս, Էլնենի, Ուիլոք, Սակա, Օզիլ, Լակազետ,Նկեթիա։ Հենրիխ Մխիթարյանը պահեստայինների թվում է: «Արսենալ»-«Քարաբաղ» հանդիպմանն ուղիղ եթերում կարող եք հետևել «Շանթ»-ի և «Շանթ Պրեմիում»-ի եթերում 23։55-ից:  

̰
Տորոնտոյում բարձրացված Արցախի դրոշը զայրացրել է տեղի ադրբեջանական համայնքին

18:32 11.12.2018

Կանադայի ադրբեջանական համայնքը  բողոքով դիմել է Տորոնտոյի քաղաքային իշխանություններին: Ադրբեջանցիներին դուր չի եկել Արցախի դրոշը, որը տեղադրվել է տեղի հայկական եկեղեցու և երիտասարդական կենտրոնի շենքի առջև: «Մեզանից շատերը Կանադայում են հայտնվել հայկական ուժերի կողմից ղարաբաղյան հողերի «օկուպացիայի» հետևանքով: Համայնքի ներկայացուցիչների մի մասն ապրում է հենց հայկական եկեղեցու և երիտասարդական կենտրոնի հարևանությամբ, և մենք ամեն օր […]

̰
BACK_TO_TOP