19:18 15.01.2019
Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանությունը Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունից ստացել է բողոքի նոտա՝ կապված Ադրբեջանի օդանավակայաններում Ռուսաստանի քաղաքացիների նկատմամբ խտրականության հետ: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Մոսկվայում դիվանագիտական աղբյուրին: «Մոսկվայում Ադրբեջանի դեսպանությունը ստացել է բողոքի նոտա Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության կողմից՝ կապված Ադրբեջանի օդանավակայաններում Ռուսաստանի քաղաքացիների նկատմամբ էթնիկ սկզբունքի հիման վրա խտրականության դրսևորման […]
16:33 15.01.2019
Ադրբեջանում առնվազն մեկ տասնյակ հասարակական ու քաղաքական գործիչներ միացել են երկրի մոտ 150 քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջով հացադուլին։ Դրան միացել է նաև ադրբեջանցի հայտնի լրագրող Խադիջա Իսմայիլովան, որը ժամանակին ազատազրկված է եղել քաղաքական դրդապատճառով։ Իսմայիլովան իր ֆեյսբուքյան գրառման միջոցով ներկայացրել է հացադուլին միացած մի քանի անհատների հացադուլների տևողությունը՝ մինչև 12 օր, ու ավելացրել իրենը՝ 1 […]
16:10 15.01.2019
Ադրբեջանի փակվող ռազմարդյունաբերության նախարարության ներկայացուցիչները այցելել են Թուրքիա ու համաձայնության եկել երկրի խոշորագույն ռազմարդյունաբերական ընկերություններից մեկի հետ՝ ռազմական կապի միջոցների համատեղ արտադրության վերաբերյալ։ Պայմանագիրը կնքվել է ադրբեջանական «Ջիհազ» և թուրքական «Ասելսան» ընկերությունների միջև։ Ադրբեջանական պատվիրակության անդամները Թուրքիայում հանդիպել են նաև այլ խոշոր ռազմարդյունաբերական ձեռնարկությունների՝ «Ռոքեթսան», «Այեսաշ», «ԹԱԻ», «Չուքուրովա» և այլ ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Razm.info մասնագիտացած […]
12:28 15.01.2019
Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն հունվարի 15-ին ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝ Մարտակերտի շրջանի Լևոնարխ գյուղից դեպի հարավ-արևելք ընկած հատվածում: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային […]
12:12 14.01.2019
Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն հունվարի 15-ին ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացնելու Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝ Մարտակերտի շրջանի Լևոնարխ գյուղից դեպի հարավ-արևելք ընկած հատվածում: Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնական […]
11:02 14.01.2019
Արցախ այցելության համար Ադրբեջանում դատապարտված, ապա միջազգային ճնշման շնորհիվ ազատ արձակված բլոգեր Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Ադրբեջանում իր ազատազրկման ժամանակ տեղի ունեցած մի դեպքի մասին, երբ ընդդիմադիր ադրբեջանցի բլոգեր Մեհման Գալանդարովին դատապարտել ու ավելի ուշ սպանել են երկրի նախագահ Իլհամ Ալիևին քննադատելու համար։ «Արդեն երբ ազատվեցի ադրբեջանական գերությունից ու վերադարձա Իսրայել, […]
21:42 12.01.2019
Ադրբեջանը երկրից արտաքսել է ՌԴ 9 քաղաքացու՝ երկրում անօրինական կրոնական հավաքներ կազմակերպելու համար: Այս մասին հաղորդում է Բաքվի գլխավոր ոստիկանության կայքէջը: Աղբյուրի համաձայն՝ հատուկ գործողությունը տեղի է ունեցել հունվարի 10-ին: Հատուկ գործողությունների արդյունքում պարզ էր դարձել, որ ՌԴ բնակիչները Բաքվի Բինագադինսկի շրջանի տներից մեկում կազմակերպել էին անօրինական կրոնական հավաք: Խուզարկության ընթացքում իրավապահները հայտնաբերել ու առգրավել […]
12:06 12.01.2019
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղարը հայտարարել է, որ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի երեկվա հայտարարությունը սադրիչ է և ունի հակաադրբեջանական բնույթ։ Խոսքն այն հայտարարության մասին է, ըստ որի՝ 2018 թվականի ընթացքում Ռուսաստանի՝ ազգությամբ հայ 16 քաղաքացու մուտքն Ադրբեջանը արգելվել է Բաքվի կողմից։ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը նախ՝ բարձրագոչել է ռուս-ադրբեջանական բարձր մակարդակի հարաբերությունների մասին, դրանք համեմատել […]
18:14 11.01.2019
Բրիտանական Economist պարբերականը իր ուրույն ինդեքսային հաշվարկի հիման վրա պնդում է, որ չնայած դոլարի նկատմամբ իր ներկա փոխարժեքին՝ պետք է ունենար մոտ 70 տոկոսով ավելի բարձր փոխարժեք, ադրբեջանական մանաթը՝ 60 տոկոսով բարձր։ Այս մասին հայտնի է դառնում պարբերականի Big Mac index-ից։ Այս ինդեքսը հաշվարկվում է տարբեր երկրներում McDonalds-ում վաճառվող Big Mac բրդուճների գնի հիման վրա․ այս բրդուճում բոլոր […]
14:21 11.01.2019
Նախկինում էլ, տոնական օրերին էլ Ռուսաստանի ԱԳՆ-ում արձանագրել են դեպքեր, երբ Ադրբեջան մուտքը արգելվել է Ռուսաստանի այն քաղաքացիների համար, ովքեր ազգությամբ հայ են։ Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ հնչած հարցերից մեկին պատասխանելիս ասաց Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Մենք պարբերաբար այդ հարցը բարձրացրել ենք ադրբեջանական կողմի առջև, խոսել այն մասին, որ այդպիսի դեպքերը, ցավոք, […]
10:40 11.01.2019
Ադրբեջանի կառավարությունն իր գործողություններով ցանկանում է միանշանակ ցույց տալ բոլորին, որ չի հանդուրժելու որևէ քննադատություն իր հասցեին, Վաշինգտոնում կայացած քննարկման ընթացքում հայտարարել է Amnesty International իրավապաշտպան միջազգային կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրեն Դանիել Բալսոնը, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»: «Կասկած չկա՝ Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը սարսափելի է. հիմնարար ազատություններն ու մարդու իրավունքներն անընդհատ […]
00:57 11.01.2019
Գերմանական «Wormser Zeitung» պարբերականը հոդված է հրապարակել Գերմանիայից հայ ընտանիքի արտաքսման մասին, որը դիմել է միգրացիոն ծառայություն, որպեսզի փախստականի կարգավիճակ ստանա: Rusarminfo-ի հաղորդմամբ՝ հոդվածում նշվում է, որ երեք անչափահաս երեխա ունեցող հայ ընտանիքը (անդամների իրական ազգանուններն են Մկրտչյան և Խալաթյան) ներկայացել է որպես Հասանով՝ Գերմանիայում բնակության թույլտվություն ստանալու գործընթացն արագացնելու նպատակով: «Ընտանիքը հույս է ունեցել, որ […]
17:25 10.01.2019
Ադրբեջանի սահմանապահ ծառայության բազաներից մեկում ընդունել են երկրի նախագահին ու ցուցադրել իրենց սպառազինության մեջ եղած զինատեսակները։ Մասնագիտացված Razm.info կայքը բացահայտել է, որ նոր սպառազինության մեջ կան նաև իսրայելական արտադրության Sky Striker կամիկաձե (մահապարտ) անօդաչու թռչող սարքեր։ Այս սարքերը 2016 թվականից են արտադրվում, և ըստ ամենայնի, դրանց առաջին արտասահմանյան գնորդը հենց Ադրբեջանն է, որն ունի ևս մի […]
16:47 10.01.2019
Իլհամ Ալիևի ընտանիքի կոռուպցիոն գործարքների մասին աղմկահարույց հրապարակումներով հայտնի լրագրող Խադիջա Իսմայիլովան Եվրոպական դատարանում կրկին շահել է Ադրբեջանի կառավարության դեմ ներկայացված հայցով դատը: Իսմայիլովան 2012 թվականին անհայտ անձանց կողմից սպառնալիքներ պարունակող նամակ է ստացել, որում նաև նրա անձնական կյանքին վերաբերող մանրամասներ են եղել՝ սեռական բնույթի լուսանկարներ, նաև տեսագրություն, որն արվել է լրագրողի ննջասենյակում՝ սիրեցյալի հետ […]
23:10 09.01.2019
Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել բաց թողնել քաղաքական շարժառիթներով բանտարկված ու ազատազրկման դատապարտված բլոգեր, ընդդիմադիր լրագրող Մեհման Հուսեյնովին։ Այս մասին տեղեկությունը տարածում է ադրբեջանական ընդդիմադիր լրատվական կայքերից մեկը։ Կազմակերպությունը, ըստ հաղորդագրության, իր մտահոգությունն է հայտնել հատկապես այն առիթով, որ Հուսեյնովն արդեն տևական ժամանակ է, որ գտնվում է հացադուլի մեջ, ինչը […]
22:11 09.01.2019
Արցախի հանրային հեռուստաալիքը ներառվել է Intelsat 33e արբանյակի հեռարձակած հեռուստաալիքների ցանկում․ այս մասին իմացել են Ադրբեջանում, և հիմա միջոցներ են փնտրում արցախյան իշխանությունների ձեռնարկը խափանելու համար։ Հիմնական մտահոգությունները հայտնում է ադրբեջանական քարոզչական կայքերից մեկը։ Ադրբեջանցիներն արդեն բացահայտել են, որ այս արբանյակի հեռարձակումը կարելի է դիտել Մերձավոր Արևելքի, Ռուսաստանի, Արևելյան Եվրոպայի երկրների մի մասից, իսկ կաբելային հեռարձակմամբ՝ […]
20:30 09.01.2019
Գերմանիայում բնակվող ադրբեջանցիները Բաքվի իշխանություններից պահանջում են ազատ արձակել Ադրբեջանում քաղաքական դրդապատճառներով ձերբակալված ու դատապարտված բլոգեր Մեհման Հուսեյնովին։ Այս մասին հայտնում է ադրբեջանական ընդդիմադիր մամուլը։ Նրանց պահանջների մեջ մտնում է նաև մյուս քաղբանտարկյալներին ազատելու պահանջը, սակայն առաջնահերթությունը նրանք տալիս են Հուսեյնովին, քանի որ բողոքողների տեղեկություններով՝ բանտում Հուսեյնովի նկատմամբ ճնշումներ են գործադրվում, նրան նաև նոր կեղծ […]
13:55 09.01.2019
Թբիլիսիում շտապօգնության մեքենան վրաերթի է ենթարկել աշխատողների, որոնք, ըստ նախնական տեղեկությունների, Ադրբեջանի քաղաքացիներ են: Այս մասին հաղորդում է Rustavi2–ը: Զոհվել է 1 մարդ, ևս 12-ը ստացել են վնասվածքներ: Տուժել են ոչ միայն ադրբեջանցի աշխատողները, այլև բուժանձնակազմը: Ըստ նախնական տեղեկությունների՝ շտապօգնության մեքենայի վարորդը քնել է ղեկին, մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և վրաերթի ենթարկել մարդկանց: Տուժածները […]
19:29 08.01.2019
Ամփոփ տվյալներով Ադրբեջանը 2018 թվականի ամբողջ ընթացքում Թուրքիայից գնել ու ներմուծել է 63,4 միլիոն դոլարի «ռազմական և ավիացիոն» դասի ապրանքներ, ինչի մասին ասվում է Թուրքիայի արտահանողների խորհրդի հերթական զեկույցում։ Այս դասի մեջ մտնող ապրանքները կարող են և քաղաքացիական նշանակության լինել, բայց դրանց մի մասը հաստատապես ռազմական նշանակության ապրանքներ են, և Razm.info կայքը հիշեցրել է այդ […]
19:28 08.01.2019
Ադրբեջանական որոշ կայքեր արշավ են սկսել Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» ֆիլմի դեմ: «Այս ֆիլմի գլխավոր մեխերից մեկն այն է, որ այն նկարահանել են Ադրբեջանի օկուպացված տարածքներում՝ Ղարաբաղում»- ասված է ադրբեջանական կայքում զետեղված նյութի մեջ: Նշենք, որ ֆիլմի համարտադրողներն են լիտվացի Կեստուտիս Դրազդաուսկասը, գերմանացի Մարկո Գիլլեսը և ֆրանսիացի Անգելիկա Շուլերը։ Ադրբեջանցիները կարծում են, որ «Դրախտի դարպասը» ֆիլմի […]
19:17 08.01.2019
Ադրբեջանում կա մոտ 160 քաղբանտարկլյալ, ու նրանցից գրեթե կեսը ունեն կրոնական այս կամ այն համայնքին պատկանելիություն։ Հենց այս հավատացյալ քաղբանտարկյալների վրա ճնշումները վերջին շրջանում զգալի ուժեղացել են։ Այս մասին հայտարարություն են տարածել Ադրբեջանի մի քանի հասարակական կազմակերպություններ։ Դրա համաձայն՝ միայն նախորդ տարի քաղաքական դրդապատճառներով ձերբակալված հավատացյալները հետագայում դատապարտվել են միասին վերցրած 600 տարվա ազատազրկման, ու […]
13:09 08.01.2019
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից եղել է առաջարկ` հունվարին անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում։ Այս մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը: Նա հայտնեց, որ հանդիպման մասին հայտարարությունը կարվի համաձայնեցված կարգով։ Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների՝ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի վերջին հանդիպումը եղել է դեկտեմբերի 5-ին՝ Միլանում, […]
20:22 07.01.2019
Հունվարի 3-ին, նախնական տվյալներով՝ սրտի կաթվածից, մահացել է Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Սալեհ Ֆյուզուլի օղլու Դեմիրովը (Saleh Füzuli oğlu Dəmirov), որի մահվան մասին տեղեկությունները Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը թաքցրել է։ Այս մասին հայտնում է Razm.info մասնագիտացված կայքը։ Զինծառայողի կորստի մասին հայտնի է դարձել հայրենի բնակավայրի՝ Ադրբեջանի Աղսուի բնակիչներից։ Սա այս տարի հարևան երկրի զինված ուժերում արձանագրված առաջին […]
17:17 07.01.2019
Վրաստանից Ադրբեջան մեկնող ուղևորատար գնացքներն Ադրբեջանում պարտադիր կերպով ախտահարվում են՝ Վրաստանում բռնկված խոզի գրպի պատճառով: Այդ մասին հաղորդել է «Թրենդ» գործակալությունը՝ հղում անելով «Ադրբեջանի երկաթուղի» ՓԲԸ-ին: Ախտահանումն իրականացնում է ընկերության բժշկա-սանիտարական ծառայության կողմից միայն վերջին կայարանում՝ Բաքվում: Վրաստանում լաբորատոր հետազոտությամբ հաստատվել է H1N1 վիրուսով կամ «խոզի գրիպով» հիվանդացության 140 դեպք, որոնցից 8-ը ողբերգական ավարտ են […]
16:54 07.01.2019
Կարագանդայում տեղի ունեցած ծեծկռտուքին 2 ադրբեջանցի է ներկա եղել: Այս մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրեց ղազախ անկախ լրագրող Այսուլթան Ժակիպովը: Սակայն, լրագրողի պնդմամբ, ադրբեջանցիները չեն եղել որևէ կողմում, այլ հակառակը՝ փորձել են բաժանել վիճաբանողներին: «Իրավապահ մարմինները զննել են «Հին Հռոմ» ռեստորանի ներքին տեսահսկման համակարգի տեսագրությունները, որի արդյունքում պարզվել է, որ երբ սկսել է վիճաբանությունը երկու խմբերի միջև, այդ […]
09:27 07.01.2019
Ղազախական «ԲԱՍԵ» հեռուստաալիքը ռեպորտաժ է պատրաստել այն մասին, թե ինչպես են Ամանորի գիշերը ծավալվել իրադարձությունները ղազախական Կարագանդա քաղաքի «Հին Հռոմ» ռեստորանի մոտ և ինչ է տեղի ունեցել դրանից հետո։ Զանգվածային ծեծկռտուքին մասնակցել է մոտ 60 մարդ, այդ թվում՝ չեչեններ: Ներկայումս 2 հայ և 1 ղազախ կա ձերբակալված: Եվս 1-ը հետախուզման մեջ է գտնվում: Ղազախական ընդդիմադիր […]
18:26 04.01.2019
Ժամեր առաջ ֆեյսբուքյան օգտատեր Սոնա Աղեկյանը իր էջում գրառում էր կատարել Հայաստանում տարածված ադրբեջանական կարագի մասին. «Ամանորյա անակնկալ այո, այո, Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքի վաճառասրահներում փաստորեն կարելի է ձեռք բերել «եղբայրական» Ադրբեջանի «բարձրորակ» արտադրության որակյալ կարագ, բայց հիասթափեցնեմ ու շտապեմ ասել, որ այն իրականում սփրեդ է և ըստ իս, նաև վտանգավոր հենց հայերի համար… Կոչ եմ […]
16:27 04.01.2019
2018-ին ադրբեջանցիների «հայկական» ցուցակը համալրվել է բազմաթիվ նոր անուններով: Rusarminfo.ru կայքն ամփոփել է ամենահնչեղ դեպքերը: Հիշեցնենք, որ ադրբեջանական «սև ցուցակում» հայտնվում են Արցախ այցելած օտարերկրացիները: Հայկական ծագումով բելառուսցի բլոգեր Վլադ Մագան (Վլադիսլավ Մովսեսով) 2018-ի հուլիսին այցելեց Արցախ և Ադրբեջան, ապա ծավալուն տեսանյութ հրապարակեց իր այցի մասին: Տեսանյութում Վլադը ցույց էր տվել, որ ադրբեջանցիներն իր հետ […]
17:40 29.12.2018
Ադրբեջանի կիբերանվտանգության կենտրոնից (CYBERO) տեղական գործակալություններից մեկին հայտնել են, որ ամբողջ տարվա ընթացքում «․az» ադրբեջանական դոմենային տիրույթում գտնվող կայքերի վրա եղել է ընդհանուր առմամբ 89 հարձակում։ Այդ կայքերի մի մասի՝ 25 հատի վրա, ըստ մասնագետների, ճիշտ չի կառուցված եղել անվտանգության համակարգը, մյուս 54 դեպքերում խնդիրը եղել է սերվերների անվտանգության խոցելիությունը։ Կենտրոնի տվյալներով՝ այդ կայքերից 12-ը […]