TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+5.09 oC

Ադրբեջան

ԵԽԽՎ-ում կոռուպցիայի համար պատժվող ադրբեջանցի խորհրդարանականն այժմ նույն կառույցի փոխնախագահն է

17:30 22.01.2019

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ձևավորվել է նախագահությունը, և վեհաժողովի 18 փոխնախագահներից մեկի պաշտոնը բաժին է հասել ադրբեջանցի պատգամավոր Սամադ Սեիդովին։ Սեիդովն ադրբեջանական պատվիրակության երկարամյա ղեկավարն է այս կառույցում։ Զարմանալին, սակայն, այն է, որ նույն Սեիդովը նույն ԵԽԽՎ կողմից նախորդ տարի մեղադրվել է կոռուպցիայի համար՝ որպես նույն կառույցի նախագահ եղած ժամանակ կոռուպցիոն գործարքներով հռչակված Պեդրո Ագրամունտի […]

̰
Մեր ելույթներով զրոյացնում ենք ադրբեջանցիների հույսերը. Մարուքյանը ԵԽԽՎ-ում արձագանքել է Ադրբեջանի պատվիրակության անդամներին

15:54 22.01.2019

Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի առաջին նիստում քննարկվել է 2018 թվականի դեկտեմբերի 9-ին Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների թեման: Դրա շուրջ ելույթների համար հերթագրված Ադրբեջանի պատվիրակության անդամները քննադատել են ՀՀ նախկին իշխանություններին և անդրադարձել ԼՂ հակամարտության թեմային: SHANTNEWS.am-ը զրուցել է Էդմոն Մարուքյանի հետ, ով կոշտ արձագանք է տվել ադրբեջանցիների գնահատականներին: «Ասացի, որ, հաշվի առնելով […]

̰
Ադրբեջանցիները խոսել են ՀՀ նախկին իշխանությունից և ԼՂ հակամարտությունից. Զոհրաբյանը մանրամասներ է ներկայացրել ԵԽԽՎ-ից

15:31 22.01.2019

Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի առաջին նիստում քննարկվել է 2018 թվականի դեկտեմբերի 9-ին Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների թեման: Ելույթներ են ունեցել նաև ադրբեջանական պատվիրակության անդամները: Նրանք կոշտ գնահատական են տվել նախկին իշխանության գործելաոճին, խուսափել են դրական գնահատել Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունները և կրկին անդրադարձել են ԼՂ հիմնախնդրին: Հայկական պատվիրակության անդամներն արձագանքել […]

̰
Մի՛ մոռացեք Ադրբեջանի մյուս 128 քաղբանտարկյալներին. Washington Post-ի հոդվածը՝ Բաքվի ռեժիմի մասին

14:15 22.01.2019

Ադրբեջանի նախագահի «մեծահոգության» արդյունքում այսօր որոշել են նոր մեղադրանք չառաջադրել քաղբանտարկյալ, արդեն գրեթե երկու տարի բանտարկված Մեհման Հուսեյնովին։ Ինչպե՞ս է նա հասել սրան։ Իր վրա ուշադրություն գրավելու, հացադուլ անելու միջոցով։ Այս մասին այսօր խմբագրական հոդված է հրապարակվել ամերիկյան հեղինակավոր Washington Post պարբերականի կայքում։ Ադրբեջանը, հիշեցնում է հոդվածը, ունի 128 քաղբանտարկյալ, որոնք «պատժվում են» քաղաքական, կրոնական, […]

̰
Ղարաբաղ չեմ գնում Ադրբեջանի ներքին խնդիրների պատճառով. Ալեքսանդր Լապշին

13:36 22.01.2019

Իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինն այսօր Երևանում հայտարարել է, որ Հայաստանում մտադիր է ֆիլմ նկարել սահմանամերձ բնակավայրերի մասին, նաև ներկայացնել Հայաստանի բնակիչներին: Հարցին, թե նախատեսո՞ւմ է այս անգամ այցելել Արցախ, Լապշինը պատասխանել է. «Ես չեմ կարծում, որ Ղարաբաղ գնալը վտանգավոր է, բայց հիմա դա ցանկալի չէ՝ ելնելով Ադրբեջանի ներքին քաղաքական խնդիրներից: Եթե ես գնամ Ղարաբաղ, դա […]

̰
Էթնիկ ադրբեջանցին առաջադրվել է որպես Ուկրաինայի նախագահի թեկնածու

12:35 22.01.2019

Ուկրաինայի նախագահի թեկնածու է առաջադրվել Ռոման Նասիրովը, որ էթնիկ ադրբեջանցի է, ով ծնվել, մեծացել է Ուկրիանայում։ Մինչ այս, նա ղեկավարել է երկրի պետական ֆիսկալ ծառայությունը (ՀՀ ՊԵԿ-ի համարժեքը), եղել է Գերագույն ռադայի պատգամավոր։ Նախագահի թեկնածու առաջադրված Նասիրովն ինքնառաջադրվել է, թեև համարվում է գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյի թիմակից, քանի որ հենց նրա քաղաքական ուժի կազմում է […]

̰
Էդմոն Մարուքյանը ադրբեջանցիներին շուտափույթ «թավշյա հեղափոխություն» է մաղթել

12:03 22.01.2019

ԵԽԽՎ-ում երեկ մեկնարկած ձմեռային նստաշրջանում քննարկվել է ՀՀ-ում դեկտեմբերի 9-ին կայացած ընտրությունների հարցը: Թեմայի շուրջ ելույթ են ունեցել նաև ադրբեջանցի պատգամավորները: Նրանք նշել են, թե ընտրությունները անցել են խախտումներով և չեն համապատասխանել ժողովրդավարության չափանիշներին: Ադրբեջանցիների ելույթներին պատասխանել է ՀՀ պատվիրակության անդամ էդմոն Մարուքյանը: «Հենց հիմա Ադրբեջանում բողոքի ակցիաներ են ընթանում քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջով: Եվ […]

̰
Ադրբեջանում բողոքի ալիքի պատճառ դարձած քաղբանտարկյալին ազատ կարձակեն

11:48 22.01.2019

Ադրբեջանի նախագահի հրամանից հետո երկրի դատախազությունները քննչական մարմնին հրահանգել են վերանայել արդեն երկու տարի բանտում անցկացնող բլոգեր, ոստիկանության նկատմամբ զրպարտություն տարածելու կեղծ մեղադրանքով դատապարտված Մեհմեն Հուսեյնովի գործը։ Քննչական մարմինն էլ որոշել է կարճել նրա նկատմամբ հարուցված նոր գործը։ Այս մասին այսօր հայտնում է ադրբեջանական մամուլը։ Հուսեյնովի երկամյա ազատազրկումն ավարտվում է գարնանը, սակայն նրան նոր՝ կեղծ […]

̰
ԵԽԽՎ-ում ադրբեջանցիները հերթագրվել են ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին ելույթների համար. Նաիրա Զոհրաբյան

17:58 21.01.2019

Ստրասբուրգում մեկնարկել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային առաջին նստաշրջանը: ԵԽԽՎ դիտորդական առաքելության ղեկավար Ալեքսանդր Պաչիերը ներկայացրել է դեկտեմբերի 9-ին Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ իրենց դիտարկումների արդյունքները: Թեմայի վերաբերյալ SHANTNEWS.am-ը զրուցել է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանի հետ: «Հայաստանի մասով ներկայացվեց, որ ընտրություններն անցել են ազատ և ժողովրդավարական սկզբունքներով: Իհարկե, որոշ մտահոգություններ […]

̰
Արցախի ժողովուրդն իր խնդիրը լուծելու իրավունք չի տվել ո՛չ Հայաստանին, ո՛չ Ադրբեջանին. Ալեքսանդր Մանասյան

14:47 21.01.2019

Քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանի կարծիքով` Արցախի խնդրի վերաբերյալ Հայաստանի առաջին դեմքերի կողմից հնչեցվող բանաձևերը չեն փոխվել: Մանասյանը փոքրիկ վրիպում է համարում Հայաստանի վարչապետի այն խոսքերը, թե Հայաստանն Արցախի փոխարեն չի նստի բանակցությունների սեղանի շուրջ, սակայն գտնում է, որ այդ վրիպումը կարելի է շտկել: Քաղաքագետը փորձել է բացատրել Մնացականյան-Մամեդյարով վերջին հանդիպման ժամանակ գրանցված հիմնական արդյունքը: Խոսքը «հասարակություններին […]

̰
Ադրբեջանցի հաքերները հայտնում են մոտ 2000 հայկական էլփոստ և ֆեյսբուքյան օգտահաշիվ կոտրելու մասին

17:54 20.01.2019

Ադրբեջանցի հաքերները կոտրել են մոտ 2 հազար հայկական էլեկտրոնային փոստ և ֆեյսբուքյան օգտահաշիվների մուտքային տվյալներ, ներառյալ հեռախոսային լոգիններ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը։ «Այս փաստաթղթում տեղադրել եմ կոտրած հաշիվները՝ հեռացնելով գաղտնաբառերը։ Պատահականության սկզբունքով մի քանի հաշիվ ստուգեցի․ մուտք գործել լինում է։ Ստուգեք (Ctrl F կօգնի որոնել ֆայլում)- եթե կաք այստեղ […]

̰
ՌԴ ԱԳՆ-ը մեկնաբանել է ադրբեջանական արտաքին քաղաքական գերատեսչության պատասխանը՝ ազգությամբ հայ ռուսաստանցիների մուտքն Ադրբեջան արգելելու մասին

00:15 20.01.2019

Ռուսաստանի ԱԳՆ-ը մեկնաբանել է ադրբեջանական արտաքին քաղաքական գերատեսչության պատասխանը՝ ազգությամբ հայ ռուսաստանցիների մուտքն Ադրբեջան արգելելու մասին։ ԵԱՏՄ ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Լեպեխինի կարծիքով՝ ՌԴ ԱԳՆ-ի հայտարարությունը շատ նորմալ է: Փորձագետի կարծիքով՝ աշխարհում ոչ մի երկիր, այդ թվում Ադրբեջանն իրավունք չունի ցուցումներ տա Ռուսաստանին՝ ինչ անել այս կամ այն ազգության հետ: «Եթե դա չվերաբերեր հայկական կողմին, գուցե […]

̰
Բաքուն հաթաթա է տալիս Մոսկվային․ Ադրբեջան ՌԴ քաղաքացի հայերի մուտքի արգելքի շուրջ վեճը շարունակվում է

20:31 19.01.2019

Բաքուն արդեն երկրորդ-երրորդ անգամ արձագանքում է Ռուսաստանի այն արդարացված մեղադրանքին, որ ադրբեջանական կողմը թույլ չի տալիս իր տարածք մտնել Ռուսաստանի քաղաքացիներին՝ ազգային պատկանելիության կամ, պարզ ասած,հայ լինելու պատճառով։ Բաքուն պնդում է, որ իրենց հետ չի կարելի խոսել վերջնագրերի լեզվով։ Բայց հիմա սկզբից։ 0․ Ադրբեջանը արդեն տարիներ շարունակ թույլ չի տալիս, որ ազգությամբ հայերը մուտք գործեն […]

̰
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ-ների համաձայնությանն անդրադարձել է նաև Մոգերինիի թիմը

12:03 19.01.2019

«Վերջին ամիսներին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին շփումները, ինչպես նաև հունվարի 16-ին Փարիզում արտգործնախարարների հանդիպումները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո, դրական ազդակներ են հաղորդում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը առաջընթացի վերաբերյալ»,- այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության գծով հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի խոսնակը՝ անդրադառնալով Արցախյան հակամարտության կարգավորման […]

̰
Պաշտոնական Մոսկվան Բաքվից պարզաբանումներ է ակնկալում. ՌԴ ԱԳՆ

21:08 18.01.2019

Այսօր ՌԴ արտաքին գործերի նախարարությունը հատուկ հայտարարություն է տարածել, որով պարզաբանումներ է ակնկալում Բաքվից՝ այդ երկրի տարածք ծագումով հայ ռուսաստանցիների մուտքի արգելման յուրաքանչյուր միջադեպի շուրջ: Այս մասին գրված է ՌԴ արտաքին գործերի նախարարության կայքում: «Ծանոթացանք Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի ծառայության արձագանքին՝ կապված մեր կողմից արված հայտարարությանը՝ այդ երկրի տարածք հայկական արմատներով ՌԴ քաղաքացիների մուտքի արգելմանը: Նշում […]

̰
Ադրբեջանցիները Լապշինին «խորհուրդ են տվել» չսիրել Հայաստանը

13:10 18.01.2019

Ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքյան էջում գրել է ադրբեջանական կայքերից մեկի` իրեն ուղղված սպառնալիքի մասին: «Ադրբեջանական լրատվական կայքերից մեկում բառացիորեն գրված է. «… Եթե Լապշինը չդադարի սիրել Հայաստանը, մեր համբերությունը կսպառվի»: Կարծես թե ադրբեջանցիների համար քիչ էր այն, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Ստրասբուրգը պատասխանատվության էր ենթարկել նրանց իմ նկատմամբ սպանության փորձի համար: Շուտով նաև […]

̰
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդներին խաղաղության պատրաստելու մասին համաձայնությունը

12:06 18.01.2019

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աջակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը և ձեռքբերված համաձայնությունները։ Անտոնիու Գուտերեշի այս հայտարարությունը հրապարակվել է ՄԱԿ-ի պաշտոնական կայքում։ «Գլխավոր քարտուղարը գնահատում է կողմերի շարունակական ջանքերը Լեռնային Ղարաբաղի երկարատև հակամարտության բանակցային ու խաղաղ լուծում որոնելու հարցում ու մասնավորապես ողջունում է նախարարների համաձայնությունը ժողովուրդներին խաղաղության պատրաստելու […]

̰
Սա նշանակում է՝ ուղղակի կամ անուղղակի ձևով Արցախը կրկին պետք է դառնա բանակցային գործընթացի լիարժեք մասնակից. Բայայանը՝  ԵԱՀԿ ՄԽ հայտարարության մասին

21:11 17.01.2019

SHANTNEWS.am-ի հետ զրույցում Արցախի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը մեկնաբանել է  ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունը, մասնավորապես անդրադառնալով  այն հանգամանքին, որ կողմերը քննարկում են ունեցել նաև «բնակչությանը խաղաղության նախապատրաստելուն ուղղված կոնկրետ միջոցառումներ ձեռնարկելու անհրաժեշտության շուրջ»: Բաբայանի համոզմամբ՝ բնակչությանը խաղաղության նախապատրաստելը նախ ենթադրում է, որ Ադրբեջանը պետք է հրաժարվի ռևանշիստական և հայատյաց քաղաքականությունից: «Դա իր մեջ ներառում է […]

̰
Ադրբեջանի որոշ հատվածներում փոթորիկ է մոլեգնում

15:44 17.01.2019

Բաքվում և Ապշերոնյան թերակղզում փոթորիկ է: Այս մասին տեղեկանում ենք ադրբեջանական լրատվամիջոցներից: Ըստ լրատվամիջոցի՝ այսօր Բաքվում և Ապշերոնյան թերակղզում քամու առավելագույն արագությունը կազմել է 28-36 մ/վ: Կասպից ծովի ալիքների բարձրությունը որոշ հատվածներում հասել է 5,3 մետրի: Բաքվում և Ապշերոնյան թերակղզում օդի ջերմաստիճանը 4 աստիճանով տաք է. տեղում է թաց ձյուն:    

̰
Հայ-ադրբեջանական սահմանին ականի պայթյունից վիրավորվածի ոտնաթաթը հեռացրել են. Բարեկամավանի համայնքապետ

11:45 17.01.2019

Երեկ Տավուշի մարզի Բարեկամավան գյուղի բնակիչ Արման Խալաթի Միքայելյանը հայ-ադրբեջանական սահմանին ականի պայթյունից ստացել էր ոտքի վնասվածք: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Արմանի վիրահատությունն ավարտվել է բարեհաջող։ Արմանը վերակենդանացման բաժանմունքում է: SHANTNEWS.am-ը Բարեկամավանի համայնքապետից հետաքրքրվել է, թե ինչպես է իրեն զգում Արման Միքայելյանը: «Ոտքի թաթը հեռացրել են, անհրաժեշտ բուժօգնություն է տրամադրվել: Հետագայի համար, եթե բարդություններ չլինեն, […]

̰
Հարցի ավելորդ հանրայնացումը շատ դեպքերում բերում է հարցի վնասման. Նաիրա Զոհրաբյանը` Ադրբեջանում հայ ռազմագերիների մասին

10:39 17.01.2019

ԱԺ ամբիոնից ունեցած ելույթից հետո «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրիա Զոհրաբյանին նույն խմբակցության անդամ Արման Աբովյանը հարց ուղղեց Ադրբեջանում գտնվող հայ պատանդների ճակատագրի, Արցախի Հանրապետության մարդու իրավունքների կառույցների հետ համագործակցության եզրերի մասին. «Այսօր մենք Ադրբեջանում ունենք 4 պատանդ, 2-ը՝ ՀՀ քաղաքացի, 1-ը՝ Արցախի քաղաքացի, մյուսը՝ ՌԴ-ի՝ ազգությամբ հայ քաղաքացի: Հարցի ավելորդ հանրայնացումը շատ դեպքերում բերում […]

̰
Ադրբեջանի կողմից ինչպիսի՞ փոխզիջումների մասին է խոսք գնացել հանդիպման ընթացքում․ Աշոտյանը պատասխաններ է պահանջում

09:46 17.01.2019

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև տեղի ունեցած հանդիպմանն ու դրան հաջորդած հայտարարությանը։ Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. «ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում երեկ տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը, որի մասին տարածված հաղորդագրությունը տարակուսանք է առաջացնում։ Շուրջ 4 ժամ […]

̰
Քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հնարավոր հանդիպում կազմակերպելու ուղղությամբ հաջորդ քայլերը․ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ

08:35 17.01.2019

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շեֆերը (ԱՄՆ) հունվարի 16-ին Փարիզում խորհրդակցություններ են անցկացրել Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ: Հանդիպման արդյունքներով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել։ Համանախագահներն առանձին-առանձին հանդիպել են ԱԳ նախարարների հետ, որին հաջորդել է համատեղ հանդիպումը: Հանդիպումներին […]

̰
Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանը հաստատում է Ադրբեջան հայերի մուտքն արգելափակելու քաղաքականությունը

23:59 16.01.2019

Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուն հաստատել է այն տեղեկությունները, որ իրենք արգելում են հայերի մուտքն Ադրբեջան՝ անկախ նրանց քաղաքացիությունից։ Այս մասին նա հայտնել է ադրբեջանական լրատվական-քարոզչական հարթակներից մեկին։ Դեսպանը հաստատել է հայերի նկատմամբ այդ խտրական վերաբերմունքն ու հայտարարել, որ դա անում են այդ մարդկանց անվտանգությունն ապահովելու համար։ Փաստացի, դեսպանը հաստատել է հայկական կողմից Ադրբեջանի հասցեին […]

̰
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը տևեց 4 ժամ, եղավ մտքերի օգտակար և կառուցողական փոխանակում. ՀՀ ԱԳՆ

20:06 16.01.2019

Հունվարի 16-ին Փարիզում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագաներ Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտիի, Էնդրյու Շոֆերի միջնորդությամբ և մասնակցությամբ տեղի ունեցավ Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ: Հանդիպմանը մասնակցում էր նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը: Տեղի ունեցավ մտքերի օգտակար և կառուցողական փոխանակում, ինչն ուղղված էր նաև առավել […]

̰
Ղարաբաղն Ադրբեջանի հո՞ղ, թե՞ տարածքային ամբողջականություն․ ի՞նչ է խոսել Իրանի ԶՈւ շտաբի պետը Բաքվում

19:51 16.01.2019

Իրանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետն այսօր այցելել է Բաքու և հանդիպումներ ունեցել Ադրբեջանի նախագահի և պաշտպանության նախարարի հետ։ Այդ հանդիպումների ընթացքում իրանցի գեներալի արած հայտարարությունները տարբեր մեկնաբանություններ են ստացել հայկական կողմում։ Որոշ լրատվամիջոցներ մեջբերում են, թե Մոհամմադ Բաղերին Արցախը (Ղարաբաղը) անվանել է Ադրբեջանի տարածք։ Այլ լրատվամիջոցներ նշում են, որ իրանական կողմը ճանաչել է Ադրբեջանի տարածքային […]

̰
Տավուշում՝ Ադրբեջանի սահմանին, գյուղացի է վիրավորվել ականի պայթյունից

19:37 16.01.2019

Այսօր՝ ժամը 15։00-ի սահմաններում, հայ֊ադրբեջանական սահմանին ականի պայթյունից վիրավորվել է Տավուշի մարզի Բարեկամավան համայնքի բնակիչ Արման Խալաթի Միքայելյանը։ Նրան տեղափոխել են Նոյեմբերյանի հոսպիտալ։ ShantNews.am-ի հետ զրույցում հոսպիտալից տեղեկացրին, որ պայթյունի հետևանքով անդամահատվել է վիրավորի ոտնաթաթը, սակայն այլ մանրամասներ հայտնի չեն, քանի որ վիրավորին քիչ առաջ են տեղափոխել հոսպիտալ։ Ուշ տեղափոխման պատճառն այն է, որ վիրավորին […]

̰
Ադրբեջան է այցելել Իրանի ԳՇ պետի գլխավորած պատվիրակությունը

18:11 16.01.2019

Հունվարի 16-ին ադրբեջանական կողմի հրավերով Բաքու է մեկնել Իրանի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Հոսեյն Բաղերիի գլխավորած պատվիրակությունը: Նրան ընդունել են Ադրբեջանի նախագահը և պաշտպանության նախարարը, հայտնում է RazmInfo-ն՝ վկայակոչելով Ադրբեջանի նախագահի և ՊՆ կայքերը: Պաշտպանության նախարարությունում իրանական պատվիրակությանը ընդունել են պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը և տեղակալները, այդ թվում՝ նյութատեխնիկական ապահովման գծով տեղակալը: Ընդունելությանը ներկա չի […]

̰
Հուսամ՝ երկխոսությամբ Ռուսաստան կվերադարձնենք Ադրբեջանում բանտարկված Ուելդանով-Գալուստյանին․ Լավրովը՝ ի պատասխան SHANTNEWS-ի հարցի

13:34 16.01.2019

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի ասուլիսի ժամանակ SHANTNEWS.am-ի թղթակից Վահե Ավանեսյանը բարձրացրեց Ադրբեջանում ձերբակալված ու կեղծ մեղադրանքով դատապարտված Ռուսաստանի քաղաքացի, ազգությամբ հայ Մարատ Ուլեդանով-Գալուստյանը հարցը։ Հարցն այն է, որ Ուելդանով-Գալուստյանն արդեն երկու տարի է՝ Ադրբեջանում է պահվում, և ի՞նչ է արվում նրան օգնելու համար։ Սերգեյ Լավրովը պատասխանեց, որ Ադրբեջանի հետ երկկողմ հանդիպումների ու քննարկումների ընթացքում իրենք […]

̰
Մամեդյարովը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ

22:29 15.01.2019

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը Փարիզում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Այս մասին տեղեկանում ենք Ադրբեջանի ԱԳՆ-ի թվիթերյան միկրոբլոգից: Happening Now: Foreign Minister #ElmarMammadyarov is holding a meeting with the @OSCE Minsk Group Co-Chairs in Paris pic.twitter.com/kZiBju2F5C — MFA Azerbaijan 🇦🇿 (@AzerbaijanMFA) January 15, 2019 Հանդիպմանը ներկա է եղել ԵԱՀԿ գործող նախագահի […]

̰
BACK_TO_TOP