TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+10.09 oC

Ադրբեջան

Հույս եմ դնում այն բանի վրա, որ Ադրբեջանում էլ կան մտածող մարդիկ. Լարիսա Ալավերդյանը լավատես է

18:04 05.02.2019

Ադրբեջանցի գերու՝  երկու տարի ազատազրկման դատապարտված Էլնուր Էլման օղլի Հուսեյնզադեի ազատ արձակումը, ըստ էության, քիչ է հետաքրքրում Ադրբեջանին, նա այնքան էլ հետաքրքրված չէ այս անձնավորությամբ, որքան մյուս երկու գերիներով, որոնք Հայաստանում լուրջ հանցագործություն են կատարել ու դատապարտվել, կարծում է Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը: SHANTNEWS.am-ի հետ զրույցում այսպիսի գնահատական է տվել տեղի ունեցածին: «Որպես […]

̰
Ադրբեջանցի գերին պատիժը կրելուց հետո ազատ է արձակվել, հայկական կողմը նույնպիսի քայլ չի ակնկալում Ադրբեջանից

17:12 05.02.2019

ԱՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2018 թվականի փետրվարի 9-ի դատավճռով երկու տարի ազատազրկման դատապարտված Էլնուր Էլման օղլի Հուսեյնզադեն ԱՀ ոստիկանության ՔԿՎ քրեակատարողական հիմնարկում պատիժը կրելուց հետո 2019թ. փետրվարի 2-ին ազատ է արձակվել: Նա Հայաստանում գտնվող ադրբեջանցի երեք գերեվարվածներից մեկն էր: Այս առնչությամբ SHANTNEWS.am-ը զրուցել է ԼՂՀ մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի հետ: «Այդ ադրբեջանցի անձնավորությանն այն […]

̰
Ի՞նչ է ձեռնարկելու ՀՀ ԱԳՆ-ն Իսրայելի կողմից Ադրբեջանին կամիկաձե ԱԹՍ-ների վաճառքի արգելքը հանելուց հետո

14:51 05.02.2019

Այսօր առավոտյան հայտնի է դարձել, որ Իսրայելի պաշտպանության նախարարությունը հանել է տեղական Aeronautics ընկերության վրա սահմանված պատժամիջոցը, որով այդ ընկերությանը արգելվել էր ռազմական մահապարտ (կամիկաձե) անօդաչու թռչող սարքեր արտահանել Ադրբեջան։ ՀՀ ԱԳՆ խոսնակի ասուլիսի ժամանակ լրագրողները նրան հարցրին՝ ի՞նչ է ձեռնարկելու Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը այս հարցում։ «Պետք է այստեղ ընդհանուր դրույթը ընդգծեմ, որ տարածաշրջանում […]

̰
Ադրբեջանցի սահմանախախտն ազատ է արձակվել

13:22 05.02.2019

ԱՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2018 թվականի փետրվարի 9-ի դատավճռով երկու տարի ազատազրկման դատապարտված Էլնուր Էլման օղլի Հուսեյնզադեն ԱՀ ոստիկանության ՔԿՎ քրեակատարողական հիմնարկում պատիժը կրելուց հետո 2019թ. փետրվարի 2-ին ազատ է արձակվել: Այս մասին տեղեկացանք «Արցախպրես»-ից: Հայտնի է, որ Էլնուր Էլման օղլի Հուսեյնզադեն  մեղադրվում էր այն բանում, որ, նա հանդիսանալով  Ադրբեջանի Հանրապետության Զինված ուժերի 157-րդ […]

̰
Արցախի դիրքերի հարվածներ հասցրած ընկերությունը նորից կկարողանա ԱԹՍ-ներ վաճառել Ադրբեջանին

13:17 05.02.2019

Իսրայելական Aeronautics ընկերությունը, որի մասնագետները Ադրբեջանի կողմից մասնակցել էին Արցախի հայկական դիրքերին հարվածներ հասցնելուն, նորից կկարողանա մահապարտ (կամիկաձե) անօդաչու թռչող սարքեր մատակարարել Ադրբեջանին։ Իսրայելի պաշտպանության նախարարությունը հանել է ընկերության վրա դրված սահմանափակումները։ Այս մասին հայտնում է տեղական լրատվական կայքերից մեկը։ Միևնույն ժամանակ, սակայն, ուժի մեջ են մնում ընկերության կոնկրետ երեք աշխատակիցների՝ տնօրեն Ամոս Մաթանի, փոխտնօրեն […]

̰
Ադրբեջանն ակնհայտ հակաիրանական գոյացություն է. իրանագետ

12:35 05.02.2019

Այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ իրանագետ Վարդան Ոսկանյանը հայտարարել է, որ Ադրբեջանն ի սկզբանե ստեղծվել է որպես հակաիրանական գոյացություն, սակայն նույնիսկ այդ պայմաններում Ադրբեջանը պաշտոնապես հայտարարեց, թե զերծ է մնում միանալու հակաիրանական պատժամիջոցներին, մինչդեռ Հայաստանը այդ առումով որևէ հայտարարություն չի արել, չի նշել, որ շարունակում է Իրանի հետ համագործակցությունը: «Առանց Արցախ-Իրան սահմանի, Իրանի հյուսիսը ենթակա է […]

̰
Ռուսաստանում սպանվել է ադրբեջանցի գործարար

09:26 03.02.2019

Ռուսաստանի հյուսիսարևմտյան Արխանգելսկ քաղաքում սպանվել է ադրբեջանցի երիտասարդ գործարար, 1992 թվականին ծնված Ռուսլան Արիֆ օղլու Հուսեյնովը: Միջադեպը եղել է հունվարի 31-ի լույս փետրվարի 1-ի գիշերը: Նա Արխանգելսկում զբաղվում էր անտառամթերքի բիզնեսով, հաղորդում է ադրբեջանական մամուլը: Երիտասարդին սպանել են հրազենից արձակված հինգ կրակոցով, ինչի հետևանքով նա մահացել է հենց տեղում: Սպանության դրդապատճառների մասին տեղեկություններ առայժմ հայտնի […]

̰
Ադրբեջանի ռազմական ինքնաթիռների վրա հայտնվել են բելառուսական սարքավորումներ

15:43 02.02.2019

Բելառուսական «Պաշտպանական նախաձեռնություններ» («Оборонные инициативы») ընկերության կայքում հրապարակվել են լուսանկարներ, որոնցում երևում է, որ այդ ընկերության «Թալիսման» պաշտպանական բորտային համալիրները տեղադրվել են ադրբեջանական «ՄիԳ-29» և «Սու-25» ռազմական ինքնաթիռների վրա։ Այս մասին տեղեկությունները սկսել են տարածել հենց ադրբեջանցիները, փոխանցում է Razm.info մասնագիտացված կայքը։ «Թալիսման» համակարգը նախատեսված է ինքնաթիռի վրա հարձակումների մասին ահազանգելու, դրա ուղղությամբ թռչող հրթիռների մասինն օդաչուին […]

̰
Ադրբեջանը թանկացնում է Վրաստանին մատակարարվող գազը. փաստեր և վերլուծություն

22:58 01.02.2019

Վրաստանի գազաբաշխիչ համակարգի սեփականատեր Ադրբեջանի պետական նավթագազային ընկերությունը 2019 թ. մարտի 1-ից թանկացնում է Վրաստանին մատակարարվող գազի գինը: Փորձագետների գնահատմամբ՝ այդ որոշումը կարող է ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական բնույթի հետևանքներ ունենալ: Մասնավորապես՝ վրացական կողմը քննարկում է որպես ադրբեջանական մենաշնորհին այլընտրանք, օգտվել իրանական կամ ռուսական գազից:

̰
Ինչո՞ւ որևէ մեկն Ադրբեջանին չի հարցնում՝ արդյո՞ք նրանք փոխզիջումների պատրաստ են, թե՞ ոչ. Նիկոլ Փաշինյան

21:58 31.01.2019

Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հարցում փոխզիջումների հարցին չի պատասխանի այնքան ժամանակ, քանի դեռ նույն հարցին չի պատասխանել ադրբեջանական կողմը: Այս մասին Գերմանիայի Քյոլն քաղաքում, հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ես Ազգային ժողովի ամբիոնից մի քանի անգամ հայտարարել և ասել եմ, ինչո՞ւ են մեզ բոլորը հարցնում՝ պատրա՞ստ ենք փոխզիջումների, թե՞ […]

̰
Անվերջ փորձում ենք հանգցնել այն հրդեհը, որն Ադրբեջանը ստեղծում է աշխարհի տարբեր կետերում. Արեգ Գալստյան

19:20 31.01.2019

Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի 50 մլրդ դոլարի միջպետական հայց է նախապատրաստել Արցախյան կոնֆլիկտի կոնտեքստում: «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում քաղաքագետ, միջազգայնագետ Արեգ Գալստյանը հիշեցրեց այս լուրը և ավելացրեց, որ առաջինը հայկական կողմը պետք է նման նախաձեռնություն իրականացներ: «Մենք պետք է առաջինը դա անեինք, հենց նրանց պետք է դատի տայինք այն ամենի համար, ինչ տեղի է ունեցել: […]

̰
Ադրբեջանում ընդդիմադիրների ցույցի ժամանակ էլեկտրասնուցումը պարբերաբար անջատվել է

18:20 31.01.2019

Ադրբեջանի «Դեմոկրատական ուժերի ազգային խորհուրդ» կազմակերպության այսօրվա ցույցը նվիրված էր Ադրբեջանի առաջին Հանրապետության հիմնադիրներից Մամեդէմին Ռասուլզադեի հիշատակին, սակայն այդ առիթը օգտագործելով՝ ընդդիմադիրները թիրախավորել են իշխանություններին։ Պետական գործչի ծննդավայրում՝ Բաքվի հարևանությամբ գտնվող Նովխանի գյուղում, անցկացված հանրահավաքի ժամանակ ընդդիմադիրները նորից հիշեցրել են, որ իրենց ներկա իշխանությունները թաղված են կոռուպցիայի մեջ։ Նրանք Ալիևի իշխանությունը համեմատել են Ռասուլզադեի իշխանության […]

̰
Թուրքիայի ու Ադրբեջանի ջրային քաղաքականությունը ներկայացված է Դավիթ Բաբայանի նոր գրքում

17:42 31.01.2019

Արցախա-ադրբեջանական հակամարտության հիդրոքաղաքականություն: Այսպես է վերնագրել իր գիրքը Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ-տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանն իր գիրքը, որի շնորհանդեսը կայացավ այսօր՝ հունվարի 31-ին: Մի քանի գլխից բաղկացած գիրքը ամփոփում է 21 տարիների աշխատանքներն ու վերլուծությունները: Սկզբնական փուլում այն եղել է որպես փակ փաստաթուղթ Արցախի ջրային պաշարների, Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից դրանց […]

̰
Ադրբեջանը բարձրացնում է Վրաստան մատակարարվող գազի սակագինը

00:37 31.01.2019

Վրաստանին բնական գազի հիմնական մատակարար Ադրբեջանի պետական ​​նավթային ընկերությունը (SOCAR) հայտարարել է՝ մարտի 1-ից մանրածախ ցանցի առևտրային բաժանորդների գազի սակագինը 1 խորանարդ մետրի համար բարձրացնում է 10.5% -ով՝ մինչև 0.95 լարի (մոտ 0.36 դոլար)՝ ներառյալ ԱԱՀ-ն, հաղորդում է Minval.az- ը՝ հղում անելով ընկերության հաղորդագրությանը: Ինչպես նշված է SGG-ի զեկույցում, «գների ճշգրտումը պայմանավորված է ԱՄՆ դոլարի նկատմամբ ազգային արժույթի […]

̰
Ադրբեջանից չենք կարող ունենալ բացարձակապես ոչ մի երաշխիք. Գալստյան

00:09 31.01.2019

«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում քաղաքագետ, միջազգայնագետ Արեգ Գալստյանը խոսել է Արցախի բանակցությունների շուրջ խոսակցությունների ակտիվացման պատճառների մասին: «Պատճառների համախումբը նոր կառավարությունն է, նոր իշխանությունները: Նրանք փորձում են հասկանալ բանակցային գործընթացի նրբությունները: Միանշանակ նրանք պետք է հանդիպեն, խոսեն, հասկանան: Արցախյան հարցը Հայաստանի արտաքին քաղաքականության կարևոր թեմաներից է»,- ասաց Գալստյանը: Նրա խոսքերով՝ հայկական պետականության անվտանգությունն անհնարին […]

̰
Վրաստանի հայերի և ադրբեջանցիների գրեթե կեսը չի տիրապետում վրացերենին․ զեկույց

23:41 30.01.2019

Վրաստանում անցկացված սոցիոլոգիական հետազոտության արդյունքների համաձայն՝ 40 տոկոս և ավելի հայկական կամ ադրբեջանական բնակչություն ունեցող Ջավախքի, Քվեմո Քարթլիի և Կախեթիի շրջաններում հարցմանը մասնակցած ազգային փոքրամասնությունների՝ հայերի ու ադրբեջանցիների 44 տոկոսն ասել է, որ չի տիրապետում երկրի պետական լեզվին՝ վրացերենին։ 29 տոկոսը հայտնել է, որ տարրական գիտելիքներ ունի վրացերենից, 16 տոկոսը՝ միջին, ու միայն 4 տոկոսն […]

̰
Հայաստանի և Ադրբեջանի լարվածությունը կարող է լայնամասշտաբ պատերազմի պատճառ դառնալ․ ԱՄՆ հետախուզություն

23:31 30.01.2019

ԱՄՆ հետախուզական կազմակերպությունների տնօրինության հերթական զեկույցում կրկին հիշատակվել է Լեռնային Ղարաբաղը՝ որպես պատերազմի սպառնալիքի աղբյուր։ Ընդ որում՝ հրապարակված զեկույցում նշվում է, որ հնարավոր պատերազմի մեջ կարող է ներքաշվել նաև Ռուսաստանը։ «Լեռնային Ղարաբաղի շուրջ լարվածությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակում է մնալ լայնամասշտաբ զինված հակամարտության պոտենցիալ աղբյուր, որը կարող է ներքաշել Ռուսաստանին», – նշվում է զեկույցում։

̰
Ռուսաստանի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդները խոսել են ԼՂ խնդրի մասին

18:07 30.01.2019

Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեի հետ հանդիպմանն անդրադարձ է կատարել ԼՂ հարցին: «Մենք ցանկանում ենք առաջ տանել ԼՂ հարցով եռակողմ բանակցությունները: Ու թեպետ այսօր որևէ լուրջ առաջընթաց չկա, կարևոր է, որ պատերազմ չկա: Եթե ամեն ինչ կախված լիներ միայն հոգևոր գործիչներից, մենք այդ խնդիրը վաղուց լուծած կլինեինք: Մենք […]

̰
Սկանդալ Ադրբեջանի հիմնադիր հայրերից մեկի հարթաքանդակի շուրջ

19:20 28.01.2019

Ադրբեջանում քննարկում են հայտնի պետական գործիչ, Ադրբեջանի անկախության գաղափարակիր Մամեդ-Էմին Ռասուլզադեի նոր հարթաքանդակի վրա տեղ գտած կոպիտ սխալը, գրում է jam-news.net-ը։ Բանն այն է, որ Ադրբեջանի ժողովրդավարական հանրապետությունը հարթաքանդակի վրա նշված է որպես «Ադրբեջանի պետական հանրապետություն»։ Երկրում շատերին է այս միջադեպը վրդովեցրել։ Կատարվածի բացատրությունը պետք է տա ավանի ղեկավարությունը, սակայն այնտեղից դեռ ոչ մի մեկնաբանություն […]

̰
Ադրբեջանցիների խնդրանքով Արցախի դիրքերին ԱԹՍ-ով հարվածներ հասցրած իսրայելական ընկերությունը զրկվել է արտահանման թույլտվությունից

18:40 28.01.2019

Իսրայելական Aeronautics ընկերությունը հայ-ադրբեջանական շփման գծում 2017-ին իրականացված գործողություններին մասնակցության հետ կապված սկանդալի հետևանքով երեկ զրկվել է սպառազինություն արտահանելու թույլտվությունից, ինչը նշանակում է, որ նրա արտոնագրով Ադրբեջանում նույն ԱԹՍ-ների արտադրությունը նույնպես պետք է դադարեցվի։ Իսրայելական նույն ընկերությունն էր, որ նախորդ տարվա ամռանը միջազգային սկանդալի կենտրոնում հայտնվեց։ Հուլիսին Aeronautics ընկերության երկու պաշտոնաթող աշխատակիցներ հայտարարել էին, որ Ադրբեջանում […]

̰
Ադրբեջանցի դիվերսանտների փոխանակումը հնարավոր չեմ համարում. ԱՀ արդարադատության նախարար

15:56 26.01.2019

«Արցախի Հանրապետության պետական սահմանն ապօրինաբար հատած ադրբեջանցի դիվերսանտներ Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի փոխանակումը հնարավոր չեմ համարում»,- այս մասին հունվարի 25-ին տեղի  ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողների կողմից վերջին շրջանում Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի փոխանակմանը վերաբերյալ հարցին ի պատասխան ասել է Արցախի Հանրապետության Արդարադատության  նախարար Արարատ Դանիելյանը, հայտնում է «Արցախպրես»-ը: Նա  նշել է, որ  […]

̰
Իրարանցումն անտեղի է. Վրաստանի ԱԳՆ-ն՝ Արցախյան պատերազմի հերոսի արձանի տեղադրման շուրջ բարձրացած աղմուկի մասին

19:25 25.01.2019

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Ախալքալաքի Բուղաշեն գյուղում հունվարի 20-ին Արցախյան պատերազմի հերոս Միխայիլ Ավագյանի արձանի տեղադրման շուրջ բարձրացրած ադրբեջանական աղմուկի վերաբերյալ: Այս մասին հայտնում է Rusarminfo.ru-ն: Հայտարարության մեջ նշվում է, որ հուշարձանի տեղադրման վերաբերյալ երկու երկրների դեսպաների միջև տեղի է ունեցել տեղեկության փոխանակում: «Ադրբեջանը Վրաստանի ռազմավարական գործընկերն է, և մեր երկրների միջև […]

̰
Ադրբեջանցի ընդդիմադիրներին արգելել են ցույց անել Բաքվում

17:27 25.01.2019

Բաքվի քաղաքային իշխանությունները չեն արտոնել Ադրբեջանի ավելի քան 100 քաղբանտարկյալների ազատումը պահանջող հերթական ցույցը և արգելել են անցկացնել այն երկրի մայրաքաղաքում։ Այս մասին հայտնում է ադրբեջանական մամուլը։ Արգելքի մտադրությունների մասին ավելի վաղ հայտնի էր դարձել այն բանից հետո, երբ խոշոր ցույցերի պատճառ դարձած քաղբանտարկյալ Մեհման Հուսեյնովի հարցով իշխանությունը «զիջման գնաց», և երկրի նախագահ Իլհամ Ալիևի […]

̰
Թուրքիայում վհուկների որս է սկսվել. ԵԽԽՎ-ում Զոհրաբյանի ելույթին պատասխանել են թուրք և ադրբեջանցի պատվիրակները

15:12 25.01.2019

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը խոսել է Թուրքիայում Կարո Փայլանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու գործընթացից՝ պահանջելով Վեհաժողովից անհապաղ միջամտել և թույլ չտալ, որ թուրքական տխրահռչակ 301 հոդվածով լռեցնեն այլախոհներին։ «Ուզում եմ բողոքի իմ ձայնը բարձրացնել Թուրքիայում քաղաքական գործիչների, պատգամավորների հանդեպ սկսված վհուկների աննախադեպ որսի կապակցությամբ, որոնց թվում՝ […]

̰
Հայ հերոսի արձանի պատճառով Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Վրաստանին

21:28 24.01.2019

Ադրբեջանի ԱԳՆ-ը բողոքի նոտա է հղել Վրաստանին, Ախալքալակի Բուղաշեն գյուղում հունվարի 20-ին Արցախյան պատերազմի հերոս Միխայիլ Ավագյանի արձանի տեղադրման կապակցությամբ: «Ադրբեջանում Վրաստանի դեսպան Զուրաբ Պատարաձեն կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ և այնտեղ նրան վրացական իշխանություններին ուղղված  պահանջ է փոխանցվել՝ անհապաղ միջոցներ ձեռնարկել արձանը ապամոնտաժելու ուղղությամբ: Տեղի ունեցածը  չի համապատասխանում երկու երկրների ռազմավարական հարաբերությունների տրամաբանությանը»,- նշել է […]

̰
Վորոնեժում վթարված ավտոբուսը եղել է Ադրբեջանից, SHANTNEWS.am-ին հայտնի է դարձել վարորդի ինքնությունը

16:10 24.01.2019

Հունվարի 24-ի լուսադեմին ՌԴ Վորոնեժի մարզում վթարի ենթարկված «Մերսեդես սպրինտեր» մակնիշի միկրոավտոբուսը Ադրբեջանից է եղել: Այդ մասին SHANTNEWS.am-ի ռուսաստանյան թղթակից Վահե Ավանեսյանը ճշտել է ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից, որտեղից հաղորդել են, որ ստացված պաշտոնական հաղորդագրությունից պարզ է դառնում՝ երկու ավտոբուսներից որևէ մեկը հայկական պետհամարանիշ չունի, դրանցում ՀՀ քաղաքացիներ չեն եղել, իսկ վթարված միկրոավտոբուսը ունեցել է ադրբեջանական […]

̰
130 քաղբանտարկյալ․ ԵԽԽՎ-ում հրապարակվել է Ադրբեջանի հարցով զեկուցողի նախնական զեկույցը

21:03 23.01.2019

Եվրոպայի խորհրդի` Ադրբեջանում քաղբանտարկյալների հարցով զեկուցողը ԵԽԽՎ իրավական և մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովում ներկայացրել է իր նախնական զեկույցը, որում ներառվել են Ադրբեջանում ազատազրկված 130 անձանց անուններ, որոնք ենթադրաբար կարող են լինել քաղբանտարկյալ։ Այս մասին նշվում է ադրբեջանական ընդդիմադիր կայքերից մեկում։ Զեկույցում նշվել է, որ Ադրբեջանում մեծ է այն մարդկանց թիվը, որոնց կարելի է ճանաչել քաղբանտարկյալ, […]

̰
Թորբյորն Յագլանդը հակադարձել է ադրբեջանցի պատգամավորին

15:12 23.01.2019

ԵԽԽՎ նստաշրջանի ընթացքում Ադրբեջանը ներկայացնող պատգամավորներից մեկը բարձրացրել է իրենց «մեկ միլիոն փախստականների» հարցը։ Նա Եվրոպայի խորհրդի պետքարտուղար Թորբյորն Յագլանդին հարցրել է, թե ինչ է վերջինս արել «ադրբեջանցի փախստականների  վերադարձի» համար։ Յագլանդը պատասխանել է, որ ինքն ի պաշտոնե իրավասություն չունի զբաղվել փախստականների խնդիրներով, ու նույնիսկ եթե դիմի միջազգային մյուս կազմակերպությունների պատասխանատուներին, ապա նրան կասեին, որ ինքը […]

̰
2015թ. վերջից Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթաց գոյություն չունի. Ստեփան Սաֆարյան

12:22 23.01.2019

2015 թվականի վերջից Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթաց գոյություն չունի: Այդ մասին այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարել է Միջազգային անվտանգության հայկական ինստիտուտի ղեկավար Ստեփան Սաֆարյանը` նշելով, որ 2016, 2017, 2018 թվականներին տեղի ունեցած նախագահների հանդիպումներն ընդամենը հետէսկալացիոն ստաբիլացման քայլեր են եղել: Բանախոսի կարծիքով՝ նախորդ տարի ՀՀ իշխանափոխությունից հետո միջազգային հանրությունը սպասում էր Հայաստանի իշխանության վերջնական […]

̰
Ադրբեջանը դեռևս չի պլանավորում անդամակցել ՀԱՊԿ-ին կամ դառնալ դիտորդ.  Ալիև

19:39 22.01.2019

Ներկայումս դրված չէ Ադրբեջանի՝ ՀԱՊԿ-ին անդամակցելու կամ այդ կազմակերպությունում դիտորդի կարգավիճակ ստանալու մասին հարցը: Այս մասին, ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: «Այդ հարցը դեռ քննարկումների փուլում չէ»,- ասել է Ալիևը Դավոսում անցկացվող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում:

̰
BACK_TO_TOP