00:38 15.02.2019
«Հայաստանի դեմոկրատական կուսակցության» նախագահ Արամ Սարգսյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում անդրադարձել է Արցախյան հիմնահարցին. «Ես չեմ կարող Արցախի հարցի հանդեպ անտարբեր մնալ. իրենց ներկայացրած գլխավոր սկզբունքն է, որ Արցախը դառնա բանակցային սեղանի մասնակից: Արցախը, ընդհանուր առմամբ, մասնակիցն է, քանի որ համանախագահներն անպայման գնում են Ստեփանակերտ և Բակո Սահակյանի և Մասիս Մալյանի հետ բանակցում են: Մենք […]
18:25 14.02.2019
SHANTNEWS.am-ն հայտնել է, որ այսօր խորհրդարանում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանին լրագրողները հարցրել են, թե ի՞նչ արձագանք կտա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությանը, թե Ադրբեջանը զարգացրել է ռազմական հզորություն և պատրաստ է օրվա իրավիճակին: «Ընդհանրապես այսպիսի հայտարարությունները ոչ մի կերպ չեն նպաստում խաղաղության գործընթացին և ոչ մի կերպ չեն նպաստում արդյունավետ բանակցային պրոցեսի […]
00:37 14.02.2019
Հայ-ադրբեջանական կողմերի միջև առաջիկայում բանակցություններ սկսելու ուղղությամբ ջանքեր գործադրվում են: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում հայտնել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը: «Վերջին հայտարարությունը, որ համանախագահներն արեցին արտգործնախարարների հանդիպումից հետո՝ վկայում է, որ ջանքեր են գործադրվում այդ ուղղությամբ (նկատի ունի հայ-ադրբեջանական բանակցությունները-խմբ.): Ես արդեն ասել եմ, որ մենք սպասում ենք, որ Ադրբեջանի […]
23:51 13.02.2019
ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար, դիվանագետ Վլադիմիր Կարապետյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում խոսել է Արցախյան հիմնախնդրի շուրջ տեղի ունեցող բանակցությունների ու վերջին շրջանում ավելի հաճախակի դարձած հայ-ադրբեջանական կողմերի երկկողմ հանդիպումների բովանդակային տարբերությունների մասին: Իր խոսքերով՝ բանակցություններն առավել առարկայական են և տեղի են ունենում հստակ նպատակ հետապնդելով, հանդիպումներն էլ նպաստում են հետագա հնարավոր բանակցությունների համար ճանապարհ […]
18:34 13.02.2019
Գերմանիայի Մայնի Ֆրանկֆուրտ քաղաքում ադրբեջանցիների ու կամերունցի փախստականների միջև տեղի ունեցած մասսայական ծեծկռտուքի հետևանքով երկու ադրբեջանցի է տուժել: Այս մասին հայտնում է ադրբեջանական Report-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ վեճը տեղի է ունեցել քաղաքի սրճարաններից մեկում: Այն սկսվել է այն բանից հետո, երբ կողմերը չեն կարողացել համաձայնության գալ տեղի հարցում: Վեճը բռնկվել է 10 կամերունցու ու 5 ադրբեջանցու […]
13:16 13.02.2019
Ադրբեջանի Շամախիի շրջանում տեղի է ունեցել ցեխային հրաբխի ժայթքում։ Այդ մասին տեղական մամուլին հայտնել է Ղուշչու գյուղի ղեկավար Բաշիր Բահրամովը։ Ցեխային հրաբուխն ակտիվացել է բնակավայրից ընդամենը 150 մետր հեռավորության վրա՝ արոտավայրի հատվածում։ «Ակտիվացումն արձանագրվել է այսօր առավոտյան՝ ժամը 6։00-ին։ Ցեխի սյունը նետվել է մինչև 5-6 մետր բարձրության վրա, իսկ դրա հետևանքով արտազատված նյութերը տարածվել են […]
12:16 13.02.2019
Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն ԵԱՀԿ առաքելությունը փետրվարի 13-ին հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղից դեպի արևելք ընկած հատվածում։ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից հայտնում են, որ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) […]
22:07 12.02.2019
«Մենք ասում ենք, որ ՀՀ վարչապետը կարող է բանակցել Ղարաբաղի հարցի կարգավորման համատեքստում ՀՀ անունից և ես չեմ կարող բանակցել Ղարաբաղի անունից: Ինչո՞ւ, որովհետև Արցախի ժողովուրդը ինձ չի ընտրել ՀՀ վարչապետ կամ ԱԺ ընտրություններին չի մասնակցել: Հետևաբար ՀՀ ԱԺ-ին ու վարչապետին չի լիազորել որևէ տեղ բանակցել իր անունից»,- Ադրբեջանի ժողովուրդը Ադրբեջանի կառավարության կարծիքը չկիսելու մասին […]
20:31 12.02.2019
Բաքվի քաղաքապետարանն արգելել է «Ղարաբաղ» հանրային կոմիտեի հանրահավաքը՝ պահանջելով կայացնել տրամաբանական որոշումներ օկուպացված տարածքների ազատագրման վերաբերյալ: «Ի պատասխան՝ քաղաքապետարանը հայտնել է, որ նախագահ Իլհամ Ալիևը կձեռնարկի միջոցներ երկրի տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար: Այդ աշխատանքն իրականացվում է Ադրբեջանից դուրս միջազգային հետաքրքրությունների սահմաններում»,- հայտնում է ադրբեջանական Turan լրատվական գործակալությունը: Նշենք, որ վերոնշյալ կոմիտեն Ադրբեջանում ստեղծվել է 2018 թվականին։ Այն […]
14:28 12.02.2019
Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ կետում կառավարության ծրագրում գրված է, որ Հայաստանի կառավարության առաջին խնդիրը Արցախի լիարժեք ներգրավումն է բանակցային գործընթացում։ Այս մասին ԱԺ-ում կառավարության ծրագիրը ներկայացնելիս ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա հիշեցրեց, որ վարչապետ ընտրվելու հաջորդ օրը Ստեփանակերտում հայտարարել է, որ որպես Հայաստանի վարչապետ կարող է բանակցություններին մասնակցել Հայաստանի Հանրապետության անունից, բայց ոչ Արցախի անունից։ Այս […]
10:17 12.02.2019
Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` փետրվարի 13-ին ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացնելու Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղից դեպի արևելք ընկած հատվածում։ Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Գենադիե […]
21:18 11.02.2019
Ադրբեջանական մամուլում տարածված լուրերը, թե իբր Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկ Միքայել Ավագյանը մասնակցել էվրաց-աբխազական բախումներին, չեն համապատասխանում իրականությանը: «Արմենպրես»–ի հետ զրույցում այս մասին ասաց ազատամարտիկի կինը` Մանուշակ Ավագյանը՝ նշելով, որ Միքայել Ավագյանը վրաց-աբխազական բախումներին մասնակից չի եղել, քանի որ նա այդ ժամանակ գտնվում էր Հայաստանում: Մանուշակ Ավագյանի խոսքով` նման տեղեկատվություն տարածողները նպատակ ունեն ապամոնտաժել Միքայել Ավագյանի՝ […]
20:53 11.02.2019
Թուրքիայի նախագահը վավերացրել է Ադրբեջանի և Թուրքիայի միջև դեռևս նախորդ տարվա ապրիլին ստորագրված ռազմական համաձայնագիրը, որով նախատեսվում է նոր մակարդակում համագործակցություն հաստատել հետևյալ ոլորտներում․ ռազմակրթական, ռազմատեխնիկական, ռազմական-տեղեկատվական։ Ընդ որում՝ փաստաթուղթը ստորագրվել է ոչ միայն երկու երկրների պաշտպանության նախարարությունների, այլև Ադրբեջանի սահմանապահ ծառայության կողմից, որն այդ երկրում իր զինվածությամբ ու համալրվածությամբ չի զիջում բանակին։ Razm.info մասնագիտացած […]
13:44 11.02.2019
Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունները ձերբակալել են Մինգեչաուր բնակավայրի բնակիչ Ալեքբերով Անար Վագիֆ օղլուին, որին մեղադրում են օտարերկրյա հատուկ ծառայություններին տեղեկություններ տրամադրելու մեջ։ Թե որ երկրի հատուկ ծառայությունների հետ է եղել կապը, ադրբեջանական կողմը չի բացահայտում։ Հրապարակման համաձայն՝ պետական դավաճանության համար մեղադրվողը արտասահմանյան հատուկ ծառայություններին հեռախոսային հավելվածի միջոցով տրամադրել է հետևյալ անձանց մասին տեղեկություններ․ Ադրբեջանի տարբեր […]
18:35 08.02.2019
Վրաստանում գործող «Լեռնաշխարհ» միություն ՀԿ-ն հայտարարություն է տարածել՝ արձագանքելով Վրաստանում այսօր մի խումբ ադրբեջանցիների անցկացրած բողոքի ակցիային ու հայազգի սպա Միքայել Ավագյանի արձանի ապամոնտաժման պահանջին: «Վերջին շրջանում Վրաստանում ադրբեջանական համայնքի ներկայացուցիչների և Վրաստանի խորհրդարանի ադրբեջանցի պատգամավորների կողմից մեծ աղմուկ է բարձրացվել Սամցխե-Ջավախքի Բուղաշեն գյուղում Միքայել Ավագյանի կիսանդրու վերաբացման կապակցությամբ, ով այդ գյուղի ծնունդ էր և […]
18:21 08.02.2019
Հայազգի սպա Միքայել Ավագյանը Արցախյան պատերազմի միակ մասնակիցը չէ, որի արձանը տեղակայված է Վրաստանում: Մառնեուլում՝ Լեժբադին գյուղում, տեղադրված է Ադրբեջանի ազգային հերոս Ջալիլ Սաֆարովի հուշարձանը: Այս մասին հայտնում է PrimeTime գործակալությունը: Միքայել Ավագյանի շուրջ ծավալված աղմուկը, որը Վրաստանի և Ադրբեջանի միջև գրեթե դիվանագիտական սկանդալի պատճառ էր դարձել, միակը չէ: PrimeTime-ի տեղեկատվությամբ՝ Ադրբեջանի ազգային հերոս Ջալիլ […]
18:01 08.02.2019
Թբիլիսիում` Վրաստանի խորհրդարանի շենքի դիմաց, ազգությամբ ադրբեջանցիների բողոքի ակցիան ավարտվել է, սակայն մասնակիցները դեռ չեն ցրվել: «Ալիք մեդիայի» փոխանցմամբ` ցուցարարների թիվն ավելանում է: Նույն աղբյուրի հավաստմամբ` ադրբեջանաբնակ Մառնեուլիի շրջանից ավտոշարասյուններով բնակիչներ են ուղևորվել Թբիլիսի: Նշենք, որ ադրբեջանցիների բողոքի ակցիայի պատճառը հունվարի 20-ին Ախալքալաքի Բուղաշեն գյուղում Արցախյան պատերազմի ազատամարտիկ Միքայել Ավագյանի արձանի վերաբացումն էր: Առաջինը փաստին […]
14:08 08.02.2019
Հունվարի 7-ի կեսօրին Ֆիզուլու ուղղությամբ սպանվել է Ադրբեջանի Գյանջա քաղաքի Կապազ շրջանի բնակիչ, 2000թ. ծնված Ռյուֆեթ Բախթիյար օղլու Ռյուսթեմովը (Rüfət Bəxtiyar oğlu Rüstəmov): Ինչպես հաղորդում է Razm.info-ն, այս մասին հայտնում է ադրբեջանական ընդդիմադիր «Մեյդան» լրատվական գործակալությունը։ Ադրբեջանի ՊՆ-ն որևէ հայտարարություն չի արել զինծառայողի մահվան մասին։ Ըստ ադրբեջանական աղբյուրի՝ վերջինս սպանվել է հայկական գնդակից։ Նշվում է, […]
14:01 08.02.2019
Թբիլիսիում՝ Վրաստանի խորհրդարանի շենքի դիմաց ազգությամբ ադրբեջանցի մի խումբ քաղաքացիներ բողոքի ցույց են անցկացնում: Այն ուղիղ հեռարձակմամբ ցուցադրում է Aliq.ge-ն: Բողոքի պատճառն Ախալքալաքի Բուղաշեն գյուղում Արցախյան պատերազմի ազատամարտիկ Միքայել Ավագյանի արձանի վերաբացումն է: «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում ստեղծվել էր միջոցառում՝ «Վրաստանի խորհրդարանի առջև՝ Աբխազիայի և Լեռնային Ղարաբաղի հակամարտությունների մասնակից հայ սեպարատիստ Միքայել Ավագյանի պատվին տեղադրված արձանի […]
18:57 07.02.2019
Փետրվարի 8-ին՝ ժամը 14:00-ին, Թբիլիսիում Վրաստանի խորհրդարանի շենքի դիմաց ազգությամբ ադրբեջանցի քաղաքացիները ծրագրում են բողոքի ցույց անցկացնել: Այս մասին տեղեկացնում է Aliq.ge-ն: Բողոքի պատճառն Ախալքալաքիի Բուղաշեն գյուղում Արցախյան պատերազմի ազատամարտիկ Միքայել Ավագյանի արձանի վերաբացումն է: Ֆեյսբուք սոցիալական ցանցում ստեղծվել է միջոցառում՝ «Վրաստանի խորհրդարանի առջև՝ Աբխազիայի և Լեռնային Ղարաբաղի հակամարտությունների մասնակից հայ սեպարատիստ Միքայել Ավագյանի պատվին […]
16:55 07.02.2019
«Ութ տարվա դիվանագիտական «պատերազմի» ու «դատավարական» չափազանց լարված լսումների և բանակցությունների արդյունքում, այսօր հաղթական ավարտին հասցրեցինք ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի «Անդրսահմանային համատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին» (Էսպու, 1991թ.) կոնվենցիայի շրջանակներում Հայաստանի համար մի կարևորագույն հարց»,- այս մասին իր ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ Միջազգային կազմակերպությունների վարչության պետ Վահրամ Կաժոյանը։ Առանց մանրամասներ ներկայացնելու՝ […]
16:08 07.02.2019
«Թեժ գիծը, արտգործնախարարների մի քանի հանդիպումները և հռետորաբանության փոքր-ինչ թուլացումը դրական են, բայց մենք պետք է ազնիվ լինենք և ասենք՝ մենք սկսում ենք շատ-շատ ցածր մակարդակից, որտեղ երկու երկիր գրեթե պատերազմի շեմին են, առաջ են քաշում միմյանց լիովին հակասող պահանջներ»,- Արցախյան հակամարտությանը նման բնորոշում է տվել հարավկովկասյան տարածաշրջանի հարցերով փորձագետ Թոմաս դե Վաալը։ Նա հիշեցրել է, որ […]
21:54 06.02.2019
Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Ռաշադ Ալիզադեն դիմել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը՝ Արցախի Հանրապետության քաղաքացիություն ստանալու խնդրանքով: Այս մասին «Արցախպրես»-ին հայտնեց ԱՀ ԱԳՆ-ին մոտ կանգնած աղբյուրը՝ նշելով, որ ընթացքի վերաբերյալ այլ տեղեկություններ հայտնի չեն:
18:13 06.02.2019
ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանն այն կարծիքին է, որ տարիներ շարունակ ընկալում է եղել, որ ԵԽԽՎ-ն մեզ Հայաստանի համար ադրբեջանցիների հակահայկական նախաձեռնությունները կանխելու և Հայաստանում ոչ այնքան ժողովրդավարական գործընթացները լղոզելու վայր է: «Բնականաբար, մենք պետք է մշտապես զգոն լինենք հակահայկական նախաձեռնությունները կանխելու համար, բայց նաև պետք է ակտիվ լինենք տարբեր ուղղություններով: Եթե նախկինում ԵԽԽՎ-ն […]
16:46 06.02.2019
Ադրբեջանը, միջազգային հետախուզում հայտարարելով Արցախի Հանրապետությունում պատիժը կրած և ազատ արձակված իր քաղաքացու՝ Էլնուր Հուսեյնզադեի նկատմամբ, ևս մեկ անգամ ապացուցեց, որ չի հարգում միջազգային մարդասիրական իրավունքը: SHANTNEWS.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտեց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը: «Միջազգային մարդասիրական իրավունքի շրջանակներում քաղաքացին իրավունք ունի երրորդ երկիր տեղափոխվել, հենց քաղաքացին է որոշում իր հետագա ճակատագիրը: Ադրբեջանի նման […]
12:19 06.02.2019
Ադրբեջանի իշխանությունները հայտարարել են, որ երկրի Շամախիի շրջանում փետրվարի 5-ին տեղի ունեցած երկրաշարժը որևէ վնաս չի հասցրել, սակայն միևնույն ժամանակ տեղեկություններ են հայտնել շենքերի-շինությունների պատերի փլուզումների մասին։ Խոսքը 20-25 բնակելի կամ տնտեսական նշանակության շինությունների մասին է, սակայն վնասների չափերը չեն հստակեցվում։ Ընդ որում՝ ադրբեջանական կողմը հայտնել է, թե փլուզումները եղել են խարխուլ շինություններում, իսկ որոշ […]
10:31 06.02.2019
Արցախի Հանրապետությունում ազատազրկման իր ժամկետն անցկացնելուց հետո ազատ արձակված Էլնուր Հուսեյնզադեի նկատմամբ Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել: Նա Արցախում դատապարտվել էր 2 տարի ազատազրկման: Լինելով ադրբեջանական զինված ուժերի զինծառայող՝ Թալիշի հատվածում ապօրինի հատել էր Արցախի պետական սահմանը, մտել մարտական դիրքի խրամուղի, որից հետո`ձերբակալվել: Երկու տարի բանտում անցկացնելուց հետո նա ազատ է արձակվել փետրվարի 2-ին: Արցախի […]
10:22 06.02.2019
Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը գրառում է կատարել թվիթերյան իր միկրոբլոգում` ներկայացնելով որոշ փաստեր Էլնուր Հուսեյնզադեի վերաբերյալ: Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «- Նրան ձերբակալել են 01.02.2017-ին սահմանին, – Սահմանի ապօրինի հատման համար Արցախի դատարանի կողմից դատապարտվել է 2 տարվա ազատազրկման, – ազատ է արձակվել 02.02.2019-ին, – Ադրբեջանի փոխարեն նա ցանկացել է երրորդ երկիր տեղափոխվել»։ Some facts […]
00:05 06.02.2019
Սույն թվականի փետրվարի 5-ին`տեղական ժամանակով ժամը 23:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 19:31-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.640 և արևելյան երկայնության 48.620աշխարհագրական կոորդինատներով (Ադրբեջանի Շամախի քաղաքից 2 կմ հյուսիս-արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 4.3 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 6-7 բալ: Երկրաշարժը զգացվել է Արցախի Հանրապետության […]
18:39 05.02.2019
Ադրբեջանցի լրագրող, «Թուրան» լրատվական գործակալության խմբագիր Շահին Հաջիևը գտնվում է Հայաստանում: Նա հայտ էր ներկայացրել ՀՀ ԱԳՆ` հավատարմագրվելու և լրագրողական գործունեություն ծավալելու համար: ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանի խոսքերով` այցը զուտ լրագրողական գործունեություն ծավալելուն էր ուղղված, և նախարարության կողմից երբևէ որևէ խոչընդոտ չի ստեղծվել լրագրողների գործունեությունը սահմանափակելու ուղղությամբ: Ադրբեջանցի լրագրողը մի քանի օր տևած այցի շրջանակներում […]