13:23 23.02.2019
Ադրբեջանցի մոդել Մահբուբա Մամեդզադեն հայտարարել է, որ գտել է գնորդ, որը պատրաստ է իր կուսության դիմաց վճարել: Հայտնի է, որ գնորդը աղջկան կվճարի 2.4 մլն եվրո։ Այս մասին տեղեկացնում է Lenta-ն: Աղջիկը կուսությունը աճուրդի հանելու հայտարարությունը տեղադրել է օգոստոսին Cinderella Escorts հատուկ կայքում։ Կայքում աղջկա օգտահաշվում նշված է, որ նա փնտրում է տղամարդու, որը պատրաստ […]
18:23 22.02.2019
Ադրբեջանում փետրվարի 4-5-ին տեղի ունեցած երկրաշարժերից հետո Շամախիի շրջանի հազարավոր բնակիչներ երկրի իշխանություններին են դիմել՝ հատուցելու իրենց բնակարանների ու տներին երկրաշարժի պատճառով հասցված վնասները։ Մինչ այս ադրբեջանական իշխանությունները հայտարարում էին, որ վնասները չնչին են, իսկ հիմա խոստովանում են դրանց մասշտաբայնությունը։ Փետրվարի 5-ին ՀՀ ԱԻՆ սեյսմոլոգներն արձանագրել են, որ Ադրբեջանի Շամախի քաղաքից 2 կմ հյուսիս-արևմուտքում օջախի […]
16:24 22.02.2019
Թուրքիայի նախագահը վավերացրել է Ադրբեջանի հետ ռազմական առողջապահության ոլորտում համագործակցելու մասին երկու երկրների միջև դեռ նախորդ տարվա դեկտեմբերին ստորագրված համաձայնագիրը։ Սա նշանակում է, որ երկու երկրների ռազմական գերատեսչությունների միջև համագործակցության նոր ոլորտ է բացվել։ Այս մասին հայտնում է ադրբեջանական մամուլը։ Մինչ այս երկու երկրների պաշտպանության նախարարությունները համագործակցել են ռազմական բժշկության, մասնավորապես վերականգնողական բուժման ոլորտներում․ հայկական […]
16:14 22.02.2019
Ադրբեջանի մաքսային ծառայությունը Իրանից ադրբեջանական տարածքով Ուկրաինա մեկնող բեռնատարի կցորդիչի պատի մեջ հայտնաբերել է 28,4 կիլոգրամ հերոին՝ 54 առանձին փաթեթով։ Դրանք նախատեսված էին հենց Ուկրաինայի տարածքում իրացման համար։ Այս մասին հայտնել է երկրի մաքսային ծառայությունը։ Մաքսային փաստաթղթերի համաձայն՝ այդ բեռնատարը տեղափոխում էր չամիչ։ Սակայն ադրբեջանական մաքսային ծառայության ռենտգենային սարքի միջով դրա անցման ժամանակ դրա պատի […]
15:13 22.02.2019
Ադրբեջանի ճանապարհների պետական գործակալությունը որոշել է մինչև տարեվերջ վճար սահմանել «Բաքու – Ալյաթ նավահանգիստ – Աստարա – Իրանի սահման» մայրուղով ավտոմեքենաների երթևեկության համար։ Անհրաժեշտ աշխատանքները, ըստ գործակալության ղեկավարի, արդեն իրականացվել են, փոխանցում է ադրբեջանական մամուլը։ Գործակալության ղեկավարի խոսքերով՝ երկրի կառավարությունն ու նախագահն արդեն ընդունել են այս առաջարկը, քանի որ համարվել է, որ կա նաև այս […]
00:47 22.02.2019
2011 թվականից կառուցվող ռուսական «Վոստոչնի» («Արևելյան») տիեզերական արձակման կայանի կառուցման հաջորդ փուլը կվստահվի Crocus Group ընկերությանը, որը պատկանում է Ռուսաստանում բնակվող ադրբեջանցի մեծահարուստ գործարար Արազ Աղալարովին, քանի որ միայն նրա ընկերությունը երկրի արևելյան տարածքներում նման խոշոր շինարարություն անելու փորձ ունի։ Այս մասին հայտնի է դարձել ռուսական լրատվամիջոցներին։ Ընկերությունից այս տեղեկությունները չեն մեկնաբանել, սակայն «Ռոսկոսմոս» պետական […]
00:30 22.02.2019
Հարևան Ադրբեջանում ասում են՝ մենք ամենաշատը ձեզ կտանք բարձր կարգի ինքնավարություն, արդյո՞ք Հայաստանը չպետք է հստակ պահանջի Արցախի և Հայաստանի վերամիավորումը: «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում այս հարցը տվեց Արամ Աբրահամյանը Ղարաբաղյան շարժման մասնակից Հրանտ Խաչատրյանին: «Եթե խոսքն այն մասին է, թե ինչ են ասում ղեկավարները, ժողովրդի անունից ինչ են խոսում ուրիշները, ես այդ մասին […]
22:37 21.02.2019
Contact.az-ի տեղեկություններով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Մամեդովը և ուրիշներն ընդդեմ Ադրբեջանի» գործով որոշումը: Բողոքը ներկայացվել էր «Թոլիշի սադո» թերթի խմբագիր և Թալիշի մշակութային կենտրոնի ղեկավար Նովրուզալի Մամեդովի իրավունքների խախտման և մահվան կապակցությամբ: Առաջին բողոքը կենդանության օրոք գրել էր դեռ Մամեդովը՝ գանգատվելով Ազգային անվտանգության նախարարության աշխատակիցների դաժան վերաբերմունքից: 2008 թվականի հունիսի 24-ին դատարանը Մամեդովին դատապարտել էր […]
19:51 21.02.2019
Այս տարվա հունվարին Ադրբեջան են ներմուծվել մոտ 180 միլիոն դոլարի թանկարժեք մետաղներ ու դրանցից պատրաստված իրեր։ Սա կազմում է այդ ամսվա ընթացքում Ադրբեջանի ընդհանուր ներկրումների 17,55 տոկոսը։ Այս մասին այսօր ադրբեջանական լրատվամիջոցներից մեկին հայտնել են երկրի մաքսային պետական ծառայությունից։ Լրատվամիջոցը նշում է, որ ծառայությունից իրենց չեն տեղեկացրել, թե ինչ բնույթի ապրանքներ են եղել այդ ներկրումները, […]
19:18 21.02.2019
Բաքվի քաղաքային իշխանությունները չեն արտոնել Ադրբեջանի մոտ 130 քաղբանտարկյալների ազատումը, օֆշորային փողերի վերադարձը պահանջող հերթական ցույցը, որ պետք է անցկացվի փետրվարի 23-ին, և արգելել են անցկացնել այն երկրի մայրաքաղաքում։ Այս մասին հայտնում է ադրբեջանական մամուլը։ Որպես այս մերժման հիմնավորում Բաքվի իշխանությունները հղում են անում նրան, որ ըստ իշխանությունների՝ հունվարի 19-ին անցկացված ցույցի ժամանակ ցուցարարները խախտել […]
17:24 21.02.2019
Արցախի պաշտպանության բանակի մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը Aysor.am-ի հետ զրույցում հերքել է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե այսօր Ադրբեջանի տարածքում խոցվել է հայկական զինված ուժերի հետախուզական անօդաչու թռչող սարք։ «Այդ տեղեկությունը չի համապատախանում իրականությանը», – ասել է Սենոր Հասրաթյանը։ Ադրբեջանական կողմը լուսանկարներ է հրապարակել, որոնց մեջ երևացող բեկորները նման են հայկական X-55 (Army-55) հետախուզական ԱԹՍ-ին, […]
11:49 21.02.2019
Այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Էնդրյու Շեֆերին (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին: Ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկացմամբ՝ հանդիպման ընթացում կողմերը մտքեր են փոխանակել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա փուլի և հեռանկարների վերաբերյալ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ երեկ հանդիպում է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ […]
00:43 21.02.2019
Ադրբեջանի հիմնը ադրբեջաներենից բացի այլ լեզվով երգելն արգելվում է։ Ադրբեջաներենով այն լսելիս թե՛ ադրբեջանցիների, թե՛ օտարերկրացիների համար պարտադիր է դառնում զգաստ կանգնելը կամ զուգահեռ երգելը։ Այս կարգավորումները երկրի խորհրդարանը մտցրել է հիմնի մասին օրենքում փետրվարի 19-ին, փոխանցում է jam-news կայքը։ Սահմանափակումներ են մտցվել նաև պետական զինանշանի օգտագործման մասով։ Այսուհետ չի կարելի Ադրբեջանի զինանշանը տպել այնպիսի մակերեսների […]
23:03 20.02.2019
Քաղբանտարկյալների միասնական ցուցակի կազմմամբ զբաղվող ադրբեջանական աշխատանքային խումբը հրապարակել է նոր զեկույց, որի համաձայն՝ Ադրբեջանում այս պահին կա 127 մարդ, որոնց բանտարկել են քաղաքական դրդապատճառներով։ Այս մասին հայտնում է ադրբեջանական մամուլը։ Վերը նշված 127 քաղբանտարկյալները բաժանված են հետևյալ խմբերի․ Լրագրողներ և բլոգերներ – 9, Բանաստեղծ – 1, Իրավապաշտպան – 1, Քաղաքական ու հասարակական ակտիվիստներ – […]
18:43 20.02.2019
Ադրբեջանի զինված ուժերից հարաբերականորեն անկախ Նախիջևանի առանձին համազորային բանակը պաշտպանական սցենարով զորավարժություն է անցկացնում երկրամասի տարածքում՝ սցենարում ունենալով «հավանական հակառակորդի» օդային հարձակումը։ Բանակի ռազմաօդային ուժերի մեջ մտնող հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներն այսօր տագնապով դուրս են բերվել զորամասերից ու մեկնել մարտադաշտեր «հակառակորդի» օդային հարվածները զսպելու համար։ Նախատեսված է, որ զորավարժության ընթացքում կլինեն նաև կրակային վարժանքներ։ Միևնույն ժամանակ […]
18:26 20.02.2019
Կարսում Թուրքիայի բանակի և դրա դաշնակից բանակների մասնակցությամբ անցկացվում է «Ձմեռային միջազգային զորավարժություն», որին մասնակցում են նաև Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողներ Նախիջևանի առանձին համազորային բանակից։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։ Զորավարժության սցենարի համաձայն՝ դրա մասնակիցները դեսանտավորվում են ինքնաթիռներից և ուղղաթիռներից, ինչից հետո ձյունապատ տեղանքում սառնամանիքի պայմաններում իրականացնում են մարտական խնդիրներ։ Ադրբեջանցի զինծառայողները նույնպես […]
18:20 20.02.2019
Դանիայի, ԱՄՆ-ի, Չեխիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի փորձագետների խումբն այսօր այցելել է Նախիջևան ու ստուգել այնտեղ ադրբեջանական բանակի ստորաբաժանումների սպառազինության մեջ գտնվող զենքի ու ռազմական տեխնիկայի քանակը։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի ՊՆ կայքը։ Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրի ու Վիեննայի համաձայնագրի շրջանակներում դիտորդները ստուգել ու գնահատել ադրբեջանական բանակի՝ Նախիջևանում տեղաբաշխված զորամասերում առկա տանկերի, […]
18:14 20.02.2019
Թուրքիան պատժամիջոց է սահմանել ադրբեջանցի դեսպանի նկատմամբ։ Վերջինս մեղադրվել է «թուրք-ադրբեջանական բարեկամությանը ստվեր գցելու» մեջ, հայտնում է Ermenihaber-ը: Հունվարի 15-ին կայացած «Իսլամական համագործակցության կազմակերպության» (ԻՀԿ) ժողովի ժամանակ Պարսից ծոցի երկրներից մեկի դեսպանը հայտարարել է, թե Ադրբեջանի արտգործնախարարության ներկայացուցիչներից մեկը, այցելելով Բաքվում իրենց դեսպանատուն, տեղեկացրել է, իբր Թուրքիան իրենց դեմ ծուղակ է նախապատրաստում։ ԻՀԿ ժողովից հետո Ադրբեջանի […]
13:50 20.02.2019
«Եկեք շնորհակալ լինենք նրա համար, որ Ադրբեջանի նախագահն ամբողջովին բացահայտում է իր ռազմատենչ կերպարը… ինքնախոստովանություն է միջազգային իրավունքի հանդեպ»,- վերջերս Իլհամ Ալիևի հնչեցրած հայտարարություններին այսօր այսպիսի գնահատական տվեց «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ ղեկավար, Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը։ Նա անդրադարձավ Արցախյան հակամարտության համատեքստում հնչեցված այն խոսքերին, որ ըստ Ալիևի՝ ադրբեջանական կողմը տարիներ շարունակ […]
01:07 20.02.2019
Վրաստանի էկոնոմիկայի նախարար Գիորգի Քոբուլիան հայտարարել է, որ Վրաստանը չի ցանկանում, որ գազի միակ մատակարարը Ադրբեջանը լինի։ Այս մասին հայտնում է «Ալիք մեդիա»-ն։ «Մենք չենք ցանկանում, որպեսզի ստեղծվի մենաշնորհային իրավիճակ։ Ադրբեջանից զատ ուզում ենք գազ ստանալ նաև Ռուսաստանից: Դրանից մեր քաղաքացիներն ու ընկերությունները մեծ օգուտ կքաղեն»,- հայտարարել է նախարար Քոբուլիան: Նրա խոսքերով` այդ դեպքում կստեղծվի […]
00:40 20.02.2019
Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ Ադրբեջանի մի քաղաքացի Թբիլիսիի Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագի ընթացքում նախ՝ ադրբեջաներենով վիրավորական արտահայտություններ է հնչեցնում հայերի ու Հայաստանի հասցեին, հակահայկական կոչեր անում, դիմում համաքաղաքացիներին` հորդորելով «հայկական բոլոր դեսպանատների և եկեղեցիների մոտ ակցիաներ անել՝ Ղարաբաղի ազատագրման համար»: Տեսանյութի երկրորդ մասում տղամարդը տրորում է հայկական դրոշը (իրականում՝ Կոլումբիայի), թքում վրան, հետո այրում: Վիրահայոց թեմի […]
19:49 19.02.2019
Ադրբեջանում ձերբակալել են «Ժողովրդական ճակատ» կուսակցության ակտիվիստ Ռովշան Գուլիևին: Այս մասին հայտնել է Turan լրատվական գործակալությունը: Աղբյուրի փոխանցմամբ՝ Ռովշան Գուլիևը ձերբակալվել է երեկ՝ փետրվարի 18-ին: Կուսակցության ղեկավարն էլ հայտնել է, որ Գուլիևի բնակարանում խուզարկություն են կատարել, որի ընթացքում նաև առգրավվել է ակտիվիստի համակարգիչը: Գուլիևի ընտանիքի անդամների վկայությամբ՝ ընդդիմադիր ակտիվիստը պահվում է կազմակերպված հանցավորության դեմ պայքարի […]
23:55 18.02.2019
Համացանցում տարածվել է Թբիլիսիում տեղի ունեցած մի միջադեպի տեսագրություն, որում տեղացի ադրբեջանցին վանդալիզմի դրսևորում է իրականացնում ՀՀ պետական դրոշի ու եկեղեցու նկատմամբ: Նախ՝ նա ծիսակատարության ժամանակ հայտնվում է Թբիլիսիի հայկական եկեղեցիներից մեկում, որտեղ եկեղեցական ծառայության ժամանակ տեսանյութ է նկարում՝ ադրբեջաներենով վիրավորելով հայերին ու հայկական եկեղեցին: Այնուհետև եկեղեցու բակում այրում է Հայաստանի պետական դրոշը՝ միաժամանակ վիրավորական […]
20:01 18.02.2019
Իսրայելական Aeronautics ընկերությունը, որի մասնագետները Ադրբեջանի կողմից մասնակցել էին Արցախի հայկական դիրքերին հարվածներ հասցնելուն, նոր պայմանագիր է կնքել Ադրբեջանի հետ, որի համաձայն՝ 13 միլիոն դոլարի դիմաց անօդաչու թռչող սարքերը նորոգելու և սպասարկելու ծառայություններ է մատուցելու ադրբեջանական բանակին։ Այս մասին հայտնում է իսրայելական մամուլը։ Հավանական է, սակայն, որ այս գործարքը չի արտահայտում ամբողջ համագործակցությունը, և կան […]
19:44 18.02.2019
Բլոգեր, Ադրբեջանում ազատազրկված, ապա միջազգային ճնշման ներքո ազատված Ալեքսանդր Լապշինի նկատմամբ 2 նոր գործ են հարուցում Ադրբեջանում։ Այդ մասին, ըստ բլոգերի ֆեյսբուքյան գրառման, նրան զգուշացրել են նաև ռուսական «մի լուրջ կազմակերպության» աշխատակիցները, ապա նաև Իսրայելի ԱԳ նախարարությունը՝ պաշտոնապես։ «Ինձ ասել են, որ Ադրբեջանի իշխանությունը կատաղած լինելով այն բանից, որ ՄԻԵԴ-ն ընդունել է իմ բողոքը՝ կապված […]
12:28 18.02.2019
Հայ երիտասարդության ֆեդերացիայի ներկայացուցիչները Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանության առջև բողոքի ակցիա են իրականացրել: Ինչպես հաղորդում է Rusarminfo-ն, ակցիան նվիրված է եղել իրադարձություններին, որոնք տեղի են ունեցել ավելի քան 30 տարի առաջ Սումգայիթում և Ադրբեջանի այլ քաղաքներում: Ցույցի մասնակիցները ձեռքերում պահել են պաստառներ, որոնց վրա գրված է եղել «Արցախը Հայաստանն է», «Ալիևը մեղավոր է ռազմական հանցագործություններում», «Մի´ […]
23:45 16.02.2019
2018 թվականին Ադրբեջանում կատարված բոլոր 26 հազար հանցագործությունների 12.3 տոկոսը կապված է եղել թմրանյութերի ապօրինի շրջանառության հետ։ Այդ թմրանյութերի մեծ մասը, ըստ հրապարակման, եղել է «անձնական» օգտագործման համար, սակայն ակնհայտ գերազանցել է անձնական օգտագորման չափերը։ Այս մասին հայտնել է երկրի վիճակագրական ծառայությունը։ Թմրանյութերի շրջանառության բացահայտված դեպքերից ամեն երրորդը եղել է հենց վաճառքին ու տարածմանն ուղղված հանցագործություն`առանց […]
19:31 16.02.2019
Մեկ շաբաթվա ընթացքում Ադրբեջանում արդեն երկրորդ անգամ ցեխային հրաբխի ժայթքում է տեղի ունենում։ Փետրվարի 13-ին առաջին ժայթքումից հետո այսօր արդեն երկրորդ դեպքն է գրանցվել երկրի Շամախիի շրջանում։ Այս մասին հայտնում են տեղական իշխանությունները։ Ցեխային հրաբխի ժայթքումը, ըստ ադրբեջանական մամուլի, որևէ վնաս չի պատճառել։ Սակայն ադրբեջանական կողմի պնդմամբ՝ այս և նախորդ ժայթքումները կապված են ամսվա սկզբին […]
23:57 15.02.2019
Համացանցում տեսանյութ է հրապարակվել Մոսկվայում զանգվածային ծեծկռտուքի վայրից, որին մասնակցել է մոտ 100 մարդ։ Այս մասին հայտնել է Izvestia.ru-ն: Կադրերում կարելի է տեսնել, որ փողոցի մեծ մասը փակ է, պատահարի վայր են ժամանել ոստիկանության աշխատակիցները: Աղբյուրի հաղորդմամբ՝ վեճն սկսվել է «Նեոլիտ» ռեստորանում, ուր ներխուժել է տղամարդկանց մի խումբ՝ ստիպելով ներկաներին դուրս գալ փողոց, որտեղ էլ հենց […]
18:09 15.02.2019
Փետրվարի 15-ին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանն ընդունել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին: Այս մասին հայտնում են Պաշտպանության բանակի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: Հանդիպմանը, որին ներկա էին նաև Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանն ու ազգային անվտանգության ծառայության տնօրեն Սամվել Շահրամանյանը, անդրադարձ է կատարվել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի […]