19:39 01.03.2019
Ռուս պատգամավորները հակահայկական ցույց էին անում Բաքվում` ներկայացնելով Ադրբեջանի վարկածը Խոջալուի դեպքի մասին: Ի՞նչ պետք է անի այս պարագայում Հայաստանը: «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում այս հարցի պատասխանը տվեց ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան: «Ես հակված եմ նրան, որ պետք է աշխատել հենց այդ պատգամավորների հետ: Ինչպե՞ս է անում Ադրբեջանը. նա սկզբում մարդկանց Արցախ այցելելու համար ավելացնում […]
19:30 01.03.2019
«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան խոսել է Սումգայիթյան ջարդերի ու այն մասին, թե ինչպես է աշխարհն ընկալում այդ ողբերգությունը: «Սա եզակի դեպքերից է, երբ եղել է քրեական գործ, դատապարտվել է և գնդակահարվել ադրբեջանցի կազմակերպիչներից մեկը: Հայկական կողմին թույլ չտվեցին մասնակցել պրոցեսին, և քրեական գործին մենք ունեցանք հնարավորություն ծանոթանալ հետագայում: Բայց 30 տարում […]
17:59 01.03.2019
Վրաց-ադրբեջանական բարեկամությունից ելնելով, որոշել ենք սահմանի դելիմիտացիայի հանձնաժողովին աշխատանքներ սկսելու ցուցում տալ։ Այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին՝ օրերս Ադրբեջան կատարած պաշտոնական այցի շրջանակներում այդ երկրի նախագահի հետ անցկացված համատեղ մամուլի ասուլիսին: «Այս աշխատանքը պետք է մինչև վերջ տարվի և վերջապես հաստատենք մեր միասնական սահմանը, որը պետք է լինի միավորող և ոչ թե բաժանող: […]
17:09 01.03.2019
Խոջալուի, Սումգայիթի ջարդերի մասին ո՞ւմ պետք է իրազեկել, ովքե՞ր են թիրախային կողմերը: «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում այս հարցը տվեց Արամ Աբրահամյանն ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովային: Վերջինիս խոսքերով՝ 3 թիրախ կա` ներքին լսարանը, ադրբեջանական լսարանը և միջազգային հանրությունը: «Իմ ու նաև ավելի փոքր սերնդից շատերը տեղյակ չեն այն իրադարձություններից, որոնց ականատեսը չեն: Մեր սերունդը դրանց մասին […]
16:37 01.03.2019
Ադրբեջանի ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել ՌԴ-ում ձերբակալված, ապա՝ փետրվարի 28-ին, Մոսկվայի դատարանի ժամանակավոր պահման վայրից անհետացած Ֆահրադդին Աբոսզոդայի՝ Բաքու տեղափոխելու վերաբերյալ: Ըստ հաղորդագրության՝ Աբոսզոդան մեղադրվում է Ադրբեջանի Քրեական օրենսգրքի 281.2 (պետականության դեմ կոչեր) և 283.1 (ազգային, ռասսայական կամ կրոնական հրահրումներ կազմակերպելը) հոդվածներով: Միաժամանակ Ադրբեջանի ԱԱԾ հայտարարության մեջ նշվել է, որ Աբոսզոդայի դեմ կան հավաստի փաստեր, […]
16:01 01.03.2019
Ինչպե՞ս պետք է Ադրբեջանում տեղի ունեցած հայկական ջարդերի մասին իրազեկել միջազգային հանրությանը, արդյո՞ք ընդունելի է «խավիարային դիվանագիտությունը»: «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում այս հարցին պատասխանեց ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան: «Պրակտիկան ցույց տվեց, որ խավիարային դիվանագիտությունն այնքան էլ չի աշխատում Ադրբեջանի դեպքում, առավել ևս այն բոլոր սկանդալներից հետո` ԵԽԽՎ-ի պատգամավորներին, կոնգրեսականներին «էին գնում»: Այսինքն՝ դա բավականին վարկաբեկված […]
15:45 01.03.2019
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն ընդունել են հանդիպելու վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նշել են ՄԽ համանախագահները տարածաշրջան այցի արդյունքներով մարտի 1-ին հրապարակած հայտարարության մեջ: «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Իգոր Պոպովը՝ Ռուսաստանի Դաշնություն, Ստեփան Վիսկոնտին՝ Ֆրանսիա, Էնդրյու Շոֆերը՝ ԱՄՆ) փետրվարի 20-ին Երևանում հանդիպել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և […]
13:58 01.03.2019
Մի քանի օր առաջ ռուսական հեռուստաընկերությունները Խոջալուի մասին ռեպորտաժներ էին հեռարձակում, սովորաբար այդ ռեպորտաժներում փորձում էին պարիտետ պահպանել, այս անգամ նման բան չկար: «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում նման դիտարկում ներկայացրեց Արամ Աբրահամյանը՝ ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովայի հետ զրույցում: «Այդ պարիտետը ստեղծվում էր հայկական կողմի քրտնաջան աշխատանքի արդյունքում, այսինքն՝ միշտ, եթե մի կողմը հարձակվող է լինում, […]
11:54 01.03.2019
Սալոմե Զուրաբիշվիլիի Բաքվում արած հայտարարությունները հակասական մեկնաբանությունների տեղիք են տվել Թբիլիսիում։ Տարածաշրջանային այցը սկսելով Ադրբեջանից՝ ոմանք նկատում են, որ Զուրաբիշվիլին կարող է արդյունքի հասնել վրաց-ադրբեջանական հարաբերությունները կրկին ակտիվացնելու հարցում, ոմանք, սակայն, թերահավատ են, գրում է «Ալիք Մեդիա»-ն: Կովկասյան հարցերով փորձագետ Մամուկա Արեշիձեն, անդրադառնալով վրաց-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի հարցով հանձնաժողովի աշխատանքների վերսկսման մասին Զուրաբիշվիլիի հայտարարությանը, վստահ է, […]
00:38 01.03.2019
Թալիշ հայտնի քաղաքական գործիչ, թալիշական սփյուռքի առաջնորդներից մեկը համարվող Ֆահրադդին Աբոսզոդան, որը տարիներ շարունակ հետապնդվում է Ադրբեջանի կողմից՝ ազգային հողի վրա կոչեր հնչեցնելու համար, անհետացել է ՌԴ Լյուբերեցկի քաղաքային դատարանի ժամանակավոր պահման վայրից: Փետրվարի 28-ի ուշ երեկոյան՝ 22-ի սահմաններում, նրան դուրս են տարել խցից՝ թույլ չտալով, որ վերցնի անձնական իրեր կամ հագուստ, նստեցրել են մեքենա […]
21:30 28.02.2019
Մամուլում հրապարակված տեղեկությունն այն մասին, թե իբր ՀՀ կրթության և գիտության նախարարությունը 2019 թվականին երաշխավորել և դպրոցներին է տրամադրել «ադրբեջանական պատմվածքների» ժողովածու, ապատեղեկատվություն է: Այս մասին պարզաբանել են ԿԳ նախարարության պաշտոնական կայքում: Տեղեկացնում ենք, որ «Save the children» կազմակերպության հայաստանյան գրասենյակի աջակցությամբ իրականացվող «Երեխաներին հանդուրժողականության ուսուցման ծրագրի» շրջանակում 2008 թվականին ՀՀ կրթության և գիտության նախարարության […]
20:28 28.02.2019
Փետրվարի 28-ին Ժնևում տեղի ունեցավ ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 40-րդ նիստը, որի ընթացքում Հայաստանի ներկայացուցիչը հանդես եկավ ելույթով՝ արձագանքելով Թուրքիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հայտարարություններին: ՀՀ ներկայացուցիչն իր ելույթում նշեց, որ Թուրքիայի ԱԳ նախարարի հայտարարության դրդապատճառը անբավարարվածության բարդույթն էր՝ համակցված իր երկիրը՝ որպես տարածաշրջանային ուժ ներկայացնելու համառ ցանկությամբ: Նշվեց, որ Թուրքիան հեռու է ժողովրդավարական […]
19:20 28.02.2019
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում հարգել է Սումգայիթյան ոճրագործության զոհերի հիշատակն ու միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել մարդկության դեմ կատարված այդ հանցագործության վրա: «Գլուխ ենք խոնարհում Սումգայիթում տեղի ունեցած ոճրագործության անմեղ զոհերի հիշատակին և կոչով դիմում համաշխարհային հանրությանը՝ իր հստակ դիրքորոշումն արտահայտելու մարդկության դեմ կատարված այդ հանցագործության նկատմամբ: Համոզված ենք, որ նման հանցագործությունները […]
14:40 28.02.2019
ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը հայտարարություն է տարածել, որով դատապարտել է 31 տարի առաջ Սումգայիթի հայերի նկատմամբ Ադրբեջանի իրականացրած ջարդերը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, կոնգրեսականը իր հայտարարության մեջ նշել է. «Փետրվարի 27-ին և հաջորդող 3 օրերի ընթացքում ադրբեջանցիների ամբոխները հարձակվել և սպանել են հայերին: Բռնությունների արդյունքում սպանվել և վիրավորվել են հարյուրավոր մարդիկ, կանայք և աղջիկները բռնաբարվել են, իսկ ոմանց […]
14:35 28.02.2019
ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Գրիգորի Կարասինը մեկնաբանել է ՆԱՏՕ-ի հետ Վրաստանի հարաբերությունները և Հյուսիսատլանտյան դաշինքի զորավարժություններին Հարավային Կովկասի երկրներին ներքաշելու փորձերը: Ինչպես հաղորդում է Rusarminfo-ն, Կարասինը, մասնավորապես, նշել է. «Մեզ մտահոգում է Վրաստանի «հյուսիսատլանտյան» օրակարգը և վրացի քաղաքական գործիչների հայտարարությունները ՆԱՏՕ արագ ընթացքի մասին: Դա նյարդային վիճակ է ստեղծում թե՛ մեր հարաբերություններում, թե՛ Հարավային Կովկասի տարածաշրջանում: Մենք […]
12:18 28.02.2019
ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովը խստորեն դատապարտում է 2018թ. հունիսին Ադրբեջանի իրավազորության ներքո հայտնված ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանի` ադրբեջանական իշխանությունների կողմից որպես դիվերսանտ ներկայացնելու մերկապարանոց փորձերը և այդ պատճառաբանությամբ նրա նկատմամբ շինծու մեղադրանքով իրականացված քրեական հետապնդումը, որի արդյունքում Կարեն Ղազարյանը ս.թ. փետրվարի 27-ին ադրբեջանական դատարանի կողմից դատապարտվեց 20 տարի ժամկետով […]
10:49 28.02.2019
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 27-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի հետ այցելել է արցախա-ադրբեջանական սահմանագծի հարավային հատված, տեղում ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին և տիրող իրավիճակին: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, այնուհետև նախագահն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել բանակաշինության մի շարք խնդիրների շուրջ և կոնկրետ հանձնարարականներ տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին` […]
09:41 28.02.2019
Կարծում էի պարտադիր չէ այլևս լրատվամիջոցներին հիշեցնել, որ պետք չէ ադրբեջանական մամուլի անհավասարակշիռ, անտրամաբանական և այլաբնույթ նյութերը բերել մեր դաշտ, դնել ուղիղ խոսքով և այլն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Գրառումը ներկայացնում ենք ստորև. «Անկախ ձեր այս կամ այն մոտեցումից և համոզմունքից սխալ է, երբ հակառակորդի խոսքն […]
14:40 27.02.2019
Փետրվարի 27-ին Գյանջայի ծանր հանցագործությունների դատարանը ամռանը գերեվարված ՀՀ քաղաքացի, Տավուշի Բերդավան գյուղի բնակիչ Կարեն Արմենի Ղազարյանին դատապարտել է 20 տարվա ազատազրկման՝ «Ադրբեջանում ահաբեկչական գործողության փորձի համար», հայտնում է RazmInfo-ն: Այս մասին գրում է ադրբեջանական «Րիփորթ» լրատվական գործակալությունը։ Նշվում է, որ նա ազատազրկվելու է «խիստ ռեժիմով պատժի կրման հաստատությունում»։ Կարեն Ղազարյանի նկատմամբ առաջադրված կեղծ մեղադրանքները հետևյալն […]
13:50 27.02.2019
Փետրվարի 27-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի սահմանին՝ Ակնա-Բարդա ճանապարհահատվածում։ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնականներ Գենադիե Պետրիկան (Մոլդովա) և Օգնեն Յովիչը (Բոսնիա և Հերցեգովինա), ինչպես նաև ԳՆԱՆ անձնական օգնական Սայմոն […]
11:54 27.02.2019
Մեկնարկել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի պաշտոնական այցն Ադրբեջան, հայտնում է «Ալիք Մեդիա»-ն: Սալոմե Զուրաբիշվիլին այսօր հանդիպումներ կանցկացնի Ադրբեջանի նախագահի, առաջին փոխնախագահի, վարչապետի, խորհրդարանի նախագահի և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Նախագահի աշխատակազմից հայտնել են, որ Ադրբեջան այցի նպատակը ռազմավարական գործընկերության շարունակությունն ու զարգացումն ապահովելն է: Քաղաքական, տնտեսական և առևտրային հարաբերությունների խորացման հետ միասին, […]
01:00 27.02.2019
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի տնօրեն Ստեփան Սաֆարյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում խոսել է հայ-ռուսական բարիդրացիական հարաբերությունների ու ռուսաստանյան որոշ լրատվամիջոցների ու փորձագետների հակասական մեկնաբանությունների մասին: «Ռուսաստանը բարդ և մեծ երկիր է: Այնտեղ որևէ ձայն, տեակետ վերլուծելու համար անհրաժեշտ է հասկանալ, թե ով որ թևի մեջ է, ինչպիսին են նրա կապերն Ադրբեջանի հետ: […]
22:34 26.02.2019
Ինչպես են պատկերացնում Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորումը Հայաստանում, Արցախում և Ադրբեջանում: Այս մասին սոցոլոգիական հետազոտություն է կատարել INTERNATIONAL ALERT միջազգային կազմակերպությունը: Ուսումնասիրության արդյունքում կազմվել է զեկույց, որի շուրջ այսօր քննարկում է տեղի ունեցել Շիրակի պետական համալսարանում: Որոնք են խաղաղության ընկալումները 3 երկրներում և արդյոք դրանք համընկնում են, զեկույցի համահեղինակները նշել են, որ երեք հասարակություններին […]
21:51 26.02.2019
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 40-րդ նստաշրջանում ելույթի ժամանակ հայտարարել է, որ Ղարաբաղյան հակամարտության հետևանքով «միլիոնից ավելի ադրբեջանցիներ բռնի աքսորվել են իրենց հայրենի հողերից»: «Ես ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովին կոչ եմ անում արդյունավետ գործողություններ ձեռնարկել և ցուցաբերել սկզբունքային դիրքորոշում, որպեսզի ապահովեն հարկադիր կերպով տեղահանված ու գաղթած ադրբեջանցիների իրավունքներն ու ազատությունը: Նրանց […]
12:24 26.02.2019
Փետրվարի 27-ին Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին պաշտոնական այցով կմեկնի Ադրբեջան, հայտնում է «Ալիք Մեդիան»: Վրաստանի նախագահի աշխատակազմը տեղեկացնում է՝ այցի նպատակը հարևան Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերության զարգացումն է: «Ադրբեջանի հետ քաղաքական, տնտեսական և առևտրական հարաբերությունները խորացնելուց զատ առաջնահերթություն կտրվի նաև մշակութային կապերի զարգացմանը, հենց այդ կապերի հիման վրա տարիների ընթացքում վրացի և ադրբեջանցի ժողովուրդների միջև […]
09:46 26.02.2019
Փետրվարի 27-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացնելու Արցախի և Ադրբեջանի սահմանին՝ Ակնա-Բարդա ճանապարհահատվածում։ Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից։ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնականներ Գենադիե Պետրիկան (Մոլդովա) և Օգնեն […]
00:50 26.02.2019
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր հանդիպել է տնտեսական բլոկի պաշտոնյաների հետ ու մի շարք դրական միտումներ արձանագրել երկրի տնտեսության մեջ։ Նա հայտնել է, որ իրենց երկրի արժույթը կայուն է վերջին մեկ տարում (դրանից առաջ կտրուկ անկումներ է գրանցել), տնտեսական իրավիճակն էլ բարելավվում է, ինչը մղում է նոր տնտեսական բարեփոխումների։ Ալիևը հայտարարել է, որ 2019 թվականին […]
18:55 25.02.2019
Նախապատրաստական աշխատանքներ են տարվում Հայաստանի վարչապետի ու Ադրբեջանի նախագահի միջև հանդիպում կազմակերպելու համար: Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության խոսնակը: Թե երբ է նախատեսվում անցկացնել հանդիպումը, խոսնակը չի մանրամասնել, բայց ասել է, որ կազմակերպչական աշխատանքը շարունակվում է: Նշենք, որ մինչ այս երկու երկրների ղեկավարների շփումները եղել են զրույցի, ոչ թե […]
18:10 23.02.2019
Ադրբեջանի զինված ուժերի հակաօդային պաշտպանության ուժերը անցկացրել են հատուկ մարտավարական զորավարժություն, որի ընթացքն ուղեկցվել է մարտական կրակով։ Այս մասին տեղեկացնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության կայքը։ Վարժանքներին ներգրավվել են Ադրբեջանի բանակի խորհրդային մոդելի Ս-125 հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգերը։ Զորավարժության ընթացքում հակաօդային պաշտպանության ուժերը տագնապով դուրս են բերվել պայմանական մարտադաշտ ու չեզոքացրել «հակառակորդի» պայմանական հարձակումը։ Միևնույն ժամանակ, […]
16:55 23.02.2019
ԵԱՀԿ Մեդիայի ազատության հարցերով ներկայացուցիչ Հարլեմ Դեզիրն իր խորը մտահոգությունն է հայտնել Ադրբեջանում Bastainfo.com առցանց հարթակի խմբագիր, «Մուսավաթ» ընդդիմադիր կուսակցության ակտիվ անդամ Մուստաֆա Հաջիբեյլիին ազատազրկման դատապարտելու առնչությամբ: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԵԱՀԿ պաշտոնական աղբյուրներին: Բաքվի դատարանը 5,5 տարվա պայմանական ազատազրկման է դատապարտել Հաջիբեյլիին՝ երկու տարվա պրոբացիոն շրջանով՝ պետության դեմ հրապարակային կոչեր անելու, պաշտոնեական դիրքի չարաշահման […]