TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+12.09 oC

Ադրբեջան

Իրան-Ադրբեջան սահմանին՝ Հորադիզի մոտ, փոխհրաձգություն է եղել․ ադրբեջանցի սահմանապահը սպանվել է

15:02 10.03.2019

Վաղ առավոտյան փոխհրաձգություն է տեղի ունեցել Իրան-Ադրբեջան սահմանի այն հատվածում, որը գտնվում է Արցախի Հորադիզի հարևանությամբ։ Իրանից զինված խումբը փորձել է մտնել Ադրբեջան, ինչը նկատելով՝ ադրբեջանական կողմը կրակ է բացել նրանց ուղղությամբ։ Այս մասին հայտնում է ադրբեջանական կողմը։ Զինված խմբի անդամները պատասխանել են ադրբեջանցի սահմանապահների կրակոցներին։ Փոխհրաձգության ընթացքում ադրբեջանցի երկու սահմանապահ վիրավորում է ստացել, մեկը՝ […]

̰
Ո՞րն է Ադրբեջանի բանակի խոշոր զորավարժության հայկական պատասխանը

18:52 09.03.2019

10 հազար զինծառայողի ներգրավմամբ Ադրբեջանի բանակը հարձակողական սցենարով խոշոր զորավարժություն է սկսելու մարտի 11-ին՝ երկուշաբթի։ Դրա ընթացքում մտադիր է իրականացնել խոշոր զորաշարժեր, կիրառել նոր զինտեխնիկա, արձակել հրթիռներ և այլն։ Զորավարժությանը ներգրավված է հետևյալ քանակի զինտեխնիկա․ 500 միավոր տանկեր, զրահատեխնիկա, հատուկ և տրանսպորտային մեքենաներ, 300 միավոր հրետանային ու հրթիռային տեխնիկա, որոնց թվում՝ նաև ականանետներ, 20 միավոր […]

̰
Ադրբեջանի զորավարժությունների ժամանակ Արցախի բանակը պատրաստության աստիճանի կբերվի․ Բաբայան

18:30 09.03.2019

Ադրբեջանում մեկնարկած խոշորամասշտաբ, հարձակողական զորավարժությունների ընթացքում հայկական կողմում Արցախի զինված ուժերը կբերվեն մարտական պատրաստության համապատասխան աստիճանի։ Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը։ Նա հայտնեց, որ առաջին անգամ չէ, երբ ադրբեջանական կողմը նման ձևով փորձում է ճնշում գործադրել հայկական կողմի վրա։ Այս պայմաններում հայկական կողմից հակազդեցությունը լինում է մի քանի ճակատով՝ […]

̰
Հայկական կողմի կառուցողական հայտարարություններն անարձագանք են մնում ադրբեջանական կողմից. ԱԳՆ խոսնակի մեկնաբանությունը

16:59 09.03.2019

ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը մեկնաբանություն է տարածել ԼՂ կարգավորման խաղաղ գործընթացի վերաբերյալ: Դրանում, մասնավորապես, ասված է. «Վերջին շրջանում նկատելիորեն կոշտացել են Ադրբեջանի տարբեր պետական օղակների կողմից ԼՂ հիմնահարցի կարգավորման վերաբերյալ արվող հայտարարությունները: Դրանցում առավել շեշտադրվում է ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումը, ռազմական ճանապարհով հիմնահարցի լուծումը, առավելապաշտական, ոչ կառուցողական հայտարարությունները, ինչը դատապարտելի է: Հենց սա […]

̰
Ադրբեջանի ԱԳ նախարարը մեկնել է Իրան․ սպասվում են կարևոր հանդիպումներ

12:01 09.03.2019

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը մեկնել է Իրան, որտեղ հանդիպումներ է ունենալու Իսլամական Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Այս մասին հայտնում է ադրբեջանական մամուլը։ Բաքուն չի հայտնում, բայց այլ աղբյուրներից հայտնի է, որ օրակարգում են նաև Ադրբեջանն ու Իրանը միացնող երկաթուղու շինարարության հարցերը։ Ադրբեջանական կողմում երկաթգիծը հասցված է մինչև Իրանի սահման ու կամուրջով անցկացված է։ […]

̰
Բակո Սահակյանը և Անջեյ Կասպշիկը քննարկել են Արցախի և Ադրբեջանի ԶՈւ-երի շփման գծում իրավիճակի հարցեր

20:56 08.03.2019

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 8-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։ Հանդիպմանը քննարկվել են Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր:

̰
Զորավարժությունները ճնշման փորձ են, ի պատասխան այն հայտարարությունների, որ ազատագրված տարածքներից Հայաստանը ոչ մի տարածք չի զիջելու Ադրբեջանին․ Արծրուն Հովհաննիսյան

20:29 08.03.2019

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․ «Համաձայն Վիեննայի 2011թ. Փաստաթղթի 5-րդ գլխի 40.1.1 ենթակետի՝ զորավարժությունները ենթակա են հայտարարման, եթե ընդգրկված են` 1.​ամենաքիչը 9000 մարդ, ներառյալ աջակցող զորքերը, կամ, 2.​ամենաքիչը 250 մարտական տանկեր, կամ, 3.​ամենաքիչը 500 մարտական զրահապատ մեքենաներ, կամ, 4.​ամենաքիչը 250 ինքնագնաց և հետագլոր (քարշարկվող) հրետանային […]

̰
Ադրբեջանի բանակի 2 զինծառայող մնացել է ձնահյուսի տակ

17:21 08.03.2019

Ադրբեջանի բանակի երկու պայմանագրային զինծառայող մնացել է ձնահյուսի տակ։ Ենթասպա Հաֆիզ Աբդուլաևն ու շարքային Ֆարուխ Մամեդովը ձյան շերտի տակ են մնացել մարտական դիրքերի ճանապարհին։ Այժմ նրանց ճակատագիրն անհայտ է։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացնում զինծառայողների կորստի վայրում՝ հատուկ միջոցների կիրառմամբ։ Միջադեպի վայրը չի նշվում, սակայն ենթադրելի է, որ դա եղել […]

̰
Ադրբեջանի բանակը խոշոր հարձակողական զորավարժություն է պատրաստվում անցկացնել

15:38 08.03.2019

10 հազար զինծառայողի ներգրավմամբ Ադրբեջանի բանակը հարձակողական սցենարով խոշոր զորավարժություն է սկսելու մարտի 11-ին՝ երկուշաբթի։ Դրա ընթացքում մտադիր է իրականացնել խոշոր զորաշարժեր, կիրառել նոր զինտեխնիկա, արձակել հրթիռներ և այլն։ Զորավարժությանը ներգրավված է հետևյալ քանակի զինտեխնիկա․ 500 միավոր տանկեր, զրահատեխնիկա, հատուկ և տրանսպորտային մեքենաներ, 300 միավոր հրետանային ու հրթիռային տեխնիկա, որոնց թվում՝ նաև ականանետներ, 20 միավոր […]

̰
Ռուս-հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը ՅՈՒՆԵՍԿՕ-ին կոչ է արել գնահատական տալ Ադրբեջանում հայկական խաչքարերի ոչնչացմանը

18:50 07.03.2019

Ռուս-հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար Օդրի Ազուլեին՝ վերջինիս ուշադրությունը հրավիրելով Ադրբեջանում հայկական մշակութային ժառանգությունը ոչնչացնելու հանգամանքի վրա: «Որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար Ռուսաստանի Դաշնություն Ձեր առաջին պաշտոնական այցի կապակցությամբ ուշադրություն ենք հրավիրում վանդալիզմի հրեշավոր ակտի վրա, որ տեղի է ունենում Ադրբեջանում: 1998-2005թթ Ադրբեջանում՝ նախկինում պատմական Հայաստանի մաս Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքում, Ջուղա […]

̰
Խոսում են այն մասին, որ Զանգեզուրն էլ է ադրբեջանական հող. Շավարշ Քոչարյան

16:47 07.03.2019

2019 թվականի հունվարի 16-ին Փարիզում կայացած Մամեդյարով-Մնացականյան հանդիպումից հետո համատեղ հայտարարություն ընդունվեց այն մասին, որ երկու ժողովուրդներին պետք է պատրաստել խաղաղության: Ի՞նչ քայլեր է արել այդ ուղղությամբ Ադրբեջանը՝ կառավարության այսօրվա նիստից  հետո հարցրել են լրագրողները ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանին: «Հայտարարությունը ձևական չէ, բայց քայլեր, որ Ադրբեջանը չի անում, դա ակնհայտ է: Նույնը վերաբերում է Մադրիդին: […]

̰
Ադրբեջանը պնդում է, որ 800 մլրդ դոլարի վնաս է կրել հայերի պատճառով. Անժելա Էլիբեգովա

14:38 07.03.2019

Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան այսօր հայտարարեց, որ անհայտ հաշվարկներով Ադրբեջանը հանգել է եզրակացության, որ Արցախյան հակամարտության սկզբից է վեր իրենք կորցրել են մոտ 800 մլրդ դոլար, հետևաբար` դրանք պետք է պահանջեն հայկական կողմից: Բանախոսի կարծիքով` Ադրբեջանին տարբեր խաղաքարտեր են պետք հայկական կողմի վրա ճնշում գործադրելու համար: Այդ առումով նաև վտանգավոր են սահմանից ՀՀ քաղաքացիների առևանգումները, որոնց […]

̰
Ադրբեջանը 50 մլրդ դոլարի գույքային պահանջ է ներկայացնելու ՀՀ-ի դեմ

14:36 07.03.2019

Փաստաբանների պալատի փոխնախագահ Արա Ղազարյանն այսօր ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ՄԻԵԴ-ում Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ 50 մլրդ դոլարի պահանջ ներկայացնելը իրատեսական չէ, քանի որ նախ` չի կարող քննարկվել քաղաքական պատճառներից ելնելով, ապա նաև դրա հաստատվելու դեպքում տասնամյակներ կպահանջվեն դրա իրագործման համար: Եթե ՄԻԵԴ ՀՀ-ի դեմ հայտ ներկայացվի Ադրբեջանի կողմից, ապա, ըստ Արա Ղազարյանի, այն […]

̰
Ի՞նչ է արել ՀՀ կառավարությունը թալիշ գործիչ Աբոսզոդայի` Ադրբեջան արտահանձնելը թույլ չտալու համար․ Սամսոնյան

19:58 06.03.2019

Ադրբեջանի իշխանություններին հաջողվեց Ռուսաստանից ստանալ թալիշ ազգային գործիչ Ֆահրադդին Աբոսզոդային, և դա իրականացվեց թաքուն պայմաններում։ Այս գործիչը, մասնավորապես, Ադրբեջանում ապրող թալիշներին կոչ էր արել չմասնակցել Ապրիլյան պատերազմին, ինչի պատճառով էլ Ադրբեջանի զոհն էր դարձել։ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում բարձրաձայնեց ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը։ Նա հիշեցրեց, որ Աբոսզոդան նաև քաղաքական ապաստան էր […]

̰
ԵԱՀԿ-ն ուշադրությամբ հետևում է ՀՀ-ի ու Ադրբեջանի ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումներին. Լայչակ

18:45 05.03.2019

ԵԱՀԿ-ն մեծ ուշադրությամբ հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումներին ու պատրաստ է նպաստել կառուցողական զարգացումներին: ԵԱՀԿ մամուլի ծառայությունից «Արմենպրես»-ին տեղեկացրին, որ այս մասին հայտնել է ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակը` Բաքվում կայացած ասուլիսում: Լայչակը վերահաստատել է ԵԱՀԿ-ի աջակցությունը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման ուղիներ գտնելու գործում և վստահության ու երկխոսության կայունությունն ամրապնդելու […]

̰
Ադրբեջանն ամեն ինչ անելու է իր հանցագործներին ստանալու միջոցով նոր Ռամիլ Սաֆարով «ծննդաբերելու» համար․ Աբովյան

17:15 05.03.2019

Ազգային ժողովում հայտարարությունների ժամին ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանն անդրադարձավ Հայաստանի քաղաքացի, ադրբեջանական բանակի կողմից պատանդառված Կարեն Ղազարյանի դեպքին, որն օրերս Ադրբեջանի դատարաններից մեկում կեղծ մեղադրանքով դատապարտվեց 20 տարվա ազատազրկման։ Աբովյանի խոսքերով՝ Ադրբեջանն այսպիսի քայլերով փորձելու է հետ ստանալ իր հանցագործներին՝ Շահբազ Գուլիևին ու Դիլհամ Ասկերովին։ Սակայն դա, ըստ Աբովյանի, բերելու է այդ հանցագործների հերոսացման, ինչը […]

̰
Պոլսո հայ գործիչները զգույշ պետք է լինեն Ադրբեջանի թեմայով հայտարարություններ անելիս. հասարակական գործիչ

14:41 05.03.2019

Թուրքիայի մեջլիսի հայազգի պատգամավոր Կարո Փայլանն օրեր առաջ Խոջալուի դեպքերի հետ կապված ֆեսբուքյան իր էջում հանդես էր եկել անսովոր գրառմամբ: Նա ոգեկոչել է իբր թե Խոջալուի զոհերի ադրբեջանցի զոհերի հիշատակը, միաժամանակ ոգեկոչել Սումգայիթի հայ զոհերի հիշատակը՝ նշելով, որ պետք է անտեսել ոճրագործների և նրանց զոհերի ինքնությունը և առերեսվել անցյալի հետ: Կարո Փայլանի հայտարարությունը միանշանակ չի […]

̰
ԵԱՀԿ գործող նախագահն Ադրբեջանում է․ նրան ընդունել է Իլհամ Ալիևը

12:06 05.03.2019

ԵԱՀԿ գործող նախագահ Միրոսլավ Լայչակը սկսել է իր հարավկովկասյան այցելությունների շարքը և առաջինը այցելել է հարևան Ադրբեջան։ Լայչակին այսօր ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Այս մասին հայտնում է ադրբեջանական մամուլը։ Թե ինչ են քննարկել կողմերը, չի բացահայտվում, բայց հավանական է, որ քննարկումների առանցքում եղել է Արցախյան հակամարտությունը, քանի որ դրա մոնիտորինգով զբաղվում է ԵԱՀԿ գործող […]

̰
Թուրքմենստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Ռումինիան նոր տրանսպորտային միջանցք են ստեղծում

23:14 04.03.2019

Հարևան Ադրբեջանի ու Վրաստանի, նրանց ծովային հարևաններ Ռումինիայի և Թուրքմենստանի տարածքով անցնելու է ճանապարհ, որը Կենտրոնական Ասիան կապելու է Եվրոպայի հետ։ Այս մասին այսօր պայմանավորվել են 4 երկրների ԱԳ նախարարները։ Քառակողմ փաստաթղթի ստորագրման ընթացքում ներկայացվել է, որ այս գիծը ամենաէժանն է լինելու նշված ճանապարհով բեռնափոխադրումների համար։ Սկզբում այն անցնելու է Թուրքմենստանից Կասպից ծովով Ադրբեջան-Վրաստան, ապա […]

̰
Իրանի իրավապահները ձերբակալել են Փաշինյանի այցի ժամանակ անկարգություններ իրականացրած 30 ադրբեջանցու

14:29 04.03.2019

Իրանի անվտանգության ուժերը ձերբակալել են երկրում բնակվող 29 ադրբեջանցու (ադրբեջանախոս իրանցիների), որոնք ծայրահեղական բնույթի բողոքի ցույցեր էին արել Իրանում։ Նրանք մեղադրվում են անկարգությունների համար, որոնք իրականացրել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Իրան այցի ընթացքում։ Խոսքը, մասնավորապես, Իրանի հյուսիսային, ադրբեջանախոս նահանգների բնակիչների մասին է, որոնք նույն նահանգներից մեկի ֆուտբոլային ակումբի հանդիպման ժամանակ մարզադաշտում այրել էին Հայաստանի […]

̰
Ադրբեջանը միլիոնավոր դոլարներ է խաղացրել` թալիշ գործչին ստանալու համար. քաղաքական մեկնաբան

12:47 04.03.2019

Թալիշ քաղաքական գործիչ, ադրբեջանական բռնապետության դեմ տարիներ շարունակ պայքարող Ֆահրադդին Աբոսզոդան, որ կալանավորված էր Մոսկվայում, արտահանձվել է Ադրբեջանին: Ադրբեջանի ԱԱԾ-ն այս մասին հայտարարություն է տարածել: Հայտարարության մեջ Ադրբեջանն Աբոսզոդային մեղադրել է նաև հայկական հատուկ ծառայությունների հետ համագործակցելու մեջ: Քաղաքական մեկնաբան Արա Պապյանը SHANTNEWS.am-ին ասում է, որ Ադրբեջանն արտահանձումների հասնելով՝ հատուկ պատգամներ է հղում իր հակառակորդներին: […]

̰
Ադրբեջանում ձերբակալել են հայ ընկերոջ համար նկարահանում իրականացնող ՌԴ քաղաքացու

12:43 04.03.2019

Ադրբեջանում ձերբակալել են Ռուսաստանի քաղաքացի Ալու Ալամախմադի Իդիգովին, որը լուսանկարահանում ու տեսանկարահանում է իրականացրել Արցախին սահմանակից ադրբեջանական Տերտերի շրջանի գյուղերից մեկում։ Այս մասին հայտնում է ադրբեջանական մամուլը։ Նա ոստիկաններին հայտնել է, որ նկարահանումն իրականացրել է Ռուսաստանում ապրող հայ ընկերոջ խնդրանքով․ հայ ընկերոջ մայրն ապրել է այդ գյուղում, ու նա խնդրել է Ադրբեջան այցելելիս նկարել հայրական […]

̰
Ի՞նչ կարող է անել ՄԻԵԴ-ն Ադրբեջանի կողմից 20 տարի ազատազրկման դատապարտված Կարեն Ղազարյանին վերադարձնելու համար

20:00 02.03.2019

Ադրբեջանի կողմից գերեվարված Կարեն Ղազարյանի նկատմամբ կիրառված վճիռը անակնկալ չի եղել ինչպես շատերի, այնպես էլ փաստաբան Արա Ղազարյանի համար, որն զբաղվում է նրա գործի Եվրադատարանի վարույթով: SHANTNEWS.am-ի հետ զրույցում նա նշեց, որ Ադրբեջանը պետք է մտահոգված լիներ արագացված կարգով դատաքննություն իրականացնելու հարցում, իսկ թե ինչու, մանրամասնում է. «Անակնկալ չէր, որովհետև դռնփակ դատական քննություն էր անցկացվում, որևէ […]

̰
Ադրբեջանցի ընդդիմադիր բլոգերը ցույցերից ու հանրահավաքներից հետո ազատ է արձակվել բանտից

17:32 02.03.2019

Ադրբեջանի բանտերից մեկից այսօր ազատ է արձակվել ընդդիմադիր բլոգեր Մեհման Հուսեյնովը, ի պաշտպանություն որին, տևական ժամանակ ցույցեր ու հանրահավաքներ էին անցկացվում Բաքվում։ Բլոգերը խուսափել է երկրորդ մեղադրանքով պատժից ու այսօր ազատ է արձակվել ազատազրկման առաջին ժամկետի ավարտի կապակցությամբ։ Երկու տարվա ազատազրկումը նա կրում էր երկրի իրավապահներին «զրպարտող» նյութերի տարածման համար։ Բայց մինչ այս ժամկետի ավարտը […]

̰
«Ալիևը ոճրագործ է». ֆրանսահայ երիտասարդները լոզունգներով են պատասխանել ադրբեջանցիներին

13:28 02.03.2019

Փարիզի կենտրոնում գտնվող եկեղեցիներից մեկի շրջակայքում հայ ցուցարարների և ադրբեջանցիների միջև բախումներ են տեղի ունեցել: Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնել են Փարիզի մեր աղբյուրները: Բախումները տեղի են ունեցել, երբ Ֆրանսիայում հիմնված «Նոր սերունդ» հայկական միության անդամներն ընդվզել են ադրբեջանցիների կազմակերպած համերգի դեմ, որը նվիրված է եղել այսպես ասած «Խոջալուի զոհերի» հիշատակին: «Նոր սերունդ» երիտասարդական միության պատասխանատուներից […]

̰
Կոնգրեսում Ադրբեջանի հետ համագործակցության խմբի անդամը ոգեկոչել է Սումգայիթում սպանված հայերի հիշատակը

08:45 02.03.2019

ԱՄՆ-ի կոնգրեսական, մարդու իրավունքների Հելսինկյան հանձնաժողովի նախագահ Ալսի Հասթինգսը, որը Կոնգրեսում Ադրբեջանի հետ համագործակցության խմբի անդամ է, հայտարարություն է տարածել՝ ոգեկոչելով Սումգայիթում հայերի դեմ իրականացված կոտորածի զոհերին: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։ Ի դեպ նույն գործիչը օրեր առաջ, հիշատակել էր Խոջալուի դեպքերի զոհերին, ինչից հետո խիստ քննադատության էր արժանացել սփյուռքի հայկական կազմակերպություների կողմից: Վերջիններն անգամ […]

̰
Զուրաբիշվիլին Ադրբեջան պաշտոնական այցի շրջանակներում հանդիպել է հայրենակիցներին

00:23 02.03.2019

Ադրբեջան պաշտոնական առաջին  այցի շրջանակներում Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այցելել է հայրենակիցներով բնակեցված Կախինգիլո գյուղը: Այցելել է տեղական դպրոց և Ս. Գեորգի եկեղեցի, հանդիպումներ ունեցել շրջանի ղեկավարության և դպրոցի անձնակազմի հետ: Այդ մասին տեղեկությունը տարածել է նախագահի վարչակազմի մամուլի ծառայությունը: Զուրաբիշվիլին զրուցել է դպրոցի աշակերտների և ուսուցիչների հետ, ծանոթացել նրանց  պահանջներին։ Ուսումնական պրոցեսն առավել արդյունավետ […]

̰
Բրիտանական The Guardian պարբերականն անդրադարձել է Ադրբեջանում հայկական խաչքարերի ոչնչացմանը

22:51 01.03.2019

Բրիտանական հեղինակավոր The Guardian պարբերականն անդրադարձել է Ադրբեջանում 21-րդ դարում տեղի ունեցող «մշակութային եղեռնին»: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ պարբերականը գրել է, որ այսօր մշակութային ամենամեծ աղետը, հավանաբար, ոչ թե տեղի է ունենում Սիրիայում, այլ Կովկասում՝ նկատի ունենալով Ադրբեջանում հայկական խաչքարերի ոչնչացման փաստը: «Համաձայն Hyperallergic գեղարվեստական ամսագրի փետրվարի համարում զետեղված հաշվետվության, Ադրբեջանի կառավարությունը վերջին 30 տարիների ընթացքում պարբերաբար ջնջում է երկրից […]

̰
Ադրբեջանում հարցաքննում են Ֆահրադդին Աբոսզոդային

20:08 01.03.2019

Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը հարցաքննում է թալիշական համայնքի ներկայացուցիչ Ֆահրադդին Աբոսզոդային (Աբբասով), որ նախօրեին արտահանձնվել է Ադրբեջանին: Այս մասին հաղորդում է Rusarminfo-ն: «Ներկայում ստուգվում են Աբբասովի՝ Հայաստան կատարած այցերի, հայկական հատուկ ծառայությունների հետ համագործակցության, Հայաստանում միջոցառումներին և այլ հանցավոր գործողությունների նրա մասնակցության մասին տեղեկությունները»,- հաղորդում է Ադրբեջանի պետանվտանգության ծառայությունը: Աբոսզոդային Ադրբեջանում մեղադրում են երկու հոդվածով՝ […]

̰
Եղել են ադրբեջանցիներ, որոնք իրենց մեքենաների մեջ թաքցնելով՝ փորձել են փրկել հայերին. Էլիբեգովան՝ սումգայիթյան ջարդերի մասին

20:00 01.03.2019

Սումգայիթյան ջարդերի ընթացքում եղել են ադրբեջանցիներ, որոնք հայ հարևաններին փրկել են: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում պատմել է ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան: «Նրանք կյանքի և անվտանգության գնով փրկում էին հայերին իրենց իսկ համաքաղաքացիներից: Հայկական կողմը դա երբեք չի ժխտել, փախստականները երբեք չեն ուրացել, որ եղել են հարևաններ կամ մարդիկ, որոնք իրենց մեքենաների մեջ թաքցնելով՝ […]

̰
BACK_TO_TOP