17:38 16.03.2019
Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում մարտի 9-ից 16-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 3000 կրակոց, բացի վերոնշյալ խախտումներից, մարտի 13-ին` ժամը 10.35-ից 11.15-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան (Ակնա) ուղղությամբ հակառակորդը կիրառել է նաև […]
00:51 16.03.2019
Perito-Burrito համացանցային հարթակը հոդված է հրապարակել՝ նվիրված հարևան Ադրբեջանին: Այստեղ հեղինակը ներկայացնում է այդ երկրի յուրահատկությունները, ընդ որում, և՛ դրական և՛ ոչ այնքան հաճելի: Rusarminfo-ի փոխանցմամբ՝ աղբյուրը հայտնում է, որ Ադրբեջանի սահմանը հատելուց հետո զբոսաշրջիկների մոտ կարող են որոշ խնդիրներ առաջանալ: Հաղորդվում է, որ այդ երկրում զբոսաշրջիկներին կարող են բարեհամբույր ուրախ ժամանց մաղթել ու ներս […]
20:38 15.03.2019
«Ինտերֆաքս» լրատվական գործակալության հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանեք «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հաղորդաշարի գիտակ, Ռուսաստանի քաղաքացի, ազգությամբ ադրբեջանցի Ռովշան Ասկերովի՝ ազգային պատկանելիության հողի վրա Հայաստան այցելելու անհնարինության հետ կապված հայտարարությունը, ԱԳՆ մամուլի խոսնակը պատասխանել է։ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հաղորդաշարի գիտակ Ռովշան Ասկերովի հարցազրույցի՝ Հայաստանին վերաբերող որոշ հատվածներ պարզապես զարմանք են առաջացնում, քանի որ Ռուսաստանի քաղաքացիներն արդեն երկու տարուց […]
20:01 15.03.2019
Պաշտպանության ծախսերին հարևան Ադրբեջանը անցած տարվա ընթացքում ուղղել է 3,3 միլիարդ ադրբեջանական մանաթ, որն այսօրվա փոխարժեքով հավասար է 1 միլիարդ 935 միլիոն դոլարի։ Թվերն այսօր երկրի խորհրդարանին է ներկայացրել Ադրբեջանի վարչապետ Նովրուզ Մամեդովը։ Նա հիշատակել է, որ դա մոտ 530 միլիոն մանաթով ավելի է, քան դրա նախորդ տարվա ընթացքում արված ծախսերը։ Ադրբեջանի վարչապետը հիշատակել է, […]
19:39 15.03.2019
Ադրբեջանում այսօր ամփոփել են 2019 թվականի առաջին երկու ամիսների տնտեսական ցուցանիշները ու հետահայաց ներկայացրել նաև անցած ամբողջ տարվա որոշ ցուցանիշներ։ Այս ամենը խորհրդարանին ուղղված իր զեկույցում ներկայացրել է երկրի վարչապետը։ 2018 թվականի ընթացքում Ադրբեջանի համախառն ներքին արդյունքի աճը կազմել է 1,4 տոկոս։ Իսկ 2019 թվականի համար ադրբեջանական իշխանությունները կանխատեսում են ավելի բարձր՝ 3,6 տոկոս տնտեսական […]
18:34 15.03.2019
Ադրբեջանում արտադրված սպառազինության և ռազմական տեխնիկայի գրեթե կեսն արտահանվում է։ Այս եզրակացության կարելի է գալ երկրի վարչապետի՝ խորհրդարանում ունեցած զեկույցից, որտեղ անդրադարձ է կատարվել նախ պաշտպանությանն ուղղված ծախսերին։ Նովրուզ Մամեդովը հայտարարել է, թե 2018 թվականի ընթացքում Ադրբեջանում թողարկվել է մոտ 250 միլիոն մանաթի (147 միլիոն դոլար) ռազմական արտադրանք։ Դրանից 120 միլիոն մանաթը (70,6 միլիոն դոլար) […]
17:50 15.03.2019
Վրաստանի իրավապահները այսօր ձերբակալել են Վրաստանի զինված ուժերի 2 զինծառայողների, որոնք մեղադրվում են իրենց ծառայակից, ազգությամբ ադրբեջանցի զինծառայողին ծեծելու համար։ Այս միջադեպը լայն արձագանք է ստացել ադրբեջանական մեդիադաշտում։ Մինչ այդ ադրբեջանցի զինծառայողը բողոքել էր, որ Կրծանիսիի (Թբիլիսիի հարևանությամբ) զորամասում ծառայակիցները իրենից փող են պահանջել ու ծեծել։ Հիմա այդ ծառայակիցները ձերբակալված են, օրվա ընթացքում դատարանը կորոշի […]
17:44 15.03.2019
Իրանի հետ սահմանին Ադրբեջանի մաքսային ծառայության աշխատակիցները բացահայտել են մի քանի տասնյակ կիլոգրամ հոգեմետ դեղերի ներկրման փորձ։ Թմրավաճառներն այդ ապրանքը մտադիր էին Իրանից տեղափոխել Ուկրաինա, ինչի մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները։ 56 կիլոգրամ ընդհանուր զանգվածով հոգեմետ դեղամիջոցները հայտնաբերվել են բեռնատար մեքենայի կցորդչում։ Ադրբեջանական կողմի պնդմամբ՝ այդ քանակով այդպիսի դեղամիջոցների գինը սև շուկայում 5-6 միլիոն դոլար […]
12:31 15.03.2019
Գերմանիայի Բունդեսթագը կանցլեր Անգելա Մերկելի կուսակից, Քրիստոնեա-դեմոկրատական միության պատգամավոր Քարին Շտրենցին պարտավորեցրել է 20 հազար եվրոյի տուգանք վճարել Ադրբեջանից գումարներ ստանալու և Ալիևի օգտին լոբբինգով զբաղվելու համար: Այս մասին գրել է «Շպիգել»-ը: Ըստ գերմանական թերթերի` որոշումը կայացվել է նախօրեին՝ խորհրդարանի նախագահության փակ նիստում: Ավելի վաղ Բունդեսթագը խիստ նկատողություն էր տվել Շտրենցին, իսկ Եվրոպայի խորհուրդը նրան […]
00:36 15.03.2019
«Քաղհասարակության ակտիվիստները հայտարարում են, որ (Ադրբեջանում) մի ամբողջ սերունդ է մեծացել հայերի դեմ ատելության քարոզի պայմաններում»,- այս մասին ասվում է ԱՄՆ Պետդեպի հրապարակած զեկույցում, որում անդրադարձ է կատարվում Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակին։ Ազգային փոքրամասնությունների վերաբերյալ գլխում հիշատակվում են նաև Ադրբեջանում ապրող տեղաբնիկ ժողովուրդների դեմ խտրականությունները։ Որոշ էթնիկ խմբեր, որոնց թվում են երկրի հարավում բնակվող թալիշներն […]
20:07 14.03.2019
Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը հրապարակել է աշխարհում մարդու իրավունքների վիճակի մասին զեկույցը, ըստ պետությունների, և այդ զեկույցում անդրադարձել է նաև Ադրբեջանում ազգային հողի վրա մարդու իրավունքների խախտումներին։ Այնտեղ հիշատակվում են նաև այն դեպքերը, երբ հայկական կամ նույնիսկ հայկականի նմանությամբ հնչող ազգանուններ ունեցողների նկատմամբ Ադրբեջանի պետական մարմինները խտրականություն են դրսևորել այդ մարդկանց Ադրբեջան այցելությունների ժամանակ։ Երբեմն այդ […]
12:31 14.03.2019
Ադրբեջանի բանակի խոշոր զորավարժության նպատակը ոչ այնքան մեսիջներ ուղարկելն է, որքան հենց ռազմական գործողություններին պատրաստվելը: Սրան պետք է ուշադրություն դարձնել, քանի որ ցանկացած պահի Ադրբեջանը կարող է ռազմական գործողություններ սկսել: Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ ասաց Razm.info մասնագիտացած կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը: Վերլուծաբանն Ապրիլյան պատերազմի օրինակով հիշեցրեց, որ հակառակորդը չի խորշում կորուստներ ունենալուց, և դա […]
00:23 13.03.2019
Լեռնային Ղարաբաղի հակամարտության չկարգավորման պատրվակով Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը շարունակում է մերժել այն անձանց մուտքը երկրի տարածք, որոնք ուղղակի կամ անուղղակի առնչություն ունեն հայ ազգի հետ։ Դա մոտիվացվում է այդ անձանց անվտանգությունն ապահովելու անհնարինությամբ։ Այս մասին հայտարարություն է տարածել ՌԴ ԱԳՆ-ը։ Ռուսական կողմը բազմիցս դիմել է ադրբեջանական կողմին՝ Ադրբեջան ժամանող ՌԴ քաղաքացիների նկատմամբ ազգային պատկանելության հիմքի […]
22:27 12.03.2019
Ադրբեջանի ԱԳՆ-ը մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Արցախ և Ստեփանակերտում երկու հանրապետությունների անվտանգության խորհուրդների համատեղ նիստի անցկացումը: «Եթե Հայաստանն ավտանգության խորհրդի նիստ է անցկացնում Ստեփանակերտում, ապա Լեռնային Ղարաբաղի հայերին բանակցային գործընթացին ներգրավելու փորձեր ձեռնարկելու անհրաժեշտություն չկա»,- «Ռուսարմինֆո»-ի փոխանցմամբ՝ ասել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Լեյլա Աբդուլաևան:
15:28 12.03.2019
ԵԱՀԿ նախագահ Միրոսլավ Լայչակը մարտի 12-ին ժամանում է Հայաստան: Տարածաշրջանային այցի շրջանակում ԵԱՀԿ նորընտիր սլովակ նախագահը, սակայն, առաջինը Բաքու այցելեց: Վերլուծաբաններն ասում են՝ դա պատահական չէ: Սլովակիայի ներկա կառավարությունը վերջին տարիներին սերտ կապեր ունի Ադրբեջանի հետ, զենքի առևտուր են անում, իսկ Միրոսլավ Լայչակը ԵԱՀԿ նախագահից բացի, զբաղեցնում է նաև Սլովակիայի ԱԳ նախարարի պաշտոնը: Մարտի 5-ին […]
14:15 12.03.2019
Նոր միջադեպ է գրանցվել Ադրբեջան-Իրան սահմանին: Մարտի 12-ի գիշերը ադրբեջանցի սահմանապահները հայտնաբերել են 6 զինված սահմանախախտի, որոնք Ադրբեջանի տարածք էին մուտք գործել Իրանից: Այս մասին հայտնել է ադրբեջանական Haqqin.az պորտալը: Աղբյուրը նշում է, որ միջադեպը տեղի է ունեցել տեղի ժամանակով 00:07-ին Ադրբեջանի Յարդիմլիի շրջանի Օստայիր գյուղի մետակայքում գտնվող սահմանապահ ուղեկալի հսկողության տարածքում: Սահմանային տարածքում հայտարարվել […]
13:20 12.03.2019
Ադրբեջանում ընթացող պլանային լայնամասշտաբ զորավարժություններին ներգրավվել են նաև բելառուսական ՀԿՌՀ-ները և իսրայելական LORA օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրները, հայտնում է RazmInfo-ն: Դատելով Ադրբեջանի ՊՆ հրապարակումից՝ «Պոլոնեզի» և LORA-ի դիվիզիոնների շարասյունները դուրս են գալիս մշտական տեղակայման վայրից, մեկնում օպերատիվ շրջաններ, բերվում մարտական վիճակի, պատրաստվում կրակի: Նշենք, որ հրապարակումից պարզ չէ՝ մարտական կրակ եղե՞լ է, թե՞ ոչ: Հիշեցնենք, որ […]
13:16 12.03.2019
Մարտի 12-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի սահմանին՝ Հադրութի շրջանից դեպի հյուսիս-արևելք ընկած հատվածում: Այս մասին տեղեկացնում են Արցախի ԱԳ նախարարությունից: Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնականներ Միխայիլ Օլարուն (Մոլդովա) և […]
09:51 12.03.2019
Ժնևում Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային ղեկավար Պատրիկ Վիալի հետ, որի հետ, թիվս այլ թեմաների, քննարկվել է Ադրբեջանում ազատազրկված Կարեն Ղազարյանի իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք հարցեր։ Որպես ժնևյան հանդիպման շարունակություն՝ այս հարցերը Պաշտպանը քննարկել է նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան […]
23:12 11.03.2019
Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․ «Վաղը կայանալիք Արցախի անվտանգության խորհրդի ընդլայնված նիստում Փաշինյանը պետք է դիմի Արցախի լեգիտիմ և օրինական իշխանութուններին և ստանա նրանցից իրենց անունից ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում Ադրբեջանի հետ բանակցելու մանդատ՝ խիստ սահմանափակ լիազորություններով: Այս մանդատը հնարավորություն կտա նրան, մի կողմից` չնահանջել իր հայտարարած գծից, […]
21:28 11.03.2019
Ինչպես հայտնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից, Վլադիկավկազում ընթացող Եվրոպայի 18-22 տարեկանների առաջնությունում Հայաստանը ներկայացնող 56 կգ քաշային Ժորժիկ Մարությանը քիչ առաջ հաղթել է Ադրբեջանը ներկայացնող Աթլաթուն Բաբաևին և դուրս եկել քառորդ եզրափակիչ: Մինչ այդ հաջողության էր հասել նաև մինչև 75 կգ քաշային կարգում հանդես եկող Վախթանգ Հարությունյանը: Նա հաղթել էր Իսպանիայի ներկայացուցչին և նույնպես դուրս […]
18:08 11.03.2019
Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է Ադրբեջանի հոգևոր առաջնորդի հարցազրույցից պատառիկներ՝ կից հետևյալ գրառումն անելով. «Ահա թե ինչպես է Ադրբեջանը իր ժողովրդին պատրաստում խաղաղության՝ հայատյացության քաղաքականության հերթական վառ օրինակ ներկայացնելով հանրությանը: Մասնավորապես, Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեն օրեր առաջ հայտարարել է. «Հայկական պետությունը, ազգը և կրոնական անձինք խաբեբաներ են, նրանք խաբում […]
18:02 11.03.2019
Վրաստանի վիճակագրության ազգային ծառայությունը տարածել է օտարերկրյա ներդրողների 50 խոշորագույն ընկերությունների ցուցակը: Ընկերությունները ցուցակում տեղաբաշխված են ոչ թե վարկանիշների, այլ զբաղվածության ոլորտների համաձայն: Հիմնական ոլորտներն են շինարարությունը, էներգետիկան, հեռուստահաղորդակցությունները և արտադրությունը: Աղբյուրի համաձայն` 2018 թվականին ամենամեծ ներդրումը Վրաստանում իրականացրել են Ադրբեջանը և Միացյալ Թագավորությունը: Վիճակագրության ազգային ծառայության տվյալներով` անցած տարի ադրբեջանական ներդրումները կազմել են 240 […]
17:42 11.03.2019
Ադրբեջանում այսօր սկսվել է այս տարվա դեռևս խոշորագույն զորավարժությունը, սակայն նույն օրը Բուլղարիա է մեկնել երկրի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Նեջմեդդին Սադիկովը, թեև առաջին հայացքից նա պետք է ներկա լիներ ու հետևեր վարժանքների ընթացքին։ Ինչ նպատակով է զինվորականը մեկնել Սոֆիա ու ինչ թեմաներով քննարկումներ անցկացվելու, չի պարզաբանվում։
17:29 11.03.2019
Ադրբեջանի բանակը, դեռ լույսը չբացված, սկսել է իր այս տարվա առաջին խոշոր զորավարժությունը, որին ներգրավել է մոտ 10․000 զինծառայող։ 4 օր՝ մինչև մարտի 15-ը տևող զորավարժության ընթացքում ներգրավվելու է նաև մեծ ծավալի զինտեխնիկա․ 500 միավոր տանկեր, զրահատեխնիկա, հատուկ և տրանսպորտային մեքենաներ, 300 միավոր հրետանային ու հրթիռային տեխնիկա, որոնց թվում՝ նաև ականանետներ, 20 միավոր բանակային ու […]
15:12 11.03.2019
Վերջին 4 տարիների արդյունքներով՝ Ադրբեջանը 23-րդ խոշորագույն զենք ներմուծողն է աշխարհում։ Նրան բաժին է հասնում զենքի բոլոր ներկրումների 1,3 տոկոսը, և սա մեծ թիվ է։ Նախորդ 4 տարիների նկատմամբ այս թիվն աճել է 15 տոկոսով։ Այս մասին հայտնի է դառնում SIPRI հետազոտական կենտրոնի զեկույցից։ Ադրբեջանի ներկրումները, ըստ այս զեկույցի, հիմնականում կատարվում են երկու երկրից՝ Ռուսաստանից […]
12:04 11.03.2019
Երեկ երեկոյան Վոլգոգրադի շրջանի Ֆրոլովո քաղաքում ծեծկռտուք է տեղի ունեցել հայ-ադրբեջանական ընտանիքի և դաղստանցիների միջև: Ինչպես հաղորդում է Rusarminfo-ն, ծեծկռտուքն ավարտվել է կրակոցներով: Իրավապահները հայտնել են, որ կրակոցների հրահրողը եղել է ոմն դաղստանցի: Ծննդով Դաղստանից 6 անձ եկել են զրուցելու: Նրանք մուտք են գործել Ֆրոլովոյում գտնվող խանութ-գրասենյակ, որը պատկանում է հայ-ադրբեջանական ընտանիքին: Կոնֆլիկտը նախապես կրել […]
12:00 11.03.2019
Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ԵԱՀԿ առաքելությունը մարտի 12-ին հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացնելու Արցախի և Ադրբեջանի սահմանին՝ Հադրութի շրջանից դեպի հյուսիս-արևելք ընկած հատվածում: Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Միխայիլ Օլարուն (Մոլդովա) և […]
16:48 10.03.2019
Ադրբեջանական ծագմամբ ռուսաստանցի ռեփեր Bahh Tee-ի (իրական անունը՝ Բախթիյար Ալիև) մոսկովյան տանից հանցագործները գողացել են մոտ 4,2 միլիոն ռուբլի, որը համարժեք է 60 հազար դոլարի։ Այս մասին տեղեկությունները հաստատել է Մոսկվայի ոստիկանությունը՝ առանց տուժածի անունը նշելու։ Ոստիկանների հաղորդմամբ՝ գողը բնակարան է մտել դուռը կեղծ բանալիով բացելով։ Հիմա նրան փնտրում են, հարուցված է քրեական գործ՝ առանձնապես […]
15:56 10.03.2019
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն օգտագործել է ԵԱՀԿ Մինսկի խմբի կոշտ հայտարարությունը՝ սլաքները հայկական կողմ ուղղելու համար։ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակի փոխանցմամբ՝ իրենք ողջունում են այս հայտարարությունը։ Սակայն հարկ է նշել, որ ադրբեջանական կողմը կրկին խեղաթյուրված է ներկայացրել հայտարարությունը։ Բաքուն շեշտը դրել է հայտարարության այն հատվածների վրա, որոնք բխում են իրենց շահերից՝ տարածքների հանձնում ու տեղահանվածների վերադարձ, […]