18:29 17.10.2018
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանն այսօր առավոտյան դիմել է Քննչական կոմիտե՝ հայտնի գաղտնալսման գործով իր պաշտպանյալին տուժողի կարգավիճակ տալու վերաբերյալ: Այս տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատել է Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը: Նա պարզաբանել է, որ գաղտնալսումն անմիջականորեն վերաբերում է Քոչարյանին: Ըստ նրա՝ հրապարակված ձայնագրության բովանդակությունը պարունակում է այնպիսի տվյալներ, որոնք առերևույթ հաստատում են Ռոբերտ […]
16:37 17.10.2018
Քրեական հեղինակություն Արտյոմ Կանևսկոյի՝ Արտյոմ Հարությունյանի նկատմամբ սահմանված խափանման միջոցը փոխվել է, և նա 20 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել: Այս մասին ShantNews.am-ին հայտնել է ԱԱԾ մամուլի խոսնակ Սամսոն Գալստյանը: Հիշեցնենք, որ Արտյոմ Հարությունյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ 38-308-րդ հոդված 1-ին մասի հատկանիշներով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն դրդելը) նախատեսված հանցավոր արարք կատարելու համար։ Ըստ մեղադրանքի՝ […]
14:53 17.10.2018
Shantnews.am-ն արդեն հայտնել է, որ ըստ Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի՝ եթե իսկապես նոր Հայաստան է ստեղծվում, հայտարարվող համաներումը կլինի վերջինը: Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ Իշխանյանին հարց է ուղղվել, թե արդյո՞ք նա հավատում է, որ նոր իշխանությունն իրականություն կդարձնի ասվածն, ու Հայաստանում կհայտարարվի վերջին համաներումը։ «Բավական բարդ հարց տվեցիք՝ դուք կարո՞ղ եք նշել որևէ քաղաքական, […]
08:40 17.10.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ հայտնի գաղտնալսման հարցերով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստը, անկախ ԱԺ լուծարման հանգամանքից, տեղի է ունենալու հինգշաբթի օրը։ Հանձնաժողովը պատրաստվում է լսել ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների խոսակցության գաղտնալսման ժամանակ հնչած՝ Ռ․ Քոչարյանի գործն առաջին ատյանում քննած, ըստ ԱԱԾ տնօրենի՝ «վախեցած» դատավոր «Հրաչին», նույն իրեն՝ Վաչե Մարգարյանին։ Իսկ այսօր ԱԺ պետաիրավական […]
18:37 16.10.2018
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր Սյունիքի մարզում մարզպետարանի աշխատակիցներին, հանրապետական գործադիր մարմինների տարածքային կառույցների ներկայացուցիչներին, համայնքների ղեկավարներին, ուժային կառույցների մարզային ծառայությունների ղեկավարներին ներկայացրել է նորանշանակ մարզպետ Հունան Պողոսյանին։ Ողջունելով ներկաներին՝ նախարար Սուրեն Պապիկյանը շնորհակալություն է հայտնել նախկին մարզպետ Կարեն Համբարձումյանին կատարած աշխատանքի և Հայաստանի Հանրապետությանը ծառայելու համար։ Շնորհավորելով նորանշանակ մարզպետին` նախարարը նշել է, որ […]
17:47 16.10.2018
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Էդուարդ Մարտիրոսյանը նշանակվել է Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի. Էդուարդ Մարտիրոսյանին նշանակել Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ»,- ասված է հրամանագրում:
17:24 16.10.2018
«Երևան» հիմնադրամի տնօրեն Աշոտ Ղազարյանն ընդունել է, որ հիմնադրամում եղել են որոշակի չարաշահումներ, բացթողումներ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը: Նա տեղեկացրել է, որ հիմնադրամի տնօրենը պարտավորություն է ստանձնել վերականգնել 1 մլրդ. 810 մլն դրամը: «Այդ գումարից, եթե չեմ սխալվում, 1 միլիարդն արդեն իսկ վճարված է, 810 միլիոնը պետք է վճարվի […]
14:28 16.10.2018
Ս.թ. հոկտեմբերի 11-ին, հայ-իրանական պետական սահմանի հատվածի սահմանային շերտում հայտնաբերվել է առանց անհրաժեշտ վերահսկողության 11 գլուխ խոշոր եղջերավոր անասուն: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից: ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումների` շուրջ մեկ օր տևած որոնողական աշխատանքների արդյունքում պարզվել է, որ դրանք պատկանում են ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան քաղաքի բնակիչ Մարատ Էդիկի Հակոբյանին, որը […]
14:17 16.10.2018
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է, որ սահմանային ռեժիմի խախտման դեպքերն անթույլատրելի են: ԱԱԾ հաղորդմամբ` ս.թ. հոկտեմբերի 12-ին, ժամը 08:45-ի սահմաններում, հայ-վրացական սահմանի՝ Լոռու մարզի Ճոճկան գյուղի տեղամասում, պետական սահմանի պահպանություն իրականացնող սահմանապահ վերակարգի կողմից առանց համապատասխան թույլտվության սահմանային շերտ մուտք գործելու և սահմանային ռեժիմը խախտելու համար ձերբակալվել են Ալավերդի քաղաքի բնակիչ Ա. Ս-ն (ծնված […]
13:31 16.10.2018
Այսօր SHANTNEWS.am-ի հարցին ի պատասխան՝ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն անդրադարձավ կառավարության նոր նշանակումների վերաբերյալ մամուլում տարածված տեղեկություններին, թե «էներգետիկայի և բնական պաշարների նախարար նշանակված Գարեգին Բաղրամյանն Արթուր Վանեցյանի բաջանաղն է, իսկ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը՝ քավորը»: Վանեցյանը նախ հերքեց՝ Ֆելիքս Ցոլակյանն իր քավորը չէ: Նա նշել է, որ երբ աշխատանքի է անցել ԱԱԾ-ում, Ֆելիքս […]
13:07 16.10.2018
Այսօր կառավարության նիստից հետո հրավիրված ճեպազրույցում, լրագրողների հարցին ի պատասխան, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հաստատել է՝ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի և իր հեռախոսազրույցի գաղտնալսման պատվիրատուները Հայաստանից են: Նա հայտնեց նաև, որ պատվիրատուն «հայտնի է հանրության լայն շրջանակներին»: Նա, սակայն, հրաժարվեց պատասխանել, թե ով է պատվիրատուն: Վանեցյանը հայտնել է նաև, որ խոսակցությունում իր մատնանշած «Հրաչը» ոչ […]
12:36 16.10.2018
Այսօր կառավարության արտահերթ նիստից հետո լրագրողները զրուցել են ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հետ՝ հետաքրքրվելով, թե ՀՔԾ պետի և իր միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի գաղտնալսման վերաբերյալ ինչ նոր բան է հայտնի: ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը նախ՝ հերքել է տարածված այն տեղեկությունը, թե գաղտնալսումն իրականացվել է ԱԱԾ աշխատակցի կողմից: Նա նշել է, որ գաղտնալսում իրականացվել է, երբ […]
11:26 16.10.2018
«Ժամանակ» թերթը գրում է. «Էներգետիկայի և բնական պաշարների նախարար նշանակված Գարեգին Բաղրամյանը ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի բաջանաղն է, այսպես կոչված՝ քենակալը: Հենց այս հանգամանքն է վճռորոշ եղել նրա՝ սկզբում փոխնախարար, ապա և նախարար նշանակվելու հարցում: Բաղրամյանը ոչ մի կապ չունի էներգետիկայի հետ, նա վերջին 15 տարիներին աշխատել է ՀԾԿՀ-ում և ըստ որոշ տեղեկությունների՝ եղել է […]
09:25 16.10.2018
«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ արտակարգ իրավիճակների նորանշանակ նախարար, ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանի եկամուտների հանրագումարը 2017 թվականին կազմել է 6 281 959 ՀՀ դրամ: Այս մասին տեղեկանում ենք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում հրապարակված նրա՝ 2017 թ. տարեկան հայտարարագրից, որը ներկայացրել է 2018թ. ապրիլի 11-ին, երբ դեռ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր էր: Ֆելիքս […]
17:22 15.10.2018
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ քաղաքագետ, ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանն ասել է, որ ինքն արդեն չգիտի, թե ով է «սևը», ով՝ «սպիտակը»: Եղիազարյանն անդրադարձել է ԱԺ պատգամավոր Գևորգ Կոստանյանի՝ Փաշինյանին սատարելու վերաբերյալ հայտարարություններին: «Սերժ Սարգսյանի հոգևոր որդին անմիջապես անցավ մյուս ճամբարը, ճողոպրեց՝ ասելով, որ հասկացավ Նիկոլ Փաշինյանի քայլերը, ողջ ճշմարտությունը սա է»,- ասել է […]
14:20 15.10.2018
Նախիջևանի ուղղությունից դեպի Երասխ հատվածում հայտնաբերված սահմանախախտը հանձնվել է Ազգային անվտանգության ծառայությանը: Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնեց պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: SHANTNEWS.am-ը Ազգային անվտանգության ծառայությունից փորձեց մանրամասներ պարզել, թե ի՞նչ ազգության է եղել սահմանախախտն ու ի՞նչ նպատակներ է ունեցել սահմանը հատելիս, սակայն ԱԱԾ մամուլի ծառայությունից մեզ հայտնեցին, որ այս պահին որևէ տեղեկություն չեն կարող տրամադրել […]
13:05 15.10.2018
Որոշ ժամանակ առաջ քաղաքագետ Գուրգեն Եղիազարյանը, որը ժամանակին ԱԱԾ պետի տեղակալ է եղել, ասել էր, որ եթե չկարողանան պարզել, թե ինչպես է գաղտնալսվել ԱԱԾ և ՀՔԾ պետերի հեռախոսազրույցը, ինքը կարող է ասել: Լրագրողներն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հիշեցրել են Եղիազարյանին իր ասածի մասին և սպասել բացահայտման: «Ես կարող եմ ասել, բայց դա բարդ բան […]
15:26 12.10.2018
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հոկտեմբերի 11-ին տարածեց հայտարարություն ՀՀ մաքսային ծառայության նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու վերաբերյալ՝ ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու և փողերի լվացման մեղադրանքով: «2001 թվականից զբաղեցնելով ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախագահի պաշտոնը, իր հետ գործնական կապերի մեջ գտնված անձանց հետ համատեղ ձեռնարկել և հիմնականում կանխիկ գումարներով ֆինանսավորել է Երևանի Ազատության […]
11:00 12.10.2018
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Երեկ լրացավ ԱԱԾ և ՀՔԾ պետերի ապօրինի գաղտնալսման փաստի առթիվ հարուցված քրեական գործի մեկ ամիսը: Սակայն ինչպես տեղեկացավ «Ժողովուրդ» օրաթերթը, դեռևս որևէ մեկին մեղադրանք առաջադրված չէ: Ինչպես հայտնի է, այս գործով նախաքննական մարմինը խուզարկություն էր իրականացրել 6 տարբեր հասցեներում: Վերոնշյալ հասցեներից միայն հայտնի դարձավ Yerevan.today լրատվական կայքի գրասենյակը: Իսկ ահա մյուս […]
10:48 11.10.2018
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի կողմից ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու և հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գումարներն օրինականացնելու (փողերի լվացում) դեպքի առթիվ` նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական […]
08:50 11.10.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստը՝ գաղտնալսման հետ կապված, չի կայացել, ու հանձնաժողովականներից շատերը չգիտեն, թե ինչու: Արդյոք դա պայմանավորվա՞ծ է հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանի օրերս արած հայտարարությամբ և հոգեվիճակով: Ի դեպ, մեր տեղեկություններով, նա բավականին խուճապահար վիճակում է: Մենք գրել էինք, որ իր աղմկահարույց հայտարարություններից հետո, երբ սկսվեց ՀՀԿ-ի փլուզման երկրորդ […]
12:49 09.10.2018
ՀՀ փաստաբանների պալատը հաղորդագրություն է տարածել, որով տեղեկացնում է, որ փաստաբան Վահե Գրիգորյանի նկատմամբ կարգապահական վարույթ չի հարուցվել: «ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի և ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի՝ զանգվածային լրատվության միջոցներով լայն տարածում ստացած հեռախոսային խոսակցության և ՀՀ ԱԱԾ ղեկավարի և ՀՀ ՀՔԾ պետի համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացված փաստաբան Վահե Գրիգորյանի վարքագծի առնչությամբ […]
12:38 09.10.2018
ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը Lragir.am-ի հետ զրույցում անդրադարձել է ներքաղաքական իրավիճակին: – Պարոն Շարմազանով, նախօրեին ՀՀԿ խմբակցությունից Գևորգ Կոստանյանը հայտարարել է, որ միշտ կկանգնի Նիկոլ Փաշինյանի կողքին և կողմ է դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելուն, նմանատիպ հայտարարություններ տարածեցին Արման Սահակյանը, Արթուր Գևորգյանը, իսկ Ալիկ Սարգսյանն էլ հայտարարել է, որ լքում է ՀՀԿ-ն։ Կարո՞ղ ենք […]
09:21 09.10.2018
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հոկտեմբերի 09-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Արամ Խաչատրյան փ. 15, 17, 19 շենքերը, Վաղարշյան փ. 26 և Փափազյան փ. 25 շենքերը, Այգեկցի փ. 55-65 սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Արաբկիր 51փ. 3 շենքը, Հյուսիսային ճառագայթ 17, […]
21:52 08.10.2018
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը, կրկին հայց է ներկայացրել ընդդեմ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի: Այս մասին տեղեկությունը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեց Սեդրակյանի փաստաբան Անի Ալավեդրյանը: Փաստաբանի տեղեկացմամբ՝ Սեդրակ Քոչարյանը զրպարտության դիմաց փոխհատուցում ստանալու և հրապարակայնորեն հերքելու հայց է ներկայացրել: SHANTNEWS.am-ը փորձեց պարզել, թե հայցվոր կողմն Արթուր Վանեցյանի կողմից հնչեցված հատկապես ո՞ր հայտարարության […]
14:13 08.10.2018
ՀՀ քննչական կոմիտեի վարույթում շուրջ 6000 քրգործ կա, դրանց մի մասը՝ մոտ 20 տոկոսը, Զինվորական քննչական գլխավոր վարչությունում է: Այս մասին հոկտեմբերի 8-ին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը: Նա նշեց, որ զինծառայողների`մահվան ելքով քրեական գործերը միայն միջանձնային հարաբերությունների հետ չեն կապված, դրանք տարբեր գործեր են՝ կան զենքի հետ վարվելու կանոնների […]
13:20 08.10.2018
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը հոկտեմբերի 8-ին լրագրողների հետ հանդիպմանը անդրադարձավ ՀՔԾ պետի և ԱԱԾ տնօրենի գաղտնալսման գործին: Նա նշեց, որ գաղտնալսման փաստով դատախազության կողմից հարուցվել է քրգործ, փոխանցվել Քննչական կոմիտեի վարույթ, կատարվել և կատարվում են բազմածավալ քննչական և դատավարական գործողություններ, սակայն գործի առանձնահատկություններից ելնելով` այս փուլում ճիշտ չէր լինի խոսել կատարվող գործողությունների մասին: […]
10:00 08.10.2018
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը դեռևս 2009 թվականին հանրությանն իրազեկել էր, որ բացահայտվել են «Կոշիկի քաղաք» ՍՊԸ հիմնադիր Արա Կարապետյանի և Նոր Նորքի ոստիկանության բաժնի պետի նախկին տեղակալ Արմեն Նիկողոսյանի ստեղծած հանցավոր համագործակցության անդամների կողմից մի շարք աղմկահարույց, առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու դեպքեր, այդ թվում` 2008 թվականի հոկտեմբերին ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին պետ Արմեն […]
09:40 06.10.2018
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․«Հայաստանում կրկին օրակարգային է դարձել թիկնազոր ունենալ-չունենալու խնդիրը: Ինչպես հայտնի է, շատ գործարարներ կամ պաշտոնյաներ իրենց հարազատներին գրանցում են իրենց իսկ պատկանող պահնորդական ընկերություններում, այդպես թիկնազորի կարգավիճակ տալիս: Արտակարգ իրավիճակների նորանշանակ նախարար, ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ Ֆելիքս Ցոլակյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարել է, թե․ «Հասկանում եք՝ մասնագիտական խնդիր է: Ի՞նչ է […]
19:01 05.10.2018
ԵԿՄ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի պաշտպանական կողմը ՀՀ գլխավոր դատախազություն միջնորդություն է ներկայացրել` նրա խափանման միջոցը փոխելու վերաբերյալ: ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից SHANTNEWS.am-ին հայտնեցին, որ նաև խափանման միջոցը փոխելու անձնական երաշխավորություն է ներկայացվել, սակայն միջնորդությունը մերժվել է: Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը հունիսի 19-ին կալանավորվել է: Նա մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք […]