TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+6.09 oC

Մանվել Գրիգորյան

Սա համակարգային հանցագործություն է և պետք է բոլորը բացահայտվեն ու պատժվեն. Արամ Մանուկյան

15:43 18.06.2018

«Թող ՀՀԿ-ի շենքը ակվարիում սարքեն, ձուկ պահեն, որ ձայն դուրս չգա»,- ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը այսօր՝ հունիսի 18-ին, խիստ դատապարտել է ՀՀԿ-ի տարածած հաղորդագրությունը, որտեղ նրանք դատապարտում են Մանվել Գրիգորյանի արարքը: Արամ Մանուկյանը հարց է հնչեցրել՝ մի՞թե ՀՀԿ-ն այդքան շփոթված է, որ իրեն այդքան անադեկվատ է պահում, ուրիշ ի՞նչ պետք է բացահայտվի, մի՞թե  կարող էին […]

̰
ԱԺ-ն միայն սեպտեմբերին կարող է քննել Մանվել Գրիգորյանին ազատությունից զրկելու մասին միջնորդագիրը. փաստաբան

15:23 18.06.2018

Երեկ ԱԱԾ-ն սենսացիոն կադրեր էր հրապարակել Մանվել Գրիգորյանի ամառանոցում հայտնաբերված սննդի և զենք-զինամթերքի մասին: Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանն ԱԺ պատգամավոր է և նրան ազատությունից զրկելու մասին միջնորդագիրը կարող է քննվել միայն սեպտեմբերի 10-ին կայանալիք ԱԺ-ի նիստում։ Այս հարցի շուրջ իրավական պարզաբանում է տվել փաստաբան Նորայր Նորիկյանն իր ֆեյսբուքյան էջում։ Փաստաբանը գրում է, որ ըստ ՀՀ […]

̰
«Եթե այս ամենը իրականություն է, ուրեմն մեկ հոգի չի արել». Մանվել Գրիգորյանի օգնական

15:01 18.06.2018

Մանվել Գրիգորյանի օգնական Մեսրոպ Մանուկյանը այսօր ԱԺ- ում լրագրողների հետ զրույցում նշեց, որ իր համար անակնկալ են ԱԱԾ բացահայտումները։ Մեսրոպ Մանուկյանը կարծում է, որ եթե այս ամենը իրականություն է, ապա սա 1 հոգի չի արել։ «Ես կսպասեմ, որ նախաքննությունն ավարտվի և նոր կհայտնեմ իմ կոշտ դիրքորոշումը։ Եթե այս արարքը աներ իմ հալալ եղբայրը, ես կհամարեի, […]

̰
Նրանք մարդ չեն, էնդեմիկ կենդանիներ են. Կարեն Քոչարյանը՝ Մանվել Գրիգորյանի մասին

14:47 18.06.2018

«Երեկ տեսանյութը տեսնելուց ես շոկ եմ ապրել՝ իմանալով, թե ով է Մանվելը։ Վստահ եմ՝ ես մենակ չեմ, որ նման էմոցիաներ ունեմ։ Այն երեխեքի նամակները, որ տեսա, հիմա էլ ասում եմ ու փշաքաղվում»,- հունիսի 18-ին կայացած ասուլիսի ժամանակ՝ անդրադառնալով ԵԿՄ նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի վերաբերյալ ԱԱԾ տարածած տեսանյութին, ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։ Իր խոսքում քաղտեխնոլոգը նշեց, […]

̰
Արփինե Հովհաննիսյանը կողմ կքվեարկի Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելուն

14:41 18.06.2018

Ազգային ժողովի պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը կողմ կքվեարկի Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելուն։ «Ինչպես գիտենք, Ազգային ժողովի վաղվա արտահերթ նիստում քվեարկությունը գաղտնի է, սակայն ես կասեմ, որ կողմ եմ քվեարկելու Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելուն։ Կարծում եմ ՝ դա կօգնի օբյեկտիվ նախաքննություն անցկացնել, և հանրությունը կստանա բոլոր հարցերի պատասխանները»,- Ազգային ժողովում լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց ԱԺ փոխնախագահ Արփինե […]

̰
Մանվել Գրիգորյանի դեմ հարուցված գործը կքննի ՀՔԾ-ի և ԱԱԾ-ի համատեղ քննչական խումբը

14:40 18.06.2018

Ազգային ժողովի պատգամավոր, «Երկրապահ կամավորականների միություն» ՀԿ նախագահ Մանվել Գրիգորյանի կողմից ապօրինի կերպով մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք ձեռք բերելու և պահելու փաստի առթիվ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործը, պայմանավորված քրեական գործով կասկածյալի հատուկ սուբյեկտ լինելու հանգամանքով, հունիսի 17-ին ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին […]

̰
Երկու կողմի ձեռքին էլ զենք կար, այդ զենքը մի օր պետք է կրակեր. ԱԱԾ-ն՝ Դոն Պիպո-գեներալ Մանվել հակամարտության մասին

14:28 18.06.2018

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանից լրագրողները հետաքրքրվեցին՝ ի՞նչ է լինելու Արցախի հերոս, ԵԿՄ առաջնորդ Մանվել Գրիգորյանի տնից խուզարկությամբ հայտնաբերված զենք-զինամթերքի ճակատագիրը: «Քննությունը կլինի, որից հետո արդեն դատարանը կորոշի՝ ուր կհանձնենք»,- ասաց նա: Հարցին՝ արդյո՞ք ԱԱԾ գործողությունները սկսվել են Էջմիածնում վերջին օրվա լարվածությունից, Վանեցյանը ժխտական պատասխան տվեց, նշեց, որ եղել է պլանավորված աշխատանք, որն իր ավարտին հասցվեց […]

̰
Մանվելի ինչի՞ն էին պետք այդքան զենքն ու շտապօգնության մեքենաները. Մարուքյան

13:57 18.06.2018

«Նորություն չէ, որ Հայաստանում հեղինակություն ունեցող մարդիկ պահել են զինված խմբեր: Սա միշտ եղել է: Դա  պետության մեջ պետություն ունենալու ցանկությունն է»,- խոսելով Մանվել Գրիգորյանի առանձնատանը ԱԱԾ-ի կատարած խուզարկության արդյունքների ու հրապարակված տեսանյութի մասին՝ ասել է ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը: «Ինչ վերաբերում է շտապօգնության մեքենաներին, ես ուղղակի ցնցված եմ: Ինչպես կարելի էր բանակի […]

̰
Մանվել Գրիգորյանին կզրկե՞ն Արցախի հերոսի կոչումից․ պարզաբանում է Դավիթ Բաբայանը

13:53 18.06.2018

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը SHANTNEWS.AM-ի հետ զրույցում խոսել է Արցախի իշխանության պաշտոնական տեսակետի շուրջ գեներալ Մանվել Գրիգորյանին Արցախի հերոսի կոչումից զրկելու մասին։ «Կասկածները ծանր ազդեցություն են թողել բոլորիս վրա, բայց ամեն ինչ պետք է ըստ օրենքի ընթանա, պետք է լինի արդար ու թափանցիկ դատավարություն, ապացուցվեն բոլոր մեղքերը, նոր բաներ գուցե ևս բացահայտվեն, ըստ […]

̰
Ինչպե՞ս զրկել Մանվել Գրիգորյանին պատգամավորական անձեռնմխելիությունից

13:46 18.06.2018

«Մենք վաղը կունենանք արտահերթ նիստ: Կա երկու սուբյեկտ, որը կարող է հրավիրել ԱԺ արտահերթ նիստ՝ ՀՀ կառավարությունն ու պատգամավորները: Կարծում եմ, որ վաղը կառավարության առաջարկով առավոտյան կարող  ենք նիստ հրավիրել և որպես օրակարգային հարց  քննարկել պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու և քրեական հետապնդում սկսելու հարցը: Մյուս տարբերակը պատգամավորների կողմից արտահերթ նիստ հրավիրելն է՝ ստորագրահավաքով մեկ այլ պատգամավորին […]

̰
Եթե օրենքով սահմանված կարգով հաստատվի մեղադրանքը, Մանվել Գրիգորյանը պետք է պատասխան տա օրենքի առաջ. ՀՀԿ

13:07 18.06.2018

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հաղորդագրություն է տարածել՝ անդրադառնալով ՀՀ ԱԺ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանի մասին երեկ ԱԱԾ-ի տարածած տեղեկատվությանը: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Խորը ցավով և զայրույթով ծանոթացանք այն տեսանյութին, որ ներկայացվեց ԱԱԾ կողմից: Դժվար է հավատալ, որ դա իրողություն է: Ապշած և վրդովված ենք, որ մեր իրականության մեջ նման բան առհասարակ հնարավոր […]

̰
Գլխավոր դատախազը միջնորդել է Մանվել Գրիգորյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու համար ԱԺ արտահերթ նիստ հրավիրել

12:12 18.06.2018

ԱԺ պատգամավոր, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի դեմ հարուցված քրեական գործը ԱԱԾ քննչական վարչության վարույթից հանձնվել է ՀՔԾ վարույթ: Այս մասին հայտնում են դատախազության հանրային կապերի վարչությունից:  Դատախազության տարածած հաղորդագրությունը ներկայացնում ենք ամբողջությամբ. «Արդեն տեղեկացվել է, որ սույն թվականի հունիսի 15-ին ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, Երկրապահ կամավորականների միության նախագահ Մանվել Գրիգորյանի կողմից […]

̰
ԱԺ-ն դեռ չի ստացել Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու միջնորդությունը

11:33 18.06.2018

Արցախի հերոս, Երկրապահ կամավորական միության նախագահ Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու մասին ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունը Ազգային ժողովը դեռ չի ստացել: Այս մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրեց ԱԺ աշխատակազմի լրատվության և հանրության հետ կապերի վարչության պետ Կնյազ Սարոյանը։ Նա հայտնեց, որ միջնորդությունն ստանալուն պես կտեղեկացնեն: Հիշեցնենք, որ հունիսի 16-ին ԱԱԾ-ն գործողություններ է իրականացրել Մանվել Գրիգորյանի տանը […]

̰
Ես դադարել եմ Մանվել Գրիգորյանի պաշտպանը լինել. փաստաբան Հրանտ Անանյան

10:39 18.06.2018

Փաստաբան Հրանտ Անանյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ ստեղծված պայմաններում նպատակահարմար չի գտնում շարունակելու Մանվել Գրիգորյանին իրավաբանական օգնություն ցուցաբերելու գործընթացը։ «Երեկ Վարչապետի ելույթից, ինչպես նաև երեկոյան ԱԱԾ տեսանյութի հրապարակումից հետո եկել եմ անակնկալի, որ Մանվել Գրիգորյանի պաշտպանությունը ստանձնելու պահին՝ խմբի կազմում ապօրինաբար զենք-զինամթերք պահելու կասկածանքից բացի, գործով առկա են այլ հանգամանքներ, որոնց մասին մինչ […]

̰
Քառօրյա պատերազմի զինվորների համար նախատեսված սնունդը Մանվել Գրիգորյանն օգտագործել է իր կենդանիներին կերակրելու նպատակով. ԱԱԾ-ի տեսանյութը

23:19 17.06.2018

ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնը հաղորդագրություն է տարածել և տեսանյութ հրապարակել գեներալ Մանվել Գրիգորյանի տանը կատարված խուզարկության վերաբերյալ: Հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորև. «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները հանցավորության դեմ պայքարին ուղղված գործառույթների իրականացման շրջանակներում ՀՀ Քր. օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործով ս.թ. հունիսի 16-ին խուզարկություն է իրականացրել ՀՀ Արմավիրի մարզի Արշալույս […]

̰
Դատարանի որոշմամբ՝ Մանվել Գրիգորյանն ազատ չի արձակվի

20:46 17.06.2018

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը Ավան եւ Նոր Նորքի նստավայրում մերժեց Մանվել Գրիգորյանի ձերբակալության որոշման դեմ փաստաբանների բողոքարկումը. Մանվել Գրիգորյանը կմնա անազատության մեջ։ «Մանվել Գրիգորյանը բերման է ենթարկվել Էջմիածնի ԵԿՄ գրասենյակից եւ ձերբակալման հիմքեր են նշվել այն, որ անձը բռնվել է հանցագործություն կատարելիս եւ նրա ձերբակալման նպատակն է նրա փախուստը կանխելը: ԵԿՄ-ում այդ պահին կատարվել է […]

̰
Մեր պաշտպանության թիրախը Մանվել Գրիգորյանը չէ, այլ Սահմանադրությունը. Արմեն Աշոտյան

19:40 17.06.2018

Մեր պաշտպանության թիրախը Մանվել Գրիգորյանը չէ, այլ երկրի Սահմանադրությունը, որը Մանվելի Գրիգորյանի դեպքում կոպտորեն խախտվում է։ Թող հայտնաբերվեն մեղավորները, թող կրեն իրենց պատիժը, բայց թող հաղթի ՕՐԵՆՔԸ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն: «Բարձր եմ գնահատում ՀՀ վարչապետի անմիջականությունը և կոռուպցիայի դեմ պայքարի վճռականությունը։ Պարզապես հիշեցնեմ, […]

̰
Մանվել Գրիգորյանի աջակիցները դատարանի մոտ բողոքի ակցիա են անցկացնում

15:06 17.06.2018

ԵԿՄ նախագահ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի աջակիցները բողոքի ակցիա են անցկացնում Երեւանի՝ Ավանի և Նոր Նորքի ընդհանուր իրավասության դատարանի մոտ: Քիչ հետո դատարանը կքննի բողոքը: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Մանվել Գրիգորյանի փաստաբան Հրանտ Անանյանը բողոքարկել է ԱԱԾ-ի կողմից իր պաշտպանյալի ձերբակալությունը: Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրված ՀՀ ՔՕ-ի 235-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ մի խումբ անձանց […]

̰
Մանվել Գրիգորյանի ձերբակալման որոշումը բողոքարկվել է. փաստաբան

12:59 17.06.2018

Ազգային անվտանգության ծառայության կողմից ԵԿՄ նախագահ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանին բերման ենթարկելու  գործողությունն ապօրինի է եւ մենք դա բողոքարկել ենք դատարանում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Մանվել Գրիգորյանի փաստաբան Հրանտ Անանյանը: «Մանվել Գրիգորյանը բերման է ենթարկվել Էջմիածնի ԵԿՄ գրասենյակից եւ ձերբակալման հիմքեր են նշվել այն, որ անձը բռնվել է հանցագործություն կատարելիս եւ նրա ձերբակալման նպատակն […]

̰
Մանվել Գրիգորյանի աջակիցները բողոքի երթ են անցկացնում

11:46 17.06.2018

ԵԿՄ նախագահ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի աջակիցները երթ են սկսել Երևանի փողոցներով: Ավելի վաղ նրանք Նալբանդյան փողոցում՝ ԱԱԾ շենքի դիմաց բողոքի ակցիա են անցկացրել՝ պահանջելով ազատ արձակել Մանվել Գրիգորյանին: Ոստիկանների և Մանվել Գրիգորյանի աջակիցների միջև բախում է գրանցվել: Գրիգորյանի՝ «Ազատություն» վարկարկող աջակիցները նստել էին Նալբանդյան փողոցում՝ փակելով այն:

̰
Արման Թաթոյանն այցելել է Մանվել Գրիգորյանին

09:14 17.06.2018

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այցելել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության ձերբակալվածների պահման վայրում գտնվող ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանին: Պաշտպանն առանձնազրույց է ունեցել Մանվել Գրիգորյանի հետ, ուսումնասիրվել են նրա վերաբերյալ փաստաթղթերը և պահման պայմանները: Ուսումնասիրվել են նաև առողջական վիճակի ու բուժօգնության հետ կապված հարցերը: Բարձրացվել են մի շարք հարցեր, որոնք տեղում ստացել են […]

̰
ԵԿՄ-ն անընդունելի է համարում Մանվել Գրիգորյանի անհիմն ձերբակալությունը

09:09 17.06.2018

Եկեք գնահատենք մեր արժեքներն ու շինծու մեղադրանքներով չազատազրկենք կյանքը հայրենիքի տարածքների պաշտպանությանն ու ազատագրմանը նվիրած հերոսին: Այս մասին ասված է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի ձերբակալության կապակցությամբ ԵԿՄ տարածած հայտարարությունում: «Երկրապահ կամավորականների միությունը հայտարարում է, որ անընդունելի է համարում ԵԿՄ վարչության նախագահ, ԱԺ պատգամավոր, Արցախի հերոս Զորավար Մանվել Գրիգորյանի ապօրինի, անհիմն ձերբակալությունը, որը […]

̰
Մանվել Գրիգորյանը չի ընդունում մեղադրանքը և ընկճված չէ. Շարմազանով

00:00 17.06.2018

ՀՀ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը, ով այսօր ԱԱԾ կողմից ձերբակալվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն և ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելու և պահելու կասկածանքով, չի ընդունում մեղադրանքը: Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։ «Մանվել Գրիգորյանը չի ընդունում շինծու մեղադրանքը», – ասաց Է.Շարմազանովը։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ  Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ […]

̰
Շարմազանովն ու Բաղդասարյանն ԱԱԾ-ում տեսակցում են Մանվել Գրիգորյանին

22:51 16.06.2018

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը և ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այս պահին գտնվում են Ազգային անվտանգության ծառայությունում՝ տեսնելու ՀՀԿ ձերբակալված պատգամավոր Մանվել Գրիգորյանին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանը: Այսօր ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը բերման է ենթարկվել և ձերբակալվել` ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով («Մի խումբ անձանց […]

̰
Մանվել Գրիգորյանի ձերբակալությունը տեղի է ունեցել պատգամավորի անձեռնմխելիության ընթացակարգի խախտմամբ. Աշոտյան

22:07 16.06.2018

ԱԺ պատգամավոր, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն անդրադարձել է ԱԱԾ-ի կողմից այսօր ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի ձերբակալությանը: Աշոտյանի ֆեյսբուքյան գրառումը ներկայացնում ենք ստորև. «Հարգելի գործընկերներ, Արցախի Հերոս Մանվել Գրիգորյանի ձերբակալությունը պետական ռեպրեսիվ ապարատի գործադրման հերթական ահազանգն է։ ՀՀԿ իր մտահոգությունն է հայտնում ՀՀ ԱԺ պատգամավոր, Արցախի հերոս գեներալ Մանվել Գրիգորյանի ձերբակալման առթիվ, որը տեղի […]

̰
Մանվել Գրիգորյանն ու Արթուր Ասատրյանը ձերբակալվել են ապօրինի զենք պահելու համար. ԱԱԾ

20:09 16.06.2018

Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները, հանցավորության դեմ պայքարին ուղղված իրենց գործառույթների իրականացման շրջանակներում, 2018թ. հունիսի 16-ին  Էջմիածին քաղաքում, երկու տարբեր քրեական գործերով, միաժամանակ իրականացրել են խուզարկություններ, որոնց արդյունքում հայտնաբերվել է ապօրինի պահվող մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք: Այս մասին հայտնում են ԱԱԾ մամուլի կենտրոնից: ԱԱԾ քննչական վարչությունում քննվող «Դոն Պիպո» մականունով Արթուր Ասատրյանի կողմից, իր դեմ սպանություն […]

̰
ԱԱԾ-ն բերման ենթարկեց գեներալ Մանվել Գրիգորյանին

18:27 16.06.2018

Ազգային անվտանգության ծառայությունը ԵԿՄ Էջմիածնի տարածքային գրասենյակից քիչ առաջ բերման է ենթարկել գեներալ Մանվել Գրիգորյանին: ԵԿՄ գրասենյակում էր նաև գեներալ Սեյրան Սարոյանը, ով ցանկանում էր նույն մեքենան նստել՝ Գրիգորյանի հետ, սակայն նրան թույլ չտվեցին: Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն ու ոստիկանությունն այսօր առավոտից Էջմիածնում են, հատուկ գործողություններ են իրականացվում ԵԿՄ գրասենյակում, Մանվել Գրիգորյանի առանձնատանը, ինչպես նաև քրեական […]

̰
ԱԱԾ-ն օպերատիվ գործողություններ է անցկացնում Մանվել Գրիգորյանի առանձնատանը և Դոն Պիպոյի մոտ

11:23 16.06.2018

Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները այսօր օպերատիվ գործողություն են սկսել իրականացնել Էջմիածնի մի քանի կետերում, այդ թվում` ԱԺ գեներալ պատգամավոր Մանվել Գրիգորյանի առանձնատանը: Այդ մասին տեղեկությունը հաստատել է ԱԱԾ լրատվական կենտրոնը։ Aysor.am-ը հայտնում է, որ իր տեղեկություններով՝ ԱԱԾ օպերատիվ ծառայողները գործողություններ են իրականացնում նաև Դոն Պիպո մականունով հայտնի քրեական հեղինակություն համարվող մեծահարուստ Արթուր Ասատրյանի մոտ։

̰
Էջմիածնի քաղաքապետի տնից գիշերով արկղեր են դուրս բերել, տարել Հադրութ՝ Մանվելի տուն. «Հրապարակ»

09:32 16.06.2018

«Հրապարակ» թերթը գրում է. «Գեներալ Մանվել Գրիգորյանի ընտանիքը խուճապի մեջ է: Մեր տեղեկություններով՝ Էջմիածնի հանրահավաքի նախօրեին գեներալն իր քաղաքապետ որդու միջոցով փորձել է հաշտության եզրեր գտնել Դոն Պիպոյի հետ: «Կարենին ուղարկել է Պիպոյի մոտ՝ հարաբերությունները պարզելու եւ լարված մթնոլորտը թուլացնելու, բայց Պիպոն մինչեւ վերջ չի էլ լսել, ասել է՝ քեզ ասելու բան չունեմ, գնա՝ թող […]

̰
Գեներալ Մանվելի եղբորորդու հարսանիքին ներկա է եղել ողջ նախկին իշխանությունը՝ բացի Դավիթ Տոնոյանից. «Հրապարակ»

08:51 14.06.2018

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ «Ռենեսանս» ռեստորանում մեծ շուքով կայացել է գեներալ Մանվել Գրիգորյանի եղբորորդու՝ Արայիկ Գրիգորյանի հարսանեկան արարողությունը, որին ներկա է եղել ողջ նախկին իշխանությունը․ ԱԺ-ն՝ Արա Բաբլոյանի ղեկավարությամբ, նախկին նախարարներ, Սերժ Սարգսյանը և Տարոն Մարգարյանը։ Ներկաները մոտեցել-հետաքրքրվել են Երևանի քաղաքապետից երեկ տեղի ունեցած ձերբակալությունների և ԱԱԾ-ի՝ «Երևան» հիմնադրամ մտնելու մասին: Նա հանգստացրել է՝ […]

̰
BACK_TO_TOP