13:21 19.06.2018
ՀՀ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը այսօր ասուլիսի ժամանակ հայտարարել է, թե չի կարելի մարդուն մեղադրել մի բանի համար, որը նա չի գործել, առավել ևս, երբ մեղադրում են բանակից գողացված զինվորական ամենագնացների համար: Ըստ փաստաբանի՝ նա անձամբ տեսել է այդ ամենագնացները 2016թ. Ապրիլյան պատերազմի ժամանակ՝ Արցախում: Փաստաբանը նախ նշել է, որ անձամբ է […]
13:19 19.06.2018
Խորհրդարանն այսօր ՀՀԿ խմբակցության անդամ Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու վերաբերյալ քվերակության է անցկացրել: Գաղտնի քվերակությամբ 81 կողմ, 3 դեմ հարաբերակացությամբ պատգամավորը զրկվել է անձեռնխելիությունից: Քվեարկությանը մասնակցել է 85 պատգամավոր, ձայներից մեկն անվավեր է ճանաչվել: Նշենք, որ Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն է տվել նաև ՀՀԿ խմբակցությունը: Այդ մասին ավելի […]
13:15 19.06.2018
ՀՀԿ խմբակցությունը հարգելով անմեղության կանխավարկածը՝ չի խոչընդոտելու Մանվել Գրիգորյանի գործով նախաքննությանն ու կողմ է քվեարկելու գլխավոր դատախազի միջնորդություններին։ Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։ «Միևնույն ժամանակ հայտարարում ենք, որ, կրկնում եմ՝ հարգելով անմեղության կանխավարկածը՝ ամբողջ նախաքննության և դատավարության գործընթացին պետք է լինենք հետևողական, և դատախազի ներկայացված մեղադրանքերը եթե հաստատվեն, […]
13:10 19.06.2018
ՀՀ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի տանը հայտնաբերված զենքի, ավտոմեքենաների և զինվորներին ուղարկված սննդամթերքի շուրջ ԱԱԾ-ի տարածած տեսանյութը նրա փաստաբան Արսեն Մկրտչյանը համարում է ֆլեշմոբ: Այդ մասին այսօր նա հայտարարել է լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ ասելով, որ հենց այդպիսի ֆլեշմոբերի դեմ պայքարելու համար է ստանձնել Մանվել Գրիգորյանի պաշտպանությունը: Ըստ փաստաբանի՝ հանրային կամ պետական մակարդակի ճնշում չպետք […]
13:02 19.06.2018
Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքում 5 արջ է պահվում: Մի մասին տեղափոխելու են Ուրցաձորի հատուկ պահպանվող տարածք, մյուսներին՝ Երևանի կենդանաբանական այգի: Հիշեցնենք, որ երեկ կենդանաբանական այգի է տեղափոխվել նաև վագրը: Կենդանիների տեղափոխմանը սպասում են ոստիկանության և ԱԱԾ ներկայացուցիչները, նրանք տարածքում որոշակի գործողություններ պետք է իրականացնեն: Նշենք, որ տարածքում ոստիկանության և ԱԱԾ աշխատակիցների թիվը գնալով ավելանում է: […]
12:10 19.06.2018
ԱԺ-ում Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու միջնորդագիրը ներկայացնելուց հետո ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին հարց ուղղեց «Ծառուկյան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը. «Ո՞ւր էիք Դուք, ո՞ւ էր մեր իրավապահ համակարգը, երբ Մանվել Գրիգորյանը գողանում էր առաջնագծում կանգնած զինվորի հացը, երբ Մանվել Գրիգորյանը տարիներ շարունակ բանդա էր ստեղծել պետության մեջ՝ պատանդ վերցնելով ողջ Էջմիածինը, երբ […]
11:32 19.06.2018
ԱԺ-ում ներկայացվել է Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու միջնորդագիրը: Այն հրապարակել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: «ՀՀ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի կողմից նախնանական համաձայնությամբ ապօրինի զենք, հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու և պահելու դեպքի առթիվ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով ՀՀ վարչապետին առընթեր ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում 2018 թվանակնի հունիս 18-ին […]
11:18 19.06.2018
Մանվել Գրիգորյանը հրաժարվել է իրեն վերագրված մեղադրանքներից և ասել, որ ինքը ԱԱԾ-ի կողմից իրականացված գործողությունների տարածք գնում է տարեկան 2-3 անգամ։ Խոսքը գյուղի ամառանոցում հայտնաբերված սննդամթերքին է վերաբերում։ Այս մասին այսօր՝ հունիսի 19-ին, հայտարարել է նրա փաստաբան Կարեն Քամալյանը: Ըստ փաստաբանի, Մանվել Գրիգորյանը տառապում է մի շարք ծանր հիվանդություններով՝ թոքերի քաղցկեղ և շաքարային դիաբետ։
09:52 19.06.2018
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» թերթի տեղեկություններով՝ ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը երեկ առավոտյան հանդիպել է կուսակիցներից մի քանիսին ու քննարկել իրենց խմբակցության անդամ Մանվել Գրիգորյանի վերաբերյալ ԱԱԾ բացահայտումները: Մասնավորապես, Սարգսյանն իր կուսակիցներին հավաստիացրել է, թե տեղյակ չի եղել Գրիգորյանին վերագրվող արարքից: Ս. Սարգսյանն ասել է, թե չէր ուզենա հավատալ, որ այս ամենը ճիշտ է, բայց […]
09:33 19.06.2018
«Փաստ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանն այս օրերին բոլորի ուշադրության կենտրոնում է՝ կապված իր առանձնատանը կատարված բացահայտումների, մասնավորապես՝ զինվորների համար նախատեսված ու Ապրիլյան պատերազմի օրերին զինվորներին ուղարկված մեծաքանակ սննդամթերք, ինչպես նաև զենք-զինամթերքի հսկայական արսենալ հայտնաբերվելու հետ, 156 միլիոն դրամի փոխառություններ ունի: Այս մասին տեղեկանում ենք նրա՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված […]
09:07 19.06.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Մանվելի զինակիցներին Նազիկ Գրիգորյանն ասել է․ «Նկարահանումների մի մասն արվել է ամառանոցի պահեստում, մյուս մասը՝ ԵԿՄ-ի պահեստում, ու ցույց են տվել որպես ամառանոցի նկարահանում», իսկ «տուշոնկաներն ու զգուշչոնկաները» ժամանակին եղել են Դաշքեստանի (այդ մասում Մանվելը ևս տուն ունի) տունը նայող պառավի մոտ, նրան ասվել է՝ տղերքը կգան-կտանեն զինվորներին, բայց որ պառավը […]
08:37 19.06.2018
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով` երեկ գիշերը վատթարացել է գեներալ Մանվել Գրիգորյանի ինքնազգացողությունը. կտրուկ բարձրացել է նրա արյան ճնշումը և արյան մեջ շաքարի պարունակությունը: Մեր աղբյուրի փոխանցմամբ`Գրիգորյանի առողջական վիճակը կրիտիկական է եղել, սակայն նրան հիվանդանոց չեն տեղափոխել: Մանվել Գրիգորյանը շարունակում է մնալ ԱԱԾ-ի ձերբակալվածների պահման վայրում: Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը բերման էր […]
23:56 18.06.2018
Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանին պատկանող հանգստյան գոտում և առանձնատանը ԱԱԾ-ի կողմից իրականացված գործողությունների արդյունքում տեղ գտած բացահայտումների հանրայնացումից հետո ՀՀ սփյուռքի նախարարությանն իրենց վրդովմունքն ու խորը մտահոգությունն են հայտնել արտերկրի հայ համայնքային կառույցների ղեկավարներ և համայնքների ներկայացուցիչներ: Ինչպես տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, տարբեր երկրներից հայրենակիցները տարաբնույթ տեղեկություններ […]
21:27 18.06.2018
SHANTNEWS.am-ը տեսանյութեր ու լուսանկարներ է ստացել Էջմիածնի բնակիչ Վահան Խանամիրյանից: Էջմիածնի բնակիչները հայտնում են, որ իրենց քաղաքում համերգ և մատաղի արարողություն է կազմակերպվել: Առիթը քաղաքապետ Կարեն Գրիգորյանի հրաժարականն է ու նրա հոր՝ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի ապօրինություններից ազատվելը: Տոնախմբությանը մասնակցող քաղաքի բնակիչները հավաքվել են քաղաքի գլխավոր՝ Մայր տաճարին կից հրապարակում:
19:58 18.06.2018
«Խայտառակություն, ուրիշ բան չես կարող ասել»: Խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ, անդրադառնալով ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, գեներալ Մանվել Գրիգորյանի անվան հետ կապված ԱԱԾ վերջին բացահայտումներին, իր դիրքորոշումն ու գնահատականն է տվել ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը: «Ամեն ինչը մի կողմ, այդ զինվորների նամակները, որոնք տեղ չեն հասել, ընդ որում էն ժամանակահատվածում, երբ ամբողջ պետությունը շոկային […]
19:49 18.06.2018
SHANTNEWS.AM-ի թղթակիցը, որը գտնվում է ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի՝ Ակնալճում գտնվող առանձնատանը, որտեղ պահվում են վայրի կենդանիներ՝ վագր, 5 արջ, ջայլամներ և այլ թռչնատեսակներ, հաղորդում է, որ վագրին Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի աշխատակիցները արդեն տեղափոխում են Երևանի կենդանաբանական այգի: Մեր թղթակցի տեղեկություններով՝ Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքում նաև սատկած […]
19:38 18.06.2018
ԱԱԾ քննչական վարչությունում հունիսի 15-ին ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված տվյալներով հիմնավորվել է, որ ԱԺ պատգամավոր, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը, ապօրինի կերպով ձեռք բերելով մեծ քանակությամբ հրազեն, ռազմամթերք, պահել է դրանք իրեն պատկանող առանձնատներում, շինություններում, կամ իր փաստացի տիրապետության տակ գտնվող տարածքներում: Քննության տվյալների համաձայն՝ սկսած […]
19:33 18.06.2018
Ազգային ժողովի ձերբակալված պատգամավոր Մանվել Գրիգորյանը նամակ է ուղղել Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանին, հաղորդում է Aysor.am-ը։ «Տեղեկացված եմ ԱԱԾ տարածած նյութերից և հանրային արձագանքից։ Տեղյակ եմ նաև Հայաստանի Հանրապետական կուսակցության արձագանքից։ Հարկ եմ համարում հայտնել, որ նման արձագանքը սպասելի էր, եթե չեն ներկայացված նաև հակափաստարկները։ Իսկ դա հնարավոր է անել միայն խոր, բազմակողմանի և […]
18:59 18.06.2018
SHANTNEWS-ի թղթակիցն այս պահին գտնվում է ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի՝ Ակնալճում գտնվող առանձնատանը: Բավական մեծ՝ առանձնացված տարածքում պահվում են նաև ջայլամներ: Առանձնատան ավելի խորքում պահվում են վայրի կենդանիներ՝ 1 վագր և 5 արջ: Ներկայումս Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի աշխատակիցները, կենդանաբույժները զննությամբ փորձում են հասկանալ, թե որ կենդանուն պետք […]
18:12 18.06.2018
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Մանվել Գրիգորյանի առանձնատանը պահվող կենդանիների մասին: «Քիչ առաջ խոսեցի բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանի հետ, ով խոստացավ հետամուտ լինել Մանվել Գրիգորյանի առանձնատանը պահվող կենդանիներին այդ տարածքից դուրս բերելու հարցում: FPWC հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանն էլ պատրաստակամություն հայտնեց մասնագիտացված խմբով տեղում ծանոթանալ անազատության մեջ պահվող […]
17:45 18.06.2018
Մանվել Գրիգորյանի հետ կապված սենսացիոն բացահայտումները, ԱԳՆ մամուլի խոսնակի կարծիքով, չեն ազդի Հայաստանի վարկանիշի վրա, այլ ճիշտ հակառակը: «Կոռուպցիան բացահայտվում է, և մեղավորներն իրենց արժանի պատիժն են կրում: Սա միայն դրական կարող է անդրադառնալ Հայաստանի վարկանիշի վրա»,- նշել է Տիգրան Բալայանը: ԱԳՆ խոսնակն այսօր անդրադարձել է նաև Իսրայելի տարածաշրջանային համագործակցության նախարար Ցախի Հանեգբիի վերաբերյալ ադրբեջանական մամուլի […]
17:43 18.06.2018
Ֆեյսբուքյան մի շարք օգտատերեր նախաձեռնել են բողոքի ակցիա, որի ժամանակ պահանջելու են ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանին զրկել Արցախի հերոսի կոչումից: «Հունիսի 19-ին՝ ժամը 15.00-ին, հավաքվենք Երևանի Նաիրի Զարյան փող. 17/2 հասցեում գտնվող Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության դիմաց և պահանջենք Արցախի իշխանություններից Մանվել Գրիգորյանին զրկել «Արցախի հերոս» բարձրագույն կոչումից: Մանվել Գրիգորյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու համար […]
17:18 18.06.2018
Արցախի հերոս, ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի կինը՝ Նազիկ Ամիրյանն արձագանքել է իր ինքնասպանության մասին լուրերին, դրանք անվանել ստահոդ: «Ով այդպիսի ցանկություն ունի, թող գնա, առաջինը ինքնասպանություն գործի»,- ասել է նա: Ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով նա հայտնել է, որ լրատվամիջոցներով կեղծ տեղեկություններ են հաղորդվել: «Ես այդքան թուլամորթ մարդ չեմ, որ ինքնասպանություն գործեմ»,- նշել է նա:
17:05 18.06.2018
Երեկ Ազգային անվտանգության ծառայությունը հրապարակել էր տեսանյութ, որտեղ ներկայացված են Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանի ամառանոցում հայտնաբերված մեքենաները, զինամթերքը, զինվորի համար հատկացված սննդամթերքը, Ապրիլյան պատերազմից հետո աշակերտների գրված նամակները։ Մանվել Գրիգորյանի հանդեպ քրեական հետապնդում սկսելու համար պետք է նրան զրկեն պատգամավորական մանդատից։ Ստորև ներկայացնում ենք մանդատից զրկելու ընթացակարգը։ Հոդված 108. Պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն […]
17:04 18.06.2018
Երկրապահ կամավորների միությունը հայտարարություն է տարածել՝ դատապարտելով Արցախի հերոս, ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի գործունեությունը: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «Կոտայքի մարզի ԵԿՄ ութ բաժանմունքների բոլոր անդամներս դատապարտում ենք Մանվել Գրիգորյանի անօրինական գործունեությունները՝ հատկապես Քառօրյա պատերազմի զինվորների սննդի յուրացման հետ կապված: Մեր կարգախոսն է՝ «ինչպես միշտ, մենք կանգնած ենք մեր երկրի ժողովրդի կողքին և հպարտանքով […]
16:26 18.06.2018
ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, անդրադառնալով Մանվել Գրիգորյանի տանը հայտնաբերված մի քանի տասնյակ սեփականության վկայականներին, այսօր կառավարության արտահերթ նիստից հետո լրագրողների հետ հարցուպատասխանին ասաց, որ անձամբ չի զննել Մանվել Գրիգորյանի ամառանոցում հայտնաբերված սեփականության վկայականները, բայց գիտի, որ դրանք եղել են գեներալ Մանվել Գրիգորյանի և իր բարեկամների անուններով։ Ստորև ներկայացնում ենք ԱԱԾ-ի հրապարակած տեսանյութը Մանվել Գրիգորյանի ամառանոցում […]
16:13 18.06.2018
«Երեկվանից ես էլ եմ շոկի մեջ, բանականությունս ու էմոցիաներս իրար հետ կռիվ են տալիս: Դեռ ոչ մեկը չի հաղթել, երկուսն էլ ուժեղ են»,- հունիսի 18-ին կայացած ասուլիսի ժամանակ, անդրադառնալով Մանվել Գրիգորյանի վերաբերյալ նոր բացահայտումներին, ասել է ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը: Արամ Մանուկյանը իր վրդովմունքն է հայտնել, նշելով, որ ոչ մեկի երևակայությունը չէր բավականացնի՝ պատկերացնելու համար, […]
15:58 18.06.2018
FPWC հիմնադրամը հայտարարություն է տարածել, որտեղ մասնավորապես նշվում է․ «Մենք՝ FPWC հիմնադրամի աշխատակիցներս, պատրաստակամ ենք մեր միջոցներով և մեր հաշվին կատարել ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքում պահվող վայրի կենդանատեսակների անվտանգ տեղափոխումը համապատասխան մասնագիտացված տարածք: Կենդանիների բուժզննումից և հիվանդությունների ախտորոշումից հետո կորոշվի նրանց մշտական բնակության վայրը, որը ՀՀ տարածքում կարող է լինել Երևանի կենդանաբանական այգին, Վայրի բնության […]