15:07 26.02.2018
Արտակարգ իրավիճակների նախարարությունը ներկայացրել է մարտ ամսվա եղանակային կանխատեսումն ու կլիմայական բնութագիրը: Ըստ ներկայացված տվյալների՝ որոշ օրեր ջերմաստիճանը կնվազի մինչև -10-15 աստիճանով, իսկ օդի առավելագույն ջերմաստիճանը կլինի 25-28 աստիճան։
18:59 21.02.2018
Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ամպամածություն, առանձին շրջաններում նաև թույլ և կարճատև տեղումներ
10:03 20.02.2018
Փետրվարի 22-ից սկսած սաստիկ սառնամանիքներ են կանխատեսվում Եվրոպայի գրեթե բոլոր երկրներում։ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է, որ արկտիկական ցուրտ օդային հոսանքները Արևմտյան Սիբիրից ներխուժում են Ռուսաստանի եվրոպական մաս, իսկ այնտեղից՝ դեպի Եվրոպա՝ հասնելով մինչև Իսպանիա և Պորտուգալիա։
10:36 19.02.2018
Կեսօրից հետո տեղումները հանրապետության տարածքում աստիճանաբար կդադարեն: Այս մասին ֆեսբուքյան իր էջում գրել է ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:
15:02 18.02.2018
Փետրվարի 18-ի ցերեկը, 19-ի գիշերը և առավոտյան ժամերին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում` թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում անձրևի տեսքով։
20:11 13.02.2018
Փետրվարի 14-ի գիշերը շրջանների զգալի մասում, ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 15-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:
16:39 06.02.2018
Հանրապետության տարածքում եղանակը կպայմանավորվի հարավային տաք օդային հոսանքների ազդեցությամբ
10:42 06.02.2018
Օդերևութաբանները կանխատեսում են, որ Մոսկվայում այսօր ցերեկը -12 աստիճան սառնամանիք կլինի։
«Մոսկվայում և շրջակա տարածքներում սպասվում է ամպամած եղանակ, սպասվում են նաև տեղումներ ձյան տեսքով: Մեգապոլիսում օդի ջերմաստիճանը կհասնի -10-ից մինչև -12-ի»,- նշում են օդերևութաբանները: Օրվա ընթացքում քամու ուժգնությունը կհասնի մինչև 8մ/վ-ի:
14:01 04.02.2018
ԱԻՆ օդերևութաբանական ծառայությունը հայտնում է, որ հանրապետության տարածքում փետրվարի 4-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
09:49 23.01.2018
Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ այսօր հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 24-27-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, առանձին վայրերում` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 24-26-ի գիշերը կբարձրանա 2-3 աստիճանով, ցերեկը նույնքան կնվազի:
11:06 21.01.2018
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 21-ին ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ