ՍՊՈՐՏ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online https://www.shantnews.am Mon, 31 Mar 2025 13:26:23 +0000 hy-AM hourly 1 https://wordpress.org/?v=6.7.2 Ռաֆայել Հարությունյանի սանը դարձել է գեղասահքի աշխարհի չեմպիոն https://www.shantnews.am/news/view/1581978.html Mon, 31 Mar 2025 13:33:51 +0000 https://www.shantnews.am/?p=1581978 ԱՄՆ-ի Բոստոն քաղաքում անցկացվող գեղասահքի աշխարհի առաջնությունում տղամարդկանց մենասահքի տիտղոսը նվաճել է ամերիկացի Իլյա Մալինինը, որը կարճ և ազատ ծրագրի հանրագումարում հավաքել է 318,56 միավոր։

20-ամյա Իլյա Մալինինը խորհրդային գեղասահորդներ Տատյանա Մալինինայի եւ Ռոման Սկորնյակովի որդին է, ծնվել է ԱՄՆ-ում։ Մարզվել է ծնողների մոտ։ Հիմա նրա մարզիչն է նաև ամերիկահայ Ռաֆայել Հարությունյանը։

]]>
Արինա Սաբալենկան` Մայամիի «Մասթերսի» հաղթող https://www.shantnews.am/news/view/1581958.html Mon, 31 Mar 2025 13:00:34 +0000 https://www.shantnews.am/?p=1581958 Աշխարհի առաջին ռակետ Արինա Սաբալենկան իր կարիերայում առաջին անգամ նվաճել է Մայամիի «Մասթերսի» կանանց մենախաղի հաղթողի տիտղոսը:

Բելառուս թենիսիստուհին եզրափակչում 7-5, 6-2 հաշվով հաղթել է աշխարհի չորրորդ ռակետ Ջեսիկա Պեգուլային:

Սա Սաբալենկայի կարիերայում 18-րդ տիտղոսն է:

]]>
Անգլիական «Մանչեսթեր Սիթին» պատրաստ է 100 միլիոն եվրո առաջարկել «Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրիի տրանսֆերի համար https://www.shantnews.am/news/view/1581935.html Mon, 31 Mar 2025 12:31:36 +0000 https://www.shantnews.am/?p=1581935 Անգլիական «Մանչեսթեր Սիթին» պատրաստ է 100 միլիոն եվրո առաջարկել «Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրիի տրանսֆերի համար, հաղորդում է El Nacional-ը:

Իսպանիայի հավաքականի 22-ամյա ֆուտբոլիստով լրջորեն հետաքրքրված է անգլիական թիմի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան: Հենց նա է դիմել ակումբի ղեկավարությանը, որպեսզի ամռանը փորձեն իրականացնել Եվրոպայի չեմպիոնի տրանսֆերը:

Կատալոնական թիմը Պեդրիի հրաժարագինը սահմանել է 1 միլիարդ եվրո:

]]>
Ալվարեսը չի պատրաստվում ռևանշ մենամարտ անցկացնել Բիվոլի դեմ https://www.shantnews.am/news/view/1581951.html Mon, 31 Mar 2025 12:00:27 +0000 https://www.shantnews.am/?p=1581951 Մեքսիկացի Սաուլ Ալվարեսը չի պատրաստվում ռևանշ մենամարտ անցկացնել պրոֆեսիոնալ բռնցքամարտի կիսածանր քաշային կարգի աշխարհի բացարձակ չեմպիոն Դմիտրի Բիվոլի դեմ։ Այս մասին հաղորդում է ТАСС լրատվական գործակալությունը:

«Մենք դեռ չենք դիտարկում ռևանշի տարբերակը։ Մենք այլ մրցակիցներ ենք դիտարկում»,- ասել են Ալվարեսի թիմակիցները։

2022 թվականին Բիվոլը մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել էր Ալվարեսին։ Այս տարվա փետրվարին մեքսիկացին հայտարարել էր, որ պատրաստ է ռևանշ մենամարտ անցկացնել Դմիտրի Բիվոլի դեմ:

]]>
Սպերցյանը խաղադաշտ վերադարձը նշել է գոլով և գոլային փոխանցումով https://www.shantnews.am/news/view/1581925.html Mon, 31 Mar 2025 11:28:32 +0000 https://www.shantnews.am/?p=1581925 Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը վնասվածքից ապաքինվելուց հետո ռուսական «Կրասնոդարի» կազմում առաջին խաղն է անցկացրել:

24-ամյա ֆուտբոլիստը «Ֆակելի» դեմ տնային խաղում 63-րդ րոպեին խաղադաշտ է դուրս եկել և երեք րոպե անց տուգանային հարվածով հաշիվը դարձրել է 2-0: Եվս երեք րոպե անց Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել նիգերիացի հարձակվող Օլակունլե Օլուսեգունին:

«Կրասնոդարը» հաղթել է 5-0 հաշվով և 49 միավորով առաջնության առաջատարն է:

]]>
«Ինտերը» հաղթել է «Ուդինեզեին» և ամրապնդվել առաջին տեղում https://www.shantnews.am/news/view/1581912.html Mon, 31 Mar 2025 10:53:33 +0000 https://www.shantnews.am/?p=1581912 Իտալիայի Ա Սերիայի 30-րդ տուրում Միլանի «Ինտերը» 2-1 հաշվով հաղթել է «Ուդինեզեին»։ Ամբողջ հանդիպմանը մասնակցել է նաև Հենրիխ Մխիթարյանը։

«Ինտերը» 67 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը։

]]>
Օվեչկինին ընդամենը 4 տափօղակ է բաժանում Գրեցկիի ռեկորդից https://www.shantnews.am/news/view/1581895.html Mon, 31 Mar 2025 10:29:29 +0000 https://www.shantnews.am/?p=1581895 Հոկեյի ազգային լիգայի (NHL) կանոնավոր առաջնության հերթական խաղում «Վաշինգտոն Քեփիթալզը» սեփական դաշտում 5-8 հաշվով պարտվել է «Բաֆալո Սեյբրզին»։

«Վաշինգտոն Քեփիթալզի» կազմում հանդիմանը մասնակցել է նաև թիմի ավագ Ալեքսանդր Օվեչկինը, ով խփել է կարիերայի 890-րդ գոլը։

Լեգենդար հոկեյիստն այժմ ընդամենը 4 տափօղակով է զիջում NHL-ի պատմության գլխավոր ռմբարկու Ուեյն Գրեցկիին (894 գոլ)։

«Վաշինգտոն Քեփիթալզը» 103 միավոր ունի և Արևելյան կոնֆերենցիայի առաջատարն է։ Կանոնավոր առաջնության ավարտին մնացել է 9 տուր։

 

]]>
Հովհաննես Մարտիրոսյանը վերադարձրել է IBO InterContinental չեմպիոնական գոտին https://www.shantnews.am/news/view/1581888.html Mon, 31 Mar 2025 10:00:06 +0000 https://www.shantnews.am/?p=1581888 Բելգիան ներկայացնող հայ բռնցքամարտիկ Հովհաննես Մարտիրոսյանը (19-1) հաղթել է տանզանացի Սալիմ Ջենգոյին (21-5-1) և վերադարձրել պրոֆեսիոնալ բռնցքամարտի առաջին կիսամիջին քաշային կարգի IBO InterContinental չեմպիոնական գոտին:

Մենամարտի երրորդ ռաունդում Մարտիրոսյանը երկու անգամ նոկդաունի է ենթարկել մրցակցին։ Երկրորդ նոկդաունից հետո մենամարտը դադարեցվել է և հաղթանակը շնորհվել հայ բռնցքամարտիկին:

]]>
Կլոպը կարող է գլխավորել «Ռեալը» https://www.shantnews.am/news/view/1581974.html Mon, 31 Mar 2025 09:30:07 +0000 https://www.shantnews.am/?p=1581974 Գերմանացի հայտնի մարզիչ Յուրգեն Կլոպը կարող է վերսկսել իր մարզչական աշխատանքը։

Ինչպես տեղեկացնում է TBR Football-ը, գերմանացի մասնագետը կարող է գլխավորել Մադրիդի «Ռեալը»: Կլոպը համարվում է Կառլո Անչելոտիի իդեալական հետնորդը:

Կլոպը չի շտապում վերադառնալ աշխատանքի, բայց ենթադրվում է, որ Մադրիդի «Ռեալի» առաջարկը կփոխի նրա միտքը:

Կլոպը «Լիվերպուլում» աշխատել է 2015-ից 2024 թվականներին: Հիշեցնենք, որ Կլոպը «Լիվերպուլի» հետ հաղթել է Պրեմիեր լիգան և Չեմպիոնների լիգան:

]]>
Սպորտային մարմնամարզության Հայաստանի չեմպիոնները https://www.shantnews.am/news/view/1581881.html Mon, 31 Mar 2025 09:03:30 +0000 https://www.shantnews.am/?p=1581881 Ավարտվել է սպորտային մարմնամարզության Հայաստանի առաջնությունը:

18-ամյա Մամիկոն Խաչատրյանը բազմամարտի ոսկե մեդալը նվաճելուց հետո հաղթել է նաև ազատ վարժությունում և զուգափայտի մրցումներում: Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել հենացատկում, Համլետ Մանուկյանը` նժույգ թափերում, Արթուր Ավետիսյանը` օղակներում, Ռոբերտ Գյուլումյանը` պտտաձողում:

Կանանց պայքարում ազատ վարժություններում և հենացատկում հաղթել է Արիանա Բեգլարյանը, զուգափայտերով վարշությունում` Ժաննա Թևոսյանը, հավասարակշռության գերան վարժությունում` Աննա Մանթաշյանը:

]]>